ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
   Սկզբնաէջ      
 
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( սկիզբ, N° 1)

վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
22.07.2009թ.-Արգելել են մտնել Վրաստան
9.07.2009թ.-Հիշում է հոկտեմբերի 27-ը
22.07.2009թ.                                                ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄՏՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
        Օրերս վրացի սահմանապահները Իգոր Մուրադյանին թույլ չեն տվել հատել երկրի սահմանը: "Ես մեծ կարեւորություն չեմ տալիս այդ հարցին", ասել է Իգոր Մուրադյանը ...
                                                                                            Լրագիր.am 20:20:22 -20/07/2009
 

        Իսկ մինչ այդ, ոմն ԱԺ պատգամավորի չեն թողել մուտքը Վրաստան և ուղարկել են հետ: Անշուշտ հասկանալի է հայ ԶԼՄ-ների զարմանքը և վրդովված արձագանքը:
        Սակայն ուղիղ մեկ տարի առաջ Սադախլո սահմանակետում, երբ մեզ արգելվեց մուտքը հայրենիք և մեր փառապանծ չեկիստները հետ ուղարկեցին Վրաստանի պատերազմական թոհուբեհ (երբ օտար երկրները իրենց քաղաքացիների էվակուացման համար հատուկ օդանավներ էին տրամադրել ու համառորեն հորդորում հեռանալ...), առավել մեծ էր վրաց սահմանապահների զարմանքը, որոնք մեր ինքնության ճշտումից, պատմագիտական ու պատճառաբանական երկար հարցուփորձից հետո մեծ սիրալիրությամբ կնքեցին Վրաստան մուտքի մեր անցագիրը:
        Այդժամ հայ ԶԼՄ-ները չզարմացան ու չարձագանքեցին, իսկ վրացիներն էլ թերևս վերանայեցին քաղաքական վայելչության ու բազմադարյա հարևանության իրենց սկզբունքները...
 
       Հաճախ է հարց բարձրանում, թե ինչո՞ւ աշխարհը հայերին չի սիրում: Սակայն ոչ ոք չի հարցնում, թե արդյոք հայերը իրենք իրենց սիրո՞ւմ են: Չե՞ք գտնում, որ արդ հայերը անգերազանցելի են նաև ստորության, ոճրագործության ու տարատեսակ խարդավանքների մեջ: Եվ գուցե հայոց պատմական նվաղումն ու Եղեռնը տիեզերականորեն օրինաչափ էի՞ն, «բնական ընտրության» անաչառությո՞ւն...
   Ըստ գնչուկան մի ասացվածքի. «Մեռնելուց առաջ բույսերը թույն են արտադրում», հայերը`
«արցախտ», ռուսները` «բիոլոգիական զենք»...

                                                                                                                                ԱՐՈՐԴԻ
19.07.2009թ.                                                     ՀԻՇՈՒՄ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը
        Այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսում գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանը հայտարարել է Հայաստանում տեղի ունեցած անօրինականությունների քարտադարան-շտեմարան ստեղծելու մասին, որը կազմում է ներկայիս ապօրինությունների հեղինակներին պատասխանատվություն ենթարկելու հարցում ապագա իշխանություններին օգնելու համար, լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք նա այդ շտեմարանում է ընդգրկելու նաեւ հոկտեմբերի 27-ը:
        Գագիկ Ջահանգիրյանը պատասխանել է, թե 27-ը չի ընդգրկելու, այն իր հիշողության մեջ է:

                                                                                                   
 Լրագիր.am 15:41:38 - 14/07/2009
 

        Մեկուկես տարին իր գործն արել է... Շանթն էլ այլևս դժվար թե Ռուսաստանի անուն տա: Քաղաքականորեն այս կոչվում է «նորմալիզացում» , կենդանաբանորեն` ընտելացում:
        Մինչդեռ, ինչ-որ ակնառու ընդդիմադիր հայտարարում էր, թե իբր 27-ը ներել ենք...
                                                                        * * *

                   Եթե հավատարիմ մնացիք ճշմարտությանը` ընդմիշտ լիելու եք ընդդիմադիր,
                  Իսկ եթե հավատարիմ մնացիք ընդդիմությանը` ապա ի վերջո... մեն-մենակ: