|
19.01.2012թ. |
 |
ԼԱՎ Է ՈՒՇ` ՔԱՆ... ЧУШЬ*
(*
ռուս.` «հիմարություն»)
Եթե
այծերը գիտակցեին, որ այծ են`
այլևս այծ չէին լինի:
|
«Հայաստանի
կառավարությունը հունվարի 12-ին հավանություն է տվել հայագիտության
զարգացման հայեցակարգին։ «Փաստաթղթերի հիմնական նպատակն է
պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը
վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման
հզոր գործոնի։ Ակնկալվում է, որ ռազմավարությամբ նախատեսված
միջոցառումների իրականացման արդյունքում հայագիտությունը կխթանի
անկախ պետականության ամրապնդումն ու կնպաստի ազգային
ինքնագիտակցության ուժեղացմանը», ասվում է այս կապակցությամբ
կառավարության տարածած հաղորդագրության մեջ» (Lragir.am,
http://www.lragir.am/armsrc/comments58828.html ):
Այսինքն այն`
ինչը արդեն մեկ քանի տասնամյակ է ի վեր ոչ միայն ասում `
այլև մեն-մենակ իրագործում ենք մենք և ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային
Իմաստության Տաճարը:
Տե`ս.
-
«Հարատրման
Ուխտ»-1986 թ., (
www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm):
-
«Ինքնաճանաչում
և դարձյալ ինքնաճանաչում»-1988 թ.,(
www.eutyun.org/S/X/HZ/HZ_Inqnachanachum%20hay_AleqsandrVarpetyan.htm )
-
ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ի
ողջ
«Ծրագիրը,
կանոնադրությունը և գաղափարախոսական դրույթները»-Երևան 1991թ.
(մասամբ
այստեղ.
www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm )
:
- «Արմատ,
ինքնություն և ինքնագիտակցություն»-1992 թ.,(www.eutyun.org/S/E/EHandes/EHNH
_06_10.htm ) այլուր
և իհարկե.
-
«ԷԱԿԱՆՔ-Ազգ և
նոր հազարամյակ»- հազարամյակային նախածրագիրը
( հատոր 1-ին,
Երևան-2002, հ. 3, «Հայտնություն», Երևան -2006, հ. 2 «Միջօրեական»
և
հ. 4 «Ձիու քայլ»
հատորները հրապարակման ենթական չեն... ):
Եվ այս ամենը ոչ
միայն որպես սոսկ
«ինքնության և
ազգային անվտանգության»
պայման` այլև
որպես կայացման, էացման և հարատևման անշրջանցելի գրավական:
Այսուհանդերձ, հայրենի իշխանություններին և ոմանց 22 տարի
պահանջվեց հայագիտությունը գոնե որպես
«ինքնության և
ազգային անվտանգության»
նախապայման
գիտակցելու համար:
Մինչ այդ, ԷՈՒԹՅՈՒՆԸ հայագիտությունը դասել էր «զուտ ազգանշանակ
գիտությունների» առաջին աստիճանում, որպես ազգի կայացումն ու
էացումը գիտականորեն կազմակերպելու հրամայական
(«ԱՐԻԱԿԱՆՔ»-ազգային էախոսություն, Երևան-1997թ. էջ 177 ): 2002թ.
ԷՈՒԹՅԱՆ մերձակից և գաղափարակից, ՀՀ Վարչապետ Անդրանիկ
Մարգարյանի 15/07/2002 N° 1302-Ն որոշմամբ, հայագիտությունը դասվում
է ՀՀ գիտությունների և տեխնիկայի զարգացման գերակայությունների
առաջին աստիճանում
(
տե'ս
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
էջում):
Սույն կայքի ԽՈՀԱՇԽԱՐՀ բաժնում,
մենք
« ԱՉՔԱԼՈՒՍԱ±ՆՔ
ԹԵ±...»
խորագրով անդրադարձել էինք նման այլ մեկ երևույթի, երբ ՀՀ առաջին
նախագահը Ազատության հրապարակում 5.10.2011 ելույթով ի վերջո խոսեց
ազգային ծագումնաբանությունից,
հայագիտությունից և ազգաբանությունից, ինչը հայոց քաղաքական
կյանքում և հատկապես նրա համար հիրավի երևույթ էր...(www.eutyun.org/S/E/X/X-I.htm
):
Այդպես,
ԷՈՒԹՅԱՆ գաղափարները մաս-մաս և աստիճանաբար հակված են մտնելու
իրականություն , ճիշտ այնպես` ինչպես նախատեսված էր
«ԱՐԻԱԿԱՆՔ»-ազգային էախոսության
«Իրացում» բաժնում.
-«Այդպես
հատվածայնորեն և աստիճանական ընդլայնմամբ կարող են կենսագործվել
ԱՐԻԱԿԱՆՔ-ի հիմնադրույթները...
» ( Երևան-1997թ. էջ 243):
Այսուհանդերձ կա այլ մեկ գերկարևոր հանգամանք: Հայագիտությունը չի
սահմանափակվում ո'չ միջնադարով, ո'չ անգամ նախապատմական
ծագումնաբանությամբ, այլ մասնավորապես արդի հայ իրականությամբ ու
հայոց նորօրյա հատկանիշներով: Իսկ դրանք ավելի քան մտահոգիչ են,
չասելու համար` օրհասական: Առանց այդ, հայագիտությունը միայն
սեղանաճառ է, երբ արդ.
Որքան
ճանաչում ենք հայոց` առավել հարգում
ենք այլոց...
|