Սկզբնաէջ
  
 
  


Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆ, (գործ` Դ.ԲԵՋԱՆՅԱՆԻ)

  
   
  
       
  
«Աստուած մեկու մը հոգին առնելէ յառաջ նախ խելքը կ’առնէ»- համոզում է արևմտահայ առածը: Իսկ ըստ մեզ.
«Ազգերը մեռնում են… տխմարությունից»: Եվ մենք այդպես, «առնված խելքով», շուրջ ողջ մի երկհազարամյակ
անվերջ նվազելով հոգեվարում ենք, երբեմն-երբեմն ասես հոգեդարձման պես սթափվելով օրհասական մղձավանջից:
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը ծնվեց պատմական նման մի իրավիճակում, վճռելով վասն արժանավոր
հարատևման ազգն ի վերջո օժտել զուտ ազգային և միաժամանակ համամարդկային
ոգե-գաղափարական մի համակարգով, ինչն այդքան պակասել է հայոց վերջին այդ երկհազարամյակում:
Դրա համար հարկ եղավ զորագրել համարյա ողջ հայ մտավորական ներուժը:
Արդ, պիտի ջանանք այն հնարավորինս մատչելի, հիմնականում ներկայացնել սույն տարածքում, որը
ոգե-գաղափարական (ՈԳ) հանրագիտարանից ավելի, ազգային-հասարակական համալսարանի մի փորձ է:
  
ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության
Տաճարի ծնունդը
  

ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի հիմնադիր ժողովը 15 սեպտեմբերի 1990 թ. Երևանում
  
Հիմնադիրներ. ժայռագրագետ-ճարտարապետ Սուրեն ՊԵՏՐՈՍՅԱՆ, հոգեբան, գիտ. դոկտոր Ալբերտ ՆԱԼՉԱՋՅԱՆ,
բասկագետ Վահան ՍԱՐԳՍՅԱՆ, ֆիզիկոս, գիտ. դոկտոր Էդուարդ ՎԱՐԴԱՆՅԱՆ, երաժշտահան Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ,
ժառանգաբան, գիտ. թեկնածու Նվարդ ՔՈՉԱՐ, նկարիչ-բանաստեղծ Արևշատ ԱՎԱԳՅԱՆ,
գրաբան-տնտեսագետ Սամվել ԲԱԲԱՅԱՆ, դաշնակահարուհի Նաիրա ԱՌԱՔԵԼՅԱՆ և այլք,
հիմնադիր և նախագահ Ալեքսանդր ՎԱՐՊԵՏՅԱՆ (Ֆրանսիա):
Հիմնական միաբաններ. երաժշտահան Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆ, լրագրող Ռոբերտ ՄԱՎԻՍԱՔԱԼՅԱՆ,
վաստակավոր գեղանկարչուհի Արմինե ԿԱԼԵՆՑ, արվեստագիտության դոկտոր Լուիզա ՍԱՄՎԵԼՅԱՆ,
երաժշտագետ, գիտ. թեկնածու-պրոֆեսոր Իրինա ՏԻԳՐԱՆՈՎԱ-ՏԵՐՏԵՐՅԱՆ, երկրաբան Հովհաննես ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ,
պատմագիտության դոկտոր Լևոն ՇԱՀԻՆՅԱՆ, հնեակենդանաբան, գիտ. թեկնածու Սոնա ՄԵՋԼՈՒՄՅԱՆ,
կենսաբանական գիտ. դոկտոր Լևոն ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ, գեղանկարիչ-դոցենտ Սարո ԿԱԼԵՆՑ (փոխնախագահ 1998 թվից ),
պատմական գիտ. թեկնածու Ռոբերտ ԴԱՇՅԱՆ, կինոբեմադրիչ Արման ՄԱՆԱՐՅԱՆ ( փոխնախագահ 2000-2002 թթ ),
գաղտնագիտության դոկտոր Թորգոմ ՍԱՐԱՅԴԱՐՅԱՆ (ԱՄՆ), աշխարհագիտության դոկտոր Ժիրայր ՔՈՉԱՐՅԱՆ (Գերմանիա) և այլք:
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարին իրենց բարոյական հովանավորությունն ու աջակցությունն են ապահովել
(ըստ հանգամանքների` նաև նյութական ) ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, Կարեն ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, Գևորգ ԷՄԻՆԸ,
Համո ՍԱՀՅԱՆԸ, Ս.ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ, Գրիգոր ԽԱՆՋՅԱՆԸ, Հայաստանի Ճարտ.Միության նախագահը Արծվին ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
և այլք (ձեռագրերի և փաստաթղթերի որոշ նմուշներ կարող եք տեսնել այս հղումով):
Մեկ խոսքով, համարյա ողջ մտավորական հայ ավագանին, որոնց և այլոց
ԷՈՒԹՅՈՒՆԸ հայտնել, հայտնում և հավետ մնալու է երախտապարտ:
  
ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության Տաճարի
գիտամշակութային հանդեսի
նմուշային համարը
  

  
"ԷՈՒԹՅՈՒՆ" հանդեսի շապիկը
  
ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը ամփոփ և իր սաղմնային վիճակում թերևս լավագույնը կարող է
ներկայացնել ԷՈՒԹՅՈՒՆ հանդեսի նմուշային համարը: Այն իր տեսակի մեջ բացառիկ է այնքանով` նախ որքանով
ունի աշխարհայացքային որոշակի ուղղվածություն, ընդգրկում է հետազոտական տարբեր ու բաղադրիչ ասպարեզներ,
որոնց հեղինակները հիմնականում ԷՈՒԹՅԱՆ միաբաններն են, և հետո այդ ու զուգահեռ այլ նյութեր միմյանց հետ թելակարված
են իմաստաբանական փոխառնչություններով:
Կարծում ենք, որ այդ հանդեսին հանգամանալից ծանոթանալուց հետո, դժվար չի լինի հետագայում պատկերացնել
նույն «իմաստության ծառի» տարաբնույթ ու տարաչափ գիտաճյուղերը, որոնց ամբողջությունն էլ հանդիսանում է
ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը: Եվ հենց սկզբից հարկ է արձանագրել, որ այն բաց և էվոլյուտիվ
համակարգ է, ընդունակ անվերջ զարգանալու և ներառելու տիեզերական, բնաշխարհիկ ու մարդկային
իրականությունների նորանոր ասպարեզներ:
Հանդեսը լույս տեսավ 1992 թ., բացառիկ դժվարությանբ և միայն լայնածավալ հանգանակությամբ, իսկ 26.06.1992 թ., նորից
հասարակական լայն ու ամենատարբեր շրջանակների ոգեշունչ օժանդակությամբ, հայրենի մտավորականության ողջ
ներկայացուցչական ավագանու, տարբեր արվեստագետների ու համույթների մասնակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան
կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ նրա շնորհանդեսը (բարեբախտաբար տեսագրությունը պահպանված է ):
Սակայն, չնայած նմուշային այդ համարի բացառիկ հաջողության և հայ հեղինակությունների գործարար աշխարհին ուղղված
հովանավորության կոչերին, նյութական պատճառներով հանդեսը այդպես էլ շարունակություն չունեցավ: (տե’ս ստորև
նամակները և Վ. Համբարձումյանի նամակը):
Մեկ տասնամյակ անց, հանդեսի հաջորդ համարը դեռ փնտրտում էին անգամ
սփյուռքի տարբեր գաղթօջախներում (կան և’ այդ տեսագրություննները):
  
 
 
   
ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը կառուցված է հիմնական երեք
ասպարեզներից` Ծագումնաբանություն, ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ իմաստախոսական
ուսմունքն ու ԷԱԿԱՆՔ («Ազգ և նոր հազարամյակ») քառագիրք նախածրագիրը:
Ըստ էության, գիտահետազոտական այս «եռերգությունը» լոկ կարգակոչի պես
այդքան թմբկահարվող «Ո՞վ ենք, որտե՞ղից ենք գալիս և ո՞ւր ենք գնում»
գոյաբանական գերխնդրականի առայժմ միակ մշակված դասամատյանն ու
ուղեցույցն է, և հայոց 12000-ամյա ծագումնաբանության անցյալ-ներկա-ապագա
տրամագրի երևակումը, գաղափարայնացումն ու ծրագրավորումը:
Հետագայում նախատեսվում է ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգ
էջում բացել հետևյալ բաժիններն իրենց ենթաբաժիններով, ըստ
այդմ դասակարգելով ստորև ներկայացվող գիտաճյուղերը: Ըստ հանգամանքների
դրանք կարող են ընթացքում լրացվել: Դրանք մնում են փոխկապակցված
այնպես` ինչպես անցյալը, ներկան և ապագան: Ուստի, առանձին նյութեր ըստ
հանգամանքների կարող են հայտնվել միաժամանակ կամ մեկուսի երեք
ստորաբաժանումներում էլ:
  

ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ ԷԱԿԱՆՔ
( «Ազգ և նոր հազարամյակ» )
Հայագիտություն
Հնագիտություն
Ազգագրություն
(հոգևոր և կենցաղային մշակույթ)
Աստղաբանություն
Ժայռապատկերներ
Գրաբանություն
Համեմատական դիցաբանություն
Լեզվաբանություն
Պատմագիտություն
Իմաստասիրություն
(դիցաբանություն,
հավատամքային համակարգեր,
անտիկ, դասական և ժամանակակից
փիլիսոփայություն)

Էզոթերիզմ

Հոգեբանություն

Արվեստաբանություն

Հիմնարար գիտություններ
(ֆիզիկա, քիմիա,
նանոտեխնոլոգիաներ ևն)
Տիեզերաբանություն
(տիեզերածնական հնագույն պատկերացումներից
մինչև արդի գիտական վարկածները)


Հասարակական գիտություններ
(հասարակագիտություն,
քաղաքականություն ևն)

Ապագագիտություն

Կենսաբանություն
(մարդաբանություն,
ժառանգաբանություն,
եվգենիկա, նեյրոբիոլոգիա ևն)