|
![]()

Տիեզերքի
կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է, այն` աստեղնային
«ճերմակ խոռոչներ» դեպի
անսահմանություն: |
|
Սույն տարածքը
անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը,
իմաստախոսություններն ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ
իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների
վերաբերյալ: Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ,
դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի
իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ( N° 30
)
վարից վեր`
ըստ հաջորդական ամսաթվերի
11.03.2021թ. -
30-ամյա խրոնիկա ( ըստ էիզմի*)
11.04.2021թ. - Հանճարեղություն
24.04.2021թ.-Ճշմարտության դինամիկան
| |
24.04.2021թ |
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
|
 |
|
|
|
Մախաթը մախաղում չես պահի...
2021 թ. ապրիլ 24-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ
Ջո Բայդենի կողմից հայոց ցեղասպանության
պաշտոնական ճանաչումը տեղիք տվեց 1001
մեկնությունների, ինչպես լավատեսական. «Դրան
կհետևեն այլ դրական տեղաշարժեր»-ից մինչև
արհամարական «Ի՞նչ կտա այդ մեզ...», «Էլի ի՞նչ
կա մտքներում...» և նման այլեր: Եվ այդ սկսյալ
ամբոխից մինչև իբր գիտակ քաղաքագետների
կողմից: Բայց անհատներից և երևութից անդին ոչ
ոք չարձանագրեց շատ ավելի կարևորը. իրողության
ճանաչման դինամիկան: Սկսյալ եղեռնի անմիջական
արձագանքներից, ապա կատարյալ մարում, այնուհետ
աստիճանաբար վերարծարծումն ու եղեռնի
ընդունումը մինչև 29 երկիր և
վերջին իրողությունը, որը վստահաբար վերջինը
չի լինի:
Մարդկային գիտակցության և ազնվացման հետ, այսպիսինն է պատմական
իրադարձությունների վերհանման և
ճշմարտությունների երևակման դինամիկան
համամարդկային էվոլյուցիայում, Եվ այդ ոչ
միայն տվյալ պարագայում, այլև հայագիտության և
մասնավորապես հայոց ծագումնաբանության հետ:
Սյդպես, V դարում, Մ. Խորենացին ըմբոստացավ Աստվածաշնչի
ներկայացրած
ազգերի ծագումնաբանության դեմ և տվեց հրեական
նահապետներին հավասար հայոց նահապետների
ցանկը: Նա ավելին չէր կարող անել, ստույգ
աղբյուրներ չկային ու դեռ հենց իր
ճշմարտացիությունն էր դրվելու հարցականի տակ
մինչև 20-րդ դ: Դրան զուգահեռ շրջանառության
մեջ մտավ հայոց եկվորության եղծ վարկածը,
Ուրարտուի խնդրականը և նման անորոշություններ:
Եվ այդ, երբ հրեա ցեղերի կազմավորումը արդ
սահմանվում է մթա XII-XIII դարերում, իսկ հայոց
ծագումնաբանությունը՝ նվազագույնը 10 անգամ
ավելի ( այդ մասին ստորև)...
Մինչ այդ, 1767 թ. երբ անգլ. James Parsons մտցրեց հնդեվրոպական
լեզվաընտանիքի գաղափարը
( հակիրճ՝ հնխ),
հայերենը նախ չմտավ դրա մեջ: Զի, հայերենում
կային ոչ հնխ. եզրեր ( այդ մասին ևս ստորև):
Ավելի ուշ գերմ. լեզվաբան Ֆ.Բոպպը
(1791-1867թթ) հայերենը հարակցեց այդ
լեզվաընտանիքին, իսկ Հ. Հյուբշմանը 1875թ. հայերենը դրանում համարեց հնդիրանական
լեզուներից առանձին ճյուղ: Հաջորդեցին
արևմտյան հայագետների մի ամբողջ խումբ (Ա.
Մեյե, Վ. Լանգլուա, Ֆ.Մակլեր, Հ. Հյուբշման,
Ֆ. Կոնիբեր, Յո. Մարկվարտ, Ժ. Կարստ և այլք):
Նրանց զուգահեռեց հայ հայագետների այլ մեկ
դասակ (Ս. Ադոնց, Մ. Չամչյան, Ղ. Ինճիճյան,
Մ. Գավուքչյան և այլք):
Այդ ամենը ամփոփվեց 1984 թ. լույս տեսած Թ. Գամկրելիձե-Վ. Իվանովի
«Հնդեվրոպացիները և հնդեվրոպական լեզուն»
կոթողային աշխատության մեջ: Ըստ այդմ.
հայերենին արիա-հունա-հայկական լեզվախմբում
սահմանվեց մթա մոտ IV հզ, թեև ոմանք հայերեն
շատ եզրեր և անգամ դիցեր շարունակում էին
համարել իրանական և այլ փոխառություններ:
Երախտաշատ մի շարք հայագետներ՝ ինչպես Մ.
Գավուքչյանը, Ռ. Իշխանյանը, Լ.Փ. Շահինյանը և
այլք մնում էին հայոց ինքնության և
վաղեմիության ճատագովները:
1988 թ. մենք Ֆրանսիայում հրատարակեցինք մեր առաջին հայագիտական
աշխատությունը՝ «Ովքե՞ր են ի վերջո
արիացիաները» ( վերա. Երևան 1990 թ., ռուս. 2004
թ.): Հայերը միանգամից «արիականացան»:
Մինչդեռ, ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության
ինստիտուտի, աշխատակից, գիտ. դոկտոր, ծագումով հրեա
Վ.Ա.Շնիրելմանը դրան արձագանքեց հեգնաքով (
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
).
Իսկ մենք 2000 թ. հրատարակեցինք «Ծննդոց-ԱՅԱ» ծավալուն
մի մենագրություն, Հայկ. լեռնաշխարհում հայոց և համամարդկային
քաղաքակրության 12000 ամյա ծագումնաբանության
վերաբերյալ: Շատերը դրան արձագանքեցին
ծաղրուծանակով: Սակայն, կատարելապես
միաժամանակ գերմ. «Bild der wissenschaft»
ամսագրի N°8 համարում լույս է տեսնում
Գյոբեկլի թեփե հնավայրի հնագիտական պեղումների
առաջին արդյունքները, դրանք սահմանելով
11,5-12000 տարվա վաղեմիություն: Ըստ այդմ,
ինչ-որ նախախնամությամբ այն գալիս էր
հաստատելու մեր տեսությունը: Մենք այդ մասին
կիմանանք 2001 թ. գարնանը, Գերմանիայից մի
բարեկամի կողմից մեզ ուղարկած ամսագրի
պատճենից ( այդ մասին 2003 թ. վերահրատարակման
մեջ կզետեղենք միայն մի քանի էջ...):
2001 թ. այդ մենագրությունը ներկայացվում է ՀՀ նախագահի
մրցանակին: Պահանջվող 6 օրինակից մոտ 50 էջ
թերթվել էր միայն մեկը, և ողջ թղթապանակը մի
կողմ էր դրվել, երբ դրան երաշխավորագիր էր
տվել նույն ինքը՝ հանրահայտ հնդեվրոպաբան ԱՄՆ
և մի շարք ակադեմիաների ակադեմիկոս
Վ.Վ.Իվանովը (
Eutyun): Հանձնաժողովի նախագահն էր հայտնի
ռուսամետ Ջորի Բալայանը: Ըստ նրա, «գրված էր
գրագետ, բայց գիտականորեն ապացուցված չէ...»
( իբր խելքն էլ դրանից կտրում էր...):
Մինչդեռ, 2003 թ. միջազգային հանրահայտ
NATURE գիտական հանդեսը իր 27.11.2003 թ.
համարում հրապարակեց նորզելանդացի
հետազոտողներ Ռ.Գրեյի և Ք.Ատկինսոնի ուշագրավ
մի աշխատանքը, նախահնդեվրոպական լեզվաընտանիքի
տոհմածառը վերականգնելու վերաբերյալ, որն
իրականացվել էր ալգորիթմային նոր մի
սկզբունքով: Ըստ այդմ, հնդեվրոպական
նախալեզուն 9500-8000 տարի առաջ,
երկրագործությանը հետ սկսել էր համասփռվել իբր
Անատոլիայից (Հայկ. լեռնաշխարհ չի կարելի
ասել…), որտեղ էլ սաղմնավորվել էին: Այդու,
նախահնդեվրոպական ամենահնագույն լեզուներ էին
դասվում. 8700 տարի վաղեմիությամբ իբր
հիթիթերենը, ապա թոխարերենը (7900 տարի), և
երրորդը` 7300 տարի վաղեմիությամբ, հայերենը,
այնուհետև հունարենը, պարսկերենը, օսեթերենը,
հնդկերենն ու մնացյալը (
http://www.eutyun.org/S/E/GN/Yerknag.htm
): Ֆրանս. Le Mond, գերմ. Shpigel և
հեղինակավոր այլ թերթեր անմիջապես լայն
արձագանք տվին, որպես բացառիկ մի
իրողություն:
Սակայն, այդ անգամ ճշմարիտ չէր: Զի, անատոլիական Չաթալ Հույուկ հայտնի
հնավայրը Գյոբեկլի թեփեից 2500 տարով նոր էր և
կրել էր դրա ակնհայտ ազդեցությունը: Ուստի
տեղաբնիկների լեզուն չէր կարող ավելի հին
լինել, քան՝ հսկա և լայնածավալ Գյոբեկլի թեփե
հուշարձանների կառուցողներինը, ինչը դեռ հարկ
էր բացահայտել: Այսուհանդերձ, այդու կարող է
բացատրվել նախահնդեվրոպական, իմա՝ ոչ
հնդեվրոպական տարրերի առկայությունը
հայերենում...
2004 թ. եղանք Գյոբեկլի թեփե հնավայրում, կատարեցինք մեր
դիտարկումները և տեսագրությունները, իսկ 2016
թ. «AXIX MUNDI-Պորտասարի առեղծվածը» խորագրով
հրատարակեցինք մեր մենագրությունը, փաստելով
հին հայոց գոնե մասնակցությունը այդ
հուշարձանում: 2019 թ. այն ներկայացրինք ՀՀ
նախագահին և ԿԳՄՍ նախարարին, հանդիպման և այդ
հանրայնացման ակնկալիքով: Նախնական
համաձայնությունից հետո՝ ոչ մեկ ձայն:
Բացահայտորեն, այս անգամ ևս եղել են ներքին
խափանողներ անհայտ կամ կռահելի կողմերից:
Անհայտ, զի հաճախ ոմանք գործում են այլոց
թիկունքից, ինչպես վերոնշյալ Վ.Ա.Շնիրելմանի
կամ նրա ազգակից Ի. Դիակոնովի, Բ. Պիատրովսկու
ու նման այլոց պարագաներում...
Մինչդեռ 2018 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գյոբեկլի թեփեն հայտարարել էր Patrimonie
Mondial
( Համամարդկային ավանդ), ինչպես եգիպ.
բուրգերը, շումերա-աքքադ. մշակույթը կամ անգլ.
Ստոունհենջի հուշարաձանը, թեև 6-7000 հզ ավելի
վաղ հնավայրեր: Այնինչ, Թուրքիայի նախագահը
2019 թ. հռչակել Գյոբեկլի թեփեի տարի ու դեռ
իսլամական հնագույն օջախ, երբ իսլամը մթ
VI-VII դդ ծնունդ է...
* * *
Այժմ, հնագույն հուշարձանների այս հակիրճ դիտարկումներից կարող ենք
անել գոնե երկու հիմնական եզրահանգումներ:
- Առաջինը, որ հայոց էթնիկական ծագումնաբանությունը ըստ լեզվի,
մշակույթի, հնագիտական հետքերի և մարդաբանական
տվյալների, որքան ենթարկվում է ավելի խորը
հետազոտությունների, այնքան՝ հնանում և
կարևորվում է: Ըստ այդմ կարելի է վստահ լինել,
որ հետագայում այդպես էլ կշարունակվի ետուառաջ
պարբերություններով, մինչև բուն իրողության
լիարժեք բացահայտումը:
- Երկրորդ, կան շրջանակներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ամեն կերպ ջանում են
խափանել բնականոն այդ զարգացումներն ու
բացահայտումները: Մի քանիսը բացահայտ են,
մյուսները՝ պակաս, այլք՝ ամբողջովին սքողված,
այդուհանդերձ ենթադրելի...
Այդուհանդերձ, գիտության
զարգացումը, մարդկային
ճանաչողության և ճշմարտության որոնումները,
ինչպես նաև համամարդկային էվոլյուցիան ոչ ոք
կանգնեցնել չի կարող: Զի, մոլորակը դեռ մարդ
արարածը չի պտտում: Տիեզերքն ունի իր
օրինաչափությունները, դիալեկտիկական ծրագիրն
ու նպատակը, որոնք շեղել անհնարին է:
Մեզ հայերիս, մնում է զինվել հավատով և
ամեն կերպ ջանալ հանձնելու համար մեր «բնական
ընտրությունը»: Այսինքն՝ իմաստանալ, կայանալ
ու հավերժանալ: Առավել ևս, որ արդեն կան դեռևս
անտիպ ու բացառիկ արտառոց իրողություններ,
կապված խորն անցյալի և մեր բուն արմատների
հետ: Այնտեղ, որտեղ անթեղված է հանճարեղ
նախնյաց Խորհուրդը Խորին, թե՛ բուն ազգային և
թե՛ համամարդկային գերիմաստությունը: Նույն
Բանն ու ամենայնի բանալին,
Է-Էությունը, որն էլ նույն վերին
Ճշմարտությունն է (
Eutyun ): Այն, որի մասին խոսել և
խոսում են քանի՜ իմաստուններ, հավատամքային
համակարգեր և գիտական տեսություններ, առանց
գիտենալու այդ բոլորի ակունքը և բուն
էությունը: Մինչդեռ, այն նաև ձեր գեներում է
ու «կոլեկտիվ ենթագիտակցության» մեջ և ինչը
շուտով կբացահայտվի ձեզ ու աշխարհին: Իսկ այդ
ակնկալում է ինքնաճանաչում,
ինքնագիտակցություն, այլ աշխարհայացք ու
կեցություն, և համամարդկային առաքելություն,
ինչպես հորդորում էր Ապոլոնի տաճարի սնարին
դաջված խորհուրդը Դելփիքում ( Eutyun).
«Ճանաչիր ինքդ քեզ
և E’i, ոչ ավելի...» :
Եվ դո՛ւք, ով
ողջուկոտոր, բայց դեռ գիտակից հայորդիք և
դուստրեր հայոց, արդեն ունեք որոշակի նպատակ,
տեսլական և «հենման կետ», ապահովելու համար
ձեր կայացումը, էացումն ու հավերժացումը:
Առավել ևս, որ չունեք որևէ այլընտրանք:
Այսինքն՝ դատապարտված եք լինելու և կայանալու:
Երիցս առավել, որ Ճշմարտության Ոգին և
դինամիկան ձեզ ձեռք են մեկնում, առ էութենական
իրականություն: Նույն Ճշմարտության Ոգին, որը
Քրիստոսը խոստացել էր ուղարկել իր Հոր մոտից (
Ավետարան ըստ Հովհաննեսի, ԺԴ:17, 26 ): Իսկ.
«Ճշմարտության ձգտումը հերոսներին արժանի միակ զբաղմունքն է»
( Ջորդանո Բրունո)
«Տվեք մարդուն նպատակ, որի համար արժե ապրել, և նա կգոյատևի
յուրաքանչյուր իրավիճակում» համոզված
էր Յ.Վ. Գյոթեն:
Եվ ահա ձեզ և՛ կյանքի նպատակ և՛ կյանքի իմաստ և՛ էացման ուղի...
Ալեքսանդր Վարպետյան
Մարսել,
24 ապրիլի 2021 թ.
|
|
|
|
|
11.04.2021թ. |
ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ
Ավագ
քրոջս՝ Կլարա Վարպետյանի հիշատակին...
( Ռաֆայել Սանտի. «Աթենյան դպրոց»,
կենտրոնում՝ Պլատոնն ու Արիստոտելը)
|
|
Խառը կանաչու կողքին ադամադի գինը
ավելին չէ,
խառնամբոխում՝ հանճարի... |
Հանճար-հանրույթը ինքնին ակնառու և խրթին անտագոնիզմ է: Սոկրատեսին
ամբոխը դատապարտեց մահվան, Քրիստոսին՝ խաչեց, Ջ. Բրունոյին եկեղեցին
ողջակիզեց ժողովրդի ծափահարություններով, քանի՜-քանիսը՜ հալածվեցին «Գնա մեռի՝ արի սիրեմ»
սկզբունքով: Կան այլ հանգամանքներ. Քրիստոսի 12 առաքյալներից և ոչ մեկը
ավետարանիչ չէ, դրանք կլինեն նրանց հեռավոր հետնորդները: Կոպեռնիկոսի
արևակենտրոն տեսությունը 60 տարի սպասեց, մինչև Գալիլեյը առաջինը այդ
ընդուներ, Դանթեի «Աստվածային կատակերգությունը» վերաբացահայտվեց և
առաջին անգամ հրատարակվեց նրա մահից շուրջ երկու դար հետո (1555 թ.),
իսկ շում. մշակույթը՝ շուրջ 5000 ամյակ: Այլ մեկ խնդրական. ֆրանս.
գեղանկարիչ Ա. Տուլուզ-Լոտրեկը չէր ընդունում Լ. Դա Վինչիի «Ջոկոնդա»
դիմանկարի հանճարեղությունը, խորհրդային «Правда» պաշտոնաթերթը 1930 թ.
իր համարներից մեկում ծաղրուծանակի ենթարկեց արդեն Նոբելյան մրցանակիր
Ա. Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, ստալինյան «գիտությունը»՝
ընդհանրապես էլեկտրոնիկան և կիբեռնետիկան:
Եվ այսպես շարունակ:
Իսկ ինչպե՞ս է սահմանվում որևէ ստեղծագործության ու դրա
հեղինակի արժեքը հոգևոր ասպարեզում: Կա երկու հիմնական սկզբունք. մեկը՝
«դեմոկրատական», այսինքն՝ հասարակական մեծամասնության կամ գաղափարական
դիրքորոշմամբ ( օրինակ սոցռեալիզմ, «ռաբիզ» կամ բուրժուա-սպառողական) և
մասնագիտական ավագանու և փորձագետների չափանիշերով, որից հետո սահմանվում է դրանց
պատմական արժեքը և դրանք դառնում են համաժողովրդական:
Բոլոր դեպքերում երկու պարագաները մնում
են «անտրոպոլոգիական»,
այսինքն՝ ըստ մարդկային ընկալումների և մոտեցումների: Նույնիսկ, եթե
վերաբերում են տիեզերագիտությանը կամ ունեն տիեզերական ներշնչում: Ըստ
այդմն էլ սահմանվում է ստեղծագործության, գիտական բացահայտումների և
իմաստասիրական տեսությունների արժեքը: Ինչ վերաբերում է
շնորհք-տաղանդ-հանճար բազմաթիվ բնորոշումներին ( Արիստոտել, Վոլտեր, Ա.
Շոպենհաուեր և այլք), ապա ըստ մեզ ամենադիպուկ սահմանումը պատկանում է
Ե. Չարենցին.
|
Ամեն պոետ՝ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած-որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում: |
Այսինքն՝ «նշանի» կամ թիրախի ահագնությամբ: Ավելի
պարզ. ո՞ր ասպարեզում է դրսևորվում մարդկային հանճարը (այդ
մասին ստորև), ի՞նչ կարևորությամբ և պատմության ու
էվոլյուցիոն ընթացքը փոխելու ունակությամբ:
Տեսական արդի ֆիզիկայում, աստղաֆիզիկայում և
տիեզերագիտության մեջ տիտաններ են համարվում երկու խոշոր
դեմքեր. Ա. Էյնշտեյնը իր հարաբերականության տեսությամբ (
տարածություն և ժամանակ, E=mc² նյութ-էներգիայի, լույսի և նման
տեսություններով) և անգլ. ֆիզիկոս-տիեզերաբան Սթիվեն Հոքինգը
( Սև խոչոռներ, «Ամեն ինչի տեսության» փորձ ևն ): Նրանց
ներդրումը այդ ասպարեզներում անվիճելի են: Այսուհանդերձ, մնում
են միմիայն ֆիզիկական տիեզերքի ոլորտում, ինչպես այդ տիրույթի
բոլոր որոնումները:
Այսինքն, լինելով հանդերձ «անտրոպոլոգիական» դիտարկումներ,
դրանցում բացակայում է աստղերից սերվող, Տիեզերքի մեկ պսակ
մարդ արարածը, նրա ներաշխարհը, միտքն ու ոգեղինությունը և հենց
իրենք, հանճարացու քննախույզները: Թեև
երկու բացառիկ դեմքերն էլ ունեն կենսափիլիսոփայական խորը և
ուրույն մտորումներ, Էյնշտեյնը՝ նաև երաժշտական հակում ( նա
երազում էր ինչ-որ «տիեզերական կրոն»), Հոքինգը չէր ժխտում իր
խեղված մարմնին ներշնչող ոգու գոյությունը*...: Բայց կան նաև
գիտական կարգավիճակ ստացած հոգեֆիզիկա, բնազանցական տարբեր
դիտարկումներ և ի վերջո աննյութական
«նոոսֆերա»-մտոլորտ/ներոլորտ գիտական պատկերացում:
Այսքանի
հետ, ընդունված է 10
-33
սմ չափի (Պլանկի պատ)
կատարելապես աննյութական Եզակիության վիճակ, որից էլ
ենթադրվում է ծնվել է ողջ նյութական տիեզերքը ( էվոլյուցիոն
որոշ աստիճանում՝ կյանքը ), Սև խոռոչներում ինֆորմացիաների
պահպանման հնարավորություն, «բաբախող տիեզերքի» մոդել ( հավերժ
վերադարձ ու վերածնունդներով), տրանսհումանիստական պրպտումներ
( էլեկտրոնային «հոգևոր» կյանք...) և այնպիսի գիտական ու
արտառոց տեսություններ, որոնք հենց ըստ Նոբելյան մրցանակակիր
մի քանի աստղաֆիզիկոսների, այլևս ավելի փիլիսոփայություն են,
քան՝ տեսական ֆիզիկա կամ աստղաֆիզիկա: Այլ խոսքով, դրանք դուրս
են սահում գիտության որոշակի սահմաններից...
Ահա այսպիսի խիստ էական խնդրականները մեզ ի վերջո
հանգեցրին Էություն-էիզմ**, հիրավի «Ամենայն ստեղծի
տեսությանը» ( ԱՍՏ-էիզմ, «Էություն»,Երևան 1995 թ.), ի
տարբերություն սոսկ ֆիզիկականի: Ըստ այդմ,
նյութ-էներգիա-ինֆորմացիա գոյացությունները չեն
սահմանափակվում, զի անգամ աննյութական ինֆորմացիան վերջին
գոյավիճակը չէ, պիտի անպատճառ լիներ ավելի վերացական այլ մեկը՝
անմատչելի, անմեկնելի, աներևակայելի Էություն գոյացությունը
(ուշադր. «երևալ» արմատին, Էություն և երևույթ կատեգորիաների
առումով...): Դրանից կարող էին ծնվել ինֆորմացիաները, միտքն ու
գաղափարները ( անտիկ eidos-նախագաղափարը, լոգոսը, ավետարանական
Բանը: Տե՛ս. «Ինֆորմացիա» հոդվածը.
http://www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm ): Այսինքն
ամենայնի այն նախասկիզբը, որը պիտի գաղափարայնանար ու երևակվեր
( ուշադր. հուն. eidos-այտուցվել-երևակվել եզրերի հայերեն
նույնությանը...): Այնպես, ինչպես բոլոր ստեղծագործների ու
ստեղծագործությունների պարագաներում:
Ըստ էիզմի, մարդու հոգի-ներաշխարհը հիմնականում եռահարկ է.
զգայական-բանական-ոգեկան, որոնց կեցության մեջ համապատասխանում
են արվեստները, գիտությունները և հավատամքները, իրենց ներքին
ճյուղավորումներով ու կառույցներով: Իսկ դրանք՝ մոլորակի
եռահարկ ոլորտներին. ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ (նոոսֆերա):
Էվոլյուցիոն վեկտորը ակնհայտ է ու անվիճելի՝ վերաճ դեպի
էութենական վիճակ: Օրինաչափորեն ներդաշնակ համատիեզերական
գործընթացներին, իրենց աստղաֆիզիկական վերոնշյալ ու դեռ շատ
ավելի երևույթներով և անհայտներով ու գալիք բացահայտումներով:
Եվ այս հավակնում է լինել այդքան որոնյալ հիրավի «Ամենայն
Ստեղծի Տեսությունը», որը բնապաշտորեն սկզբնավորվել է
նվազագույնը 12000 տարի առաջ Հայկ. լեռնաշխարհում:
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն հանրաճանաչ դառնալու համար, ո՞վ
կամ ովքե՞ր են սահմանելու դրա արժեքը ( ներառյալ հայագիտական
բացառիկ բացահայտումների ) և ի՞նչ կարող է Էություն-էիզմը
ուսմունքը տալ համամարդկային
իմացությանն ու կեցությանը: Էլ չխոսելով հայերի մասին, որոնց
նախահայրերը եղել են դրա սաղմնավորման ակունքներում,
համասփռվել նախալեզվի և մշակութային սաղմերի հետ, իսկ ցայսօր
պահպանվել Է-Էություն հասկացությունը թե՛ հայ առաքելական
քրիստոնեության մեջ որպես Հայր Աստված, թե՛ ավանդույթներում ու
հայ մատենագրության, առօրեայում և այժմ որպես էաբանական
Էություն-էիզմ թե՛ բուն ազգային և թե՛ համամարդկային ուսմունք:
Եվ այս ամենի համար ո՛չ «դեմոկրատական» հասուն
հասարակություն կա, ո՛չ գիտական դաշտ ու ընտրանի, առավել ևս
փորձագետ:
Մեր արտառոց մենության մեջ առայժմ լոկ մասամբ միայն մենք
ենք պատկերացնում այդ***, երազում նյութա-ինդուստրիալ, ապա
էներգետիկ, արդ ինֆորմացիոն դարաշրջաններից հետո գալիք
էութենական իրականության մասին: Փորձում ենք նաև դիտարկել թե
ովքե՞ր են անցյալում եղել մենության նման շատ ավելի ծանր
հոգեվիճակներում: Սոկրատե՞սը, բայց նա ուներ Պլատոնի պես
աշակերտ, Կոպեռնիկո՞սը, բայց նա գոնե հասկացվեց 60 տարի հետո
Գալիլեյի կողմից, էյնշտեյնը՝ իր ժամանակակից Մաքս Պլանկի (
քվանտային մեխանիկայի հիմնադիրներից, Նոբելյան մրցանակ 1918
թ.), Ս.Փարաջանո՞վը կամ Ա.Տերտերյա՞նը, բայց նրանք էլ
հանճարների համաստեղության մեջ էին ու լեզվական սահմանափակում
չունեին: Մնում է անդրադառնալ արարումների վերոնշյալ
սահմանումներին (շնորք, տաղանդ, «թիրախ», նաև այլ՝ բացառիկ
նորարարություն, ինքնատիպությունը, էվոլյուցիոն զարգացման
հատուկ նշանակություն ևն**** ), արժեհամակարգային հիշատակյալ
կենսափորձին և գոհանալ, որ դուք ըստ այդմ արել էք ձեր բաժին
փառավոր առաքելությունը: Իսկ մնացյալը ըստ ավանդույթի.
Ոսկու գինը ոսկերիչը գիտե,
հանճարի արժեքը՝ հանճարեղացուն,
ապուշությունների հմայքը՝ միմիայն ապուշները...
Ա. Շոպենհաուերին է վերագրվումն գիտական բացահայտումների և
հանրաճանաչման երեք փուլերը. 1. Չի կարող պատահել- 2. Խելքին
մոտ է -3. Իսկ այդ ո՞վ չգիտեր: Մենք հավելել ենք չորրորդ մեկ
աստիճան 4. Բայց մի՞թե կարող էր այլ կերպ լինել...
Այդպես էլ լեռ մանրադիտակում չի երևում: Եվ որքան ահագին է այն,
նույնքան տարածք ու ժամանակ է անհրաժեշտ ամբողջությամբ
ընկալելու համար*****:
Այդ արդեն մանրախնդիր արդի համարյա ողջ հայոց բնավ պարագան չէ...
|
* Ըստ նրա. «Նույնիսկ եթե հնարավոր լինի ստեղծել
ամենայնի ընդհանրացված տեսություն, ապա այդ
կլինի օրենքների և հավասարումների մի խումբ:
Իսկ ի՞նչն է դրանց մեջ հուր փչում... Ըստ
գիտության մաթեմատիկական մի մոդել ստեղծելու
ավանդույթը ունակ չէ պատասխանելու այդ
հարցերին» ( S.Hawking, «Une brève histoires
du temps», Paris 1989, էջ 219):
** Ամենայնի էությունները երևակվում են ընդհանրացմամբ և
վերացարկմամբ, ինչը ջանացել է էիզմը
«Ամենայն ստեղծի
տեսությամբ», հնարավորինս ընդհանրացնելով
մարդկային ողջ իմացությունը հոգևոր ընկալման
բոլոր ասպարեզներում. զգայական-բանական-ոգեկան
( էութենական):
*** Անգամ էիզմին քիչ թե շատ ծանոթ ամենամերձակիցները դյուզն
իսկ չեն պատկերացնում այդ: Ոմանց մոտ մեր
առանձին ասույթները ավելի են ամրագրված, քան՝
էիզմի և ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի
ամբողջությունը:
****
Ըստ գիտության մեջ
տարածված մեկ ավանդույթի,
գիտական վարկածներից
առավել հավանական են
դիտվում այն տարբերակները, որոնք ավելի շատ են
քննարկվում փորձագետների թե գիտահետազոտական
շրջանակների կողմից (վերոնշյալ
թե՛«դեմոկրատական» և թե՛
մասնագիտական մոտեցումների
համադրմամբ):
Նկատի առնելով Էության գաղափարների լայն
բանագողությունները, փոխառությունները թե
արծարծումները հայ իրականությունում ճշմարտացի
են ներկայանում դրանք
(
http://www.eutyun.org/S/Ashx/SHPIONAKAN%20KRQER....htm
): Առավել ևս, որ հենց այդպես է վերաձևավորվել
հայ նոր հայագիտությունը վերջին 30 տարում,
ինչպես նաև փիլիսոփայական մտքի մանկական
«տոտիկները» Է-էություն առեղծվածային տառի
շուրջ: Իսկ այն, որ դրանք ավելի հրապուրում են
ռուսամետ շրջանակներին, բացատրվում են
մատերիալիստական երբեմնի դիալեկտիկական հիմքով
(և իհարկե քաղաքական հակմամբ), համաձայն
թեիզմ-աթեիզմ-էիզմ փոխհարաբերության: Ոչ մի
կասկած, որ վաղ թե ուշ այդ անխուսափելիորեն
կընդգրկի նաև թեզիմ-իդիալիստական փեղկը: Այդ
կլինի էիզմի կատարյալ հաղթանակն ու
պատմա-էվոլյուցիոն հանճարեղության
վկայությունը...
*****
Կա
նաև հանճարեղության այլ մեկ սահմանում՝ ամբոխի
ընդվզումն ու վայրահաչոցները: Փա՜ռք Աստծո,
գոնե այս հարցում ընդդիմախոսների պակաս չկա:
Այս էսսեի վերաբերյալ ամբոխի ընդվզումն ու
վայրահաչոցները կգան վկայելու նաև այս մեկ
ճշմարտացիությունը: Երիցս առավել, որ մեր և
մեր «թիրախների» մասին արդեն խոսել էին ժամանակակից
մեր հանճարեղ
համաստեղությունն ու այլք (տե՛ս.
Eutyun ):
Եվ այն էլ այնժամ, երբ մենք նոր էինք ասպարեզ
մտնում և էիզմն ու այլ արարչագործությունները
դեռ չէին կայացած: Մինչդեռ այսօր մենք էիզմը
գնահատելու համար համապատասխան ո՛չ
փորձագետներ ունենք, ո՛չ «հանճարների
համաստեղություն», իսկ «դեմոկրատական»
գնահատման համար հասարակությունը բացառիկ
հետամնաց է, միջակությունը՝ ոչ պակաս տհաս:
Երիցս առավել, որ դրանք Էություն ուսմունքին
մեծամտաբար բնավ ծանոթ չեն, սոսկ ասեկոսներով
լսածները՝ չեն էլ ըմբռնել, էրուդիտ և
ինտելեկտուալ մակարդակն ու չափանիշներն էլ
ահավոր ցածր: Մինչդեռ, Էությունը դեռևս չի
բացել կարևորագույն իր բացահայտումների գզրոցը:
Այսքանն էլ միայն հայտ է գալիք հասցեատերերի համար...
|
|
|
Ալեքսանդր Վարպետյան
Մարսել,
11 ապրիլի 2021 թ.
|
|
|
|
11.03.2021թ. |
|
30-ԱՄՅԱ ԽՐՈՆԻԿԱ
(ըստ էիզմի*) |
|
|
Երբեք վստահ մի եղեք բարի՞ք է թե՞ չարիք:
Դրանք
պարբերաբար հակադարձվում են... |
Անդրադառնանք միայն նախաղարաբաղյան շարժումից
մինչև այժմ:
«Սառցահալոցից» հետո հայագիտությունն ու ազգային
ոգեկոչումները ապրեցին աննախադեպ վերելք, հատկապես վերջին մի քանի
տասնամյակներում**: Դեռևս 60-ականներից բավականին արծարծվում էր նաև
Արցախի խնդրականը (Ա. Քոչինյան, Վազգեն Ա.,Ս. Խանզադյան,Ս. Կապուտիկյան
և այլք): Ցավոք չի հիշատակվում, որ 1987 թ. բարձրացավ Արցախը տնտեսապես
Հայաստանին միացնելու և այս տարածքը տնտեսական ազատ գոտի հռչակելու
ծրագիրը: Ըստ այդմ, Մ.Գորբաչևի տնտեսական խորհրդական հայազգի Ա.
Աղամբեգյանն առաջինը եղավ Լոնդոնում այս ամենի մասին զեկուցելու համար
հայ հանրությանը, տնտեսաքաղաքական որոշ շրջանակներին և կողմնակիորեն
«երկաթյա տիկին» Մ. Թաչերին: Այդժամ, լոնդոնահայ բեմադրիչ և բարձր
մտավորականը Հ. Փիլիկյանը սփյուռքահայ թերթերում աչքալուսանք տվեց
ողջ հայությանը ԽՍՀՄ ղեկավարության կողմից Ղարաբաղի հարցը նրբորեն հօգուտ
հայության լուծելու վերաբերյալ (այդժմ մենք Լոնդոնում խմբագրում էինք
«Էրեբունի» երկշաբաթաթերթը):
Այս ամենը էլ հանգեցրին ղարաբաղյան առաջին, ապա երկրորդ
շարժմանը, ինչպես նաև սումգաիթյան, Բաքվի և Կիրովաբադի ջարդերին: Ողջ
ԽՍՀՄ-ով մեկ գործի անցան ջհուդամասոնական հոսանքներ, նաև Հայաստանում և
Արցախում ( Գ.Ստարովոյտովա, մի քանի «լևոնականներ» և այլք): Ծրագիրը
արևմուտքում մշակված էր վաղուց ( Hélène C. d'Encausse «L'Empire
éclaté», Paris 1978, -«Պայթած կայսրություն»- վրաց. հրեա, այժմ՝
ակադեմիկոս):
ԽՍՀՄ փլուզվեց...
Որքան էլ ոգևորված արցախյան հարցով ( մեր «Արփիական» բախտորոշ գործը
ավարտվում էր հենց դրանով: Marseille 1995 թ., Հ. Ուզունյան գրական
Առաջին մրցանակ), այդուհանդերձ անհանգիստ
էինք: Զի, ազգային ոգեկոչումները, որոնց կրողն էինք ու արծարծողը ողջ
Սփյուռքում, լիարժեք զարթոնք էր ապրում: Հայտնի չէր ի՞նչ էր սպասվում
հետո: Այդ մտահոգությունները գրեցինք ֆրանսահայ «Աշխարհ» թերթում,
կապված 1991 թ. ԼՏՊ Փարիզ այցելության հետ ( տե՛ս. «Ինչություն», Երևան
2004, 321 էջ, «Նամակ «Աշխարհի» խմբագրությանը»): Ու թեև մենք
սփյուռքից հետո ի դեմս «Էություն» միաբանության հայրենիքում ծավալեցին
ազգամշակութային և
ոգեգաղափարական բուռն գործունեություն, ոգևորելով նաև շատ այլոց և ողջ
հասարակությանը, մեր մտավախությունները իրականացան վատթարագույնս:
Թեև Արցախի
ազատագրման, ղարաբաղյան ոգևորությունը սառեց, հայրենի տնտեսությունը ու
արյուն-քրտինքով ձեռք բերված լավ թե վատ կառույցները փոշիացան ու
թալանվեցին ( շատ մտածված «վաուչերներով»...), ազգային ոգեկոչումները աղավաղվեցին և
իսպառ մարեցին, տարիներով մշակված կրթական, գիտամշակութային և
արժեքային պոտենցիալը մսխվեց, հանճարների և տաղանդների
համաստեղությունը հանգեց, մտավորական խավը իսպառ ոչնչացավ, արտագաղթը
փոխեց հանրային կառուցվածքը, «Էությունը» զեղչվեց, թեև տեսականորեն
հասավ իր համար անսպասելի արդյունքների ( այդ այլ խնդրական է): Մեկ
խոսքով, հայ վերընձյուղված ազգը որպես հավաքական ներաշխարհ, վերստին
մարվեց... Իսկ
արցախյան արյամբ ձեռք բերված տարածքները կորցրեցինք, տասնամյակների
զրկանքներն ու բազմահազար զոհերը զուր անցան, և դեռ ոչ միայն Արցախը՝
այլև Հայաստանի վերջին պատառիկն է վտանգված: Ողջուկոտոր անկախությունից
այլևս մեծ բան չի մնացել, իսկ մեր վերջին պետականությունը և դրա հետ
ողջ հայության լինելիությունը սփյուռքով հանդերձ ենթակա են անէացման:
Մինչդեռ, դեռևս 20 տարի առաջ համոզված էինք, որ
20-րդ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ...
Կարճ, 30-ամա մեր տվայտանքները, ձեռքբերումներն ու երազանքները անէացան
և մենք վերահայտնվեցինք ավելի վատթար վիճակում, քան՝ նախաղարաբաղյան
շարժման ժամանակ: Անձամբ մենք այդժամ խորհում էինք, որ այդ կա՛մ հիրավի
ազգային ու պատմական վերածնունդ է, կա՛մ հնարավոր վերջնական վախճանի վիճակ:
Փաստը՝ այսօրվա իրադրությունը, որին վերստին հասցրին նաև սորոսական և
ջհուդամասոնական «սուզանավերն» ու խուսանավումները, ինչպես հենց
ղարաբաղյան շարժման մեջ, բայց անհամեմատ ավելի հեռատեսորեն ծրագրված և
կազմակերպված: Եվ մենք դեռ չգիտենք մեր գլխի գալիքը...
Մինչդեռ, ընդդիմությունը անզոր է, ազգային շրջանակները՝
թփրտոցի մեջ, անգամ ազգանվեր շրջանակները և ընդհանրապես ոչ ոք գալիքի
չնչին իսկ տեսլական ու գաղափարաբանություն չունեն (ո՞ւր մնաց
փիլիսոփայություն կամ աշխարհայացք ), իսկ ոմանք անկախության ու
ազգայնականության մոտիվներով արտաքին ու հակառուսական քաղաքականություն
են վարում: Այսքանի հետ էլ չխոսելով լայն
զանգվածների տգիտության, բարքերի անկման, կրավորականության և սփյուռքի կատարյալ
ընդդարմության մասին:
Սակայն, այս անգամ ու այս բացառիկ փխրուն իրավիճակում
ՌԴ-ի փոքր-ինչ նվաղումը ավարտվելու է, ոչ միայն արևմտյան ու արևելյան
հարևանների միակցմամբ, այլև՝ միջինասիական թրքալեզու ժողովուրդների
ընդհանրացմամբ***: Հայաստանի մասին խոսք անգամ լինել չի կարող, ողջ
հայության մասին վաղ թե ուշ՝ նույնպես:
Մի՞թե հին Քարե դարից զելվող «Նեոլիթյան հեղափոխության» և
համամարդկային արդի քաղաքակրթությունը սկզբնավորող նվազագույնը 12000
ամյա էթնոսի վախճանն է այս գալիք մեկ-երկու դարերում կամ հենց այս,
ինչպես կանխատեսել էր ՄԱԿ-ի ինչ-որ վիճակագրական հանձնախումբ, մի քանի
հանգչող այլ էթնոսների հետ: Եվ այս պատմական արհավիրքը չէր լինի, եթե
միայն ազգային գերխնդրականի նկատմամբ խոհեմություն ու հեռատեսություն
ցուցաբերվեր, առանց սոցքաղաքական նկատառումների: Միևնույնն է, այդ և ամենայն հարափոփոխ
են, ազգն է հավերժական: Այն էլ նվազագույնը 12000 ամյա ու շատ ավելի...
Ո՛չ, անպատճառ, եթե հանրությունն առաջնորդող ավագանին կամ
հավակնորդ շրջանակները օժտվեն
ոգեգաղափարական տեսլականով ու սկզբունքներով, աշխարհաքաղաքական դեպքերը զարգանան
փոքր-ինչ այլ, ստեղծվեն նպաստավոր պայմաններ և հայ ժողովուրդը
ցուցաբերի բավարար կենսունակություն ու ներուժ: Անշուշտ, ունենալով նաև
կեցության ու գործողությունների որոշակի նախածրագիր****:
Հակառակ դեպքում ակնումը վերուվարումներով անկասելիորեն
կշարունակվի մինչ մոտակա...
Ի՞նչ կցուցանէ զառակս.
«Աստուած մէկու մը հոգին առնելէ առաջ նախ խելքը կառնէ»
( արևմտահայ ասույթ):
«Ազգերը մեռնում են... տխնարությունից» ( Էություն-էիզմ):
-------------------------------------------------------------------
*
Հիշեցնենք Էություն ուսմունքի առաջին, անկողմնակալ սկզբունքը. «Ո՛չ
թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես էիզմ»: Այսինքն, իդեալիզմի և
մատերիալիզմի ընդհանուր հայտարարը: Նույնը Արևելք-Արևմուտք,
Հյուսիս-Հարավ առումներով...
** Մեծամորյան, Քարահունջի և այլ հնավայրերի պեղումներ, ժայռապատկերների
հետաքրքրության աճ, Գառնու տաճարի վերականգնում, Եղեռի հուշարձան,
ազգային ճարտարապետության և մշակույթի որոնումներ ( Պ. Սևակ, Ս.
Փարաջանոով, Ա. Տերտերյան և այլ), մեհենական արձաններ ու թեմաներ,«Սասնա
ծռերի» բազմակի վերահրատարակումները, ազգագրական համույթներ, հայագիտական բացառիկ բացահայտումներ: Հանճարների ու տաղանդների
համաստեղություն: Մեկ խոսքով. ազգային թեմաների և մշակույթի բուռն
վերելք:
*** Հրեական գործոնը կարևոր դեր ունի այս ամենում: Նախ Իրանին
մեկուսացնելու, ՌԴ՝ նույնպես, և Մերձավոր Արևելքում իրենց նկրտումները
իրականացնելու համար: Այդու են բացատրվում դրա ակտիվությունը ազերիներ
կողմում, իսկ Հայաստանում և հայագիտության մեջ՝ անչափ նշանակալից
կարևորություն ունի...
**** Պնդենք, որ որպես ազգաբան ու էաբան մենք չէինք կարող լինել
«հակա» որևէ կողմի նկատմամբ, այլ՝ միայն կողմ վասն միմիայն ճշմարտության,
համամարդկային էվոլյուցիային, հոգևոր արժեքների և վտանգված էթնոսների
ու մշակույթների պահպանմանն ու արծարծմանը: Այս առումով մենք քաղաքական
ոչինչ չենք առաջարկում, միայն խոհեմություն և արարչություն ակնարկվող
սկզբունքներում ու ամենայնում,
իսկ մնացյալը կգար ինքնաբերաբար:
Ալեքսանդր Վարպետյան
Մարսել,
11 մարտ 2021 թ.
|
 |
|