|
Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս
ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն: |
|
Սույն տարածքը անհատական ոլորտ է,
որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների,
խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե
մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի
իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 11 )
վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
30.07.2010թ.-
Նորից «Աշխարհը դեմոգրաֆիայի մասին»
25.07.2010թ.- Հայի
նախավերջին խելքը
26.06.2010թ - Կենդանաբանական հավատարմություն
15.06.2010թ.-Գտնվել են «Մոխրոտիկի» թե «Աբու Հասանի մաշիկները»…
|
|
30.07.2010թ. |
ՆՈՐԻՑ «ԱՇԽԱՐՀԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ»
http://www.lragir.am/armsrc/society-lrahos37250.html
Մեկ անգամ չէ, որ նշել ենք Էության գաղափարների աննկատ
ներգործությունը անհատ հետազոտողների, «գաղափարականների»,
քաղաքական թե հասարակական շրջանակների վրա: Նույնը նաև սույն
կայքում հրապարակվող թեմաների վերաբերյալ, որոնց հետևում են քիչ թե
շատ խոհուն անհատներ ամենատարբեր ասպարեզներից. երբեմն հղումներով,
երբեմն մասնակի թե ամբողջական վերատպումներով, իսկ ավելի հաճախ`
առանց որևէ հիշատակման:
Շատ այլ դեպքերի մեջ նման մի պարագա է նաև «Լրագիր.am»
էլեկտրոնային թերթի 29/07/2010 թողարկման մեջ լույս տեսած
«ԱՇԽԱՐՀԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» խորագրով տեղեկատվությունը,
կատարելապես համահունչ ստորև մեր «Հայի նախավերջին խելքը»
խորհրդածությանն ու ասես դրա հավելվածը: Կարելի կլիներ այն
զուգադիպություն համարել, եթե նման թեմաները սովորական լինեին
հայոց հետաքրքրությունների տեսադաշտում: Հնարավոր կլիներ այն մեզ
պես անմիջականորեն առնչել 17.07.2010 թ. ՀՀՇ 16-րդ համագումարին
Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի հետ, եթե հրապարակվեր դրանից անմիջապես
հետո, և ոչ թե հենց մեր նյութի: Անշուշտ դրանում վատ ոչինչ չկա,
անգամ ողջունելի է և մենք նույնիսկ մի պահ խորհեցինք այն ուղարկել
մի քանի լրատվամիջոցների, եթե իհարկե նրանք համաձայնեին հրապարակել
և այդ էլ առանց փոփոխությունների: Զի հայտնի է, որ Էություն անունն
անգամ ոմանց մոտ անհանգստություն` այլոց մոտ ջղաձգություններ է
բորբոքում, մյուսների մոտ` բանագողությունների ու շահարկումների
գայթակղություն, որի պատճառով խուսափում ենք առավել կարևոր
նյութերի հրապարակումից: Այդ անառողջ հասարակությունների
զարգացումը խաթարող պատճառահետևանքային գործոններից մեկն է:
Այդուհանդերձ և ըստ կատակասերի.
Ավելի լավ է ուշ` քան ոչ մեկին:
Ցավալի է միայն, որ ամենահիմնական գաղափարները մնում են անհաս,
մյուսները ենթարկվում աղավաղումների կամ շահարկվում հօգուտ այլոց:
Այդ էլ բարոյահոգեբանական այլ մեկ խափանիչ է, ըստ Գ. Նժդեհի
«ներազգային բարոյականի» բացակայությունն ու դրա հետևանքները:
|
25.07.2010թ. |
ՀԱՅԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ
Հուլիս 17-ի ՀՀՇ 16-րդ
համագումարը, ավելի ստույգ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը լայն
արձագանք գտավ և ամենատարբեր քննարկումների տեղիք տվեց: Թեև
սկզբունքորեն համաձայն հիմնական մոտեցումների հետ, բայց այն
թողնելով քաղաքական փորձագետներին, մեզ այդուհանդերձ տարօրինակ
թվաց բոլորովին այլ, զուտ ազգաբանական
մեկ հանգամանք.
շարունակվող արտագաղթի, Հայաստանում և Արցախում վիճակագրության և
արտաբերված «Հարյուր
տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք
լինել» անհանգստությունը: Այն էլ խիստ անսպասելի եզրահանգմամբ.
«Հարցերի հարցն, այսպիսով,
ժողովրդագրությունն է` դեմոգրաֆիան, որը, XI դարից սկսած, եղել է
հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը
պատմական համայնապատկերում»
(ընդգծումը` մերը):
Իսկ մի՞թե 20 տարի առաջ չկար այդ գերխնդրականն ու դրա
պատմական գիտակցությունը, երբ զանգվածային ու դեռ խրախուսվող թե
հրահրվող արտագաղթը հիմնականում կատարվել է հենց այդ տարիներին…
Մի՞թե հայոց վիճակագրական նահանջը սկսվել էր XI-րդ
դարից:
Եվ մի՞թե հայոց պատմական անկումն ու ազգային խամրումը սոսկ վիճակագրության
արդյունք են, և միայն արտագաղթը կասեցնելով հնարավոր
է ապահովել հայոց
գոյատևումը, այն էլ մոլորակի ազգաբնակչության հարաճուն ու
գլխապտույտ բազմապատկման և գլոբալիզացման գործընթացում:
Իսկ ո ՞ւր կորան ազգային ինքնության, գիտակցության,
ներուժի, սփյուռքի հարատևման և ողջ հայության այլորակ կայացման
գերխնդրականները, որոնք ի սկզբանե եղել ու մնում են
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի գերնպատակները, հենց որոնց
համար այն հալածվեց, իսկ գործունեությունը շարունակում է խափանվել
1990 թ. իր հիմնադրման օրից ի վեր, երբ Էության գաղափարները այդժամ
սկսյալ մեծն Վիկտոր Համբարձումյանից
արժանացան մտավորական բարձրագույն ավագանու բուռն
քաջալերանքին:
Եվ ի վերջո մի՞թե ամբողջ մեկ քսանամյակ էր անհրաժեշտ հայ քաղաքական
այրերին այդ
գիտակցությանը հանգելու համար, այն էլ հետևանք և պատճառ
տեղափոխությամբ:
Իսկ եթե այո',
ապա կարող ենք գոնե մխիթարվել այդքանով ու հնարավոր
«հայի վերջին խելքի»
հեռանկարով…
¡ ¡ ¡
Ասելիքը
պատկերավորելու համար և համեմատության կարգով, ստորև ներկայացնում ենք
վիճակագրական որոշ տվյալներ, վերցված միջազգային տարբեր գիտական
աղբյուրներից, մասամբ`
«Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի դեռևս անտիպ 2-րդ`«Միջօրեական»
հատորից:
Ըստ այդմ ու որոշ հաշվարկների, Հին Քարե դարի
ավարտին աշխարհի բնակչությունը կազմել է 3 մլն, բնականաբար
անհամասեռ տեղաբաշխմամբ և խտացված բնակլիմայական բարենպաստ
կենսատարածքներում: Հետսառցային շրջանում բնակլիմայական պայմանների
բարելավմամբ, «նեոլիթյան հեղափոխության» համասփռմամբ և նորանոր
կենսատարածքների բնակեցմամբ այդ թիվը ողջ նեոլիթյան շրջանի համար
ընդհանուր հասել է 50 մլն ( Ք.ա. 10-3-րդ հհ ), իսկ մեր դարաշրջանի
սկզբում աշխարհի բնակչությունը արդեն կազմում էր 200 մլն:
Այնուհետև այն շարունակվում է հետևյալ պարբերությամբ.
- 1000 թ.` 275
մլն
- 17-րդ դ.` 500 մլն
-1900 թ.` 1600
մլն (1,6 մլրդ)
-1950 թ.` 2500
մլն (2,5 մլրդ)
-1973 թ.` 3800
մլն (3,8 մլրդ)
-1976 թ.` 4000 մլն
(4 մլրդ )
-2000 թ.` 6500 մլն
(սպասվում էր 7 մլրդ)
ըստ կանխատեսումների`
-2040 թ.` 12 մլրդ
-2095 թ.`
25 մլրդ
Մարդկության վիճակագրական աճը
Ք.ա. 12-րդ հզ
մինչև 1970 թ. (ուղղահայաց`
ազգաբնակչությունը մլն-ով,
հորիզոնական` տարեթվերը, Ք.ա. 12 հզ-ից մինչև մեր օրերը:
"Le Grand Atlase de l’Histoire
Mondiale", France-1981):
Նման գերաճի
հիմնական գործոններն են կենսատարածք-կենսամիջավայր-կենսապայմաններ
փոխառնչությունը և տնտեսա-արդյունաբերական ու քաղաքակրթական
պայմանները ( կենսամակարդակ, կացութաձև, առողջապահություն,
երկարակեցություն ևն ): Հարակից այլ մեկ գործոնը միգրացիաներն են,
որոնք սկսել էին դեռևս Աֆրիկայից, ապա նեոլիթյան և հնդեվրոպական
ալիքների հետ` հիմնականում Հայկ. լեռնաշխարհից դեպի ազատ տարածքներ: Այսօր այդ
սկզբունքը հակադարձվել է, թերզարգացած և նույնիսկ ազատ տարածքներից
միգրացիաները կատարվում են դեպի քաղաքակիրթ և տնտեսապես զարգացած
երկրներ, թեև թերզարգացած երկրներում վիճակագրական գերաճը
շարունակվում է մեծ արագությամբ: Այդպես, եթե 80-ական թվականներին ընդամենը
9,6 մլն կմ²
կենսատարածքով ԱՄՆ ուներ
≈230
մլն բնակչություն, իսկ
≈30.2
մլն կմ² տարածքով Աֆրիկան`
≈344 մլն, ապա այդ տարբերությունն այսօր
աճել է հօգուտ վերջինս (ԱՄՆ` 310 մլն, Աֆրիկան` 1 մլրդ ):
Այժմ անդրադառնանք հայերին և Հայկ. լեռնաշխարհին: Վերջինս
≈400 հզ կմ² տարածքով քիչ ավելի էր` քան արդի միացյալ Գերմանիան (356,2 հզ կմ²) և
պակաս` քան Ֆրանսիան (551 հզ կմ²): Ըստ
«Ծննդոց –Այա»
տեսության,
վիճակագրորեն ի՞նչ
քանակ է կազմել Հայկ. լեռնաշխարհի այական սուպերէթնոսը «նեոլիթյան
հեղափոխության» շեմին, այսինքն`
Ք.ա. 10-9-րդ հհ:
Եթե որպես
չափանիշ վերցնենք յուրացնող տնտեսության հյուսիսամերիկյան այդ
ժամանակաշրջանի վիճակագրական հաշվարկները, որոնք կազմում են 0,05-1
մարդ 15/25 կմ² տարածքի վրա, ապա որպես բարենպաստ կենսամիջավայր և
նեոլիթյան օջախ Հայկ. լեռնաշխարհը այդժամ պիտի նվազագույնը ունենար
≈1մ/կմ²
խտություն, այսինքն` 350-400 հզ բնակչություն, որը կազմում է
այդժամ աշխարհի հաշվարկային բնակչության 12-13%: Նկատի առնելով
մեգալիթյան հզոր կառույցները (Գյոբեկլի թեփե, Չայոնու, Քարահունջ ևն
), բազմաթիվ ու բավականին ընդարձակ հնավայրերը ( 300-6000 շունչ
հաշվարկային բնակչությամբ, ինչպես Նորշուն թեփեն, Ախթամիրը կամ
ավելի ուշ Հառիճը` 12
հա կառուցապատված տարածքով), «նեոլիթյան հեղափոխությունից» հետո այդ երկրամասի ազգաբնակչությունը զգալիորեն
պիտի որ աճեր:
Ըստ մի շարք աղբյուրների,
Ք.ա. 1-ին հզ ավարտին
Հայաստանը արդեն
ներկայացնում էր որպես ամբողջովին հայաբնակ և հայախոս աշխարհ
(Ստրաբոն և այլք): Ըստ
որոշ հաշվարկների, քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում
հայերի թվաքանակը
կազմել է
≈
4
մլն (իմա` 10 մ/կմ², հմմտ. Ֆրանսիան հռոմ. շրջանում` 6,7-8,5 մլն), ինչը համաշխարհային 200
մլն ազգաբնակչության հարաբերակցությամբ քիչ թե շատ հավանական է:
Իսկ եթե այդժամ դրա 2% կազմող հայոց թվաքանակը
կարող է թվալ թերաճ երբեմնի 12-13% սուպերէթնոսի
համեմատ, ապա այդ դրանից տարբեր էթնոսների տարանջատման և
այա-արիական որոշ ցեղերի արտագաղթման ու նոր հայրենքիներում
բազմացման պատճառներով ( նման
հաշվարկները կողմնակիորեն նույնպես գալիս են հաստատելու
Հայկ. լեռնաշխարհը նեոլիթյան միակենտրոն օջախ և ապա
հնդեվրոպացիների բնօրրանը լինելու տեսությունները):
Ըստ 1844 թ.
մարդահամարի Թուրքիայում ապրում էր
≈
2,4 մլն հայ (թուրքերը` 7 մլն, իսկ հայերը
հիմնականում Արևմտյան Հայաստանում, Կ.Պոլիսի Հայոց Պատրիարքարանի
տվյալներով` 3 մլն, 1912 թ.` արդեն 2,02 մլն, այսինքն` մինչև Մեծ
Եղեռնը…), իսկ Արևելյան
Հայաստանում 1831 թ.` ընդամենը
161,7
հզ (1913 թ.` 1000,1 հզ, 1920 թ.` 720 հզ): Այսինքն, 19-րդ
դարի առաջին կեսին տարաբաժանված Հայաստանում ընդհանուր հաշվվում էր
2,5-3 մլն հայ, իմա`
1-1,5 մլն պակաս` քան 3-4-րդ դդ
սահմանագծում: Մեկ դար անց այդ տարբերությունը կկրկնապատկվի, իսկ
հայոց ընդհանուր թվաքանակը կկրճատվի ևս
≈1,5
մլն-ով: Շուրջ 1 մլն կկծկվեն արդի Հայաստանում, մնացյալը կսփռվեն
աշխարհով մեկ:
1987 թ.
29,7 կմ² տարածքով Հայաստանը հաշվում էր 3,41 մլն բնակչություն, ( միջին
խտությունը` 112 մ /կմ² ): Անկախացումից հետո, ըստ տարբեր
տվյալների արտագաղթել են
≈
900 հզ-1 մլն ( համարյա այնքան`
որքան Մեծ Եղեռնից հետո… ): Այժմ աշխարհում
հաշվվում են
≈10
մլն հայ, այսինքն` մարդկության 0,014% , որից 2/3-րդ արտերկրում,
այսինքն վաղ թե ուշ ուծացման վտանգի տակ, երբ մոտ 20 տարի առաջ այդ
հարաբերությունն ու գոյատևման շանսերը հավասար էին…
Այսինքն, եթե
քրիստոնեության ընդունման դարաշրջանում հայերը կազմում էին
≈200
մլն մարդկության 2%, 1900թ.` 1600
մլն մարդկության 0,2%,
1987 թ. ≈4,5
մլրդ մարդկության ≈0,16%,
արդ 20 տարում ետաճել և կազմում են ընդամենը 0,14%, որից 0,07%, մի քանի
սերունդներ հետո ամբողջովին ուծացման ենթակա !!! Մինչդեռ,
մարդկության բնականոն վերաճի հարաբերակցությամբ հայերն այսօր պիտի
լինեին
առնվազը
≈60-70
մլն ( հմմտ.
1844 թ. թուրքերը
7 մլն, այսօր
միայն Թուրքիայում`
≈50-55
մլն , ազերիները`
≈25-30
մլն, որից 7,5 մլն Ադրբեջանում, 17,5 մլն` Իրանում...
Wikipédia):
Որքան էլ մոտավոր ու պայմանական, այդուհանդերձ
այս թվերը ցույց են տալիս
հայոց վիճակագրական տրամագրի հաստատուն անկումը, և այդ սկսյալ XI-րդ դ.
շատ առաջ և անկախ եղեռնի իրողությունից: Իսկ եթե այսպես
շարունակվի, հայերը անխուսափելիորեն կենթարկվեն կոլապսի, թեկուզ
միմիայն այլոց ու ողջ մարդկության շարունակական գերաճով:
Նշանակո՞ւմ
է արդյոք այդ անխուսափելի անէացում:
Բոլորովին էլ ո'չ: Վկա` հրեական կենսափորձը, որոնք ընդհանրապես
հայրենիք կորցրին, երկհազարամյակից ավելի գոյատևեցին տարագրության
մեջ, ապրեցին մեծ ցեղասպանություն, բայց հայրենքի վերագտանք,
այնինչ հայերը եղեռնի հետ հայրենիք կորցրին: Նրանք այսօր աշխարհում
17 մլն են, բայց որքան կենսունակ ու ներկա համաշխարհային համարյա
բոլոր կարևոր գործընթացներում: Եվ այդ առաջին հերթին շնորհիվ իրենց
հոգևոր անկախության, նախանձախնդիր ինքնության, ազգային
ինքնագիտակցության ու ներուժի: Ի՞նչ փույթ թե այդ ամենը շատ
«քրիստոնեական»
չեն: Բայց,
նախ նրանք քրիստոնյաներ չեն և հետո այդ ո՞վ
ասեց, որ քրիստոնեությունը մարդկության վերջին
«ֆորմացիան» է...
Այսքանը միայն որպես խորհրդածության նյութ: Իսկ ավելին, որպես
խորհուրդ. մի՞թե
պարզ չէ, որ վիճակագրության հետ ու դրանից առավել հայերը
հոգևոր ապաքինման և գոյաբանորեն ոգե-գաղափարական անշրջանցնելի անհրաժեշտություն
ունեն, դիալեկտիորեն` քանակականից որակականի անցնելու հրամայական: Այլ նպատակ չուներ 80-ական թվականներին սփյուռքում հիմնադրված
«Հարատևման Ուխտ» ընկերակցությունը,
որն
1990 թ.
հայրենի երախտավոր մտավորականների զորագրմամբ վերաճեց
հայրենիք-սփյուռք
«ԷՈՒԹՅՈՒՆ-Ազգային Իմաստության Տաճարի»,
միակը` որը
ստեղծեց համանուն
ամբողջ մի ԷՈԳՀ-ոգե-գաղափարական
համակարգ և
«ԷԱԿԱՆՔ» հազարամյակային նախածրագիր («Ազգ և նոր հազարամյակ», հատոր
1, Երևան-2002թ.,«Հայտնություն»,
հատոր 3,
Երևան-2006թ.,
«Միջօրեական» հ.2 և
«Ձիու քայլ»-հ. 4 հատորները` անտիպ և
առայժմ հրապարակման ոչ ենթակա): Սակայն, հալածվեց հերթափոխ երեք իշխանությունների կողմից և ի վերջո վտարվեց
Հայաստանից: Ավելի ստույգ` այլոց հորդորանքով, սակայն ի՞նչ
տարբերություն...
Հուսանք` մինչև
«հայի վերջին խելքը» կամ գոնե «վերջին հայի խելքն
ու ելքը»...
|
26.06.2010թ. |
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
http://www.zigonet.com/chat/un-chat-entreprend-de-traverser-la-russie-pour-retrouver-ses-ma-tres_art13011.html
Եթե կողմնացույցի գլխավերևում մագնիս է դրված,
ապա դժվար թե
«փոքրիկ նավակը» հասնի «կապույտ ծով»
...
Կենսահամակարգերի ֆիզիկական և
մասնավորապես կենսամագնիսական հատկությունների առնչությամբ` որով
այժամ զբաղվում է կենսաֆիզիկայի առանձնակի մի գիտաճյուղ.
մագնիտաբիոլոգիան, «Էություն» իմաստախոսության համապատասխան ու
տարբեր բաժիններում (Երևան-1995թ., էջ 210-211, 228- 232, և
այլուր), խոսվում է որոշ կենդանատեսակների բնական, տարօրինակ
և անգամ զարմանահրաշ վարքի մասին: Այդ դեռևս 1845 թ. նկատել էր Մ.
Ֆարադեյը:
Այդպես «դրոզոֆիլ» կոչված ճանճերը, աղավնիները, չվող երամները,
ձկնային վտառներն ու այլ կենդանատեսակներ տարածության մեջ
կողմնորոշվում են երկրի մագնիսական ուժագծերով, որի համար օժտված
են մագնիսական մանրէներով կամ գլխուղեղային առանձնահատուկ
մասնիկներով:
Բավական էր նրանց գանգիկներին կպցնել փոքրիկ մի մագնիս, որպեսզի
նրանք կատարելապես ապակողմնորոշվեն...
Ինչ վերաբերում է կատվին, ապա նրա մագնիսական «հոտառությունը»
հայտնի էր անգամ հին եգիպտացիներին, որոնք ունեին արեգակնային Րա
աստծո աչքն համարվող Բաստ դիցակատվի պաշտամունք, կատուն
օգտագործում էին բուրգերի, այլք` նաև բնակարանային շինարարության
մեջ: Ենթադրվում է նաև, որ կատուն ընդունակ է մարդու մաշկի վրա
բացահայտել կենսաէներգետիկ կենտրոնները, որոնց վրա էլ հիմնված է
չինական ակիպունկտուրան: Կատվին վերագրվում են նաև երկրաշարժերը
կանխզգալու ( ինչպես այծերը նաև այլ տարերքներ, որտեղից
այծ-կայծ/ակ աղերսը), անչափ սուր հոտառության և անգամ ինչ-որ
«վեցերորդ զգայարանի» հատկանիշներ: Խոսվել է նաև
Oscar
կատվի մասին, որը ամերիկյան Rhode Island–ի հիվանդանոցում
կանխզգում էր հիվանդների մոտակա մահը և գնում կծկվելու նրանց մահճի
մոտ ( անգլ.
http://en.wikipedia.org/wiki/Oscar_(cat)):
Այլ առիթով հիշատակել էինք արտառոց մի դեպք, երբ հեռահար
բեռնատեղափոխումների փարիզյան մի վարորդ իր կատվից ի վերջո
ազատվելու համար նրան տեղափոխում է Մեծ Բրիտանիա ու բաց թողնում
բնության մեջ: Որոշ ժամանակ անց, նույն կատուն վերադառնում է
Փարիզ, տանտիրոջ մոտ: Երևույթը համարվեց արտառոց, զի այդ
իրագործելու համար կատուն պետք է հաղթահարեր ոչ միայն անծանոթ ու
հեռահար տարածություն` այլև որևէ կերպ հատեր Լա Մանշի նեղուցը,
թերևս տեղափոխության որևէ նման միջոցով և ուղով` ինչպես բեռնատարը:
Այս դեպքում միայն երկրի մագնիսկանան ուժագծերի գործոնը վճռորոշ
չէր կարող լինել, վստահաբար առկա են նաև դեռևս անհայտ
հանգամանքներ:
Եվ ահա, այլամոլորակային հոգեցունց այցելություններին նմանվող
այս երևույթի մեկ այլ դեպք վերստին հնչեց միջազգային
լրատվամիջոցներով, կապված Ռուսաստանի բնակչուհի Ռավուլա Հայրովայի,
ավելի ստույգ ` նրա Քարիմ կատվի արկածախնդրության հետ: Փոխելով իր
բնակավայրը, տանտիրուհին նրան նվիրել էր հարևանուհուն, սակայն այն
մի քանի օրից անհետացել էր: Միայն երկու տարի հետո Ռ. Հայրովան
վերագտնում է իր կատվին նոր բնակարանի բակում իրեն սպասելիս`
վատառողջ, նիհար ու հոգնած: Այդ երկու տարում հավատարիմ կատուն
կտրել անցել էր 3200 կմ ճանապարհ, գտնելու համար իր
«հարազատներին»...
* * *
Բնազանց թվացող այս միջադեպի ու դրա հնարավոր
մեխանիզմների մեկնությունները առայժմ թողնելով հոգեֆիզիկոսներին,
կենսաֆիզիկոսներին ու այլոց, մենք նախ այստեղ հերթական անգամ արձանագրենք էիզմի
անչափ լայն, անհուն ու դեռևս շատ անհայտ ընդգրկումները, պարբերաբար
նրա հիմնադրույթներն ու դրույթները փաստարկող նորանոր ֆենոմեններ,
իսկ առանձնացնենք կենդանիների հետ կապված այլ մեկ հանգամանք:
Նրանց կապվածությունը միմյանց ու մարդկանց հետ ապացուցելու
անհրաժեշտություն չունի, ինչպես շան, ձիու, այլ կենդանատեսակների և
տվյալ դեպքում կատուների պարագայում: Այն միայն սննդով, սոսկ
կենսաբանությամբ, հոգատարությամբ թե սոցիալական բնույթի
գործոններով չի բացատրվում: Վստահաբար առկա են նաև հոգևոր-զգայական
ազդակներ: Ուրեմն հավատարմությունը նույնպես հատուկ է
կենդանիներին, թեև անհայտ են տիեզերականորեն, ֆիզիկական թե
մաթեմատիկորեն դրա տարատեսակ դրսևորումները:
Այսուհանդերձ կարող ենք գրանցել, որ կենդանիների
հավատարությունը երբեմն ավելի վստահելի ու հարատև է` քան Բանական
մարդու և մասնավորապես կանանց, թեև
ըստ ոչ չար և անգամ իգական կատակասերների.
«Женщина тоже друг человека» (ռուս. «Կինը նույնպես
մարդու բարեկամն է»,
ըստ
ռուսական նմանատիպ ասույթի...): Այնինչ.
Դավաճանությունը առանց հավատարմության չի լինում,
մինչդեռ հավատամությունը լինում է միմիայն առանց դավաճանության...
|
15.06.2010թ |
ԳՏՆՎԵԼ ԵՆ
«ՄՈԽՐՈՏԻԿԻ» թե «ԱԲՈՒ ՀԱՍԱՆԻ ՄԱՇԻԿՆԵՐԸ»…
http://www.plosone.org/article/info%3Adoi%2F10.1371%2Fjournal.pone.0010984
http://www.aolnews.com/story/oldest-leather-shoe-steps-out-after-5500/1108849
http://www.a1plus.am/am/social/2010/06/11/diana-archaeologist
և
այլուր
Լուրը տարածվեց կայծակնային
արագությամբ, երբ PloS ONE
էլէկտրոնային գիտական պարբերականը հրապարակեց
Հայաստանի քարանձավներից մեկում պեղված կաշվե ոտնամանի
հայտնաբերումը (Վայոց ձոր, Արենի գյուղի մոտ),
որը Կալիֆոռնիայի
և
Օքսֆորդի ռադիոածխածնային փորձագետների կողմից
5637-5387
տարեկան հնությամբ թվագրվում է Ք.
ա. 4-րդ հզ: Ոտնամանը միակտոր է, կովի կաշվից,
համապատասխան արդի 37 համարին, միայն աջ հատը: Այն իր
տեսակի մեջ ամենահնագույնն է, մոտ մեկ քանի հարյուր տարի
ավելի հին` քան մինչ այդ հայտնաբերված հին եվրոպական
պեղածոները:
Բազմաթիվ այլ
հասցեներով հավելյալ մանրամասնությունները թողնելով
հետաքրքրասերների տնտղումներին, մենք ջանանք այստեղ
ուշադրություն հրավիրել միայն մի քանի առավել կարևոր
հանգամանքների վրա, որոնք անտեսվել են հատկապես հայկական
հրապարակումներում և միայն շատ թռուցիկ ակնարկվել այլոց
կողմից:
Ω- Պեղածո մաշիկը
գտնվել է քարանձավային մուտքի կավե հատակում,
եղեգնյա ծածկույթի տակ մոտ
45 սմ
շառավղով
հմտորեն
մշակված
փոսի մեջ,
որը
ներսից
պատված
է
բարձրորակ
դեղին
կավով:
Դրանում
խաչաձեւ
դրված
այծի
կոտոշների հետ մոտ
50 սմ
շառավղով
1/3-ի
չափով
կոտրված
և գլխիվայր
դրված
մի
մեծ
նարնջագույն
ամանի ներքո:
Կոշիկը
լցոնված է
եղել խոտով,
ենթադրվում է
ձևը
չկորցնելու
համար:
Այս ամենը
հավատամքային ինչ-որ բնույթ են կրում, առավել ևս
պաշտամունքային այծի ու նրա խաչաձև դրված
եղջույրների հարակցությամբ: Մաշիկի այդպես խնամքով թաղումը
անշուշտ պատահական չէ, ո'չ էլ կենտ լինելը ( կար այդպիսի
համատարած սովորույթ, հիշենք նաև ժողովրդական երգի «առ
կոշիկիս թայը, պահա քեզի հիշատակ…» տողերը): Իսկ եթե
մաշիկի հատկապես աջ թայը նույնպես պատահական չէ, ապա այդ
կարող էր նշանակել «աջ-ողության ակնկալիք» ,
ինչպես տիպիկ արիական և հարակից
ավանդույթներում (
հիշենք աջ ոտքի վրա արթնանալու խորհուրդը, Սանասարի աջ թևի
կեռխաչը, աջ ու ձախ պտտվող սվաստիկայի իմաստաբանությունը,
այստեղ` այծի խաչված եղջույրների զուգորդմամբ, և այլն ):
Իսկ ոտնամանը բազմաթիվ ավանդույթներում ինքնին
խորհրդանշում է պատկանելություն, հեղինակություն,
ինքնահաստատում և իրավունք:
Եվ ընդհանրապես կոշիկների հետ կապված այդքան
ավանդույթներն ու ասույթները` ներառյալ Մոխրոտիկի թե Աբու
Հասանի, խոսում են դրա խորհրդանշական մեծ ու համատարած
նշանակության մասին:
Ω
-
Այս վարկածը հաստատվում է պաշտամունքային բնույթի այլ պեղածոներով,
ինչպես կենտրոնական սրահի ետնամսում խեցեղեն երեք ամանների
մեջ ամբողջությամբ պահված
8
±
2
տարեկան, 11 ± 2,5
տարեկան,
և 15-21տարեկան
պատանիների
գանգերը: Առաջավոր Ասիայում համատարած և հինավուրց մի ավանդույթ
(մեզոլիթից սկսյալ Անդրկովկասից մինչև Պաղեստին), ըստ որի
նախնյաց և հարազատների նշխարները թաղվում էին
կացարաններում, որոշ դեպքերում` գանգերը կավապատվում ըստ
դիմագծերի:
Այդքանի հետ հնավայրը կարող է հիմնականում հավատամքային լինել, նկատի
առնելով նաև նրա բարձրադիր դիրքը և քարանձավների նման դերը
ողջ Առաջավոր Ասիայում ( հմմտ. քարանձավներում թաղվելու
սովորույթը, Պզտիկ Մհերի փակվելը քարայրում, Միհրի և
Քրիստոսի ծնունդն ու թաղվելը քարայրներում, ա/ուրարտ.
Միհրի դուռը Վանում և այլուր):
Այսինքն, առկա են տարածա-ժամանակագրորեն լայնատարած մշակութային
ընդհանրություններ:
Ω-
Առավել ուշագրավը այն է, որ ըստ հնագիտական խմբի ղեկավար
իռլան. Ron Pinhasi-ի,
նմանատիպ ոտնամաններ կրում էին արևմտյան Իռանդիայի Aran
կղզում մինչև 1950
թ., ( ???, Առան էր կոչվում նաև Աղվանքը…), իսկ
ընդհանրապես. «հայկական մաշիկը ոճի և արտադրական
տեխնոլոգիայի առումներով շատ մեծ ընդհանրություններ ունի
համաեվրոպական ավելի ուշ նման ավանդույթների հետ, ինչն
ակնկալում է, որ այս տեսակի ոտնամանները կրել են հազարավոր
տարիներ լայնատարած և դիֆերենցված միջավայրերում» (տե’ս վերոնշյալ հղմամբ):
Այս
հանգամանքը առաջինը խոսում է լուսահոգի Մ. Գավուքչյանի
տեսության օգտին, ըստ որի կելտական ցեղերը
դուրս են եկել Հայկ. լեռնաշխարհից, ավելի ստույգ` Առան-Աղվանքին
սահմանակից և Eriahi ու Eriaini երկրամասերի միջև
Գեղամա լեռներից (տե'ս
www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_07_11.htm
հղմամբ): Irlande երկրանունը իռլ. Éire անվանման հոլովումն է ( հմմտ.
նաև land>հայ. անդ-անդաստան ), Aran-ը`
Érenn-Ériu-ի
( Ard rí
Érenn- բառացի` «Արանի մեծ արքա»), իսկ իռլանդացների
Irish>«այրիշ»
բնորոշումը` *այ դիցարմատով *այր-ի...
Ահա, ըստ մեզ *այ-այր-ար և
*Այա-Էյա-Էա-Է լծորդումների ևս մեկ օրինակ այլ
լեզուներում:
Ω -
Մինչդեռ վերոնշյալը Հայկ. լեռնաշխարհից հնդեվրոպական ցեղերի և մշակույթի
համասփռման փոքրիկ, բայց իրեղեն մեկ ապացույցն է, ինչպես
Նեբրայի «երկնային սկավառակը» (տե’ս
www.eutyun.org/S/E/GN/NYS.htm ): Անշուշտ ո’չ այն,
ո’չ նմանատիպ մաշիկները Made in Armenia մակնիշով
անմիջականորեն չեն արտահանվել, այլ հնդեվրոպական ցեղերը
իրենց հետ տարել են արհեստագործական ու մշակութային
ավանդույթները, իսկ դրանք իրենց բնօրրանում զարգացել են
հազարամայակներ ի վեր, առանց էթնիկական մեծ
փոփոխությունների: Այս առումով պեղածո մաշիկը հայկական
տրեխների բացահայտ նախատիպն է, որոնք նույնպես պատրաստվում
էին միակտոր կաշվից ու կրում կաշվե փոկեր ( կից նմուշները
):
Ավելացնենք նաև, որ ըստ ազգային ավանդույթի հարսանիքի նախօրեին
հարսի ծնողները փեսային կարմիր կապերով տրեխներ էին
նվիրում, ինչը համահունչ է կոշիկի վերոնշյալ խորհրդանշական
բովանդակությանը ( Հին Պաղեստինում առևտուրը վավերացնելու համար
վաճառողը տալիս էր նաև իր սանդալի մեկ թայը, որպես
օրինական առևտրի ապացույց…):
Ուստի, ըստ ամերիկացի
մարդաբան Adam
T. Smith-ի,
«հայկական
պեղածոն թերևս
այսբերգի
մեկ
կատարն
է» ակնարկը
ավելի
քան
հիմնավոր
է:
Ω- Ի դեմս կենտ այս մաշիկի լրատվամիջոցների
մեծամասնությունը թմբկահարում է եգիպտական բուրգերից առաջ
Հայկ. լեռնաշխարհում քաղաքակրթության առկայությունը:
Մինչդեռ, մենք
բազմաթիվ աննյութական` բայց վերլուծական հիմնավոր փաստերով
բազմիցս ապացուցել ենք եգիպտական քաղաքակրթության վրա
Հայկ. լեռնաշխարհի մշակութային զգալի ազդեցություն
(տե'ս
այստեղ.
http://www.eutyun.org/S/E/GN/Kiya.htm
; http://www.eutyun.org/S/E/KATNA/Katna%204.htm;
http://www.eutyun.org/S/E/7%20tive/7%20tiv.htm;
http://www.eutyun.org/S/E/GN/Yerknag.htm և
հարակից հասցեներով
):
Այսպես թե այնպես,
այս կենտ պեղածոն
գալիս
է
հաստատելու
ոչ
միայն
Հայկ. լեռնաշխարհը
հնդեվրոպացիների բնօրրանը լինելու իրողությունը` այլև
“Ծննդոց Այա” տեսությունը, ըստ որի այն նեոլիթյան
միակենտրոն օջախն է, որտեղից սկզբնավորվել ու սփռվել է
12000-ամյա համամարդկային
նախամշակույթն ու
արդի քաղաքակրթությունը:
Դրա բնականոն վերաճն էր հնդեվրոպական հանրույթն ու
մշակույթը, որը համասփռվեց Ք. ա. 6-5-րդ հհ սկսյալ*:
¡ ¡ ¡
Այսքանը միայն շատ թռուցիկ և լոկ հրապարակված սակավ
տվյալների դիտարկմամբ, որպես վերլուծական այլ մեկ
մոտեցում:
1916 թ. Ա.
Էյնշտեյնը
հրապարակեց
իր «Հարաբերականության
ընդհանուր
տեսությունը»:
Այն
երկար
կարող
էր
համարվել
թեական,
եթե
1919
թ.
բրիտ. աստղաֆիզիկոս Ա.
Էդինգտոնը
արևի
խավարման
հետ
կապված
ու
նրա
գրավիտացիայում
հեռավոր
աստղի
ճառագայթային
շեղման
չափումներով
չարձանագրեր
դրա ճշմարտացիությունը, ինչը 1921
թ.
Ա.Էյնշտեյնին
արժացավ
Նոբելյան
մրցանակ:
Ընդհանրապես
տեսական
բացահայտումները
ամրագրվում
են
փորձնական
հաստատումներով
կամ
իրեղեն
փաստերով: Սակայն, տեսական ֆիզիկայի
քանի տեսություններ հիմնված են միմիայն մաթեմատիկական
հաշվարկումների կամ հարակից դիտարկումների վրա,
ինչպես Բիգ Բանգի կամ Սև խոռոչների պարագաներում, որոնք ոչ
ոք չի տեսել: Այլ խոսքով,
«Չեմ տեսնում` չկա!» սկզբունքը ըստ էության
մտավոր կույրերի հավատո հանգանակն է, որոնք առանց
«շոշափելու» ոչինչ չեն
տեսնում անգամ բաց աչքերով:
Այդպես ընդամենը
մեկ
մաշիկը
այդքան աղմուկ
ու խանդավառություն
բորբոքեց:
Մինչդեռ,
որպես «Ծննդոց –Այա»
տեսության
գոնե
տարածա-ժամանակագրական
վավերացում
անհամեմատ
կարևոր
էր
նույն 2000
թ.
Գյոբեկլի
թեփե
հնավայրի հայտնաբերումը,
իսկ
էթնոմշակութային
պատկանելությունը հաստատվում է նման
ամեն մի բացահայտմամբ (տե’ս… http://www.eutyun.org/S/E/GN/HayTsagXndr.htm
): Այնինչ, մեր գզրոցում են պահվում դեռևս անտիպ մի
շարք պարզապես անհավատալի ու ցնցող հետազոտություններ ու
փաստարկումներ, որոնց հրապարակումը կարող է շատ
խնդրահարույց դառնալ, առաջինը հենց մեզ համար: Իսկ իրերի
նման ու մեր իրավիճակում նման անձնազոհությունը պարզապես
անմտություն կլիներ...
Մնում է նախ
զարմանալ, թե այդ ինչպե՞ս
ՀՀ Ազգագրության ու Հնագիտության ամբողջ մի ինստիտուտում
գոնե հրապարակված մասը չգիտեն կամ արհամարում են,
օտարերկրյա իրենց գործընկերներին թեկուզ ի միջի այլոց
ակնարկելու համար: Բայց զարմանալի չէ, երբ հայոց
ծագումանաբնությունը կարևորելով հանդերձ նույն ինստիտուտի
ավագ գիտաշխատող, բանս. գիտ դոկտոր Արմեն Պետրոսյանը իր
«Հայոց ազգածագման հարցեր» աշխատության մեջ ջանալով
ստուգաբանել հայ անվան ծագումը հիշատակում է բոլոր հին ու
ժխտված տեսակետները ( Երևան 2006 թ.,
http://www.noravank.am/file/article/34_am.pdf
)` առանց անդրադառնալու «Ծննդոց
–Այա» մենագրությանը (Երևան 2000) և առաջին անգամ
առաջարկված *Այ-*Այա դիցամոր մեր ստուգաբանությանը:
Մինչդեռ, այլ մի «արիականացած» պատմաբան (Անժելա Տերյան,
Երևան 2002), իր «Բնօրրան» իբր հետազոտության մեր
տեսությունների ու այլոց հիմնադրույթները ամբողջովին
յուրացնելով հանդերձ խիստ հպանցիկ հիշատակում է այդ և ի
միջի այլոց արձանագրում.
«Հայ
անունը Հայա
(Էա, Այա) աստծո անվան հետ են կապում նաև Ալ. Վարպետյանը
և… », երբ հենց նա է դրա հեղինակը, մնացյալը` կապկումներ: Այդ ճչում է հենց
ԷՈՒԹՅՈՒՆ կայքի նյութերից:
Զարմանալ կարելի է նաև, թե
ինչպե՞ս
այս փոքրիկ բացահայտումը այդքան մեծ արձագանք գտավ
օտար և հայ
շրջանակներում, երբ այն թե' նշանակությամբ և թե' տարիքով
ընդամենը 6000-ամյա համեստ մի պեղածո է 11-12000 ամյա
Գյոբեկլի թեփե հսկայական հնավայրի համեմատ, և հազիվ մի
քանի հարյուր տարով ավելի հին եվրոպական նմուշներից,
դրանք` եգիպտական բուրգերից: Հայոց պարագայում վստահաբար
գործել է օտար շեփորահարումների գործոնը, նրանց
պարագայում` թերևս աշխարհաքաղաքական իրադարձությունների,
կապված Իսրայել-Թուրքիա հակամարտության և տարածաշրջանում
Թուրքիայի ակտիվացման հետ...
Առավել ապշեցուցիչ է նաև
հայոց
ինքնամոռացությունն
ու
թերահավատությունը ( թերևս թերարժեքության
բարդույթներից ), չվստահելով սեփական բացահայտումներին (
թեկուզ նույն աշխարհաքաղաքական նկատառումներով... ), երբ
այլք տեղի-անտեղի շեփորահարում են իրենց չեղյալ
վաղնջականությունն ու փոխառյալ մշակույթը…
Բայց թե դրանք էլ այնքան արտառոց երևույթներ չեն, երբ
անդրադառնում ենք, որ.
Տխմարությունը,
տմարդությունն ու տկարությունը հորեղբոր որդիներ են,
հայերը` նշյալ բոլոր ախտանշաններով այլևս ծերացած մի
ազգույթ...
Այս տխուր իրողության լավագույն ապացույցը ոչ միայն
իբր ազգային-նժդեհական հավակնող իշխանությունների ծայրահեղ խարդավանքները, տգիտությունն ու տկարությունն են`
այլև ՀՀ ԳԱ Ակադեմիայի, Գիտության ու Կրթության
նախարարության և հարակից հաստատությունների, իսկ լավագույն
վկայությունը` կովի կաշվից
այս ընդամենը
24-25 սմ-անոց ոտնամանը: Ոտնաման, որով ՀՀ քաղաքական այրերը, ըստ
խրուշչովյան ավանդույթի, պետք էր ՄԱԿ-ի թե
միջազգային ամբիոնները ծեծեին:
Ոչինչ, կամաց-կամաց կարծեք խելոքանում ենք...
ոտքերից:
Մնում է հնագետները երբևէ
«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»
մենագրությունը պեղեն...
....Բարեբախտաբար Արենի -1
հնագիտական պեղումները հովանավորել են ամերիկյան
National Geographic ընկերությունը,
Gfoeller, Steinmetz, Boochever
հիմնադրամները, Բրիտանական
ակադեմիան (?), UCLA համալսարանի
Costen
հնագիտական ինստիտուտը կիսահրեա
Գրիգորի Արեշյանի ներկայացուցչությամբ**,
պեղումները
ղեկավարել իռլան. Ron Pinhasi-ը (Cork-ի
համալսարանից, Իռլանդիա ), իսկ պեղածոն գտել է վստահաբար
ծագմամբ ռուս և ռուսախոս տիկին Դիանա Զարդարյանը:
Հակառակ
դեպքում ի՞նչ
պիտի լիներ հայոց վիճակը առանց այլոց:
Բայց գուցե մեր
օրի՞ն, Փոքրիկ Իշխանի կամ
ինքնիշխանի պես...
*
Այդ և մեր հոբելյանի առիթով մեզ շնորհավորել են մի
քանի բարեկամներ, պեղածոն ու դրա հրապարակումը
համարելով նախախնամական նվեր...
** Նա նույն վաստակաշատ
հնագետ-ակադեմիկոսն է, որին առանց անունը տալու
հիշատակել ենք
«Հայոց
ծագումնաբանության խնդրականը» ակնարկի նախաբանում
(տե'ս այստեղ
http://www.eutyun.org/S/E/GN/HayTsagXndr.htm
հղմամբ ), Կալիֆոռնիայի UCLA համալսարանում
հարգարժան Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ
կազմակերպված գողտրիկ նախաճաշ-բանավեճի ընթացքում:
Նա Լ. Տեր-Պետրոսյանի օրոք եղել նաև պետքարտուղար
և ՀՀ Գիտ-կրթական նախարարությանը կից գիտական
հատուկ հանձնաժողովի նախագահը: Հուսանք, որ
հայտնաբերված մաշիկը մեր տեսություններում գոնե
փոքր-ինչ կհամոզի նաև նրան, թեև այդ բանավեճից
հետո լիովին համաձայն էր մեզ հետ:
|
¡ ¡ ¡
Հ. Գ. 25.06.2010 թ.: Մեզ
տեղեկացրին, որ հարգարժան տիկին Դիանա Զարդարյանը
հարցազրույց է տվել նաև հայերեն, այսինքն` նաև հայախոս է,
գուցե նաև հայուհի, որի համար անշուշտ ուրախ ենք, թեև նրա ռուսախոս լինելը
ժխտականորեն չէր հիշատակված, ինչպես նաև այլոց
պարագաներում: Ընդհակառակը, հարկ է նրանց բոլորին
շնորհակալություն հայտնել, միայն մերոնց հորդորելով առավել
եռանդուն, նախաձեռնող ու հավատավոր լինել նման հարցերում:
Գոյություն ունեն ոչ պակաս նշանակալից արտեֆակտեր ու
հետազոտություններ` հիմնավորելու համար Հայկ. լեռնաշխարհը
հնդեվրոպական ու դեռ նեոլիթյան բնօրրանը լինելու
իրողությունը և այն աշխարհին փաստելու համար:
Ուստի, հարգելի հնագետին ու հարակից բոլոր
մասնագետներին մաղթում ենք նոր բացահայտումներ, հանուն
համամարդկային ճանաչողության ու ճշմարտության:
|
|
|
|