| |



Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս
ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն: |
|
Սույն տարածքը անհատական ոլորտ է,
որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների,
խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե
մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի
իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ըստ նախորդող ամսաթվերի |
|

|
01.08.2011թ. |

CHERCHEZ LA...
Ավելի քան մեկ
տասնամյակ է, ինչ հայ իրականությունում կատարվում են դեպքեր,
իրադարձություններ ու գործընթացներ, որոնք խոտորում են ամենայն և
առողջ տրամաբանությունը։ Այնպես, ինչպես կողմնացույցի տակ թե
շրջակայքում մագնիսական աներևույթ առարկայի առկայությամբ կամ
խճճուն ինտրիգների պարագայում, ըստ որի ֆրանսիացին հորդորում է «Cherchez
la femme...» (փնտրեք՝
կնոջը,
իմա խառնակչին)։ Տվյալ դեպքում բոլորն էլ համարյա գիտեն թե ո՞ւմ,
բայց զգուշանում են բարձրաձայնել, ինչը «մագնիսի» առկայության ևս
մեկ անտարակուսելի փաստ է։
Նույնը և’ այնժամ, ՀԱԿ–իշխանություն
երկխոսության, ավելի ստույգ արտահերթ, այն էլ այս տարվա հոկտեմբեր
ամսին նախագահական և ապա խորհրդարանական ընտրությունների
պարագայում։
Ինչո՞ւ արտահերթ,
երբ հերթական ընտրությունները յոթ սարի հետևում չեն, և ինչո՞ւ հենց
հոկտեմբերին։ «Ճգնաժամային իրավիճակ»–հիմնավորում է
ընդդիմությունը, իշխանություններին մեղադրելով նաև ժամանակ շահելու
մեջ: Մինչդեռ
իշխանությունները
արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն բնավ չեն տեսնում։
Այսուհանդերձ, ինչո՞ւ են նրանք հիրավի ամեն կերպ ձգտում ժամանակ
շահել և ինչո՞ւ են ընդհանրապես մեկը մյուսի հետևից աստիճանաբար
զիջում ՀԱԿ–ի պահանջներին։ Կապ կա՞ արդյոք
ղարաբաղյան
հարցի և արտաքին ճնշումների հետ, որոնք նույնպես մինչև այս տարվա
վերջը ինչ–որ դրական առաջխաղացում են ձգտում արձանագրել։
Փոխառնչությունները
ակնհայտ են, պակաս բացահայտ է բուն «Chercher» դրդապատճառը, որը ոչ այլ ոք է,
քան`… Ռուսաստանը։ Ավելի ստույգ Ռուսաստանում
դեկտեմբերին պետդումայի և 2012թ. մարտին նախագահական
ընտրությունները։ Վերջին պարագայում Վ. Պուտինի վերադարձը ավելի
քան հավանական է, ինչն էլ անհանգստացնում է Արևմուտքին և
ընդդիմությանը։ Զի, այդ նշանակում է ռուսական քաղաքականության
կոշտացում, ղարաբաղյան հարցի ձգձգում, իսկ Հայաստանում` ընտրական
խեղաթյուրումներ և բռնատիրության ուժգնացում, մինչև իսկ Ռ.
Քոչարյանի վերադարձը, թեև նա քաղաքականությունը երբեք էլ չի լքել,
ներգործել է իր «մարդկանց», կառույցների և
քաղաքական շրջանակների միջոցով, որոնց մի քանի
դեմքերի պաշտոնանկությունը պահանջեց ՀԱԿ-ը։
Եվ հենց այդ դրդապատճառներով է շտապում նա
արտահերթ ընտրությունների, քանի դեռ Ռուսաստանը ինքն է դեռ անորոշ
վիճակում
Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ակտիվորեն միջամտելու
համար։ Նույնը նաև ղարաբաղյան հարցի վերաբերյալ թե՛ Արևմուտքի և
թե՛ ՀԱԿ–ի համար։ Զի այդ, ի վերջո կարող էր հանգուցալուծել
ղարաբաղյան քարկապը և նպաստավոր պայմաններ ստեղծել թե՛
ներքաղաքական և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների համար։
Մնում է մեկ հարց. իսկ ինչո՞ւ է Ս. Սարգսյանը մեկ–մեկի
հետևից գնում միակողմանի զիջումների, երբ տարվա սկզբին ԲՀԿ–ի
«առինքնմամբ» և ԱԱԾ–ի տնօրեն Գ. Հակոբյանի պաշտոնավարության ևս 5
տարի երկարաձգմամբ ձգտում էր ապահովել իր երկրորդ վերընտրությունը
( այն էլ վերջինիս թոշակային տարիքի կապակցությամբ կանոնակարգի
խախտումով: Այդ մասին «Լուսնի 27-րդ դեմքը» ակնարկում…
)։ Արդյոք հենց այդ պատճառո՞վ, հուսալով, որ ՀԱԿ–ի
հետ խորհրդարանական «դաշինքով»
կկարողանա ևս մեկ շրջան նախագահել։ Գուցե նման
զիջումներով զգուշացնո՞ւմ է Մոսկվային հնարավոր իշխանափոխության
վտանգով ու ակնկալում առավել աջակցություն կամ մեղմացում
ղարաբաղյան հարցո՞ւմ (« տեսեք հա~, ես կգնամ` կգան ավելի անցանկալի
անձինք» ծանոթ սկզբունքով…)։ Կամ թերևս ուզում է ղարաբաղյան
հանգուցալուծման պատմական պատասխանատվությունը կիսե՞լ ընդդիմության
հետ և պատվավոր հեռանա՞լ…
Հնարավոր է մի քիչ այս բոլորը, տարբեր
համաչափությամբ կամ
հնարավոր զարգացումների այլազան տարբերակների
խաղարկմամբ։ Պարզ է նաև, որ իշխանությունները ամեն կերպ ձգտում են
ժամանակ շահել, մինչև ռուսաստանյան ընտրությունները, ինչը հուշում
է, որ երկխոսության և զիջումների գնում են ոչ մեծ հաճույքով, ավելի
ստույգ՝ ստիպողաբար,
սակայն պահպանելով մոսկովյան կողմնորոշումը։
Իսկ ի՞նչն է նրան ստիպում և ո՞րն է ՀԱԿ–ի ինքնավստահության
գրավականը, զի այդ չէր կարող չլինել։ Ճգնաժամային վիճակը քիչ
համոզիչ է, զի այդ կար և առաջ։ Համաշխարհային գորընթացնե՞րը
(արաբական սինդրոմ, լարվածություն Մերձավոր Արևելքում,
անկանխատեսելի իրադարձությունները ևն), արտաքին ճնշումնե՞րը,
գերտերությունների միջև ինչ–որ պայմանավորվածությո՞ւն, որին
կամա–ակամա ենթակա են ներքաղաքական ուժերը։
Ամենայն հավանականությամբ,
այո՛։
Մեկ բան վստահ է. Հայաստանում այս
իշխանությունները այսպես երկար ձգել և աճպարարել չեն կարող։ Կան
համաշխարհային անկասելի և անգամ տիեզերա–երկրաբանական
գործընթացներ, ինչպես օրինակ 11,5-12 տարի պարբերությամբ
արեգակնային բռնկումները
( կրկնակի ցիկլը՝
24 տարի ), որի արձագանքներն են երկրի վրա վերջին
և ընթացիկ մեծ աղետները, հասարակական հուզումները և շատ այլ
բորբոքումներ, ճիշտ ինչպես 1988 թ.
( ԽՍՀՄ–ի փլուզում, ղարաբաղյան դեպքեր, Սպիտակի երկրաշարժ, ներքին
և արտաքին խռովություններ)։
Այլ մեկ առիթով մեզ տրված հարցին ազդարարել էինք, որ
2012թ. կլինի 1988 թ., բնականաբար այլ մեկ, թույլ կամ զորեղ,
ցնցումային թե պակաս դրսևորմամբ։
Կմնա կշռադատել թե երկրորդ և երրորդ հազարամյակների
սահմանագծում ի՞նչ տվեց հայոց այս մեկ արեգակնային
«եռքն» ու
ռուսական
«каша»-ն, իսկ
«տիեզերական ձուն»` միայն
«բուլյո՞ն»…
Իսկ ինչպե՞ս
էր 21-ՐԴ
ԴԱՐԸ ՄԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ:
Փնտրե'ք
Աստղիկին կամ Անահիտ դիցամորը,
«որով կեայ եւ
զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց»...
|
|
24.07.2011թ. |
«ԼՐԲԵ
ԽԱԲՎԱԾ ԵՔ...»
Դեռևս
2003թ., հայրենքից մեր արտաքսումից ընդամենը մեկ տարի անց
և դեռ շատ բան էլ չիմանալով թե ինչո՞ւ, «ԱԶԳԱՅԻՆ
ԽԱՉԲԱՌ կամ Ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյան».
(Երևան 2003թ.) հրապարակախոսությամբ մենք դրանում
մեղադրել էինք իշխանություններին և եկեղեցուն ( իմա`
առաջին դեմքերին), կանխորոշելով նրանց հետագա ճակատագիրը
(ստորև էջ 43-44)։ Թե որքան էին ճշմարտացի մեր
կանխատեսումները, հաստատվում է այդժամ ՀՀ նախագահ
Ռ.Քոչարյանի այժմ ունեցած բացառիկ ցածր ժողովրդականությամբ
(չասելու համար համաժողովրդական ատելությամբ...) և Ամենայն
հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ ծավալվող
հասարակական աննախադեպ ընդվզումով, մինչ անգամ նրա
հրաժարականի պահանջով («Ի՞նչ կտա կաթողիկոսի իմպիչմենտը»,
www.lragir.am/armsrc/comments-lrahos50936.html
)։ Բացառիկ մի երևույթ հայ առաքելական եկեղեցու
պատմության մեջ, թեև եղել են ավելի վատթար պարագաներ:
|
| |
|

 |
Իրականում ոչ մի կանխագուշակություն չի եղել`
այլ տարրական տրամաբանություն, իրերի, իրավիճակների և
արժեքների ճիշտ գնահատում, ըստ համամարդկային բարոյական ու
քաղաքակրթական չափանիշերի: Չնչին իսկ կասկած չունենք, որ
նույն սկզբունքով վաղ թե ուշ ամբողջությամբ բացահայտվելու
են հոկտեբեր 27-ի պետական ոճրագործությունը և պատմականորեն
դատապարտվելու են դրանց բուն հեղինակներն ու բարձրագույն
մեղսակիցները, վասն ինչի հետևողականորեն ամբողջացնում ենք
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը»
քննախուզությունը (տե'ս այստեղ
www.eutyun.org/
S/E/AX/AX.htm ): Նույնքան և ավելի համոզված ենք, որ
երբևէ դատապարտվելու են նաև մեր նկատմամբ այդքան
ոտնձգությունները, մանավանդ մեր գաղափարների և
մասնավորապես Էություն-էիզմի ուսմունքի ճշմարտացիության
անխուսափելի հաստատմամբ, ինչպես նման դեպքերում միշտ էլ
եղել է անցյալում:
Ցավալին միայն այն է, որ ատելությամբ, նախանձով ու
չարությամբ լցված մի շարք հայորդիք հրճվում են մեր
վտարմամբ ու հալածանքներով, ինչը վկայում է, որ «ռոբիկներն
ու գարեգինները», նստած են շատերիս
հոգիներում, բացիլների պես սպասելով նպաստավոր պայմաններում
երբևէ դրսևորվել... Այդ առումով, նույնքան օրինաչափ են
եղել հայոց բոլոր հալածանքներն ու արտաքսումները պատմական
հայրենքից, մինչև մեծ Եղեռն...
ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՄԻ
ԱՐԵՔ ԱՅՆ` ԻՆՉԸ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ԱՆԵՆ ԱՅԼՔ...
|
|
|
28.06.2011թ. |
 |
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ
«ԳԱՄԲԻՏ»
|
Հայոց ճակատագրական վիճակախաղը այժմ վերածվել է
Ճատրակախաղի,
որտեղ հայերը սև և սպիտակ խաղաքարերն են, այլք` խաղացողները
...
Ավելորդ է անգամ հիշեցնելը, որ ղարաբաղյան հարցը բացեց երբեմնի
Կենտրոնը,Կովկասում իր ներկայությունը ապահովելու համար, իսկ
Ռուսաստանը բարեհաջող այն շարունակում է ցայսօր` հատկապես
հոկտեմբեր 27-ի շնորհիվ: Եվ ինչ էլ որ ասեն կամ ավելի շատ չասեն,
վերջինս և ղարաբաղյան հարցը ներքաղաքական և աշխարհաքաղաքական բոլոր
անցուդարձերի ընդերքում են
( ի~նչ էլ անվանում է. Կարա-բաղ> «սև այգի», թեև Կարաբախտը
ավելի տեղին կլիներ, չասելու համար Արցախտ… ):
Բացառություն չէին նաև վերջին իրադարձությունները ՀԱԿ-իշխանություն
«ճատրակախաղում», որի թիկունքում արևմտյան և ռուսական «մարզիչներն»
են ու փորձագետները: Նույնը նաև Կազանի հանդիպումն իր
ակնկալիքներով ու արդյունքներով: Դրանց ետնաբեմում
խաղարկվում է այլ մեկ գերխնդրական` 2012 թ. ՌԴ նախագահական
ընտրությունները և Վ.Պուտին-Դ.Մեդվեդև մրցակցությունը: ՀԱԿ-ի
«արտահերթ ընտրությունների» պահանջը հերթական ընտրություններից ոչ
շատ առաջ, գլխավորապես ունի հենց այդ ենթատեքստը: Զի, Վ.Պուտինի
հաղթանակի դեպքում Հայաստանում ազատ ընտրություններն ու
ժողովրդականացումը բացառվում են: Դեռ ավելին` երևակվում է Ռ.
Քոչարյանի ուրվականն ու միաժամանակ շարունակվելու է status
quo-ն և ղարաբաղյան հարցի շահարկումը: Զի դրա լուծումը, գոնե
առաջարկվող տարբերակներով, ձեռնտու չէ հենց Ռուսաստանին,
խաղարկվելով նաև հայոց ներքաղաքական «սև և սպիտակ» խաղադաշտում:
Այստեղ արդեն հասկանալիորեն անհանգստացած է «արևմտյան կողմն աշխարհի»,
ինչն արտահայտվեց Բ.Օբամա -Ն.Սարկոզի - Դ.Մեդվեդև դովիլյան
հայտարարությամբ և մասնավորապես Կազանի հանդիպումից առաջ հատկապես
Ս. Սարգսյանին ուղղված Բ. Օբամայի և Ն.Սարկոզիի անձնական
քաջալերանքներով ( ինչը կարծես այդքան Ի. Ալիևի պարագան չէր ):
Ինչ վերաբերում է 22. 06.2011թ. Ս. Սարգսյանի ԵԽԽՎ-ում ելույթից
հետո հայտարարություններին. «Ադրբեջանի ռազմական առավելության» կամ
«անգամ պատերազմի սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի հետ
Կազանում շրջանակային համաձայնագիր ստորագրելուն» (ինչը շատերի
կողմից ներկայացվեց իբր «շատ խաղասիրական»...), ապա ըստ մեզ այդ
արդեն հուշում էր, որ Կազանում ոչ մի համաձայնագիր չէր
ստորագրվելու…
Դիվանագիտական այդ քայլը հաստատվեց ՀՀ ԱԳՆ նախարար Է.Նալբանդյանի
հայտարարությամբ, ըստ որի տապալման մեղքը ադրբեջանական կողմի նոր
պահանջներն էին… Իրականում Ռուսաստանի և հայ իշխանությունների
համար կար status quo-ի պահպանումը գոնե մինչև Ռուսաստանում
պետդումայի և նախագահական ընտրությունները, որում Վ. Պուտինի
շանսերը ակնհայտորեն մեծ են: Մի բան, որն արտահայատվեց ԱՄՆ
պետդեպարտամենտի խոսնակի հիասթափությամբ, այլոց և ՀԱԿ-ի առավել
զուսպ թե մխիթարական հայտարարություններով
(«Ավելի լավ է հիմա գնան զիջումների».
http://www.lragir.am/armsrc/interview-lrahos49946.html):
Մինչդեռ, ըստ ռուսական վերլուծաբանների և
լրատվամիջոցների,Կազանում շրջանակային համաձայնագիրը վժեցրեց...
ԱՄՆ:
Նույնը երկխոսության և արտահերթ ընտրությունների վերաբերյալ,
որոնք ձգձգվելու են մինչև ռուսական և մասնավորապես Վ. Պուտինի
ընտրությունը: Եվ ոչ պատահականորեն իբր ընդդիմություն ներակայացող,
բայց իրականում թունդ ռուսամետ որոշ քաղաքական այրերը երկխոսության
տապալման մեջ մեղադրում են ո'չ ավել, ո'չ պակաս վերստին… ԱՄՆ-ին:
Այստեղ ևս հարկ է հասկանալ ճիշտ ընդհակառակը:
Թե ինչով կավարտվի ՂԱՐԱԲԱՂՅԱՆ
«ԳԱՄԲԻՏ»-ը, դժվար չէ կռահել աշխարհաքաղաքական իրադարձությունների
զարգացումներից: Հայերն ու Հայաստանը «պատային» վիճակում են, իսկ
բուն պատերը ճակատներով չեն փլուզում` այլ գլխուղեղով, ինչի
դիֆիցիտը հայոց մոտ ավելի քան մեծ է…
Մինչդեռ, տասնամյակներով ահազանգում ենք.
Ազգերը մեռնում են …
տխմարությունից:
Վկա' երկհազարամյա անցյալը :
¡
¡
¡
Հ.Գ. Ցավով պիտի արձանագրենք, որ մեր նախորդ
խորհրդածությունն ու հույսը ռուսական բարի կամքի և
«խաղաղ իշխանափոխության» թե
«երկիշխանության» վերաբերյալ նույնպես «պատ»-րանք էր:
Վստահաբար անհրաժեշտ է հենց այդ «մտքներիցդ հանեք» ...
Կմնա միմայն ըստ ԷԱԿԱՆ- «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի համազգային
«ՁԻՈՒ ՔԱՅԼԸ», սակայն,ավա~ղ, դրա համար ոչ այնքան
ճատրակախաղային ունակություններն են անհրաժեշտ` որքան մեծ
առաքինություն, հոգևոր բարձրագույն արժանիքներ և հատկապես
ԳԵՐԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ...
Սակայն,
այդ էլ երկրահանքերում
չի պեղվում`
այլ ազգային ներաշխարհի ընդերքում,
եթե իհարկե ամբողջովին դեռ չի սպառվել...
Խորագույն ցավով
արձանագրում ենք նաև, որ այս
տարրական իրողությունն ու գոյաբանական միակ
կռվանը այդպես էլ չեն որդեգրել ո'չ ընդդիմության հոսանքներից որևէ
մեկը, առավել ևս ո'չ ՀԱԿ-ը, ինչպես ժամանակին ՀՀՇ-ն, որի
ժառանգությունն են այս ազգասպան իշխանություններն ու օրհասական
իրավիճակը: Նրանք բոլորն էլ մնացին ու մնում են սոսկ քաղաքական ու
հասարակական հարթությունում, վտանգելով գալիքը նույն շրջադարձերին,
ինչպես եղել է ցայսօր: Իսկ ակնկալել, որ այդ կարող էին որդեգրել
ռուսամետ իշխանությունները, կլիներ միամտությունից ավելի
տկարամտություն:
Մի±թե ճատրակախաղում որևէ
ախոյան թույլ կտար, որ իր խաղաքարերը օժտվեին սեփական
գիտակցությամբ և ըստ այդմ մասնակցեին խաղին, երբ իրենք դրանից
հազվի են գլուխ հանում...
|
* Իտլ. il gambetto, բառացի`
«gamba-ոտք
գցել» > ռուս.
подножка
հասկացությունից: Ճատրակախաղում, խաղասկիզբ զինվորի թե այլ
խաղաքարի զոհաբերությամբ անմիջապես հարձակման անցնելու
նկատառմամբ, ինչն էլ հենց համապատասխանում է ԽՍՀՄ-ի
փլուզումից անմիջապես առաջ
«բաժանիր
և տիրիր»
ռազմավարությամբ ղարաբաղյան հիմնահարցի բորբոքմանը: |
|
|
19.06.2011թ. |
Հայտնի է, որ փոքր-ինչ աչքաբաց հայերի
երկուսից մեկը
ռուսական գործակալ է, կամ
«արտահաստիքային» թե պոտենցիալ «օնիկ»,
սփյուռքը ` «4/5-րդ շարասյուն»: Պարզվում է, որ այդ գիտեն շատերը,
այդ թվում` նաև վրացիները, ինչի մասին տեղեկանում ենք հայկական
լրատվամիջոցներից.
|
..............ՏեղեկատվՎրաստանի ազգային անվտանգության համար
......................
..........
Լրագիր.am
http://www.lragir.am/armsrc/politics48536.html
26/05/2011
Վրաստանի քաղաքական գործիչների եւ ֆունկցիոներների
պատկերացումներում, հայկական պատկանելությունը նշանակում է
պատկանելություն ռուսական հատուկ ծառայություններին:
Միեւնույն ժամանակ, հենց վրացիներն են հակված եղել ծառայել
Ռուսաստանի այդպիսի կառույցներում, եւ այժմ ռուսները
չունեն Վրաստանում ինֆորմացիայի նոր աղբյուրներ
ներգրավելու որեւէ դժվարություն:
Ավելին, այդպիսին հանդիսանում են եւ շատ
վրաստանցի քաղաքական գործիչներ եւ սովորական քաղաքացիներ:
Կարելի էր իհարկե օգնել վրացական հատուկ
ծառայություններին, եւ հաղորդել նրանց Վրաստանում
Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության որոշ
աշխատակիցների կոորդինատներ. Գեորգի /Արտիկ/- 855 538 462,
Կարիճ- 893 316 110, Թեմա- 897 890 028, Մակս- 899 545
709, Վեչո- 893 408 627, Սոսո- 657 326 667, Նիկա- 858 901
044, Գեորգի- 896 456 242, Միշա- 899 545 709, Սոսո
/Դելոն/- 893 313 663, Դավիդ- 879 200 626, Գիյա- 874 230
202, Նիկո- 895 954 436, Գիյա- 857 328 166:
Եթե կա
անհրաժեշտություն, կարելի է տալ Վրաստանում եւս երկու
տասնյակ ԱԴԾ գործակալների անուններ: Հնարավոր է այս
զրույցը կարելի կլինի շարունակել:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
Եվ եթե «շպիոնը դու ես» սկզբուքնով այդ մեղադրանքը հակադարձում է… Ամենայն
Հայոց Սուպերգործակալը, ապա չհավատալու հիմքեր չկան: Հակառակ
դեպքում որտեղի±ց
նրան այդքան «շպիոնական» անուններ ու դեռ հեռախոսահամարներ: Բայց ո±ւմ
է նա ծառայություն մատուցում և ինչո
±ւ,
վրացիների±ն
թե±
վասն
իր «սրբության»
հավաստման, երբ աջ ու ձախ քաղաքական վերլուծություններում իբր
հակամետ իրականում միշտ էլ սպասարկում է իր երբեմնի հաստատությանն
ու Ռուսաստանին
(ասենք, «երբեմնի» չեկիստներ չեն լինում )…
Այնպես, ինչպես
շատ-շատերը, հենց ՀՀ իշխանությունները և ընդհանրապես բոլոր
«շուռտվիկները»,
«երեսփոխաններն»
ու երկերեսանի հաստատությունները:
Այսինքն, ինչպես Էա-Հայա ծովաստծո երկդիմի Իսիմուդ դեսպանը, նրա մեկ
շառավիղ հռոմեական Յանուսը և ինչպիսինն է հենց մարդկային գլխուղեղի
ասիմետրիկ գործառույթը: Ըստ այդմ, ձախ կիսագունդը կառավարում է աջ
ձեռքի շարժումները, աջ կիսագունդը` ձախ, բայց տվյալ դեպքում և ի
տարբերություն ժողովրդական ասույթի. «Ձախ ձեռքը շատ լավ գիտե թե
աջն ինչ է անում…» ( տե’ս «Էություն», էջ
341):
Այս ամենում
կողմնորոշելու համար հարկ է յուրացնել էիզմը, այսինքն մտածել ոչ
միայն աջ և ձախ կիսագնդերի` այլև գլխուղեղի երրորդ ֆունկիցիայով,
տեսնել «Շիվայի երրորդ աչքով» և ղեկավարվել միմիայն էություններով
ու ճշմարտությամբ:
Ավա~ղ, դեռևս
թերհաս մահկանացուներին և հասարակությաններին, մասնավորապես
հայերին առայժմ դժվարամատչելի մի հատկություն, որի պատճառով շատ
արդյունավետ գործարկվում են նման հունարներն ու
տեխնոլոգիաները: Մինչդեռ, հասուն, հզոր ու հաստատուն անհատներին ու
հանրույթներին նման աճպարարությունները ոչ միայն անպիտան են,
անհարիր ու դեռ քայքայիչ` այլև անչափ նողկալի:
Այդ նրանց գերազանցությունն և բնականաբար ապագայի
երաշխիքը:
Եվ
հենց
այդ էլ արիական հին հանրույթների գերագույն սկզբունքն էր ու
առաքելությունը.
լինել
և մնալ ծուռ, այսինքն` շիտակ:
a.
b.
c.
a. Էա-Հայա ծովաստո
երկդիմի Իսիմուդ դեսպանը:
c. Նրա հռոմ. շառավիղ Յանուս երկդեմ աստվածությունը*:
b. Գլխուղեղի ասիմետրիկ ֆունկցիան, ձախ կիսագունդը ղեկավարում
է աջ ձեռքի գործառույթը և ընդհակառակը:
|
*
Հռոմ. դիցարանում Յանուսը
համարվում է Քաոսից ծնված առաջին
աստվածությունը: Նրան վերագրվում է ամենայնի ու դռների
բացման ու փակման առաքելություն: Ըստ այդմ, նրանով է
սկսվում տարին և սերվում Januarius-Հունվար
ամսանունը: Իսկ Janus դիցանունը ստուգաբանվում է
հնդեվ. *ei-
իբր "գնալ" արմատի *iā հոլովմամբ (
http://fr.wikipedia.org/wiki/Janus
): Մինչդեռ այն ակնհայտորեն աղերս է հայցում հենց Էա-Հայա
դիցանվան, բայց նաև տիեզերաջրերի առաքելության, նրա
երկդիմի Իսիմուդ դեսպանի և երկակի սկզբունքների
գոյացության հետ, ինչպես հակադիր պտտվող սվաստիկաները կամ
աստվածությունների ամբողջ մի դաս և ըստ էիզմի դիալեկտիկա
ներմուծած Հակադարձման օրենքը: |
|
|
22.04.2011թ. |
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Այդ բացառվում է առանց Մոսկվայի թույլտվության, իսկ
այժմ` արդեն հնարավոր:
Ինչո±ւ:
Զի, ղարաբաղյան հարցը, որը ժամանակին փլուզվող Կենտրոնը շատ
հեռատեսորեն բորբոքեց իր ներկայությունը Կովկասում ապահովելու
համար, արդեն արել է իր գործը. Հայաստանը ղարաբաղյան ոճրագործների
շնորհիվ վերադարձրել իր տնօրինության ոլորտ, այնտեղ մինչև 2049 թ.
ապահովել իր ռազմական ներկայությունը, յուրացրել Հայաստանի համարյա
ողջ տնտեսությունը և ռազմավարական նշանակության հաստատությունները, իսկ այժմ կարող է և
անհրաժեշտություն ունի կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի
և Թուրքիայի հետ: Առավել ևս, այդ են պահանջում աշխարհաքաղաքական
իրավիճակը և Արևմուտքի հետ փոխհարաբերությունները, հատկապես կապված
էներգակիրների և վրացական գործոնի հետ: Այս իրողության մեջ
Ղարաբաղն ու անգամ ողջ Հայաստանը կշիռն չեն անում, առաջինը կարող է
անգամ վերադարձվել ինչ-ինչ երաշխիքներով: Իսկ այս ամենը
ներքաղաքական կյանքում կարող է իրականացնել ՀԱԿ-ը որոշակի
պայմաններով, օրինակ` փակելով հոկտեմբեր 27-ի Ռուսաստանի համար
խիստ խնդրահարույց հարցը և ապահովելով նրա հետ ասենք ընդունելի
համագործակցություն: Առավել ևս, որ Լ. Տեր-Պետրոսյանի
քաղաքականությունը ղարաբաղյան և Թուրքիայի հետ
փոխհարաբերությունների հարցում այժմ վերստին արդիական է, թերևս
լավագույն և բոլորի համար քիչ թե շատ ընդունելի լուծումը: Այսինքն
այն` ինչը կարող էինք անել ինքներս առավել նպաստավոր պայմաններում
և հեռանկարներով: Այսինքն այն, ինչը ՀՀ առաջին նախագահը
անուղղակիորեն հնչեցրեց BBC-ի ռուսական ծառայությանը տված
հարցազրույցում և այն` ինչը այժմ դրսևորվում է իրադարձությունների
զարգացմամբ: Մնացյալը, ինչպես ասում են, քաղաքական տեխնոլոգիաների
հարց է:
Այլ խոսքով, վերադառնում ենք ելակետին, սակայն մեկ քանի աստիճան…
ցածր, կորցնելով անկախությունը, քսանամյա սպասումները,
տեսլականներն ու հնարավորությունները, և դեռ Հայաստանի բնակչության
մոտ 1/3-րդ մասը: Սակայն, ի տարբերություն ղարաբաղյան շարժման,
հարկ է ընդունել, որ այս հեղաշրջումը Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական
«հեղափոխությունն» է, այսինքն` նրա մտահղացումն ու քաղաքական
հեռատեսությունը: Այլ առումով, օրինակ դաշնակցության, 120-ամյա
կատարյալ կրախը` երիտթուրքերի, CIA-ի և ապա KGB-ի հետ սերտորեն
«դաշնակցելուց» հետո, իսկ ողջ հայության համար` աններելի
թուլամտության հերթական դաս` առանց որևէ ուսանելիության…
Իսկ ինչպիսի±նը
կլինեն Հայաստանի ապագան և ողջ հայության գոյաբանական խնդրականը-
առայժմ չի երևում, հատկապես վերջինը, զի այն որևէ կերպ, ցավոք,
վերստին չի արտացոլվում ՀԱԿ-ի զուտ սոցիալ-քաղաքական ծրագրերում:
Դրանց մեջ ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը
անվիճելիորեն մնում են հրատապ և անշրջանցելի (թեև մեկ անգամ
կատարելապես ձախողել ենք…): Սակայն, արդ իրավացիորեն ասվում է, որ
արմատական դեմոկրատիզացումը բնականորեն կատարվում է պարբերական
վերսկսումներով (հուսանք նաև նախագահի մակարդակով... ), այսինքն և ըստ էիզմի. «կոնվենկցիոն
շրջանառությամբ»: Իսկ բուն ազգաբանական-գոյաբանական խնդրականներն
ու հազարամյակի բուն մարտահրավերնե±րը:
Թերևս դրանք նույնպես, բայց որևէ տեղից սկսելով և առանց
հապաղումների: Զի, «կոնվենկցիոն շրջանառությունը» տվյալ դեպքում
կատարվում է նահանջով և ուծացմամբ: Վկա' հայոց երկհազարամյա
պատմությունը, որում դեմոկրատիզացումը ընթացել է համաշխարհային
գործընթացների ազդեցությամբ և ուղղությամբ, իսկ ազգաբանական և
գոյաբանական զարգացումները` ընդհակառակը, ի տարբերություն ոմանց
ձևավորման, այլոց բարգավաճման ու կայացման, միմիայն հաստատուն
նահանջով `մինչև այս օրհասական վիճակը…
Այսուհենդերձ, չի բացառվում, որ անգամ ոչ մի իշխանափոխություն էլ տեղի
չունենա, պարզապես «չարիքն» ավելի
կատարելագործվի և դիմակավորվի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու բոլորի
ակնկալիքը ևս մեկ անգամ հայտնվեն քաղաքախաղության ծուղակում: Ի
վերջո ճատրակատախտակի մյուս դաշտում բացառիկ փորձագետների խումբ ու
ամբողջ հաստատություններ կան...
Այս դեպքում հայոց ապաքինման ու գոյատևման շանսերը զգալիորեն կնվազեն,
չասելու համար` պատմական անկումը կտրուկ կարագանա:
Հ.Գ. Եթե ջանանք փոքր-ինչ առավել ճշմարտամոտ լինել, ապա
հարկ է ընդունել, որ Ճատրակատախտակի այս մեկ դաշտում պակաս բանիմաց
փորձագետներ նույնպես չեն պակասում` թերևս շատ ավելին: Ըստ այդմ,
«գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիան այլևս դիտվում է
փոքր-ինչ հնացած և երկարաժամկետ առումով ոչ այդքան արդյունավետ:
Ուստի, արդ շրջանառության մեջ է դրված պարբերական վերսկսումներով
դեմոկրատիզացման, իմա` «կոնվենկցիոն շրջանառության» սկզբունքը: Այդ
դեպքում մենք ականատեսները կլիենք ոչ թե կտրուկ իշխանափոխության`
այլ աստիճանական իշխանափոխակեպման, այսինքն` «տրանսֆորմացիայի»,
ինչպես ենթադրում են ոմանք և ընթանում են
ընդդիմություն-իշխանություն «երկխոսության» սքող-բացահայտ
միտումները: Այդ կարող է հանգեցնել նախ որոշ երկիշխանության, ապա
թերևս սահուն իշխանափոխության, իսկ մինչ այդ իշխանական հանցագործ
վիշապները կփրկվեն, զոհելով միջին վիշապիկներին և շերեփուկներին...
«Արվեստը զոհեր է պահանջում, զոհերը` գոնե
արվեստաբանություն»...
Այս դեպքում հարկ է ընդունել նաև, որ իրադրությունների նման
զարգացումը Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական «հեղափոխությունը» չէ`
այլ այլ մեկ տեխնոլոգիայի իրագործում` անշուշտ ի դեմս քաղաքական
հմուտ գործչի: Այսուհանդերձ տեղի է նաև արձանագրել, որ առայժմ ջանք
է արվում միայն հետ բերել տանուլ տրված երբեմնի ձեռքբերումները,
այն էլ անվերականգնելի կորուստներով:
Վերստին ստացվեց «մեկ քայլ առաջ` երեք քայլ հետ», ինչպես վերջին
երկհազարամյակում, որը պատմական վերուվարումներով հանդերձ եղավ
հաստատուն անկում:
|
|
22.02.2011թ. |
ԲՐԻՏՆԵՐԻ ԵՎ
ԲԱՍԿԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԸ...
(http://www.girls.am/the-armenian-origin-of-basques.html,
տե’ս նաև
http://en.wikipedia.org/wiki/British_people#History)
http://www.girls.am/ կայքը
հրապարակել է բրիտանացի ժառանգաբան, Օքսֆորդի համալսարանից Stephen
Oppenheimer-ի (
http://en.wikipedia.org/wiki/Stephen_Oppenheimer)
նոր աշխատության վերաբերյալ մի ակնարկ («The Origins of the
British: A Genetic Detective Story»/«Բասկերի ծագումը.
գենետիկական մի հետազոտության պատմություն»):
Ստորև, աննշան կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք այդ.
«Ըստ հեղինակի,
պատմաբանները սխալվում են համարյա բոլոր տեսակետներում: Համաձայն
քրոմոսոմ Y և ԴՆԹ- mt ( Mitochondrial DNA >ԴՆԹ-ի
միթոքոնդրիալ: Ծ.Մ.) վերլուծությունների վրա հիմնված
իրադարձությունների վերականգման, ժամանակակից բրիտանացիների 3/4
բրիտանական կղզիներ են եկել 15000-7500 տարիներ առաջ` վերջին
սառցահալոցների ավարտին, երբ Մեծ Բրիտանիան դեռևս միացված էր
Եվրոպային: Նրանք բասկերի հետ ունեցել են գենետիկական
ընդհանրություններ և խոսել բասկերենին մերձակից մի բարբառով: Մինչ
այդ Բրիտանական կղզիները չեն եղել բնակեցված և եկվորները գտել են
կուսական տարածք: Այսու, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան (ուշդր. in
Irish-«այրիշ»-իռլանդերենով Éire,
հնում` Ériu, հմմտ. ա/ուրարտ. Eriani երկրամասը Սևանի հարավում…
Տե’ս ստորև Մ. Գավուքչյան: Ծ.Մ.) բնակեցված են եղել մեկ
ժողովրդով, որոնք մնացել են մեծամասնություն լոկ փոքրամաս
եկվորների հավելմամբ, ինչպես կելտերի, հռոմեացիների, անգլերի,
սաքսոնների, վիկինգների և նորմանների պարագաներում: Սակայն, նրանք քիչ
ազդեցություն են թողել բասկական հիմքով գենետիկական ժառանգության
վրա: Վերջինս ավելի զորեղ է Իռլանդիայում, որտեղ բասկերից հետո
եկվորները բնակչության միայն 12% են կազմում: Անգլիայի հարավում,
մայրցամաքին ավելի մոտ նրանք արդեն բնակչության 1/3 են:
Անգլո-սաքսոնները և կելտերը եղել են միգրացված փոքրիկ խմբեր...
Ուրեմն հարց է առաջանում. որտեղից
են եկել բասկերը?
Բասկերը էթնիկական միակ խումբն են, որ բնակվում են Իսպանիայի
հյուսիս-արևմտյան և Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջաններում: Նրանց
ծագումնաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Բայց լսենք
բասկյան Esteban de Garibay, Andres de Posa և Baltasar de Echave
պատմագիրներին: Երկուսն էլ բասկերի նախահայրենիքը համարում են
Հայաստանը: Ըստ Esteban de Garibay-ի Իբերիան, ջրհեղեղից 35 տարի
հետո, բնակեցված է եղել Նոյի թոռ Tubal-ի հետնորդներով: Garibay-ն
ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բասկյան
տեղանունները նմանվում են Հայաստանի տեղանուններին: Իսկ Baltasar
de Echave-ը գրում է. «Համաշխարհային ջրհեղեղից հետո “Մեր սիրելի
Հայաստան երկրից” Նոյի հետնորդները եղել են Իբերիայի առաջին
համայնքները (կան հղումներ: Ծ.Մ. ):
Հետաքրքիր է, որ բասկերի առասպելական նահապետը կոչվում էր
Aitor, որը հայերեն նշանակում է «այ/հայի թոռ»: Բասկերի հայկական
ծագումը հիմնավորապես պաշտպանել են հայտնի հետազոտողներ, ինչպես
Gaspar Eskolano-ն, Edward Spencer Johnson-ն, Joseph Karst-ը,
Bernardo Estornés Lasa-ն, Nikolay Marr-ը (Նիկողայոս Մառը ).
Վասն եզրահանգման, Հայաստանի տարբեր շրջաններում կատարվել են
ժառանգաբանական հետազոտություններ, որոնք բացահայտել են գալլերին,
բասկերին, իռլանդացիներին հատկանշական գենետիկական կոդը: Այն
կոչվում է Atlantic Modal Haplotype, որը նույնպես առկա է Սյունիքի
և Ղարաբաղի հայոց մեջ: Հայկական այս երկու շրջանները, որոնք
հիմնականում մեկուսացված են լեռնային գոտիներում, խոչընդոտել են
հարևան էթնիկ խմբերի և ազգերի հետ գենետիկական մուտացիաները»:
Հայկական modal haplotype-ը նաև
R1b3 haplotype. modal-ն է (http://www.girls.am/armenian-modal-haplotype.html):
Նշյալ կայքէջը նշում է նաև բասկյան R1b3 ենթախմբի կապը այս
հոդվածի հետ»:
¡ ¡ ¡
Անշուշտ, այստեղ նկատվում են էթնոցենտրիկ և քաղաքական
շահարկումներ թե’ հոդվածագրի և թե’ հեղինակի կողմից: Սակայն
ցանկացած շահարկում թե առասպել անպատճառ ունենում է պատմա-իրական
հիմք կամ գոնե բաղադրիչներ: Դրանք հիրավի առկա են:
Այդ նկատել և արձանագրել են նաև շատերը, այս թվում ֆրանսիացի
պատմաբան R.Dézélus-ը իր «Հայաստան-Շումերի դուստր» աշխատության
մեջ, նշելով նաև բասկ. ask-ազգ
զուգահեռը, նույն Aithor նահապետին, և բասկ. Aiko-ռասա, ժողովուրդ
և հայոց հայ
ինքնանվանման աղերսները («L’Arménie-fille de Sumer», Toulouse
2003, էջ 465):
Սակայն, այս ամենի մասին առավել հիմնավոր գրել է հայ
լավագույն` թերևս միակ բասկագետ, «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության
Տաճարի հիմնադիր-միաբան Վահան ՍԱՐԳՍՅԱՆԸ, անգամ «բասկ»
ցեղանունը առնչելով հայոց Բասեն գավառի հետ (տե’ս այստեղ. http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_11_26.htm
):
Հայկ. լեռնաշխարհից, ավելի ստույգ` Uelikuni (հմմտ. իռլանդ.
Welch տեղանունը...) - Gulutahi-Գեղաքունի երկրամասից կելտերի
սերումը հիմնավորել է «Հարատևման Ուխտ»-ի հիմնադիր-միաբան և
«Էության» հետմահու անդամ, երջանկահիշատակ Մարտիրոս ԳԱՎՈՒՔՉՅԱՆԸ
(«Կելտական ցեղերի նախահայրենիքը…», «Արմենիա, Սուբարտու և
Սումեր», Պէյրութ-1988: Տե’ս այստեղ
www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_07_11.htm ):
Այս առումով կելտական Oiw բացարձակ աստվածությունը, որին Ռ.
Շտայները և այլք աղերսում են ապոլլոնյան տաճարի E’i աստվածության
հետ, իրականում հարում է
Oaness<Aion <Էոն<Էա-Հայա համատարած դիցահամակարգին:
Ինչ վերաբերում է
անվերծանելի Բրիտ-Բրիտանիա-Բրետոն
ցեղանուն-տեղանվանը,
ապա ըստ մեզ այն աղերս է ակնկալում հնխ.
*bhēr-
ծնունդ
(
հմմտ. անգլ. birth,
bred,
born-ծին,
հայ. բերել,
բերք…),
լինել,
բույս,
աճ,
լույս
վաղնջագույն պարզարմատի, SU.BIR>
Սուբարտու և նման բաղադրյալ ցեղանունների («Ծննդոց-Այա»,
էջ 451 ), Urudu-*burudu-Purattu>Եփրատ
նախաշումերական գետանվան ( հմմտ. հայ.
բրել,
բրիչ,
բրուտ,
բրոնզ,
խուռի-ուրարտ.
pili-պեղել,
«Ծննդոց-Այա», էջ 451 ), Phrygie ( հին հուն. Φρυγία, սկզբնապես «Briges»)
–փռյուգ ցեղանվան և երկրանվան, և Բրգնիք քաղաքանվան և գյուղանվան
հետ (Փոքր Հայք, Սեբաստիա, Դ.Վարուժանի ծննդավայրը, վստահաբար
Փռյուգիայի մեկ արձագանքը, նաև
Galatie-Գալաթիա…):
Բայց նաև գերմանո-սկանդինավյան դիցարանում Օդինի Ֆրիգգ կնոջ և նրա
հայր Ֆյերգյուն դիցանվան հետ, արևելյան դիցարանում` վեդայական
Բհրիգու իմաստունի, աստվածային էակների ու քրմական դասի, որոնք
պահպանում էին Բհրիգուի մարդկանց բերած երկնային կրակը
(պրոմեթևսյան դիցամոտիվ ):
Անշուշտ դիցա-եզրաբանական նման զուգահեռները կարել էր թեական
ընդունել, եթե չլինեին փաստագրական բազմաթիվ վկայություններ`
ինչպես օրինակ «Անգլո-Սաքսոնական Քրոնիկոնը»*,
Սթոունհենջ (Անգլիա), Նյու Գրենջ (Իռանդիա), Քալենիշ (Շոտլանդիա ),
Գառնակ ( ֆրանս. Բերտանիա), Քարահունջ (Հայաստան, Պ. Հերունի, Վ.
Վահրադյան և այլք), Mörön (Մոնղոլիա) և մեգալիտյան այլ նմանատիպ
կառույցները, հնագիտական բազմաթիվ այլ արտեֆակտեր` ինչպես հայոց
«վաղնջագույն» ու ալպյան Ötzi մարդու մաշիկների նույնությունը ( ի
դեպ վերջերս պարզվել է, որ այդ շրջանից ուխտագնացություններ են
եղել դեպի Սթոունհենջ…) կամ դիցամշակութային ավանդույթների
արտածումը (տե’ս այստեղ «Նեբրայի երկնային
սկավառակը», ավելին` «Ովքե±ր
են ի վերջո արիացիները», էջ 130-132): Ի վերջո նախահնդեվրոպական
հանրույթը սաղմնավորվել և համասփռվել է Հայկ. լեռնաշխարհից, ինչն
այլևս անվիճելի է (տե'ս այստեղ «ԱՅԱ-ԱՐԱ:
Եվ արի ոգին շրջում էր այական ջրերի վրա...»):
Տվյալ դեպքում խնդիրը այլ է. բրիտների և բասկերի այդքան վաղ
համասփռումը և այդ լեզուների ազգակցությունը, երբ բասկերենը
հնդեվրոպական լեզու չի համարվում: Ուրեմն, հարկ է ընդունել
բառացիորեն նախահնդեվրոպական` ավելի ստույգ և ըստ «Ծննդոց-Այա»
տեսության, այական
սուպերէթենոսի վարկածը, որի մեջ էլ էվոլյուցիոն խմորումներում
ձևավորվել է հնդեվրոպական լեզվաընտանիքը, շարունակելով համասփռվել
«սայլի ճամփաներով»: Այս պարագային կարող ենք խոսել բասկերի,
բրիտների կամ այլոց ոչ թե հայկական` այլ
այական
ծագումնաբանության մասին, որոնց հետ խառնվել են ոչ հնդեվրոպական
տարրեր, ինչպես իբեր-բասկերի մեջ` քարթվելական: Ուստի, բասկերի
Aithor նահապետի անվանման «այ/հայի թոռ» ստուգաբանությունը
վստահաբար ծողովրդական է, առավելաբար աղերս ակնկալելով աբխազական
արեգակնային Այտար
յոթնակի աստվածության հետ: Նման մի շարք հանգամանքներ առավել
համոզիչ են դարձնում Մ. Գավուքչյանի կելտական վարկածը և նրանց
Սևանի ավազանից տարացումների մեկ հոսքը Quriani երկրամասով
(վրացական տարածք), ինչն հիմնավորվում է նաև բասկերի երկրում
հայերենի հետ վրացական տեղանունների առատությամբ (Իբերիա, Ռիոն,
Արագուի և այլն: Տե'ս «Ովքե±ր
են ի վերջո արիացիները», էջ 128-130 ): Այս ամենը խոսում են
հայ-վրացական վաղնջագույն շփումների մասին, ինչը այլ կերպ չէր
կարող լինել: Մինչդեռ արդի թվացյալ հակամարտությունները
հյուսիսային ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ են!!!...
Այսպես թե այնպես, անգամ թեական ու դեռևս լուսաբանումներ
ակնկալող բազում հանգամանքներով հանդերձ, ժառանգաբան Stephen
Oppenheimer-ի և այլոց համոզմունքները հերթական անգամ հակվում են
հաստատելու «Ծննդոց-Այա» տեսությունը: Բայց, հայրենի մեր
հայագիտական «կապիկները» հասու չեն անգամ այդքանը «թխելու» համար,
իսկ քաղաքական շահարկումների պատճառով զրկում են հայոց շատ ավելին
մատուցելու հնարավորությունից…
Այստեղ արդեն տեղին է ժողովրդական ասույթը.
ՉՈՒԶՈՂԻ ՄԱԼԸ ՈՒԶՈՂԻՆ ՀԱԼԱԼ Է…
Մինչդեռ, ծագումնաբանությունից շատ ավելի,
այս բոլորի ընդերքում սքողվում են համամարդկային մեծագույն
առեղծվածի տիեզերաբանական բանալիներն ու Խորհուրդ Խորինը: Այդ
արդեն ոչ մեկի սեփականությունը չէ, բայց ինչպես Արեգակը պատկանում
է նրան, ում գլխավերևում կամ գլխուղեղում հայտնվել է...
|
* Անգլերեն հնագույն գրքի
առաջին էջում բերված է ավելի վաղ Բեդե Պատվելու
աշխատությունից հետևյալ մեջբերումը. «Բրիտանիա
կղզին 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն
ունի: Այդ կղզում հինգ ազգություն կո` անգլիացիներ,
բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին
բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից եւ
ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում» (Բեդե,
«Եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-Սաքսոնական
Քրոնիկոն, 748թ.): |
|
|
29.01.2011թ. |
«Դեռ
գլխի
չեն
իրենց
գլխի
գալիքը...»
12:16 |
Այսօր |
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
http://www.a1plus.am/am/social/2011/01/11/alexandre-varpetian
Ազատամտությունը,
ճշմարտախոսությունը
եւ
հզոր
անհատ
լինելը
կարող
է
պատճառ
լինել,
որպեսզի
դառնաս
վտարանդի.
այս
կարծիքին
է «Էություն»
միաբանության
նախագահ
Ալեքսանդր
Արորդի
Վարպետյանը,
որի
մուտքը
Հայաստան 2002թ-ից
արգելվում
է`«նպատակահարմար
չէ»
պատճառաբանությամբ:
Մարսելում
բնակվող
Ալեքսանդր
Արորդի
Վարպետյանը
կարծում
է,
որ
գրողների
մի
խումբ` «ստալինյան-բերիական
սկզբունքներով
ու
մեթոդներով»,
անհիմն
մեղադրանքներով
վտարվել
է
Հայաստանից
եւ
չի
կարող
վերադառնալ:
«Խորհրդային,
որպես
համամարդկային
քաղցկեղ»,-երեւույթը
բնութագրում
է «Էություն»
միաբանության
նախագահը;
Սակայն
նա
դժվարանում
է
ասել,
թե
քանի
հայ
վտարանդի
գրող
կա:
Ե՞րբ
կա
ինտերնետ
եւ
հնարավոր
է
ասելիքը
տեղ
հասցնել,
ինչու
են
նրանց
վտարանդու
կարգավիճակով
պահում:
«Որովհետև
հիմար
են`
կարծելով
հնարավոր
է
նրանց
կենդանի
թաղել
մոռացության
մեջ
կամ
լռեցնել
ինֆորմացիոն
եղծ
հեղեղում:
Դեռ
գլխի
չեն
իրենց
գլխի
գալիքը...
Վկա
գերհզոր
ԽՍՀՄ-ի
ճակատագիրը»,-
ասում
է
Ալեքսանդր
Արորդի
Վարպետյանը:
Նա
առաջարկում
է «անցնել
վճռական
պայքարի`
առավելաբար
հանուն
մարդկային
արժանապատվության
և
հայ
ժողովրդի
բառացիորեն
փրկության,
նրան
նախատեսված
սահմռկելի
ճակատագրից»:
Հիշեցնենք,
որ 1948թ
Խորհրդային
Հայաստան
ներգաղթած, 1975թ-ից
կրկին
Մարսելում
վերահաստատված
Ալեքսանդր
Վարպետյանը
հեղինակել
է «Արփիական», «Ովքե՞ր
են,
ի
վերջո,
արիացիները», «Ոգեկոչ», «Էություն»,
«Արիականք», «Ծննդոց»,
«Էականք», «Ազգային
խաչբառ,
կամ
ո՞ւմ
է
խանգարում
Ալեքսանդր
Արորդի
Վարպետյանը», «Ինչություն», «Տապանաքար»
եւ
այլ
աշխատություններ:
Թղթակցել
է
շուրջ 50
անուն
թերթերի,
ղեկավարել
հասարակական-մշակութային
միավորումներ (այդ
թվում՝ 1990թ-ին
Հայաստանում
հիմնադրել
է «Էություն»
ազգային
իմաստության
տաճարը),
սփյուռքի
գաղթօջախներում
հանդես
եկել հայագիտությանը
նվիրված
բանախոսություններով,
հաղորդաշարերով,
միջոցառումներով:
--------------------------------------------------
Հենց այսպիսի խորագրով և ձևակերպմամբ սույն գրությունը
անսպասելիորեն հայտնվեց Ա1+
էլեկտրոնային թերթի
11.01.2011թ. թողարկման մեջ, բորբոքելով ոմանց մոտ զարմանքի ու
ոգևորության, այլոց մոտ`
սուր հակազդեցության ալիք: Եվ այդ մի քանի պատճառներով:
Նախ, մենք նախկինում նման սուր քաղաքական հայտարարություններով հանդես չենք
եկել,
մնալով առավել վերլուծական և սոսկ քննադատական սահմաններում, այդու
էլ թողնելով կրավորական մտավորականի տպավորություն: Հանգամանք, ըստ
որի նման հայտարարությունները անսպասելի էր թվացել շատերին:
Երկրորդ, իրականում հրապարակումը քաղվածք է ամիսներ առաջ
վտարանդի գրողներին ու մտավորականներին բաժանված հարցաթերթիկից,
իսկ հրապարկումը անսպասելի էր առաջինը հենց մեզ համար: Երրորդ,
հրապարակման մեջ աղավաղումներ չկան, սակայն
երևույթը
«Խորհրդային,
որպես
համամարդկային
քաղցկեղ»,-
բնութագրումը
ոմանք վերագրել են ողջ խորհրդային ժառանգությանը,
երբ խոսքը հիմնականում
«KGB-ական»
սկզբունքների մասին է:
Մինչդեռ ըստ մեր վերաձևակերպման.
«Մանուկին
թափեցինք, պահեցինք կեղտաջուրը...»
Այս առումով մենք վերահաստում ենք մեր հայտարարությունը, ամրագրում նաև
մյուսները և հատկապես խորագիրը.
«Դեռ
գլխի
չեն
իրենց
գլխի
գալիքը...»
Իսկ թե ինչպե՞ս.
այդ այլ թեմա ու խնդիր է: Այստեղ միայն կակնարկենք, որ եթե ԽՍՀՄ-ի
և Կաշչեյ Անմահի նման
հավերժ
հավակնող մի
տերություն
խաղաթղթային տնակի պես
փլուզվեց ` իր
«ռացիոնալ», գիտական ու անխախտ թվացյալ մատերալիստական գաղափարախոսությամբ,
բազմամիլիոն կուսակցությամբ, գերհզոր բանակով ու
«անվտանգության» կառույցներով հանդերձ, ապա չի
երևում թե այդ ինչպե±ս նրա անհամեմատ համեստ և սոսկ
«KGB-ական» կարգուբարքով հետնորդը կարող է ապահովել իր հարատևումը, այն էլ
գլխապտույտ արագությամբ ապագաղութացվող աշխարհում և ազգային
փոքրամասնությունների նույնքան բուռն ինքնագիտակցության
խմորումներում, հենց իր ազգակից
Ուկրաինայի և բելոռուսների հետ հակամարտություններում, էլ
չխոսելով կովկասյան, միջինասիական ու սիբիրյան քանի էթնոսների ու
ժողովուրդների մասին: Իրականություն, ինչը վերջերս ահազանգել
էր ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը
Պետդումայի ղեկավարության հետ հանդիպմանը*:
Իսկ հրապարակման հետևանքների և հայոց հնարավոր հեռանկարներին
կանդրադառնանք այլ առիթով:
|
*
«Ինչպես
հայտնում է BBC-ն, իր առաջին հանդիպմանը Պետդումայի ղեկավարության
հետ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվը խոսել է
նեոազգայնականության մասին եւ փաստորեն հաստատել, որ այս խնդիրն
ամենահրատապներից է Ռուսաստանում»:
http://www.lragir.am/armsrc/society-lrahos43026.html
|
|
|
10.11.2010թ. |
ԵՐԿՐԱՇԱՐԺ... ԳԼԽՈՒՂԵՂՈՒՄ
aravot.am կայքէջը իր 2010-11-09 թ. թողարկման մեջ հրապարակել
է
1988
թվականի
դեկտեմբերի
7-ի
Սպիտակի
երկրաշարժի վերաբերյալ հիրավի հոգեցունց մի նյութ.
Սպիտակի
երկրաշարժը
միայն
բնական
աղետ
չի
եղել
http://aravot.am/am/articles/education/85374/view
|
Տեխնիկական
գիտությունների
դոկտոր,
պրոֆեսոր
Լավրենտի
Սեդրակյանը
իր
հայտնագործած
տատանվող
համակարգի
նոր
հատկության
միջոցով
ապացուցել
է,
որ
երկրաշարժը
ոչ
թե
9
բալ,
այլ
դրանից
5-10
անգամ
ավելի
ուժգնություն
է
ունեցել: |
Մոտ
մեկ
ամսից
կլրանա
1988
թվականի
դեկտեմբերի
7-ի
Սպիտակի
երկրաշարժի
22-րդ
տարին:
Բնական
աղետ
ներկայացված
երկրաշարժը
տասնյակ
հազարավոր
անմեղ
զոհերի
պատճառ
եղավ:
Ավերված
նյութական
արժեքները
գնահատվեցին
շուրջ
16
մլրդ
դոլար:
Տեխնիկական
գիտությունների
դոկտոր,
պրոֆեսոր՝
85-ամյա
Լավրենտի
Սեդրակյանը
«Առավոտի»
միջոցով
ցանկացավ
մեկ
այլ՝
երկրաշարժի
բնական
աղետ
լինելու
հանգամանքի
վրա
ուշադրություն
դարձնել:
Միայն
մեր
տվյալներով,
25
հազար
զոհ
տված
1988-ի
աղետին
նա
գենոցիդ
անվանումն
է
տալիս,
քանի
որ
գիտականորեն
ապացուցել
է՝
այդ
երկրաշարժը
ամենեւին
էլ
բնական
աղետ
չէր:
Լ.
Սեդրակյանը
պոլիտեխնիկական
ինստիտուտում
սովորելիս
եւ
ասպիրանտուրայում
անվանական
թոշակառու
է
եղել,
25
տարեկանում
ստացել
տեխնիկական
գիտությունների
թեկնածուի
աստիճան,
35-ում
եղել
է
«Հայսեյսմշին
եւ
կառուցվածքների
պահպանման
ինստիտուտի»
(նախկինում՝
«Շինանյութերի
եւ
կառուցվածքների
ԳՀԻ»-
Լ.
Խ.)
տնօրենը,
այժմ
էլ
նույն
ԳՀԻ-ում
լաբորատորիայի
վարիչ
է
աշխատում:
«Այն
ժամանակ
աղետի
գոտու
տարածքի
ամբողջ
ազգաբնակչությունը
տեղյակ
էր,
որ
երկրաշարժի
պայմաններում
նախապատրաստվում
էին
ԽՍՀՄ
զինված
ուժերի
վարժանքներ
անցկացնել
եւ
արհեստական
երկրաշարժ
առաջացնել:
Այդ
բոլորը
կատարվում
էր
ժողովրդի
աչքի
առաջ:
Եվ
հանկարծ
5-6
բալ
ուժգնության
երկրաշարժի
փոխարեն
տեղի
ունեցավ
կործանարար
երկրաշարժ»,-
նշում
է
Լ.
Սեդրակյանը:
Ինչ
վերաբերում
է
9
բալ
գնահատված
երկրաշարժին,
գիտնականը
կարծում
է,
որ
9
բալը
նման
ավերիչ
հետեւանքներ
ունենալ
չէր
կարող:
Նույն
կարծիքն
էր
հայտնել
նաեւ
ԽՍՀՄ-ի՝
Սպիտակի
երկրաշարժի
հետեւանքներն
ուսումնասիրող
հեղինակավոր
հանձնաժողովը:
«Դժբախտաբար,
երկրաշարժի
ժամանակ
ցնցումները
գրանցող
սարքավորումներ
չեն
եղել:
Միակ
բնակատեղին
Գյումրին
էր,
որտեղ
երկրաշարժի
ժամանակ
երկրի
ցնցումները
գրանցող
սարքեր
են
եղել,
իսկ
Սպիտակում,
Նալբանդում
եւ
էլի
ուրիշ
բնակավայրերում
երկրաշարժի
առաջացրած
ցնցումները
հնարավոր
չի
եղել
չափել»,-
փաստում
է
մեր
զրուցակիցը:
Նրա
խոսքով՝
Գյումրիում
եղած
9
հարկանի
111
սերիայի
բնակելի
138
շենքերը
գետնին
են
հավասարվել:
Լ.
Սեդրակյանը
գտնում
է,
որ
եթե
շենքերը
որակյալ
կառուցված
լինեին,
9
բալ
ուժգնությամբ
երկրաշարժին
պետք
է
դիմանային:
Հարցին,
թե
ինչպես
է
որակյալ
լինելու
հանգամանքն
ապացուցում,
նա
պատասխանում
է.
«Ցույց
եմ
տվել,
որ
այդ
շենքերի
որակը
ցածր
չի
եղել՝
հաշվի
առնելով,
թե
որ
գործարաններն
են
կառուցել
եւ
որ
կազմակերպությունները՝
մոնտաժել»:
Բացի
այդ,
նա
նաեւ
նշեց,
որ
այդ
նույն
շենքերից
նաեւ
Վանաձորում
են
եղել՝
130-ը,
որ
չեն
վնասվել,
այն
դեպքում,
երբ
մեր
զրուցակցի
խոսքով,
Վանաձորում
երկրաշարժի
ուժգնությունը
եւս
գնահատվել
էր
9-10
բալ.
«Սա
նշանակում
է,
որ
ԽՍՀՄ
քաղբյուրոյի
եւ
մյուսների
համատեղ
հանձնաժողովի
վճիռը,
որ
երկրաշարժի
ուժգնությունը
եղել
է
9
բալ,
հալած
յուղի
տեղ
չպիտի
ընդունել»:
Լ.
Սեդրակյանին
երկար
պրպտումների
արդյունքում
հաջողվել
է
հայտնաբերել
տատանվող
համակարգի
նոր
հատկություն,
ինչը
հաճախ
չի
լինում:
Հայտնագործած
համակարգի
նոր
հատկության
կիրառումով
ստացված
երկրաշարժերի
ազդեցության
օրինաչափություններից
եւ
Գյումրիում
գործիքային
չափումների
արդյունքներից
ելնելով՝
նա
հաշվարկել
է,
որ
Գյումրիում
շենքերը
տապալվել
են
հեղինակավոր
հանձնաժողովի
գնահատած
9
բալից
5-10
անգամ
ավելի
ուժեղ
ցնցումների
արդյունքում.
«Նոր
հատկությունը
հնարավորություն
է
տվել
չափազանց
պարզ
հավասարումներով
ներկայացնելու
տատանվող
համակարգի
օրինաչափությունները
նաեւ
երկրաշարժերի
ազդեցության
ժամանակ:
Այդ
5-10
անգամ
ավելի
ուժեղ
ցնցումները
կարող
են
լինել
արհեստական՝
6,7
բալ
ուժգնության
ռազմական
վարժանքները
անցկացնելու
համար
նախապատրաստած
ցնցումների
ժամանակ
թույլ
տված
կոպիտ
սխալների
արդյունքում»:
Լ.
Սեդրակյանը
պատահական
չի
համարում
նաեւ
վարժանքի
աշխատանքները
նախապատրաստող
հրամանատարական
ամբողջ
կազմի՝
ռազմական
ինքնաթիռով
Բաքու
ճանապարհելիս
ինքնաթիռի
կործանումը,
որի
ժամանակ
նրանցից
ոչ
մեկը
կենդանի
չմնաց.
«Չի
բացառվում,
որ
դա
հատուկ
առաջադրանքով
կատարված
կործանում
էր,
որպեսզի
կոծկեին
ահավոր
կործանումները
առաջացրած
եւ
ժողովրդի
դեմ
հանցանք
կատարած
պետությունների
պատասխանատվությունը,
եթե
ոչ՝
այդ
երկրների
ղեկավարները
պետք
է
կանգնեին
դատարանի
առաջ»:
Գիտնականը
կարծում
է,
որ
զինվարժանքներն
անցկացնում
էին
ԽՍՀՄ-ը
եւ
ԱՄՆ
համատեղ,
հետեւաբար
սխալը
երկուսի
մեղքով
էր:
Մեր
զրուցակիցը
մեջբերեց
նաեւ
հեղինակավոր
հանձնախմբի
27
հատորով
ներկայացված
նյութերի
քննարկման
ժամանակ
նիստը
վարողի՝
ԽՍՀՄ
Մինիստրների
խորհրդի
նախագահ
Նիկոլայ
Ռիժկովի
արած
հետեւյալ
արտահայտությունը.
«ԽՐՏՎպ
րսպտօւ
րՌս
տՐՌՐՏՊօ,
փՑՏ
պքպ
րՉՈսՌսՏրՖ
վՈ
վՈՔց
չՏսՏՉց»:
Լ.
Սեդրակյանը
կարծում
է,
որ
այս
բնագավառի
խոշոր
գիտնականները
կամ
պետք
է
ցույց
տան,
որ
ինքն
իր
հայտնագործության
մեջ
թույլ
տված
սխալներ
ունի,
կամ
էլ
ընդունեն,
որ
ժողովրդի
նկատմամբ
1988-ին
հանցանք
է
կատարվել:
ԼՈՒՍԻՆԵ
ԽԱՉԱՏՐՅԱՆ
* * *

Խորհրդային
արտադրության «երկրաշարժի
մեքենան»:
Այն
բնավ
էլ
ծավալուն
չէ,
կարող
է
տեղավորվել
բեռնատար
ավտոմեքենայի
թափքում,
բայց
բավարար
արդյունավետ
է:
Իսկ
եթե
հայտնվում
է
երկրակեղևի
տեկտոնիկ ճեղքերի
վրա,
ապա
կուտակված
լարվածությունը
կարող
է
ունենալ
անկանխատեսելի
հետևանքներ:
-----------------------------------------------------------------------------------------------------------
Սույն վկայությունը ինքնին ու հիրավի
հոգեցունց է, եթե միայն փաստերի
անհրաժեշտություն չպահանջեր: Իսկ դրանք կարծեք թե կան:
Այս խնդրականին մենք ևս անդրադարձել ենք
«Ազգային Խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզության
մեջ, և այնտեղ նույնիսկ ներկայացրել երկրաշարժային այս սարքի կից
լուսանկարները (
http://www.eutyun.org/S/E/AX/AX_03.htm
): Դրանք վերցված էին ընդհանրապես երկրաշարժերի վերաբերյալ
գիտահանրամատչելի մի տեսաժապավենից,
որպես արհեստական երկրաշարժերի բորքոքման խորհրդային արտադրության
մեկ միջոց:
Խաղաղ նպատակներով դրանք օգտագործվում են
արհեստական փոքրիկ ցնցումներ բորբոքելու միջոցով մարելու համար
երկրակեղևում կուտակված լարումները:
Սակայն, եթե
դրանք հայտնվում են
երկրակեղևի
տեկտոնիկ ճեղքերի
վրա, ապա ըստ փորձագետների կարող են ունենալ անսպասելի
հետևանքները, ինչը թվում է լինել հենց Սպիտակի պարագան:
Առավել ևս, որ ըստ գիտնականի, այդ տեղի է ունեցել
իբր
երկրաշարժի
պայմաններում
ԽՍՀՄ
զինված
ուժերի
վարժանքներ
անցկացնելու նպատակով:
Պարզ է, որ նման տեխնոլոգիան նախատեսված և կարող էր փորձարկվել
միայն սեյսմիկ շրջաններում, ինչպիսինն Անդրկովկասն էր և
մասնավորապես Հայաստանը: Բայց
ինչո±ւ
հենց ղարաբաղյան շարժման բուռն ընթացքում...
Գիտնականը
կարծում
է,
որ
զինվարժանքներն
անցկացնում
էին
ԽՍՀՄ-ը
և
ԱՄՆ
համատեղ: Իսկ որտեղի±ց
նման ենթադրություն: Մինչդեռ, ըստ նույն տեսաժապավենի, որն անգամ
ցուցադրում էր
երկրաշարժային
այդ սարքի գծագրերը, այն Պենտագոնը գնել է ԽՍՀՄ-ից, որից
հետո սարքի ճակատագիրը անհայտ է: Այս դեպքում հարց է ծագում, թե
արդյո±ք
միջադեպը չի եղել առուվաճառքի փորձարկման հետևանք` ոչ թե
սոսկ զորավարժության, և սարքը հիրավի հայտնվել է
«երկրակեղևի տեկտոնիկ ճեղքերի վրա» ու
հիրավի ունեցել «անկանխատեսելի հետևանքներ»,
ինչն էլ փորձնականորեն ծառայել
է այդ եզրահանգմանը...
Մեկ քանի տարի առաջ աղմուկ
բարձրացավ ԽՍՀՄ նախին ռազմատեխնիկական մասնագետ Յ. Վոլֆսոնի շուրջ,
որը 1993 թ. փորձել էր Անդրկովկասյան օկրուգի զինանոցից
հայաստանյան տրանզիտով Իրան (նույնպես սեյսմոակտիվ շրջան,
և թերևս վաճառքի միտումով...)
անցկացնել
ինչ-որ խորհրդավոր
տեխնիկա, բայց բռնվել է հայոց սահմանագծում, ներվել և ապա
տարիներով աշխատել ՀՀ ԱԱՊՎ-ԱԱՆ համակարգում: Դրա նախկին փոխնախարար
Գուրգեն Եղիազարյանը խոստացել է երբևէ հրապարակել թե ի՞նչ էր այդ
խորհրդավոր «սարքը» և ինչ է եղել դրա հետ («Իրավունք», էլեկտ. #97,
22.12.06), որն առայժմ պահվում է որպես «պետական հույժ գաղտնիք»:
Մինչ այդ Յ. Վոլֆսոնը այս թոհուբոհում նույնպես դատապարտվեց ու
բանտարկվեց...
Անշուշտ, գործողությունը` եթե այդպիսինն իսկապես եղել է, չէր
նախատեսում այդքան զոհ, իսկ առաջ քաշված վարկածներն էլ մնում են
միայն տարակուսելի ենթադրություններ:
Սակայն ոչ տարակուսելի իրականություն են մի քանի անժխտելի
հանգամանքներ.
- Երկրաշարժը
կատարված փաստ է:
- Այն
կատարվել է քաղաքականորեն խիստ պայթուցիկ և Կենտրոնի համար
նույնքան բախտորոշ մի իրավիճակում, երբ վտանգված էր կորցնելու
հսկողությունը իրադարձությունների զարգացման վրա, այդու էլ ողջ
Անդրկովկասը…
- Երկրաշարժից հետո
Կենտրոնն ու եղբայրական հանրապետությունները շտապեցին Հայաստան`
բուժելու համար ահավոր աղետի վերքերը և ցուցադրելու համար առանց
դրա իրավիճակից դուրս գալու և հետագայում ևս գոյատևելու
անհնարինությունը ( հիշենք Չ. Չապլինի «Պստիկը»
կինոնկարում «ջարդեմ-սարքեմ» ռազմավարությունը… ):
- Արհեստական
երկրաշարժ բորոբոքելու սարքը կատարելապես իրական է, իսկ նման`
այսինքն
«բնական»
կատաստրոֆաներ բորբոքող զենքերի վրա աշխատում էին
մեծ տերությունները և անգամ փորձարկում զգայուն և անպաշտպան
տեղանքներում ( որոշ արհեստական աղետներ, «ցունամի» թե արտառոց
այլազան երևույթներ հաճախ կատարվել են ռազմական կառույցների
նախաձեռնությամբ ու նրանց խիստ հսկողության տակ, ինչպես
բիոլոգիական զենքերը ու
համաճարակների մշակումը: Այդ այլ և հիմնավորապես փաստագրված
թեմա է…):
- Արհեստական
երկրաշարժերի այս սարքը իրապես վաճառվել է Պենտագոնին:
- Դրա
«անկանխատեսելի հետևանքները» իսկապես իրականացել են,
գիտահետազոտական կանխատեսումը` փորձարկվել…
- Սարքի ճակատագիրը
մնում է անհայտ, իսկ հետազոտող գիտնականները դրա կիրառումը
հայտարարել են վտանգավոր և անընդունելի: Մոտական տասնամյակներում
Ստամբուլում սպասվող երկրաշարժը կանխելու բուռն որոնումներում այդ
տեխնոլոգիան չի կիրառվելու…
-
Հզոր տերությունների պրակտիկայում նման «պետական հույժ
գաղտնիքները» շատ սովորական են 1:
- Եվ ի վերջո կա նման աղետները հնարավորինս բնական կամ որպես
«մարդկային վրիպումներ» ներկայացնելու նախապես մշակված ու հետո
համառորեն կիրառվող ռազմավարություն:
«Պետական հույժ գաղտնիքների» պրակտիկայում, Սպիտակի երկրաշարժից
հետո, դրա համեմատ
շատ ավելի հասարակ, համանման իրավիճակում ու նկրտումներով
հոկտեմբեր
27-ի
ոճրագործությունը
արդեն հիրավի
կարելի
էր
վստահել
«ռոմանտիկ թափթփուկներին»:
Եվ այստեղ էլ,
բացի «հանցանիշերի
կոմպլեքսից», կան կողմնակի ու անժխտելի փաստեր.
-Հայաստանը մնաց «մեծ
եղբոր» տիրույթում և կենտ այդ «աննշան» իրադարձությամբ այն
ապահովեց իր ներկայությունը ողջ տարածաշրջանում: Այնքան գերկարևոր
մի հանգամանք, որ եթե
«հոկտեմբեր
27-ը»
չէր եղել, ապա հարկ էր այն անպատճառ մտահղանալ,
«ռոմանտիկ թափթփուկներին» հորինել
ու աշխարհաքաղաքական այդ գործողությունը որևէ կերպ իրագործել`
հանուն անգերագնահատելի արդյունքների: Վկա’ շարունակվող իրավիճակն
ու իրադարձությունները
…
- Ոճրագործության բուն պատասխանատուններն ու իրողությունը նույնպես
չբացահայտվեցին: Հայաստանում շարունակվեցին բռանատիրությունը,
քաղաքական սպանությունները, հետապնդումներն ու
ոճրագործության հետքերի
«մաքրագործությունը», շահագրգիռ նույն «կլանի» և համապատասխան
ծառայությունների կողմից ( ավելի ստույգ` դրա հատուկ բաժինների):
Այդ, այլևս «ռոմանտիկ թափթփուկների» ինքնագործունեությունը ոչ մի
կերպ լիներ չէր կարող …
_ Այդուհանդերձ մնացին
բազմաթիվ հետքեր ու վկաներ: Մեկը, հենց մենք` Հայաստանից մեր
վտարմամբ, ցայսօր շարունակվող հետապնդումներով, «հոկտեմբեր
27-ի»
վերաբերյալ
մեր քննախուզությամբ (
http://www.eutyun.org/S/E/AX/AX.htm) և դեռ չհրապարակված փաստարկումներով…
Իսկ ինչու
չհրապարակված ?.
Զի, այդ է դեռևս ողջ
մնալու մեր գրավականը…
|
1
Սոսկ որպես օրինակ այստեղ հիշատակենք միայն մեկ քանի
դեպքեր.
- 1983
թ.
Հարավ-կորեական
KAL 007 կոչված թռիչքով քաղաքացիական օդանավի
հրթիռակոծումը ԽՍՀՄ
տարածքում և նրա ռազմա-օդային ուժերի կողմից, որին զոհ
գնացին 269 բոլորը ուղևորները
( ըստ այլ մեկ վարկածի, եղել են փրկյալներ անձնակազմից և
որոշ ուղևորներից ): Ու թեև պաշտոնական հետաքննությունը
եզրահանգեց «մարդկային վրիպում», անգլ. աղբյուրները
մեկնաբանեցին որպես արևմտյան հետախուզության դիվերսիա,
բացահայտելու համար ԽՍՀՄ ռազմա-օդային պաշտպանությունը, ըստ
այլոց` բորբոքելու համար սառը պատերազմը:
Զի, աշխարհացունց
այդ միջադեպը հիրավի տեղի էր ունեցել եվրոհրթիռների
բուռն ճգնաժամում և դրան հաջորդեցին դիվանագիտական բուռն
բանավեճեր ու փոխմեղադրական բազմաթիվ հրապարակումներ:
Այս առումով գործողությունը կատարելապես հաջողված
էր,
բայց ի~նչ գնով
ու անմեղների ինչպի~սի
զոհաբերությամբ…
(տե’ս,
wikipedia.org/wiki/Korean_Air_Lines_Flight_007):
- 1979 թ., հակադիր լագերների
կողմից աֆղանական իշխանություններում բորբոքված
խժդժությունները և
խորդհրդային բանակի մուտքը Աֆղանստան: Առաջին
պատերազմը տևեց 10 տարի, մինչդեռ խժդժությունները
շարունակվում են ցայսօր այլ զարգացումներով:
- Ղարաբաղյան շարժման բորբոքումը Կենտրոնի կողմից և սումգաիթյան ջարդերը
1988 թ., որին խորհրդային բանակը միջամտեց «ուշացումով»,
այստեղ ևս ցուցադրելով իր անշրջանցելի անհրաժեշտությունը…
-
1999թ.
աշնանը
մոսկովյան
բնակելի
շենքերի
պայթեցման
մեջ
ФСБ-ի
մեղսակցության իրողությունը `
վասն
չեչենական
երկրորդ
պատերազմի
հրահրման
, Վ. Պուտինի իշխանության գալուն և
ռուսական
կայսրության
վերականգնման
(այստեղ ևս կան և’ լուրջ
փաստագրումներ, և’ ոչ համոզիչ չքմեղացումներ…) :
Բավարարվենք :
|
|
|
01.10.2010թ. |
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
http://www.lragir.am/armsrc/country39101.html
«Այսօր
կառավարությունում կայացել է հայագիտության հարցերով խորհրդի
անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան
Սարգսյանը։ Խորհրդի
անդամները քննարկել են «Հայագիտության հայեցակարգը» ու «Հայաստանի
Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ.
ռազմավարությունը»` մշակված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
կողմից։ Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում
խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններն ու
առաջարկություններն են ներկայացրել փաստաթղթերում արծարծված
հարցերի և ընդհանրապես հայագիտության ոլորտում առկա հիմնախնդիրների
վերաբերյալ։ Մասնավորապես, կարևորվել են սփյուռքում գործող
հայագիտական կենտրոնների հետ կապերի հաստատումը և զարգացումը`
խորհրդի կազմում նրանց ներգրավմամբ, գոյություն ունեցող
հայագիտական կենտրոններին աջակցության տրամադրումը, խորհրդի
կազմում աշխատանքային խմբի ստեղծումը և մի շարք այլ հարցեր»։
Անշուշտ, մենք անչափ ուրախ ենք նման զարգացումների համար:
Հատկապես, որ այդ եղել է ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի
կարևորագույն ծրագրերից մեկը և` որպես ազգաբանական անշրջանցելի
անհրաժեշտություն, հենց ինքն է սկզբնավորել գործունեության
այդ
ասպարեզը, իր աննախադեպ
և անգամ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային անհասանելի իր
ձեռքբերումներով
ու դեռևս անտիպ բացահայտումներով (տե’ս այստեղ «Երկհազարամյա քսանամյակ» հոդվածն ու
մասամբ հայագիտական բազում նյութերը):
Այսուհանդերձ նույնքան
վրդովված ենք ոչ միայն հայ իշխանությունների ստորագույնը վարքից ու
երախտամոռությունից` այլև աներևակայելի «դեբիլությունից»: Այն
աստիճան, որ հնարավոր է հայագիտությունը շուտով այնպես հեռանա
հայությունից, որ ամենակարևորը նրան այլևս երբեք հասանելի չլինի:
Բայց մի՞թե
ցայսօր ախտաբանությունը չի եղել հայոց բախտորոշիչ հատկանիշը...
|
|
21.08.2010թ. |
19.08.2010
...ԵՒ
ԱՐԹՆԱՑԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
http://www.lragir.am/armsrc/society37745.html
Ռուսաստանի նախագահի իրոք պատմական այցը
կայացավ: Այն պատմական ու հատկանշական էր նրանով, որ այդ այցի
հաջորդ օրը մենք արթնացանք արդեն Ռուսաստանում: Այդ այցն ու
ստորագրված փաստաթղթերը վերջապես ամեն ինչ իրենց տեղը դրեցին եվ,
ինչու ոչ՝ «մեր երազկոտ հոգիներին բերին խաղաղ հանդարտություն»:
Քանզի այդ այցի շնորհիվ՝ մասնավորապես եվ հատկապես.
-Մենք ազատվեցինք թշնամի կամ բարեկամ փնտրելու եվ որոշելու հոգսից,
քանզի «նորից ու կրկին» հայտնվեցինք ու տեղավորվեցինք ի վերուստ
մեր համար կանխորոշված ու նախագծված տրաֆարետի մեջ: Այն է՝
Թուրքիան թշնամի, Ադրբեջանը թշնամի, Վրաստանը՝ չկամ, Իրանը՝
կամ-կամ: Միակ հույսն ու ապավենը այս աշխարհում՝ Ռուսաստանը:
-Մենք ազատվեցինք արտաքին քաղաքականություն մշակելու եվ վարելու հոգսից,
քանզի, նախ մենք որեւիցե մեկի հետ՝ հատկապես հարեւանների, այլեւս
խոսելիք չունենք, եվ երկրորդը, ոչ ոք մեզ հետ խոսելու կարիքը
չունի, քանզի մեզ վերաբերող ցանկացած հարց արդեն դառնում է
Ռուսաստանին առնչվող խնդիր:
-Մենք ազատվեցինք սեփական երկիրը պաշտպանելու հոգսից, քանզի, բացարձակապես
ամուլ լինելով դիվանագիտության ոլորտում, ի վիճակի չլինելով
ստեղծել սեփական անվտանգության դիվանագիտական ու քաղաքական
երաշխիքներ, հարցը հանգեցրինք զուտ ռազմական երաշխիքների ստեղծմանը
եվ սեփական բանակն ու անվտանգության ամբողջ համակարգը փաստորեն
հանձնեցինք օտարին:
-Մենք ազատվեցինք սեփական հողին տեր կանգնելու հոգսից, քանզի հողը նրանը չէ,
ով նրա վրայով քայլում է, այլ իրականում նրանն է, ով այդ հողը
պաշտպանում է:
-Մենք ազատվեցինք ազգային իշխանություն ձեվավորելու անհրաժեշտության հոգսից,
քանզի Հայաստանի իշխանությունը այսուհետ դադարում է որպես այդպիսին
լինելուց ու դիտվելուց եւ նմանվում է պարզապես սնանկացած մի
հաստատության ժամանակավոր կառավարչի: Հարկ է նշել, որ զգալով, որ
երկրում անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ է եւ անհրաժեշտ են
արմատական փոփոխություններ, կառավարող խումբը, իշխանությունն իր
ձեռքում պահելու տեսանկյունից կատարեց հիրավի հանճարեղ քայլ: Նա ոչ
թե իշխանափոխությունը դարձրեց անհնարին, այլ ավելին: Իր այս քայլով
նա իշխանափախությունը դարձրեց պարզապես անիմաստ: Հաստատության
սնանկացումից հետո էական է արդյոք, թե ով է լինելու նրա
ժամանակավոր կառավարիչը:
Ավելի պարզ ասած, պատմության մեր այս հատվածում մենք վերջապես
ազատվեցինք քաղաքականությամբ՝ իր իսկական ու բուն իմաստով
զբաղվելու հոգսից:
Այսինքն, կրկին եկանք հանրահայտ մի ճշմարտության՝ հայը կարող է
դիմանալ ցանկացած փորձությանը, բայց ոչ երբեք՝ սեփական
անկախությանը:
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հազվագյուտ դիպուկ և համարձակ
դատողություն, թեև հավանաբար ծածկանվամբ: Այլ կերպ դժվար թե լիներ,
երբ գաղութում ես կամ գաղթական: Այսուհանդերձ թույլ ենք
տալիս մեկ լրացում.
...ԵՎ ԱՐԹՆԱՑԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ:
Այո', բայց մնալով դարավոր մեր քնի ու
մղձավանջների մեջ:
|
|
19.08.2010թ. |
ՄԵՐ ՍՈՒՐԸ...
«ՊԱՐՏՔՈՎ»
ԴՐԵՑԻՆ"Ք ՊԱՏՅԱՆ

|
|
10.08.2010թ. |
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՇԻ՞ԶՄ…
http://www.lragir.am/armsrc/comments37493.html

Հայկ. կեռխաչեր տարբեր
հուշարձաններից:
Ձախից` Մեծամոր,(-3-րդ հզ):
Աջ կողմում` Հայոց Ազգագրական Ընկերության կնքադրոշմը ( 1906թ.):
Եթե ձեր բնակարանն անտեր է,
ապա այն արագորեն կզբաղեցնեն տարականներ ու
տարատեսակ կրծողներ,
երբ ձեր այգին է անտերունչ` վայրի ու վայրենի ջունգլին, իսկ հոգևոր անդաստանը`
«փարիզյան կանաչին»,
մտավորական
սողուններ, գաղափարական միջատներ, գիշատիչ
միջակություններ,
էրուդիտ
«դինոզավեր» և խոտակեր «մշակութաբաններ»:
Էրուդիտ
«դինոզավեր», զի.
Առանց էութենական
«կալորիաների» ծով
ինֆորմացիաներով սնվող էրուդիտները նույնն
են, ինչ հսկայամարմին,
բայց մի բուռ գլխուղեղով խոտակեր դինոզավրերը:
«Ա.
ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐԸ ԵՎ
ԷԻԶՄԸ » ակնարկի Հետագրության մեջ,
մենք անդրադարձել էինք
«Լրագիր. am» էլեկտրոնային թերթում «Մտածել
նորից չստացվեց» խորագրով նման մի մշակութաբանի հոդվածին, որտեղը հեղինակը ջանում էր
վերլուծել հայ մտքի պատմական ու արդի իրավիճակը, քննադատում
վերջերս լույս տեսած փիլիսոփայության մի քննախոսություն, և դրանում
նժդեհականությունը բնորոշում որպես իտալո-գերմանական ֆաշիզմի
տարատեսակ:
Եվ ահա նույն հեղինակը
նույն «Լրագիր. am» էլեկտրոնային թերթի
9.08.2010 թողարկման մեջ անդրադառնում է «Հայկական
ֆաշիզմ»-ին, որտեղ հերթական անհեթեթություների մեջ գտնում ենք
հետևյալ պարբերությունը.
«…
Ինչպես ամենուր Ռուսաստանում և Եվրոպայում, Հայաստանը ևս չխուսափեց
քաղաքացիական պատերազմից: Կային օբյեկտիվ պատճառներ: Աշխարհում
կապիտալիստական համակարգի ճգնաժամի և, հետևաբար, լիբերալիզմի
պարտության տարիներն էին, գաղափարախոսական բևեռացման տարիներ:
Ոմանք համակրում էին բոլշևիզմը, նույնիսկ ստալինիզմը, ինչպես Արշիլ
Գորկին, մյուսները` ֆաշիզմը, ինչպես Կ. Զարյանը կամ Հ. Օշականը: Դա
մի իրադրություն էր, որ բոլորովին նման չէ ներկային: Կրկնություն
տեսնում է միֆոլոգիական մտածողությունը»:
Արշիլ
Գորկու համակրանքը ստանիլիզմին մեզ անհայտ է ու տարակուսելի, նկատի
առնելով
տաղանդավոր գեղանկարչի սյուռեալիստական
աշխարհընկալումը: Իսկ, եթե դրա հետ եղել են նաև «ստալինյան
հետաքրքրություններ», ապա այդ ոչ մի դեպքում գաղափարախոսական` այլ
միմիայն «կոնյուկտուրային», իմա` իրավիճակային, նկատի առնելով նրա հայկական ծագումը, Երկրորդ
աշխարհամարտը, հակաֆաշիզմը, օտարությունն ու այլն հանգամաքներ, ինչպես շատ
հայերի ու նման այլոց պարագաներում, այդ թվում` հրեաների:
Ինչ վերաբերում է Կ. Զարյանի և Հ. Օշականի ֆաշիստական հակումներին,
ապա այդ բացահայտ զառանցանք է, նկատի առնելով երկուսի էլ
մշակութային ու կեցական «կոսմոպոլիտիզմը»:
Իսկ այն, որ նրանք եղել են «մեհենական» կոչեցյալ ազգայնական
շարժման կարկառուն ներկայացուցիչներ, ապա այդ ոչ մի առնչություն
չունի ֆաշիզմի որևէ տարատեսակի հետ: Մեր վայ-«մշակութաբանը» թերևս չգիտե, որ այդժամ աշխարհի
միջօրեականներով սավառում էր նախաքրիստոնեական ոգին, ինչպես Ֆ.
Նիցշեի, Մ. Գորկու, Մ. Կոցյուբինսկու, Ղ. Ալիշանի, Դ.Վարուժանի,
ազգագրագետ
Ե. Լալայանի
1,
Լ. Շանթի և շատ այլոց պարագաներում, և ինչպես «հավերժ
վերադարձների», «դիալեկտիկական պարույրի»
թե «կոնվենկցիոն շրջանառության» սկզբունքով պարբերաբար կրկնվում է
համամարդկային ու քաղաքակրթական էվոլյուցիայում: Դրա ամենացայտուն
օրինակը միջնադարյան Վերածնունդն էր, իր որքա~ն մարդկային ու
բարեկրթական առաքելությամբ:
Նույնն նաև այսօր համաշխարհային մշակույթում,
«հեթանոսական և
դիցաբանական»
առումներով ու վերառումներով: Այսինքն այն`
ինչը որպես
«միֆոլոգիական մտածողություն»
քամահրանքով ակնարկում է
ժամանակակից մեր «բուսակերը», անգամ
անտեղյակ ,
որ երբեմնի
դիցաբանությունը սքողում էր այլաբանական ու գաղտնագիտական մեծագույն խորհուրդ,
որն ի վերջո վերաճեց անտիկ, դասական և ժամանակակից
փիլիսոփայության:
Ահա
թե ինչ է նշանակում առանց էաբանական և ստրուկտուրալ հենքի,
տափակ ու մակերեսային զուտ
«հումանիտար մտածելակերպ»:
Հում, հիրավի շատ
հում ու անարմատ սիզախոտ...
Նույնը նաև Գ. Նժդեհի վերաբերյալ, որը
պարզապես
«մեհենական»
այդ հոսանքի, Եղեռնից հետո կուտակցած լինելության
խնդրականների և համաշխարհային խմորումների ներկայացուցիչն էր,
առանց ռասիստական, շովինիստական թե ֆաշիստական հակումների:
Հակառակ դեպքում
ֆաշիստական պիտի բնորոշվեին
Ղ. Ալիշանը, Հ. Աճառյանը, Մ.
Աբեղյանը
և անգամ երջանկահիշատակ Կ. Պալյան-Վազգեն Ա., որը նույնպես խոսեց
հայոց արիական պատկանելությունից և հայ առաքելական եկեղեցում
կատարեց պատմական հեղափոխություն, վերականգնելով
երբեմնի Է-Էություն գերաստվածությունը:
Ինչ
վերաբերում է արդի հանրապետականների իբր «նժդեհականությանը», ապա
այն ևս ոչ մի կապ չունի Գ. Նժդեհի գաղափարաբանության հետ: Իսկ եթե
ունի, ապա այդ միմիայն բացասական` այն ապականելու առումով: Անչափ
ցավալի է, որ ժողովրդավարական թե ընդդիմադիր շրջանակները.
«Կեղտաջրի փոխարեն նետում են նորածնին և պահում հին լվացքաջուրը»:
Այս դեպքում հարցական է, թե արդյոք
չարժե՞ փրկել
մանկանը և միայն մաքրաջրել այն...
1 Հնագետ-ազգագրագետ
Ե.Լալայանը 1906 թ. Թբիլիսիում հիմնեց
«Հայոց Ազգագրական Ընկերությունը» և`
քաջատեղյակ հայոց հնագույն ավանդույթներից, դրա կնքադրոշմի
հիմքում դրեց կեռխաչ-սվաստիկան (վերևի նկարի աջ կողմում): Եվ
այդ 4 տարի առաջ` քան սվաստիկան 1910 թ.
դարձավ ֆաշիստական խորհրդանիշը և չարաբաստորեն
վարկաբեկվեց իր հայտնի հետևանքներով: Ուստի, անցյալ
դարասկզբին և Եղեռնից առաջ հայ ճակատագրով մտահոգ
մեհենականները ֆաշիստների հայտնությանը սպասելու
անհրաժեշտություն չունեին, զի առկա էին սեփական
ակունքները: Մինչդեռ մեր հայ-վայ մշակութաբանը այս բոլորի մասին տեղյակ չէ
անգամ...
2 Անձը,
«Լրագիր. am»-ի 11.08.2010 թ. թողարկման մեջ «Հինգերորդ շարասյան կաղկանձը»
խորագրով
հրապարակել է
հերթական իր երկդիմի հոդվածը (http://www.lragir.am/armsrc/politics37544.html),
կապված
Հայաստանում
ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագրային
փոփոխությունների ու ևս 25 տարով երկարացման հետ, որի դեմ
հայոց անհանգստությունն էլ բնորոշում է որպես «հինգերորդ
շարասյան կաղկանձ»: Հոդվածում օգտագործված է այդ
ծառայություններին հատուկ երկակի
«և'
նալին»` բայց առավել «և' մեխին»
գործելակերպն ու
գրելաոճը: Հիշեցնենք, որ նա դեռևս Ղարաբաղում Կենտրոն-ին
կցված գործակալ էր և ղարաբաղյան
առաջին
շարժման ներկայացուցիչը...
|
* *
*
Այսքանի հետ կա նաև այլ մեկ տարօրինակ
հանգամանք:
«Լրագիր. am» էլեկտրոնային կայքաթերթը
տեսակների մեջ առավել ընթերցվածներից մեկն է: Ըստ հայտարարության, կայքի վերակառուցման
նախագիծը իրականացվում է
| |