ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 14 )

 վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
19.06.2011թ.- «Շպիոնական» Հայաստանը
  22.04.2011թ.- Իշխանափոխություն
22.02.2011թ.- Բրիտների և բասկերի հայկական ծագումը...
19.06.2011թ. <
                               «ՇՊԻՈՆԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԸ.<<


       Հայտնի է, որ փոքր-ինչ աչքաբաց հայերի երկուսից մեկը
ռուսական գործակալ է, կամ «արտահաստիքային» թե պոտենցիալ «օնիկ», սփյուռքը ` «4/5-րդ շարասյուն»: Պարզվում է, որ այդ գիտեն շատերը, այդ թվում` նաև վրացիները, ինչի մասին տեղեկանում ենք հայկական լրատվամիջոցներից.

...............Տեղեկատվություն Վրաստանի ազգային անվտանգության համար
......................        Լրագիր.am  http://www.lragir.am/armsrc/politics48536.html   26/05/2011

       Վրաստանի քաղաքական գործիչների եւ ֆունկցիոներների պատկերացումներում, հայկական պատկանելությունը նշանակում է պատկանելություն ռուսական հատուկ ծառայություններին: Միեւնույն ժամանակ, հենց վրացիներն են հակված եղել ծառայել Ռուսաստանի այդպիսի կառույցներում, եւ այժմ ռուսները չունեն Վրաստանում ինֆորմացիայի նոր աղբյուրներ ներգրավելու որեւէ դժվարություն:
   Ավելին, այդպիսին հանդիսանում են եւ շատ վրաստանցի քաղաքական գործիչներ եւ սովորական քաղաքացիներ: Կարելի էր իհարկե օգնել վրացական հատուկ ծառայություններին, եւ հաղորդել նրանց Վրաստանում Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության որոշ աշխատակիցների կոորդինատներ. Գեորգի /Արտիկ/- 855 538 462, Կարիճ- 893 316 110, Թեմա- 897 890 028, Մակս- 899 545 709, Վեչո- 893 408 627, Սոսո- 657 326 667, Նիկա- 858 901 044, Գեորգի- 896 456 242, Միշա- 899 545 709, Սոսո /Դելոն/- 893 313 663, Դավիդ- 879 200 626, Գիյա- 874 230 202, Նիկո- 895 954 436, Գիյա- 857 328 166:
        Եթե կա անհրաժեշտություն, կարելի է տալ Վրաստանում եւս երկու տասնյակ ԱԴԾ գործակալների անուններ: Հնարավոր է այս զրույցը կարելի կլինի շարունակել:

                                                                                                                                     ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

           Եվ եթե «շպիոնը դու ես» սկզբուքնով այդ մեղադրանքը հակադարձում է… Ամենայն Հայոց Սուպերգործակալը, ապա  չհավատալու հիմքեր չկան: Հակառակ դեպքում որտեղի±ց նրան այդքան «շպիոնական» անուններ ու դեռ հեռախոսահամարներ: Բայց ո±ւմ է նա ծառայություն մատուցում և ինչո ±ւ, վրացիների ±ն թե ±վասն իր «սրբության» հավաստման, երբ աջ ու ձախ քաղաքական վերլուծություններում իբր հակամետ իրականում միշտ էլ սպասարկում է իր երբեմնի հաստատությանն ու Ռուսաստանին
( ասենք, «երբեմնի» չեկիստներ չեն լինում )…
   Այնպես, ինչպես շատ-շատերը, հենց ՀՀ իշխանությունները և ընդհանրապես բոլոր
«շուռտվիկները», «երեսփոխաններն» ու երկերեսանի հաստատությունները:

   Այսինքն, ինչպես Էա-Հայա ծովաստծո երկդիմի Իսիմուդ դեսպանը, նրա մեկ շառավիղ հռոմեական Յանուսը և ինչպիսինն է հենց մարդկային գլխուղեղի ասիմետրիկ գործառույթը: Ըստ այդմ, ձախ կիսագունդը կառավարում է աջ ձեռքի շարժումները, աջ կիսագունդը` ձախ, բայց տվյալ դեպքում և ի տարբերություն ժողովրդական ասույթի. «Ձախ ձեռքը շատ լավ գիտե թե աջն ինչ է անում…» ( տե’ս «Էություն», էջ  341):
  Այս ամենում կողմնորոշելու համար հարկ է յուրացնել էիզմը, այսինքն մտածել ոչ միայն աջ և ձախ կիսագնդերի` այլև գլխուղեղի երրորդ ֆունկիցիայով, տեսնել «Շիվայի երրորդ աչքով» և ղեկավարվել միմիայն էություններով ու ճշմարտությամբ:
   Ավա~ղ, դեռևս թերհաս մահկանացուներին և հասարակությաններին, մասնավորապես հայերին առայժմ դժվարամատչելի մի հատկություն, որի պատճառով շատ արդյունավետ գործարկվում են նման հունարներն ու  տեխնոլոգիաները: Մինչդեռ, հասուն, հզոր ու հաստատուն անհատներին ու հանրույթներին նման աճպարարությունները ոչ միայն անպիտան են, անհարիր ու դեռ քայքայիչ` այլև անչափ նողկալի:
     Այդ նրանց գերազանցությունն և բնականաբար ապագայի երաշխիքը:
     Եվ  հենց այդ էլ  արիական հին հանրույթների գերագույն սկզբունքն էր ու առաքելությունը.

                                                                լինել և մնալ ծուռ, այսինքն` շիտակ:

                        a. b. c.
     a. Էա-Հայա ծովաստո երկդիմի Իսիմուդ դեսպանը: c. Նրա հռոմ. շառավիղ Յանուս երկդեմ աստվածությունը*:  b. Գլխուղեղի ասիմետրիկ ֆունկցիան, ձախ կիսագունդը ղեկավարում է աջ ձեռքի գործառույթը և ընդհակառակը:

 * Հռոմ. դիցարանում Յանուսը  համարվում է Քաոսից ծնված  առաջին աստվածությունը: Նրան վերագրվում է ամենայնի ու դռների բացման ու փակման առաքելություն: Ըստ այդմ,  նրանով է սկսվում  տարին և սերվում  Januarius-Հունվար ամսանունը: Իսկ Janus դիցանունը ստուգաբանվում է հնդեվ. *ei- իբր "գնալ" արմատի *  հոլովմամբ ( http://fr.wikipedia.org/wiki/Janus ): Մինչդեռ այն ակնհայտորեն աղերս է հայցում հենց Էա-Հայա դիցանվան, բայց նաև տիեզերաջրերի առաքելության, նրա երկդիմի Իսիմուդ դեսպանի և երկակի սկզբունքների գոյացության հետ, ինչպես հակադիր պտտվող սվաստիկաները կամ աստվածությունների ամբողջ մի դաս և ըստ էիզմի դիալեկտիկա ներմուծած Հակադարձման օրենքը:
22.04.2011թ.
                           ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ     

    Այդ բացառվում է առանց Մոսկվայի թույլտվության, իսկ այժմ` արդեն հնարավոր: Ինչո±ւ: 

     Զի, ղարաբաղյան հարցը, որը ժամանակին փլուզվող Կենտրոնը շատ հեռատեսորեն բորբոքեց իր ներկայությունը Կովկասում ապահովելու համար, արդեն արել է իր գործը. Հայաստանը ղարաբաղյան ոճրագործների շնորհիվ վերադարձրել իր տնօրինության ոլորտ, այնտեղ մինչև 2049 թ. ապահովել իր ռազմական ներկայությունը, յուրացրել Հայաստանի համարյա ողջ տնտեսությունը և ռազմավարական նշանակության հաստատությունները, իսկ այժմ կարող է և անհրաժեշտություն ունի կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Առավել ևս, այդ են պահանջում աշխարհաքաղաքական իրավիճակը և Արևմուտքի հետ փոխհարաբերությունները, հատկապես կապված էներգակիրների և վրացական գործոնի հետ: Այս իրողության մեջ Ղարաբաղն ու անգամ ողջ Հայաստանը կշիռն չեն անում, առաջինը կարող է անգամ վերադարձվել ինչ-ինչ երաշխիքներով: Իսկ այս ամենը ներքաղաքական կյանքում կարող է իրականացնել ՀԱԿ-ը որոշակի պայմաններով, օրինակ` փակելով հոկտեմբեր 27-ի Ռուսաստանի համար խիստ խնդրահարույց հարցը և ապահովելով նրա հետ ասենք ընդունելի համագործակցություն: Առավել ևս, որ Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը ղարաբաղյան և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների հարցում այժմ վերստին արդիական է, թերևս լավագույն և բոլորի համար քիչ թե շատ ընդունելի լուծումը: Այսինքն այն` ինչը կարող էինք անել ինքներս առավել նպաստավոր պայմաններում և հեռանկարներով: Այսինքն այն, ինչը ՀՀ առաջին նախագահը անուղղակիորեն հնչեցրեց BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում և այն` ինչը այժմ դրսևորվում է իրադարձությունների զարգացմամբ: Մնացյալը, ինչպես ասում են, քաղաքական տեխնոլոգիաների հարց է:  
    Այլ խոսքով, վերադառնում ենք ելակետին, սակայն մեկ քանի աստիճան… ցածր, կորցնելով անկախությունը, քսանամյա սպասումները, տեսլականներն ու հնարավորությունները, և դեռ Հայաստանի բնակչության մոտ 1/3-րդ մասը: Սակայն, ի տարբերություն ղարաբաղյան շարժման, հարկ է ընդունել, որ այս հեղաշրջումը Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական «հեղափոխությունն» է, այսինքն` նրա մտահղացումն ու քաղաքական հեռատեսությունը: Այլ առումով, օրինակ դաշնակցության, 120-ամյա կատարյալ կրախը` երիտթուրքերի, CIA-ի և ապա KGB-ի հետ սերտորեն «դաշնակցելուց» հետո, իսկ ողջ հայության համար`
աններելի թուլամտության հերթական դաս` առանց որևէ ուսանելիության…
 
    Իսկ ինչպիսի±նը կլինեն Հայաստանի ապագան և ողջ հայության գոյաբանական խնդրականը- առայժմ չի երևում, հատկապես վերջինը, զի այն որևէ կերպ, ցավոք, վերստին չի արտացոլվում ՀԱԿ-ի զուտ սոցիալ-քաղաքական ծրագրերում: Դրանց մեջ ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը անվիճելիորեն մնում են հրատապ և անշրջանցելի (թեև մեկ անգամ կատարելապես ձախողել ենք…): Սակայն, արդ իրավացիորեն ասվում է, որ արմատական դեմոկրատիզացումը բնականորեն կատարվում է պարբերական վերսկսումներով (հուսանք նաև նախագահի մակարդակով... ), այսինքն և ըստ էիզմի. «կոնվենկցիոն շրջանառությամբ»: Իսկ բուն ազգաբանական-գոյաբանական խնդրականներն ու հազարամյակի բուն մարտահրավերնե±րը: Թերևս դրանք նույնպես, բայց որևէ տեղից սկսելով և առանց հապաղումների: Զի, «կոնվենկցիոն շրջանառությունը» տվյալ դեպքում կատարվում է նահանջով և ուծացմամբ:  Վկա' հայոց երկհազարամյա պատմությունը, որում դեմոկրատիզացումը ընթացել է համաշխարհային գործընթացների ազդեցությամբ և ուղղությամբ, իսկ ազգաբանական և գոյաբանական զարգացումները` ընդհակառակը, ի տարբերություն ոմանց ձևավորման, այլոց բարգավաճման ու կայացման, միմիայն հաստատուն նահանջով `մինչև այս օրհասական վիճակը…
 
   Այսուհենդերձ, չի բացառվում, որ անգամ ոչ մի իշխանափոխություն էլ տեղի չունենա, պարզապես «չարիքն» ավելի կատարելագործվի ու դիմակավորվի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու բոլորի ակնկալիքը ևս մեկ անգամ հայտնվեն քաղաքախաղության ծուղակում: Ի վերջո ճատրակատախտակի մյուս դաշտում բացառիկ փորձագետների խումբ ու ամբողջ հաստատություններ կան...
  Այս դեպքում հայոց ապաքինման ու գոյատևման շանսերը զգալիորեն կնվազեն, չասելու համար` պատմական անկումը կտրուկ կարագանա:

    Հ.Գ. Եթե ջանանք փոքր-ինչ առավել ճշմարտամոտ լինել, ապա հարկ է ընդունել, որ Ճատրակատախտակի այս մեկ դաշտում պակաս բանիմաց փորձագետներ նույնպես չեն պակասում` թերևս շատ ավելին: Ըստ այդմ, «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիան
այլևս դիտվում է փոքր-ինչ հնացած և երկարաժամկետ առումով ոչ այդքան արդյունավետ: Ուստի, արդ շրջանառության մեջ է դրված պարբերական վերսկսումներով դեմոկրատիզացման, իմա` «կոնվենկցիոն շրջանառության» սկզբունքը: Այդ դեպքում մենք ականատեսները կլիենք ոչ թե կտրուկ իշխանափոխության` այլ աստիճանական իշխանափոխակեպման, այսինքն` «տրանսֆորմացիայի», ինչպես ենթադրում են ոմանք և ընթանում են ընդդիմություն-իշխանություն «երկխոսության» սքող-բացահայտ միտումները: Այդ կարող է հանգեցնել նախ որոշ երկիշխանության, ապա թերևս սահուն իշխանափոխության, իսկ մինչ այդ իշխանական հանցագործ վիշապները կփրկվեն, զոհելով միջին վիշապիկներին և շերեփուկներին...
   «Արվեստը զոհեր է պահանջում, զոհերը` գոնե արվեստաբանություն»...
   Այս դեպքում հարկ է ընդունել նաև, որ իրադրությունների նման զարգացումը Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական «հեղափոխությունը» չէ` այլ այլ մեկ տեխնոլոգիայի իրագործում` անշուշտ ի դեմս քաղաքական հմուտ գործչի: Այսուհանդերձ տեղի է նաև արձանագրել, որ առայժմ ջանք է արվում միայն հետ բերել տանուլ տրված երբեմնի ձեռքբերումները, այն էլ անվերականգնելի կորուստներով:
  Վերստին ստացվեց «մեկ քայլ առաջ` երեք քայլ հետ», ինչպես վերջին երկհազարամյակում, որը պատմական վերուվարումներով հանդերձ եղավ հաստատուն անկում:

22.02.2011թ.                          ԲՐԻՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՍԿԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԸ...
                                  (http://www.girls.am/the-armenian-origin-of-basques.html,
                                         տե’ս նաև
http://en.wikipedia.org/wiki/British_people#History)     

      http://www.girls.am/  կայքը հրապարակել է բրիտանացի ժառանգաբան, Օքսֆորդի համալսարանից Stephen Oppenheimer-ի ( http://en.wikipedia.org/wiki/Stephen_Oppenheimer) նոր աշխատության վերաբերյալ մի ակնարկ («The Origins of the British: A Genetic Detective Story»/«Բասկերի ծագումը. գենետիկական մի հետազոտության պատմություն»):
    Ստորև, աննշան կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք այդ.      


   «Ըստ հեղինակի, պատմաբանները սխալվում են համարյա բոլոր տեսակետներում: Համաձայն քրոմոսոմ Y և ԴՆԹ- mt ( Mitochondrial DNA >ԴՆԹ-ի միթոքոնդրիալ: Ծ.Մ.)  վերլուծությունների վրա հիմնված իրադարձությունների վերականգման, ժամանակակից  բրիտանացիների 3/4  բրիտանական կղզիներ են եկել 15000-7500 տարիներ առաջ` վերջին սառցահալոցների ավարտին, երբ Մեծ Բրիտանիան դեռևս միացված էր Եվրոպային: Նրանք բասկերի հետ ունեցել են գենետիկական ընդհանրություններ և խոսել բասկերենին մերձակից մի բարբառով: Մինչ այդ Բրիտանական կղզիները չեն եղել բնակեցված և եկվորները գտել են կուսական տարածք: Այսու, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան (ուշդր. in Irish-«այրիշ»-իռլանդերենով Éire, հնում` Ériu, հմմտ. ա/ուրարտ. Eriani  երկրամասը Սևանի հարավում… Տե’ս ստորև Մ. Գավուքչյան: Ծ.Մ.) բնակեցված են եղել մեկ ժողովրդով, որոնք մնացել են մեծամասնություն լոկ փոքրամաս եկվորների հավելմամբ, ինչպես` կելտերի, հռոմեացիների, անգլերի, սաքսոնների, վիկինգների և նորմանների պարագաներում: Սակայն, նրանք քիչ ազդեցություն են թողել բասկյան հիմքով գենետիկական ժառանգության վրա: Վերջինս ավելի զորեղ է Իռլանդիայում, որտեղ բասկերից հետո եկվորները բնակչության միայն 12% են կազմում: Անգլիայի հարավում, մայրցամաքին ավելի մոտ նրանք արդեն բնակչության 1/3 են: Անգլո-սաքսոնները և կելտերը եղել են միգրացված փոքրիկ խմբեր...   

    Ուրեմն հարց է առաջանում. որտեղից են եկել բասկերը?   
    Բասկերը էթնիկական միակ խումբն են, որ բնակվում են Իսպանիայի հյուսիս-արևմտյան և Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջաններում: Նրանց ծագումնաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Բայց լսենք բասկյան Esteban de Garibay, Andres de Posa և Baltasar de Echave պատմագիրներին: Երկուսն էլ բասկերի նախահայրենիքը համարում են Հայաստանը: Ըստ Esteban de Garibay-ի Իբերիան, ջրհեղեղից 35 տարի հետո, բնակեցված է եղել Նոյի թոռ Tubal-ի հետնորդներով: Garibay-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բասկյան տեղանունները նմանվում են Հայաստանի տեղանուններին: Իսկ Baltasar de Echave-ը գրում է. «Համաշխարհային ջրհեղեղից  հետո “Մեր սիրելի Հայաստան երկրից”  Նոյի հետնորդները եղել են Իբերիայի առաջին համայնքները (կան հղումներ: Ծ.Մ. ):    
 
    Հետաքրքիր է, որ բասկերի առասպելական նահապետը կոչվում էր Aitor, որը հայերեն նշանակում է «այ/հայի թոռ»: Բասկերի հայկական ծագումը հիմնավորապես պաշտպանել են հայտնի հետազոտողներ, ինչպես Gaspar Eskolano-ն, Edward Spencer Johnson-ն, Joseph Karst-ը, Bernardo Estornés Lasa-ն, Nikolay Marr-ը (Նիկողայոս Մառը ).     
   Վասն եզրահանգման, Հայաստանի տարբեր շրջաններում կատարվել են ժառանգաբանական հետազոտություններ, որոնք բացահայտել են գալլերին, բասկերին, իռլանդացիներին հատկանշական գենետիկական կոդը: Այն կոչվում է Atlantic Modal Haplotype, որը նույնպես առկա է Սյունիքի և Ղարաբաղի հայոց մեջ: Հայկական այս երկու շրջանները, որոնք հիմնականում մեկուսացված են լեռնային գոտիներում, խոչընդոտել են հարևան էթնիկ խմբերի և ազգերի հետ գենետիկական մուտացիաները»: Հայկական modal haplotype-ը նաև R1b3 haplotype. modal-ն է (http://www.girls.am/armenian-modal-haplotype.html):   
    Նշյալ կայքէջը նշում է նաև բասկյան R1b3 ենթախմբի կապը այս հոդվածի հետ»:
                     
                 
                                                                          ¡ ¡ ¡ 

  
  Անշուշտ, այստեղ նկատվում են էթնոցենտրիկ և քաղաքական շահարկումներ թե’ հոդվածագրի և թե’ հեղինակի կողմից: Սակայն ցանկացած շահարկում թե առասպել անպատճառ ունենում է պատմա-իրական հիմք կամ գոնե բաղադրիչներ: Դրանք հիրավի կան:
   Այդ նկատել և արձանագրել են նաև շատերը, այս թվում  ֆրանսիացի պատմաբան R.Dézélus-ը իր «Հայաստան-Շումերի դուստր» աշխատության մեջ, նշելով նաև բասկ. ask-
ազգ զուգահեռը, նույն Aithor նահապետին, և բասկ. Aiko-ռասա, ժողովուրդ և հայոց հայ ինքնանվանման աղերսները («L’Arménie-fille de Sumer», Toulouse 2003, էջ 465):   
    Սակայն, այս ամենի մասին առավել հիմնավոր գրել է հայ լավագույն` թերևս միակ բասկագետ, «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի հիմնադիր-միաբան Վահան ՍԱՐԳՍՅԱՆԸ, անգամ «բասկ» ցեղանունը առնչելով հայոց Բասեն գավառի հետ (տե’ս այստեղ.  http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_11_26.htm ):     
   Հայկ. լեռնաշխարհից, ավելի ստույգ` Uelikuni (հմմտ. իռլանդ. Welch տեղանունը...) - Gulutahi-Գեղաքունի երկրամասից կելտերի սերումը  հիմնավորել է «Հարատևման Ուխտ»-ի հիմնադիր-միաբան և «Էության» հետմահու անդամ, երջանկահիշատակ Մ. ԳԱՎՈՒՔՉՅԱՆԸ («Կելտական  ցեղերի նախահայրենիքը…», «Արմենիա, Սուբարտու և Սումեր», Պէյրութ-1988: Տե’ս այստեղ www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_07_11.htm ):
   
    Այս առումով կելտական Oiw բացարձակ աստվածությունը, որին Ռ. Շտայները և այլք աղերսում են ապոլլոնյան  տաճարի E’i աստվածության հետ, իրականում հարում է Oaness<Aion
<Էոն<Էա-Հայա համատարած դիցահամակարգին:

  
Ինչ վերաբերում է անվերծանելի Բրիտ-Բրիտանիա-Բրետոն ցեղանուն-տեղանվանը, ապա ըստ մեզ այն աղերս է ակնկալում հնխ. *bhēr-
ծնունդ ( հմմտ. անգլ. birth, bred, born-ծին, հայ. բերել, բերք…), լինել, բույս, աճ, լույս վաղնջագույն պարզարմատի,  SU.BIR>Սուբարտու և նման բաղադրյալ ցեղանունների (
«Ծննդոց-Այա», էջ 451 ), Urudu-*burudu-Purattu>Եփրատ նախաշումերական գետանվան ( հմմտ. հայ. բրել, բրիչ, բրուտ, բրոնզ, խուռի-ուրարտ. pili-պեղել, «Ծննդոց-Այա», էջ 451 ), Phrygie ( հին հուն. Φρυγία, սկզբնապես «Briges») –փռյուգ ցեղանվան և երկրանվան, և Բրգնիք քաղաքանվան և գյուղանվան հետ (Փոքր Հայք, Սեբաստիա, Դ.Վարուժանի ծննդավայրը, վստահաբար Փռյուգիայի մեկ արձագանքը, նաև Galatie-Գալաթիա…): Բայց նաև գերմանո-սկանդինավյան դիցարանում Օդինի Ֆրիգգ կնոջ և նրա հայր Ֆյերգյուն դիցանվան հետ, արևելյան դիցարանում` վեդայական Բհրիգու իմաստունի, աստվածային էակների ու քրմական դասի, որոնք պահպանում էին Բհրիգուի մարդկանց բերած երկնային կրակը (պրոմեթևսյան դիցամոտիվ ):  

    Անշուշտ դիցա-եզրաբանական նման զուգահեռները կարել էր թեական ընդունել, եթե չլինեին փաստագրական բազմաթիվ վկայություններ` ինչպես օրինակ «Անգլո-Սաքսոնական Քրոնիկոնը»
*, Սթոունհենջ (Անգլիա), Նյու Գրենջ (Իռանդիա), Քալենիշ (Շոտլանդիա ), Գառնակ ( ֆրանս. Բերտանիա), Քարահունջ (Հայաստան, Պ. Հերունի, Վ. Վահրադյան և այլք), Mörön (Մոնղոլիա) և մեգալիտյան այլ նմանատիպ կառույցները, հնագիտական բազմաթիվ այլ արտեֆակտեր` ինչպես հայոց «վաղնջագույն» ու ալպյան Ötzi մարդու մաշիկների նույնությունը ( ի դեպ վերջերս պարզվել է, որ այդ շրջանից ուխտագնացություններ են եղել դեպի Սթոունհենջ…) կամ դիցամշակութային  ավանդույթների արտածումը (տե’ս այստեղ «Նեբրայի երկնային սկավառակը», ավելին` «Ովքե±ր են ի վերջո արիացիները», էջ 130-132): Ի վերջո նախահնդեվրոպական հանրույթը սաղմնավորվել և համասփռվել է Հայկ. լեռնաշխարհից, ինչն այլևս անվիճելի է (տե'ս այստեղ «ԱՅԱ-ԱՐԱ: Եվ արի ոգին շրջում էր այական ջրերի վրա...»):    
   Տվյալ դեպքում խնդիրը այլ է. բրիտների և բասկերի այդքան վաղ համասփռումը և այդ լեզուների ազգակցությունը, երբ բասկերենը հնդեվրոպական լեզու չի համարվում: Ուրեմն, հարկ է ընդունել բառացիորեն նախահնդեվրոպական` ավելի ստույգ և ըստ «Ծննդոց-Այա» տեսության,
այական սուպերէթենոսի վարկածը, որի մեջ էլ էվոլյուցիոն խմորումներում ձևավորվել է հնդեվրոպական լեզվաընտանիքը, շարունակելով համասփռվել «սայլի ճամփաներով»: Այս պարագային կարող ենք խոսել բասկերի, բրիտների կամ այլոց ոչ թե հայկական` այլ այական ծագումնաբանության մասին, որոնց հետ խառնվել են ոչ հնդեվրոպական տարրեր, ինչպես իբեր-բասկերի մեջ` քարթվելական: Ուստի, բասկերի Aithor նահապետի անվանման «այ/հայի թոռ» ստուգաբանությունը վստահաբար ծողովրդական է, առավելաբար աղերս ակնկալելով աբխազական արեգակնային Այտար յոթնակի աստվածության հետ: Նման մի շարք հանգամանքներ առավել համոզիչ են դարձնում Մ. Գավուքչյանի կելտական վարկածը և նրանց Սևանի ավազանից տարացումների մեկ հոսքը Quriani երկրամասով (վրացական տարածք), ինչն հիմնավորվում է նաև բասկերի երկրում հայերենի հետ վրացական տեղանունների առատությամբ (Իբերիա, Ռիոն, Արագուի և այլն: Տե'ս «
Ովքե±ր են ի վերջո արիացիները», էջ 128-130 ): Այս ամենը խոսում են հայ-վրացական վաղնջագույն շփումների մասին, ինչը այլ կերպ չէր կարող լինել: Մինչդեռ արդի թվացյալ հակամարտությունները հյուսիսային ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ են!!!... 
 
   Այսպես թե այնպես, անգամ թեական ու դեռևս լուսաբանումներ ակնկալող բազում հանգամանքներով հանդերձ, ժառանգաբան Stephen Oppenheimer-ի և այլոց համոզմունքները հերթական անգամ հակվում են հաստատելու «Ծննդոց-Այա» տեսությունը: Բայց, հայրենի մեր հայագիտական «կապիկները» հասու չեն անգամ այդքանը «թխելու» համար, իսկ քաղաքական շահարկումների պատճառով զրկում են հայոց շատ ավելին մատուցելու հնարավորությունից…     Այստեղ արդեն տեղին է ժողովրդական ասույթը.       


      
  ՉՈՒԶՈՂԻ ՄԱԼԸ ՈՒԶՈՂԻՆ ՀԱԼԱԼ Է…

     
Մինչդեռ, ծագումնաբանությունից շատ ավելի, այս բոլորի ընդերքում սքողվում են համամարդկային մեծագույն առեղծվածի տիեզերաբանական բանալիներն ու Խորհուրդ Խորինը: Այդ արդեն ոչ մեկի սեփականությունը չէ, բայց ինչպես Արեգակը պատկանում է նրան, ում գլխավերևում կամ գլխուղեղում հայտնվել է...

* Անգլերեն հնագույն գրքի առաջին էջում բերված է ավելի վաղ Բեդե Պատվելու  աշխատությունից  հետևյալ մեջբերումը. «Բրիտանիա կղզին 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն ունի: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից եւ ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում» (Բեդե, «Եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-Սաքսոնական Քրոնիկոն, 748թ.):