ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 8 )

 վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
 30.12.2009թ.-Տարեվերջյան նշմարներ
18.12.2009թ.-Ինչո՞ւ է լռում Լևոնը...
    10.12.2009թ.-«Էս ի~նչ քյաֆուր դարի հասանք»… .
.
       25.11.2009թ.-LHC -Աշխարհի խոշորագույն արագացուցիչը .....
30.12.2009թ.                                                                       ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ   

   Երբեմն հայոց «Ծուռ հայելիների թագավորության» ԶԼՄ-ներում հայտնվում են շիտակ ու ինքնին խոսուն տեղեկություններ, որոնք այդուհանդերձ չեն հասնում գոնե որոշ շրջանակների գիտակցությանը: Ստորև` 1-2 օրինակ ( ընդգծումները` մերը):  

    Լրագիր.am ,  http://www.lragir.am/armsrc/country31413.html   
   «Երբ Հովիկ Աբրահամյանին դարձրին ԱԺ նախագահ, խոսակցություններ կային, որ դա Ռոբերտ Քոչարյանի ծրագիրն է,  որպեսզի Սերժ Սարգսյանի դեմ ներպալատական հեղաշրջում կազմակերպի: Պատասխանելով այդ մասին հարցին, Հովիկ Աբրահամյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց. “Ես ընդհանրապես թիմի անդամ եմ եւ միշտ հարգել եմ խաղի կանոնները,  ոչ մի անգամ աչքի չեմ ընկել, որ կարող եմ թիմին դավաճանել:  Իսկ հակառակ կողմով, որ թիմին նվիրված եմ, մինչեւ վերջ պայքարող եմ, այդ ամենը երեւացել է 2007թ., երբ ես ՀՀԿ շտաբն էի ղեկավարում, 2008թ. երբ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն էի ղեկավարում: Իմ կարծիքով, իմ նկատմամբ կա վստահություն ՀՀԿ-ի կողմից, նաեւ Սերժ Սարգսյանի կողմից, որն ինձ առաջարկել էր ԱԺ նախագահի պաշտոնը”, նշեց նա:  Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը նաեւ վստահություն հայտնեց, որ լինելու են նախագահի հերթական, այլ ոչ թե արտահերթ ընտրություններ: “Լինելու է նախագահի հերթական ընտրություն, եւ ընտրվելու է Սերժ Սարգսյանը»:
15:27:22 - 24/12/2009  

 - Այն, որ կա «Ռոբերտ Քոչարյանի ծրագիր», այսինքն նա մնում  ստվերային «Կնքահայրն» ու  ղեկավարում կարևոր ծրագրերը` ինչպես պնդում էինք ստորև ( Ռ.Ք. «ամեն ինչ գնում է ըստ ծրագրի»- տե'ս «ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ» ), այդ շատերն են գիտակցում, այլք` կռահել են, սակայն «Cosa nostra»-ի թե ստալինյան «լռության օրենքը» անխափան գործում է նաև այստեղ:
- Հ. Աբրհամյանը խուսանավում և շրջանցում է հարցը, սակայն ակամա խոստովանում «թիմի և խաղի կանոնների» գոյությունը` այդու նաև «ծրագրի», որի մասին ստորև բացեիբաց հայտարարում էր անձամբ ինքը` Ռ. Քոչարյանը:
  - Մնում է մեկ հարց.  ինչու է այդպես վստահ Հ.Աբրահամյանը, որ չեն լինի արտահերթ ընտրություններ, այլ` հերթական, որում հաղթելու է Ս. Սարգսյանը: Վստահ է նրա՞, այդ «ծրագրի՞», Ռ. Քոչարյանի ՞ թե՞ այլ մեկ անխափան զորության վրա, որը կարող էր լինել միմիայն Ռուսաստանը:  Այն հիրավի 1999 թ. հոկտեմբեր 27-ից , իսկ ավելի ստույգ` Վ. Պուտինի նախագահական ընտրարշավից, իսկ ավելի ակնհայտ` 2000  թ. ընտրությունից ի վեր հիրավի գործում է անխափան, Ռ. Քոչարյանի զորությունը` համապատասխանաբար նույնպես, այդու էլ մնացյալը: Ուրեմն այդ ինչի՞  վրա էր հույս դնում միամիտ Ս. Հացպանյանը, Ս. Սարգսյանի դեմ ինչ-որ դավադրություն հայտարարելով…
    Եվ մի՞թե միանգամայն պարզ չէ, որ նրան պատժեց ոչ թե նա` այլ հենց ամենահզոր «Կնքահայրը»: Եվ մի՞թե պարզ չէ նաև, որ ներքին քաշքշուկները կատարյալ բեմադրություններ են, որոնց մասնակիցները ոչ միշտ են ծանոթ «սցենարին»  ( ըստ չար լեզուների, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հայտնի քաշքշուկներում մոլորված իր հայ գործընկերոջը պատվիրել է. «Эдик, подпиши и все!..»: Վստահ, նա «սցենարը» գիտեր...):
 

    Մյուս ուշագրավ հրապարակումը, նույն աղբյուրում 29.12.2009թ. թողարկման մեջ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎՏԱՆԳ» խորագրով հարցազրույցն էր, արվեստի պատմության դոկտոր, բավականին խոհուն հրապարակախոս Հաջի Նազենի Ղարիբյանի  հետ: Խորհուրդ ենք տալիս ամբողջությամբ և ուշադիր ընթերցել այն:
  
   http://www.lragir.am/armsrc/interview31468.html                     
  «Հարց -Ամփոփում ենք 2009 թվականը: Ինչպիսի՞ն էր այն, ըստ Ձեզ:   
 - Եթե կարճ և ամբողջական բնորոշեմ, ապա կարող եմ ասել, որ 2009 թվականը Ռուսաստանի վերադարձի ակտիվ տարի էր: Ուղիղ 15 տարի առաջ` 94 թվականին,  քաղաքագետ և մտածող Տիգրան Հայրապետյանն առաջին անգամ գրեց այն մասին, որ Ռուսաստանը վերադառնում է: Այն ժամանակ, ցավոք, միայն ինքն էր զգում Ռուսաստանի վերադարձը, քանի որ խորապես ուսումնասիրել էր` ինչ է  կատարվում Ռուսաստանում և հասկացել էր այնտեղ կատարվող շրջադարձերը. ռեֆորմատորները փոխարինվում էին կայսերապաշտներով: Փաստորեն 94-ից մինչև այսօր Ռուսաստանը կամաց-կամաց վերադառնում է…»:     

   Այնչափ դիպուկ և համարձակ դիտարկումների  հետ, հարգելի հեղինակը անում է մեկ արմատական վիրպում. Ռուսաստանը վերադարձել և Հայաստանը արդեն կորցրել էր անկախությունը դեռևս 1999 թ. հոկտեմբեր 27-ից սկսյալ, ինչը խուսափում են ընդունել թե սոսկ բարձրաձայնել համարյա բոլորը, «ստալինյան բարդույթի» բերումով, ավանդական երկչոտության թե ստրկամտության:  Մինչդեռ, այդ ճակատագրական ոճրագործությունն ունեցավ պատմական բացառիկ նշանակությունը, ինչն  արդեն հնչեցրեցին ՀՀ առաջին նախագահը  26.10.2007 թ. հրապարակային իր ելույթում և շատ այլք: Սակայն այդ բոլորը ի վերջո հետևողականորեն լռեցվեցին և այլևս քչերն են համարձակվում այն արծարծել: Իրավիճակն ու ժամանակներն հասկանալիորեն այն չեն...
  Այսուհանդերձ, ողջունում ենք համարձակ հայունուն և խնդրում համախոհ անձանց մեր հարգանքն  ու քաջալերանքը փոխանցել նրան:


   Ըստ շատերի, հայոց համար տարվա ամենանշանակալից իրադարձությունը հայ-թուրքական արձանագրություններն էին, որոնք առիթ տվին «ո՞ւմ էր այդ ավելի ձեռնտու» հարցականին և համատարած վերլուծությունների: Սակայն չնկատվեց, որ որքան էլ դրանք թվում են Ռուսաստանին ոչ այնքան ձեռնտու` այդուհանդերձ միմիայն այդ իրադարձությունը հայոց մեծամասնությանը ուղղեց դեպի ռուսական ապավինություն ( ինչպես հակաթուրքական ամեն մի ակցիա...), որին կամա-ակամա աջակցեցին թունդ ընդդիմախոսները, հատկապես` «ազգայնական» և իհարկե դաշնակցական..
 Մինչդեռ մնացյալը այնքան էլ կարևոր չէր…
 Միայն այդքանի համար արժեր այս բոլոր թոհուբոհը, չհաշված երկրորդական ձեռքբերումները, թե' Թուրքիայի, ավելի պակաս` թե' Արևմուտքի համար:  ԱՄՆ միայն ժամանակ է շահում, Եվրոպան` Ռուսաստանի բարեհաճությունը, այն` իսլամական աշխարհի: Իսկ հայե՞րը...  


  Հին պարսիկները հայոց այծ-հայեր էին անվանում, երբ նրանց մեջ դեռ խոյացուներ կային, իսկ արդեն` վաղուց ոչխարներ…
                                                                        
* * *
  Հ.Գ. Այստեղ չնչին հակառուսականություն չկա: Եթե նրանց այդ հաջողվում է` հալալ է իրենց, ինչպես ըստ բնության օրենքների` բոլոր արջերին, առյուծներին, գայլերին և անգամ աղվեսներին: Դրանով է բացատրվում նաև Արևմուտքի վարքը հայոց, հենց հոկտեմբեր 27-ի (լինելով ամենայնից կատարելապես քաջատեղյակ...  ), մարտի 1-ի ու ցավալի այլ իրադարձությունների նկատմամբ:
   Նույն սկզբունքով, չկա նաև ինքնախարազանում: Մենք միմիայն իրողությունն ենք արձանագրում, հուսալով գեթ փոքր-ինչ խտտել ոմանց ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը: Ի վերջո մենք նրանցից մեկն ենք ու այս իրողությունների անմիջական զոհը: Եվ նույնքան բնական է մեր ամանորյա ու ամենօրյա «Խորենացու ողբն արդի», թեև մինչև վերջ ընդդիմանալու ու թասիբով անհետանալու վճռականությամբ: Մի՞թե այլ է եղել առավել արժանի նախորդների վարքը: Այս սերունդը ևս տեսավ ու ապրեց հիրավի պատմական ու ողբերգական իրադարձություններ:
   Տա~ Աստված` ո'չ մշտնջենական:
18.12.2009թ.                                                               ԻՆՉՈ՞Ւ Է  ԼՌՈՒՄ  ԼԵՎՈՆԸ      

     Չալպուտուրիկ այդքան «հաճախորդներից» հետո թվում է թե իշխանությունները վերջապես գտել են «կատարյալ» ընդդիմություն, իրական ու հզոր, ուստի կարող են Արևմուտքի առջև ներկայանալ որպես քիչ թե շատ դեմոկրատներ: Առավել ևս ի դեմս  Լ. Տեր-Պետրոսյանի պես կայացած քաղաքական գործչի ու առավելաբար արևմտահակ ընդդիմադրի:   
     Եվ հիրավի, 2007 թ. մեծ քաղաքականություն վճռականորեն վերադառնալուց, նախագահական բուռն ընտրարշավից, «ավազակապետություն», «հոկտեմբեր 27», «թող որ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», «2 օր էլ դիմացեք և դուք կունենաք…» ու նման համարձակ հայտարարություններից, ՀԱԿ-ի խոստումնալի հիմնադրումից, բազմամարդ միտինգներից և Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջներից հետո ինչո՞ւ «հեղափոխությունը մտքից հանելու» կարգակոչ ու այսպիսի կրավորականություն…
    Այս ամենը անչափ խորը վերլուծություններ են պահանջում, որը իրականում նույնպես չի կատարվում և անգամ չի հարցադրվում թե ինչո՞ւ: Մենք ևս  չենք տրվի նման անշնորհակալ ու դեռ «շառոտ» տքնանքի, սակայն կարձանագրենք մեկ-երկու ակնհայտ իրողություններ:
    Նախ տասնամյա խոհեմաբար լռությունից հետո Լ. Տեր-Պետրոսյանի պես փորձված ու բանիմաց քաղաքական գործչի վերադարձն ու խիզախ հայտարարությունները, դեպքերի հետագա լույսի տակ համոզում են, որ նա այդժամ բուն իրավիճակին ու խաղի կանոններին  բավականաչափ ծանոթ չէր, հակառակ դեպքում կանսար Ռ. Քոչարյանի խորհուրդներին և կմնար ՀՀ առաջին պատվավոր նախագահը: Վստահաբար նրան եղծ հավաստիացումներով վարպետորեն մոլորեցեց թե’ Ռուսաստանը և թե’ հիասթափեցրեց Արևմուտքը իր երկդիմի քաղաքախաղությամբ: Կային նաև անձնական բնույթի խնդրականներ. Ռ. Քոչարյանի «մեղմ» սպառնալիքները նրան պետական թիկնազորից ու օրինական որոշ արտոնություններից զրկելու վերաբերյալ չէին կարող ազդեցություն չունենալ, մասնավորպես հոկտեմբեր 27-ից, մարտի 1-ից, աներևակայելի ցինիզմից, բացեիբաց բռնություններից, օրինազանցություններից, Մոսկվայի անսքող թողտվությունից և Արևմուտքի հանդուրժողականությունից հետո:      Իսկ այժմ կա նրա  թվացյալ կրավորականության շատ ավելի էական դրդապատճառ:

   Հարավային Կովկասը վերստին հայտնվել է մեծ տերությունների ուշադրության կիզակետում, ոչ միայն էներգակիրների` այլև աշխարհաքաղաքական մեծագույն խնդրականների առումով (հյուսիսային և հորիզոնական առանցքներ, Իրան, Թուրքիա, Մերձավոր Արևելք, Միջին Ասիա, ՆԱՏՈ, Շանհայի համագործակցություն ևն): Իսկ տարածաշրջանում Հայաստանը ՌԴ-ի միակ հենարանն է ու «ֆորպոստը», Ղարաբաղը` նրա զորեղ խաղաթուղթը, իսկ հայոց` կենսական խնդրականը:  
   Դեռևս 1997 թ. Լ. Տեր-Պետրոսյանը վստահաբար քաջ գիտակցում էր Ռուսաստանում հնարավոր շրջադարձերը և ակնկալիք այս իրավիճակը: Ուստի, ջանում էր շուտափույթ կարգավորել ղարաբաղյան հարցն ու Թուրքիայի հետ փոխհարաբերությունները, փրկելու համար Հայաստանի անկախությունն ու կանխելու վերադարձը Ռուսաստանի գիրկը: Որքան էլ ժամանակին շատերի պես մենք ևս համաձայն չէինք փոխզիջումների ու չէինք տեսնում հնարավոր «գունավոր հեղափոխությունը», այսինքն` արյունոտ …, արդ գիտակցում ենք Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական մեծ հեռատեսությունը: Ի վերջո, միայն հիմարները չեն փոխում իրենց կարծիքը, խելոքները` միայն սկզբունքները:
 
    Արդ, որքան էլ Ռուսաստանը ընթացիկ իրադարձությունների նախաձեռնողներից մեկն է և ունի հակասական  շահեր, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի կարգավորումը զգալիորեն պակասեցնելու է նրա ազդեցությունը տարածաշրջանում, ինչը խոստանում է Հայաստանի գոնե որոշ ինքնավարություն ( անկախությունը առայժմ «մտքներիցդ հանեք» ):  Ըստ մեզ, այդ է Լ. Տեր-Պետրոսյանի թվացյալ կրավորականության հիմնական պատճառը, որի իրականացման թե խափանման դեպքում  հնարավոր է վերստին հաստատվի նրա քաղաքական հեռատեսությունն ու  իրավացիությունը:
    Այսուհանդերձ, մենք նրա քաղաքականության հետ մեկ բանում երբեք չենք համաձայնվի. ինչո՞ւ նա ժամանակին հայ ժողովրդին չնախապատրաստեց նման տխուր իրադարձություններին ու իրավիճակներին, երբ պատմականորեն ընձեռված էր բացառիկ հնարավորություն, ուներ ժողովրդի 95% վստահությունը և կար նրա մեծ ոգևորությունը, երբ նման բացառիկ հնարավորություն կարող է լինել 70 տարի հետո կամ այլևս բնավ չլինել: Ընդունենք, որ կային նաև խափանիչ մի շարք պայմաններ, իսկ ամենակարևորը` ազգովի պատրաստ չէինք:  Բայց ի վերջո մի օր հա՞րկ էր պատրաստվել, այն էլ առավել խրթին փորձություններին:
    Ըստ մեզ այս է Լ. Տեր-Պետրոսյանի նպատակամետ լռության հիմնական պատճառը:
    Բայց այս ամենի մասին ինչո՞ւ են լռում բոլոր ԶԼՄ-ներն ու «շուկայական» մեկնաբանները:
    Իսկ  ինչո՞ւ են լռում բոլորը:
    Ռոբի՞, Ռուսաստանի՞ թե ճշմարտության սարսափի՞ց:
    Ասում են թե «Լռությունը ոսկի է» , տվյալ դեպքում` միմիայն ոսկեզօծ:
    Թերևս` ժանգային...
 
10.12.2009թ.                                                           «Էս ի~նչ քյաֆուր դարի հասանք»… 
                                                             http://www.zhamanak.com/article/13471/
     
      Հայոց « ծուռ հայելիների»  իրականությունում վերջերս ամենանշանակալի իրադարձությունը Youtube.com կայքում հայտնված Սերժ Սարգսյանի ընտրարշավի տեսահոլովակն էր, որին անդրադարձան համարյա բոլոր
ԶԼՄ-ը: Այն բնութագրվեց արտառոց ոչ այնքան նորության (արդի կեղծիքները, խարդավանքներն ու ստորությունները հայտնի են անգամ խուլ ու համրերին)` որքան հրապարակման, ավելի ստույգ դրա համարձակման հանգամանքով, թեև նախաձեռնության հեղինակներն ու միտումները առայժմ մնում են անհայտ, ըստ մեզ` ոչ այնքան կարևոր:     
    Իրականում արտառոցը այլուր էր. «Ժամանակ» օրաթերթում և կայքում, միջադեպի «պրոտագոնիստներից» մեկի` հայտնի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի ինքնաժխտումն ու չքմեղացումը, երբ տեսագրությունը անժխտելի էր, իսկ վարքը` վայել իսկապես պատվախնդիր տղամարդուն ( խոսքը միայն քաղաքական գովազդից վերջին պահին հրաժարվելու մասին է, մնացյալը հազիվ լսելի փնթփնթոցներ են):  Ի՞նչն է դրդել 80-ամյա աշխարհահռչակ, օլիմպիական խաղերի երկակի և բազում այլ մրցաշարերի չեմպիոն (45 միայն ոսկե մեդալ…)  ու արժանապատիվ մարզիկին նման ինքնանվաստացման, իր թե հարազատների նկատմամբ հաշվեհարդարների երկյո՞ւղը, իշխանությունների «ծուռ աչ՞քը»,  ֆինանսական վնասնե՞րը թե՞ ինչ-որ արտոնությունների թե վերադաս բարեհաճության կորուստը, որոնց համար նախապես համաձայնել էր ստանձնել քաղաքական գովազդը: Ինչ էլ որ լիներ ինքնաժխտման դրդապատճառը, որոնք այլևս առօրեկան են Հայաստանում (Պողոս Պողոսյանի հոգին լուսավորվի…),  նման վաստակաշատ, փառավոր անցյալի տեր, պանծալի ու 80-ամյա պատկառելի անձի ինքնանսեմացումը խայտառակում է առանց այդ էլ հայ ողորմելի հասարակությունը, բոլորի  քաղաքացիական արժանապատվությունն  ու ողջ հայ ժողովրդի թեկուզ երբեմնի արժանիքները :   
 Մեզ համար ամենածանրը այդ կորուստն է, որից անդին այլևս մնում է հանգուցյալների սրբապղծությունը:  
 «Էս ի~նչ քյաֆուր դարի հասանք»…
25.11.2009թ.                                                                        LHC -ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉԸ
  
 
Տեխնիկական մի շարք ձգձգումներից և վերջին 14-ամսյա դադարից հետո, ուրբաթ օրը` 20.11.2009 թ., աշխարհի մեծագույն  LHC ( Large Hadron Collider)  արագացուցիչը հաջողությամբ վերափորձարկվել է: Այն տեղակայված է Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանին, Ժնև քաղաքի մոտ, ունի մոտ 27 կմ ուղեծիր, գտնվում է 100 մ խորության վրա: Հսկայական այդ ծրագիրը իրականացրել է Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնը (CERN), կառուցումը տևել է 12 տարի, մասնակցել են 7.000 մասնագետներ, արժեցել մոտ 3,8 մլրդ եվրո, և նպատակ ունի տարրական մասնիկների շարունակական տրոհմամբ բացահայտել ավելի ու ավելի չնչին մանրամասնիկներ` մինչև աննյութական սոսկ էներգետիկ «լարերը» * ( կից պատկերը ), իսկ հնարավորության դեպքում ` Բիգ Բանգի իրավիճակը և նյութի «ծնունդը», այդու բարելավելով անվերջ փոքրի և Տիեզերքի գիտական ճանաչողությունը: Իսկ առավել ստույգ` փոքր-ինչ լուսաբանել տեսական ֆիզիկայի արդի 4  մեծ խնդրականները.
    - Գտնել մասսայի առաջացման պատճառ համարվող «բոզոն Higgs-ը» կամ «Աստվածային» կոչեցյալ տարրը, որը ենթադրվել է 1964 թ. և իբր հայտնվել նախորդ արագացուցչի վերջին փորձարկումներում ( կից պատկերի դեղնականաչավուն հետագծերը):
     - Սուպերսիմետրիայի հետազոտություններ ( ըստ  ժամանակակից վարկածների, Տիեզերքի տեսանելի նյութը հաշվվում է 4% , սև նյութը` 23%,  ըստ ոմանց essence-          -էություն կոչվող և Տիեզերքի ընդլայնման պատճառ  պատճառ համարվող                        Տարաբնույթ էներգետիկ լարեր*  
 առեղծվածային սև էներգիան` 73% ):                 
    - Պեղել նյութի և հականյութի առեղծվածը:
    - Արհեստականորեն վերստեղծել Մեծ Պայթյունին անմիջապես հետևած
ակնթարթի ֆիզիկական պայմանները:

  Ժամանակին նույնիսկ մտավախություն կար, որ այդ համարձակ փորձը կարող է հանգեցնել Սև խոռոչի առաջացման` ընդունակ կուլ տալու ողջ մոլորակը: Սակայն դրա հնարավորությունը գնահատվեց չնչնագույն, բայց պահանջեց բարձրագույն զգուշություն: Արդ ֆիզիկոսները անցնել են փորձարկումների հաջորդ փուլին`ցածր էներգիաներում պրոտոնների դեմ-հանդիման բախմանը, և պատրաստվում  են
աստիճանաբար բարձրացնել էներգետիկ զլությունը:                                                                Ենթադրյալ «բոզոն Higgs»-ի
  Ելնելով նախագծի ու դրա արդյունքների կարևորությունից, այս իրադարձություններին   դեղնականաչավուն հետագիծը:
հետևում է ոչ միայն գիտական աշխարհը` այլև մոլորակային ողջ հասուն հասարակությունը ( հասկանալիորեն բացի Հայաստանից... ): Զի, բացի տեսական ենթադրությունների փորձարարական հաստատումից և տիեզերական  ու կյանքի առեղծվածների փոքր-ինչ ապասքողումից, ակնկալիք արդյունքները վերջնականապես թաղելու են 20-րդ դարում գերիշխած մատերիալիզմի  իբր  «նյութ և շարժում» կանխադրույթը,  վերարծարծելով  հավերժական ի վերջո «Ի սկզբանե եղել է ...ի՞նչը»  գերխնդրականը:
    
   Գիտական բացահայտումները միշտ էլ արձագանքել են արվեստներում, մարդկային աշխարհընկալման և մասնավորապես փիլիսոփայության մեջ` հաճախ նաև ընդհակառակը, որոշ կանխատեսումներ իրավացիորեն ուղղորդել ու հանգեցրել են զուտ գիտական բացահայտումների: Այդ է նաև Էություն-էիզմ ուսմունքի պարագան, որը 1993-95 թթ սաղմնավորվել էր գիտական ամենատարբեր ասպարեզների ամենավերջին բացահայտումների համադրումներով ( հնագիտական, կրոնափիլիսոփայական,  կենսաբանական, հումանիտար, հիմնարար և հարակից գիտություններ ու բազմազան գիտաճյուղեր, տե'ս այստեղ  ԷՈՀԳ)  և որպես բաց ու հարաճուն համակարգ շարունակել խորանալ ու ընդլայնվել գիտական յուրաքանչյուր նոր բացահայտման հետ, այդու ամրագրվելով ու ինքնահաստատվելով առավել ու առավել, միաժամանակ բորբոքելով նորանոր  կանխատեսումներ:  
      Ուստի, մենք մեծագույն ուշադրությամբ հետևելու ենք նաև այս նշանակալից հետազոտությունների արդյունքներին և հուսով ենք մոտ ապագայում ավելի հանգամանորեն անդրադառնալ դրանց: Առավել ևս, որ այս ամենը ուղղակիորեն առնչվում է էիզմի հետ, տեսական որոշ դրույթներ դրվել էին դրա տիեզերաբանական հիմքերում, իսկ սպասվող փորձարկումների մասին արդեն հիշատակվել էր նախորդ աշխատություններում և ընթացիկ նյութերում («Էություն»-1995 թ., «Հայտնություն»-2006 թ.,  էջ  497-558, մասամբ նաև այստեղ ): Իսկ հուսով ենք անդրադառնալ, զի այդ պայմանավորված է նաև մի շարք այլ հանգամանքներով:
 
Այսպես թե այնպես, առայժմ դժվարընկալելի և շատերին շփոթեցրած էիզմ ուսմունքի բուն ինչությունն ու ճիշմարտացիությունը առավել կերևակվեն ապագայում, որով էլ արդի իրադարձությունները կիմաստավորվեն ըստ էության, իսկ կարևոր հավակնող դեմքերն ու դեպքերը կստանան իրենց արժանի  գնահատականը:
  Գրազը հիրավի անչափ մեծ է, պատմական ու համամարդկային:
  Այդու էլ արժեր ողջ մի կյանք, բազում զոհողություններ, ու թերևս
                                                           ավանդական այդքան հետապնդումներ...
 Նորածին Տիեզերքի պեղածո նշխարները,
ըստ WMAP
 տիեզերադետի (NASA-ԱՄՆ):                                                                             
                                                              
                                     ԼԱՎԱԳՈԻՅՆ ՎՐԵԺԸ ԱՐԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ Է, ԳԵՐԱԳՈՒՅՆ ՊԱՏԻԺԸ` ԳԱԼԻՔԸ,                                                                                                      ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ` ԱԿՆԿԱԼԻՔԸ... 

Ըստ լարերի կամ գերլարերի M տեսության, նյութական բոլոր տարրերի և ֆիզիկական փոխազդեցությունների ընդերքում ընկած են կատարելապես աննյութական ու տարաբնույթ սոսկ էներգետիկ լարային թրթիռեր, որոնց ձևերով ու հաճախականությամբ էլ պայմանավորված են բոլոր նյութական թե աննյութական գոյացությունները: Մաթեմատիկորեն տեսությունը լիովին հիմնավորված է, սակայն դեռևս փորձարկման ենթակա չէ լարերի չնչնագույն չափերի (10 -33սմ,  «Պլանկի երկարություն») և համապատասխան տեխնոլոգիաների բացակայության պատճառով: