| |
![]()

Տիեզերքի
կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է, այն` աստեղնային
«ճերմակ խոռոչներ» դեպի
անսահմանություն: |
|
Սույն տարածքը
անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը,
իմաստախոսություններն ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ
իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների
վերաբերյալ: Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ,
դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի
իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ( N° 31
)
վարից վեր`
ըստ հաջորդական ամսաթվերի
15.05.2021թ.-Ի
ՍԿԶԲԱՆԷ ԷՐ... Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ
| |
| 15.05.2021թ |
Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ...Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ
| |
 |
|
| |
| |
Կա՛
հոգեբանություն, որը չգիտե թե ի՞նչ է հոգին...
Կա՛ն ազգայնականներ,
որոնք չգիտեն թե ի՞նչ է ազգը...
Եվ կա՛ն իբր
է-ականններ որոնք չգիտեն ի՞նչ են Է ու Էությունը...
Հովհաննեսի ավետարանում՝
Բանը ( հին հուն. lógos-բազմիմաստ
գաղափար, միտք, խոսք, լոգիկա և «լոգ»
վերջածանց, էթնո-լոգ/ազգաբան): Ըստ հայ
մեկնիչների, հայերեն Բանը նույնպես բազմիսատ
է, պետք է հասկացվի նախ
Է-Էություն
(«-ություն» էություն ցույց տվող վերջածանցով
) և Աստված ( հմմտ. աստված-ություն), ապա
բանականություն (միտք), բան-բառ, խոսք,
բան-գործ
( բանել, բանվոր), բան-ամենայն և անգամ
բան-ալի: Եվ այդ համահունչ զրադաշտական «Բարի
միտք, բարի խոսք և բարի գործ» սկզբունքին (
հմմտ. հնդեվրոպ. *bhē-լույս, *bheu-ծնունդ, *bha-խոսել,
*b°euH-լինել, ապրել, իմա՝ կյանք ևն):
Իսկ հուն. eidos-նախագաղափարը ( հայ. այտուցվել-երևալ,
իմա՝-էությունը) միջագետ. Է-Հայա իմաստության
ծովաստծո հոլովումն է, այն՝ հայ. ամենայնի
նախապատճառ
Է-Էության:
Այս մասին հանգամանալից «Ծննդոց-ԱՅԱ» հատորում
( Երևան-2000/2003 թթ, էջ 777-848):
Էությունը մարդկության ամենախրթին
հասկացությունն է: Շատ ավելին, քան՝ Աստված,
արիստոտելյան quintessence-հնգէությունը, լատ.
essence-էությունը, խտանյութը, վառելանյութը,
էզոթերիկ Essence-Հայր Աստվածը, անգամ ըստ
ոմանց արդի essence-Սև էներգիան և
Եզակիություն նախաստեղծ վիճակը: Տարբեր
անվանումներով և հոլովումներով այն առկա է
աշխարհի բոլոր կարևոր կրոններում
(բրահմայականություն, դաոսիզմ,
քրիստոնեություն, և անգամ իսլամում...),
փիլիսոփայական ուսմունքներում, գիտական
տեսություններում և անգամ իրավագիտության մեջ
( օրենք-երևույթների տակ ընկած էություններ:
«Փիլիսոփ. բառարան», Երևան 1975 թ. հոդված
«Օրենք») և հանճարների ու մտավոր շատ այլոց
ակնարկներում: Այստեղ այդ բոլորը թվելն ու
դիտարկելը հատորներ կլցներ:
Այսուհանդերձ, մարդկությունը չգիտե ի՞նչ է
այն և որտե՞ղ է առաջացել: Այդ քիչ թե շատ
երևակելու համար անհրաժեշտ է ընդհանրացնել և
վերացարկել մարդկության ողջ իմացությունը,
արվեստի, գիտությունների և հավատամքային
համակարգերում, ինչը ցայսօր դյուզն իսկ չի
արված, առավել ևս արդի տիեզերագիտության
հենքով: Զի, այդ ենթադրում է բոլորովին այլ
մոտեցում, ինչպես օրինակ քվանտային մեխանիկան,
որում դասական ֆիզիկայի օրենքները չեն
գործում, կամ ի տարբերություն Էվկլիդեսի՝
Լոբաչևսկու երկրաչափությունը, կամ աջ և ձախ
կիսագնդերի կոնվերգենտ և դիվերգենտ*
մտածողության ձևերը, թեև բոլոր այդ երկու
տարատեսակներն էլ գործածական են: Մինչդեռ, եթե
բացահայտվեր երկրորդ խնդրականը ( որտե՞ղ է Է-
հասկացությունը ծնվել, բնաշխարհը, այլ
գործոններ ու զարգացել) կլուսաբանվեր բնական
ի՞նչ տարերքի հետ է աղերսվել, ո՞ր
նախամշակույթում է այն սաղմնավորվել, ո՞ր
էթնոսում և ինչպե՞ս է համասփռվել, խմորվել ու
զարգացել մարդկային հոգևոր էվոլյուցիայի ողջ
ընթացքում:
Այդպես է ծնվել
էիզմ
ուսմունքը, հատկապես
իր վերջին արտառոց բացահայտմամբ, ինչը
ԷՈՒԹՅՈՒՆ
ոգեգաղափարական համակարգի պսակն է: Այն՝ ո՛չ
թեիզմ է, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես
էիզմ: Դրանց ընդհանուր հայտարարն ու
համադրումը, ինչպես մարմնի և հոգու,
«Փիլիսոփայության հիմնական հարցի» ( նույնն է
մատերիալիզմ-իդեալիզմ կռվախնձորի), սույն
ակնարկի նախաբանում բերված խնդրականների և շատ
այլ պարագաներում:
Այս հակիրճ ներկայացմամբ
Է-Էության դիտարկումները, որոշ
էրուդիցիայի բացակայությամբ, կարող են շատ բան
չասել, սեփական քննախուզությամբ՝ դժվար թե:
Զի, դրա համար անհրաժեշտ է անել նույնը.
ընդհանրացնել ու վերացարկել համամարդկային ողջ
իմացությունը բոլոր ասպարեզներում, իսկ այդ
խիստ մասնագիտական խնդրականն է ( այն էլ ոչ
բոլորի համար...):
Սակայն, սույն խնդրի
առաջադրումը պետք է որ քիչ թե շատ
էրուդիտներին և տրամաբանողներին հուշի դրանց
կարևորությունը մարդկային մտքի ամենատարբեր
բնագավառներում և կենսաբանական էվիլյուցիայի
հետ հոգևոր ևս ավելի խրթին զարգացումները:
Ինչպես, դեռևս դպրոցում որևէ չլուծող խնդիրի
դեպքում մեզ հորդորում էին նախ հասկանալ
խնդիրը, կամ կոնվերգենտ (համամիտվող) և
դիվերգենտ* (տարամիտվող) մոտեցումներով խնդիրը
լուծելու սկզբունքները, իսկ
շարադրություններում հարկ էր այս կամ այն
հեղինակի կամ որևե գործի հակիրճ
բովանդակությունը տալ: Իմա՝ վերացարկել դրանց
բուն էությունը: Էիզմը համաբանորեն այդպիսի մի
վերացարկում է: Նույնը հատկապես մեր վերջին
բացահայտմամբ, ինչը էություններով մտածելու և
ղեկավարվելու փառավոր մի օրինակ է: Եվ եթե
Գյոբեկլի թեփեն համարվում է հազարամյակի
բացահայտումը, ապա էիզմը խոստանում է
ներկայացնել հազարամյակների մեծագույն մի
խարդավանք: Իսկ դրա բացահայտումն ու
լուսաբանումը՝ որպես հենց էիզմով դիտարկման
անմիջական օրինակ:
Այս ամենը ակնկալում է համամարդկայն
ճանաչողության և տիեզերաբանության նոր մի
ելակետ: Հայոց համար՝ հիրավի մի վերածնունդ:
Զի, դրա համար անհրաժեշտ էր ծնունդն իմանալ,
վերընձյուղման համար՝ արմատը: Ի՜նչ փույթ եթե
այս սերնդում այդ չկայանա և մարդկությունը այդ
չընդունի: Ճշմարտությունները անժամկետ են և
երբևէ ինքնահաստատվող: Ըստ թեոսոֆիայի
նշանաբանի. «Չկա ավելի բարձր կրոն, քան՝
ճշմարտությունը», իսկ ըստ էիզմի՝ ավելի բարձր
ճշմարտություն, քան՝ էությունը: Ըստ Քրիստոսի.
«Ես եմ և՛ ճշմարտություն և՛ ճանապարհ, և՝
կյանք»... . անդին: Իսկ ըստ Դելփիքում Ապոլոնի
տաճարի սնարի արձանագրության.
ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ
ՔԵԶ և E՛i, ՈՉ ԱՎԵԼԻ...
* Կոնվերգենտ (համամիտվող) մտածողությունը ուղղված է գոյություն
ունեցող
մոտեցումներով խնդիրը
լուծելու ուղղությամբ, իսկ դիվերգենտ
(տարամիտվող)
մտածողությունը միտված է
խնդրին տալ լուծման տարբերվող և
կապված է
ստեղծագործական մտածողության
հետ:
|
|
|
Ալեքսանդր Վարպետյան
Մարսել,
15 մայիս 2021 թ.
|
|
|
|
|
 |
|