ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 24 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի

    
16.11.2017 թ. - Բանական բանակ
31
.08.2017 թ. - Ռուսական գործո՞ն...      
21.01.2017թ - Գալիք և ակնկալիք
16.11.2017թ.                                                  ԲԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ
 
      Կենդանիները հիշողություն ունեն, բայց միայն Բանական մարդն է ունակ
                                                                       կանխատեսնելու գալիքը...    
    Միայն հմուտ գրոսմաստերներն են կարողանում հաշվել 30-40 քայլ...
    Մեն միայն մարգարեներն են կռահում հեռավոր ապագան:
    Եվ միմիայն իմաստուն հանրույթները կհարատևեն, ինչպես նախամարդու թե  
   
նեանդերթալցու մեջ հարատևեց Հոմո սապիենսը, տիրացավ մոլորակին ու դեռ
                                                                        գաղութացնում է Տիեզերքը...
 
                                                                                                             
      Վերջերս ազգ- բանակի գաղափարը հաճախ է արծարծվում և անգամ վիճարկվում դրա հեղինակային իրավունքը: Մինչդեռ, այն բավականին հին հասկացություն է, հաճախ վերագրվելով այս կամ այն ռազմատենչ ցեղերին, ինչպես օրինակ ժամանակին մոնղոլական հորդաներն էին կամ վիկինգները թե վաչկատուն այլ ցեղեր: Այսինքն, այնպիսի էթնոսներին, որոնք արտադրության թե արարչագործության այլ հնարավորություններ չունեին և ստիպված էին ապրել ռազմական թալանով: Եվ ի վերջո ազգ-բանակի գաղափարը մեզ մոտ արծարծվում էր դեռևս 90-ական թվականներին ( տե՛ս «Ռուսական գործո՞ն» հոդվածը... ): Իսկ անցյալում մեզանից ավելի վատթար իրավիճակում էին ու աշխարհաքաղաքականորեն դեռևս են հրեաները: Սակայն, գերության մեջ և հետո մարգարեներն էին նրանց առաջնորդում: Արդ ունեն ազգային գաղափարախոսություն, գալիքի հեռահար տեսլական, հզոր բանակ և հատկապես գերհզոր հետախուզություն, սակայն չեն ներկայանում որպես ազգ-բանակ: Նրանց զորությունը այլուր է, բուն պաշտպանությունը՝  նույնպես: Նրանց համար 1 զինվոր 100 թե 1000 հակառակորդ արժե...  
    
     Ուշագրավ է հույն կենսագրագիր ու Դելփյան տաճարի քուրմ Պլուտարքոսի «Հույները զենքո՞վ թե՞ գրչով էին ավելի զորավոր» տրակտատը: Այն էլ ինչ-որ նախախնամությամբ «Ի՞նչ է նշանակում Դելփյան տաճարի սնարին այդ E'i տառը» տրակտատից հենց առաջ...       
    Հայերը նույնպես ունեցել են մեծ իմաստություն ( հենց այդ Է-Էության գերակայությամբ...) և  հզոր բանակ, հայտնի այրուձի, որոնք անգամ վարձակալվում էին հզոր տերությունների կողմից: Այն աստիճան, որ ըստ որոշ հունա-հռոմեական պատմիչների. որ կողմը նրանք բռում էին՝ այն հաղթանակում էր: Այդուհանդերձ, այդ հայոց չփրկեց պատմական գահավիժումից:
    Ազգ-բանակը չի փրկելու նաև այսօր...

  Զի, հայերը այլևս բազում միլիոնավոր հանրություն չեն, չունեն անսահման կենսատարածքներ, հարուստ բնահումք, չեն կարող ունենալ միլիարդավոր տնտեսություն, կայացման դասական պայմաններ ու հարատևման նախադրյալներ: Այն էլ արդի համասփռվածության, վիճակագրական և զարգացման գլխապտույտ պայմաններում ու նման կեցաձևում թե բարոյահոգեբանական իրավիճակում: Ուրեմն, հարկ էր որոնել կայացման բոլորովին այլ սկզբունքներ ու ձևեր, համապատասխան ընթացիկ ու գալիք մեծ վերափոխումներին: Անշուշտ, այդ բոլորովին չի նշանակում անտեսել մարտական պաշտպանության կարևորությունը, ոչ միայն ժամանակակից զինատեսակների, այլև՝ մարտական պատրաստականության առումներով:

   Ժամանակին մենք անդրադարձել էինք վերջին հանգամանքին, մասնավորապես «Հայոց Արա Աստծո ռազմական պաշտոնը» ակնարկով ( «Ինչություն» հատոր, Երևան 2004, էջ 15-23): Դրանում շեշտվում էր աստվածների դերը ոչ միայն ռազմական ասպարեզում, այլև՝ դիվանագիտական, երբ երկրների միջև հակամարտության ելքը որոշում էին սոսկ քրմապետերը ( ինչպես օրինակ՝ «Էնմերքարն ու Արրատայի տերը» շում. էպոսում): Իսկ սովորաբար բանակներին մարտի էին տանում սեփական ռազմի թե գերագույն աստվածների հովանավորության համոզմունքով, իսկ հաղթանակած արքաները հոխորտում էին հենց նրանց զորությամբ: Եղավ նաև ավելին, հռոմեական լծից ազատագրվելու համար հրեա ավազակապետը Քրիստոսին առաջարկեց իր տրամադրության տակ եղած «500 սրերը»: «Ես կգնամ այլ ճանապարհով» հրաժարվեց  Քրիստոսը:  Եվ նույնիսկ խաչվելուց հետո իր գաղափարաբանությամբ փլուզեց հռոմեական հսկա կայսրությունը: Նույնը բառացիորեն կրկնեց Լենինը, ակնկալելով անգամ համաշխարհային տիրապետություն: Գաղափարական ներշնչանքով խորհրդային բանակը հաղթեց երկրորդ աշխարհամարտում: Եվ նույն այդ գաղափարախոսությունը բանակում շարունակեց գործել նաև հետո, ի դեմս «քաղաքական պարապմունքների»:

  Ազգային բանակի հոգեբարոյական պատրաստականության հարցը բարձրացրել էինք նաև մենք «Ազգային բանակը ազգաբանական դպրոց ու դարբնոց» ակնարկով ( նշյալ հատորը, էջ 209-2012: Հոդվածը գրված էր 21.02.1995 թ.): Միայն թե այստեղ մարքսիզմ-լենինիզմի փոխարեն նախատեսվում էր երկու տարվա զինծառայությունը օգտագործել նաև ազգաբանական պատրաստականության նկատառմամբ: Այդ գաղափարը ավելի ուշ շահարկվեց այլոց կողմից, բայց՝  ինչպես միշտ, ոչ ըստ իր բուն էությամբ և ապարդյուն: Տիրացուները վերստանձնեցին երբեմնի «կոմիսարների» դերը...
    Այս թեմաներով 2001 թ. ունեցանք նաև մեկ ելույթ ՀՀ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Պետք էր միայն տեսնել, որ ժամը 17:00-ին, պարապմունքներից հետո և ճաշից առաջ, հոգնած ու սոված կուրսանտներով լեփ-լեցուն սրահը ինչպիսի մեծագույն հետաքրքրությամբ էր լսում ազգաբանական ու ծագումնաբանական այդ բանախոսությունը, թեև «կոմիսար-տիրացուի» խիստագույն հսկողության տակ: Պակաս խոսուն չէ նաև այն փաստը, որ Էությունը գաղափարական համակիրներ ուներ ամենատարբեր կառույցներում, հակառակամետ կուսակցություններում և ասպարեզներում, ներառյալ ռւժային ( ԱԱԾ, ոստիկանություն, բանակ), իրավական (Սահմանադրական դատարան, Դատախազություն ևն) թե սոսկ մշակութային դաշտերում: Թերևս, այդ էլ խիստ անհանգստացրել էր որոշ ուժերին և շրջանակներին, մեզ և Էությունը բնորոշելով որպես «նացիոնալ-ֆաշիստական»...
  Եվ այդ, երբ բացարձակապես նման երանգ իսկ չկար, թերևս ճիշտ ընդհակառակը: ժողովուրդների և հատկապես հարևանների հետ բարի-դրացիական փոխհարաբերությունների, ինչպես նաև հասարակական ներդաշնակության, բարոյահոգեբանական գիտակցության և ոգեղեն արժեքների առումներով:

  Այս դեռ առօրեական մակարդակով: Ավելի վեր ու ընդհանրականորեն «բանական բանակի»
(նաև ոգեկան  իմաստով )  գաղափարը արծարծվել է դեռևս 1989 թ. «Ոգեկոչ» պոեմի դպրության դիք Տիրին նվիրված հատվածում.
                                         ...Մինչ դու որպես դիք ու դիվանագետ,
                                          գոյամարտային գերիմաստության,
                                                              թե՛ գրիչ ու թե՛ սուր,
                                         արդ ավելի քան երեկ ու երբեք,
                                                             անհրաժեշտ ես մեզ,
                                         որ քանակի դեմ հանենք մենք որակ,
                                         ու բանակի դեմ՝ բանական զորակ...

                                                                        («Ոգեկոչ» հատոր, Երևան 1991, էջ 148 ):
 
 
      Ավելի ուշ, նույնը «բանական բանակ» վերաձևակերպմամբ այս գաղափարը ընդունվեց հեգնանքով, անգամ որոշ ֆիզիկոս-մաթեմատիկոսների կողմից: Եվ չգտնվեց մեկը հարցնելու համար. «իսկ դուք ի՞նչ եք, այ դմբոներ, մի՞թե ոչ «բանական եֆրեյտորներ», երբ մեզ դեռ գաղափարաբանական գեներալիսիմուսներ են խիստ անհրաժեշտ...
   Ախր, դեռ անկախացման տարիներին ահազանգում էինք .

   ԱԶԳԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ... ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ...
      Ինչն էլ կատարվում է այսօր...

     Մինչդեռ, այդ աղետի դեմ կա ողջ մի ոգեգաղափարական համակարգ (ԷՈԳՀ) ու դեռ «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարմայակ» հազարամյակային քառահատոր մի ամբողջ նախածրագիր: Վերոնշյալը, դրա մեկ կաթիլն անգամ չէ: Եվ նույնիսկ այդքանը չի ներծծվելու մեր քաղաքական փորձագետների ուղեղներում:   
        Զի,
       «Եթե քաղաքականությունը թե «ռեալպոլիտիկան»՝  ինչպես արդի բժշկությունը, զբաղվում է ընթացիկ հիվանդություններով ու «քիմիական» դեղամիջոցներով, ազգաբանությունն ու էաբանությունը՝ ըստ արևելյան ավանդույթների, հիվանդության բուն նախապատճառներով և արմատական բուժմամբ»:

  Բայց եթե մեկի խելքն առաք՝ մարմինը ձերն է ու ձերը, «ազգ-բանակը» թե «ազգ- անվտանագությունը»՝ նույնպես: Իսկ եթե միայն մարմինն առաք՝ քարը ձեր գլուխը...

   Իսկ այդ խելք-բանականությունը հենց ինքն ազգային ներաշխարհն է, ավելի պարզ՝  նույն ազգը,
որը որքան էլ տարաչափորեն առկա է բոլորի մեջ, առավելաբար խտացված է հանրության «գլխուղեղում», այլորեն՝  նրա հասուն մտավորականության և զգայուն հոգիներում: Մարմինը, ապաքինվում ու առաջնորդվում է ըստ այդմ:
Դրա համար հարյուր հազարավորներ անհրաժեշտ չէ լինել, ոչ էլ համազգեստ կրել կամ գրանցվել որևէ հաստատությունում: Եվ հետո այդ ամենը միանգամից էլ չի լինում: Այդուհանդերձ, ձևավորում է ինչպես նյութակազմության «բոզոն Հիգսը», այլորեն՝ «Աստվածային մասնիկը», կամ գլորվող միջուկի շուրջ ձնագունդը...
  Վերոնշյալ բոլոր առումներով, ազգ-բանակը հայոց չի փրկելու:
   Ոչ էլ «արի տուն», «թող ու փախիր» թե «սիկտիրը»՝  ջոջերին...


          Ալեքսանդր Վարպետյան                                Մարսել, 16 նոյեմբերի 2017 թ.
31.07.2017թ.                                              ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈ՞Ն...
                      
  Հեռանալիս լույսը մի հանգցրեք,
բայց փակեք ձեր բոլոր հաշիվները...

   Անկեղծորեն, այդ մասին չէինք մտածել: Թեև ՕՎԻՐ-ում 2002թ. առաջին անգամ մեր կացության կարգավիճակը մերժելու լուրը լսելուց ( այն էլ Մշակույթի նախարարի միջնորդությամբ ու անվճար ), բարձրաստիճան պաշտոնյաների մոտ ակամա արտաբերեցինք. «Տղաներ, այս ուրիշի ձեռք է...»: Պատասխան չեղավ, միայն ԱԱԾ ներկայացուցիչը քթի տակ արտաբերեց «Ուզում են մեզանից ազգ-բանակ սարքել...» (անունները չենք կարող տալ: Միայն կասենք, որ նրանք դեռ նախորդ՝ հոկտեմբեր 27-ից առաջ իշխանություններից էին... ): Այդուհանդերձ, նրանք ամեն ինչ արեցին մեր հարցին դրական լուծում գտնելու համար: Այդժամ կինոռեժիսոր Արման Մանարյանը  դիմել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որն ասել էր. «Այդ գործին ես խառնվել չեմ կարող», իսկ այլ մեկին՝ «Թող Վարպետյանը 10 տարվա կացության կարգավիճակ հայցի, 300 դոլարի ծախսը ես կվճարեմ»...
   «Տո՛ մենք կվճարենք» հուզվել էին այդ պաշտոնյաները (այդժամ ՕՎԻՐ-ում համարյա բոլորը Վարպետյան էին կարդում): Մնում էր ենթադրել, որ կարգադրությունը գալիս էր անձամբ Ռ. Քոչարյանից (ավելին կարող են ասել Սարգիս Հացպանյանը և Գալուստ Սահակյանը, բայց վստահ չեն ասի... ):

    Հետագա տարիներին և մեր համառ պրպտումների ընթացքում ռուսական թեման այդպես էլ չարծարծվեց: Շատ հպանցիկ ենթադրվեց հոկտեմբեր 27-ի հետ կապված մեր քննախուզության առնչությամբ, որը լույս տեսավ  2013 թ. Լոս Անջելեսում: Սակայն, շոշափելի փաստեր չկային:  Բացի ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի գիտաշխատող, գիտ. դոկտոր, ծագումով հրեա Վ.Ա.Շնիրելմանի 1992 թ. Հայաստանի վերաբերյալ հեգնական զեկույցից 1.
    «…1992 թ. Հայաստանում գրանցվել է ոչ քաղաքական, նեոհեթանոսական «Արևորդիք» կազմակերպությունը, որը ամեն տարի արևապաշտական ծեսեր է կատարում Գառնու տաճարում  ( խոսքը ԷՈՒԹՅԱՆ հիմնած ավանույթի մասին է… Լրացումը` մերը): Նեոհեթանոսական այլ մեկ «ԷՈՒԹՅՈՒՆ» կազմակերպություն ձգտում է իր գաղափարախոսությանը տալ մերձգիտական տարրեր: Նրա ճարտարապետ-գաղափարախոս Ալեքսանդր Վարպետյանը ձգտում է հատուկ փայլ տալ հայ ինքնությանը, ապացուցել նրա հնդարիական հիմքը` դրա համար դիմելով գիտական կեղծ հիմնավորումների: Ուշագրավ է, որ իր յուրահատուկ գաղափարախոսության որոնումներում Հանրապետական կուսակցությունը ժամանակին ուզում էր միաձուլվել «Էությանը»
( http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ):
     Իրականում եղել է միայն սերտ և երկարատև  համագործակցություն, մինչև 2000թ. գարունը և Ա. Մարգարյանի վարչապետ նշանակումը 2 ...  

     «Ռուսական գործոնի» հարցը, «Российский фактор» закрыл Армению для ученого из Франции» («Ռուսական գործոնը Ֆրանսիայի գիտնականի առջև փակել է Հայաստանը»)  խորագրով բարձրացվեց  epress.am լրատվականում նույն 2013 թ. ապրիլին, Զվարթնոցի օդանավակայանում , 3 օր մեր արգելափակման առնչությամբ (տե՛ս. https://www.youtube.com/watch?v=U7OVVrKrMCo&t=5s
  և http://epress.am/ru/2013/04/05/%C2%AB%D0%A0%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D1%84%D0%B0%D0%BA%D1%82%D0%BE%D1%80%C2%BB-%D0%B7%D0%B0%D0%BA%D1%80%D1%8B%D0%BB-%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8E-%D0%B4.html  ): Ուշագրավ է նաև, որ այդ միջադեպին անդրադարձել էր նաև ադրբեջանական MUSAVAT էլ. լրատվաթերթը, այն կապելով 1999թ. հոկտեմբեր 27-ի հետ
( http://musavat.com/news/gundem/Mehri-razilasmasi-gizlinlerini-acan-ermeni-etnoqraf-Irevana-buraxilmadi_148475.html?welcome=2 ):

   Այդ միջադեպի հետ կապված պակաս ուշագրավ չէ ևս մեկ դրվագ:  Այդժամ մենք  բժշկական խնամքի տակ էինք: Դեղորայքը մնացել էր ուղեկցող ճամպրուկում: Բժշական փոքր-ինչ զննումից հետո կարգադրություն իջավ մեզ թույլատրել ծանրոցների բաժնից վերցնել մեր դեղորայքը, ԱԱԾ-ի համազգեստավոր ոմն լեյտենանտի ուղեկցությամբ: Երբ ստորին հարկում անցնում էինք միջանցքով, չգիտես որտեղից մեր դեմը կտրեց համազգեստավոր մի ճմռթված ռուս սահմանապահ ծառայողուհի:
   -«Куда ты его ведёшь?» ( թարգ. «Ո՞ր ես դու նրան տանում») - խիստ չարացած բղավեց նա:   
   -«Какое тваё дело, он мой друг !» («Քո ի՞նչ գործն է, նա իմ բարեկամն է») -ոչ պակաս զայրացած բղավեց հայ ԱԱԾ-ականը: Եվ հիրավի, այդ տիկնոջ այլևս ի՞նչ գործն էր, երբ մենք արդեն տարանցիկ գոտում էինք և մեզ ուղեկցում էր կոչումով իրենից բարձր պետանվտանգության հայ սպան, այն էլ վստահ վերին հրահանգով: Երբ հասանք ծանրոցների բաժին, բաժնի խստադեմ պետը իմանալով ինչը-ինչոց է, զուսպ զայրույթով կարգադրեց անմիջապես բերել ճամպրուկը...
   
    Այս միջադեպը բոլոր իր մանրամասնություններով մնաց մեխված մեր հիշողության մեջ: Ընդունեք, որ սահմանապահ ծառայությունը Հայաստանում կատարում են ռուսական ուժերը: Բայց ինչո՞ւ նման խիստ միջամտություն և ոչ պակաս կատաղած պատասխան: Որտեղի՞ց գիտեր ռուս տիկինը մեր ո՞վ լինելը, երբ ժամանման գիշերը անձնագրային կետում որևէ ռուս ծառայող չկար և հետագայում ևս բոլոր հայերը բացառիկ հարգանքով էին, հերթապահ սպաներն էլ հայագիտական զրույցներ էին անում  ու հարցեր տալիս: Այդ միջադեպից մնաց մեկ համոզմունք. ռուսական և հայկական ծառայությունների միջև ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, իսկ մեր հարցի վերաբերյալ կար ու մնաց մի մեծ ծածկույթ:
  
   
Բայց ինչո՞ւ: Ո՞րն է ի վերջո այս բոլորի պատճառը, որը պահվում է «հույժ գերգաղտնի», ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանները՝  ծայրահեղ անհեթեթ ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_
ARTAROC.htm ), իսկ քիչ թե շատ բանիմաց անձանց կարծիքով պատճառը Էության գաղափարներն են, ըստ այլոց՝  հոկտեմբերի 27-ը: Ըստ մեզ՝ երկուսն էլ միասին: Ինչո՞ւ: 
     Նախ գաղափարական խնդրականի մասին: Դրանց և անվտանգության ծառայությունների հարաբերության վերաբերյալ բազմիցս անդրադարձել ենք: Հիշեցնենք միայն, որ Էություն Ազգային Իմաստության Տաճարը (ԱԻՏ) սփյուռքահայ «Հարատևման Ուխտ» ծրագրի հիմքով 15.09.1990 թ. հայրենիքում հիմնադրվել է ՀԼԿԵՄ-ին հարակից «Որոնում»  կենտրոնի տնօրեն, կգբ-ական բարձրաստիճան սպա ոմն Գրիգորի Վահանյանի առաջարկով և աջակցությամբ ( այդ իմացվեց փոքր-ինչ ուշ... Տե՛ս. www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan-1.htm ): Սակայն, Էության Խորհուրդը հրաժարվեց նրանց 15 000 ռուբլի զգալի ներդրումից, որոշեց գործել ինքնուրույն և հօգուտ հայ բոլոր քաղաքական հոսանքների, ինչպես հորդորել էր ԳԱԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը ( www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ): Այդտեղից էլ սկսվեց մեր ոդիսականը:
 Այդուհանդերձ Էության գաղափարները նրանց անհրաժեշտ էին, սակայն միայն առանց Վարպետյանի: Ուստի, առերևույթ թույլ էր տրվել գործել՝ մինչև չարաբաստիկ հոկտեմբերի 27...( տե՛ս. www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A&t=242s ): Առավել նշանակալիցը, որ այդ ոճրագործությունից  առաջ Էության գաղափարներով հետաքրքրվում էին հոկտեմբեր 27-ի գլխավոր զոհեր՝ Կ. Դեմիրջյանը,Վ. Սարգսյանը և 1999 թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Միասնություն» խմբակցությունը ( այդ թվում՝ Անդրանիկ Մարգարյանը, մինչև  27-ից հետո վարչապետ նշանակվելը... ): Այդքանը բավական էր, որպեսզի Վարպետյանը դիտվեր persona non grata, իմա՝ ոչ ցանկալի անձ, բայց կարծեք ոչ այդքան անհանդուրժելի:
 
    Չարաբաստիկ այդ իրողության և մասնավորապես 26.03.2000 թ. Վ.Պուտինի նախագահական ընտրությունից անմիջապես հետո մեր հետապնդումները սկսեցին դառնալ լուրջ նախանշաններ: Այդպես, 26.04.2000 թ. ԳԱԱ նախագահական սրահում  արիականության առաջին պատմամշակութային գիտաժողովին մենք չէինք հրավիրված: Մեկ-երկու գաղափարակիցների վճռականությամբ հրավիրվեցինք միայն վերջին րոպեներին որպես «հայարիականության հայր», գոնե ողջույնի խոսքի համար՝ ի հեճուկս թշնամական շատերի, այդ թվում ծանոթ ու անծանոթ կգբ-ականների և գեներալների ( www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A&t=436s ): Միջոցառումը բացահայտորեն միտում էր արիականությունը դարձնել իրանց գաղափարական հիմքը: Սակայն, ֆաշիզմից խուսափելու մեր նախազգուշական ելույթից հետո նախատեսված ամենամսյա գիտաժողովները չկայացան: Արիականության շահարկումները խափանվեցին, զի հանրության մեջ այն առնչվում էր մեզ և Էություն միաբանության հետ, ինչում էլ ճիշտ ընդհակառակը որպես ռասիզմ մեղադրվեցիքն ավելի ուշ... ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_ARTAROC.htm ) :   
   
Այդ միջադեպը մեր դեմ լարվող որոգայթների առաջին ցայտուն նախազգուշացումն էր:
  
  
Երկրորդը, փոքր-ինչ անց՝ 23.06.2000 թ., ոճրագործ Նաիրի Հունանյանի ԱԱԾ-ական «ինստրուկտոր» Կ. Պարունակյանի որդուս միջոցով ԱԱԾ փոխնախարար Գորիկ Հակոբյանին դիմելու հորդորանքի էր, իբր իրենց համակարգում «ազգային ինքնագիտակցության» հրատապ անհրաժեշտության պատճառաբանությամբ ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_120408_Gorik.htm ): Հանդիպել ենք միայն նրա օգնականի հետ և հրաժարվել որևէ ծրագրով կգն-ական փոխնախարարին ներկայանալու առաջակից: Հայելու այն կողմում անհայտները շատ էին...
    Այդ, նույն ժամանակաշրջանում երկրորդ գաղափարական ահազանգն էր, թեև արդեն հոկտեմբեր 27-ի հետ որոշ աղերսով:

   Երրորդ առիթը անմիջականորեն կապված էր նույն 2000 թ. սեպտեմբերի 15-ի՝  ԳԱԱ ակադեմիայում «Ծննդոց-ԱՅԱ» մենագրության շնորհանդեսի և Էության 10-ամյա հոբելյանի հետ: Այն նախ փորձեց խափանել հայտնի «չեկիստ» Գառնիկ Իսագուլյանը, սակայն նահանջեց կազմակերպիչների ու որոշ  մասնակիցների խիստ ըմբոստացմամբ: Այնինչ, այդ համակարգից մի քանի այլեր դրսում «աժիոտաժներ» սարքեցին, իսկ լոսանջելեսյան մի «օպերատիվնիկ» հեռուստատեսությամբ դեմ արտահայտվեց այդ տեսությանը ( www.youtube.com/watch?v=vPIivfD70Xw&t=1063s , տե՛ս 14:25 - 17:43 րոպեները):   
   Ակադեմիայի այս մ
իջոցառումը տեսագրում էին Հայաստանում պրոռուսական գալիք  «Կենտրոն» հեռուստատեսության  օպերատորները, շատ մատչելի վարձով ( սիմվոլիկ ընդամենը 20$... ): Այդ տեսաժապավենը դիտել էին ԱԱՆ/Ծ-ում և մեր մի քանի պաշտոնյա համակիրներ զգուշացվել էին հեռու մնալ Վարպետյանից, զի նա «արիականության հետ իբր ինչ-որ այլ ծրագրեր է իրականացնում...»
(
www.youtube.com/watch?v=xMo8l_M_gLU&t=570s ): Իմա այն, ինչը տարիներ անց  ԱԱԾ-ի կողմից  պաշտոնապես կներկայացվի որպես  մեղադրանք, մինչ այդ հրապարակվելով դաշնակցական «Հայոց աշխարհ» օրաթերթի ինչ-որ համարում, ոմն Վահան Գևորգյանի բացահայտ կեղծարարությամբ ( http://www.armworld.am/detail.php?paperid=4562&pageid=140413&lang=_ar ): Նույն բանսարկումը վերահրապարակվել էր «Առավոտ» օրաթերթի 09.04.2013 թ. թողարկման մեջ, վստահաբար կապված Զվարթնոց օդանավակայանում  03-06.04.2013 թ. վերոնշյալ միջադեպի հետ, ինչն արդեն ԱԱԾ-ի ձեռքն է հուշում և շատ ավելին 3... ( http://www.aravot.am/2013/04/09/228469/ ): Առավել ևս, որ նույն ժամանակահատվածում այլ մեկ կգբ-ական լրատվամիջոց թռուցիկ հրապարակում է այլ մեկ եղծություն, կապված հոկտեմբեր 27-ի հետ, այս անգամ ակնարկելով մեր ինչ-որ կապերը արտերկրյա ինչ-ինչ ծառայությունների հետ ( տե՛ս. http://www.armversion.am/2013/02/15/ժամանակի-մեքենա-սերժ-սարգսյանի-քաղա-2/ , չբացվելու դեպքում. www.eutyun.org/S/2/AVG/AVG_130228_Hangucalu&um.htm ):    

    Այսինքն, ԱԱԾ-ի արդի մեղադրանքը ռասիզմի վերաբերյալ հունցվել է 2013 թ. Զվարթնոց օդանավակայանի միջադեպի առնչությամբ
( դե՜հ, ի պատասխան հասարակական աղմուկին մի բան պիտի հորինեին...), և հետադարձորեն վերագրվել 11 տարի առաջ, 2002 թ. մեր վտարմանը : Այսինքն, նախնական անորոշ իբր «նպատակահարմար չէ»  պատճառաբանությունը տարիների ընթացքում վերաճել է «ՀՀ անվտանգության լուրջ սպառնալիքի, ապա՝  արտերկրյա ինչ-ինչ կապերի, և ի վերջո ռասիզմի և համարյա նացիստական էթնիկական «մաքրագործությունների»...
   Մինչդեռ, ԳԱԱ-ի 15.09.2000թ. միջադեպը
եղել է մինչև տարիներ անց հոկտեմբեր 27-ի մեր քննախուզությունը (առաջին ակնարկը՝ 2003 թ., «Ազգային խաչբառ» գրքույկով, այնուհետև 2013 թ. վերոնշյալ «Ազգային խաչքար» հանգամանալից քննախուզությամբ), ինչը արվել է մեր վտարումն ու հետապնդումները լուսաբանելու համար:
 
   Այդ քննախուզությունը, որտեղ ընդամենը մեղսակցության մեջ մեղադրվում էր ռուսական կողմը, արդեն աններելի էր և այլևս «հույժ գաղտնի»: Ուստի, ամեն կերպ հարկավոր էր Վարպետյանին ոչ միայն հայրենիք չթողնել, այլև դատապարտել կատարյալ մոռացության, դրա հետ հոկտեմբեր 27 բացահայտումները: Մի հանգամանքը, որն ինքնին միմյանց հետ առնչում է վերոնշյալ երկու տարբեր թվացյալ պատճառները: Երկուսն էլ հնարավոր էին թե՛ առանձին-առանձին և առավել ևս միասին:        
   
Վերջերս դրսևորված մեկ երևույթ գալիս է ամրագրելու երկուսն էլ. Վարպետյանի առջև ինֆորմացիոն դաշտի կատարյալ սահմանափակումը և նրա գաղափարների ամենալկտի յուրացումները, ապագայում ևս հետքերը մաքրելու նկրտումներով. ( http://www.eutyun.org/S/Ashx/DJAKATAGRAKAN.htm ):   

   Այսու, մենք ակամա մնում ենք 1999 թ. հոկտեմբեր 27-ի կենդանի վկան:   
   Ինչ վերաբերում է «ռուսական գործոնին». այդ հերքելու թե հաստատելու մի քանի հնարավորություններ կան: Առաջինը. Հելսինկիի Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎԳ) հայցը ՀՀ դատարանում: Մեղադրանքի անհեթեթությունը այնքան բացահայտ է, որ դատարանի բացասական որոշումը կարող է գալ միմիայն վերևներից, այն էլ «պետական հույժ գաղտնի»  վարագուրմամբ: Իսկ մնացյալը դրանից հետո...
     Մեկ բան կարող ենք աներկբա ասել.  
   Չարիքի արմատները մեր երևակայությունից անչափ ավելի խորն են: Իսկ եթե մեր պարագայում գործել է «ռուսական գործոնը» (այն էլ ոչ միայն այդ կամ նրա ձեռքերով...), ապա իրավիճակն ու հետևանքները պարզապես ճակատագրական են: Զի, մենք հատկապես հակառուսական ոչինչ չենք արել, երբ հակառուսական կատաղի քարոզչություն տանողները ո՛չ իշխանություններին և ո՛չ էլ ռուսական կողմին առանձնապես չեն անհանգստացնում, բայց ոչ էլ գաղափարական որևէ ծրագիր ունեն:  Մինչդեռ, մենք միայն ջանացել են փարատել անհետացող այս ազգի կործանիչ հանգամանքները և ապահովել նրա հարատևման ուղիները: Եվ եթե այդ «սպառնալիք է» ռուսական գործոնին, ապա հարկ է ընդունել, որ հայոց ճակատագիրը կանխորոշված է: Իսկ հայ իշխանությունների կողմից այդ աներևակայելի ևս մեկ ոճրագործություն, այս անգամ ընդդեմ ողջ ազգի...
     Ուստի, մեր պայքարը հիմնականում մնում է սոսկ գաղափարական, վասն ճշմարտության ու այս թշվառ ժողովրդի համեստ և արժանապատիվ գոյատևման: Թեև նա այս բոլորը բացարձակապես չի գիտակցում՝ ոչ էլ իրեն կենաց-մահու չափ անհրաժեշտ էիզմ աշխարհայացքն ու Էություն ոգեգաղափարական համակարգը, իսկ գրոց-բրոց մտավորականությունն էլ իր բանսարկումներով թե նախաձոտ անտարբերությամբ փոքրոգաբար նպաստում է այլոց հրեշավոր այդ ծրագրերի իրականացմանը:
     Եվ հենց այդ էլ այս հինավուրց և համամարդկային մշակույթի մեջ մեծագույն ավանդ ունեցող՝ արդ զեղչված ժողովրդի թշվառության հիմնապատճառն ու ճակատագրական ողբերգությունն է...
 

    Վերադառնալով «ռուսական գործոնին», ապա այն այս կամ այն չափով միանշանակ առկա է, այսպես թե այնպես առնչվելով նաև 1999 թ. պետական ոճրագործության հետ: Տարիների հեռավորությունից և ընթացիկ իրադարձություններից այդ ավելի ու ավելի է երևակավում, ժամանակի հետ բացահայտվելով էլ առավել: Իսկ այս ամենի վերաբերյալ շատ ավելի մանրամասն տե՛ս մեր «Քանի դեռ ողջ է Կաշչեյ Անմահը» քննախուզությունում  (առաջին մասը հետևյալ հղմամբ. www.eutyun.org/S/2/AVG/AVG_151015_Kashchey-1.htm ):
   Մնացյալը թերևս մոտ ապագայում: Այսքանն անգամ ակնարկում է, որ այս գործը խորքային դեռ շատ աղմկարար շերտեր է պարունակում: Այլևս ոչ այնքան մեզ հետ կապված: Գուցև հայոց պատմության ստորագույն էջերի մեկը, եթե ոչ՝ ամենաստորագույն...


   
 1 Դրանից առաջ արիականության թեմաներից խիստ անհանգստացած էր հրեական համայնքը, դրա մեջ ենթադրելով հակասեմիտականություն, ինչը բոլորովին չկար ու չէր էլ եղել:

  2 Այսուհանդերձ, համաձայն «Արիականք» ազգային գաղափարախոսության առաջարկին ( Երևան 1997 թ. էջ 178 ),  նույն Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ, 15.08.2002 թ.( հենց մեր վտարման տարում... ) ստորագրվեց ՀՀ Կառավարության N 1302 Ն որոշումը` ըստ որի ՀՀ գիտության ու տեխնիկայի զարգացման գերակա գիտաճյուղերի մեջ առաջնայնությունը տրվում էր… հայագիտությանը ( տե՛ս.  www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ):
 Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ռ. Քոչարյանի հետ փակ մի ընթրիքի ընթացքում, Ա. Մարգարյանը փորձել է խոսել մեր մասին, սկսելով հայագիտության անհրաժեշտությունից: «Մենք հայոց պատմություն չենք անցել...»- եղել է Քոչարյանի խուսափողական
պատասխանը...

    3 «Առավոտ»-ի գլխ. խմբագիր Ա. Աբրահամյանի հետ 2000 թ. ունեցել ենք հեռուստատեսային բավականին ջերմ հարցազրույց հենց արիականության թեմաներով, առանց որևէ էթնիկական ակնարկների (
www.youtube.com/watch?v=n8So9O32Gp4&t=145s ): Հետագայում ևս «Առավոտը» սատարել է մեզ մինչև 2005 թ. հրապարակելով մեր նյութերը վտարման վերաբերյալ: Դրանից հետո կտրուկ փոխեց իր վերաբերմունքը, վստահաբար ԱԱԾ-ի գործակալների ներգործությամբ և բանսարկումներով: Այս մեկ հրապարակումը դրա ապացույցն է, թեև դժվար թե այդ վերահրատարակությունը սոսկ «Առավոտ»-ի նախաձեռնությունը լիներ: Չենք բացառում «Հրեական գործոնի» առկայությունը այդ շրջանակներում: Իսկ եթե եղել է, ապա տվյալ դեպքում վստահաբար գործել է ԱԱԾ/KGB միջնորդական կապերով...

  4 Ի դեպ, 2002 թ. մեր որդուն իր ԱԱԾ-ական ընկերները զգուշացրել էին, որ իր հոր դեմ գործ է սարքված, ինչ էլ այդժամ որդին հայտնել էր մեզ ( դե այդ ինքնի պարզ էր...): Սակայն այսօր նա չի համարձակվի վկայություն տալ հասկանալի պատճառներով... ( այդ մասին այլ առիթով):

   

          Ալեքսանդր Վարպետյան                                                            Մարսել, 31, հուլիսի, 2017 թ.

21.01.2017թ.
  ԳԱԼԻՔ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔ  
   
  «Հեռուն տեսնելու համար հարկ է վեր կանգնել,
պայծառատեսության համար՝
կուրանալ...»                                       
     Բոլորին միանշանակ պարզ է, որ այս ապրիլյան ընտրություններով ևս ոչինչ չի փոխվելու: Ամենայն զարգանալու է այնպես՝ ինչպես ծրագրված է և  ինչպես չնչին տարբերակներով կատարվել է վերջին 2-3 տասնամյակներում: Այս անգամ ևս հանրային ողջ ուշադրությունը մի քանի ամիս կկենտրոնանա գալիք ընտրությունների, դաշինքների և աճպարարությունների վրա, ապա տեղիք կտա հուզմունքերի և ընկճումների, այնուհետև իրադարձությունների նավը կգնա իր ծանոթ հունով, մինչև մյուս տարի և այդպես շարունակ:

   Իրականում այդ միմիայն մեզ մոտ: Զի, Հայաստանում ոչինչ կարևոր չի որոշվում: Մինչդեռ, աշխարհում փոթորկումները շարունակվում են արագ և անկանխատեսելի զարգացումներով: Հասարակագետները,  քաղաքագետները, էթնոհոգեբանները թե այլք ջանում են կռահել իրադարձությունների տրամաբանությունը, բարձրացնում քաղաքակրթությունների բախման, սոցիալիզմի նահանջի, ազգայնականության աճի, հավատամքային համակարգերի, հասարակատիպերի, կրեացիոնիզմի ու էվոլյուցիոնիզմի հակամարտության
( http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_080214_KreacOrEvol.htm ), և աշխարհի գալիք ճակատագրի վերաբերյալ գերխնդրականներ: Շատերը նահանջ են տեսնում պատմական առաջխաղացման ձեռքբերումներից, մյուսները ենթադրում միջազգային նոր հասարակարգերի ու փոխհարաբերությունների ձևավորման գործընթաց՝  նահանգներում սուր կապիտալիզմի վերահաստատում, Եվրոպայում՝ փուլուզումներ, Արևմուտք-Արևելք՝ ԱՄՆ-ԵՍ-ՌՖ-Չինաստան, նոր փոխհարաբերություններ և այլն:

   Սակայն, եթե այդ ամենին նայենք ոչ թե տեղամասային կամ թռչնային բարձրությունից, այլ՝ գոնե  արբանյակային, առավել ևս՝ գալակտիկական ուղեծրերից,  ապա այս ամենում կտեսնենք տիեզերական խիստ օրինաչափություններ և մասնավորապես «կոնվեկցիոն շրջանառությունը»՝  իր տատանողական Հակադարձման օրինաչափությամբ ( իմա՝ դիալեկտիկական պարույրի) : Երկհազարամյա հայոց խնդրականն էլ հարկ է դիտել միմիայն այս կտրվածքով, էիզմի պրիզմայով, «բանականությունն է բնորոշում կեցությունը» և իհարկե էվոլյուցիայի «ֆլուկտուացիոն»1 սկզբունքներով: Ցավոք, այդ տեսանելի չէ անգամ ակադեմիական թե փիլիսոփայական ուղեղներին, ո՞ւր մնաց սոսկ քաղաքական թե քաղաքագիտական այրերի: Նրանք, ինչպես միշտ. տարված են ընթացիկ և սոսկ կեցական խնդրականներով, ինչպես «ջրմուղ-կոյուղու» վարչությունները: Քաղաքական «ջրհեղեղներով թե երկրաշարժերով» չեն զբաղվում և չեն էլ տեսնում...

  Մինչդեռ, աշխարհաքաղաքական տեսաբանները այդ ամենը և մասնավորապես առաջատար  որոշ սոցիոհոգեբաններ, այդ ամենը դիտարկում են նաև ըստ  գլխուղեղային կիսագնդերի աջ-ձախ հարաբերակցության, արդի արևմտյան քաղաքակարթությունը բնորոշելով ռացիոնալ ( իմա՝ ուղեղային ձախ՝ արական կիսագնդի գերակայությամբ. տեխնոլոգիաներ, գիտական հաշվարկներ, իբր ռացիոնալիզմ ), անցյալ կամ արևելյան քաղաքակրթությունները  աջ՝ իգական (զգայական) կիսագնդի  արարչական գերակայությամբ ( այդ բոլոր հանգամանալից «Ձեր գլխուղեղը» դեռևս անտիպ, բայց խիստ արմատական տրակտատում: Երբևէ կհրապարակվի...  ): Լավագույնը դիտվում է դրանց նոր համադրումը, հավատամքային համակարգերից ավելի ոգեղինության գերակայությամբ: Այսինքն՝ իդեալիզմի և մատերիալիզմի, թեիզմի և աթեիզմի, կրոնի ու գիտության մեկ թե մի քանի աստիճան վեր համադրությամբ: Այս գործընթացը  արդեն նկատելի էր խորհրդային և կապիտալիստական, Արևելք-Արևմուտք հակադրամիասնությամբ ու համադրմամբ, ինչպես էիզմի մեկ հիմնադրույթում. «Ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես ԷԻԶՄ» կամ  ինչպես, «թեզ-անտիթեզ-սինթեզ» հեգելյան  սկզբունքով 2: Սակայն, մարքսիստ-լենինիստները այդ իրենց դոկտրինայի հիմքում չդիտարկեցին...

   Մինչդեռ, միանգամից ակնհայտ է, որ այդ հենց ամենանպաստավոր և բուն ազգային հանգամանք  է, միաժամանակ լինելով համամարդկային, իր բոլոր ասպարեզներում: Այս առումով հայագիտության և հին արևելագիտության, մասնավորապես ելակետային Գյոբեկլի թեփե-Պորտասար քաղաքակրթության լուսաբանումը ստանում է բոլորին այլ և գերկարևոր նշանակություն: Ինչին, ի միջի այլոց, ի սկզբանե ձգտել էինք մենք, որպես ազգաբան և էաբան:
    Կարող ենք վստահ լինել, որ այսքան պարզ իրողությունն անգամ այդքան հեշտ չի ընկալվելու և չի ընդունվելու կարծրատիպային՝ թեկուզ ակադեմիական նեղ «մանրադիտակների» կողմից: Սակայն, միշտ էլ այդպես է եղել, թեկուզ ողբերգական ընդդիմություններով, որոնք այդուհանդերձ չեն կասեցրել մարդկային մտքի և կեցության էվոլյուցիան: Այսօր առավել ևս, զի ողջ մարդկությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև է, որոնելով համամարդկային մասշտաբի լուծումներ, լինելիության բոլոր ասպարեզներում: Այնինչ, «Փոքր կամ տեղամասային խնդրականները ինքնաբերաբար լուծում են մեծերի մեջ ու դրանց հետ»...
  Եվ հենց այստեղ է հայոց այդքան ակնկալվող առաքելությունը, առանց որևէ սնապարծության և հնարավորինս լայն համագործակցությամբ բոլոր հնարավոր գործընկերների հետ և հատկապես՝  հարևանների: Նկատենք, որ գաղափարական թե կեցական ռեֆորմացիաները անպատճառ հզոր քաղաքակրթություններում չեն ծնվում: Թերևս ընդհակառակը, ինչպես. «Ճաքը թույլ տեղ է փնտրում, ճառագայթը՝ ճաք...»:

  Որքան էլ խրթին ու  սոսկ տեսական թվա, այս տեսլականների կողմնակիցները կգտնվեն ինքնաբերաբար՝ «բնական ընտրությամբ» և կընդլայնվեն գիտակցական զարգացումներով, ինչպես եղել է մարդկային ողջ գոյության և քաղաքակրթական էվոլյուցիայի ընթացքում: Թեկուզ վերուվարումներով, տեղատվություններով ու մակընթացություններով և «կոնվեկցիոն շրջանառությամբ», ինչպես վերջին տասնամյակներում և ավելի բուռն հենց այսօր:
    Առավել ընկալունակության համար այս տեսլականները անվերջ համեմատեք ընթացիկ իրադարձությունների, դիտարկումների թե քննարկումների հետ: Այդու, հայ մտքի
 խեղճությունը ավելի ու ավելի ընկալելի կդառնա, իսկ այդ կօժանդակի ձեր գիտակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ի փոխարեն անպտուղ բողոքարկումների, միշտ նույն անիմաստ  չաչանակությունների և կրկնվող «մարգարեացումների»:  Զի, հիմնական խոչընդոտը մնալու է հենց գիտակցության  պակասը, ինչպես հաճախ առանց խորն ըմբռնման միայն կրկնվում է. «Բոլոր չարիքները բխում են տգիտությունից», իսկ ըստ մեզ. «Ազգերը մեռնում են տխմարությունից», ինչպես եղել է միշտ և կլինի նաև ապագայում...
 
   
Հարկ է նաև գիտակցել, որ այս ամենը ակնկալում են էական  լուծումներ կատարելապես համահունչ ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի հետ:  Իսկ այն ոգեգաղափարական արմատական ՌԵՖՈՐՄԱՑԻԱ է, որի տարբեր դրսևորումները կեցության մեջ և հոգևոր ասպարեզներում աստիճանաբար բացահայտվում է հենց վերջին տասնամյակներում 2: Մինչդեռ, հայ իրականությունը, գիտակցությունն ու միտքը մնում են լճացած և ավելի ու ավելի թաղվում անելանելի ճահճուտում: Այդ էլ մոտ 40-ամյա «Հարատևման Ուխտի» և դրա ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի առկայությամբ և հիմնադրույթների մեկ առ մեկ ինքնահաստատման ( www.eutyun.org/S/E/E/E.htm
, www.eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm և  հարակից նյութերը): Բայց այդպիսի էական ռեֆորմացիաները մեկ-երկու սերունդի խնդիր չեն, թեև միշտ էլ խմորվում, ծլարձակում և բարգավաճում են «յուղի կաթիլային» համասփռմամբ: Զի, «Լեռը մանրադիտակում չի երևում և որքան ահագնային է այն՝ նույնքան հեռավորությունը է անհրաժեշտ դրա ընկալման համար», նաև բարձրություն և «կուրացում» վսան պայծառատեսության:
  Վկա ոչ հեռավոր անցյալի և ընթացիկ համաշխարհային իրադարձությունները: Իսկ այս բոլորը հերթական անգամ հիշեցվում է հենց դրանց և իրավիճակների լուսաբանման ակնկալիքով: Զի.

     «ՀՈԳԵՎՈՐ ԱՉՔԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ»:

      Ալեքսանդր Վարպետյան                                                            Մարսել, 21, հունվար, 2017 թ.
 

 
   1 Լատ. fluidus- հեղուկ արմատով  fluctuatio- ծփանք,տատանում,տարերք, եռք  հասկացությունից: Տեսական ֆիզիկայում օգտագործվում է նախաստեղծ «քվանտային օվկիանոսի» առնչությամբ, այստեղ` նաև առավել խորն ու ընդգրկուն իմաստաբանությամբ և այլազան աղերսներով, ինչին էլ նվիրված է էիզմի տեսադաշտն ընդլայնող դեռևս անտիպ համանուն դիտարկումը:
 

 2 Ըստ Iindependent կայքում հայտնված հաղորդագրության,  Հռոմի Ֆրանցիսկոս Պապը էվոլյուցիան և Big Bang հայտարարում է իրական, պնդելով նաև, որ «Աստված էլ մոգական փայտիկով հրաշագործ մի  կախարդ չէ» ... ( http://www.independent.co.uk/news/world/europe/pope-francis-declares-evolution-and-big-bang-theory-are-right-and-god-isnt-a-magician-with-a-magic-9822514.html ):
   Ժամանակին նման հարցեր բարձրացրել էին այլք՝
Հովհաննես-Պողոս II  Պապը (1996 թ.), ապա Բենեդիկոս XVI ու նաև տիբեթյան Դալայ լամա XIV: Բենեդիկոս XVI-ի և իր շրջապատի համոզմամբ  էվոլյուցիայի հիմքում դրված է բանական ծրագիր: Այսինքն՝ Էություն (ուրիշ էլ ի՞նչ... ):
  Պարզ է, այս բոլորը պապուասներին հասու չէ...