ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 15 )

 վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
28.06.2011թ.- Ղարաբաղյան «գամբիտ»
 
          24.07.2011թ. - «Լրբե խաբված եք... »        
   
01.08.2011թ. - Cherchez la...
01.08.2011թ.                                                      
                                                       CHERCHEZ LA...

 

    Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ հայ իրականությունում կատարվում են դեպքեր, իրադարձություններ ու գործընթացներ, որոնք խոտորում են ամենայն և առողջ տրամաբանությունը։ Այնպես, ինչպես կողմնացույցի տակ թե շրջակայքում մագնիսական աներևույթ առարկայի առկայությամբ կամ խճճուն ինտրիգների պարագայում, ըստ որի ֆրանսիացին հորդորում է «Cherchez la femme...» (փնտրեք՝  կնոջը, իմա խառնակչին)։ Տվյալ դեպքում բոլորն էլ համարյա գիտեն թե ո՞ւմ, բայց զգուշանում են բարձրաձայնել, ինչը «մագնիսի» առկայության ևս մեկ անտարակուսելի փաստ է։

     Նույնը և’ այնժամ, ՀԱԿ–իշխանություն երկխոսության, ավելի ստույգ արտահերթ, այն էլ այս տարվա հոկտեմբեր ամսին նախագահական և ապա խորհրդարանական ընտրությունների պարագայում։
     Ինչո՞ւ արտահերթ, երբ հերթական ընտրությունները յոթ սարի հետևում չեն, և ինչո՞ւ հենց հոկտեմբերին։ «Ճգնաժամային իրավիճակ»–հիմնավորում է ընդդիմությունը, իշխանություններին մեղադրելով նաև ժամանակ շահելու մեջ:  Մինչդեռ  իշխանությունները արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն բնավ չեն տեսնում։ Այսուհանդերձ, ինչո՞ւ են նրանք հիրավի ամեն կերպ ձգտում ժամանակ շահել և ինչո՞ւ են ընդհանրապես մեկը մյուսի հետևից աստիճանաբար զիջում ՀԱԿ–ի պահանջներին։ Կապ կա՞ արդյոք  ղարաբաղյան հարցի և արտաքին ճնշումների հետ, որոնք նույնպես մինչև այս տարվա վերջը ինչ–որ դրական առաջխաղացում են ձգտում արձանագրել։
   
    Փոխառնչությունները ակնհայտ են, պակաս բացահայտ է բուն «
Chercher» դրդապատճառը, որը ոչ այլ ոք է,  քան`… Ռուսաստանը։ Ավելի ստույգ Ռուսաստանում դեկտեմբերին պետդումայի և 2012թ. մարտին նախագահական ընտրությունները։ Վերջին պարագայում Վ. Պուտինի վերադարձը ավելի քան հավանական է, ինչն էլ անհանգստացնում է Արևմուտքին և ընդդիմությանը։ Զի, այդ նշանակում է ռուսական քաղաքականության կոշտացում, ղարաբաղյան հարցի ձգձգում, իսկ Հայաստանում` ընտրական խեղաթյուրումներ և բռնատիրության ուժգնացում, մինչև իսկ Ռ. Քոչարյանի վերադարձը, թեև նա քաղաքականությունը երբեք էլ չի լքել, ներգործել է իր «մարդկանց», կառույցների և  քաղաքական շրջանակների միջոցով, որոնց մի քանի դեմքերի պաշտոնանկությունը պահանջեց ՀԱԿ-ը։ Եվ հենց այդ դրդապատճառներով է շտապում նա արտահերթ ընտրությունների, քանի դեռ Ռուսաստանը ինքն է դեռ անորոշ վիճակում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ակտիվորեն միջամտելու համար։ Նույնը նաև ղարաբաղյան հարցի վերաբերյալ թե՛ Արևմուտքի և թե՛ ՀԱԿ–ի համար։ Զի այդ, ի վերջո կարող էր հանգուցալուծել ղարաբաղյան քարկապը և նպաստավոր պայմաններ ստեղծել թե՛ ներքաղաքական և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների համար։

   Մնում է մեկ հարց. իսկ ինչո՞ւ է Ս. Սարգսյանը մեկ–մեկի հետևից գնում միակողմանի զիջումների, երբ տարվա սկզբին ԲՀԿ–ի «առինքնմամբ» և ԱԱԾ–ի տնօրեն Գ. Հակոբյանի պաշտոնավարության ևս 5 տարի երկարաձգմամբ ձգտում էր ապահովել իր երկրորդ վերընտրությունը
( այն էլ վերջինիս թոշակային տարիքի կապակցությամբ կանոնակարգի խախտումով: Այդ մասին «Լուսնի 27-րդ դեմքը» ակնարկում… )։ Արդյոք հենց այդ պատճառո՞վ, հուսալով, որ ՀԱԿ–ի հետ խորհրդարանական «դաշինքով»  կկարողանա ևս մեկ շրջան նախագահել։ Գուցե նման զիջումներով զգուշացնո՞ւմ է Մոսկվային հնարավոր իշխանափոխության վտանգով ու ակնկալում առավել աջակցություն կամ մեղմացում ղարաբաղյան հարցո՞ւմ (« տեսեք հա~, ես կգնամ` կգան ավելի անցանկալի անձինք» ծանոթ սկզբունքով…)։ Կամ թերևս ուզում է ղարաբաղյան հանգուցալուծման պատմական պատասխանատվությունը կիսե՞լ ընդդիմության հետ և պատվավոր հեռանա՞լ…

     Հնարավոր է մի քիչ այս բոլորը, տարբեր համաչափությամբ կամ հնարավոր զարգացումների այլազան տարբերակների խաղարկմամբ։ Պարզ է նաև, որ իշխանությունները ամեն կերպ ձգտում են ժամանակ շահել, մինչև ռուսաստանյան ընտրությունները, ինչը հուշում է, որ երկխոսության և զիջումների գնում են ոչ մեծ հաճույքով, ավելի ստույգ՝  ստիպողաբար, սակայն պահպանելով մոսկովյան կողմնորոշումը։
  Իսկ ի՞նչն է նրան ստիպում և ո՞րն է ՀԱԿ–ի ինքնավստահության գրավականը, զի այդ չէր կարող չլինել։ Ճգնաժամային վիճակը քիչ համոզիչ է, զի այդ կար և առաջ։ Համաշխարհային գորընթացնե՞րը (արաբական սինդրոմ, լարվածություն Մերձավոր Արևելքում, անկանխատեսելի իրադարձությունները ևն), արտաքին ճնշումնե՞րը, գերտերությունների միջև ինչ–որ պայմանավորվածությո՞ւն, որին կամա–ակամա ենթակա են ներքաղաքական ուժերը։
   Ամենայն հավանականությամբ, այո՛։

  
   Մեկ բան վստահ է. Հայաստանում այս իշխանությունները այսպես երկար ձգել և աճպարարել չեն կարող։ Կան համաշխարհային անկասելի և անգամ տիեզերա–երկրաբանական գործընթացներ, ինչպես օրինակ 11,5-12 տարի պարբերությամբ
արեգակնային բռնկումները
( կրկնակի ցիկլը՝
  24 տարի ), որի արձագանքներն են երկրի վրա վերջին և ընթացիկ մեծ աղետները, հասարակական հուզումները և շատ այլ բորբոքումներ, ճիշտ ինչպես 1988 թ.
( ԽՍՀՄ–ի փլուզում, ղարաբաղյան դեպքեր, Սպիտակի երկրաշարժ, ներքին և արտաքին խռովություններ)։
   Այլ մեկ առիթով մեզ տրված հարցին ազդարարել էինք, որ 2012թ. կլինի 1988 թ., բնականաբար այլ մեկ, թույլ կամ զորեղ, ցնցումային թե պակաս դրսևորմամբ։
   Կմնա կշռադատել թե երկրորդ և երրորդ հազարամյակների սահմանագծում ի՞նչ տվեց հայոց այս մեկ արեգակնային
«եռքն» ու ռուսական «каша»-ն, իսկ «տիեզերական ձուն»` միայն «բուլյո՞ն»…

        Իսկ ինչպե՞ս էր  21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ:

                 Փնրե'ք Աստղիկին կամ Անահիտ դիցամորը,
                            «որով կեայ եւ զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց»...

24.07.2011թ.
                                   
                         
                        «
ԼՐԲԵ ԽԱԲՎԱԾ ԵՔ.
..»                   

    Դեռևս 2003թ., հայրենքից մեր արտաքսումից ընդամենը մեկ տարի անց և դեռ շատ բան էլ չիմանալով թե ինչո՞ւ, «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ կամ Ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը» (Երևան 2003թ.)հրապարակախոսությամբ մենք դրանում մեղադրել էինք իշխանություններին և եկեղեցուն ( իմա` առաջին դեմքերին), կանխորոշելով նրանց հետագա ճակատագիրը (ստորև էջ 43-44)։ Թե որքան էին ճշմարտացի մեր կանխատեսումները, հաստատվում է այդժամ ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի այժմ ունեցած բացառիկ ցածր ժողովրդականությամբ (չասելու համար համաժողովրդական ատելությամբ...) և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ  ծավալվող հասարակական աննախադեպ ընդվզումով, մինչ անգամ նրա հրաժարականի պահանջով («Ի՞նչ կտա կաթողիկոսի իմպիչմենտը»,www.lragir.am/armsrc/comments-lrahos50936.html )։  Բացառիկ մի երևույթ հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ, թեև եղել են ավելի վատթար պարագաներ:
   
                      
 
   
   
Իրականում ոչ մի կանխագուշակություն չի եղել` այլ տարրական տրամաբանություն, իրերի, իրավիճակների և արժեքների ճիշտ գնահատում, ըստ համամարդկային բարոյական ու քաղաքակրթական չափանիշերի: Չնչին իսկ կասկած չունենք, որ նույն սկզբունքով վաղ թե ուշ ամբողջությամբ բացահայտվելու են հոկտեբեր 27-ի պետական ոճրագործությունը և  պատմականորեն դատապարտվելու են դրանց բուն հեղինակներն ու բարձրագույն մեղսակիցները, վասն ինչի հետևողականորեն ամբողջացնում ենք «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզությունը (տե'ս այստեղ www.eutyun.org/
S/E/AX/AX.htm ): Նույնքան և ավելի համոզված ենք, որ երբևէ դատապարտվելու են նաև մեր նկատմամբ այդքան ոտնձգությունները, մանավանդ մեր գաղափարների և մասնավորապես Էություն-էիզմի ուսմունքի ճշմարտացիության անխուսափելի հաստատմամբ, ինչպես նման դեպքերում միշտ էլ եղել է անցյալում:
   Ցավալին միայն այն է, որ ատելությամբ, նախանձով  ու չարությամբ լցված մի շարք հայորդիք հրճվում են մեր վտարմամբ ու հալածանքներով, ինչը վկայում է, որ «ռոբիկներն ու գարեգինները» նստած են շատերիս հոգիներում, բացիլների պես սպասելով նպաստավոր պայմաներում երբևէ դրսևորվել... Այդ առումով, նույնքան օրինաչափ են եղել հայոց բոլոր հալածանքներն ու արտաքսումները պատմական հայրենքից, մինչև մեծ Եղեռն...
   
                  ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՄԻ ԱՐԵՔ ԱՅՆ` ԻՆՉԸ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ԱՆԵՆ ԱՅԼՔ...


28.06.2011թ.

                                               

                       ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ԳԱՄԲԻՏ*»
 

                                
                                            Հայոց ճակատագրական վիճակախաղը այժմ վերածվել է Ճատրակախաղի,
                                     որտեղ հայերը սև և սպիտակ խաղաքարերն են, այլք`   խաղացողները ... .                                                                                                                            

      Ավելորդ է անգամ հիշեցնելը, որ ղարաբաղյան հարցը բացեց երբեմնի Կենտրոնը,Կովկասում իր ներկայությունը ապահովելու համար, իսկ Ռուսաստանը բարեհաջող այն շարունակում է ցայսօր` հատկապես հոկտեմբեր 27-ի շնորհիվ: Եվ ինչ էլ որ ասեն կամ ավելի շատ չասեն, վերջինս և ղարաբաղյան հարցը ներքաղաքական և աշխարհաքաղաքական բոլոր անցուդարձերի ընդերքում են ( ի~նչ էլ անվանում է. Կարա-բաղ> «սև այգի», թեև Կարաբախտը ավելի տեղին կլիներ, չասելու համար Արցախտ… ):  
  
   Բացառություն չէին նաև վերջին իրադարձությունները ՀԱԿ-իշխանություն «ճատրակախաղում», որի թիկունքում արևմտյան և ռուսական «մարզիչներն» են ու փորձագետները: Նույնը նաև Կազանի հանդիպումն իր ակնկալիքներով ու արդյունքներով: Դրանց  ետնաբեմում խաղարկվում է այլ մեկ գերխնդրական` 2012 թ. ՌԴ նախագահական ընտրությունները և Վ.Պուտին-Դ.Մեդվեդև մրցակցությունը: ՀԱԿ-ի «արտահերթ ընտրությունների» պահանջը հերթական ընտրություններից ոչ շատ առաջ, գլխավորապես ունի հենց այդ ենթատեքստը: Զի, Վ.Պուտինի հաղթանակի դեպքում Հայաստանում ազատ ընտրություններն ու ժողովրդականացումը բացառվում են: Դեռ ավելին` երևակվում է Ռ. Քոչարյանի ուրվականն ու միաժամանակ շարունակվելու է status quo-ն և ղարաբաղյան հարցի շահարկումը: Զի դրա լուծումը, գոնե առաջարկվող տարբերակներով, ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, խաղարկվելով նաև հայոց ներքաղաքական «սև և սպիտակ» խաղադաշտում:
  
   Այստեղ արդեն հասկանալիորեն անհանգստացած է «արևմտյան կողմն աշխարհի», ինչն արտահայտվեց Բ.Օբամա -Ն.Սարկոզի - Դ.Մեդվեդև դովիլյան հայտարարությամբ և մասնավորապես Կազանի հանդիպումից առաջ հատկապես Ս. Սարգսյանին ուղղված Բ. Օբամայի և Ն.Սարկոզիի անձնական քաջալերանքներով ( ինչը կարծես այդքան Ի. Ալիևի պարագան չէր ):  
    Ինչ վերաբերում է 22. 06.2011թ. Ս. Սարգսյանի ԵԽԽՎ-ում ելույթից հետո հայտարարություններին. «Ադրբեջանի ռազմական առավելության» կամ «անգամ պատերազմի սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի հետ Կազանում շրջանակային համաձայնագիր ստորագրելուն» (ինչը շատերի կողմից ներկայացվեց իբր «շատ խաղասիրական»...), ապա ըստ մեզ այդ արդեն հուշում էր, որ Կազանում ոչ մի համաձայնագիր չէր ստորագրվելու…
   Դիվանագիտական այդ քայլը  հաստատվեց ՀՀ ԱԳՆ նախարար Է.Նալբանդյանի հայտարարությամբ, ըստ որի տապալման մեղքը ադրբեջանական կողմի նոր պահանջներն էին… Իրականում Ռուսաստանի և հայ իշխանությունների համար կար  status quo-ի պահպանումը գոնե մինչև Ռուսաստանում պետդումայի և նախագահական ընտրությունները, որում Վ. Պուտինի շանսերը ակնհայտորեն մեծ են: Մի բան, որն արտահայատվեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հիասթափությամբ, այլոց և ՀԱԿ-ի առավել զուսպ թե մխիթարական  հայտարարություններով ( «Ավելի լավ է հիմա գնան զիջումների»,տե'ս. 
http://www.lragir.am/armsrc/interview-lrahos49946.html): Մինչդեռ, ըստ ռուսական վերլուծաբանների և լրատվամիջոցների,Կազանում շրջանակային համաձայնագիրը վժեցրեց... ԱՄՆ:
   Նույնը երկխոսության և արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որոնք ձգձգվելու են մինչև ռուսական և մասնավորապես Վ. Պուտինի ընտրությունը: Եվ ոչ պատահականորեն իբր ընդդիմություն ներակայացող, բայց իրականում թունդ ռուսամետ որոշ քաղաքական այրերը երկխոսության տապալման մեջ մեղադրում են ո'չ ավել, ո'չ պակաս վերստին… ԱՄՆ-ին: Այստեղ ևս հարկ է հասկանալ ճիշտ ընդհակառակը:
  

     Թե ինչով կավարտվի ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ԳԱՄԲԻՏ»-ը, դժվար չէ կռահել աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումներից: Հայերն ու Հայաստանը «պատային»  վիճակում են, իսկ բուն պատերը ճակատներով չեն փլուզում` այլ գլխուղեղով, ինչի դիֆիցիտը հայոց մոտ ավելի քան մեծ է…     
     Մինչդեռ, տասնամյակներով ահազանգում ենք.
 
     Ազգերը մեռնում են … տխմարությունից:               
      Վկա' երկհազարամյա անցյալ
ը :
                                                                        
                                                                                      
¡  ¡  ¡
         

     Հ.Գ. Ցավով պիտի արձանագրենք, որ մեր նախորդ խորհրդածությունն ու հույսը ռուսական բարի կամքի և  «խաղաղ իշխանափոխության» թե  «երկիշխանության» վերաբերյալ նույնպես  «պատ»-րանք էր:    
  Վստահաբար անհրաժեշտ է հենց այդ «մտքներիցդ հանեք» ...
  Կմնա միմայն  ըստ ԷԱԿԱՆ- «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի համազգային «ՁԻՈՒ ՔԱՅԼԸ», սակայն,ավա~ղ, դրա համար ոչ այնքան ճատրակախաղային ունակություններն են անհրաժեշտ` որքան  մեծ առաքինություն, հոգևոր բարձրագույն արժանիքներ և հատկապես         
                                                    
ԳԵՐԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ...
 
        Սակայն, այդ էլ երկրահանքերում
չի պեղվում` այլ ազգային ներաշխարհի ընդերքում,
                                          եթե իհարկե ամբողջովին դեռ չի սպառվել...

  Խորագույն ցավով արձանագրում ենք նաև, որ այս տարրական իրողությունն ու գոյաբանական միակ կռվանը այդպես էլ չեն որդեգրել ո'չ ընդդիմության հոսանքներից որևէ մեկը, առավել ևս ո'չ ՀԱԿ-ը, ինչպես ժամանակին ՀՀՇ-ն, որի ժառանգությունն են այս ազգասպան իշխանություններն ու օրհասական իրավիճակը: Նրանք բոլորն էլ մնացին ու մնում են սոսկ քաղաքական ու հասարակական հարթությունում, վտանգելով գալիքը նույն շրջադարձերին, ինչպես եղել է ցայսօր: Իսկ ակնկալել, որ այդ կարող էին որդեգրել ռուսամետ իշխանությունները, կլիներ միամտությունից ավելի տկարամտություն:
  
Մի±թե ճատրակախաղում որևէ ախոյան թույլ կտար, որ իր խաղաքարերը օժտվեին սեփական գիտակցությամբ և ըստ այդմ մասնակցեին խաղին, երբ իրենք դրանից հազվի են գլուխ հանում...

   * Իտլ. il gambetto, բառացի` gamba- «ոտք գցել» > ռուս. подножка հասկացությունից: Ճատրակախաղում, խաղասկիզբ զինվորի թե այլ խաղաքարի զոհաբերությամբ անմիջապես հարձակման անցնելու նկատառմամբ, ինչն էլ հենց  համապատասխանում է ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես առաջ   «բաժանիր և տիրիր» ռազմավարությամբ ղարաբաղյան հիմնահարցի բորբոքմանը: