ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
(N° 3)

 վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
11.08.2009թ.-Հայ առաքելականություն
01.08.2009թ. -Հայ առաքելական եկեղեցին աղանդավո՞ր
11.08.2009թ.                                                                   ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Հայ եկեղեցում Է-Էության  վերհառնումը Վազգեն Ա-ի իմաստուն և խորը գիտակցված նախաձեռնությունն էր
և նրա հոգևոր-գաղափարական կտակը` որպես հիմք հայ տեսակի պահպանման»  (մեջբերում Ա. Վարպետյանից):


    Ինչ նախախնամությամբ է հայ եկեղեցում և ընդհանրապես հայ իրարականոթյան մեջ «Է-Էություն» գերաստվածության ու անմեկնելի հասկացության խնդրականը:

    Ընդհանրապես, ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈԻՆ ԱՂԱՆԴԱՎՈՐ կոչելը, հենց աղանդավորական շարժման խնդիր էր, որի արմատները մեզ տանում են դեպի խորը պատմական անցյալ, իսկ նրա հանգուցալուծումը՝ «Հայկ և Բել» հակամարտությունն էր: Իհարկե հնարավոր չէ այս նյութի շրջանակներում բացահայտել «Է-Էության» խնդրականը, սակայն դեպքերի խրոնոլոգիան հստակորեն մատնանշում է «Է Էության» պահպանման և այն ներկայացնելու ժառանգական իրավունքը, որը պարբերաբար հայտնվում է մեր էթնո-փիլսոփայական պայքարի կիզակետում: Դավանաբանական աշխարհի խաղացողների համար մշտապես մեկ գերխնդիր կար՝ հասնել այն բանին, որ Հայկական էթնոսը հրաժարվի «Է-Էության» պահպանման և այն ներկայացնելու ժառանգական իրավունքից: Այս ծրագիրը շատ սլացիկ իրականացվեց և վերջ ի վերջո դավանանքի մի քանի հազարամյա կենտրոնը Արարատյան աշխարհում կորցրեց վերահսկողությունը, որն էլ հնարավորություն տվեց ընդդիմախոսներին ստեղծել նոր կենտրոններ, որոնցից ամենահայտնին դարձավ՝ Երուսաղեմը: Այս մի քանի հազարամյա պայքարի ընթացքում մեր էթնո-փիլիսոփայությունը պահպանեց իր ԱՌԱՔԵԼԱԿԱՆ կոչումը: Կա արմատացած կարծիք այն մասին, որ Առաքելական երևույթը կապված է քրիստոնեության հետ: Իսկ մի՞ թե մինչև քրիստոնեության ընդունումը Առաքելականությունը երկրորդական էր Հայ հավատամքի մեջ: Համոզված ասում եմ, որ ո'չ: Առաքելականությունը Հայ էթնոսի նախաքրիստոնեական հավատամքի հիմնասյուններից մեկն էր և նրա փոխանցումը նոր կրոնական դաշտ հիմնավորված էր հազարամյա հավատամքի պատմությամբ: Դավանաբանական դաշտի հիմնական պայքարողները մեզ հայտնի են, բայց մեկ անգամ նորից հիշենք նրանց` Հայ Արիք, Սեմիթներ, Հելեններ, Հրեաներ, Արաբներ, Լատիններ, Անգլո-Սաքսեր, Ռուսներ:
    Այսօր դավանաբանական դաշտի իրական պայքարողներն են Հրեաները, Լատինները, Ռուսները: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք պայքաում են առաջին տեղի համար՝ գալով որոշակի կոմպրոմիսի իրար հետ, սակայն վերջնական արդյունքում հանդիպում են մեր Էությանը, որին որևէ կերպ հնարավորություն չունեն շրջանցելու, այսինքն, հավատամքի դաշտում մշտապես առաջին տեղը զբաղված է, ահա նաև այդ ի նկատի ուներ երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետը, երբ «Է-Էությունը» նորից դրեց մեր էթնո-գոյատևման հիմքում: «Է-Էության»  ճիշտ ընկալումը հնարավորություն է տալիս հասկանալ այն տրամաբանությունը, որը դրված է մեր էթնոմշակույթի հիմքում և արտացոլվում է մեր մշակույթի պատմության մեջ հետևյալ հերթականությամբ.
Հայկ և Բել, Սասնա ծռեր, Գրիգոր Լուսավորիչ, Վարդանանք,Պապ թագավոր, երջանկահիշատակ Վազգեն Ա (հիշել կարելի է շատերին, բայց մեր կարծիքով նշվածները հիմնասյուներ են):
   
Հայ ազգին հավատամքի հիմքային անսասանության և Հայ հավատամքի հիմնասյուներից մեկը ինքնազոհաբերությունն է: Ինքնազոհաբերության գաղափարի դրսևորումը հանուն «Է -Էության» պահպանումն առաջին անգամ տեղի է ունեցավ ջրհեղեղից անմիջապես առաջ, որը կատարեց Ուբարտուտուն և հնարավորություն տվեց Զիհուսուդրա-Նոյին փրկվել ջրհեղեղից: Երկրորդ ինքնազոհաբերության պատմությունը նույնպես պահպանվել է Շումերական ավանդազրույցների մեջ, երբ զոհվեց Դումուզի(Թամուզ)  Աստվածը (ըստ մեր պրպտումների նա պաշտպանում էր Հայկ Օրիոն Ոզիրիսի (Ոսիրիս) Արարչկան իրավունքը, մեզ հայտնի «Հայկ և Բել» դյուցազնամարտում):  Հաջորդը Մհերն է, որը փակվեց Ագռավաքարում, ինքնազոհաբերության գաղափարի բարձրագույն արտահայտումն էր Ավարայրի ճակատամարտը և Վարդանանց սրբացումը, որտեղ դրված էր մեր էթնոսի Առաքելականության Հարցը՝ այսինքն, այդ չարաբաստիկ առաջինները լինելու կամ չլինելու հարցը: Ըստ Էության, Ավարայրը գենոմի (Հայ Արիքի)  ներսում տեղի ուեցած վերջնական բաժանումն էր, որի արդյունքում մենք կորցրեցինք ամեն ինչ, բայց հավատարիմ մնացինք Արարչական «Է-Էության» սկզբունքներին: Մնացածը արդեն մեզ համար արձանագրված փաստ է, հաստատված պատմության կողմից: Բնության մեջ տեսակը կոնկրետ անելիք ունի և իր անելիքը իրականացնելու ժամանակ, էթնոս տեսակը իր շարունակականությունը գենետիկորեն մշտապես ապահովելու համար երկու գործոն է օգտագործում, որոնք են ՝ «կրիտիկական ծավալ» և «կրիտիկական ժամանակ»: Երբ այս երկու գործոնները տեսակի համար դառնում են առավելագույն ակտիվ կամ պասիվ, առաջանում է տեսակի կողմից էներգիայի արտանետում: Էթնոսը կենդանի մարմին է, էներգիայի արտանետումը տիեզերք հաճախ դառնում է տեսակի ոչնչացման պատճառ: Ի ուրախություն մեզ կարող ենք ասել, որ մեր տեսակը ապահովված է ամուր գենետիկական կոդով, որը նաև կրողն է «Է-Էության»:
                                                                                                                 Արամ Մկրտչյան
                                                                                                              Գերմանիա,   07.08.2009 թ.
01.08.2009թ.                                                               

                                       ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՂԱՆԴԱՎՈՐ ?

 

    Մեկ անգամ չէ, որ արծարծել ենք ինչ-ինչ նախախնամությամբ հայ առաքելական եկեղեցում և ընդհանրապես հայ իրարականություն մեջ պահպանված Է-Էություն գերաստվածության ու անմեկնելի հասկացության խնդրականը, պեղելով դրա հնագույն արմատները, իմաստաբանությունը, էթնոմշակութային պատկանելությունը և գիտական հիմավորումները արդի ամենատարբեր ու ամենավերջին բացահայտումներով: Այն դրված է էիզմի և ԷՈԳ համակարգի հիմքում և մնում է անբեկանելի փիլիսոփայական ցանկացած համակարգի, հավատամքային ուսմունքների թե գիտական դոկտրինաների հարաբերակցությամբ: Տարբեր առիթներով նկատվել է նաև, որ առնվազն Ք.ա. 3-րդ հզ Մեծամորից հայտնի, ողջ Առաջավոր Ասիայում համատարած և դեռևս միջնադարյան  հայ առաքելական եկեղեցում առկա ու գերակա Է-Էություն գերաստվածությունը անհասկանալիորեն աստիճանաբար խամրեց, մինչև 19-20-րդ դդ սահմանագիծը, երբ «Սասնա Ծռերի» առաջին գրառումների և հեթնոսական որակված մշակությանին ալիքի հետ վերհառնեց, ապա դեպի դարավերջ սկսեց վերականգնվել նաև հայ եկեղեցում` շնորիվ լուսահոգի Վազգեն Ա-ի լռելյայն հետևողականության` մինչև 1992 թ. Էջմիածնի Մայր Տաճարի խորանին (հեղ. Գ. Խանջյան ) , ապա 1994 թ. իր տապանաքարին (հեղ. Բ. Արզումանյան), և ի վերջո նորակառույց Գ. Լուսավորիչ տաճարի սնարին հայտնվելը (տե’ ս այստեղ «Է-ի առեղծվածը» տեսանյութը ):

    Մեզ համար առավել անհասկանալին այն էր, որ նշյալ ու շատ այլ հեղինակներին Վեհափառը իր հորդորանքը չէր մեկնաբանում: Սակայն հոգևոր բարձրաստիճան հայրերի հետ տարբեր զրույցներում կռահել էինք, որ համաշխարհային եկեղեցին այնքան էլ բարեհաճ չէ առանձին եկեղեցիներիինքնագործունեության նկատմամբ:

 4-րդ դ. նախ Պապ թագավորի հրամանով, ապա 506 թ. Դվինի եկեղեցական ժողովի որոշմամբ, Հայաստանյաց Առաքելական եկեղեցին բաժանվեց Քաղկեդոնի «տիեզերական» կոչեցյալ եկեղեցուց և հռչակվեց որպես ինքնուրույն ազգային եկեղեցի, հետագայում ևս շարունակեց պահպանել որոշ ինքնություն, համաշխարհային  քրիստոնեության մեջ մնալով որպես յուրօրինակ «սպիտակ ագռավ»: Առավել ևս, որ հայ եկեղեցին միակն է, որտեղ Է-Էությունը պահպանվում է որպես Հայր Աստված, ինչը ոմանք փորձում են վերագրել Եհովահին: Թերևս այդու կարող է բացատրվել միջնադարից սկսյալ հայ պետականության նվաղման և կորստյան հետ հայ եկեղեցում

Է-Էության խամրումը, ազգային-ազատագրական զարթոնքի ալիքով վերհառնումը և ամենայն հավանակնությամբ Վազգեն Ա-ի լռելյայն ու զգուշավոր նախաձեռնությունը: Ըստ այդմ` ի տարբերություն կաթողիկոսական կուռ ավանդույթների, մահվանից առաջ իր տապանաքարին Է տառի դաջման հորդորանքը թերևս նրա յուրօրինակ հոգևոր-գաղափարական կտակն էր…

 

   Այս վարկածը հաստատելու է գալիս մշակութաբան Վ. Ջանոյանի վերջերս հրապարակվող «Հայ-ռուսական հարաբերությունները ինչպես որ կան» հաղորդաշարի հատկապես երկրորդ` «Էկումենիկ շարժում» մասը: Հեղինակը այն սկսում է լավատեսությամբ. «անցել են այն ժամանակները, երբ Հայկական եկեղեցու մասին ասվում էր «արմենսկի երես», որպես վկայություն բերելով Համայն Ռուսիո Պատրարք, մետրոպոլիտ Կիրիլի (Գունդրևի) խոսքերը 1993 թ մի հարցազրույցում.

       « - Իսկ Հայկական եկեղեցին, որի մասին եկեղեցիական պատմության դասագրքերում միշտ գրել են, որ այն աղանդավորական է … Հիմա երկխոսությունը ավարտվել է, և երկու կողմերը ընդունել են միմյանց ուղղափառությունը: Հայկական եկեղեցու դոգմաների հետ ամեն ինչ կարգին է: Եվ երբ 6-րդ դարում այդ Եկեղեցին բաժանվեց Բյուզանդական եկեղեցուց, պատճառը այն էր, որ աստվածաբանությունը դարձավ գործիք ազգային ազատագրական պայքարում ընդդեմ Բյուզանդիայի… »
( http://www.religions.am/index.php?option=com_content&view=article&id=577%3A2009-07-24-15-06-17&catid=1%3A2009-02-27-03-45-54&lang=hy ,«Հայաստանի Կրոնները», 2009-07-24 ):

 

      Խորը մեկնաբանությունների անհրաժեշտություն չկա: Կարծում ենք միանգամայն պարզ է հոգևոր

 անկախության գերխնդրականը, ի դեմս ոչ միայն աղանդավորական շարժումների ու անհատական առինքնումների` այլև հենց «գլխից», հավատամքային ողջ համակարգի ու կառույցի մակարդակով, ինչը եղել է անցյալում և շարունակվում է ցայսօր: Կարծում ենք նաև, լրիվ հասկանալի է երջանկահիշատակ Վեհափառի լռելյայն պատգամի գոյաբանական ողջ նշանակությունը, նկատի առնելով, որ ինքնությունն ու անկախությունը նախ սկսվում են հոգևոր-գաղափարական մակարդակում, ինչն էլ հրեաներին ապահովեց ոչ միայն հարատևում ծայրահեղ անբարենապաստ պայմաններում` այլև գերակայություն ու կայացում համաշխարային քաղաքակրթության մեջ:

   Մնում է հուսալ, որ գոնե ոմանց հասկանալի է, թե ինչո՞ւ հիմնվեց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը և ինչո՞ւ եղավ այդքան անցանկալի թե’ նախորդ և թե’ այս իշխանությունների համար…