ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 26 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
    
23.10.2018 թ. - Տիեզերական իներցիա
27.10.2018 թ. -
Դեպի հավե՜րժ, դեպի հավե՜րժ...
14.07.2019 թ. - Կոռումպացված հայագիտություն և հայություն
14.0..2019թ.                ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
   
  «Հրեաները ոսկու առջև, որպես վաշխառուներ»` իրենց խորհրդանիշ Դավթի աստղի ու կեռխաչ-սվաստիկայի ներքո ( «Il était une fois la France» , Paris -1987, էջ 103):  
            Եթե մտաք հիվանդանոց՝ ձեզ անվերջ հիվանդներ կհանդիպեն,  
                                   իսկ եթե մտաք հայագիտություն՝  հրեաներ...
  
    Եվ հենց այդ է մեր պարագան: Սակայն, մինչ մեզ՝ շատ արժանավոր այլոց, սկսյալ պատմահայր Խորենացուց.
   «
Եվ այս հայտնի է ամենքին թե դժվարագյուտ և տաժանելի է ժամանակագրություն կազմելը սկզբից մինչև մեր ժամանակները, մանավանդ որոշելը նախարարական ցեղերի սերումը Նոյի երեք որդիներից: Մանավանդ որ ս. գիրքը յուրայիններին զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրև արհամարելի և իր կողմից նշանակվելու անարժան ( ազգերի): ...Իսկ դու, ո՛վ ուշիմ ընթերցող, նայի՛ր այստեղ երեք ցեղերի հավասարությանը մինչև Աբրահամ, Նինոս և Արամ և զարմացիր» ( Մ.Խորենացի, «Հայոց պատմություն», Գիրք Առաջին, գլուխ Ե ):

     Այսինքն, դեռևս V դարում պատմահայրը ահազանգում է պատմական խարդավանքները ( այդ սկսվել է շատ ավելի վաղ...): Եվ գտնվելով հանդերձ Աստվածաշնչի ազդեցության տակ ջանում էր արձանագրել պատմական ճշմարտությունը: Այնինչ, այդ խարդավանքներն ու ոտնձգությունները նոր թափով ու միջոցներով շարունակվում են ցայսօր:       
     Հայոց ծագումնաբանությամբ և ինքնությամբ հետաքրքրվել ու զբաղվել են շատերը, այդ թվում առավելաբար նաև հրեաներ ( www.eutyun.org/S/E/X/X/X-5.htm ): Պետք է կռահել, որ այդ առանց պատմական հիմքերի չի եղել, ինչը ավելի ու ավելի երևակվում է այսօր ( ըստ մեր «Ծննդոց-ԱՅԱ» մենագրության, շուրջ 1000 էջ, Երևան 2000/2003 թթ, նվազագույնը 12 000 տարի ծագումնաբանությամբ...): Մինչ այդ, հայագիտական մեր պրպտումների հենց սկզբից բախվել ենք հրեա-հուդայական այլազան պատնեշներին:

    Առաջին անգամ այդ եղել է 1987 թ. Երուսաղեմում, իմ հայազգի խնամիների տանը, որտեղ «հանկարծ» հայտնվեց հրեա հայագետ Մայքլ Ստոունը: Զրույցը նախ ինձ ոգևորեց՝ մինչև պարզվելը, որ նա ավելի շատ Խորենացու քննադատությամբ է շահագրգռված ( այդուհանդերձ, 2018 թ. նա պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով...  ): Մինչդեռ, բախումները ուժեղացան  հատկապես հայոց արիական ծագումնաբանության մեր լուսաբանումներից և ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի հիմնադրումից հետո (1990 թ.): Եվ այդ ի դեմս ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի գիտաշխատող, գիտ. դոկտոր, ծագումով հրեա Վ. Ա. Շնիրելմանի Հայաստանի վերաբերյալ հեգնական զեկույցով …
     «
1992 թ. Հայաստանում գրանցվել է ոչ քաղաքական, նեոհեթանոսական «Արևորդիք» կազմակերպությունը, որը ամեն տարի արևապաշտական ծեսեր է կատարում Գառնու տաճարում ( խոսքը ԷՈՒԹՅԱՆ հիմնած ավանույթի մասին է… Լրացումը` մերը): Նեոհեթանոսական այլ մեկ «ԷՈՒԹՅՈՒՆ» կազմակերպություն ձգտում է իր գաղափարախոսությանը տալ մերձգիտական տարրեր: Նրա ճարտարապետ-գաղափարախոս Ալեքսանդր Վարպետյանը ձգտում է հատուկ փայլ տալ հայ ինքնությանը, ապացուցել նրա հնդարիական հիմքը` դրա համար դիմելով գիտական կեղծ հիմնավորումների: Ուշագրավ է, որ իր յուրահատուկ գաղափարախոսության որոնումներում Հանրապետական կուսակցությունը ժամանակին ուզում էր միաձուլվել «Էությանը»» ( հատված, թարգմանություն տե՛ս. www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ):  

    Թե որքանով էին մեր հետազոտությունները «գիտականամերձ» և «կեղծ հիմնավորումներով», ցույց տվեցին հետագա մի քանի այլ տեսությունները և շուրջ երկու տասնյակ հրատարակություններ, որոնց ճշմարտացիությունը եկան հաստատելու հնագիտական նորանոր բացահայտումները, մասնավորպես Գյոբեկլի թեփեի հնագիտական պեղումերը հենց 12000 տարի վաղեմիությամբ...        
  
     Մինչ այդ, նույն 1992 թ. Մոսկվայում հրատարակվող հայ-հրեական «Ной» հանդեսում իբր «զազա» ծագմամբ ( իրականում՝ հրեա) ոմն Իգոր  Բարսեղյան հրապարակում է «Հակասեմիտ են արդյո՞ք արիացիները» խորագրով մի ակնարկ, քարը գցելով մեր կողմերը: Եվ նույն տարում նույն անձը, Ս. Կապուտիկյանի կազմակերպած մեկ ֆորումում մոտենում է մեզ և վստահաբար ծանոթ երուսաղեմյան իմ կապերին, իբր իմիջիայլոց առաջարկում.  
   «Իսկ չէիք կամենա հայտնի լինել Իսրայելո՞ւմ»...    

    Նույն այդ միջոցառման ընդմիջմանը, հատելով ընդարձակ սրահը մեզ մոտեցավ հայտնի հայագետ, այդժամ ՀՀ Պետքարտուղար ու դեռ նաև հայագիտական ֆոնդի նախագահը կիսահրեա Գրիգոր Արեշյանը, շատ խորհրդավոր իբր պարզապես ձեռքով ողջունելու համար ( Ի. Բարսեղյանը՝ այդ ֆոնդի քարտուղարն էր, Լևոնի ժամանակներն էին...): Նրա հետ մեր երկրորդ հանդիպումը կկայանա տասնամյակներ հետո Լոս Անջելեսում ( այդ մասին ստորև): Իսկ մինչ այդ Ի. Բարսեղյանը իրենց դիմող «վայ» հայագետների միջոցով օժանդակության համար հորդորում էր մեզ նույնպես դիմել իրենց ֆոնդին, հետաքրքրվելով նաև թե այդժամ ինչո՞վ էինք զբաղվում...   

   Վասն խնդրո բուն էության, շրջանցենք նման բազում միջադեպեր և փաստեր: Դրանց և հատկապես հայազգի թե հրեա եղծարարների վերաբերյալ կան հսկա գրականություն և անվանական դեմքեր, մասնավորապես ամերիկյան բարձրագույն հաստատություններում ( www.eutyun.org/S/E/X/X/X-5.htm ):
     Մենք այստեղ հիշատակենք մի քանի խոսուն և անմիջականորեն մեզ հետ կապված նշանակալի իրողություններ:     

   1999 թ. հայ մեկ կազմակերպության կողմից հրավիրված էինք Լոս Անջելես բանախոսության: Միաժամանակ հրավեր ստացանք տեղի UCLA համալսարանի «Հնդեվրոպաբանության ծրագրից», զեկուցելու համար արիականության մեր տեսության, իսկ առավելաբար՝ «Ծննդոց-ԱՅԱ» դեռևս անտիպ մենագրության վերաբերյալ: Այդ 7-8 պրոֆեսորներով և ավելի ասպիրանտներով «Ծրագիրը» ղեկավարում էր ծագումով հրեա Brent Vine-ը, իսկ պրոֆեսորատին կից էր ՌԴ, ԱՄՆ և ևս մի քանի ակադեմիաների ակադեմիկոս, հայտնի հնդեվրոպաբան Վ.Վ.Իվանովը ( ավելի ուշ նա երաշխավորագիր տվեց այդ մենագրությունը ՀՀ նախագահի 2001 թ. մրցանակաբաշխության համար: Տե՛ս. www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):    
     Հրավերի նպատակը պարզ էր. առաջին բերանից տեղեկանալու համար հայագիտության մեջ կատարվող հետազոտությունների վերաբերյալ ( ավելի ուշ մի շարք գաղափարներ դրվեցին շրջանառության մեջ, բնականաբար առանց աղբյուրի հիշատակման...):   
    Դրանից մի քանի տարիներ անց նույն թեմաներով մեզ հրավիրեց նույն հաստատության հայ պատմության ամբիոնի վարիչ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը, սակայն Կալիֆոռնիայում հայազգի պրոֆեսորատի հետ հանդիպման ( շուրջ երկու տասնյակ դեմքեր ): Միջոցառումը կարծեք նպատակ ուներ նաև մեղմելու Ռ. Հովհաննիսյանի վերաբերյալ հայոց պատմությունը աղավաղող մեղադրանքները, կապված նույն հաստատության հայագետ Ջեյմս Ռասելլի միջամտությունների հետ ( ինչը խոսքի մեջ նրբորեն հուշեց Ռ. Հովհաննիսյանը):      
    Այդուհանդերձ, այդ և շատ այլ հանգամանքների բերումով մեզ մոտ ամրագրվեց մի համոզմունք, որ հիրավի նաև UCLA-ում հայագիտությունը հրեական կատարյալ հսկողության տակ է !!!...
  
Այդ տխուր իրողությանը անդրադարձել են նաև այլ հետազոտողներ:
 
   
Եվ այդ հաստատվեց Ռ. Հովհաննիսյանի երկրորդ հրավերով, այս անգամ UCLA հաստատված վերոնշյալ Գրիգոր Արեշյանի հետ հանդիպման, ասես հանուն նախորդ միջոցառման ինքնաարդարացման: Ռ. Հովհաննիսյանը՝  ծագումնաբանության թեման իր ասպարեզը չհամարելով, թողեց մեզ Գ. Արեշյանի հետ դեմ առ դեմ բանավիճելու: Գ. Արեշյանը զգուշորեն, բայց  ինքնավստահ անցավ գործի: Բայց երբ ես նրանից լսեցի հայոց պատմության և ինքնության հայտնի զեղծարար և հայագիտության մեջ հեղինակավոր, բնականաբար վերստին հրեա «դիկտատոր» Ի. Դիակոնովի անունն ու տեսակետները, կտրուկ և որոշ կոպտությամբ փակեցի բանավեճը, ինչը չխանգարեց Գ. Արեշյանին շատ մտերմիկ ինձ և ընկերոջս ուղեկցել մինչև ավտոմեքենա, զրույցում համաձայնելով իմ մի շարք տեսակետների և թեզերի հետ:   

    Գ. Արեշյանը արդ UCLA-ում կարևոր դեմք է և նշանակալի դերակատարություն ունի հայագիտության ասպարեզում, մինջև այսօր անգամ հայաստանյան հայագիտության մեջ ( այստեղ էլ կա ծագմամբ հրեա մի անվանի այլ հայագետ, վերջերս Մատենադարանում ստանձնելով բարձր պատասխանատվություն...):
      Այս ամենը ինքնաբերաբար աղերսվում էր երեք տասնամյակ առաջ Լ. Տեր-Պետրոսյանի հետ մեր հանդիպմանը, որի ընթացքում նա խնդրելու պես պահանջեց ձեռքիս «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրության օրինակը, այն էլ իմ մակագրությամբ, որից անմիջապես հետո այն որակեց «ռասիզմ»: Ապա կանխելով պոռթկումս և ի զարմանս ինձ վրա բերեց. «Ասենք, այդպես ավելի ռասիստ են հրեաները...», տալով իր բոլոր հեռախոսահամարները հետագա հանդիպման համար ( ի զարմանս, զի հրեաների մասին ոչ մեկ խոսք չէր եղել): Այդ չկայացավ մի շարք պատճառներով, սակայն ավելի ուշ մենք արձանագրեցինք մեր առջև փակվող պետվարչական և հաղորդակցական բոլոր դռները: Մնաց հիշել իր վերջին միտինգներից մեկը հատուկ հայագիտությանը նվիրելու իրողությունը, որում «հայ» ինքնանվանման ծագումը վերստին բխեցնելով Ի. Դիակոնովի տեսությունից... Իսկ թե ինչո՞ւ էր այդ մեկ միտինգը հատկացրել հայագիտությանն ու այդ տեսակետներին, երևի շատ-շատերը չկռահեցին...

   
Վերստին շրջանցելով նման միջադեպերի ամբողջ մեկ հավաքածու՝ ամփոփենք:    
     Հայագիտությունը ամբողջովին ուղղորդող հրեական լոբինգը ԱՄՆ-ում, Ռուսատանում, Ֆրանսիայում և այլուր, չէր կարող այժմ ակտիվ գործունեություն չունենալ հենց Հայաստանում: Այն էլ միմյանց հետևից այսքան բացահայտումներից և համաշխարհային միտքը դեպի հնդեվրոպական բնօրրան ուղղվելուց հետո, ( իմա՝ Հայկ. լեռնաշխարհ): Տրամաբանական մեծ ընդունակություններ անհրաժեշտ չեն բառացիորեն դրանց պատմական նշանակությունն ու հետևանքները պատկերացնելու համար: Եվ այդ որոշ խիստ աղմկահարույց միջադեպերից հետո, կապված երկու ամենակարևոր Քարահունջի և Մեծամորյան հուշարձանների հետ: Եվ երկուսն էլ հանձնված նույն մութ մեկ անձի՝ հնագետ Աշոտ Փիլիփոսյանի տնօրինությանը, թեև ծպտյալ միտումնավոր ավերածությունների հետևանքով (  Ֆրանսիայում հայագիտական ինչ-ինչ շրջանակների հետ նրա կապերը հայտնի են, իսկ մեծամորյան իբր անկարևոր արտոֆակտերի ոչնչացումը բոլոր փաստերով կարող ենք վկայել անձամբ, մինչև իսկ դատաիրավական ատյանների առջև ...):       
 
    Նկատի առնելով ոչ վաղ անցյալում Մայքլ Ստոունի պարգևատրումը, իսկ նրա սան, նույն UCLA համալսարանում Գ. Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի վարիչ Պիտեր Ս. Քաուին 2009 թ. ՀՀ քաղաքացիություն շնորհումը ( www.eutyun.org/S/E/X/X/X-5.htm, երբ այդ մենք էինք որպես «ՀՀ պետանվտանգության լուրջ սպառնալիք 16 տարի վտարված էինք Հայաստանից»...), Սորոսի այդքան միջամտությունները Հայաստանում և մի շարք նման այլ հանգամանքներ, մեր տասնամյակներով հալածանքները և լրատվական կատարյալ մեկուսացումը, այսքանը «պատահականություններ» թե զուգադիպություններ բնորոշելու համար պետք է տառապել կատարյալ հավկուրությամբ կամ անմեղսունակությամբ:     

    Եվ ևս մեկ հանգամանք: Այժմ հայրենի ոչ պաշտոնական հայագիտությունը իր ղեկավարության տակ է վերցել իբր երբեմնի ԿԳԲ/ՊԱԿ-ի գործակալ ոմն Յուրի Յուրևիչ Սարգսյանը ժամանակին Մոսկվայից  (տե՛ս. www.eutyun.org/S/Ashx/SHPIONAKAN%20KRQER....htm): Նա 2011 թ. ռուսերենով հրապարակել է «Արարատյան լեռների գաղտնիքները» մի գիրք, որն ավելի շատ նվիրված է հրեական իրողությանը և Աստվածաշնչի հիմնավորմանը, քան՝ բուն հայագիտությանը: Այդ նկատվել և արծարծվել է մի քանի անձանց կողմից, այդ թվում նաև ԱՄՆ-ում հաստատված երբեմնի «օպերատիվնիկ» Ս. Քիրամիջյանի կողմից ( «Զգուշացե՛ք, կեղծիք է...». https://www.louysworld.com/tag/yuri-sargsyan/, ներքևում բացվող պատուհանից պահանջեք ցուցադրել բոլորը ): Եվ նա այն նույն անձն է, ով յուրացնելով Էության գաղափարները ռուսերենով զանգվածայնացնում և այդու ջանում է խլացնել Էության առաքելությունը, իր ծայրահեղ տգետ ձևակերպումներով նաև արժեզրկելով այն...

   Մնաց հավաստիացնել, որ մենք բացարձակապես հակասեմիտ չենք: Առավել ևս, որ հրեական առողջ շրջանակներ ջանում են մոտենալ պատմական ճշմարտությանը, Աստվածաշունչը համարելով ոչ պատմագիտական աղբյուր: Իսկ մենք այս խնդրականներում ավելի շատ մեղադրում ենք Մամոնային ծախված հայորդիներին, պատկան մարմինների կրավորականությանը և ընդդարմացած մտավորականությանը (ամբոխից ի՞նչ ակնկալես)....       
   Հակառակ դեպքում ոչ միայն հայագիտությունը, այլև ողջ հայությունը շարունակելու է մնալ կոռումպացված, անցյալի նշխարներն ու վկայությունները՝ ոչինչացված, մինչև հայոց կատարյալ անէացում...  
      Որոշ հարևանների աչքն էլ լույս... 

 
   Մարսել, 14 հուլիսի 2019թ.

27.10.2018թ.
            ԴԵՊԻ ՀԱՎԵ՜ՐԺ, ԴԵՊԻ ՀԱՎԵ՜ՐԺ1...
( www.eutyun.org/S/X/0712/X_071211_MiScenariPatmutyun.htm ):
    
  Երբ կազատվեք բոլոր կապանքներից՝ կդառնաք ձեր իսկ և ազատության գերին: Այդժամ հարկ է առավել վեր ու վեհ 
                               նպատակներ գտնել...

    Մեր ոդիականը սկսվեց «ԱՐՓԻԱԿԱՆ» («Արևորդյաց կամ Սասունցիների Պարը», www.eutyun.org/S/P/AAV/AV_Kino-Tatron.htm ) կինոսցենարից: Իրականում մեր «ջահել կյանքը» այդքան ողբերգական չէ, թերևս ընդհակառակը: Իմաստավորված է և բացառիկ բեղմնավոր: Մանկուց բոլոր խաղալիքների կազմաքանդումը մեզ հանգեցրեց մեծագույն մի շարք առեղծվածների լուսաբանմանը, մինչև էիզմի արարում: Անշուշտ, այն ամբողջությամբ չենք հրապարակել և հնարավոր էլ չէր: Սակայն, կյանքը մեզանով չի ավարտվում, ազգը՝ մեկ սերնդով: Հարկ էր հաջորդներին էլ բաժին ժառանգել: Առավել ևս, որ հրապարակվածը չի էլ սպառվել, սպառվածն էլ՝ դեռ չի մարսվել:

     2015 թ., ԷՈՒԹՅԱՆ 25-ամյա հոբելյանի հետ ավարտվեց սերնդական ընդամենը մեկ համեստ շրջան, իսկ գալիքը ոմանց համար՝ «ականապատված», այլոց համար «կանաչապատված» է խորախորհուրդ ու լուսավոր բացահայտումներով, մնացյալին թողնելով պեղումների և պրպտումների անսպառ մի անդաստան ( www.eutyun.org/S/E/E-Vodisakan/25-amyak.htm ): Այդ ցանկացած արարչագործի անսահման երանությունն է, ավելի քան փարավոնների, մագնատների կամ նույնիսկ տաղանդավոր արվեստագետների: Զի, ուսմունքներն այդքան հաճախ չեն ստեղծվում, առավել ևս տիեզերաբանական և էաբանական տեսլականները:

   Այսքանի և դառնությունների հետ լինելության բերկրանքը ժլատ չի եղել, անգամ «ծուղակային» գայթակղությունների ու գեղեցիկ խայծերի առումով (այդ մասին. շուտով հրապարակվելիք «Քանի դեռ կենդանի է Կաշչեյ Անմահը» հրատարկության, չորրորդ՝ «Cherchez la famme» մասում...):
     Ինչ վերաբերում է հալածանքներին, ապա դինոզավերը միջատներով ու միջակներով չեն հետաքրքրվում: Իսկ եթե ընդհակառակը այդ ձեր պարագան է, հպարտ եղեք: Քանզի.
Ասա ո՞վ ե քո թշնամին՝ ասեմ ո՞վ ես դու: Զի, նա պիտի լինի քո հակապատկերը.
Որքան կարևոր՝ այդքան պատվավոր, որքան կարևեր՝ նույնքան նենգավոր...
  
    Եվ հենց այդ է ոմանց պարագան, որոնք արդեն կենդանի խրտվիլակներ են: Նրանք անգամ հուշ թե հուշունցի չեն արժանանալու: Իսկ ԱԱԾ-ի պետ, ոմն գեներալ-գնդապետ, ըստ որի «Քանի նա կենդանի է, Վարպետյանը Հայաստան չպետք է մտներ» , 11.02.2016 թ.՝  ԷՈՒԹՅԱՆ 25-ամյա հոբելյանից մի քանի ամիս անց լքեց աշխարհը ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_151015_Kashchey-1.htm ): Իսկ 04.06.2018 թ. մեր հոբելյանից ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի մուտքի արգելքը մեզանից հանվեց ( վստահ իշխանափոխությամբ և հենց այդ առիթով  )...
 
Ահա, այսպիսի տրամադրությամբ էինք սպասում ԷՈՒԹՅԱՆ հոբելյանին, որից  ակնկալում էինք սկսվել մեր ազատագրումն ու առավել համարձակ անելիքների մի նոր շրջան: Մինչև.  

Լույսի վերին ջրվեժ,
դեպի հավե՜րժ, դեպի հավե՜րժ...

   1 Գծանկարը «ԱՐՓԻԱԿԱՆ» էպիկական քնարերգությունից (գծանակարները՝ մերը ): Մարսել 1985թ.: Հ. Ուզունյան գրական Առաջին մրցանակ: Տե՛ս նաև Ս. Փարաջանովի խոսքը.  www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm

            Ալեքսանդր Վարպետյան





2
7 հոկտեմբեր 2018 թ.          





       
23.10.2018թ.                                     
                              
          ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԻՆԵՐՑԻԱ1
   
  «Այն` ինչ ժառանգել են ձեր նախնիք, հարկ է այլորեն վաստակեք ինքներդ: Հակառակ դեպքում այն երբեք ձերը չի լինի»:  Յ.Վ.Գյոթե
 
     Կենսատեսակի պահպանման բնազդը հատուկ է բոլոր գոյաձևերին: Եվ այդ ոչ միայն դրանց, այլև՝  ֆիզիկական գոյացություններին, ինչպես աստղերը, մոլորակները և երկնային այլ մարմինները: Այդպես, ամեն վայրկյան տիեզերքում մահանում և վերակազմավորվում են նորերը, ավելի ու ավելի խրթին, ավելի ու ավելի հագուրդ տարբեր քիմիական միացություններով և ավելի ու ավելի մոտենալով կենսածնության պայմաններին կամ օժանդակելով դրանց: Նույնը և կենսաձևերի պարագայում, ինչը ներկայանում է որպես սերնդափոխություն, ժառանգականություն, կենսափորձի փոխանցում, միմետիզմ ( կենսափորձի յուրացում նմանակումների միջոցով ) և աշխարհի արարումից սերվող կենսահոգեբանական իներցիա ( կենսաբանական և հոգեբանական ինֆորմացիաների շրջանառություն ): Կեցության մեջ այն առնում է նախ ծնողական դաստիարակության, ապա համայնքային թե քրմական ինիցիացիայի բնույթ,  իմաստասիրական անտիկ դպրոցներից մինչև կրթական արդի համակարգերի տարաբնույթ կառուցվածքներ, ուսուցողական հակում և մանկավարժական բանակ:
   Եվ ոչ միայն այդպես:

   Մշակութային, գիտական թե փիլիսոփայական ողջ ժառանգությունը սերնդե-սերունդ կուտակվում և փոխանցվում է ամբողջ մարդկությանը և նոոսֆերա-ներոլորտին
2: Այդպես, այն  «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով նախապատրաստում է իր էացումն ու անցումը այլ մեկ գոյավիճակի, մինչև «վերջնական վիճակ» 3 : Այնինչ, այդ ֆիզիկական էվոլուցիան և կենսահոգեբանական իներցիան տրվել է կատարելապես աննյութական Եզակիությունից 4 բխող Բինգ Բանգից սկսյալ, ըստ «բաբախող Տիեզերք» մոդելի ձգվելով դեպի վերստին ելակետ: Այն ինքը «ժառանգականության» մի «մեգաօրինակ» է, նախորդ տիեզերքների կրկնման և էվոլյուցիայի սկզբունքով ( կենդանաշրջանում՝ տարեկան ցիկլերի շրջանառություն, բրահմայականության մեջ Բրահմայի «գիշերներն ու ցերեկները»,  ֆիզիկայում և փիլիսոփայության մեջ՝  «կոնվեկցիոն շրջանառության» օրինաչափությունը, դոմինոյի էֆեկտ և շարժումն ինքը ):  Ժառանգականության ֆենոմենը մենք գիտեինք միայն մասնակիորեն, բայց չգիտեինք, որ այդ համատիեզերական սկզբունք է՝  իր «Թեմա և վարիացիաներ» ամենատարբեր հոլովումներով: Մինչդեռ, հոգևոր ժառանգականության և ուսուցման առաքելությունը երևակվել է շատերիս ձգտումներում ու նաև պոետների տեսլականներում, ինչպես օրինակ Ռիչարդ Բախի «Ճոնաթան Լիվինգստոնը ճայը» բանաստեղծական նովելում 5:

  Այսու, մենք ևս հերթական անգամ բացահայտում ենք տիեզերական ֆենոմենների համատարած բնույթը գոյության բոլոր ասպարեզներում և ամենատարբեր դրսևորումներով, ինչը էիզմի հիմնադրույթներից մեկն է: Ըստ այդմ, տիեզերքն ու բնությունը իրենց քաոտիկ անկազմակերպվածության մեջ, ըստ էության ներկայանում են որպես խիստ համակարգված և ենթակա որոշակի օրինաչափություններին:

   Եվ մենք, փոքրիկ մի ազգի մի բուռ ներկայացուցիչներ, նույն «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով, հարստացնում, հաջորդ սերունդներին և մարդկությանն ենք ձգտում փոխանցել մեր նախնիներից ժառանգած հոգևոր գանձարանը՝  ի դեմս Է-ԷՈՒԹՅՈՒՆ աստվածության, երբեմնի հասկացության և արդ համամարդկային ճանաչողության հետ համադրված էիզմ ուսմունքի: Ցայստեղ դրա համար հազարավորներ լինելու անհրաժեշտություն չի եղել և այսօր էլ չկա: Չկա նաև իշխանական թե ակադեմիական շրջանակների անպատճառ աջակցության անհրաժեշտություն:  Այդ նրանց ֆունկցիան չէ, ոչ էլ խելքի բանը, իսկ պահպանողական ակադեմիաներում սկզբունքորեն ոչինչ նոր չի ծնվում: Նորը միշտ էլ ծնվում է  այդ շրջանակներից դուրս, ինչպես երբեմնի քրմական ավանդույթներում- անտիկ դպրոցներում կամ Քրիստոսի առաքյալների պարագայում, բավական է լինել նախ մեկ բուռ հավատավորներ և իներցիոն փոխանցողներ, թեկուզ մերձավորներին ու նրանց զավակներին: Այն էլ ոչ անպատճառ նույն տարածքում ու ժամանակում: Այդ գերկարևոր առաքելությանը կարող է նաև իր որոշիչ նպաստը բերել նախատեսվող ԷՈՒԹՅՈՒՆ հիմնադրամը: Այն միակն է, որ ունի այդ առաքելության կայացման բոլոր կռվաններն ու գործոնները: Իսկ մնացյալը կգտնի իր ճանապարհը, ինչպես ջուրը, «թռչող գաղափարները» կամ ձայնը ընկալունակ ականջի ճամփան:

     Եվ բնավ չի բացառվում, որ այդ լինի ընկալունակ և արարչագործ մի գալիք սերունդ, ինչպես եղել է բազմիցս: Բոլոր դեպքերում էիզմի Խորհուրդը խորին երբևէ կհասնի մարդկությանը: Երիցս առավել, որ այն իր բյուրհազարամյա կենսափորձով որոնել է այդ, հաճախ մոտենալով և մասնակիորեն ձևակերպվելով, նույն տիեզերական իներցիայի, «կոնվեկցիոն շրջանառության» թե պարզ ժառանգականության սկզբունքներով:
  Ինչ վերաբերում է գոյաբանական խնդրականներին, ապա դրանք զուտ կեցական, երևութական ու անցողիկ հանգամանքներ են: Այնպես՝ ինչպես մեր մարմինները, նամակների ծրարները և ամենայնի փաթեթավորումները...

   1Մարմնի դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակ։ Տվյալ դեպքում՝ պարզապես շարժման:

  
2Երկրի եռահարկ կառույցի երրորդ՝ աննյութական շերտը, ֆիզիոլորից ( նյութական մոլորակը իր ֆիզիկական էներգատեսակներով ) և կենսոլորտից հետո (կենսանյութի ու կենսաէներգիաների ամբողջությունը, ներոլորտ ): Համահունչ նյութ-էներգիա-ինֆորմացա ( ապա էության...) գոյացությունների:

   3 Կիբեռնետիկական առումով, ըստ նպատակահարմարության ամեն մի ինքնակարգավորվող բնական կամ արհեստական համակարգի  որևէ ալգորիթմով  տրված վիճակ (գործողության նախնական տվյալներ)  և այնպիսի կառուցվածք, ինչպես նաև նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը:

  4 Նախատիեզերական մի աննյութական և չնչնագույն մի վիճակ, տեսականորեն հագուրդ վիրտուալ գոյացություններով , տարորակ էներգիաներով և ինֆորմացիաներով , երևակայական տարածությամբ և ժամանակով, ըստ ոմանց՝  էյդոսներ-նախագաղափարներով (Սոկրատես, Պլատոն և այլք ), մոնադներով ( մոնադոլոգիա, Գ.Վ.Լայբնից ), ըստ էիզմի՝ գերԷությամբ և ածացյալ էություններով, որոնք կերևակվեն ֆիզիկական տիեզերակազմավորման հետ: Այսինքն, ամենայնի նախատիպերով, որոնք կյանք կառնեն, ինչպես գենետիկական ինֆորմացիաները: Եվ հենց այս առումով Եզակիության բնութագրում որպես ԳԵՐԷՈՒԹՅՈՒՆ ամենաճշմարտամոտն է: Զի, ամենայնի էությունները մնում են ցանկացած երևույթի ընդերքում, ինչպես ֆենոմենների ընդերքում՝(հուն. երևացող)  նոումենը (հուն. nooumenon-
գաղափարներ, noos-միտք արմատով ): Եվ ինչպես ըստ էիզմի.
  ԵՐԵՎՈՒՅԹԸ ԱՅԴ ԵՐԵՎԱԿՎԱԾ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է, ԷՈՒԹՅՈՒՆԸ՝  ՉԵՐԵՎԱԿՎԱԾ ԷՈՒԹՅՈՒՆԸ...
( «էՈՒԹՅՈՒՆ» հատոր, Երևան 1995, էջ 561 ):

   5Մի ճայ, ով իր կյանքում թռչելու ունակությունը չի դիտարկում որպես ուտելիք հայթայթելու միջոց, այլ  որպես բարձր արժեք, որպես արվեստ և որպես ապրելու ու կյանքի իմաստ: Իր թռչելու հնարավորություններում և անսահման ազատության փնտրտուքների մեջ նա գտնում է իր նման ևս մի երամի, որտեղ թռչելը նորից դիտարկվում է որպես բարձր արժեք և կատարյալին ձգտելու ուժ ու միջոց: Հետագայում, Ջոնաթան Լիվինգսթոնը նորից ետ է վերադառնում, որպեսզի արդեն սկսնակ թռչողներին սովորեցնի  թռչելու արվեստը և իմաստը, նրանց հասկացնելու, որ թռռչելու ունակությունը հարկավոր չէ օգտագործել միայն ուտելիք հայթայթելու համար, այլ այն օգտագործել  որպես կատարյալին հասնելու և կատարելագործվելու միջոց: Ի վերջո Ջոնաթան ճայը օդում շողարձակումը է և իր սաների հայացքի տակ անհետանում երկնքի անհունում...



         Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 23 հոկտեմբերի 2018 թ.