ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 25 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
    
21.01.2018 թ. - Հանճարների շարքից (1-4)
21.0
3.2018 թ. - Աշխարհի առաջին գարեջրատունը
   21.0
5.2018 թ. -  «Ենթագիտակցական աֆերիզմ»
21.05.2018թ.                                     
                              
          «ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԱՖԵՐԻԶՄ» 
   
  Ազնիվը չհասկացվելուց է վախենում,
               խարդախը՝ հասկացվելուց...
  Եթե կան «կոլեկտիվ ենթագիտակցություն», գիտակցական և ենթագիտակցական իմպուլսներ, ազգային ինքնագիտակցություն թե ենթագիտակցություն, ենթագիտակցական «ես», ինքնություն ու էություն, ուրեմն պիտի լիներ նաև «ենթագիտակցական աֆերիզմ»:
    Իրականում մենք բոլորս էլ հանդիպում ենք այդ ֆենոմենին, անգամ հարազատների մոտ թե ընկերների, երբեմն կռահելով, սակայն առանց անդրադառնալու և բնորոշելու:  
    Այն յուրօրինակ մի «պայմանական ռեֆլեքս» է, որը ձեռք է բերվում ծանր մանկությունից կամ կեցությունից, որպես ինքնապաշտպանական մեխանիզմ: Այսինքն, անձը ստում է կամ խարդախում անգիտակցաբար, համոզված, որ ինքը ազնիվ է կամ իր անպատեհ խոսքը թե վարքը արդարացման հիմքեր ունեն: Եվ եթե այդ անձի ուշադրությունը հրավիրեք իր այդ անբարո խոսքի թե վարքի վրա, նա անմիջապես կանցնի հարձակման, մեղադրելով ձեզ անարդարության և անգամ հիվանդագին ինչ-ինչ մտահայեցողությունների մեջ: Իսկ որոշ դեպքերում հնարավոր է ընդհակառակը, անձը գիտակցի իր սխալը և մինչև անգամ շնորհակալություն հայտնի իր մեղադրողին իրեն ճշմարտության ուղի բերելու համար:

   Այս առումով, քիչ թե շատ, անհատապես թե հավաքականորեն բոլորս էլ տառապում ենք «ենթագիտակցական աֆերիզմով»: Հատկապես հայերս, որպես տառապած էթնիկական հանրույթ, սեփական սխալներն ու արատները թաքցնելով այլոց չարախնդրության, բարբարոսության, «հակաազգային դավադրությունների» և նման խարդավանքներով: Դրանք կարող են լինել մասամբ ճշմարիտ, բայց շատ հաճախ ոչ ամբողջովին: Այդպես, մենք մեզ համարում ենք ամբողջովին անմեղ ու արարչագործ ազգ, ողջ մարդկությանը մեղադրելով մեր փորձությունների, անարդարությունների  և տառապանքների մեջ: Մինչդեռ, միմյանց նկատմամբ միշտ էլ գործել է «ենթագիտակցական աֆերիզմը», դառնալով ազգային չարիք (անհանդուրժողականություն, անմիաբանություն, սնապարծություն ու նաև երախտամոռություն. «Գնա մեռի՝ արի սիրեմ» սկզբունքով ): Զի, եթե հակամարտող կողմերից յուրաքանչյուրը բացահայտեր և ընդուներ իր «ենթագիտակցական աֆերիզմը», ապա վեճերը կդադարեին և փոխհարաբերությունները կառողջանային:

   Մեկընդմիշտ դատապարտվա՞ծ է արդյոք որևէ հանրույթ կամ անհատ նման բարդույթի: Ո՛չ անպատճառ: Զի, լինելով պայմանական ռեֆլեքս, «ենթագիտակցական աֆերիզմը» կարող է ետաճել և համարյա ամբողջովին վերանալ, քաղաքակրթական բարձր արժեքների որդեգրմամբ, ինքնագիտակցության բարձրացմամբ և ոգեղինացմամբ: Այլ խոսքով, հոգեվերլուծական կամ դիանեկտիկայի սկզբունքով
( ինքնագիտակցում ): Այս խնդրականում խիստ որոշակի դեր կարող է ունենալ
էիզմը
, որն ինքնին ակնկալում է ինքնաճանաչում, ամենայնում էությունների բացահայտում և հոգևոր բարձրագույն արժեքներ: Այսինքն այն, որի ուղղությամբ էլ առաջնորդում է հոգևոր էվոլյուցիան, որպես մարդկային ցեղի ազնվացում, վեհացում ու վերացում (սուբլիմացիա ): Այլ խոսքով. ֆիզիոսֆերա-բիոսֆերա-նոոսֆերա (աննյութական ներաշխարհ-ներոլորտ ) վերաճով, մինչև կիբեռնետիկական «վերջնական վիճակ»: Այսինքն, վերադարձ ելակետային գերԷություն, այլորեն՝ Եզակիություն կամ հավատամքային «երկնային արքայություն»:
  
                     Ընդամենը այսքան է մարդկային «կամքի ազատությունը»:
                     Այն այլընտրանք չունի, բացի էացումից կամ անէացումից...


         Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 21 մայիս 2018 թ.
21.03.2018թ.
                            «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԳԱՐԵՋՐԱՏՈՒՆԸ»      
                                           (վերստին Գյոբեկլի թեփեի մասին)
                                                         https://www.dailymotion.com/video/x64ep6s






a.





b.





c.
 
 

          Նկ. 1:  a-b) Քարակոփ տարաներ Գյոբեկլի թեփեի տարածքում: c). Որպես արտեֆակտեր
                  քարակոփ տարա երկու սույների միջև Ուրֆայի պուրակում ( արանքում՝ մենք 2004թ...):

 
      Ուզողի խերը՝  չուզողի մերը...   
   Աշխարհի առաջին տաճարը հռչակելուց հետո, որոշ հումորով այսպես են ոմանք բնորոշում 12 000-ամյա Գյոբեկլի թեփե հնավայրում հայտնաբերված մինչև 150-160 լիտրանոց տարողությամբ բազմաթիվ քարե տարաները: Եվ այդ, ըստ դրանցում մնացած նստվածքների կենսաքիմիական վերլուծության: Մյունխենի տեխնիկական համալսարանի լաբորատորիայում կատարված տարրալուծումը այդ գորշ նստվածքներում հայտնաբերել է կալցիումի օքսալատ կրիստալներ (CaC2O4•H2O), որոնք առաջանում են ջրի և հացահատկի շփումից:  Այդ կրիստալները հազարամյակներով մնում են կայուն:  Իսկ որպես խմորիչ, ըստ բիոտեխնոլոգ Martin Zarnkow -ի,  այն առկա է մեր մշակի վրա ( իմա՝ բացիլները...):  «Այդքանը բավական է գարեջրի խմորումը բորբոքելու համար»- եզրահանգում է նա: Երիցս առավել, որ հալյուցինոգեն բնանյութերը շամանիզմից  անբաժան են, որոնց համար օգտագործվել են տարբեր բույսեր, ինչպես նաև տարատեսակ սնկեր: Իսկ գարեջրի արտադրության արդի սկզբունքները մնում  նույնը՝  ինչ անցյալում ու նաև խորհրդավոր «սոմա-հաոմա» սրբազան խմիչքի պարագայում...

   Այս վարկածի օգտին է խոսում Գյոբեկլի թեփեում առկա կենդանական առատ  ու տարտղնած ոսկերոտիքը, ինչն ակնկալում է ծիսական խնճույքներ: Այնպիսինները, որոնց հետքերը գտնվել են Կատնայում, Ստոունհենջում, Եգիպտոսում և այլուր ( տե՛ս. www.eutyun.org/S/E/KATNA/Katna%201.htm
): Նկատի առնելով, որ բոլոր այդ տարածքները  նախնյաց պաշտամունքին նվիրված նեկրոպոլներ են (դամբարանադաշտ),  ուստի հավակնում են լինել ցայսօր ամենուր դեռևս գոյատևող «քելեխների» նախատիպերը:  Ավելին, կարծիք կա նաև, որ նման ծեսեր պահանջել են բավականին հումք ու նախապատրաստություն, որոնք հավանաբար  իրենց հերթին նպաստել են նստակեցությանն ու երկրագործության սկզբնավորմանը:

  Հույն պատմիչ Քսենոֆոնը Հայաստանում տեսել է տարաներում «գինու» վրա լողացող գարու հատիկներ: Ըստ նրա հայերը այն ( իմա՝ գարեջուր...)  պատրաստել են ու խմել մթա V-VI  դդ ( «Անաբասիս» ): Եվ այդ ըմպել եղեգներով: Ճիշտ այնպես, ինչպես  պատկերված է խաֆաջյան խեցանոթի վրա ( Նկ. 2a ) և Քյուլ թեփեում գտնված գլանադրոշմին (Նկ. 2b), վկայված նաև Առաջավոր Ասիայի բրոնզեդարյա ավանդույթներում ( «Ծննդոց-ԱՅԱ», Երևան 2000/2003 թթ, էջ 82-84 ): Իսկ եղեգը նույնպես եղել է սրբազան բույս, ենթադրելով կապը ստորին աշխարհի և վերաշխարհի միջև ( հայոց մեջ՝ «Վահանգնի ծնունդը» եղեգնափողից...):

 






    2a. 
 






 2b.
     
  Նկ.2: a) Խաֆաջյան մշակույթի ծիսանոթի բեկոր ( Միջագետք, մթա  III  հզ): Վերևի աջ անկյունում՝  ձողիկներով գարեջուր խմելու ծես Գյոբեկլի թեփեի  ծիսական տարաների նման կաթսայից, ներքևի անկյունում՝  կին-Կենաց ծառ զույգ այծերով:  b). Նույնը Քյուլ թեփեի գլանադրոշմին ( Նախիջևան, շենգավիթյան մշակույթ, մթա IV-III hh):  Աջ կողմում նույնպես Կենաց ծառի զուգորդմամբ. ինչը հուշում է դիցական մոտիվներով համատարած նույն ավանդույթը:      
 
    Գարեջուր հավակնում է ներկայանալ որպես «սրբազան խմիչքների» նախատիպը: Նրա երբեմնի բուն անվանումը հայտնի չէ: Այդուհանդերձ, զենդերեն ( Ավեստայի լեզու) mada-սրբազան խմիչք ( հնխ.
*med [h]u- մեղրագինի ), pīva-յուղ, գոթ. bius, գերմ. Bier, անգլ. beer, ֆր. bière ( boir -խմել ), սլավ. пиво - գարեջուր հուշում են հին և  ընդհանուր մի անվանման գոյությունը, համահունչ մանկալեզու բու, բուա, բի-վա, ըմբու-ջուր խմել և հայ. հենց «ըմպել» եզրի հետ:

  Ու թեև Գյոբեկլի թեփեում գարեջրի պատրաստման և օգտագործման այլ փաստարկներ առայժմ չկան, սակայն նեկրոպոլերում ծիսական խնճույքների համատարած ավանդույթը ( քելեխներ, գերեզմանների վրա՝ մի բաժակ օղի և ուտեստ՝ ցայսօր...), գարեջրի անվանումները, «սրբազան խմիչքների», մեռելոցների, քարեկոթողների և այլ համատարած ավանդույթները վկայում են նախամշակութային մեկ կենտրոնի առնվազը 12000 ամյա հիրավի գոյությունը, ի դեմս Գյոբեկլի թեփեում: Ենթադրվում է, որ այդ ծեսերը նպաստել են տոհմական կապերի ամրապնդմանը, իսկ նույն սկզբունքով բազմաթիվ օղակաձև կառույցներում տարբեր կենդանատեսակների գերակայությունը՝ տոտեմական տոհմերի առկայությունը մեկ սուպերէթնոսում: Այն, ինչը մենք առաջին անգամ կռահել էինք «Ծննդոց-ԱՅԱ» մենագրության մեջ (Երևան 2000, էջ 854) և ամրագրել «AXIS MUNDI-Գյոբեկլի թեփեի առեղծվածը» հետազոտությամբ (Երևան 2016, էջ 8, 15, 63, 69): Այդու կարող է բացատրվել ընդհանուր հուշարձանի արհեստականորեն հողով ծածկումը և տոհմանական նման առանձին հուշարձանների առաջացումը հետագա ազգագավառներում: Այնպես՝ ինչպես գրանցված է Ստոունհենջում, Զատիկի կղզում և այլուր: Եվ երիցս առավել, որ առաջինը ընտելացված վայրի ցորենի ( petit épeautre ) և գարու նախահայրենիք համարվում է հենց այս տարածքը, հարուստ նաև ջրածածկ եղեգնուտներով:

   Առավել կարևոր են Գյոբեկլի թեփեում մարդկային մնացորդների տարտղնածությունը, իսկ կենդանական ոսկերոտիքի մեջ՝ անգղների առատ մնացորդները (Նկ.3 a, b, c): Մի հանգամանք, որը վերագրվում է décarnisation (մսազերծում) կոչված հնագույն ավանդույթին և լեշակեր անգղների «առաքելությանը», որոնք ամբողջովին մսազերծում էին դիակների ոսկերոտիքը: Այդու է բացատրվում դասական դամբարանների բացակայությունը, մարդկային մանրացված մնացորդների սփռվածությունը և անգղ-«հրեշտակների» երբեմնի պաշտամունքը: Հայոց պարագայում նաև հսկա, եղունգներով քարերը տաշող, արծիվները քանդակող հսկա Տորք Անգեղ աստվածությունը և Անգեղաց Տուն տոտեմական տոհմի նախարարությունը Գյոբեկլի թեփեից ընդմենը մոտ 50 կմ հեռավորությամբ: Տորք Անգեղը հենց Գյոբեկլի թեփեի շինարարների առասպելացումն է ժողովրդական հիշողության մեջ, երբ հուշարձանը մթա IX-VIII հհ արդեն ծածկվել էր հողով: Ուրեմն, մինչ այդ պիտի լինեին վաղնջական տեղաբնիկներ, առասպելացված իրողությունը հաջորդ սերունդներին փոխանցելու համար... ( «AXIS MUNDI-Գյոբեկլի թեփեի առեղծվածը», էջ 56-63 ):

   
                 Նկ.3: a): Անգղների բազմաթիվ մնացորդներ Գյոբեկլի թեփեում:  b) Անգղի քարակերտ գլուխ նույն հուշարձանում:  c) Հուշարձանի n° 43 քարեկոթողը անգղների և անգլուխ մարդու պատկերմամբ
( ներքևի աջ անկյունում ): Որոշ երկրներում ցայսօր տարածված ծիսակարգ «երկնային թաղում» բնորոշմամբ, երբ հանգուցյալի դին հանձնվում էր լեշակեր թռչուններին ( հնդամերիկյան և որոշ էթնոսներում վերապրող ավանդույթ:  Հիշենք ճապ. «The Ballad of Narayama» «Նարայամայի առասպելը» կինոնկարը, Կաննի 1983 թ. «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակակիր):
   
 
   Մեկ խոսքով,  Գյոբեկլի թեփե հնավայրի ամեն մի նոր բացահայտում անվերջ գալիս է լրացնելու և հաստատելու «AXIS MUNDI (Աշխարհի առանցքը)-Գյոբեկլի թեփեի առեղծվածը» մեր հայերեն ու անգլերեն մենագրությունը (Երևան 2016), այն՝ «Ծննդոց -ԱՅԱ» կոթողային տեսությունը (Երևան 2000, վերահրատարակությունը՝ 2003 թ.: Լուսանկարները՝ ստորև):  Այսքանի հետ Հայկ. լեռնաշխարհի  նախահնդեվրոպական շրջանում  մեր կողմից պայմանականորեն այական կոչված սուպերէթնոսի առկայությունը, իսկ դրա մեջ՝ նախահայերի և նախահայերենի գերակայությունը, ինչը գլխիվայր է շրջում արդի լեզվաբանական ընդունված և հեղինակավոր տեսությունները...
  
Մինչդեռ, Հայաստանում ամբողջ մի Հնագիտության և ազգագրության ինտ-տ դեռ քնած է ավանակի ականջում, այլք պարզապես իրենց ավանակի տեղ են դնում, իսկ իշխանության գլուխը աջ ու ձախ հացե նշխարիկների պես շքանշաններ է բաժանում ում ասեք: Մինչդեռ մենք մնում են Հայաստանից վտարված, որպես իբր «նացինալ-ֆաշիստ» և ՀՀ պետանվտանգությանը լուրջ սպառնալիք...
   Դառնանք զօղորմի տի տանք հանճարեղ նախնյաց...

                       

                        Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 21 մարտ 2018 թ.


 
21.01.2018թ.
                          ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ                                      ( հոդվածաշար - 4)
                           ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Նախորդները.
1). https://www.facebook.com/photo.phpfbid=1660229420711209&set=

a.439612542772909.102055.100001725016572&type=3&theater

2). https://www.facebook.com/photo.php?fbid=1672149669519184&set=
a.439612542772909.102055.100001725016572&type=3&theater

3
). https://www.facebook.com/photo.php?fbid=1673789189355232&set=
a.439612542772909.102055.100001725016572&type=3&theater
4).Facebook
                    
   
  Ոսկեղենի արժեքը միայն ոսկերիչը գիտե,
հանճարեղության արժեքը՝ հանճարեղացուն,
ապուշության հմայքը՝  միմիայն ապուշը...

  1989 թ. էր, ղարաբաղյան շարժման բուռն ժամանակները: Ֆրանսիայում լույս էր տեսել իմ «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրությունը: Եկել էի Հայաստան այն ներկայացնելու հասարակությանը և ավագ մտավորականությանը: Ինձ հաջողվել էր ընդամենը 15 րոպե տեսակցություն ստանալ ԳԱԱ պրեզիդենտի մոտ, ով թեժ ժամանակներում Մոսկվայից հայրենիք էր եկել միայն 2 օրով: Գրքի մեկ օրինակը ձեռքիս կես ժամ առաջ բարձրանում եմ Բաղրամյան պողոտայով: Ճանապարհին Տեխնիկայի Տունն էր, որտեղ տեղավորված էր ՀՀՇ-ն իր շտաբով: Թերթերից մեկում տեսել էի երբեմնի իմ հարևան Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարը, որին հիշում էի գիմնազիստի պես դասագրքերը ձեռքին: Սակայն, այդժամ թերթերի անորակ լուսանկարում դեմքը ճանաչելի չէր: Մտա հհշական «սմոլնի», հարցրեցի, ուղղորդեցին երկրորդ հարկ: Անփութորեն ձգվել էր բազկաթոռին՝  վիզը բուժական ճերմակ կաղապարի մեջ: Ճանաչեցինք մեկզմեկու, ողջունվեցինք և հարցրեցինք միմիյանց  որպիսությունները: Ես ոգևորված խոսեցի գրքիս և Վ. Համբարձումյանի հետ հանդիպման մասին: Խնդրեց հատորը, ապա մեկնելով իր գրիչը խնդրեց մակագրել իրեն: Ես խոստացա հետո նրան մեկ օրինակ նվիրել, բայց նա համառորեն պնդում էր: Բնակվում էի ոչ հեռու և կհասցնեի տնից մեկ այլ օրինակ վերցնել: Ուստի մակագրեցի. «Սիրելի Լևոնին... ևն»: Թանաքը չչորացած նա արտաբերեց. «Սա ռասիզմ է...»: Ապշել էի, ձկան պես բերանս բացուփակելով ուզում էի ձեռքից խլել գիրքը, երբ նա նկատելով վրդովմունքս վրա բերեց. «Ասենք հրեաները ավելի ռասիստ են...»: Ապշեցի կրկնակի, հրեաների մասին խոսք չէր եղել...
  Ինչևէ, հարթեցնելով միջադեպը Լևոնը տվեց Մատենադարանի և բնակարանի հեռախոսահամարները, առաջարկելով կապվել և հանգա
մանալից զրուցել: 

   Շտապեցի դուրս գալ, գնալ այլ մեկ օրինակի հետևից և բարձրանալ ակադեմիա ճիշտ ժամանակին: Քարտուղարուհին զեկուցեց և հրավիրեց ներս: Վ. Համբարձումյանը նստած էր իր գրասեղանի առջև, խորհրդակցական երկար սեղանի նրա աջ կողմում՝ ԳԱԱ փոխպրեզիդենտ ակադեմ. Գագիկ Սարգսյանը: Որպես պատմաբան վստահաբար հրավիրված էր հատուկ այս հանդիպմանը: Վ. Համբարձումյանի առաջարկությամբ նստեցի նրան դեմ դիմաց: Գիրքը հանձնեցի հասցեատիրոջը: Հանճարի վեհությամբ ու հանգստությամբ տվեց հարցերի մի շարքը, որոնց բնույթը ինձ քիչ թե շատ հասկանալի էր գիտական հանճարների փորձից. դատողության, վերլուծական և կառուցողական մտքի ստուգում: Գ.Սարգսյան լռել էր ու չարությունից կարմրել: Պրեզիդենտի կարծիքի հարցմանը հազիվ պատասխանեց. «Սրանք Ռաֆայել Իշխանյանի կողմնորոշումներից են...», իմա՝ ոչ գիտական:
   - Շատ լավ, հարգելիս-դարձավ Վ. Համբարձումյանը ինձ.- մենք ձեզ հնարավորություն կտանք համոզելու մեր գիտնականներին ձեր տեսակետների ճշմարտացիությունը...  
    Մինչ այդ Ռ. Իշխանյանը ինձ տվել էր մի նյութ իր նման մի դառը կենսափորձից սփյուռքում հրապարակելու համար: Նա հայտնվել էր հայագիտական այդ «ջոջերի» հանձնաժողովի առաջ և ենթարկվել ծաղրուծանակի, ինչպիսինը հեռակա կարգով արժանացել էր լուսահոգի Մարտիրոս Գավուքչյանը: Իմ պատասխանը անզուսպ էր և կտրուկ, առանց սեթևեթանքների.
    -Ես իմ տեսակետները արդեն շարադրել եմ և որևէ մեկին ապացուցել չեմ պատրաստվում: Թող նրանք հակառակը ապացուցեն: Նկատեցի, որ Վ. Համբարձումյանը մեղմ ժպտաց, նրան դուր էր եկել իմ մարտունակ ինքնավստահությունը:
   - Շատ բարի, մենք կծանոթանանք և ձեզ տեղյակ կպահենք -արտաբերեց նա շարունակելով աչքի պոչով հետաքրքրությամբ թերթել հատորը: Շնորհակալությամբ հրաժեշտ տվի և ուղղվեցի դեպի դուռ: Դռան մեջ Վ. Համբարձումյանը հեռվից ևս մեկ ստուգողական հարց տվեց, չեմ հիշում ի՞նչ և ինչպե՞ս պատասխանեցի, բայց մտապահեցի ճշմարիտ լինելու իմ նույն համոզվածությունը:   
    Դուրս եկա փողոց, փորձելով հարթուկել մտքերս, երկու անչափ տարբեր հանդիպումներից հետո. գիտական միջակություն Լևոնի գոռոզամտությունը և հանճարի մեղմ, հետաքրքրված ու խիստ բանիմաց մտայնազննությունը՝  շատ համահունչ Ա. Էյնշտեյնի ու նման այլոց մտահոգեբանությանը: Այդ երկուսի հարաբերակցությամբ էլ բնորոշվում է նախորդ և հաջորդող մտավորականության ինչությունը՝ անհամեմատ վատ արդի իրավիճակում...  
   Ավելի ուշ Վ. Համբարձումյանի բնութագիրը հաստատեց Արման Մանարյանը, ում վերաբերյալ վավերագրական կինոժապավեն էր նկարահանել ու հիացած էր նրանով: Բոլորովին ոչ այն, ինչը տարածում էին չար լեզուները՝  իբր երիտասարդ գիտնականներին չընդառաջելու վերաբերյալ:

  Այդ հանդիպումից հետո ԳԱԱ Լեզվագիտության ինտ-տի տնօրեն ակադեմ. Գ. Ջահուկյանը երբեմնի «Խորհրդային Հայաստան» թերթում իմ դեմ մի լկտի հոդված հրապարակեց, որին «Գիտությունը դեռ իմաստություն չէ» պատասխանով փռել էի խեղճի գիտական դիակը ( տե՛ս. «Ինքնություն» հատորը, Երևան 1993, էջ 265-273 ): Այնինչ, մեծն և խիստ հայրենասեր Վիկտոր Համբարձումյանը «Էություն» հանդեսի վերաբերյալ իր պաշտոնական կարծիքը հայտնեց ԳԱԱ բլանկի վրա, իսկ բանավոր այն փոխանցեց ԳԱԱ քարտուղար Վ.Բարխուդարյանը հանդեսի շնորհանդեսին հրավիրված Վ. Համբարձումյանի փոխարեն ( տե՛ս ստորև   և  www.youtube.com/watch?v=2oUOCv1z_zA , 6:10 րոպե ): Եվ այդ այնժամ, երբ «Էություն» հատորը էիզմի վերաբերյալ դեռ լույս չէր տեսել: Այսուհանդերձ, հանճարեղ գիտնականին բավական էր եղել մի քանի դրույթներով կռահել գալիք ողջ ուսմունքի բուն էությունը և նախագաղափարների հիմքով ընդհանուր կարծիք կազմել:
  Հանճարներին հատուկ ևս մեկ հատկանիշ, որին արդեն ծանոթ էի Ս. Փարաջանովի, Ժ. Գառզուի, Ա. Տերտերյանի և այլոց պարագաներում ( տե՛ս վերոնշյալ հղումներով) ...
 
   

 
   

   Տարիներ անց՝  1997 թ., ինձ հաջողվել էր «Էություն» հատորը փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարար, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն և Վ. Համբարձումյանի սան Արտաշես Պետրոսյանին և տեսակցություն ստանալ: Նա արդեն ծանոթացել էր տեսությանը, ինձ ընդունեց բացառիկ ջերմ, հրավիրեց ու ինքն էլ նստեց խորհրդակցական սեղանին ինձ դեմ դիմաց, կանչեց «ֆեյա ԿԳԲ» քարտուղարուհուն, սուրճ պատվիրեց և կարգադրեց ոչ ոքու չընդունել ու չխանգարել ( խիստ խստապահանջ տիկինը ապշել էր... ): Ապա թույլտվություն հայտնեց անցնել «դու»-ի և առաջին արտահայտությունը եղավ.  
 - Այժմ պարզ է թե այդ գաղափարները որտեղի՞ց են գալիս ( խոսքը իր կրթական վարչության այդժամ պետ, «Է արար» գրքույկի հեղինակ Ա. Շահնազարյանի մասին էր... Տե՛ս. «Էություն» հանդեսի այս էջը.  www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_27_61.htm ): Ապա, հիմնական խոսակցությունը գնաց էիզմ ուսմունքը կրթական համակարգ մտցնելու հնարավորության վերաբերյալ: Իմ պատասխանի հետ. իջեցնել պետպատվեր, կազմել դասագրքային հանձնախումբ, մշակել այն և հրատարակել ( բանիմաց ուսուցիչներ, հոգեբաններ և այլք), նրա դեմք աստիճանաբար մռայլվում էր: Ես կարդացի. «Լավ, ես աստղաֆիզիկոս-տիեզերաբան եմ, կառավարությանը ինչպե՞ս եմ համոզելու սրա ինչությունն ու անհրաժեշտությունը»: Ինչը շատ բնական էր, առավել ևս այսօր...  
  - Բարի-ի վերջո որոշեց նա-. այսօր երեկոյան հանդիպելու եմ նախագահին և կզեկուցեմ ( իմա՝  Լ. Տեր-Պետրոսյանին ): Տեղյակ կպահեմ:  
  Նա պիտի խնդրեր նաև Հայաստանում իմ տասնամյա հատուկ կացության հարցը լուծելու թույլտվություն, զի մենք 1994/95 թթ երկքաղաքացիության մասին օրենքով զրկվել էինք ՀՀ քաղաքացիությունից: Հաջորդ հանդիպման խոսք գնաց միայն այդ մասին: Պարզ էր, որ ԼՏՊ էիզմը կրթական համակարգ մտցնելու գաղափարին հավանություն չէր տվել, ոչ էլ տասնամյա կացության կարգավիճակին: Այսուհանդերձ, ՀՀ կրթության և գիտության նախարարի միջորդությամբ մեզ տրվեց 1 տարվա կացության անվճար կարգավիճակ, նկատի առնելով մեր վաստակը հայագիտության ասպարեզում:
  -Ես ձեզ ամեն տարի նման կարգավիճակ կապահովեմ. - խոստացավ նա: Սակայն, հաջորդ տարի նա արդեն փոխարինվեց, իսկ հաջորդ տարիների համար նույն հիմնավորմամբ մեզ անվճար կարգավիճակ տրվեց  ՀՀ մշակույթի նախարար Ռ. Շառոյանի միջորդությամբ:
  
   Այդպես սկսվեց մեր հալածանքները դեռևս ԼՏՊ-ի նախագահության վերջին տարիներին, միջև 2002 թ. արտաքսումը և արդեն 16 տարի է ի վեր ՀՀ մուտքի կտրականապես ու անժամկետ արգելքը:  
  Մնում է անհասկանալի, թե այդ ինչպե՞ս հակառակամետ այսքան իշխանափոխություններից հետո մենք մնում ենք «ՀՀ պետանվտանգության լուրջ սպառնալիք» ու դեռ նացիոնալ-ֆաշիստ ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_ARTAROC.htm ):       
    Աստծո գործերը մահկանացուներիս անմատչելի են, ՊԱԿ/ԱԱԾ-ինը՝ ոչ պակաս...   
    Վերջին մեկ նշմար: Վերջին տարիներին Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքներից մեկը չգիտես ինչո՞ւ  ՀՀ առաջին նախագահը նվիրեց հատկապես հայագիտությանը: Լինելով ոչ հայագետ նա ավելորդ ինքնավստահությամբ խոսեց հայ ինքնանվանման ծագման մասին, հաստատելով ըստ Ի. Դյակոնովի գերիշխող դարձած իբր Hate>Hai̯ անհեթեթ վարկածը, ի հակառակ մեր «Ծննդոց ԱՅԱ» մենագրության ( Երևան 2000 թ., վերահրատ. 2003 թ.):
   Ամբողջ մի հանրահավաք հատկացնելով այդ թեմային, բացահայտորեն նրան անհանգստացնում էին  Էության օրըստօրե ծավալվող գաղափարները: Եվ այդ զանգվածային բանագողությունների և շահարկում-աղավաղումների պայմաններում ( տե՛ս. www.eutyun.org/S/Ashx/BANABOZUTYUN.htm ):
   

   Այս իրողությունները հիմք են տալիս միանշանակ հաստատելու, որ հայագիտությունը բնավ էլ նացիոնալ-ֆաշիզմ չէ, ինչպես մեզ մեղադրում էր առաջին նախագահն ու արդի ԱԱԾ-ն վերոնշալ հղմամբ: Ավելին, Էության գաղափարներով ներշնչված երբեմի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության 15.08.2002 թ.
N 1302 Ն որոշմամբ ՀՀ գիտության ու տեխնիկայի զարգացման գերակա գիտաճյուղերի մեջ առաջնայնությունը տրվում էր հենց… հայագիտությանը ( www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ): Այսինքն, Վ. Համբարձումյանից սկսյալ, անցնելով ավագ մտավորականության քաջալերանքներին ( www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ) մինչև Էության հիմնադիր, գիտության և մշակութի երախտավորները ( տե՛ս. նշյալ «Տարեգրություն» հղմամբ ) նացիոնալ-ֆաշիզմի մասին չնչին իսկ խոսք լինել չէր կարող: Այս առումով ԱԱԾ-ի մեղադրանքը աներևակայելի և պատմական մի մեծ խայտառակություն է հենց ՀՀ ողջ վարչակազմի համար: Իսկ վերևներում՝ ներառյալ ՀՀ նախագահը, չգտնվեց որևէ մեկը նրանց սթափություն հորդորելու համար...
   Նույնը նաև աղանդավորության մեջ մեզ և ողջ Էություն միաբանության մեղադրելու եկեղեցական հերյուրանքի պարագայում ( http://hetq.am/arm/news/83906/fransahay-aleqsandr-varpetyany-datakan-hayc-e-nerkayacrel-aats-i-dem.html/ ): ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ և համաշխարհայնորեն ճանաչված Վ. Համբարձումյանի պաշտոնական նամակում  պարզորեն նշված է « վասն ապագա իմաստության հին ճշմարտությունները նորագույն գիտության հետ շաղկապելու» հանգամանքը (
իմա՝ դեռ սաղմնային էիզմի... ), խիստ ոգեղեն՝ սակայն առանց հավատամքային երանգավորման: Այն, ինչը այլևս հորդորում են Հռոմի Պապերը, Դալայ Լամա 14-րդը, և շատ այլք, գիտության, տիեզերագիտության և կիբեռնետիկայի դարաշրջանում: Մեր պարագայում այս արդեն  հայ առաքելական եկեղեցու միջնադարյան «ինկվիզիցիոն» միջամտությունն է, երբ ըստ ՀՀ սահմանադրության եկեղեցին իբր բաժանված է պետությունից, բնականաբար նաև գիտությունից և իմաստությունից...
   Մինչդեռ թե՛ մեկը և թե՛ մյուսը միմյանց կատարելապես համապատասխանում են, մարմրող այս ազգի լինելիության թե ոչ հաշվին...
    Տգիտությունը մեղք չէ, բայց հաճախ դառնում է մեծագույն չարիք: Իսկ եթե ըստ Սոկրատեսի «բարոյականությունը գիտություն է» ( վկա՝ բարոյագիտությունը...), ապա տգիտությունը նաև՝  անբարոյականություն:
  
Մինչդեռ ըստ էիզմի.
                   Ազգերը մահանում են տխմարությունից ու նաև անբարոյականությունից....

                                  

       Ալեքսանդր Վարպետյան                                  Մարսել, 21, հունվար, 2018 թ