ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 18 )
 վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
03.10.2013թ.- Կայացման և հարատևման նախապայմանը
01.08.2013թ.-Լույսը ծագում է Արևելքից, հույսը՝ Արևմուտքից...
01.01.2012թ. - Հոգևոր հայելի:

03.10.2013թ
                                     ԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ  ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
                                                                         ( մենք և մարդկությունը)
       
 

                                                                          «Լույսի ահագնացման հետ ստվերները կրճատվում են,                                                                                                  թանձրանում և կծկվում ծակուծուկերում»:

      
   Ըստ էության ազգերի մահացման տեսությունը թյուր էր: Մահանում են միայն թույլ, սպառված և անկենսունակ էթնիկական հանրույթները, կենսունակները՝ ընդհակառակը, բարգավաճում, կայանում և հարատևում: Եվ այդ հենց ազգ-ներաշխարհի հասունացմամբ: Զի, անհատական թե հոգևոր հասունացումը օրինաչափորեն տանում է դեպի ինքնագիտակցություն, անհատականացում և ինքնության՝ նույնն է տվյալ անհատի թե հանրույթի էության, առավել երևակման: Իսկ բոլոր գոյաձևերը զարգանում են հենց այդ, իրենց բնորոշ հատկանիշների ուղղությամբ, որը մարդու պարագայում հոգի-ներաշխարհն է:   
   Այս օրինաչափության ակնհայտ օրինակը հանճարներն են, որպես էացման ճանապարհին էակների էվոլյուցիոն մեկ աստիճան, բովանդակորեն հարուստ , կենսաէներգետիկորեն հագուրդ  ներաշխարհներով և օժտված սուր անհատականությամբ: Եվ նրանց մոտ էլ առավել ցայտուն են դրսևորվում թե՛ ազգային և թե՛ համամարդկային արժանիքներն ու ինքնագիտակցությունը, որն էլ «ազգ» կարգավիճակի կարևորագույն նախապայմանն է: Իսկ հակադարձորեն հենց նրանք են դառնում այդ հատկանիշների և ազգի թթխմորները:  

   Նախամարդկային հոտերից և տոտեմական տոհմերից սկսյալ էվոլյուցիայի բերումով էթնիկական հանրույթների անհատականացումն ու ինքնացումը դրսևորվել է նոստրատիկ ընդհանրություններից լեզուների տարանջատմամբ, ազգերի ձևավորմամբ և ավելի ու ավելի տարբերակմամբ: Մեր ժամանակներում ՝ ազգային փոքրամասնությունների զարթոնքի ալիքով և հենց ԽՍՀՄ-ի բնականոն փլուզմամբ: Եվ քանզի բնական և տիեզերական բոլոր ֆենոմենները ընթանում են երկակիորեն, ինչպես պարբերաբար ավերում-արարումներով, տարբերակում-ընդհանրացումներով և տարանջատում-վերամիավորումներով, անհատների ու ազգերի հասունացումը ևս տանում է դեպի նոր մի մակարդակի վրա մարդկության ամբողջացում, որում յուրաքանչյուր միավոր պահպանում է իր ինքնությունը: Բնության մեջ այդպես են  արտահայտվում բազմազանության շքեղությունն ու միասնականության պերճանքը, գեղանկարչության մեջ՝  գույների ներդաշնակությունը, երաժշտության մեջ՝  համանվագը, տեսական ֆիզիկայում՝ Տիեզերքի զուգորդումը հիասքանչ սիմֆոնիայի հետ: 

     Հակիրճ այսքանը միայն հիմնավորելու համար, որ ազգերի հարատևումը պայմանավորված է ոչ այնքան քանակով՝ որքան նրանց հոգևոր հասունացմամբ և որակներով, իսկ մահացումը՝ թերզարգացմամբ ու ետաճով: Ըստ այդմ, հայ հանճարները ազգի կայացումն ու հարատևումը ջանացին ապահովել հոգևոր զարգացմամբ, իսկ հակառակորդները՝ ընդհակառակը, բթացմամբ և ապականացմամբ: Այն, ինչի վկաներն ենք այսօր Հայաստանում: Այդպես էլ ռուսամետ շրջանակները բնորոշվում են մտավոր սահմանափակությամբ, հոգևոր արժանիքների ակնհայտ թերությամբ, անդիմությամբ և ինքնության աղճատմամբ (ո՛չ հայ են, ո՛չ ռուս, մի տեսակ «Ջորի» Բալայան... ): Նույն նաև ուծացված բոլոր հայերի և օտարամոլների պարագաներում:  
    Այստեղից, հայոց փրկությունն ու հարատևումը սոսկ միասնության մեջ չէ (տկարների միասնությունը առավել մեծ տկարություն է, տմարդների միասնությունը՝ հանուր  տմարդություն )՝  այլ նրա ոգու, հոգևոր հասունության և նախանձախնդիր ինքնության:    
            ՄԵԿ ԽՈՍՔՈՎ՝  ՆԱԽԱՍՏԵՂԾ  ԷՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ:  
    Ուստի, ազգապահպանությունը ինքնանպատակ չէ և ապահովվում է միմիայն հոգևոր հասունացմամբ: Կորցնելով պետականությունը և կրելով բազում զրկանքներ հայ ժողովուրդը գոյատևել և իր ինքնությունը քիչ թե շատ պահպանել է հոգևոր իր արժեքների և փառահեղ մշակույթի շնորհիվ: Նույնը կլինի ԵՄ, ԵՍ թե գլոբալիզացման պայմաններում:    
    ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ ուսմունքը և «ԷՈՒԹՅՈՒՆ» ոգե-գաղափարական համակարգը հղացվել են այդ նպատակով 1, համաձայն այդ օրինաչափության և Գ. Նժդեհի հայտնի եզրահանգման.                                    «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին և միակ խաղաթուղթը                                                           վերադաստիարակությունն է»:

  Ուրեմն, այլոց թե ոմանց չգրգռելու համար կարող ենք այդքան չխոսել և «կուրծք չծեծել» ազգայնականությանից՝ այլ հիմնականում վերադաստաիարակության և հոգևոր հասունացման: Եվ այդքան հորջորջվող «վերածնունդն» էլ պայմանավորված և կարող է կայանալ միմիայն այդու: Զի, հոգևոր հասունացումը նպատակահարմարություն է 2 , ինքնին ակնկալելով հարափոփոխ  կենսապայմաններին հարմարվողականություն, կեցական խնդրականների առավել արդյունավետ լուծում, ինքնակայացում և հարատևում:    Այնպես՝ ինչպես.   
   «Չեմպիոն դառնալու համար հարկավոր է հաղթել,  հաղթելու համար՝ դառնալ չեմպիոն»:     
    Ուստը, հոգևոր վերելքը հոգացեք նախ ձեր և ձեր հետնորդների համար: Նույնիսկ, եթե.  
         «Դժվար է ինքն իրենից հասուն լինելը» (Պ. Սևակ), բայց ոչ անհնարին:           
   Մնացյալը կգա ինքնաբերաբար:

         Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                   Մարսել,  3 հոկտեմբերի 2013թ.
 
   1Նպատակ- կիբեռնետիկական առումով, ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպահում
է այդ համակարգը:      
   2 Նպատակահարմարություն-բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի
 վերջնական վիճակը:
   
01.08.2013թ 

            
 ԼՈՒՅՍԸ  ԾԱԳՈՒՄ Է ԱՐԵՎԵԼՔԻՑ,  ՀՈՒՅՍԸ՝  ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ


   
                              «Աջ և առաջ նավարկելու համար անհրաժեշտ է թիավարել և՛ աջ, և՛ ձախ»:

       2013թ. հավակնում է լինել բախտորոշ և ջրբաժան տարի: Ամենայն հավանականությամբ այս աշնանը ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի, անկախ Ռուսաստանի դժգոհությունից և ոմանց վայրահաչոցներից: Առավել ևս, որ նույն կարգավիճակում են Վրաստանն ու Մոլդավիան, իսկ Ուկրաինան արդեն կստորագրի ասոցացման պայմանագիրը, պահպանելով հանդերձ փոխհարաբերությունները Եվրասիական նախաձեռնությունների հետ:   
     Հայաստանը ևս ձգտում է նման մի կարգավիճակի և ամենայն հավանականությամբ կհասնի: Նշենք նաև, որ այս գործընթացը սկսվել էր տասնամյակներ առաջ ( նույնիսկ հազարամյակներ, մինչև Իսրայել Օրի և ավելի... ), դեռևս գորբաչևյան «Համաեվրոպական Տուն» ծրագրով  ( այդ էլ Պետրոս I-ից սկսյալ...) և այսպես թե այնպես պիտի երբևէ ու որևէ ձևաչափով կայանար:   
    1990 թ. իր հիմնադրումից ի վեր «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարը նույնպես հայրենիքի ճակատագիրը տեսնում էր հնդեվրոպական ընտանիքում և մասնավորպես Եվրոմիության հետ համագործակցության շրջանակներում:
    Եվ ահա, մեկ անգամ ևս մեր տեսլականները իրականացման շեմին են:    
    Ուստի, «և՛-և՛», «կա՛մ-կա՛մ» թե այլ բանավեճներից անդին հարկ է գոնե թռուցիկ ուրվագծել թե ազգաբանական և գոյաբանական ինչպիսի՞ մոտակա և հեռակա հորիզոններ են բացվում այդ շեմից անդին ( քաղաքական, տնտեսական, հասարակագիտական թե մշակութաբանական խնդրականները թողնում ենք համապատասխան փորձագետներին ):  

   - Առաջին կարևորագույն հանգամանքը այդ ռուսական «կալպակի» տակից աստիճանաբար դուրս սահելու հնարավորությունն է, թեև ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական ասպարեզում փոխհարաբերությունները կշարունակվեն, բայց առավել հորիզոնական ու հավասարակշռված ձևաչափերով: Նկատի առնելով ՌԴ-Արևմուտք փոխհարաբերությունները, ՌԴ-ԵՄ մերձեցման հեռանկարները և տարածաշրջանում տնտեսա-քաղաքական շահերը, լարվածությունը աստիճանաբար կմեղմանա, արցախյան հիմնահարցը կգտնի որևէ ընդունելի լուծում (այդ արդեն ձեռնտու է Արևմուտքին...), քիչ թե շատ կկարգավորվեն փոխհարաբերությունները հարևանների հետ (մասնավորապես Թուրքիայի ), ինչը Հայաստանին թույլ կտա փոքր-ինչ շունչ քաշել և առավել զբաղվել տնտեսա-հասարակական խնդրականներով:     
    Այս ամենը արդեն լատենտային գործընթացում են, ԵՄ ասոցացման նախաստորագրումը դրա առաջին կամ առայժմ կես քայլը:  

  -  Այն ակնկալում է մի շարք ժողովրդավարական հանձնառությունների և պարտավորությունների իրականացում, ինչը անխուսափելիորեն տանելու է պետվարչական կառույցների և ինֆրաստրուկտուրաների վերակազմավորմանը, ընդհանրապես համակարգային աստիճանական փոփոխություններին և դեպի քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Իսկ այդ ամենը քաղաքակրթական բարեփոխումներին և հոգևոր անկախությանը, ինչը նույնպես նշմարելի է, թեկուզ ի դեմս երիտասարդական աշխուժացումներին և գիտակցության մեղմ փոփոխությանը:
    Ինչ վերաբերում «եվրոպական արժեքների» սարսափին, ապա այն և «բռի կապիտալիզմը» ֆեոդալիզմի բնույթով  ու գավառական ողջ բռիությամբ վաղուց արդեն Հայաստանում է: Մինչդեռ բուն արժեքները կգան դրանք հնարավորինս բարեփոխելու: Իսկ թե ի՞նչ բերեց Հայաստան պուտինյան Ռուսաստանը և ի՞նչ է ցայսօր տանում ու տանելու՝  հարցրեք կույրերին...
 
                                                                                          
   -  Զուգահեռ այս գործընթացներին Հայաստանը աստիճանաբար դուրս կգա նաև իր ներքին ինքնաշրջափակումից և կբացվի դեպի եռուզեռող աշխարհ ու մարդկություն (այդ ևս արդեն ընթացքում է, ցավոք որպես միայն արտագաղթ): Երիտասարդ տաղանդները հնարավորություն կստանան ինքնահաստատվելու և կայանալու ( ինչը նույնպես արդեն զելվում է...), իսկ սփյուռքը՝ գոյաբանական իր ողջ իմաստն ու առաքելությունը:   
    Եվ հենց այստեղ անխուսափելիորեն կահագնանա ինքնության խնդրականն ու ինքնագիտակցությունը, որպես միաժամանակ և՛ պատճառ, և՛ հետևանք: Եվ հենց այստեղ Էություն-էիզմ ուսմունքը կգործի իր ողջ էությամբ և ուժգնությամբ, այնպես՝  ինչպես բաց ծովում նպաստավոր հոսանքները, որոնք բացակայում են ասենք թաղամասային «թոխմախ գյոլում» կամ ճահճոտ ջրափոսերում: Մինչդեռ, հենց այդ ուղղությամբ է ընթանում համամարդկային էվոլյուցիան հատկապես Արևմուտքում, ջանալով գտնել արևելյան, իսկ յուրաքանչյուրը՝  իր սեփական ակունքները ( վկա կելտական, իռլանդական, բասկական և շատ այլոց ինքնագիտակցության և էթնոմշակութային զարթոնքը): Եվ այստեղ ևս հայերը ասելիք ունեն ( նախախնամորեն, վերջին տասնամյակներում այս նույնպես զարգացման գործընթացքում է ), բայց նաև ուսանելիք՝  քաղաքակիրթ հայրենասիրության և ազգայնական մտավորականության առումներով...  
     Իսկ այլ մեկ համաբանությամբ այնպես՝ ինչպես խորհրդային ժամանակներում հայերենը դիտվեց որպես միջազգային երեք թեկնածու լեզուներից մեկը և խափանվեց հենց Կենտրոնի չկամությամբ...
   Մինչդեռ, մնում պատկերացնել, թե այդ ի՞նչ նշանակություն կունենար հայոց համար:  

   Մեկ խոսքով, ամենայն ընթանում է խիստ բնականոն, էվոլյուցիոն բոլոր օրինաչափություններով և հայոց ևս բացարձակապես այլընտրանք չկա, բացի դարերի ի վեր դանդաղ թե արդ արագացված անէանալուց:
  
Այսքանը միայն որպես թռուցիկ ակնարկ և շատ հնարավոր ուրվագիծ: Շատ ավելին ու որոշակին՝ ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգում (ԷՈԳՀ) և մասնավորապես «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագրով:  
    Եվ եթե այս ամենը շատերին չափազանց «վարդագույն» թվա, ապա պիտի առաջարկենք անդրադառնալ ոչ այնքան արդի մտավոր ու թանձր խավարին՝ որքան կատարյալ վակուումին: Իսկ այն, ինչ այստեղ ու այնտեղ արծարծվում է որպես «ազգային գաղափարախոսություն» կամ մի քանի էջանոց «ծրագրեր»՝ առանց չնչին բացառության ԷՈԳՀ-ի խիստ մասնակի, թերի և անչափ ծանծաղ հոլովումներն են: Մնացյալը կարող է գալ նույնպես օրինաչափորեն ու ինքնաբերաբար, ինչպես.
   «Ջուրն ինքն է գտնում իր ճամփան, սակայն... տեղանքի թելադրանքով»:    
    «Խաչը մերն է՝ զորությունը մենք գիտենք»:  
    Շատ ավելին՝  շատ քչերը,  
    Բուն Էությունը՝ համարյա ոչ ոք:
    Համարյա...

                            -----------------------------------------------------------------------------
   
     ՀՀ զինանշանը         
                                                                                                                     
    Հեղինակներն են նկարիչ Հ.Կոջոյանը և Ճարտարապետ Ա. Թամանյանը (1918-1920թթ), վերահաստատվել 19.04.1992 թ.:
   Իրականում կա իմաստաբանական վրիպում: Զի, թեև առյուծն ու արծիվը երկուսն էլ արեգակնային կենդանիներ են, ապա արծիվը որպես վերին՝ երրորդ աշխարհի ներկայացուցիչ պիտի նայեր դեպի արևելք, դեպի արևածագ, իսկ առյուծը՝ դեպի արևմուտք, ինչպես եգիպ. պատերազմի դիցուհի  առյուծագլուխ Սեխմետը:  Ըստ ավանդույթի, ամեն երեկո առյուծը
( երկինքը)  կուլ էր տալիս արեգակին: Դիցահերոսների մենամարտերը առյուծի հետ
ակնկալում էին մահվան դեմ հաղթանակ և անմահություն...   
Սակայն, արդ այն ստանում է հենց իրավիճակային և խորագրային իմաստաբանությունը...
 

 ԼՈՒՅՍԸ  ԾԱԳՈՒՄ Է ԱՐԵՎԵԼՔԻՑ,  ՀՈՒՅՍԸ՝  ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ...

01.01.2013թ.
                          


      


          ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԵԼԻ
           http://granish.org/yerevan-world-book-capital/

                           

                                                    Եթե խաղողները «խակ» չլինեին՝  աղվեսները երբեք չէին հասունանա:


     2012 թվականի գրական թերևս մեծագույն իրադարձությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Սասնա  Ծռեր» տիեզերավեպի համամարդկային գրական հուշարձան և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակում էր: Այդ առիթով «ԳՐԱՆԻՇ» գրական ակումբը կազմակերպել էր տարեմուտի հարցում- «Ինչպիսի՞նն է մայրաքաղաքը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք»: Հարցմանը արձագանքել են ոչ քիչ թվով գրքաշխարհի հետ կապված հայ մտավորականները, նշելով միջոցառման ոչ համապատասխան նշանավորումը, ոմանք՝  ընթերցանության նկատմամբ հետաքրքրության պակասը, այլք՝  նաև քաղաքակրթական անհետացման վտանգը (տե՛ս վերոնշյալ հղմամբ ): Ափսոս միայն այդ և ոչ նաև ընդհանրապես հոգևոր աշխարհի այսօրվա սուր ծանծաղությունն ու շատ գրոց-բրոցների ծանծաղամտությունը:


  
Այս առիթով նախ նշենք, որ գրքի ու գրականության բուն արժեքը չի բնորոշվում ո՛չ քանակով, ո՛չ ձևավորմամբ, ո՛չ էլ  գրականագիտական հատկանիշներով և ո՛չ անգամ ընթերցանությամբ: Այլ՝  բովանդակությամբ, պարունակող ինֆորմացինաներով, ասելիքի խորին խորհրդով ու էությամբ և իհարկե ներգործական զորությամբ: Բանիմացներին այսքան անգամ հիշատակելն ավելորդ է, անտեղյակներին՝  հանգամանալից բացատրելը: Այդուհանդերձ ակնարկենք, որ Դանթեի «Աստվածային կատակերգությունը» 200 տարի մարդկությանը մնացել է կատարելապես անհայտ, Պետրոս Դուրյանը անմահացել ընդամենը մի քանի տասնյակ բանաստեղծություններով, իսկ ըստ Պ. Սևակի Լ. Տոլստոյի պես «կես էջանոց նախադասություններով» ավելի վատ չէր կարելի գրել: Մինչդեռ ասելիքը հանճարեղ է:

    
   
2011թ. Երևանում լույս տեսավ «Դելփյան E'i առեղծվածային տառի տարրալուծումը» անգլերեն-հայերեն մենագրությունը: Մի առեղծվածի վերաբերյալ, որի վրա գլուխ են ջարդել Պլուտարքից սկսյալ քանի ուղեղներ, անցնելով Ռ. Շտայներից մինչև ժամանակակից  հմուտ պրպտողները: Սակայն հայ գրական ու հայագիտական աշխարհը մնաց կատարելապես անտարբեր ու անտեղյակ: Անգամ խիստ գրագետ ու բանասեր մի քանի դոկտորներից ոմանք բերանները ջուր առան, ո՞ւր մնաց մեր այս «բողոքականները»: Այնպես, ինչպես իր բացակայությամբ Արիստոտելի մի քանի հրատարակումների վերաբերյալ Ալեքսանդր Մեծի հեռավոր նախատինքին ի պատասխան մեծ փիլիսոփան արդարանում էր. «Այնուամենայնիվ կարծես թե դրանք մնում են չհրատարակված» (Արիստոտել, «Պոետիկա», Երևան 1955թ, էջ 13): Պարզ է, ո՞վ էր այդժամ այդքան փիլիսոփայական երկեր կամ Արիստոտել կարդում:
    Մինչդեռ, երբ հայագիտությունը պաշտոնապես հռչակվել է որպես գիտությունների առաջնահերթություն և այն համարվում է ամենազարգացածը արդի հայրենի գիտությունների մեջ (ըստ ՀՀ ԳԱԱ պրեզիդենտի՝ այն էլ իբր Գյուլբենկյան հիմնադրամի շնորհիվ... ), տվյալ դեպքում խոսվում էր բացառիկ ու արտառոց մի իրողության մասին, որը հաստափոր ու բազմահատոր արևելագիտական քանի բացահայտումներ արժեր: Ըստ այդմ, մ.թ.ա. 3/2-րդ հհ «մի ուրվական էր շրջում ողջ Առաջավոր Ասիայում, այդ դիցա-կրոնափիլիսոփայական Է-Էություն համակարգի ուրվականն էր...»:
 
    Իսկ ինչո՞ւ, «խաղողը խա՞կ» էր թե՞ «աղվեստն» էր պոչատ: Երևի երկուսն էր: Առաջին պատճառը, նախ դելփյան տաճարի քուրմ Պլուտարքոսի «Ի՞նչ է նշանակում այդ E'i բառը» տրակտատն էր (մ.թ. 1/2-րդ դդ): Այն խիստ տարբերվում է նրա մյուս գործերից, ռուսերեն և հայերեն թարգմանությունը չկա (կամ ռուսերենը մեզ չհաջողվեց գտնել),  բավականին խրթին է և ինքնին անմատչելի անգամ այդքան բանիմաց մասնագետներին: Երկրորդ պատճառը թերևս ըստ էիզմի հետազոտական մեր սկզբունքն էր, խորը և անչափ ընդգրկուն, ինչը ընթերցողից պահանջում էր այդ ասպարեզում գիտելիքների և էրուտիցիայի որոշակի բազա: Երրորդը պատճառը հայ մտքի վերոնշյալ ծանծաղությունն ու գրոց-բրոցների զարմանալի ծանծաղամտությունն է, ըստ հայտնի լրագրակայքերից մեկի՝
«ԴՈԴԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ»-ը http://www.lragir.am/index.php/arm/0/comments/view/76778 ): Այն էլ այդքան պերճախոս մշակութաբանների առկայությամբ ու առատությամբ: Նշանաձողը երևի շատ բարձր էր: Մինչդեռ, հայոց լինելիության արդի այդքան խնդրահարույց իրավիճակում մենագրության ազգաբանական նշանակությունը «Խորհուրդ խորին» խորագրով ներկայացված էր հատորի վերջաբանում (տե՛ս  այստեղ http://www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm ):

   

     Եվ քանզի E'i-Է-Էություն դիցա-կրոնափիլիսոփայական համակարգի այդ մեկ ճյուղը Հունաստան է անցել անտիկ փիլիսոփայության սկզբնաօջախ հոնիական, ավելի ստույգ՝  միլեթյան դպրոցի միջոցով  ( Իոնիա, Փոքր Ասիա, մ.թ.ա. VII-VI դդ, իբր փյունիկցի Կադմոսի հետնորդ Թալես,  Անաքսիմանդր, Անաքսիմեն, Անաքսագոր  և այլք, կարճ ՝«նախասոկրատյան դպրոց»), որպես անատոլիական մշակույթի բաղադրիչ մենք այն ներկայացրեցինք Թուրքիայի Մշակույթի նախարարությանը, նաև հետագա համագործակցության ակնկալիքով: Այնպես, ինչպես հաթական, հիթիթական, լուվիական կամ ու/արարտական մշակույթներն են դիտվում անատոլիական, որոնց նշխարներով այդքան հարուստ են Թուրքիայի հնագիտական թանգարաններն ու հնավայրերը: Ի վերջո «Սասնա ծռեր»-ի պես այս ևս համամարդկային «պատրիմոնիայի» մասնիկ է: Ինչ փույթ եթե ժամանակակից հայերը «այդ գործում չկան» կամ համարյա «չկան» ընդհանրապես: Մեր հայկական ծագումն էլ այստեղ առանձնապես նշանակությունն չունի, այդ կարող էր անել բոլորովին այլ մեկը:
  
   
Մնում է մեկ -երկու հարցական: Էիզմ-էություն ուսմունքը Հայաստանում անմիջապես հասկանալ չէին կարող (ասենք այլուր ևս ոչ այդքան դյուրին): Հատկապես, որ վերջին տասնամյակում մենք հնարավորություն չենք ունեցել գիտական զեկուցներով, գրավոր մեկնություններով կամ կենդանի բանախոսություններով հանդես գալու: Սակայն տվյալ մենագրությունը թվում է եթե ոչ շատ մատչելի, ապա գոնե խորհրդածության կամ գրաքննադատության տեղիք պիտի տար, երբ հնչում են այդքան դատարկաբանություններ: Այսու, կարո՞ղ ենք տվյալ աշխատությունը և ընդհանրապես Էության գաղափարները որպես չափանիշ ընդունել արդի հայ քաղաքակրթական մակարդակի սահմանման համար, կամ ընդհակառակը՝ այն տվյալ աշխատության և ընդհանրապես Էության գաղափարների: Վերջին պարագայում կարծեք հաստատ ո՛չ, զի դրանցից հայոց արիական կամ 12000 ամյա ծագումնաբանությունը, խնդրահարույց այլ թեմաներ, առանձին գաղափարներ և ընդհանրապես հետազոտական սկզբունքները արմատապես մտել են հայ իրականություն: Մնացյալի համար մնում է ընդունել «խակ խաղողի» սինդրոմը:
    Եվ ոչ միայն այդ: Հավանաբար կան «մութ ուժեր» և քաղ-հասարակական «սև նյութ», որոնք ամեն կերպ խափանում և ուղղորդում են հայ մտքի և հոգևոր աշխարհի բնականոն ինքնազարգացումը, թույլատրելով միայն ազգային ֆոլկլոր և «անշառ» գրականություն: Իսկ դրանց մեջ այնքան ինտելեկտուլ կալորիա կա՝  որքան խոտակեր դինոզավրերի կերակրանյութում: Ո՞ւր մնաց մանր կճղակավորների:

 

   Նման դեպքերում, ինչպես ջեռուցվող կաթսայում կամ հնդեվրոպական հանրույթի և մշակույթի պես, «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով եռացող կենսահեղուկի մի մասը թափվում է կաթսայից ու համասփռվում աշխարհով մեկ, մյուս մասը գոլորշանում է ու հագեցնում նոոսֆերա-ներոլորտը, իսկ մնացյալ իջնում է «աթանորի» հատակ և էվոլյուցիայի ու «բնական ընտրության» հետ շարունակում իր «կոնվեկցիոն շրջանառությունը» կամ եթե կուզեք՝ «սանսարան»: Առավել ևս, որ որքան էլ ազգային, էիզմը համամարդկային, միշտ հին ու նոր աշխարհայացք և արդ գերարդիական գիտակրոն է:
   Եվ երիցս առավել, որ
ըստ ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան և բնագետ Տեյար դը Շարդենի.

       «Աշխարհին պետք է այնպիսի մի փիլիսոփայություն,
 որի համար հնարավոր է միայն այն, ինչը միշտ եղել է...»

                              
(Թ.դը Շարդեն, «Մարդու ֆենոմենը»)