ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 13 )

 վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
            
    29.01.2011թ.-«Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը...»
10.11.2010թ.-Երկրաշարժ... գլխուղեղում
01.10.2010թ.-
Հայագիտական խորհրդի...
29.01.2011թ.

                                 «Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը...»

 

12:16 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
http://www.a1plus.am/am/social/2011/01/11/alexandre-varpetian

       
                                                                          
          Ազատամտությունը
, ճշմարտախոսությունը եւ հզոր անհատ լինելը
     
կարող է պատճառ լինել, որպեսզի դառնաս վտարանդի. այս կարծիքին
     
է  «Էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր Արորդի
     
Վարպետյանը, որի մուտքը Հայաստան 2002թ-ից արգելվում
     
էնպատակահարմար չէ» պատճառաբանությամբ
         
Մարսելում բնակվող  Ալեքսանդր Արորդի Վարպետյանը կարծում է,
     
որ գրողների մի խումբ`  «ստալինյան-բերիական սկզբունքներով ու
     
մեթոդներով», անհիմն  մեղադրանքներով վտարվել է Հայաստանից եւ չի կարող վերադառնալ:

    «Խորհրդային, որպես համամարդկային քաղցկեղ»,-երեւույթը բնութագրում է «Էություն» միաբանության նախագահը; Սակայն նա դժվարանում է ասել, թե քանի հայ վտարանդի գրող կա:
Ե՞րբ կա ինտերնետ եւ հնարավոր է ասելիքը տեղ հասցնել, ինչու են նրանց վտարանդու կարգավիճակով պահում:

   «Որովհետև հիմար են` կարծելով հնարավոր է նրանց կենդանի թաղել մոռացության մեջ կամ լռեցնել ինֆորմացիոն եղծ հեղեղում: Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը... Վկա գերհզոր ԽՍՀՄ-ի ճակատագիրը»,- ասում է Ալեքսանդր Արորդի Վարպետյանը:
  
Նա առաջարկում է «անցնել վճռական պայքարի` առավելաբար հանուն մարդկային արժանապատվության և հայ ժողովրդի բառացիորեն փրկության, նրան նախատեսված սահմռկելի ճակատագրից»:

    Հիշեցնենք, որ 1948թ Խորհրդային Հայաստան ներգաղթած, 1975թ-ից կրկին Մարսելում վերահաստատված Ալեքսանդր Վարպետյանը հեղինակել է «Արփիական», «Ովքե՞ր են, ի վերջո, արիացիները», «Ոգեկոչ», «Էություն», «Արիականք», «Ծննդոց», «Էականք», «Ազգային խաչբառ, կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», «Ինչություն», «Տապանաքար» եւ այլ աշխատություններ:
     Թղթակցել է շուրջ 50 անուն թերթերի, ղեկավարել հասարակական-մշակութային միավորումներ (այդ թվում՝ 1990թ-ին Հայաստանում հիմնադրել է «Էություն» ազգային իմաստության տաճարը), սփյուռքի գաղթօջախներում հանդես եկել հայագիտությանը նվիրված բանախոսություններով, հաղորդաշարերով, միջոցառումներով:
                                             
--------------------------------------------------
          Հենց այսպիսի խորագրով և ձևակերպմամբ սույն գրությունը անսպասելիորեն հայտնվեց Ա1+  էլեկտրոնային թերթի 11.01.2011թ. թողարկման մեջ, բորբոքելով ոմանց մոտ զարմանքի ու ոգևորության, այլոց մոտ` սուր հակազդեցության ալիք: Եվ այդ մի քանի պատճառներով:
  Նախ, մենք նախկինում նման սուր քաղաքական հայտարարություններով հանդես չենք եկել
, մնալով առավել վերլուծական և սոսկ քննադատական սահմաններում, այդու էլ թողնելով կրավորական մտավորականի տպավորություն: Հանգամանք, ըստ որի նման հայտարարությունները անսպասելի էր թվացել շատերին: Երկրորդ, իրականում  հրապարակումը քաղվածք է ամիսներ առաջ վտարանդի գրողներին ու մտավորականներին բաժանված հարցաթերթիկից, իսկ հրապարկումը անսպասելի էր առաջինը հենց մեզ համար: Երրորդ, հրապարակման մեջ աղավաղումներ չկան, սակայն
երևույթը «Խորհրդային, որպես համամարդկային քաղցկեղ»,- բնութագրումը ոմանք վերագրել են ողջ խորհրդային ժառանգությանը, երբ խոսքը հիմնականում «KGB-ական» սկզբունքների մասին է: Մինչդեռ ըստ մեր վերաձևակերպման.
                              
  «Մանուկին թափեցինք, պահեցինք կեղտաջուրը...»
  Այս առումով մենք վերահաստում ենք մեր հայտարարությունը, ամրագրում նաև մյուսները և հատկապես խորագիրը.

                          «Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը...»

        Իսկ թե ինչպե
՞ս. այդ այլ թեմա ու խնդիր է: Այստեղ միայն կակնարկենք, որ եթե ԽՍՀՄ-ի և Կաշչեյ Անմահի նման հավերժ հավակնող մի տերություն խաղաթղթային տնակի պես փլուզվեց ` իր «ռացիոնալ», գիտական ու անխախտ թվացյալ մատերալիստական գաղափարախոսությամբ, բազմամիլիոն կուսակցությամբ, գերհզոր բանակով ու «անվտանգության» կառույցներով հանդերձ, ապա չի երևում թե այդ ինչպե±ս նրա անհամեմատ համեստ և սոսկ «KGB-ական» կարգուբարքով հետնորդը կարող է ապահովել իր հարատևումը, այն էլ գլխապտույտ արագությամբ ապագաղութացվող աշխարհում և ազգային փոքրամասնությունների նույնքան բուռն ինքնագիտակցության խմորումներում, հենց իր ազգակից Ուկրաինայի և բելոռուսների հետ հակամարտություններում, էլ չխոսելով կովկասյան, միջինասիական ու սիբիրյան քանի էթնոսների ու ժողովուրդների մասին: Իրականություն, ինչը վերջերս ահազանգել էր ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը Պետդումայի ղեկավարության հետ հանդիպմանը*:
   Իսկ հրապարակման հետևանքների և հայոց հնարավոր հեռանկարներին կանդրադառնանք այլ առիթով:

* «Ինչպես հայտնում է BBC-ն, իր առաջին հանդիպմանը Պետդումայի ղեկավարության հետ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվը խոսել է նեոազգայնականության մասին եւ փաստորեն հաստատել, որ այս խնդիրն ամենահրատապներից է Ռուսաստանում»:
                                                                          
http://www.lragir.am/armsrc/society-lrahos43026.html

10.11.2010թ.
                                          ԵՐԿՐԱՇԱՐԺ... ԳԼԽՈՒՂԵՂՈՒՄ

 aravot.am  կայքէջը իր 2010-11-09 թ. թողարկման մեջ հրապարակել է 1988 թվականի դեկտեմբերի
 7-
ի Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ հիրավի հոգեցունց մի նյութ.

                                                

                                Սպիտակի երկրաշարժը միայն բնական աղետ չի եղել
                                                    http://aravot.am/am/articles/education/85374/view

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Սեդրակյանը իր հայտնագործած տատանվող համակարգի նոր հատկության միջոցով ապացուցել է, որ երկրաշարժը ոչ թե 9 բալ, այլ դրանից 5-10 անգամ ավելի ուժգնություն է ունեցել:

 

      Մոտ մեկ ամսից կլրանա 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարին: Բնական աղետ ներկայացված երկրաշարժը տասնյակ հազարավոր անմեղ զոհերի պատճառ եղավ: Ավերված նյութական արժեքները գնահատվեցին շուրջ 16 մլրդ դոլար: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ 85-ամյա Լավրենտի Սեդրակյանը «Առավոտի» միջոցով ցանկացավ մեկ այլ՝ երկրաշարժի բնական աղետ լինելու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Միայն մեր տվյալներով, 25 հազար զոհ տված 1988-ի աղետին նա գենոցիդ անվանումն է տալիս, քանի որ գիտականորեն ապացուցել է՝ այդ երկրաշարժը ամենեւին էլ բնական աղետ չէր: Լ. Սեդրակյանը պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելիս եւ ասպիրանտուրայում անվանական թոշակառու է եղել, 25 տարեկանում ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան, 35-ում եղել է «Հայսեյսմշին եւ կառուցվածքների պահպանման ինստիտուտի» (նախկինում՝ «Շինանյութերի եւ կառուցվածքների ԳՀԻ»- Լ. Խ.) տնօրենը, այժմ էլ նույն ԳՀԻ-ում լաբորատորիայի վարիչ է աշխատում: «Այն ժամանակ աղետի գոտու տարածքի ամբողջ ազգաբնակչությունը տեղյակ էր, որ երկրաշարժի պայմաններում նախապատրաստվում էին ԽՍՀՄ զինված ուժերի վարժանքներ անցկացնել եւ արհեստական երկրաշարժ առաջացնել: Այդ բոլորը կատարվում էր ժողովրդի աչքի առաջ: Եվ հանկարծ 5-6 բալ ուժգնության երկրաշարժի փոխարեն տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ»,- նշում է Լ. Սեդրակյանը: Ինչ վերաբերում է 9 բալ գնահատված երկրաշարժին, գիտնականը կարծում է, որ 9 բալը նման ավերիչ հետեւանքներ ունենալ չէր կարող: Նույն կարծիքն էր հայտնել նաեւ ԽՍՀՄ-ի՝ Սպիտակի երկրաշարժի հետեւանքներն ուսումնասիրող հեղինակավոր հանձնաժողովը: «Դժբախտաբար, երկրաշարժի ժամանակ ցնցումները գրանցող սարքավորումներ չեն եղել: Միակ բնակատեղին Գյումրին էր, որտեղ երկրաշարժի ժամանակ երկրի ցնցումները գրանցող սարքեր են եղել, իսկ Սպիտակում, Նալբանդում եւ էլի ուրիշ բնակավայրերում երկրաշարժի առաջացրած ցնցումները հնարավոր չի եղել չափել»,- փաստում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Գյումրիում եղած 9 հարկանի 111 սերիայի բնակելի 138 շենքերը գետնին են հավասարվել: Լ. Սեդրակյանը գտնում է, որ եթե շենքերը որակյալ կառուցված լինեին, 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին պետք է դիմանային: Հարցին, թե ինչպես է որակյալ լինելու հանգամանքն ապացուցում, նա պատասխանում է. «Ցույց եմ տվել, որ այդ շենքերի որակը ցածր չի եղել՝ հաշվի առնելով, թե որ գործարաններն են կառուցել եւ որ կազմակերպությունները՝ մոնտաժել»: Բացի այդ, նա նաեւ նշեց, որ այդ նույն շենքերից նաեւ Վանաձորում են եղել՝ 130-ը, որ չեն վնասվել, այն դեպքում, երբ մեր զրուցակցի խոսքով, Վանաձորում երկրաշարժի ուժգնությունը եւս գնահատվել էր 9-10 բալ. «Սա նշանակում է, որ ԽՍՀՄ քաղբյուրոյի եւ մյուսների համատեղ հանձնաժողովի վճիռը, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 9 բալ, հալած յուղի տեղ չպիտի ընդունել»:
Լ. Սեդրակյանին երկար պրպտումների արդյունքում հաջողվել է հայտնաբերել տատանվող համակարգի նոր հատկություն, ինչը հաճախ չի լինում: Հայտնագործած համակարգի նոր հատկության կիրառումով ստացված երկրաշարժերի ազդեցության օրինաչափություններից եւ Գյումրիում գործիքային չափումների արդյունքներից ելնելով՝ նա հաշվարկել է, որ Գյումրիում շենքերը տապալվել են հեղինակավոր հանձնաժողովի գնահատած 9 բալից 5-10 անգամ ավելի ուժեղ ցնցումների արդյունքում. «Նոր հատկությունը հնարավորություն է տվել չափազանց պարզ հավասարումներով ներկայացնելու տատանվող համակարգի օրինաչափությունները նաեւ երկրաշարժերի ազդեցության ժամանակ: Այդ 5-10 անգամ ավելի ուժեղ ցնցումները կարող են լինել արհեստական՝ 6,7 բալ ուժգնության ռազմական վարժանքները անցկացնելու համար նախապատրաստած ցնցումների ժամանակ թույլ տված կոպիտ սխալների արդյունքում»: Լ. Սեդրակյանը պատահական չի համարում նաեւ վարժանքի աշխատանքները նախապատրաստող հրամանատարական ամբողջ կազմի՝ ռազմական ինքնաթիռով Բաքու ճանապարհելիս ինքնաթիռի կործանումը, որի ժամանակ նրանցից ոչ մեկը կենդանի չմնաց. «Չի բացառվում, որ դա հատուկ առաջադրանքով կատարված կործանում էր, որպեսզի կոծկեին ահավոր կործանումները առաջացրած եւ ժողովրդի դեմ հանցանք կատարած պետությունների պատասխանատվությունը, եթե ոչ՝ այդ երկրների ղեկավարները պետք է կանգնեին դատարանի առաջ»:
Գիտնականը կարծում է, որ զինվարժանքներն անցկացնում էին ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ համատեղ, հետեւաբար սխալը երկուսի մեղքով էր: Մեր զրուցակիցը մեջբերեց նաեւ հեղինակավոր հանձնախմբի 27 հատորով ներկայացված նյութերի քննարկման ժամանակ նիստը վարողի՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի արած հետեւյալ արտահայտությունը. «ԽՐՏՎպ րսպտօւ րՌս տՐՌՐՏՊօ, փՑՏ պքպ րՉՈսՌսՏրՖ վՈ վՈՔց չՏսՏՉց»: Լ. Սեդրակյանը կարծում է, որ այս բնագավառի խոշոր գիտնականները կամ պետք է ցույց տան, որ ինքն իր հայտնագործության մեջ թույլ տված սխալներ ունի, կամ էլ ընդունեն, որ ժողովրդի նկատմամբ 1988-ին հանցանք է կատարվել:                                                                                           
                                                                                                            ԼՈՒՍԻՆԵ
ԽԱՉԱՏՐՅԱՆ

                                                                                             * * *                 

                  

         Խորհրդային արտադրության «երկրաշարժի մեքենան»: Այն բնավ էլ ծավալուն չէ, կարող է տեղավորվել բեռնատար ավտոմեքենայի թափքում, բայց բավարար արդյունավետ է: Իսկ եթե հայտնվում է երկրակեղևի տեկտոնիկ ճեղքերի վրա, ապա կուտակված լարվածությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
                -----------------------------------------------------------------------------------------------------------


  
 Սույն վկայությունը ինքնին ու հիրավի հոգեցունց է, եթե միայն փաստերի անհրաժեշտություն չպահանջեր: Իսկ դրանք կարծեք թե կան:
   Այս խնդրականին մենք ևս անդրադարձել ենք «Ազգային Խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզության մեջ, և այնտեղ նույնիսկ ներկայացրել երկրաշարժային այս սարքի կից  լուսանկարները ( http://www.eutyun.org/S/E/AX/AX_03.htm ): Դրանք վերցված էին ընդհանրապես երկրաշարժերի վերաբերյալ գիտահանրամատչելի մի տեսաժապավենից, որպես արհեստական երկրաշարժերի բորքոքման խորհրդային արտադրության մեկ միջոց: Խաղաղ նպատակներով դրանք օգտագործվում են արհեստական փոքրիկ ցնցումներ բորբոքելու միջոցով մարելու համար երկրակեղևում կուտակված լարումները: Սակայն, եթե դրանք հայտնվում են երկրակեղևի տեկտոնիկ ճեղքերի վրա, ապա ըստ փորձագետների կարող են ունենալ անսպասելի հետևանքները, ինչը թվում է լինել հենց Սպիտակի պարագան: Առավել ևս, որ ըստ գիտնականի, այդ տեղի է ունեցել իբր երկրաշարժի պայմաններում ԽՍՀՄ զինված ուժերի վարժանքներ անցկացնելու նպատակով: Պարզ է, որ նման տեխնոլոգիան նախատեսված և կարող էր փորձարկվել միայն սեյսմիկ շրջաններում, ինչպիսինն Անդրկովկասն էր և մասնավորապես Հայաստանը: Բայց ինչո±ւ հենց ղարաբաղյան շարժման բուռն ընթացքում...
  Գիտնականը կարծում է, որ զինվարժանքներն անցկացնում էին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ համատեղ: Իսկ որտեղի±ց նման ենթադրություն: Մինչդեռ, ըստ նույն տեսաժապավենի, որն անգամ ցուցադրում էր  երկրաշարժային այդ սարքի գծագրերը, այն Պենտագոնը գնել է ԽՍՀՄ-ից, որից հետո սարքի ճակատագիրը անհայտ է: Այս դեպքում հարց է ծագում, թե արդյո±ք միջադեպը չի եղել առուվաճառքի փորձարկման հետևանք`  ոչ թե սոսկ զորավարժության, և սարքը հիրավի հայտնվել է «երկրակեղևի տեկտոնիկ ճեղքերի վրա» ու հիրավի ունեցել «անկանխատեսելի հետևանքներ», ինչն էլ փորձնականորեն ծառայել է այդ եզրահանգմանը...
 
 Մեկ քանի տարի առաջ աղմուկ բարձրացավ ԽՍՀՄ նախին ռազմատեխնիկական մասնագետ Յ. Վոլֆսոնի շուրջ, որը 1993 թ. փորձել էր Անդրկովկասյան օկրուգի զինանոցից հայաստանյան տրանզիտով Իրան (նույնպես սեյսմոակտիվ շրջան, և թերևս վաճառքի միտումով...) անցկացնել

 ինչ-որ խորհրդավոր տեխնիկա, բայց բռնվել է հայոց սահմանագծում, ներվել և ապա տարիներով աշխատել ՀՀ ԱԱՊՎ-ԱԱՆ համակարգում: Դրա նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը խոստացել է երբևէ հրապարակել թե ի՞նչ էր այդ խորհրդավոր «սարքը» և ինչ է եղել դրա հետ («Իրավունք», էլեկտ. #97, 22.12.06), որն առայժմ պահվում է որպես «պետական հույժ գաղտնիք»: Մինչ այդ Յ. Վոլֆսոնը այս թոհուբոհում նույնպես դատապարտվեց ու բանտարկվեց...

     Անշուշտ, գործողությունը` եթե այդպիսինն իսկապես եղել է, չէր նախատեսում այդքան զոհ, իսկ առաջ քաշված վարկածներն էլ մնում են միայն տարակուսելի ենթադրություններ:
     Սակայն ոչ տարակուսելի իրականություն են մի քանի անժխտելի հանգամանքներ.

   - Երկրաշարժը կատարված փաստ է:
   - Այն կատարվել է քաղաքականորեն խիստ պայթուցիկ և Կենտրոնի համար նույնքան բախտորոշ մի իրավիճակում, երբ վտանգված էր կորցնելու հսկողությունը իրադարձությունների զարգացման վրա, այդու էլ ողջ Անդրկովկասը…
  - Երկրաշարժից հետո Կենտրոնն ու եղբայրական հանրապետությունները շտապեցին Հայաստան` բուժելու համար ահավոր աղետի վերքերը և ցուցադրելու համար առանց դրա իրավիճակից դուրս գալու և հետագայում ևս գոյատևելու անհնարինությունը ( հիշենք Չ. Չապլինի «Պստիկը» կինոնկարում «ջարդեմ-սարքեմ» ռազմավարությունը… ):
  - Արհեստական երկրաշարժ բորոբոքելու սարքը կատարելապես իրական է, իսկ նման` այսինքն «բնական» կատաստրոֆաներ բորբոքող զենքերի վրա աշխատում էին մեծ տերությունները և անգամ փորձարկում զգայուն և անպաշտպան տեղանքներում ( որոշ արհեստական աղետներ, «ցունամի» թե արտառոց այլազան երևույթներ հաճախ կատարվել են ռազմական կառույցների նախաձեռնությամբ ու նրանց խիստ հսկողության տակ, ինչպես բիոլոգիական զենքերը ու  համաճարակների մշակումը: Այդ այլ և հիմնավորապես փաստագրված թեմա է…):

   - Արհեստական երկրաշարժերի այս սարքը իրապես վաճառվել է Պենտագոնին:
   - Դրա «անկանխատեսելի հետևանքները» իսկապես իրականացել են, գիտահետազոտական կանխատեսումը` փորձարկվել…

  - Սարքի ճակատագիրը մնում է անհայտ, իսկ հետազոտող գիտնականները դրա կիրառումը հայտարարել են վտանգավոր և անընդունելի: Մոտական տասնամյակներում Ստամբուլում սպասվող երկրաշարժը կանխելու բուռն որոնումներում այդ տեխնոլոգիան չի կիրառվելու…
  -
Հզոր տերությունների պրակտիկայում նման «պետական հույժ գաղտնիքները» սովորական են 1:

  - Եվ ի վերջո կա նման աղետները հնարավորինս բնական կամ որպես «մարդկային վրիպումներ» ներկայացնելու նախապես մշակված ու հետո համառորեն կիրառվող ռազմավարություն:

  

  «Պետական հույժ գաղտնիքների» պրակտիկայում, Սպիտակի երկրաշարժից հետո, դրա  համեմատ շատ ավելի հասարակ, համանման իրավիճակում ու նկրտումներով հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը արդեն հիրավի կարելի էր վստահել «ռոմանտիկ թափթփուկներին»:
   Եվ այստեղ էլ, բացի «հանցանիշերի
կոմպլեքսից», կան կողմնակի ու անժխտելի փաստեր.
 -Հայաստանը մնաց «մեծ եղբոր» տիրույթում և կենտ այդ «աննշան» իրադարձությամբ այն ապահովեց իր ներկայությունը ողջ տարածաշրջանում: Այնքան գերկարևոր մի հանգամանք, որ եթե «հոկտեմբեր 27-ը»  չէր եղել, ապա հարկ էր այն անպատճառ մտահղանալ, «ռոմանտիկ թափթփուկներին» հորինել ու աշխարհաքաղաքական այդ գործողությունը որևէ կերպ իրագործել` վասն անգերագնահատելի արդյունքների
: Վկա’ շարունակվող իրավիճակն ու իրադարձությունները…
- Ոճրագործության բուն պատասխանատուններն ու իրողությունը նույնպես չբացահայտվեցին: Հայաստանում շարունակվեցին բռանատիրությունը, քաղաքական սպանությունները, հետապնդումներն ու ոճրագործության հետքերի «մաքրագործությունը», շահագրգիռ նույն «կլանի» և համապատասխան ծառայությունների կողմից ( ավելի ստույգ` դրա հատուկ բաժինների): Այդ, այլևս «ռոմանտիկ թափթփուկների» ինքնագործունեությունը ոչ մի կերպ լիներ չէր կարող …
 _ Այդուհանդերձ մնացին բազմաթիվ հետքեր ու վկաներ: Մեկը, հենց մենք` Հայաստանից մեր վտարմամբ, ցայսօր շարունակվող հետապնդումներով, «հոկտեմբեր 27-ի» վերաբերյալ մեր քննախուզությամբ ( http://www.eutyun.org/S/E/AX/AX.htm) և դեռ չհրապարակված փաստարկումներով…
  Իսկ ինչու չհրապարակված ?.
  Զի, այդ է դեռևս ողջ մնալու մեր գրավականը…

  

  1 Սոսկ որպես օրինակ այստեղ հիշատակենք միայն մեկ քանի դեպքեր.  
  - 1983 թ. Հարավ-կորեական KAL 007 կոչված թռիչքով քաղաքացիական օդանավի հրթիռակոծումը  ԽՍՀՄ տարածքում և նրա ռազմա-օդային ուժերի կողմից, որին զոհ գնացին 269 բոլորը ուղևորները
( ըստ այլ մեկ վարկածի, եղել են փրկյալներ անձնակազմից և որոշ ուղևորներից ): Ու թեև պաշտոնական հետաքննությունը եզրահանգեց «մարդկային վրիպում», անգլ. աղբյուրները մեկնաբանեցին որպես արևմտյան հետախուզության դիվերսիա, բացահայտելու համար ԽՍՀՄ ռազմա-օդային պաշտպանությունը, ըստ այլոց` բորբոքելու համար սառը պատերազմը:  Զի, աշխարհացունց  այդ միջադեպը հիրավի տեղի էր ունեցել եվրոհրթիռների բուռն ճգնաժամում և դրան հաջորդեցին դիվանագիտական բուռն բանավեճեր ու փոխմեղադրական բազմաթիվ հրապարակումներ:  Այս առումով գործողությունը կատարելապես հաջողված էր, բայց ի~նչ գնով  ու անմեղների ինչպի~սի  զոհաբերությամբ… (տե’ս,
wikipedia.org/wiki/Korean_Air_Lines_Flight_007):  
  - 1979 թ.,  հակադիր լագերների կողմից աֆղանական իշխանություններում բորբոքված խժդժությունները և  խորդհրդային բանակի մուտքը Աֆղանստան: Առաջին պատերազմը տևեց 10 տարի, մինչդեռ խժդժությունները շարունակվում են ցայսօր այլ զարգացումներով:   
 - Ղարաբաղյան շարժման բորբոքումը Կենտրոնի կողմից և սումգաիթյան ջարդերը 1988 թ., որին խորհրդային բանակը միջամտեց «ուշացումով», այստեղ ևս ցուցադրելով իր անշրջանցելի անհրաժեշտությունը…  
 - 1999թ. աշնանը մոսկովյան բնակելի շենքերի պայթեցման մեջ ФСБ-ի մեղսակցության
իրողությունը ` վասն չեչենական երկրորդ պատերազմի հրահրման , Վ. Պուտինի իշխանության գալուն և  ռուսական կայսրության վերականգնման (այստեղ ևս կան և’ լուրջ փաստագրումներ, և’ ոչ համոզիչ չքմեղացումներ…) :  
    Բավարարվենք :

 

01.10.2010թ.

                                                                              ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

                                                      http://www.lragir.am/armsrc/country39101.html

     
«Այսօր կառավարությունում կայացել է հայագիտության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդի անդամները քննարկել են «Հայագիտության հայեցակարգը» ու «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ. ռազմավարությունը»` մշակված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններն ու առաջարկություններն են ներկայացրել փաստաթղթերում արծարծված հարցերի և ընդհանրապես հայագիտության ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, կարևորվել են սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների հետ կապերի հաստատումը և զարգացումը` խորհրդի կազմում նրանց ներգրավմամբ, գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցության տրամադրումը, խորհրդի կազմում աշխատանքային խմբի ստեղծումը և մի շարք այլ հարցեր»։

 

    Անշուշտ, մենք անչափ ուրախ ենք նման զարգացումների համար: Հատկապես, որ այդ եղել է ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի կարևորագույն ծրագրերից մեկը և` որպես ազգաբանական անշրջանցելի անհրաժեշտություն, հենց ինքն է սկզբնավորել  գործունեության այդ ասպարեզը,  իր աննախադեպ և անգամ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային անհասանելի իր ձեռքբերումներով ու դեռևս անտիպ բացահայտումներով  (տե’ս այստեղ «Երկհազարամյա քսանամյակ» հոդվածն ու մասամբ հայագիտական բազում նյութերը ):
   Այսուհանդերձ նույնքան վրդովված ենք ոչ միայն հայ իշխանությունների ստորագույնը վարքից ու երախտամոռությունից` այլև աներևակայելի «դեբիլությունից»: Այն աստիճան, որ հնարավոր է հայագիտությունը շուտով այնպես հեռանա հայությունից, որ ամենակարևորը նրան այլևս երբեք հասանել
ի չլինի:
           Բայց
մի՞թե ցայսօր ախտաբանությունը չի եղել հայոց բախտորոշիչ հատկանիշը...