ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 20 )
 
վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
01.11.2014թ. -
WOODHENGE
29.07.2014թ. - Գիտի՞ք արդյոք...
03.03.2014թ. - Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»:


01.11.2014թ.
 
WOODHENGE

 
   
                                                                       Մարտիրոս ԳԱՎՈՒՔՉՅԱՆԻ հիշատակին


    Նեոլիթյան փայտաշեն, շրջանաձև, կրոմլեխատիպ հուշարձան (Նկ.1a): Գտնվում է Ստոունհենջից ոչ հեռու, կառուցվել և կոչվել է համաբանորեն՝ ( Stonehenge-«առկախ քարեր»),  Stone-քարը փոխարինելով Wood-փայտով: Ըստ արդի մեկ վարկածի, դրանք առնչվել են նաև դիցաիմաստաբանորեն և  միմյանց հետ կապված են եղել մերձակա Avon գետով, դեպի ուր ուղղված է Ստոունհենջի մայրուղին (պրոտո-կելտական *abonā, բառացի՝ «գետ»:  Հմմտ. հայ. ափ: Նկ. 1b): 

       

                          Նկ.1a): Վուդհենջ ( վերակազմությունը ):                              b). Ստոունհենջի և Վուդհենջի կապը Ավոն գետով:

      Ըստ այդմ, ենթադրվում է, որ Ստոունհենջը նվիրված է եղել նախնյաց պաշտամունքին, հանդիսանալով նաև նեկրոպոլ ( դամբանատուն ), իսկ Վուդհենջը՝  ապրող հետնորդների բնակավայրը: Ինչ վերաբերում է Ավոն գետին, ապա այն դիտարկվում է այս և այն աշխարհները տարաբաժանող և անցումային դիցական գետ, ինչպիսինն էր հունական դիցարանում Ստիքսը:   
   Այս վարկածը ամրագրվում է նաև այնքանով, որքանով քարը հիրավի համարվել է «հոգու պահարանը» (որտեղից գերեզմանաքարերի ավանդույթը, որպես լեռնապաշտության և քարապաշտության վերապրուկ), փայտը, իմա՝ ծառը, կյանքի (որտեղից Կենաց ծառի ավանդույթը): Սակայն, քարն ու փայտը նաև առաջնային շինանյութեր են, այդու էլ դիցականացված: Ըստ Ագաթանգեղոսի, բաբելական աշտարակաշինության ժամանակ «փայտին ասացին՝ հայր իմ ես դու, և քարին ասացին՝ եթէ քո իսկ ծնեալ է զմեզ» ( Վ.Հ. Բդոյան, «Հայ ազգագրություն», էջ 198 ): Այստեղ ակնհայտ են անիմիստական պաշտամունքի վերապրուկները, իսկ տվյալ դեպքում՝ մայրիշխանության: Հայրիշխանության դարաշրջանում դերերը կփոխվեն, քարը կդառնա արական սկզբունք, փայտը՝ իգական: Դրանք կարտահայտվեն ու կհարատևեն տարբեր ավանդույթներում, մինչև փայտե և քարե խաչքարերը: Ըստ ավանդույթի Քրիստոսի խաչը կաղնու փայտից էր, իսկ մինչ այդ բաբելական Մարդուկը՝ ծառապաշտության մեկ արձագանքը: Այնպես, ինչպես գերմանո-սկանդինավյան Օդինը, որպես Իգգդրասիլ-տիեզերածառ (որին էլ խաչվեց Օդինը և նույնացավ...), հայոց մոտ՝ «գանգրահեր ու հաստաբազուկ» Հայկը ( հմմտ. հնխ.
*ai̯k'- «լեռնային կաղնի», խեթ. GIŠeya-Կենաց ծառ, հայ. այգի-էգ ):
  
   Նկատի առնենք, որ կրոմլեխների ավանդույթը գալիս է նույնպես հանգույն ժամանակներից և մասնավորապես Առաջավոր Ասիայից, որի փառավոր օրինակն է Գյոբելի թեփեն Հայկ. լեռնաշխարհում՝ նույնպես նեկրոպոլային ու աստղաբանական բնույթով և մի շարք այլ ընդհանրություններով, ինչպես կենտրոնական զուգակցված կոթողները ( Նկ. 2a -b):

      
     Նկ. 2: a). Գյոբեկլի թեփե (մ.թ.ա. 10/9-րդ հհ:
Հուշարձաններից մեկը կենտ. զույգ. կոթողներով: 
      b). Ստոունհենջ (մ.թ.ա. 3/2-րդ հհ),
   կենտրոնական գուգորդված սյուներով:
 
  
   
Իսկ եթե նաև հավելենք, որ հունական Ստիքս գետից առաջ մահվան ջրերի և անդրաշխարհային գետի գաղափարը կար դեռևս շումերական պատկերացումներում («Արալի ջրանցքներ», Արալի՝ ստորգետնյա թագավորություն, ենթադրվում որևէ երկրանվամբ ), որ կաղնապաշտ դրուիդներն ու կելտերը հնդեվրոպական ցեղերից էին (ըստ Մ. Գավուքչյանի՝ Գեղամա լեռներից, հմմտ. Գողթ-կելտ, Keltoi-Հալդի...), նրանք՝ Հայկ. լեռնաշխարհից, որ մեգալիթյան նման հուշարձաններ առկա էին թե՛ այդ տարածքում (օրինակ՝ Քարահունջը, մ.թ.ա. 6-րդ հզ ) և թե՛Արևմտյան Եվրոպայում (Քալենիշ՝ Շոտլանդիա, Նյու Գրենջ՝ Իռլանդիա, Կառնակ՝ Ֆրանսիայում, նաև տաճար Եգիպտոսում... ), ստիպված ենք ընդունել «մշակութային դիֆուզիայի» իրողությունը: Տվյալ դեպքում՝   նաև հնդեվրոպական ցեղերի համասփռմամբ: Այդ մեզ հնարավորություն է տալիս ընդհանրացումներով թե՛ լուսաբանել մշակութային ճառագումները և թե՛ համասփռված բեկորներով հակադարձորեն վերականգնել մշակութային էպիկենտրոնի անհետացած կոթուններն ու հանգույցները: Այդու, կամբողջանա ողջ մարդկային քաղաքակրթությունը հազարամյակային կտրվածքով:  

   Այս առումներով Ստոունհենջ-Վուդհենջի վերաբերյալ առաջարկվող վարկածը ներկայանում է առավել հավանական, դրանց և արևելյան փոխառնչությունների վերաբերյալ մի շարք տեսակետներ ու տեսություններ՝ նույնպես: Այդ թվում կելտական ցեղերի Uelikuni-Գեղարքունի նահանգից ծագման վարկածը (հմմտ. Welsh-Gaulois-գալլ/գաղիացի կելտական ցեղեր և Gel-Գեղ: M. Kavoukjian.«Armenia, Subartu and Sumer», Montreal-1987, էջ 117-134 կամ «Էություն» հանդես, Երևան-1922, էջ 11-14, այստեղ՝  www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_07_11.htm):
29.07.2014թ.
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ...

   
         
  Լոքո ձկան տեսքով վիշապաքար Գեղամա լեռներում,           
     որպես Էա-Հայա ձկնակերպ աստծո կցորդներ          

---------------------------------------------------------------------

....որ, ֆր. Jean, անգլ. John, իտալ. Giovanni, իսպ. Juan (Դոն Ժուան... ), բելոռուս. Ян, ռուս. Иоанн,
թրք. Yuhanna, գերմ. Johannes, եբր. יוחנן «Յոհանան», լատ. Ioannes, հուն. Ιωάννης (Իոաննես)  և անձնանունների նման բազում հոլովումներն ունեն հայկական ծագում: Մի շտապեք զվարճանալ: Դրանք բոլորն էլ սերվում են հայոց Է-Էություն աստվածությունից և աղերսվում են բուն. հայ. Օհան-Հովհաննես անձնանվան և վիշապաքարերի հետ, անցնելով շումերա-աքքադ. իմաստության ձկնակերպ Էա-Հայա ծովաստծո ու նրա Aion-Aeon-Eon-0an հոլովումները, բաբել. Օաննես ձկնաստված, միջագետք. Nebi-Yunes ( Հովննան մարգարե, որին կուլ էր տվել կետաձուկը...)  ածանցումներով և Ձուկ կենդանակերպով մինչև Հովհանես Մկրտիչ...
Հայոց Է-Էություն գերաստվածություն դեռևս նոր է բացում իր բյուրհազարամյա ծալքերը: Մենք էլ.
«Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու», բայց աստիճանաբար... 
 
03.03.2014թ.


          Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»

http://www.yerkir.am/am/news/63063.htm
     

                   

    

    Վերջին տասնամյակներում «Սասնա Ծռեր» տիեզերավեպին, և մասնավորապես «Փոքր Մհերի» դրվագին հաճախ են անդրադարձել: Դրանից մեկն էլ վաղամեռիկ Լևոն Խեչոյանի վերջերս այդքան արծարծվող «Մհերի դռան գիրքն» է, որի շնորհանդեսը կայացավ 28.02.2014 թ.: Ցավոք, հատորին հանգամանալից ծանոթանալու հնարավորությունը չունենք: Մատչելի եղավ միայն վերևի հղմամբ yerkir.am/am կայքէջում հրապարակված հատվածը, որին ուզում ենք անդրադառնալ: Զի, «Ջրի բաղադրությունը իմանալու համար անհրաժեշտ չէ ծովը խմել»:  Ուստի, դիտարկենք նշյալ հատվածում բերված մի քանի հանգամանքներ:

 «Մհերի ժամանակակիցներից շատերի համար այն (իմա՝ Ագռավաքարը: ԼՄ-լրացումը՝ մերը ) լեռան խավարում ապրող բացասկան ուժերի բնակատեղի էր նշանակում...
....
Այնինչ, Մհերի' ճախարակի առաջ նստած լինելը ժամանակի շարժում պիտի հասկանալ: Ճիշտ չէին այն բոլոր ասեկոսեները, թե Մհերը լեռան խավարում ապրող չար ոգիների հովանավորչությամբ էր աշխարհը կործանելու: Իրականում մասնակցում էր նոր արարչագործության նպատակներին ծառայելու գաղափարին»:

    Նախ լուսաբանենք: Այլաբանական Ագռավաքարը նույն Տիեզերալեռ-Ծովասարն է, հնդարիական՝ Մերու> SuMeru սանսարայի դիցալեռը ( Su-ջուր, Meru-լեռ. լճերով և 7 լեռնակատարներով առասպելական տարածք ), զուգահեռները՝  Sumer-Շումեր երկրանունը, չին. Շանհայ-ծովասար քաղաքանունը ( չին.«Շան»-լեռ, «հայ»-ծով...) և այլք: Նույն այն Ծովասար-Տիեզերալեռը, որից բխող Կաթնաղբյուրից սերվում էր «Ազնանց ջինը», նույն Տիեզերալեռը, որից բխում էր «պղտոր գետի ջրերը» հատող զուլալ՝ «ազնանցորդու ջուրը» (որի ակունքում էլ երկվորակ Խոյերը սահմանեցին Սասնա բերդը շինել...: Տես «Արիականք» ազգային գաղափարախոսության նախաբանը: Երևան 1997թ. ), նույն «Է»-Էություն աստվածային նշանագրով դաջված եռանկյունին (Նկ. 1), և նույն մասոնական խորհրդանիշը փոխարինված «իմաստության աչքով» (ակ ու ակունք, հմմտ. եբր. և արաբ. 'ain-'ayin-«ակն, աղբյուր, աչք», Հ. Աճառյան, չին. «հայ»-ծով, ալթայ., թրք., ադրբեջ. Ai-լուսին և ամիս... Նկ. 2):    Ինչ վերաբերում է ճախարակին, ավելի ստույգ՝ Չարխի ֆալակին, ապա այն սոսկ ժամանակի անիվը չէ՝ այլ նաև բախտի և տիեզերական շրջանաձև իրադարձությունների, համապատասխանելով հինդուիզմում  խորհրդանշական Մանդալային (Նկ.3: Հմմտ հայ. «չարխ»- սանս. «չաքրա», քրդ. «ֆալա/կ»-բախտ...):   Այս և «նոր արար­չա­գոր­ծու­թյան նպա­տակ­նե­րին ծա­ռայե­լու»  առումներով ճիշտ է Լ. Խեչոյանը, թեև պարզունակ ու մակերեսային:








 Նկ.1







Նկ.2







Նկ.3
 
Նկ. 1:  Կենաց Ծառի տեսքով կաթողիկոսական գավազան,ճաճանչափայլ եռանկյունի-տիեզերալեռան մեջ` Է աստվածությունը, որպես Հայր Աստված (Թիֆլիս,19 -րդ դ., արդ Էջմիածնի թանգարան): Նկ. 2:  Եռանկյունու մեջ ամենայնի ակ-ակունք-աչքը մասոնական տիեզերալեռան գագաթին , ամերիկյան 1 դոլլարանոց թղթադրամի վրա: Նկ. 3: Հնդարիական մանդալա-մեդիտացիայի, արարչագործության և տիեզերական շրջանառության խորհրդանիշ:
                               -----------------------------------------------------------------------------
    «Այս կարծիքը հաստատող երկու դրվագներ կան ազգային վեպի համարյա բոլոր պատումներում, մեկը' Համբարձման գիշերը հորթի հետևից գնացող հովվի հետ Մհերի հանդիպելն է: Նրա միջոցով ցորենի' ալոճի, գարու' մասուրի չափ դառնալու մասին պատգամ ուղարկելը, որ ինքն այդ ժամանակ դուրս կգա հին աշխարհը կործանելու, և դրանից հետո նոր ժամանակների մարդկանց մարմին­ները հարություն առնելու պես այլ կերպ էին լույս աշխարհ գալու. ծնվելիս մարմինը հոգին պիտի հագներ: Ներկային հակառակ' հոգին դուրսը պիտի լիներ, մարմինը' ներսը, հոգու աչքը սկսելու էր տեսնել»:

    
Փոքր Մհերը Ագռավաքարում փակվում է ոչ միայն հոր՝ հանգուցյալ Դավթի խորհրդով, այլև որովհետև աշխարհն ապականվել էր, «հողը՝ հալիվորցեր», ինքը «չէր մեղավորցեր», այդու որպես «ամանաթ» վերադառնում էր Տիեզերալեռ, մինչև «աշխարք ավերի, մեկ էլ շինվի, երբ ցորեն էղավ...» և այլն: Այսինքն՝ աշխարհի ավելի կատարյալ վերանորոգումը:   Ինչ վերաբերում է նոր արարածների «հոգու աչքը տեսնելուն»,  ապա վերջինս տարածված պատկերացում է ( «Շիվայի աչք» կամ «երրորդ աչք», ըստ մեզ «Հոգևոր աչքերը բացվում են տեսնելուց հետո...» ):  Տիեզերավեպի պատումներում «մարմնի հոգին հագնելուն» չենք հանդիպել, սակայն մեր «Ոգեկոչ» պոեմում գրել էինք.   
                                        «...Բայց կգա օրը՝ այն հեռու չէ արդ,                         
                                          Երբ հասունները կդառնան գերմարդ,                         
                                          կլինեն ներքուստ այնքան զորաշունչ,                          
                                          որ ոչ թե մարմինն կընդգրկի հոգուն՝                                                             
                                                                         այլ հակառակը,                         
                                           և կճաճանչի նրանց մարմնի շուրջ                         
                                           լուսապսակը առայժմ թաքուն,                         
                                           ու կճանաչի էակը կարող                         
                                           մարդն առաքինի ու անառակը...»
                                                                    («Ոգեկոչ», Երևան 1991, էջ 157 ):


     Պարզ է, որ մենք այդ մտապատկերը Լ. Խեչոյանից չէինք կարող վերցնել (երբ նա 1991թ. է հրապարակել իր առաջին գիրքը) բայց թերևս «կոլեկտիվ ենթագիտակցությունից» (Կ.Գ. Յունգ):
     Զի, պոեմի նախաբանում ասում էինք.                                
                                                     «...Ես Մեծամորից դարերը ճեղքած,                                     
                                                 բանականության բետոնին ծլած                                                                                                                        հունդ արգասավոր,
                                   
             որ դառնա պիտի գալիք սերնդի
                                                                     
      իմաստության ծառ,         
                                                բայց չեմ գալիս ես անցյալի խորքից,                                    
                                                որպես թախծավետ հուշերի ծիծառ՝                                    
                                                այլ հարակրկնակ պարույրն ավարտած                                                                              Խորհուրդ Խորինից,           
                                                որպես ճառագումն այն իմաստության,
                                                որ հանգած աստղից հասնում է երկիր
                                                                             լուսատարիներ ետ,
                                                բերելով իր հետ հայոց հանճարի
                                                                             ճաճանչը փառքի:
                                                Եվ ես վերջապես որպես վերծանված
                                                հայոց ժայռերի գաղափարագիր,                                      
                                                որից սերվել են Գանդիներ ու Կանտ,
                                                                            առանց գիտնալու,
                                                իմ ժխտված նախնյաց մարգարեությամբ,
                                                արփադեղնուցում բջջի սերտած
                                                իմ առհավական ծածկադպրությամբ,
                                                ահա իմ հերթին առանց տքնելու
                                                                           բացասում եմ արդ՝
                                                գիտության դերվիշ, ատոնի առնետ,
                                               մոլոր այն բոլոր իմաստակներին... »
                    (և այլն: Պոեմն ամբողջությամբ տե՛ս. http://freebooks.do.am/load/varpetyan/16-1-0-1545 ):
  
    Ցայսօր, անգամ մեզ համար անբացատրելի է, թե ինչպե՞ս են 1989թ. այս համարձակ տողերը գրվել, երբ «Էություն» ուսմունքը կշարադարվի 1994թ., լույս տեսնելու համար միայն 1995թ....

    «Ագռավաքարը... առաջին պահին շփոթմունք ու տարակուսանք է առաջացնում: Սակայն եթե հետևենք իմաստուն խոսքին, համոզվենք' քարե դամբարանի մթությունը խավար չէր, լույսը խավարից է ծնվում»:

   Ճշմարիտ է: Ուղագրավ է պատումներից մեկում փոքրիկ աղջնակի վասն ջրագի լույս բերելու Ագռավաքար մուտքը Ագռավաքար, որից անմիջապես վերադառնում է... մեկ տարի անց: Մի արտառոց թվացյալ հանգամանք, որն համապատասխանում է արդի տիեզերագիտության մեջ նախքան Բիգ Բանգ- Մեծ Պայթյունից առաջ Եզակիություն բնորոշված վիճակին (ըստ էիզմի՝ գերԷություն ), հագուրդ վիրտուալ էներգիաներով և գոյացություններով, և որտեղ ժամանակը կանգ է առնում...

  «Մեկ ուրիշ փաստ էլ է հուշում, որ անպայման Մհերը կապ ուներ արարչության հետ և որպես փակվելու տեղանք' Տոսպան լեռան Ագռավաքարը պատահական չէր ընտրվել....»:
   

    Հարկ է նշել, որ «Մեհրի դուռ»-Ագռավաքարը տարածաշրջանում միակը չէ: Դրանք տարված էին Առաջավոր Ասիայում ու նաև Պարսկաստանում նույն «Dari i Mihr» անվանմամբ:

   «...որոնցում հաստատվում էր, որ ծննդոց հայրենիքի տեղը Մաշու լեռներից է սկսվում»:
   
(այս մասին հնագամանալից տե՛ս «Արարատը բացում է բյուրհազարամյա իր գաղտնիքները»-1991թ., մինչ այդ 1986թ. ֆրանսահայ ARMENIA հանդեսի N°99, 1990թ.«Ավանգարդ» թերթում, ապա «Էություն» հանդեսում-1992թ. և «Ինքնություն» հատորում, Երևան-1993 թ.):

    «Արդյոք աշխարհից կտրված, անմահության ձգտող անժառանգ մարդու պատճառով չէ՞ր ճախարակի կանգնելուց հետո Մհերի' գոյաբանական աշխարհից հեռանալու մտադրությունը, որ բերելու էր նյութական տիեզերքի ավարտը:    
   Արդյոք այս ամե­նը նման չէ՞ աշխարհահռչակ գիտնականների հաստատումներին, թե տիեզերքի վերջը և սկիզբը Մեծ պայթյունից է ծագել, որ այն է եղել հողագնդի ոչնչանալու' կրկին առաջանալու պատճառը, որ Մեծ պայթյունից է սկսելու նոր ժամանակի և նոր մարդու սկիզբը»:


 Այս այլևս, առանց չնչին տարակուսանքի, ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի և մասնավորապես էիզմի արձագանքն է, տարբեր առիթներով և լրատվամիջոցներով, և հենց այդ զուգորդմամբ այդքան արծարծված հայ իրականությունում: Զի, «աշխարք ավերվի, մեկ էլ շինվի» պատկերացումը կատարելապես համապատասխանում է էիզմի որդեգրած «բաբախող Տիեզերք» մոդելին, ինչը արդի տիեզերագիտության մեջ դեռևս  համընդհանուր ընդունելություն չունի...: Մինչդեռ Մեծ Պայթյունից առաջ ընդունվում է ինչ-որ Եզակիություն բնորոշված վիճակը (ըստ էիզմի՝ գերԷություն ), հագուրդ վիրտուալ էներգաներով և գոյացություններով, և որտեղ ժամանակը կանգ է առնում, մինչև մեկ «Կալպա»-շրջապտույտից հետո ( հինդուիզ մում «Բրահմայի 1 օրը» ) վերադարձը վերին Եզակիություն-գերԷություն (« Ծովից ծնվող և վերստին Մայր ծով մտնող ամենայնի» մոդելը...):

     Այս ամենը, բնավ չեն ստվերում Լևոն Խեչոյանի տաղանդը, այլ միայն հաստատում է Էության գաղափարների զորեղ ազդեցությունը: Ի վերջո բոլորս էլ այս կամ այն չափով ներշնչվում են շրջառանող քիչ թե շատ ճշմարտամոտ, համոզիչ և առինքնող գաղաթարներով: Բոլորովին այլ խնդիր է արիականության, հայոց 12000 ամյան և համամարդկայնին քաղաքակրության ծագումաբանության ( «Ծննդոց-ԱՅԱ» Երևան 2000/2003 թթ ), արդ նաև ավելի ու ավելի արծարծվող սրբազան «Է» տառի և Էության գաղափարները, որոնցից մեծագույն մասը բառացիորեն բանագողություններ են, առանց աղբյուրների չնչին հիշատակման...