ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 28 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
04.08.2020թ. Աշխարհի հնագույն ազգը
19.07.2020թ. Հանճարներ և հանճարեղություն
16.04.2020 թ. Համամարդկային դավադրությո՞ւն...

04.08.2020թ. ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳԸ
                                           
                                                                     Ասա ո՞վ է քո Աստվածը ազդու՝ ասեմ ո՞վ ես դու...

          Ըստ ավանդույթի հրեաների ազգությունը բնորոշվում է ոչ այնքան արեանակցությամբ, որքան՝ հավատամքով: Այսինքն, հոգևոր ինքնությամբ: Ըստ վերադարձի երբեմնի օրենքի, քրիստոնյա հրեաները հրեական քաղաքացիության իրավունք չունեին ( այժմ տեղյակ չենք): Սակայն, ըստ տարբեր շահարկումների «ամեն մի քրիստոնյա մի քիչ հրեա է»...

    Մինչդեռ, ըստ Հովհաննու «Հայտնության». «Եւ ես տեսայ. ահա Գառը կանգնած էր Սիոն լեռան վրայ, եւ նրա հետ՝ հարիւր քառասունչորս հազար հոգի, որոնք նրա եւ նրա Հօր անունն ունէին գրուած իրենց ճակատների վրայ...» ( Հայտ., Գլ. ԺԴ, 1:2) : «...Եւ ոչ ոք չի կարող գիտենալ սովորել նրանց երգերը, այլ միայն՝ այն հարիւր քառասունչորս հազարը...» ( Գլ. ԺԴ, 3:4 ):
    «Մորթուած Գառը» Քրիստոսն է, որը միայն ըստ հայ մեկնիչների «...նա որ Է-ն է» !!! (Գլ. Ա, 8:9), 144 000 հոգին՝ հրեա 12 ցեղերից x 12000 =144 000 հոգին: Քրիստոսի Հօր անունը չի տրվում, սակայն «Տէր Աստուած» և ըստ վերոնշալ հիշատակման ( «նրա եւ նրա Հօր անունը»... ) նույնանում է «Է»-ի հետ, որտեղից կամ այդ աղերսով «Ես եւ իմ Հայրը մի ենք» աղերսը ( Հովհաննու ավետ., Գլ. Ժ, 30 )...
                                                        * * *

    Հոգևոր ինքնությամբ ազգը բնորոշելը անշուշտ ճիշտ է, իսկ հայ մեկնիչների, տեսաբանների և սրբազանների Հայր Աստծո հետ «Է» տառի նույնացումը գալիս է հայոց մեջ նախաքրիստոնեական վաղնջագույն ավանդույթներից* ( Նկ. a ): Հենց այդ նկատառմամբ հայոց Մեծն Կաթողիկոս Վազգեն Ա-ի տապանաքարին «Է» տառը, որն ըստ իր իսկ հորդորանքով և խախտելով եկեղեցական «երկաթագիր» ավանդույթը, նրա տապանաքարին դաջեց ճարտ. Բ. Արզումանյանը 1992թ., Վեհափառի մահվանից երկու տարի առաջ ( Նկ.b ): Այդ նրա հայրապետական լռելյայն կտակն էր:
   Ինչո՞ւ լռելյան, զի համաշխարհային եկեղեցին այդ նրան չէր ների...

    Մինչդեռ, սրբազան այդ տառը հայտնվում է հայկ. ժայռապատկերներում, միջնադարյան բյուր գրություններում և բարձրանում մինչև մթա նվազագույնը X հզ, այսինքն՝ նվազագույնը 12000 տարի առաջ: Ավելի քան ԴՆԹ-ի թե այլ մեկ հաստատուն փաստից առաջ, այդ էլ հաստատում է հայոց նվազագույնը 12000 տարիքը: Նվազագույն, զի այդ հնարավոր է անբեկանելիորեն փաստել նախ Գյոբեկլի թեփեի տարիքով և էթնիկական առկայությամբ: Մինչդեռ, նման հուշարձանները միանգամից չեն ծնվում, ունենում են «հղիության» նվազագույնը մի քանի հազարամյակ խմորումների շրջան:

   Ինչ վերաբերում է ըստ «Է» աստվածության հայոց նվազագույնը 12000 ամյա տարիքի և նրան հնագույն ազգ լինելու հանգամանքին, ապա ազգ կարգավիճակով և հոգևոր ինքնության փաստարկումով այդպիսի այլ մեկ ազգ ՈՉ ՄԵԿ ՏԵՂ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ: Մեր պարագայում՝ ԱՅՈ !!!: Այդ մեր ցնցող բացահայտումներից մեկն է, շատ այլերի կողքին: Բայց այդ այլ մեկ առիթով...
--------------------------------------
* Այս բացառիկ ժայռագիրը Քարահունջի այն թշվառ հնագետի իբր «անփութությամբ» համարյա ջնջվել է ( Նկ. c.): Եվ միայն այն լուսանկարելու համար մեզանից պահանջեց վճարել և վճարեցինք 100 $, երբ 2004 թ. մենք  Թուրքիայում Գյոբեկլի թեփե հուշարձանը մի քանի ժամ տեսագրել ենք առանց որևէ արգելքի...
 
   
  Նկ.c. Մեծամորյան հայտնի ժայռագիրը 1965-66 թթ ( ձախ կողմում գծանկարը ) .
       1994
թ. ( լուսանակարը՝ մերը), 2012 թ. և  2018 թ. ....
 

Ալեքսանդր Վարպետյան                                     Մարսել, 04 օգոստոս 2020 թ.
19.07.2020թ. ՀԱՆՃԱՐՆԵՐ ԵՎ ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ           
                              
                                                           Ազգն առանց նպատակի* նույնն է՝
                                                        ինչ ճանապարհն առանց ուղղության...
                                               Թուզը թզին նայելով հասունանում խանդից,
                                                                      բայց տրաքվում նախանձից...

     
 
16.04.2020թ.                           ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ...
                     ( տե՛ս նաև «Հայի նախավերջին խելքը».  www.eutyun.org/S/E/X/X/X-11.htm )

   
                   Ճարը ծնում են համաճարակները...
                     
    Վերջերս ավելի ու ավելի է խոսվում Covid 19  կորոնավիրուսի հետ կապված դրա արհեստածնության և նախապատրաստված համասփռման վերաբերյալ: Դրան նպաստում են նաև այստեղ ու այնտեղ հնչող համավարակի ավարտից հետո «նոր աշխարհակարգի» անհրաժեշտության թե անխուսափելիության խնդրականը: Բայց այդ ամենը ինչո՞ւ և ո՞ւմ կողմից և հնարավոր է արդյոք ա՞յդ:   

    Մենք միշտ էլ դեմ ենք եղել անհիմն ասեկոսներին ու հորինածո աճպարարություններին: Այդուհանդերձ կան հարցեր, որոնք մնացել են բաց և բացատրություն են պահանջում:  
    Համաշխարհային վիճակագրության հետ կապված առկա են տարբեր հետազոտությունները: Օրինակ, եթե ձկնային վտառը քանակապես նվազում է մոտ 60 %, ապա այն այլևս չի վերականգնվում: Կամ ընդհակառակը, անմարդաբնակ և գիշատիչներից զերծ մի կղզում եղնիկների քանակը սկսում է աճել մինչև որոշ մակարդակ, որից ետ նկատվել են նրանց անբացատրելի զանգվածային մահեր: Փորձարկողների եզրահանգմամբ կենսատարածքը  ունի խտության որոշակի սահման, որից անդին որոնում է հավասարակշռություն կենդանիների մահացածությամբ:   
   Նման բացատրություն կարելի է համարել ընդունելի, զի քանակի հետ կապված որոշ երևույթների առաջացումը առկա է նաև ֆիզիկական աշխարհում, ինչպես Սև խոռոչների պարագայում: Դրանք առաջանում են միայն համեմատաբար մեծ աստղերի դեպքում, երբ վերջիններս սպառում են իրենց վառելիքը և սեփական գրավիտացիայի ճնշմամբ կծկվում իրենք իրենց վրա, կուլ տալով ու փոշիացնելով նաև մերձակա ամենայն, մինչև իսկ երկնային տարբեր մարմիններին ( www.eutyun.org/S/E/X/X/X-27.htm):

   Նման երևույթներ լինում են հասարակություններում (ակնարկը՝ ստորև): Մինչ այդ աչք նետեք երկրի վրա վիճակագրական զարգացումներին: Ըստ այդմ ու որոշ հաշվարկների, Հին Քարե դարի ավարտին աշխարհի բնակչությունը կազմել է ընդամենը 3 մլն, բնականաբար անհամասեռ տեղաբաշխմամբ և խտացված բնակլիմայական բարենպաստ կենսատարածքներում: Հետսառցային շրջանում բնակլիմայական պայմանների բարելավմամբ, «նեոլիթյան հեղափոխության» համասփռմամբ և նորանոր կենսատարածքների բնակեցմամբ այդ թիվը ողջ նեոլիթյան շրջանի համար ընդհանուր հասել է 50 մլն ( մթա 10-3-րդ հհ ), իսկ մեր դարաշրջանի սկզբում աշխարհի բնակչությունը արդեն կազմում էր 200 մլն: Այնուհետև այն շարունակվում է հետևյալ պարբերությամբ (ձախ աղյուսակը).
 
                 - 1000 թ.` 275 մլն
- 17-րդ դ.` 500 մլն
-1900 թ.`1600 մլն (1,6 մլրդ)  
-1950 թ.`2500 մլն (2,5 մլրդ)  
-1973 թ.`3800 մլն (3,8 մլրդ)  
-1976 թ.`4000 մլն (4 մլրդ )  
-2000 թ.`6500 մլն ( 6,5 մլրդ)
-2020թ.՝    7 մլրդ   
-2040 թ.`12 մլրդ
-2095 թ.՝ 25 մլրդ   
                          
 
  Աջից՝ մարդկության վիճակագրական աճը մթա12-րդ հզ մինչև 1970 թ. (ուղղահայաց` ազգաբնակչությունը մլն-ով, հորիզոնական` տարեթվերը, Ք.ա. 12 հզ-ից մինչև մեր օրերը: "Le Grand Atlase de l’Histoire  Mondiale", France-1981):   
          

     Նման գերաճի հիմնական գործոններն են կենսատարածք-կենսամիջավայր-կենսապայմաններ փոխառնչությունը և տնտեսա-արդյունաբերական ու քաղաքակրթական պայմանները ( կենսամակարդակ, կացութաձև, առողջապահություն, երկարակեցություն ևն ): Հարակից այլ մեկ գործոնը միգրացիաներն են, որոնք սկսել էին դեռևս Աֆրիկայից, ապա նեոլիթյան և հնդեվրոպական ալիքների հետ` հիմնականում Հայկ. լեռնաշխարհից դեպի ազատ տարածքներ: Այսօր այդ սկզբունքը հակադարձվել է, թերզարգացած և նույնիսկ ազատ տարածքներից միգրացիաները կատարվում են դեպի քաղաքակիրթ և տնտեսապես զարգացած երկրներ, թեև թերզարգացած երկրներում վիճակագրական գերաճը շարունակվում է մեծ արագությամբ: Այդպես, եթե 80-ական թվականներին ընդամենը  9,6 մլն կմ² կենսատարածքով ԱՄՆ ուներ ≈230 մլն բնակչություն, իսկ  ≈30.2 մլն կմ² տարածքով Աֆրիկան` ≈344 մլն, ապա այդ տարբերությունն այսօր աճել է հօգուտ վերջինս (ԱՄՆ՝ 2000 թ.-  282,171,968 մլն, 2015 թ. 2017 թ. 325 719 178 մլն, Աֆրիկան` 2016թ. 1,2 մլրդ ): Իսկ ողջ մարդկության թվաքանակը մոլորակում 2095 թ.սպասվում է 25 մլրդ:

  Կկարողանա արդյոք խեղճ երկրագունդը պահել ու կերակրել այդպիսի քանակությո՞ւն, երբ  երկրի ջերմաստիճանը անկասելիորեն բարձրանում է, անտառները, մշակելի հողատարածքները և բնական հանածոները սպառվում, իսկ երկրի անխուսափելի ոչնչացման հեռանկարով ( մոտ 5 մլրդ տարի հետո...) մտահոգ շրջանակները մտածում են բնակեցնել այլ մոլորակներ: Մինչդեռ, մինչև հիմա երկրի էկոլոգիական հավասակշռությունը քիչ թե շատ պահպանվում էր բնական աղետներով, պատերազմներով և համաճարակներով...   
    Այս խնդրականներով կան խիստ հետաքրքրված շրջանակներ, այլորեն՝ համաշխարհային ընդհատակյա կառավարություն, որոնք քնած չեն և նրանք են ենթադրվում կորոնավիրուսի մտահղացման և համասփռման մեջ: Առավել ևս, որ ակնկալվում է տնտեսա-ֆինանսական մեծ ճգնաժամ, որոնց ընթացքում առավել հարստանում են որոշ երկրներ, շրջանակներ և էթնոսները: Մինչդեռ հաշվարկվում են նաև մինչև դարավերջ անհետանալիք որոշ էթնոսներ ( ըստ ՄԱԿ-ի ինչ-որ հանձնախմբի, այդ թվում հայերը: Բայց ինչո՞ւ նման հաշվարկներ...), իսկ երկրի բնակչությունը  ենթադրվում է իբր 7 միլիարդից իջեցնել 1,5 միլիարդի...  

    Բոլոր դեպքերում համաձայնվենք, որ խաղադրույքը անչափ մեծ է, մարդկային ամբիցիաները՝ ոչ պակաս: Շատերիդ պես մենք ևս դժվարանում ենք հավատալ այդպիսի մեծագույն ոճրագործության, եթե արդեն տեղի չունենային ոչ պակասները, թեկուզ ի դեմս համաշխարհային պատերազմների և ցեղասպանությունների: Ոչ մի կասկած, որ եթե նացիստների կամ արդի ահաբեկիչների ձեռքում լիներ այդպիսի սպառնալի ու դեռ էժան և հանրամաչելի զենք, ինչպիսինը Covid 19 , երկու վայրկյան չէին երկմտի: Եվ հետո կենսաբանական զենքերի տարատեսակներ արդեն կան և փորձարկվում են ավելի սահմռկելիները: Այս առումով արդի համավարակը ներկայանում է սկզբունքորեն հնարավոր: Կարող էր արդյոք այն դրանցից մեկը լինել և ո՞ւմ է այդ ձեռնտու: Քաղաքական նկատառումներով  ակնարկվում են տնտեսա-քաղաքականորեն շատ ակտիվ, սակայն ազգային որոշ փոքրամասնություններ...  

   
   Ուրեմն,  մի՞թե չարիքը կարող է կործանել ողջ մարդկությո՞ւնը և կասեցնել համատիեզերական էվիլյուցիան: Իհարկե ո՛չ, նախ այդ մարդության ուժերից վեր է և հետո ոչ Տիեզերքի նպատակը: Այս իրողությունը թերևս նույնպես բնական հավասարակշռության պահպանման մեկ տարատեսակ է:
  Բնական ընտրության սկզբունքը գործում է նաև ամբողջ էթնոսների և ողջ մարդկության պարագաներում...

           Ալեքսանդր Վարպետյան                                     Մարսել, 16 ապրիլ 2020 թ.