ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 27 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
24.07.2019 թ.- Վերստին Նեֆերտիտիի մասին
25.11..2019 թ. - Օվկիանոս

08.04.2020 թ.- Գրավիտացիոն ալիքներ
8.04.2020թ                                       ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ԱԼԻՔՆԵՐ
                                         ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
                    Նվիրված Անահիտ աստվածուհուն...

   
  Նկ.1:  Զույգ Սև խոռոչների գրանցված միաձուլումը (պատկերավորում):  
      Երբ աշխարհի բոլոր գլուխգործոցներն արարված են՝
                      հանճարը ստեղծում է մի նոր աշխարհ...

   Վերջին տարիների տիեզերագիտական նշանակալից բացահայտումը գրավիտացիոն ալիքների ի վերջո գրանցումն էր 11.02.2016 թ.,  աստղադիտական
LIGO լաբորատորիայում (անգլ՝ Laser Interferometer Gravitational Wave Observatory՝ գրավիտացիոն ալիքների դիտարկման լազերային ինտերֆերոմետր: ԱՄՆ, Լուիզիանա նահանգ, Վաշինգտոնից ոչ հեռու ): Ի վերջո, զի դրանց գոյությունը կանխատեսել էր Ա. Էյնշտեյնը դեռևս 1916 թ. հարաբերականության ընդհանուր տեսության հիման վրա, իսկ մինչև դրանց փաստացի բացահայտումը ծախսվել էին ահռելի աշխատանք և նյութական միջոցներ: Երևույթը նշանակալից էր, զի տիեզերագիտության համար այն բացում էր նոր հորիզոններ, ստեղծելով նաև «գրավիտացիոն աստղաբանություն» գիտաճյուղը և տիեզերքի այլ պատկերացում: GW150914 բնորոշմամբ միջադեպը, այսինքն գրավիտացիոն ալիքները առաջացել են 1,3 ± 0,6 միլդ տարի առաջ, երկու հսկա Սև խոռոչների բախմամբ և միաձուլմամբ ( Նկ 1.):
      Այդ երևույթը էիզմի համար ունի մեկ այլ նշանակություն:

    Նախ երկու խոսք Սև խոռոչների վերաբերյալ: Դրանք առնչվում են գրավիտացիոն տեսության հետ, իրենցից ներկայացնելով ձգողականության շրջապտույտով այնպիսի գերհզոր խտացումներ, որոնց ձագարից դուրս չի պրծնում անգամ լույսը ( որտեղից «սև» բնորոշումը): Դրանք կուլ են տալիս և փոշիացնում ամենայն, անգամ հսկա աստղեր ու մոլորակներ, անէացնում տարածություն ու ժամանակ:
    Ենթադրվում և հաշվարկվում են սև խոռոչների կազմավորման մի քանի տարբերակներ.                 
    - մեծ զանգվածով աստղերի գրավիտացիոն կոլապս, երբ դրանք սպառում են իրենց «վառելանյութը» և կծկվում:               
    -  Մեծ պայթյունից անմիջապես հետո (առաջնային Սև խոռոչներ):

    Ենթադրվում է գալակտիկաների կենտրոններում Սև խոռոչների առկայություն, և տարաչափ այլեր ողջ գալակտիկաներում: Ըստ աստղաֆիզիկոս և տիեզերաբան Stephen Hawking-ի դրանք նույնպես կայուն չեն և կարող են «գոլորշանալ», ըստ այլոց՝ բախվել ու միաձուլվել, ինչպես GW150914 պարագայում: Իսկ առավել ընդհանրական, երբ տիեզերքում վերջին տարրական մասնիկը անէանա, կանէանա նաև ողջ նյութական տիեզերքը: Պետք է ենթադրել նաև տարածությունն ու ժամանակը, ամենայն և հենց գրավիտացիան, ինչը ենթադրում է հնարավոր Մեծ Կծկում «բաբախող Տիեզերքի» մոդելով ( Big Crunch, www.youtube.com/watch?v=REqqsBvOSww ) կամ այլ մեկ տարբերակով: Ի վերջո նյութը հավերժական չէ, ըստ որոշ հաշվարկների  ամենաերկարակյաց համարվող պրոտոնը ունի 10 30, էլեկտրոնը` 10 27
տարի կենսաժամանակ, որից հետո ինքնաքայքայվում են:  Հետևաբար նաև կենսաբանական կյանքը, ինչպես երկրի վրա բիոսֆերան: 

    Բարի, իսկ ի՞նչ է լինելու հոգևոր աշխարհը,  այսինքն  նոոսֆերան: Չէ՞ որ, Երկրի օրինակով էվոլյուցիան չէր կարող Տիեզերքի 13,7 միլդ տարիներ ի վեր արարածներիս հասցնել բարձրագույն բանականության և հենց այնպես անհետ վերանալ, մեզ էլ իրեն հետ...   
  Կա համոզմունք և տեսություն, ըստ որոնց Սև խոռոչներում ինֆորմացիաները չեն ոչնչանում և ունակ են վերարտադրվել որևէ ֆիզիկական հիմքով: Մոտավորապես՝ ինչպես ըստ «բաբախող Տիեզերք» մոդելի Եզակիության վիճակում ( ըստ էիզմի՝ ԳերԷության):  Ըստ քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933 թ.) Է. Շրոյդինգերի. «Արարածներս էնտրոպիան ( գոյացությանների ինքնաքայքայում) փոխակերպում ենք ինֆորմացիայի…»:  Մինչդեռ ըստ էիզմի, նյութ-էներգիա-ինֆորմացիա-էություն գոյացությունների սանդղակում ինֆորմացիան վերջին վիճակը չէ, դրան հաջորդում է էություն շատ ավելի վերացական գոյավիճակը, ինչն էլ հավակնում է լինել Եզակիության պարագան հագուրդ վիրտուալ գոյացություններով (
www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm )...        
    Վերադառնանք արդի իրականություն: 

    Մեզ մատչելի տիեզերքում գալակտիկաները հաշվվում են մոտ 100 միլիարդ: Բոլորն էլ ոչ միայն դրանց միջուկներում ունենում են մեծ մի Սև խոռոչ, այլև՝  տարաչափ ու այլածին այլերը ողջ գալակտիկաներում ( մնում է ենթադրել Սև խոռոչների քանակը ողջ տիեզերքում...):  Ծիր Կաթին մեր գալակտիկային ամենամոտը գտնվում է Անդրոմետայի գալակտիկան,
Երկրից 2.54 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Ունի 1 տրիլիոն աստղ՝ 2,5-5 անգամ ավելի, քան Ծիր Կաթինը։ Շարժվում են միմյանց ընդառաջ 100-140 կմ/վ արագությամբ և համոզմունք կա, որ կբախվեն 3-4 միլդ տարի անց:

    Այժմ ավելի պարզ է թե ի՞նչ կարող է տեղի ունենալ: Ոչ թե պարզ միաձուլում, այլ՝ ամենայն հավանականությամբ ինչպիսինը միջուկային և այլ Սև խոռոչների համադրումները GW150914 օրինակով, իսկ ավելի ուշ՝ աստիճանաբար բոլոր գալակտիկաների: Այդ դեպքում ամենայն հավանականությամբ ի վերջո ողջ տիեզերքը կարող է վերածվել հսկա մի Սև խոռոչի կամ Եզակիության վիճակի: Չեն բացառվում նաև այդ ընթացքում տեղամասային Բիգ Բանգեր և նոր տիեզերքների կազմավորումներ, ինչպես ենթադրվում է հիպոթետիկ Բազմատիեզերք (անգլ. Multiverse ) կամ մետատիեզերք վարկածով  (Նկ.2): Բոլոր դեպքերում՝ համադրաված ինֆորմացիոն կուտակումների հիմքով: Ավելի ստույգ՝ հիերարխիկ ԳերԷությունների:
        
    Այսպես թե այնպես, ցայսօր մտահղացված տիեզերքի վախճանաբանական բոլոր տարբերակներում ինֆորմացիոն հիմքը, իսկ ավելի ստույգ՝ Էություն-էութենական, չէր կարող բացառվել ու չի բացառվում: Հակառակ դեպքում ոչ միայն էվոլյուցիոն ձեռքբերումների անէացումը անհեթեթ ու անիմաստ է դառնում, այլև՝ տիեզերաբանական, աստղաբանական, ֆիզիկական և այլ օրենք-օրինաչափությունների առաջացումը մնում են անբացատրելի, այդ թվում նաև կյանքի:       
   Այսպես՝ ինչպես վերջին մի քանի տասնամյակներում դիտարկված տիեզերագիտական բոլոր նոր բացահայտումների պարագաներում, որպես նախասկիզբ և տիեզերական «կոդ» թե նախածրագիր, ԳերԷությունը մնում է ամենայնի հիմքերի հիմքը: Մնում է գոնե քիչ թե շատ լուսաբանել թե ի՞նչ է այն:
    Հաստատ, ոչ մի «Ձմեռ Պապի» կամ  Աստված թե նման մի բան: Այլ որքան խրթին ու վերացական, այդքան էլ քիչ թե շատ մատչելի և բանականորեն շոշափելի, պահպանելով Բանական մարդու կողմից աստվածներին տրվող բոլոր հատկանիշները: Ըստ այդմ, մատչելի հատկապես բոլոր ստեղծագործողներին, որպես նախագաղափար ու ոգի-ոգեշնչում, ոչնչից ինչ-որ բան արարելու համար...

    Բարի, իսկ ի՞նչ է մեզ տալիս՝ ոչ տիեզերաբաններիս, այս ամենը և ընդհանրապես էիզմը:
   «Ո՞վ ենք, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր ենք գնում» ավանդական հարցի ևս փոքր-ինչ լուսաբանում և լինելիության իմաստավորում, ի տարբերություն բուսակենդանական աշխարհի: Զի, գիտակցված բերկրանքն ու ցավը ուժգնություն են ստանում, բայց նաև իմաստ ու նպատակայնություն, ինչպես նաև որևէ ձևով անմահության ու հավերժության հույս...
    Ի վերջո կա նաև ինտելեկտուալ-իմացական հաճույք և արարչագործության բերկրանք: Ու նաև այն, ինչը մեզ թևեր է տալիս, մղում այլ մեկ հոգեվիճակի՝ վեհացման ու վերացման, և կոչվում է         
                                                    
   ՈԳԵՂԻՆՈՒԹՅՈՒՆ և ՍՈՒԲԼԻՄԱՑԻԱ....

   
  Նկ.2: Հիպոթետիկ Multiverse-մետատիեզերքի պատկերացումը:
Ամեն մի գնդում մեզ մատչելի մեկ տիեզերք իր միջուկային կենտրոնով:
Այս դեպքում այն ենթադրվում է լինել ԳերԷՈՒԹՅՈՒՆԸ կամ «Հայր Աստվածը»...
 

                            Ալեքսանդր Վարպետյան                                     Մարսել, 08 ապրիլ 2020 թ.

25.11.2019թ ՕՎԿԻԱՆՈՍ
   
  Նկ. 1: Օվկիանոս աստվածությունը: a). Իր երկվության բաղադրիչներով (ներքևում ձկներին հեծած երկու մանչուկներ, բեղերի և կոտոշների պես ելուստներ: Այնթաբ-Կոմմագենի  որմնանկարներից մթա III դ.):
  b). Օվկիանոսը ձկնակերպ և ձկան զուգակցմամբ:
 
 
           
    Ո՞ւմ մտքով կանցներ, որ ոչ մի լեզվով չստուգաբանվող օվկիանոս եզրը հայկական ծագում ունի, ավելին՝ հունական ՕՎԿԻԱՆ(ՈՍ) ծովաստվածը: Շատ ավելին, որ այն աղերսվում է մեր հենց Է-Էություն աստվածության հետ...
   Նորից մի շտապեք զվարճանալ:
   Իսկ ո՞վ է Օվկիանոս ծովաստվածը հունական դիցարանում և ինչպե՞ս է հայտնվել այնտեղ: Փորձենք պեղել ու բացատրել: Ըստ Հեսիոդոսի նա Ուրանոս երկնքի և  Գայա երկրի որդին է: Մինչդեռ, հոմերոսյան դարաշրջանում նա բոլոր աստվածների նախածնողն էր և ամենայնի սկիզբը: Ապրում էր առանձնացած ստորջրյա ապարանքում և երբեք չի հայտնվում աստվածների շրջանակում: Նա 3000 գետային որդիների և 3000 օվկիանուհիների հայրն է: Պեգասը ծնվել է նրա ջրերից: Այսքանի հետ օղակել է Բաբելոնը և ողջ աշխարհը լողում է նրա ջրերումը...
Այսուհանդերձ, շատ ավելի ուշ կարևորվում ու նրան սքողում է Պոսեյդոնը, թերևս հույների նախանձախնդրությունից:  
     Բարի, իսկ ի՞նչ կապ Է-Էության հետ:
 









a
.
b.   
  Նկ. 2: a).Միջագետքային Էա-Հայա ծովաստվածը և իր երկդեմ Իսիմուդ դեսպանը (աքքադ. կնքադրոշմ, հատված, մթա III հզ II կես): b). Ձուկ կենդանակերպը մեծ ձկանը հեծած երբեմնի Է աստվածությամբ, ձեռքերին՝  զույգ ձկներ ( հմմտ. Նկ.1a: Միջնադարյան հայ ձեռագրերից: Մատենադարան ).   

    Նախ նա պատկերվում է ձկնակերպ կամ ձկների զուգակցությամբ, ինչպես միջագետքային Էա-Հայան: Զույգ ձկների զուգակցումը նրա երկվության իմաստավորումն է, ինչպես նրա երկդեմ Իսիմուդ դեսպանը և աղթարքի Ձուկ կենդանակերպը ( Նկ. 2a, b: Հմմտ. Նկ.1a) : Եվ ի վերջո նրա պես ապրում էր ծովի հատակին ինչ-որ ապարանքում, Մե էություն-զորությունների տիրակալն էր և կրում է հենց Էա-Հայա>Aeon>Eon>Ohan>0kean>Oannes>Հովհաննես հոլովումներով դիցանունը ( Ժ. Կարստ և այլք): Ճիշտ այնպես, ինչպես «Սասնա Ծռեր»-ում Ձենով Օհանը ( ամպրոպի երանգավորմամբ), իսկ ծովի հատակում կար ինչ-որ պալատ և որտեղից էլ սերվել էր Քուռկիկ Ջալալին, իսկ Սանասարը օժտվեց նաև զենքերով ու զորությամբ ( Միջագետքի տարբերակում ծովածին ձին բացակայում է) ...  

 
Մենք  այստեղ  այլ մեկ առիթով արդեն ներկայացրել էինք ֆր. Jean, անգլ. John, իտալ. Giovanni,  իսպ. Juan (Դոն Ժուան... ), բելոռուս. Ян, ռուս. Иоанн, թրք. Yuhanna, գերմ. Johannes, լատ. Ioannes, հուն. Ιωάννης (Իոաննես)  և անձնանունների նման բազում հոլովումների շարքը, շումերա-աքքադ. իմաստության ձկնակերպ Էա-Հայա ծովաստծո ու նրա Aion-Aeon-Eon-0an  հոլովումներից, ինչպես նաև բաբել. Օաննես ձկնաստվածը, միջագետք. Nebi-Yunes ( Հովննան մարգարեն, որին կուլ էր տվել կետաձուկը և Քրիստոսն էլ հիշատակում էր նրան, 3 օր երկրի «որովայնում» մնալուց հետո համբառնելու առումով...)  ածանցումներով և Ձուկ կենդանակերպով մինչև Հովհանես Մկրտիչ (http://www.eutyun.org/S/E/X/X/X-20.htm , տե՛ս «Գիտեի՞ք արդյոք» հոդվածը)...

  
   Սակայն, Օվկիանոսի պարագայում հարցը շատ ավելի նշանակալից է: Ստացվում է, որ հոմերոսյան շրջանում նա ներմուծված աստվածություն էր մասամբ Միջագետքից, բայց առավել՝ Հայկ. լեռնաշխարհից, նրա հետ նաև ողջ հունական դիցարանի սաղմերը: Հետաքրքիր է, որ Մ. Գավուքչյանը Poseid(on) դիցանունը նկատում էր որպես խուռ. Tešob-Teišeba դիցանվան շրջված ձևը, հուն. Diana-ն՝ Anahit-ի ( «Արմենիա, Սուբարտու և Սումեր», Պէյրութ 1988, էջ164): Բացի այդ հուն. դիցարանում քիչ չեն անմիջականորեն բերված Ապոլլոն, Դիոնիսոս, Կադմոս, Էակոս, Արես  և այլ աստվածությունները, մի քանիսն էլ ընդհանուր ծագմամբ, ինչ հոմերոսյան Այա-Գայա-Գեյա հետագա երկրի աստվածուհին (որտեղից մեր «հայ» ինքնանվանումը որպես առաջին երկրագործներ: Հմմտ. քրդերի «ֆլա»-հող հայոց անվանումը... ):

    Այսուհանդերձ, այս ամենը և ընդհանրապես մեր հայագիտական դիտարկումները առավելաբար Է-Էության ծագումնաբանության ու զարգացման պրպտումների համար էին:   
    Այն՝ ինչն էլ ամփոփվեց OPUS MAGNUM գալիք հատորում: Սակայն, այս և մի քանի այլ դիտարկումներ ծնվեցին վերջերս, դրա խմբագրումից անմիջապես հետո և այլևս տեղ չգտան այդ հատորում: Մի հանգամանքը, որ հուշում է թե դեռ որքա՜ն անհայտ շառավիղներ ունի հանճարեղ նախնյաց դիցարանը, նրանց Է-Էություն աստվածությունն ու տիեզերաբանական պատկերացումները համամարդկային ճանաչողության հիմքերում:
  Մինչդեռ իբր էրուդիտ մեր ջոջերն ու իմաստակները սեփականը թողած ի՞նչ և որտե՞ղ են քջջում ...

-------------------------------------------------
Հ.Գ. Ժամանակին ԳԱԱ Լեզվաբանության ինստ-տի տնօրեն, ակադեմիկոս Գ. Ջահուկյանը «Սովետական Հայաստան» թերթում մեր և մեր «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրության դեմ մի ծայրահեղ ստորացուցիչ հոդված էր գրել: Ըստ այդմ հոխորտալով թե «Ես դիցաբան չեմ...լեզվաբան եմ», երբ դեռ հարկ էր մի քիչ էլ փիլիսոփա լինել:
  Այսօր ևս մի ամբողջ կիսագրագետ զանգված մեր հետևից վայրահաչում է թե «Վարպետյանը իրեն հանճարի տեղ է դրել...», առանց Վարպետյանից գոնե մեկ-երկու տող կարդալու: Ես նման բան անգամ մտովի չեմ ակնկալել, բայց այն, որ ԷԻԶՄ-ԷՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ ԳԵՐՀԱՆՃԱՐԵՂ Է, ինչպես նախնյաց գերիմաստությունը, դրանում չնչին իսկ տարակուսանք չի կարող լինել: Ինչպես նաև ձեր հավաքական տխմարության...


 
            Ալեքսանդր Վարպետյան                                     Մարսել, 25 նոյեմբեր 2019 թ.

 
24.07.2019թ.   ՎԵՐՍՏԻՆ ՆԵՖԵՐՏԻՏԻԻ ՄԱՍԻՆ
 
http://www.eutyun.org/S/E/GN/Kiya.htm
   
  Նկ. 1: Ամենհոտեպ IV փարավոնը և Նեֆերտիտիին իրենց զավակներով
արեգակնային սկավառակի հովանու տակ ( եգիպ. հարթաքանդակ մթա. 14 դ.):
 

      Սույն տարվա հուլիսի 18-ին, ֆրանսիական F2 հեռուսաալիքով, Secrets d'histoire  (Պատմության գաղտնիքները) շարքում, ցուցադրվեց «Néfertiti, mystérieuse reine d'Egypte» («Նեֆերտիտի, Եգիպտոսի խորհրդավոր թագուհին») գիտահանրամատչելի վավերագրությունը, մի շարք եգիպտագետների մասնակցությամբ: Սպասվում էին նոր բացահայտումներ պատմական այդ դեմքի և ընդհանրապես Ամենհոտեպ IV փարավոնի (Էխնատոնի, մթա1351—1334 թթ ) ու նրա կրոնական հեղափոխության վերաբերյալ: Բացահայտումներ իհարկե կային, մասնավորապես այդ շրջանում կեցական և հավատամքային էության և մանրամասների վերաբերյալ, որպես բազմաստվածությունից միաստվածության անցում,  ի դեմս արեգակի սկավառակի և Ատոն աստվածության: Շեշտվում էր Նեֆերտիտի Այ հոր կարևորությունը մանկուց այդ զույգի դաստիարկության հարցում: Այը եղել է եգիպտական հեծելազորի հրամանատար և կարևոր դեմք փարավոնյան արքունիքում: Իսկ  Նեֆերտիտի մայրը ներկայացվում է Կի-ն ( տարբերակ՝ Կիյա կամ Թի-Թիյի) Ամենհոտեպ III փարավոնի գլխավոր կինը: Այսքանի հետ կային հետազոտական թե միտումնավոր զեղումներ:

    -Նախ Ամենհոտեպ IV-Նեֆերտիտի զույգի և Եգիպտոսի այդժամյա տարեգրությունը ներկայացվում է կատարելապես մեկուսի, առանց արտաքին փոխհարաբերությունների: Թեև շեշտվում է, որ այդժամ Եգիպտոսի տարածքն ու ազդեցությունը եղել են ամենամեծը, հասնելով արդի թուրքո-սիրիական սահմանները, այդժամ՝  խուռի-միտանական տարածք ( մթա. 16-13-րդ դդ):

    -Հայտնի է, որ տարածաշրջանի և հատկապես հզոր Խեթիայի հետ հակամարտություններում եգիպ. Թութմոս IV փարավոնը (մթա մոտ. 1400/1-1390 թթ) հաշտություն է կնքում Միտանիի արքա Արտադամայի հետ։ Կնքված հաշտությունը ամրագրվում է խնամիական ամուսնություններով։ Մի քանի սերունդ Միտանիի արքայադուստրերը դառնում էին Եգիպտական փարավոնների առաջին տիկնայք, որոնցից ամենանշանավորը Նեֆերտիտին էր:


   -
Նեֆերտիտիի անունը հին եգիպտերենով գրվում էր «Նեֆեր-Նեֆերու-Ատոն Նեֆերտիտի», «Ատոնի գեղեցկուհիներից ամենագեղեցիկը, գեղեցկուհին եկավ», կարճ՝ «Գեղեցկուհին եկավ» ( խուռ. այլանունը՝  Գիլու Հեպա- Գեղեցիկ Հեպա  ): Մինչդեռ,  անվանումը չի հուշում, ոչ էլ այս եգիպտագետներն են հարցնում, թե այդ «որտեղի՞ց եկավ»: Ըստ նրանց, Նեֆերտիտին ծնվել է եգիպտական արքունիքում, ըստ այլ աղբյուրների եղել  է Էխնատոնի հոր` Ամենհոտեպ III հարեմից, ապա անցել է որդուն: Ամենհոտեպ IV երկրորդ կինը եղել է Kiya-ն, ըստ Ամառնայի միջպետական նամակագրության` արիական Միտանիի Տուշրատտա արքայի Taduhepa-Տադուհեպա  դուստրը,  ըստ ենթադրությունների` հանրահայտ Թութանհամոնի մայրը: Տադու  մասնիկը համապատասխանում է Միտանիի երկրորդ կարևոր` Taidu  քաղաքանվանը, իսկ երկրորդ բաղադրիչ մեջ վերագտնում ենք նույն Հեպա դիցանունը ( Գիլու Հեպա), խուռ. ամպրոպի աստված Թեշուբի կնոջ անվանումը ( տե՛ս վերոնշյալ հղմամբ )...  
     Թողնենք եգիպտագետներին երբևէ ու վերջնականորեն լուսաբանելու այս մանրուքները:

    Իսկ մենք կարող են միանշանակ պնդել խուռի-միտանական գործոնի առկայությունը եգիպտական արքունիքում:  
    - Նեֆերտիտի հոր Այ անվանումը ակնհայտ աղերս է ակնկալում *այ-*այա դիցարմատի հետ, այն՝ ԱՅԱ նախամոր ( տե՛ս «Ծննդոց-ԱՅԱ», Երևան 2000/2003 թթ) և «հայ» ինքնանվանման հետ: Հետաքրքիր հանգամանք, որը կարող է հուշել խուռի-Միտանիում հայկական տարրի առկայությունը, ինչպես Վանի հարստությունում Էրիմենա արքայանունը: Իսկ առավել հետաքրքիրը, Այի ռազմական հեծելազորի գլխավոր պաշտոնավարումն է, որպես Հուրի երկրից երբեմնի հիքսոսների ժառանգություն...










a.









b.









c.
 
 Նկ. 2: a).Նեֆերտիտի կիսանդրին: b). Նեֆերտիտիի գանգը «Արքաների հովտի» KV55 դամբարանից և վերակազմությունը 3D-ով:  c). Խուռի-Միտանիի Սաուսսատար արքայի կնքադրոշմը: Թևավոր արեգակի սկավառակը ութաթև աստղով Կենաց ծառի գագաթին զույգ առյուծներով և թռչուններով: Իմա՝ տիպիկ արիա-արևապաշտական խորհրդանիշ (հատված, մթա. 1450 թ.):

 - Գանք ամենակարևորին: Այդքան իբր բանիմաց եգիպտագետների և եգիպտագիտության մեջ բնավ չի խոսվում թե այդ ինչպե՞ս Ամենհոտեպ IV հանպատրաստի հանգեց արեգակնային սկավառակի պաշտամունքին և Ատոնի միաստվածությանը՛ կատարելու համար հավատամքային այդպիս կտրուկ և արմատական հեղափոխություն: Եվ այդ, երբ հայտնի է արեգակի, այն էլ թևավոր արեգակի պաշտամունքը համատարած էր արիական դիցարաններում և հենց խուռիական դիցարանում ( Նկ. 2c,  հատված Հուրի-Միտաննիի Սաուսսատար արքայի կնքադրոշմից, մթա. 1450 ): Այն էլ արեգակի ութճյուղանի աստղով սկավառակը Կենաց Ծառի սնարին, դրա կողքին` զույգ առյուծներ և թռչնազգիներ... Այսինքը, հավատամքային այդ կտրուկ փոփոխությունը  միանշանակ ներմուծված էր խուռի-միտանական դիցարանից  (տե՛ս վերոնշյալ հղմամբ ): Եվ երիցս առավել, որ ըստ հենց նույն հեղինակների Ամենհոտեպ III մահվանից առաջ հենց Այ զորապետին էր հանձնարարել մանուկ Էխնատոնի թե՛ դաստիարակությունը և թե՛  իշխանության ղեկը մինչև մանուկ փարավոնի և իր դստեր Նեֆերտիտիի մեծանալը, որից հետո վերջինս անչափ մեծ դեր է խաղացել թե՛ իշխանական գործերում և թե՛ հավատամքային փոփոխություններում...
     Չշարունակենք, կլինի երկար և անբեկանելի:
    Եվս մեկ արմատական խնդրական արևմտյան թե արևելյան արևելագիտության մեջ ( և ոչ միայն...) շարունակում է բաց մնալ մեկ գերխնդրական. հարցերի համակողմանի և ամբողջական դիտարկումը, ինչպես նաև տվյալ պարագայում: Իսկ այդ ակնկալում է ընդհարացումների և վերացարկումների ունակություն, իմա՝ բուն էությունների բացահայտում, ինչը ակնկալում է բարձր էրուդիցիա և խորաթափանց ինտելեկտ: Հատկանիշներ, որոնք բոլորին չեն տրված, այլ՝ հիմնականում հանճարեղ պրպտողներին ցանկացած ասպարեզում: Այդ թվում հնագիտական ու հնէաբանական:

   Մնում է մեկ հարց. մի՞թե այդքան բանիմաց եգիպտագետները վերոնշալ դիտարկումներում այսքանը չգիտեին, թե՞ միտումնավոր շրջանցում են, ինչպես հրեական ծագմամբ արևելագետ Ի. Դիակոնովը Միջագտեքում և ողջ Առաջավոր Ասիայում արիական տարրի բացակայության ջանքերում:  Նույն այդ տրամաբանությամբ մեզ հետաքրքրեց հուդա-հրեական գործոնը այս հանգամանալից մատուցված կինովավերագրության մեջ:     
    Փոքր-ինչ տնտղումները հաստատեցին ենթադրությունս: Secrets d'histoire -Պատմության գաղտնիքները հաղորդաշարը և հատկապես «Néfertiti, mystérieuse reine d'Egypte» հաղորդումը պատրաստել և ներկայացնում էր լեհական հրեաներից ծագմամբ Stéphane Bern-ը և ( ընդհանրապես ֆրանս. F2 հեռուստաալիքը հրեա-հուդայական հենք ունի...):  Այս և նման շատ այլ դեպքերից կարելի է հաստատել մի քանի իրողություններ.   
   - Պատմագիտությունն ու հարակից գիտությունները միշտ էլ ունեցել են քաղաքական նշանակություն և գտնվել քաղաքակրթական կողմնորոշումների ազդեցության տակ:  
    - Այդ, ֆինանսական, լրատվական և մի քանի այլ ասպարեզների հետ եղել և մնում է հրեական նախասիրություններից կարևոր մեկը:  
    - Եվ այդ մասնավորապես վերաբերում է Հայկ. լեռնաշխարհի մշակույթներին, որոնք այս կամ այլ կերպ կարող էին խնդրահարույց դառնալ աստվածշնչյան դոգմաներին և դրա հեղինակությանը ( հանգամանալից տե՛ս. «Կոռումպացված հայագիտություն և հայություն» հղմամբ ):   
    
   Վասն արդարության պարտ ենք նշել նաև, որ հայ հայագետները նույնպես անաչառ չեն նման խնդրականներում, անտեսելով հուրրի-խուռիների ահռելի նշանակությունը հայ և ողջ Առաջավոր Ասիայի պատմամշակութային  իրողություններում, ինչպես տվյալ դեպքում եգիպտական: Խուռի-Միտանին հայկական ներկայացնելը այդպիսի մի աճպարարություն է: Հայկական էր հարևան Հայասա-Ազզի երկիրը, որի հետ Խեթիայի փոխհարաբերությունները բոլորովին այլ էին ( այդ մասին «Ովքե՞ր են եղել հուրրի-խուռիները» դեռևս անտիպ հետազոտությամբ )...
    Հուսով ենք, որ շարունակվող պրպտումները անաչառորեն դեռ շատ բան կլուսաբանեն, վասն հանուր ճանաչողության և ճշմարտության:

 
          Ալեքսանդր Վարպետյան                                     Մարսել, 24 հուլիս 2019 թ.