ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 21 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
24.04.2015թ. - Հարյուրամյակային կսմիթներ...
    
27.03.2015թ. -Վերստին տրանսհումանիզմ
01.01.2015թ. -ԱՋ ԵՎ ԱՌԱՋ

24.04.2015թ.

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԱՅԻՆ ԿՍՄԻԹՆԵՐ...


   
  Մեծամորյան «երրորդություն»*: Կենտրոնում երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է
 (զուգահեռ` շում.-աքքադ. Անու երկնաստվածը), աջից` «չորս քամիների վարդյակը» (զուգ. շում.-աքքադ. Էլլիլ քամիների դիքը), ձախից`«Է» գաղափարագիրը ( զուգ. շում.-աքքադ.Էա- Հայա ծովաստվածը: Մեծամոր, Ք.ա. 3-րդ հզ): 


   Հայտնի է, որ լավ և վատ հասկացությունները տարբեր ժողովուրդների և անգամ անձանց մոտ հարաբերական են: Իսկ ինչպիսի՞ն են դրանք տարբեր լեզուներում և կապ ունի՞ արդյոք թուրք. eyi/iyi-[էյի]-լավ բնորոշումը հայոց Է-Էություն հասկացության հետ...    
   Մինչ մեր լեզվաբան ակադեմիկները գլուխ կկոտրեն կամ վերստին ժամանակից շուտ հեգնանքով կզվարճանան, նախ դիտենք «լավ» ու «վատ» հասկացությունների էաբանական խմորումներն ու ստուգաբանությունը ըստ էիզմի:    

   Հուն. λώϊος- լավ, շահավետսանս. lābha-ձերք բերած, շահ, օգուտ, լիթ. lãbas-լավ, հարստություն, շատ, աֆղան. lōy-ազնվական,  քրդ. lav-որդի (հմմտ. լաո-լաճ-լակոտ),  արաբ. خير -«խայիրա»,  xayr-բարիք,  հայ. խեր-երախայրիք-նուբար, երախտիք-բարիք, երախայ/երեխա, արաբ. la‘ t-«գեղեցիկ և պարկեշտ կին»,  գերմ. gut>անգլ. good-օգուտ, լատ. bonus-ավելի, լավագույն, իտլ. buono-լավ, ֆրանս. bon-լավ, bien-նաև բարի, բարիք, գեղեցիկ,  ուկրա.  добре-լավ, բարի,  ռուս. хорошо-լավ<հայ. խորոտ-գեղեցիկ (Հ. Աճառյան և այլք )...  

   Այս ամփոփ օրինակների մեջ սոսկ լեզվաբանական կապը ակնհայտ չէ:  Հայ. «լավ» և հարակից մի քանի բնորոշումները մակաբերվում են հնխ. *(s)labh- լավ ձևից՝ *հնխ >rabh-կատաղի անցումով, ինչպես սանս. rábhas-հզորություն, բուռն, կատաղի, լատ. rabiēs-կատաղություն պարագաներում ( հմմտ. աֆղան. lōy-ազնվական, ֆրանս. loyal-ազնիվ, հավատարիմ, légal-օրինական, լատ.  royal-արքայական, regalis-կանոնակարգ r-l-r անցումներով, ինչպես Արեգսանդր>Ալ/ղեքսանդր- Արևորդի կամ Արմեն, հայ. Արեգ ( հմմտ. սլավ. Олег) + հուն. «անդրոս» - հնխ.*man/men-մարդ, հայ. անդրի-արձան... ):  

   Մինչդեռ, հայ. «վատ»-ը որն աղերսում են պարս. bad-գեշ, չար, վատ, քրդ. bed-գեշ, թուրք. bet-տգեղ, beter-վատագույն ձևերի հետ ( հայ. բրբռ. բեթար), ըստ էության ուղղակիորեն առնչվում է հնդարիական Ինդրա գերագույն աստծո ուղեկից (երբեմն՝ հակառակորդ) Վատ/Վատա/ Վայու դիցական քամիների հետ ( հմմտ. ռուս. ветер-քամի, հայ. այս-քամի, Վայոց Ձոր և  քամի՝  ճապ. kami-ոգիներ կամ աստվածներ): Այնպես, ինչպես «Սասնա Ծռեր» տիեզերավեպում հերոսներին ուղեկցող Բաթմանա բուղեն և Չարբահար քամի/ները, որոնք ըստ ոմանց ստուգաբանվում են պարս/պահլ. čahār-չորս ձևից: Իրականում կա, «չորս քամիների» համատարած հասկացություն, որոնց զորությամբ բաբել. Մարդուկը իր հոր՝ շում.-աքքադ. Էա-Հայա իմաստության աստծո խորհուրդով ու օրհնությամբ  հաղթում է քաոսային Թիամատ վիշապամորը և արարում աշխարհը (տե՛ս վերևում մեծամորյան ժայռագիրը):     

    Բարի, այդ բոլորի մեջ թուրք.
eyi/iyi-[էյի]-լավ բնորոշման կապ հայոց Է-Էություն աստվածության հետ ակնհայտ չէ, պակասում է կապակցող մեկ օղակ: Սակայն ակնհայտ է, որ լավ ու վատ բնորոշումները նախնիք առնչել են ոչ միայն կեցական բարիքների թե դրական ու բացասական  հասկացությունների հետ (որդի, գեղեցիկ, կատաղի կամ չար, գեշ, ևն ),  այլև՝  նաև բնական տարերքների և դիցական պատկերացումների:   
   Եվ ահա պարզվում է, որ Կովկասից մինչ Ալթայ ձգվող թուրքալեզու ժողովուրդների հավատալիքներում էական էին բնության, տարերքների, կեցության և տան պահապան Էյա-Էէ-Իյէ  կոչված արարչական, երբեմն կատաղի ոգիները: Իսկ դրանք ուղղակի թե անուղղակի առնչվում էին ողջ Առաջավոր Ասիայիայում համատարած համատիեզերական Էա-Հայան  իմաստության և քաղաքակրթությունների ծովաստծո հետ ( տե՛ս. մեր «Դելփյան E՛i առեղծվածային տառի տարրալուծումը», հատոր 1, Երևան 2011, հ.2՝ Երևան-2013 ):  Առավել ևս, որ Էա-Հայան նաև բարի աստված էր, շում.-աքքադ. առասպելներում  ի հակառակ ջրհեղեղ բորբոքած քամիների չար աստված Էնլիլ/Էլլիլի, այդ նա է Նոյի նախատիպ Զիուսուդրա-Ուտնապիշտիմին հորդորում  նախապատրաստվել և պատրաստել փրկության տապանը, խուռ. առասպելներում գուշակում և շնորհավորում երկնային երկվորյակների ծնունդը ևն: Եվ ի վերջո ջուրը կենսատու տարր է ու կյանքի ակունքը:  

  Մենք այդ չէինք պնդի, եթե ալթայան և ավելի հեռու դիցարաններում չհայտնվեին Հայկ. լեռնաշխարհի և Միջագետքի այլ դիքեր ու դիցական հասկացություններ, ինչպես հենց Այա նախամոր դիցանվամբ թուրք. և ադրբեջ. Ai-լուսինն ու ամիսը, չին. Ai-սերն ու ծով, ալթ./թուրք. *öj-կյանք, դար, ժամանակ, մոնղող. *üje-կենսաժամանակ, սերունդ («Ծննդոց -Այա», էջ 864-865 ), ալթ./թուրք. Tengri-գլխ. աստվածը (երկինք )-շումեր. «դինգիր»-երկինք և աստված, չին. Տյան-շան  երկնալեռը ( բառ. «շան»-լեռ և «Տյան»-տուն, երկինք, տանիք, հմմտ. կասիտ. Կարդունիաշ-Բաբելոն-«աստծո դուռ», հինդուս. «դունիաշ»-աշխարհ, թուրք. dünya-աշխարհ, շում. Շումեր, հինդուս.
Սումերու դիցալեռ Սիբիր-Սիմբիր աղերսով), չին. Շանհայ (ծովաքաղաք )՝   բոլորն էլ բառացիորեն ԾՈՎԱՍԱՐ, առկա հենց Սասունում և «Սասնա Ծռեր»-ում: Եվ ի վերջո հենց  թուրք. bet-տգեղ, beter-վատագույն ձևերը:
 
   Բավարարվենք, զի փոխառությունները անչափ շատ են և համասփռված ժողովուրդների և մշակութային դիֆուզիայի ուղիներում, տվյալ դեպքում՝ հատկապես Առաջավոր Ասիայից դեպի Չինաստան ձգվող «Մետաքսի ճանապարհին»: Եվ այդ, դեռևս հազարամյակներ առաջ, մինչև թրքալեզու ցեղերի Փոքր Ասիայում հայտնվելը, ինչը հայ-թուրքական լեզվաբանական փոխառնչությունների առումով արդեն մի քանի դարե ի վեր դարձել է լեզվաբանների գլուխկոտրուկը ...   
   Մինչդեռ, և ահա պակասող օղակը: Եվ վստահաբար, լոկ լեզվաբանությունը այս ամենը անկարող էր բացահայտել: Մինչդեռ նույն սկզբունքով բուն հայ. «առավոտ» եզրը մեզ համար դարձավ եբր. ‘ arabot- երեկո, այլոց համար՝  aurōra-արշալուս...
 Իսկ մեծամորյան ժայռագիրը, որն այլ բան չէ՝ քան դիցաիմաստաբանական աշխարհացունց աշխարհացույց:  Մեր բազմաթիվ ահազանգերից հետո այն ցայսօր  այդպես էլ մնաց արածող կճղակավորների և վերին եղջրավորների սմբակների տակ ( տե՛ս https://www.youtube.com/watch?v=5jn3ft-Bw0Q  հատվածի ավարտին), շատ շուտով լրիվ անհետանալու «ՀՀ պետանվտագնության սպառնալիքով»...  

                                              Ոմանց աչքը լույս, այլոց՝ ականջը խուլ
                                                      իսկ ոմանց էլ՝  հազար օղորմի..
.

                  ------------------------------------------------------------------------------------------------
     
       
* Աջ լուսանկարը արված 1960-ական թվականներին, առանց հասկանալու և միայն այս հատվածը
(«Մեծամոր», Երևան 1973, աղյուս.
XXXIII, Նկ. 6), չափագրությունը՝ նույնպես ( էջ 161, Նկ. 158-22): Այստեղ, դեռևս երևում է երկնային եռանկյունին աստղային երկնքի վրա: Վերևի լուսանկարը արել ենք մենք՝ 1994թ., այն այլևս համարյա ջնջվել էր, իսկ տեղը չգիտեր անգամ Մեծամորը այդժամ պեղող Հայաստանի առաջին հնագետը համարվող Էմմա Խանզադյանը...(ո՞ւր մնաց իմաստը ...): Այդ ժամանակ Մեծամոր ատոմակայանի տնօրենը, որը սիրում էր արտերկրյա հյուրերին հպարտությամբ ցուցադրել Մեծամորյան հնավայրը, մեր համառ հորդորանքներից հետո խոստացավ ժայռագիրը պատսպարել մետաղյա ծածկ ու ցանկապատով: Այդ մնաց որպես միայն խոստում:
 2010-11 թթ հետաքրքրասեր մի երիտասարդ մեր հանգամանալից ուղեցուցումներից հետո հազիվ էր տեղը գտել և լուսանկարել: Բացառիկ այս ժայռագիր ամբողջովին անհետանալու ճանապարհին է: Այդժամ աշխարհին դուք չեք համոզի դրա երբևէ գոյություն: Կանհայտանա մեզանից առաջ...


27.03.2015թ.
                                    ՎԵՐՍՏԻՆ  ՏՐԱՆՍՀՈՒՄԱՆԻԶՄ
                          
 http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm

   
  
               «...Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարեին է սպասում,
   որ պիտի հայտնվի մի օր և այն բացահայտի մեզ»: 
Գ. Նժդեհ («Ցեղակրոնության հավատամքը»):

    Երբ Ջորջ Քլուունին և Ռուբեն Վարդանյանը հայտարարեցին համատեղ ինչ-որ մարդասիրական ծրագրի մասին, մենք կարծիք հայտնեցինք, որ այդ թերևս տրանսհումանիստական բնույթի է: Զի, նախ նման երկու հայտնի և կարող դեմքերի պարագայում  դժվար թե այդ սոսկ բարեգործական մի համեստ ծրագրիր լիներ և լայնորեն ազդարարվեր: Երկրորդ, այդպիսի մի մեծ ծրագիր սկզբնավորվել է վաղուց, բուռն ընթացքի մեջ է և այսօր (ԱՄՆ-ում՝ Brain Initiative-BI տասնամյա ծրագիր, ԵՄ-ում՝  Humen Brain Prօject-HBP նույնպես 10-ամյա ծրագիր, Quantum information-քվանտային ինֆորամատիկա, նեյրո-կիբեռնետիկական, նեյրո-հոգեբանական և նման բազում հետազոտություններ), իսկ անհատապես՝ NASA-ի երբեմնի աշխատակից ամերիկացի Ken Hayworth-ի ( 2003 թվից.) և  32-ամյան ռուս միլիարդատեր Դիմիտրի Իցկովի կողմից
( 2011թվից, «AVATAR-2045»՝  կամ «Росcия 2045» ծրագիր) : Նրանք երկուսն էլ միտում էին թվայնացնել մարդկային հոգին, ստեղծելով դրա էլեկտրոնային մոդելը, ինչը ցայսօր ոչ ոքու դեռ չի հաջողվել:
    Եվ ի վերջո արևմտյան ԶԼՄ-ներում Քլուունի-Վարդանյան ծրագիրը ներկայացվեց որպես տրանսհումանիստական: Թե ի՞նչ է այդ ծրագիրը, մասամբ ներկայացված է վերոնշյալ հղմամբ:

   Արդ, այն մտավորական և անգամ զարգացած լայն շրջանակներում բուռն քնարկումների թեմա է գիտական, քաղաքակրթական, հասարական ու նաև էթիկական առումներով, ինչպես կենսաբանական կլոնաժների պարագայում: Զի, ենթադրվում է նաև, որ մինչև 2050 թ. արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային բանականությանը և Բանական մարդը կարող ե հայտնվել դրա անկանխատեսելի ենթակայության տակ:
    Սակայն, նույնիսկ այդ դեպքում արհեստական բանականությունը մարդուն ամբողջովին գերազանցել չի կարող, զի ըստ էիզմի մարդկային հոգի-ներաշխարհը եռահարկ է, կազմված զգայական-բանական-ոգեկան ոլորտներից, իսկ վերացական Ոգին վեր և առայժմ կատարելապես անմատչելի է բանականությանը: Այն  սոսկ ինֆորացիա է, որին նյութ-էներգիա-ինֆորմացիա էվոլյուցիոն սանդղակում հաջորդում է առավել անըմբռնելի էությունը ( տե՛ս. http://www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm  ):    
     Եվ ի վերջո, էանալու ու հավերժանալու են  ոչ թե էլեկտրոնային սարքերը՝ այլ գերմարդը, տիեզերամարդը կամ եթե կուզեք՝  աստվածամարդը:
 

   Այսուհանդերձ, այդ դարավոր տեսլականն ու ծրագրերը  այլևս դրա մեկ հանգրվանն են, նպաստելու են էվոլյուցիոն այդ գործընթացին, և գալիս են  փառավորապես փաստելու էիզմի կատարյալ ճշմարտացիությունը, ավա՜ղ, հայ հասարակությանը և անգամ բարձրագույն մտավորականությանը առայժմ ոչ հասու: Մինչդեռ, այդ հայոց փրկության և հավերժացաման մեն-միակ «ճանապարհն» է:  
    Երիցս առավել, որ Է-Էությունը հանճարեղ նախնյաց կռահումն էր, առկա ոչ միայն ենթագիտակցության՝ այլև համարյա ԴՆԹ-ի մոլեկուլում:  
    Եվ հենց այդ է ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ...

   Սակայն, այդ այլևս գալիք սերունդների համար է: Զի,   
«Ոչ ոք մարգարէ չէ ոչ միայն իր գավառում՝ այլև ժամանակում»:

01.01.2015թ.

      ԱՋ ԵՎ ԱՌԱՋ
 
Շնորհավոր Ամանոր և Հավերժ Վերածնունդ
https://www.youtube.com/watch?v=0jHsq36_NTU&feature=youtu.be
(տե՛ս նաև
http://www.eutyun.org/S/X/0812/081226_AmanoryaXoher.htm  )

   
                                                            - Վարպետ, հա'մ մեխին ես խփում, հա'մ նալին:                                                                                             -Հա'մ էլ դռանը, այդ է բախտի բանալին...

   Աջ պտույտը համատիեզերական ֆենոմեն է: Դեպի աջ են պտտվում (ժամացույցի սլաքին հակառակ  ), համարյա բոլոր երկնային մարմինները, երկիրն իր առանցքի և Արեգակի շուրջ (դիտած վերևից ), մրրկահողմերը, ջրապտույտները, դիալեկտիկական պարույրը  և անգամ ԴՆԹ-ի մոլեկուլը, իսկ Արեգակն ու Արեգակնային համակարգը՝ նաև աջ ու առաջ ( կից տեսանյութը): Ըստ այդմ, նախնիք դրական միջադեպերն ու երևույթները բնորոշել են որպես հ/աջ-ողություն ( ի տարբերություն ձախ-որդության ), աջ-ակցություն, «Աստծո աջ», այլ լեզուներում նաև  պարս. rast (աջ)-ուղիղ, ֆրանս. droit-շիտակ, անկեղծ, անգլ. right-իրավունք, արդար, ռուս. правда-ճշմարտություն ևն:    
    Առավել առեղծվածային է հայ. «առ-աջ» հասկացության կռահումը (նաև առ-աջին...), ինչպես Արեգակի «աջ և առաջ» պարագայում... Այսուհանդերձ.

«Աջ և առաջ նավարկելու համար հարկ է թիավարել և՛ աջ, և՛ձախ»...
 Բոլորին մաղթում ենք գալիք ԱՋ տարի և ԱՌԱՋ ակնկալիք: 

                                                ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

     Վերջին ասույթը սոսկ բառախաղ չէ, ոչ էլ «կոմպլեմենտար» ռազմավարություն, երկերեսություն կամ անսկզբունքայնություն թե սոսկ «լավից ու վատից անդին» (Ֆ. Նիցշե ), այլ՝ համատիեզերական սկզբունք, էիզմի և «Ազգ և նոր հազարամյակի»  նախածրագրի մեկ դրույթը: Զի, իրականում Տիեզերքում ամենայն կատարվում է երկակի, ավերում-արարումներով, տարբերակում-ընդհանրացումներով և տարանջատում-ամբողջացումներով, իսկ ըստ էիզմի «և՛ դրսից, և՛ ներսից» սկզբունքով ( ի տարբերություն իդեալիստական «դրսից» և մատերիալիստական «ներսից» կռվախնձորի, մինչդեռ ըստ էիզմի « Ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ էիզմ...», դրանց ընդհանուր հայտարարը) :   
  
  Երկվության այս սկզբունքը ընկած է հնդեվրոպական երկվորյակների (Սանասար-Բաղդասար, հնդարի. Յամա-Յամի/եղբայր-քույր, չին. * Յին-Յան և այլք ), աջ ու ձախ պտտվող սվաստիկաների (գիշեր-ցերեկ, լավ ու վատ, դրական-բացասական ևն, հմմտ. հայկ. «դուզ և թարս» պարերը...), ֆիզիկայում մասնիկ-ալիքային երկվության և հենց երկնային մարմինների ու երկրի «աջ ու առաջ» շարժման մեջ, վերջինս վերևից դիտված՝ դեպի աջ, ներքևից՝ դեպի ձախ, ժամացույցի պարագայում՝ հորիզոնականից վերև դեպի աջ, հորիզոնականից ներքև՝ դեպի ձախ: Այս բոլորի կենսաբանական և հոգեբանական մեկ տարբերակը գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի գործառույթներն են, քաղաքական և քաղաքակրթական մեկ տարբերակը՝ անցյալն ու ներկան կամ Արևմուտք (ձախ կիսագունդ՝ պարգմատիզ, բարձր բանականություն, հաշվարկներ, ոգեղինության պակաս ևն) և Արևելք (զգացմունքայնություն, ինտուիցիա, արարչագործություն ևն) «հակադրությունների պայքարի ու միասնության» դիալեկտիկական օրինաչափությունները...  
    Սակայն, էիզմը ենթադրում է ևս մեկ՝ երրորդ իրականություն, դրանց համադրությունը, ոգեկան և էութենական գալիք իրականություն ( այդ բոլորովին նոր, ըստ այդմ խիստ խրթին թվացյալ մի ասպարեզ է...):   

    Եվ չեք գտնի գեթ մեկ քաղաքական այր (այն էլ «Առա՜ջ,  Հայաստան» ճվճվացող և «ետ-ետ» սողացող...), որ անգամ հպանցիկ կռահեր էութենական այդ իրողությունները, փիլիսոփաները լավագուն դեպքում՝ լոկ մասնակի: Ուստի, ջանացեք կռահել թե ինչպիսի՞  զարգացումներ և էվոլյուցիա է սպասվում ապագայում... 
      Այնպես որ, առավել ընկալունակներին և հեռատեսներին մաղթում ենք.

                                             ԱՋ ՈՒ ԱՌԱՋ ՏԱՐԻ ԵՎ ԳԱԼԻՔ ՈՒ ԱԿՆԿԱԼԻՔ...

 
   
 
                             Կռահեք, դեպի ո՞ր ուղղությամբ է պտտվում այս պարուհին...
                 ------------------------------------------------------------------------------------
  
* Ճապոնական դիցարանում մարդակերպ առաջին աստվածներ Իդձանակին և Իդձանամին (հնդեվրոպ. Յամա-Յամի, չին. Ի/Յին-Յան... ) տիեզերական ջրերում պտտում են «երկնային նիզակը» ( առանցքը): Սակայն, պտտվելով դրա շուրջ ամուսնական ծեսը ձախորդ է ստացվում, ծնվում են խեղ երեխաներ: Ծեսը վերսկսում են, փոխում պտույտի ուղղությունը և առաջին խոսքը կնոջն ուղղում է տղամարդը՝ Իդձանակին՝ Տիեզերական արարչագործությունը ստանում է դրական ընթացք... ( հայրիշխանության շրջանում արական սկզբունքի գերակայություն, ինչպես Աստվածաշնչում...):