ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 2)

 վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
30.07.2009թ.-НАГЛОСТЬ…  ГОСУДАРСВТА БЕРЕТ 
27.07.2009թ.-Վ. Պուտինը «21-րդ դարի մեծ մտածող»
30.07.2009թ.

                                                НАГЛОСТЬ…  ГОСУДАРСВТА БЕРЕТ

                      («Լկտիությունը… պետություններ է զավթում»`  ըստ ռուսական ասույթի: ԱՎ )

                                                                                                                                                            

      Ուսանողական տարիներին էր, Պոլիտեխնիկում` ճարտարապետական դիպլոմների թունդ ժամանակ, «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիայում` կուրսային աշխատանքների եռուզեռ, որտեղ զբաղված էի նկարահանման պատրաստվող Պ.Մերիմեի «Մաթեո Ֆալկոնե» նովելի բեմադրության գլխավոր դերում: Կորսիկացի պատվախնդիր Մաթեոն մատնիչ  իր միակ մանչուկին անձամբ գնդակահարումը է գերմարդկային տառապանքով…

    «Аэрофлот» ընկերության հայկական պարկի նոր ստացած մի օդանավի տեխնիկական ստուգման առիթով,  օդուղիներում աշխատող մի ծանոթ առաջարկեց ընկերակցել իրեն և մի քանի օրով թռնել Կիև: Առաջարկը գայթակղիչ էր. ամբողջովին ազատ օդանավ, անվճար թռիչք և հյուրանոց, հրապուրիչ ծանոթություններ և հաճելի ժամանց: Սակայն, առավել կարևորը այդ անձին մոտիկից ճանաչել էր, որի մասին ուսանողական թերթում գրել էի սուր մի բարոյախոսական և շատ կուզենայի սխալված չլինել: Մնում էր կարգավորել խափանիչ մեկ հանգամանք, դիպլոմայինը` քարը գլուխը, կհասցնեի, իսկ բեմադրական փորձերից բացակայելը անհնարին էր` վեց խաղակազմ, իսկ գլխավոր դերակատարը` առանց «դուբլյորի», դեռ ինքս էլ կուրսի ավագն ու կարգապահության պատասխանատուն:

  Այսուհանդերձ դիմեցի կինոդպրոցի տնօրեն և բեմադրիչ Հ.Մարգարյանին, թույլտվությունը հիմնավորելու համար հորինելով «ծանրակշիռ» մի պատճառ, իբր մոտիկ բարեկամս այնտեղ դանակահարվել է և անհուսալի վիճակում  հայտնվել հիվանդանոցում, իսկ ընտանիքը խնդրել է ինձ ուղեկցել հորը` լեզվի օժանդակության և ճարտարության ակնկալիքով: Խորաթափանց ղեկավարս ոչ մի կերպ չէր համոզվում, նրա քննախույզ հարցադրումներին իմ փխրուն փաստարկումները դառնում էին ավելի ու ավելի տարակուսելի: Վստահաբար ստելու մեծ վարպետ չէի, կամ «թասիբը» գերազանցում էր երևակայությանս:

    Ի վերջո, ազնվաբարո ուսուցիչս ճարահատյալ տվեց իր թույլտվությունը, թեև ակնհայտորեն համոզված չէր: Խիստ ընկճող հանգամանք` այն էլ խղճի, ամոթի, ու դեռ շատ հարգելի ուսուցչիս խաբելու ճնշվածությամբ: Ոտքս կախ էր, պատրաստի էի ամեն ինչ խոստովանել ու ազատագրվել, սակայն վերջին վայրկյանին խենթ մի ազդակ ինձ մղեց  առավել մեծ մի լկտիություն:  Շրջվեցի ու կմկմալով նրան դիմեցի առավել անպատկառ մի խնդրանքով, իբր ընկերոջս ընտանիքը չծանրաբեռնելու մտահոգությամբ հայցելով ճանապարհածախսը, անշուշտ առաջին իսկ թոշակիս վերադարձնելու պայմանով:

   Հոգեբանական էֆեկտը «միջուկային» էր: Ուսուցչիս կասկածները ոչ միայն միանգամից փլուզվեցին` այլև արժանացա «վեհանձությանս» նկատմամբ նրա ակնհայտ գնահատանքին: Հասկանալիորեն այդ գումարը նա տեղում չուներ, խնդրեց անցնել երեկոյան ու ես առավել ընկճվածությամբ վերցրեցի հարկադրաբար: Սակայն սկզբունքորեն այն չօգտագործեցի, իսկ ճամփորդության ողջ ընթացում խորհրդածում էի, դերիս վեհանձնության և արարքիս նվաստության, հոգեբանական ու իրավիճակային հակադրությունների, սեփական արժանապատվության և մարդկային վերուվարո վարքուբարքի մասին:

   Ինչո՞ւ ես գնացի այդ խարդավանքին, մտել էի դերի՞ս մեջ, սկսել հավատալ սեփական ստի՞ս ու ջանում էի այն ավելի ճշմարտանման դարձնե՞լ, գուցե այդ  մեղսության խուճա՞պից էր,  չարիքի «իներցիա՞» , եղծը ավելի մեծ եղծությամբ ծածկելու բացասման սկզբո՞ւնք, ինքնապատի՞ժ, կամ պարզապես «Ռասկոլնիկովի բարդո՞ւյթ»…

  Ներիր ինձ Ուսուցիչ, թեև ենթագիտակցորեն թե ինձանից վերջնականապես չհիասթափվելու մղումով, ես ինքս երբեք չեմ ներել:  Այսուհանդերձ նվաստությունը շտապեց մոռացության տալ միջադեպը և կարծում էի ինքնապաշտպանության բնազդը այն երբեք ինձ չէր հիշեցնի:

     Սակայն, այսօր այն կայծակեց գլխուղեղումս, կարդալով.

        

        …ՀԻՇԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը 

   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումների

արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ

Աբրահամյանի կարգադրությամբ և իր գլխավորությամբ

սույն թվականի հուլիսի 25-ին ստեղծվել է հանձնաժողով,

որը կզբաղվի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում տեղի ունեցած

ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին նվիրված

հուշակոթողի կառուցման աշխատանքներով …

                         Lragir.am 13:09 | Հուլիս 25, 2009    

 
27.07.2009թ.                                              Վ. ՊՈՒՏԻՆԸ «21-ՐԴ ԴԱՐԻ ՄԵԾ ՄՏԱԾՈՂ»

   ԱՄՆ-ի ABI-Ամերիկայի Կենսագրական Ինստիտուտը 2004թ.-ին Ա. Վարպետյանին դասել էր "21-րդ դարի մեծ մտածողները" շարքը և ներկայացրել համապատասխան հատորում ( տե’ս այստեղ. «Ալեքսանդր Վարպետյանը` 21-րդ դարի մեծ մտածող» ) Ըստ չար լեզուների, այդ հորինածո տեղեկություն է կամ էլ «շոկոլադե շքանշան»: Ուրեմն նույնքան «հրուշակեղեն» է նույն թվին և նույն հատորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի "21-րդ դարի մեծ մտածող" հռչակումը (ստորև, քաղվածքներ նշյալ հատորից): Ինչպես բոլոր այլոց պարագաներում, առանց Վ.Պուտինի գրավոր համաձայնության ո’չ այդ կոչումը, ո’չ էլ դրա հրապարակումը տեղի ունենալ չէին կարող, առանց իրավաբանական լուրջ հետևանքների:

        Իրականությունը փոքր ինչ այլ է: Նախ այդ կոչումը տրվել է ըստ ընտրյալ անձանց այս կամ այն ասպարեզում ձեռք բերած վաստակի: Երկրորդ, տնտեսական ինչ-ինչ նկատառումներից ավելի նման միջոցառումները հետապնդում են առավել գործնական նկրտումներ. աշխարհով մեկ բացահայտել, արձանագրել, ներկայացնել կամ հնարավոր դեպքում առինքնել ակնառու անձանց: Նման պրակտիկա առկա է մի քանի երկրներում և անգամ Ռուսաստանում, որտեղ ընտրությունը, ըստ երբեմնի ավանդության, առավելաբար «մերոնքական» է ...
                                                                                                                                                                                             


 
                                                                                                                                                            էջ 238
                                                                                                                                                                                         

 
                                                                                                                                                            էջ 293

        Սակայն այդ բոլորը չնչին իսկ նշանակություն չունեն, իսկ եթե այդուհանդերձ ունեն, ապա միմիայն «քաղցրասերների» և չարախոսների համար: Կարևորը արժեհամակարգն է, և դրանում գործի նշանակության ու ճշմարտացիության աստիճանը: Ըստ միջնադարյան աստղագետ Թիկո Բրահի. «Դրամն ու իշխանությունը անցողիկ են` արվեստն ու գիտությունը` հավիտենական»:
        Պայմանով, որ.
        Գիրն ու գործը մնան հիշատակող:

 Այս առումով, Էություն ոգե-գաղափարական համակարգը` իր հիմնական տեսություններով (արիական և 12000-ամյա ծագումնաբանություն, էիզմ ուսմունքը և դեռ անտիպ քանի գիտական անակնկալներ` հատկապես հայոց լինել-չլինելու և հարատևման գերխնդրականը...) ակադեմիական տեսադաշտից և «իրադարձությունների հորիզոնից» դուրս են ( ո՞ւր մնաց ոչուփուչ մտավորականության, չարամիտ վարչախմբի թե զանգվածային թերհասության), այդու էլ պատմական «գրազը»` համապատասխանաբար չափազանց մեծ:

      Այդ էլ հանձնված է միմիայն ժամանակի դատին, ճշմարտության գերակայությանը , էությունների վճռին , ինչն էլ հանճարեղության գրավականն է, հավերժությունն ու արարչական վրեժը...