ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 12 )

 վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
10.08.2010թ.-
Հայկական ֆաշի՞զմ
19.08.2010թ. - Մեր սուրը... «պարտքով» դրեցի'նք պատյան
21.08.2010թ - ...Եւ արթնացանք Ռուսաստանում

21.08.2010թ 19.08.2010          ...ԵՒ ԱՐԹՆԱՑԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

                                                                            http://www.lragir.am/armsrc/society37745.html

      Ռուսաստանի նախագահի իրոք պատմական այցը կայացավ: Այն պատմական ու հատկանշական էր նրանով, որ այդ այցի հաջորդ օրը մենք արթնացանք արդեն Ռուսաստանում: Այդ այցն ու ստորագրված փաստաթղթերը վերջապես ամեն ինչ իրենց տեղը դրեցին եվ, ինչու ոչ՝ «մեր երազկոտ հոգիներին բերին խաղաղ հանդարտություն»:   Քանզի այդ այցի շնորհիվ՝ մասնավորապես եվ հատկապես.  

-Մենք ազատվեցինք թշնամի կամ բարեկամ փնտրելու եվ որոշելու հոգսից, քանզի «նորից ու կրկին»  հայտնվեցինք ու տեղավորվեցինք ի վերուստ մեր համար կանխորոշված ու նախագծված տրաֆարետի մեջ: Այն է՝ Թուրքիան թշնամի, Ադրբեջանը թշնամի, Վրաստանը՝ չկամ, Իրանը՝ կամ-կամ: Միակ հույսն ու ապավենը այս աշխարհում՝ Ռուսաստանը:  

 -Մենք ազատվեցինք արտաքին քաղաքականություն մշակելու եվ վարելու հոգսից, քանզի, նախ մենք որեւիցե մեկի հետ՝ հատկապես հարեւանների, այլեւս խոսելիք չունենք, եվ երկրորդը, ոչ ոք մեզ հետ խոսելու կարիքը չունի, քանզի մեզ վերաբերող ցանկացած հարց արդեն դառնում է Ռուսաստանին առնչվող խնդիր:  

 -Մենք ազատվեցինք սեփական երկիրը պաշտպանելու հոգսից, քանզի, բացարձակապես ամուլ լինելով դիվանագիտության ոլորտում, ի վիճակի չլինելով ստեղծել սեփական անվտանգության դիվանագիտական ու քաղաքական երաշխիքներ, հարցը հանգեցրինք զուտ ռազմական երաշխիքների ստեղծմանը եվ սեփական բանակն ու անվտանգության ամբողջ համակարգը փաստորեն հանձնեցինք օտարին:  

 -Մենք ազատվեցինք սեփական հողին տեր կանգնելու հոգսից, քանզի հողը նրանը չէ, ով նրա վրայով քայլում է, այլ իրականում նրանն է, ով այդ հողը պաշտպանում է:  

 -Մենք ազատվեցինք ազգային իշխանություն ձեվավորելու անհրաժեշտության հոգսից, քանզի Հայաստանի իշխանությունը այսուհետ դադարում է որպես այդպիսին լինելուց ու դիտվելուց եւ նմանվում է պարզապես սնանկացած մի հաստատության ժամանակավոր կառավարչի: Հարկ է նշել, որ զգալով, որ երկրում անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ է եւ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, կառավարող խումբը, իշխանությունն իր ձեռքում պահելու տեսանկյունից կատարեց հիրավի հանճարեղ քայլ: Նա ոչ թե իշխանափոխությունը դարձրեց անհնարին, այլ ավելին: Իր այս քայլով նա իշխանափախությունը դարձրեց պարզապես անիմաստ: Հաստատության սնանկացումից հետո էական է արդյոք, թե ով է լինելու նրա ժամանակավոր կառավարիչը:  

Ավելի պարզ ասած, պատմության մեր այս հատվածում մենք վերջապես ազատվեցինք քաղաքականությամբ՝ իր իսկական ու բուն իմաստով զբաղվելու հոգսից:    

Այսինքն, կրկին եկանք հանրահայտ մի ճշմարտության՝ հայը կարող է դիմանալ ցանկացած փորձությանը, բայց ոչ երբեք՝ սեփական անկախությանը:  

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  Հազվագյուտ դիպուկ և համարձակ դատողություն, թեև հավանաբար ծածկանվամբ: Այլ կերպ դժվար թե լիներ, երբ գաղութում ես կամ գաղթական: Այսուհանդերձ թույլ ենք տալիս մեկ լրացում.

 

  ...ԵՎ ԱՐԹՆԱՑԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ: Այո', բայց մնալով դարավոր մեր քնի ու մղձավանջների մեջ:

 

19.08.2010թ.                               ՄԵՐ ՍՈՒՐԸ...  «ՊԱՐՏՔՈՎ» ԴՐԵՑԻ'ՆՔ ՊԱՏՅԱՆ

                                        
10.08.2010թ.

                                   ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՇԻ՞ԶՄ…

                                                                      http://www.lragir.am/armsrc/comments37493.html  

                                         

                                                   
Հայկ. կեռխաչեր տարբեր հուշարձաններից:  Ձախից` Մեծամոր,(-3-րդ հզ ):      
                                                      Աջ կողմում` Հայոց Ազգագրական Ընկերության կնքադրոշմը ( 1906թ.):

 

   Եթե ձեր բնակարանն անտեր է, ապա այն արագորեն կզբաղեցնեն տարականներ ու տարատեսակ կրծողներ, երբ ձեր այգին է անտերունչ` վայրի ու վայրենի ջունգլին, իսկ հոգևոր անդաստանը` «փարիզյան կանաչին», մտավորական սողուններ, գաղափարական միջատներ, գիշատիչ միջակություններ, էրուդիտ «դինոզավեր» և խոտակեր «մշակութաբաններ»: Էրուդիտ «դինոզավեր», զի.

   Առանց էութենական «կալորիաների»  ծով ինֆորմացիաներով սնվող էրուդիտները նույնն
            են, ինչ հսկայամարմին, բայց մի բուռ գլխուղեղով խոտակեր դինոզավրերը: 
 


     «
Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐԸ  ԵՎ  ԷԻԶՄԸ
 » ակնարկի Հետագրության մեջ, մենք անդրադարձել էինք «Լրագիր. am» էլեկտրոնային թերթում «Մտածել նորից չստացվեց» խորագրով նման մի մշակութաբանի հոդվածին, որտեղը հեղինակը ջանում էր վերլուծել հայ մտքի պատմական ու արդի իրավիճակը, քննադատում վերջերս լույս տեսած փիլիսոփայության մի քննախոսություն, և դրանում նժդեհականությունը բնորոշում որպես իտալո-գերմանական ֆաշիզմի տարատեսակ:

   Եվ ահա նույն հեղինակը նույն «Լրագիր. am» էլեկտրոնային թերթի 9.08.2010 թողարկման մեջ անդրադառնում է «Հայկական ֆաշիզմ»-ին, որտեղ հերթական անհեթեթություների մեջ գտնում ենք հետևյալ պարբերությունը.

    
  «… Ինչպես ամենուր Ռուսաստանում և Եվրոպայում, Հայաստանը ևս չխուսափեց քաղաքացիական պատերազմից: Կային օբյեկտիվ պատճառներ: Աշխարհում կապիտալիստական համակարգի ճգնաժամի և, հետևաբար, լիբերալիզմի պարտության տարիներն էին, գաղափարախոսական բևեռացման տարիներ: Ոմանք համակրում էին բոլշևիզմը, նույնիսկ ստալինիզմը, ինչպես Արշիլ Գորկին, մյուսները` ֆաշիզմը, ինչպես Կ. Զարյանը կամ Հ. Օշականը: Դա մի իրադրություն էր, որ բոլորովին նման չէ ներկային: Կրկնություն տեսնում է միֆոլոգիական մտածողությունը»:

 

    Արշիլ Գորկու համակրանքը ստանիլիզմին մեզ անհայտ է ու տարակուսելի, նկատի առնելով

տաղանդավոր գեղանկարչի սյուռեալիստական աշխարհընկալումը: Իսկ, եթե դրա հետ եղել են նաև «ստալինյան հետաքրքրություններ», ապա այդ ոչ մի դեպքում գաղափարախոսական` այլ միմիայն «կոնյուկտուրային», իմա` իրավիճակային, նկատի առնելով նրա հայկական ծագումը, Երկրորդ աշխարհամարտը, հակաֆաշիզմը, օտարությունն ու այլն հանգամաքներ, ինչպես շատ հայերի ու նման այլոց պարագաներում, այդ թվում` հրեաների:
   Ինչ վերաբերում է Կ. Զարյանի և Հ. Օշականի ֆաշիստական հակումներին, ապա այդ բացահայտ զառանցանք է, նկատի առնելով երկուսի էլ մշակութային ու կեցական «կոսմոպոլիտիզմը»: Իսկ այն, որ նրանք եղել են «մեհենական» կոչեցյալ ազգայնական շարժման կարկառուն ներկայացուցիչներ, ապա այդ ոչ մի առնչություն չունի ֆաշիզմի որևէ տարատեսակի հետ: Մեր վայ-«մշակութաբանը» թերևս չգիտե, որ այդժամ աշխարհի միջօրեականներով սավառում էր նախաքրիստոնեական ոգին, ինչպես Ֆ. Նիցշեի, Մ. Գորկու, Մ. Կոցյուբինսկու, Ղ. Ալիշանի, Դ.Վարուժանի, ազգագրագետ Ե. Լալայանի
1, Լ. Շանթի և շատ այլոց պարագաներում, և ինչպես «հավերժ վերադարձների», «դիալեկտիկական պարույրի» թե «կոնվենկցիոն շրջանառության» սկզբունքով պարբերաբար կրկնվում է համամարդկային ու քաղաքակրթական էվոլյուցիայում: Դրա ամենացայտուն օրինակը միջնադարյան Վերածնունդն էր, իր որքա~ն մարդկային ու բարեկրթական առաքելությամբ: Նույնն նաև այսօր համաշխարհային մշակույթում, «հեթանոսական և դիցաբանական» առումներով ու վերառումներով: Այսինքն այն` ինչը որպես «միֆոլոգիական մտածողություն» քամահրանքով ակնարկում է ժամանակակից մեր «բուսակերը», անգամ անտեղյակ , որ երբեմնի դիցաբանությունը սքողում էր այլաբանական ու գաղտնագիտական մեծագույն խորհուրդ, որն ի վերջո վերաճեց անտիկ, դասական և ժամանակակից փիլիսոփայության:
     Ահա թե ինչ է նշանակում առանց էաբանական և ստրուկտուրալ հենքի, տափակ ու մակերեսային զուտ «հումանիտար մտածելակերպ»:
   Հում, հիրավի շատ հում ու անարմատ սիզախոտ...

   
   Նույնը նաև Գ. Նժդեհի վերաբերյալ, որը պարզապես
«մեհենական» այդ հոսանքի, Եղեռնից հետո կուտակցած լինելության խնդրականների և համաշխարհային խմորումների ներկայացուցիչն էր, առանց ռասիստական, շովինիստական թե ֆաշիստական հակումների: Հակառակ դեպքում  ֆաշիստական պիտի բնորոշվեին Ղ. Ալիշանը, Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը և անգամ երջանկահիշատակ Կ. Պալյան-Վազգեն Ա., որը նույնպես խոսեց հայոց արիական պատկանելությունից և հայ առաքելական եկեղեցում կատարեց պատմական հեղափոխություն, վերականգնելով երբեմնի Է-Էություն գերաստվածությունը:
   Ինչ վերաբերում է արդի հանրապետականների իբր «նժդեհականությանը», ապա այն ևս ոչ մի կապ չունի Գ. Նժդեհի գաղափարաբանության հետ: Իսկ եթե ունի, ապա այդ միմիայն բացասական` այն ապականելու առումով: Անչափ ցավալի է, որ ժողովրդավարական թե ընդդիմադիր շրջանակները.
 
      «Կեղտաջրի փոխարեն նետում են նորածնին և պահում հին լվացքաջուրը»:

   
Այս դեպքում  հարցական է, թե արդյոք չարժե՞ փրկել մանկանը և միայն մաքրաջրել այն...

 

   1  Հնագետ-ազգագրագետ Ե.Լալայանը 1906 թ. Թբիլիսիում հիմնեց «Հայոց Ազգագրական Ընկերությունը» և` քաջատեղյակ հայոց հնագույն ավանդույթներից, դրա կնքադրոշմի հիմքում դրեց կեռխաչ-սվաստիկան (վերևի նկարի աջ կողմում): Եվ այդ 4 տարի առաջ` քան սվաստիկան 1910 թ. դարձավ ֆաշիստական խորհրդանիշը և չարաբաստորեն վարկաբեկվեց իր հայտնի հետևանքներով: Ուստի, անցյալ դարասկզբին
և Եղեռնից առաջ հայ ճակատագրով մտահոգ մեհենականները ֆաշիստների հայտնությանը սպասելու անհրաժեշտություն չունեին, զի առկա էին սեփական ակունքները: Մինչդեռ մեր հայ-վայ մշակութաբանը այս բոլորի մասին տեղյակ չէ անգամ...

   2 Անձը, նույն «Լրագիր. am»-ի 11.08.2010 թ. թողարկման մեջ «Հինգերորդ շարասյան կաղկանձը» խորագրով հրապարակել է հերթական իր երկդիմի հոդվածը (http://www.lragir.am/armsrc/politics37544.html), կապված Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագրային փոփոխությունների ու ևս 25 տարով երկարացման հետ, որի դեմ հայոց անհանգստությունն էլ բնորոշում է որպես «հինգերորդ շարասյան կաղկանձ»: Հոդվածում օգտագործված է այդ ծառայություններին հատուկ երկակի «և' նալին» ` բայց առավել «և' մեխին» գործելակերպն ու գրելաոճը: Հիշեցնենք, որ նա դեռևս Ղարաբաղում Կենտրոն-ին կցված գործակալ էր և ղարաբաղյան առաջին շարժման ներկայացուցիչը (ավելին` այլ առիթով )...

                                                                            * * *
   Այսքանի հետ կա նաև այլ մեկ տարօրինակ հանգամանք:

   «Լրագիր. am» էլեկտրոնային կայքաթերթը տեսակների մեջ առավել ընթերցվածներից մեկն է: Ըստ հայտարարության, կայքի վերակառուցման նախագիծը իրականացվում է ժողովրդավարական հակվածությամբ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այսուհանդերձ անհասկանալի է, թե ինչպե՞ ս են նույն կայքաթերթում հատուկ էջեր հատկացված հայտնի կգեբական-մուտիլովշչիկ Իգոր Մուրադյանին (այս առանձին և անչափ խորդհրդավոր թեմա է  2... ) և համարյա հայատյաց թե «սորոսյան» իբր դեմոկՂատական նման «մշակութաբաններին» (ականջդ կա~նչի Հ. Վասիլյան... ):
   Սակայն, եթե նկատի առնենք այսօր ամենայնի «կոմպլեմենտար» երկդիմությունը, «խառը կանաչիով» սնվող միջակությունը, քաղաքական բառացիորեն «երեսփոխանների», «Կանաչ վիշապիկների ու շերեփուկների» և երկակի «խլուրդների» առատ առկայությունը, ապա Հայաստանում «դեմոկրատիան» այլ կերպ երևի անհնար է պատկերացնել:

   Մնաց ճշտել, թե այս արևմտամետ թե ռուսահաճ «каша»-ում որտե՞ղ և որքա՞ ն է ուղղամիտ, անխառը, անկախ և հիրավի ազատամիտ շրջանակների, ազգային դեմոկրատների ու «կոսմոպոլիտ» ազգայնականների տեղն ու դերը, եթե իհարկե այդպիսինները դեռևս կան:
  Իսկ եթե այո', ապա ունե
՞ ն արդյոք նրանք և ողջ հայությունը որևէ ապագա...

 

 

Հ.Գ. Մենք վերստին անձի անունը չենք հիշատակում երևույթ չանձնավորելու և այն մեկ անհատով չսահմանափակելու միտումով: Հույսով, որ եթե.
   Ծառի հետևում հարկ է անտառ տեսնել, ապա անտառի հետևում` տիեզերածառ...
 
 
Այսինքն` ԳերԷություն և ճյուղավորված էություններ` Կենաց և Իմաստության ծառերի մեկտեղմամբ: