08.09.2009թ. |
ՀԱՅԱԳԻՏԱ…
ԿՑՈՒԹՅՈՒՆ
(«Կապիկներ իմ, կապիկներ
իմ, կապիկներ իմ հայրենի» շարքից )
http://video.google.com/videoplay?docid=-161572633570839391&ei=zXuYSvLmB6jWqAPU0K3VDw&hl=en#
Եթե համայն
աշխարհում մի քանի դար է
ի վեր արևելագիտության զարգացման հետ մեծանում է հայագիտության
նկատմամբ գիտական հետաքրքրությունը, ապա այդ ինքնին հուշում է վաղ
անցյալում հայոց ու հայ մշակույթի ունեցած ծանրակշիռ
նշանակության իրողությունը: Եթե այլազգի հայագետների մեջ ավելի ու ավելի
գերակշռում են ծագումով հրեա մասնագետները, ինչպես Բ. Պիատրովսկին,
Ի. Դյակոնովը, Ժ.Պ .Մահեն, Մ. Ստոունը, Մարիամ Հ. Ֆելդմանը, Ռ. Ու.
Թոմսոնը, Ջ. Ռ. Ռասելլը, Պ.Ս. Քաուին և այլք, ապա այդ հաստատում է
նախորդ պոստուլատը, զի արևելագիտությունը նրանց նախասիրած ու
«դիվանագիտական» ասպարեզն է, չասելու համար մենաշնորհը: Իսկ եթե
նրանցից շատերը մեծ ջանքեր են թափում հայոց եկվորությունը
հաստատելու և պատմիչներ Մ. Խորենացուն, Փ. Բուզանդին ու Եղիշեին
չեզոքացնելու համար, ապա այդ ինքնին խոսում է «աստվածաշնչյան»
նրանց ծագումնաբանության ու իմաստության մենաշնորհին սպառնացող ու անցալի վերաբերյալ բուն
ճշմարտության վտանգի մասին: Ուրեմն, նրանք ինչ-որ բան գիտեն կամ
կռահում են: Հատկապես այժմ, երբ հայագիտությունն արձանագրում
է անսպասելի բացահայտումներ…
Նշյալ հայագետներից մեզ առիթ է վիճակվել 1986 թ.
Երուսաղեմում
հանդիպել Մ. Ստոունի հետ, որը որոշ հպարտությամբ խոսում էր 1983 թ.
Հայաստանում կայացած հայագիտական միջազգային գիտաժողովի իր
մասնակցությունից: Զրույցի ընթացքում պարզվեց, որ նա
հայագիտությամբ զբաղվում է…
հայոց ոտքերի տակից նրանց պատմությունը և Խորենացուն
փոշիացնելու նպատակով: Նույնը նաև
վերոնշյալ Ռ. Ու. Թոմսոնը, Ջ. Ռ. Ռասելլը, Պ.Ս. Քաուին և
ժամանակակից այլք: 2000 թ. աշնանը, նրանցից Պիտեր Ս. Քաուիին
հանդիպել ենք Լոս Անջելեսում, «Անուշ» ռեստորանում «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»
մենագրության շնորհանդեսին և միաժամանակ հայոց 12000 ամյա
ծագումնաբանության բազմամարդ տոնակատարությանը: Նա
հանդիպելու
ցանկություն հայտնեց, ինչը
այդպես էլ չկայացավ: Իսկ 2005 թ. Կալիֆոռնիայի UCLA համալսարանում
պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»
տեսության վերաբերյալ կազմակերպված զեկույց-նախաճաշին, նահանգի
հրավիրված հայազգի պրոֆեսորների ու հայագետների մեջ,
սեղանի շուրջ
միայն թափուր մնաց նրան վերապահված տեղը , երբ նա նույն
համալսարանի Գ. Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի ղեկավարն էր:
Իսկ ինչո՞ւ
էր բացակա, երբ նախապես ընդունել էր հրավերը:
Պիտեր Ս.
Քաուին Շոտլանդիայից է, ուսանել է տեղի (1971-75թթ), Երևանի
(1980-81 թթ), ապա
Օքսֆորդի (1983 թ.) և այնուհետ Երուսաղեմի եբրայական
համալսարաններում` աշակերտելով նույն… Մ. Ստոունին: Նա նույն
տարում հիմնված Հայկական հետազոտությունների միջազգային
ընկերակցության և կովկասագիտական ընկերության հիմնադիր անդամ է
(1986 թ.): 1996 թվականից դասավանդում է UCLA համալսարանում,
հետազոտելով հայ թատրոնի, կինոյի ու միջնադարյան մշակույթի
պատմությունը և… նացիոնալիզմի աճը արդի հայ գրականության մեջ (
հմմտ.
ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և
Մարդաբանության ինստ-տի գիտաշխատող, ծագումով նույնպես հրեա, գիտ.
դոկտոր Վ.Ա. Շնիրելմանի
«Неоязычество и национализм»
զեկույցումը հեգնական
անդրադարձը Հայաստանին և Ա.Վարպետյանին...): Պիտեր Ս. Քաուին
ևս հայերին հռչակում է
եկվորներ, 5-րդ դարի
վերոնշյալ պատմիչներին` լոկ «պարապատմական տեքստերի» հեղինակներ,
իսկ իր «Art, politics and nationalisme in modern Armenian
literature» խորագրված
«ARMENIAN C 153 » դասագրքում,
ազգը` հորինված
հասկացություն, ազգային գիտակցությունը` «կեղծ կատեգորիա» և
ժամանակակից հայ մտավորականության մտապատրանք… (տե’ս բնաբանի
հղումով տեսանյութը, թեև դրա որոշ դրույթների հետ մենք համաձայն
չենք): Դժվար չէ կռահել, թե քարը ո՞ւմ
պարտեզն է նետված, ինչո՞
ւ այս ամենը և ինչո՞
ւ հարգարժան պարոնը չէր
ներկայացել նշյալ զեկույց-նախաճաշին:
Այս բոլորում
արտառոց ոչինչ չկա, հակահայկական հոսանքում Պիտեր Ս. Քաուին
առաջինն ու վերջինը չէ, ի վերջո ունի ազատ կարծիքի իրավունք և
վստահաբար ինչ-ինչ նկրտումներ:
Սակայն այն, որ նման վաստակի համար հայրենի իշխանությունները նրան
շնորհում են Հայաստանի պատվավոր քաղաքացիություն և անձնագիր, իսկ
Ա. Վարպետյանին որպես
«ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական
կարգին սպառնալիք» արտաքսում հայրենիքից, զրկում տասնամյակներ ի
վեր արժանապատվորեն կրած քաղաքացիությունից, սքող-բացահայտ իրենց բոլոր
կառույցներով ու միջոցներով վարկաբեկում և դեռ
հալածում սփյուռքի տարբեր գաղթօջախներում` թույլ չտալով անգամ այցելել
հայրենադարձ իր հարազատների շիրիմներին, բացարձակապես չի
տեղավորվում ոչ միայն ողջամտության ու տարրական բարոյականության
սահմաններում` այլև ազգային գիտակցության ու արժանապատվության
բնազդային նորմերում: Այն էլ այն դեպքում, երբ ՀՀ
առաջին նախագահը արևելագետ էր, իսկ արդի նախագահը հավակնում է
լինել… հայագետ !!!
Եվ եթե
ազգային արժանապատվությունից ու ինքնագիտակցությունից զուրկ են մեր
«ջոջերը», մտավորական ընտրանի հավակնող միջակությունը ու ողջ
հասարակությունը, իբր ազգագիտակից շրջանակներն էլ` փոքրոգի ու ապերախտ, մենք նրանց ու ազգային արժանապատության
վերաբերյալ մտահոգվելու չնչին իսկ հիմքեր ու պարտականություն
չունենք: Որպես զառամյալ ու հոգեվարող էթնոս, հայ զանգվածը
արժանացավ նրան` ինչին օրինաչափորեն արժանի էր, այլք` հակադարձորեն
նույնպես:
Ինչ վերաբերում
հայոց երբեմի մշակութային ժառանգությանը, ապա այն
արդեն համամարդկային պատկանելություն է, հայագիտությունը` այլևս
հնեաբանության մեկ ասպարեզը, հայաճանաչությունը` գոյաբանության ու
ազգաբանության, տասնամյակների մեր տքնանքը` դժբախտաբար ախտաբանության, բայց
բարեբախտաբար` նաև նախնյաց երբեմնի հանճարեղության, մենք` այդ ամենի ժառանգորդը, օրինական
սեփականատերն ու սերնդական «գանձապահը»:
Մասիսն ու մնացյալն
էլ` նրանց հալալ...
Մեզ կմնա
միայն
մխիթարվել, որ վերջին հայը
եթե ոչ պոետ, ապա գոնե գերեզմանափոր չի լինի:
Ալեքսանդր Արորդի
¡
¡
¡
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տարիներ ի
վեր ազգային/ոգե-գաղափարական մեր գործունեության ընթացքում,
հանդիպելով անհասկանալի հակազդեցությունների և խոչընդոտների, մեզ
մոտ սկսեց կարծիք ձևավորվել, որ ինչ-որ անձինք, շրջանակներ թե
ուժեր ջանում են մեզ հիասթափեցնել հայերից, նրանց հնարավոր
գոյատևման պատրանքից, մեզ գործունեությունից ինքնակամ հրաժարվելու
նպատակով: Սակայն ողջամտությունը այդ բոլորը վերագրում
էր սուբյեկտիվ ընկալմանը կամ հայոց ճակատագրական ախտաբանությանը:
Երևույթի կրկնությունները համառորեն հաստատում էին հետապնդումների
իրողությունը, ինչը հուսահատեցնելու փոխարեն մեզ ներշնչում էր
պատվախնդրություն, հակառակության ոգի և առավել կորով: Սակայն ի
վերջո մի շարք
հանգամանքներ եկան հաստատելու, որ երկու վարկածներն էլ հիրավի գոյություն ունեն ու
փոխկապակցված են: Այսինքն`առկա
են թե’ հայոց
ախտաբանական գործոնը և թե’ դրա խորացմամբ հայոց ընկճելու,
բարոյազրկելու և «զոմբիացնելու» այլոց
ջանքերը: Վկա զանգվածային արտագաղթը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը,
արդի իրադարձություններն ու իրավիճակը, ասես Հայաստանն ու հայերը
բորբոքված «կույր աղիքի» պես անհանգստացնում են այլոց, իսկ ոմանք
էլ կուզենային այն տեսնել պարզապես forpost-կայազոր, լոկ
սպասարկող, բթացած ու սկավաթիվ բնակչությամբ: Այս դեպքում
հասկանալի են ըմբոստ թե գլխացավանք հայորդիների ճնշումներն ու
վտարումները, ինչպես նաև տեղական հումքով «սատրապական
ծառայությունները» `
ի դեմս «ղարաբաղյան
կլանի»:
Այս առիթով մեկ-երկու
միջադեպ: 2002 թ., երբ մեզ նրբորեն արտաքսում էին հայրենիքից,
որոշ բարեկամներ փորձեցին միջամատել, այդ թվում հանգուցյալ վարչապետ
Ա. Մարգարյանը, թեև հանրածանոթ մի բարեկամի միջոցով խնդրել էր
փոխանցել, որ նա. «այդ գործին խառնվել չի կարող», երբ իրականում
այդ հարցի լուծումը կատարելապես նրա իրավասության տակ էր:
Այդուհաներձ, ըստ թիկնապահների վկայության, նա մտերմիկ մի ընթրիքի
ընթացքում փորձել էր «գալ հեռվից» և Ռ. Քոչարյանին համոզել
հայագիտության կարևորությունը*:«Մենք հայկական ’’իստորիա’’ չենք
անցել…»-կարճել էր այդժամյա նախագահը…
*
Այսուհանդերձ,
ՀՀ կառավարության 15.08.2002 թ. N 1302-Ն, «ՀՀ-ում
գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունները
հաստատելու մասին» որոշմամբ, հայագիտությունը դասվեց
առաջին հորիզոնականում, ինչը հորդորվում էր «Արիականք»
ազգային գաղափարախոսությամբ (էջ 177- 181): Հատորը Ա.
Մարգարյանին նվիրել էինք մենք ու դեռ այդ ուղղությամբ
ծրագրել մի շարք համագործակցություններ: Սակայն, վարչապետ
նշանակվելուց հետո նրա իրավասությունները սահմանափակվեցին,
իսկ այդ որոշումը այդպես էլ կյանք չմտավ… |
Այլ մեկ
դեպք: 2006 թ. երբեմնի ՊՆախարար Ս. Սարգսյանի շրջանակից նույնպես
փորձեցին լուծել այդ հարցը: Պահանջվեց դիմում և համապատասխան
փաստաթղթեր, որոնց ընթացք էր տվել ՊՆախարարը: Սակայն այդ ևս
հանդիպեց խորհրդավոր արգելակման և նրբորեն ուղղվեց դեպի
նախագահական (տե'ս այստեղ
«ԵՂԵԼՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»
և
http://en.wikipedia.org/wiki/Alexander_Varbedian):
Նկատի առնելով, որ ո’չ Ռ. Քոչարյանի, ո’չ Ս. Սարգսյանի հետ
անձնական բնույթի խնդիրներ չեն եղել, մնում է ենթադրել, որ
հայրենիքից մեր վտարումը առնչվում է հոկտեմբերի 27-ից հետո
հայաստանյան «մաքրագործումների» ու ազգային տրամադրությունների
չեզոքացման հետ ( տե'ս
«Ազգային խաչքար»
հոդվածաշարն ու կից
տեսանյութը): Հակառակ դեպքում դժվար է բացատրություն գտնել, թե
ի՞նչ գործ ուներ մեր «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հատորը Մոսկվայի ФСБ-Դաշնային
ծառայությունների գրադարանում… Առավել ևս, որ հայրենիքից
վատարումից անմիջապես հետո, սփյուռքում մեր դեմ հիստերիկ պայքար ու
վարկաբեկումներ գնացին նախկին ռուսամետ-խորհրդամետ-կգբեական
շրջանակների կողմից: Ուրեմն այս մեկ դեպքում հետապնդումները գալիս
էին ռուսական «օրենտացիայից», ինչ-որ տեղ ներդաշնակելով նաև այլոց
նկրտումների հետ:
Ահա թե ինչու
Էություն Ազգային Իմաստության Տաճարը անցանկալի եղավ թե’ նախորդ, և
թե’ այս իշխանությունների համար: Արդ, ըստ բանիմաց, հանրաճանաչ և
ՀԱԿ-ին մերձակից մի բարեկամի, չկա ոչ մեկ երաշխիք, որ
իշխանափոխությունից հետո մեզ թույլ կտրվի մուտք գործել հայրենիք,
թեկուզ որպես պարզ զբոսաշրջիկ…
Հայ իրականությունը
թաքցնում է շատ ավելի սահմռկելի իրողություններ…
|
05.09.2009թ. |
ԳԻ՞Ր
ԹԵ՞ ՂՈՒՇ
-Վարպետ, հա’մ մեխին ես խփում, հա’մ նալին:
-Հա’մ էլ դռանը: Այդ է բախտի բանալին…
Ահավոր հուսահատեցնող երևույթ է. հայոց պարզամտությունը
արդեն անցնում է պատոլոգիական սահմանները կամ հավաքականորեն
զոմբիացած են: Երկհազարամյակ է ի վեր շարունակում են մարմրող
ճոճանակի պես տարուբերվել Արևմո՞ւտք
թե՞
Արևելք կողմնորոշմամբ,
այսօր սևեռվել են թե արդյոք ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն»
բառը կարտաբերի՞
թե՞
ոչ , «ծովից-ծով Հայաստանից» հետո բանավիճում են.
«մի թիզ հող» տա՞լ
թե՞
չտալ, հիմա
էլ` «Սերժ Սարգսյանը Թուրքիա կգնա՞
թե՞
չի գնա… »: Եվ ասելիք չունեցող թերթերն ու քաղաքական
ծաղկող մեկնաբաններն էլ «հազար ու մեկ մանրուքով», բայց
պերճ ճոռոմաբանությամբ և գեղջկական հայրենասիրությամբ
քննարկում են այդ «բախտորոշ» իրադարձությունը…
Սակայն, մի՞թե
դեռ կան հայեր, որ կարծում են թե հայ-թուրքական հարաբերությունները,
Ղարաբաղի հարցը, կամ նախագահի գնալ-չգնալը և ընդհանրապես նման
խնդրականները պայմանավորված են հայերի ու Հայաստանի կամքով կամ
դիվանագիտությամբ, երբ վերջերս
ակտիվացած այդ հարցերը Արևմուտք-Արևելք, ավելի ստույգ` ԱՄՆ-ՌԴ
փոխշահավետ բանակցությունների արդյունք են: Եվ եթե «տանուտերը»
վճռի, որ Սերժ Սարգսյանը պետք է գնա Թուրքիա «ֆուտբոլ դիտելու»,
ապա նրան միմիայն կմնա ընտրել իր կոստյումի գույնը (այն
էլ միայն ըստ "պրոտոկոլի" ...), ինչը
կներկայացվի որպես
«ինքորոշման» ակնառու ապացույց: Եվ այդ այն դեպքում, երբ մյուս կողմից
ԱՄՆ-ն է Թուրքիայի պես անկախ ու զորեղ մի երկրի վրա ճնշում
գործադրում, մեղմացնելու և ուղղորդելու համար նրա դիվանագիտական քայլերը:
Այսքանը
պարզից էլ պարզ է անգամ պարզամիտներին: Ուրեմն ինչի՞
մասին են բարբաջում մեր շատ խելոք ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները և
ինչո՞ւ
են այդքան խուսափում բուն գերխնդրականը բացեիբաց քննարկելուց, այն
է. հայոց ներքին ու արտաքին իրադարձություններում ու այլևս ողջ
ճակատագրի մեջ ռուսական գործոնի սքող-բացահայտ գերակայությունը:
«Խուսափում են հենց այդ պատճառով», կարող էր մեր պարզունակ հարցը
փարատել ցանկացած տրամաբանող, այդու էլ հաստատելով հենց այդ
գործոնի զորությունը:
Վերջերս ռուս
մի քաղաքագետ կարծիք էր հայտնել, որ առանց Ռուսաստանի միջամտության
հայ-ադրբեջանական հարաբերությունները երբեք չեն կարգավորվի, և իբր
այդ է Ռուսաստանի բարի առաքելությունը ողջ տարածաշրջանում…: Թերևս
միայն նեանդերթալցուն է անհայտ, որ արցախյան հակամարտությունը
բորբոքեց հենց երբեմնի Կենտրոնը, ապահովելու համար իր
ներկայությունը Կովկասում: Համոզված ենք, որ ռուսները հայերին
ցուցաբերել են ռազմական օգնություն: Վստահաբար: Սակայն, վերջերս
բանիմաց պաշտոնյաներ հայտարարեցին, որ ռուսները ռազմականորեն օգնել
են երկուսին էլ ( ինչը
բավականին համոզիչ է ), իբր որպես բարիդրացիական
«անաչառություն» և…
«խաղաղության
գրավական»
:
Այնինչ, այս ամենի դիմաց
Հայաստանը անկախության հետ իր եղած-չեղած «եղն ու բրինձ» էլ տվեց
«բարեկենդանին», Ադրբեջանը` ոչ անգամ նավթը, այլ միայն իր
համբերությունը, այն
էլ ոչ անժամկետ: Իսկ Ղարաբաղը այսքանից հետո շարունակեց մնալ
շերեփուկների խայծ ու շնագայլերի մենաշնորհ: Այս առումով 1997 թ.
ՀՀ առաջին նախագահի դիքորոշումը թերևս պակաս ողբերգական էր, զի արդ
հարցը այսօր լուծվում է այլոց նախաձեռնությամբ, սակայն
կորուսյալ անկախությունը այլևս ետ չեք բերի, «արցախյան
կլանը» երբեք
Ղարաբաղ
չի
վերադառնա ( ընդհակառակը, սպասեք այդտեղից նոր ներգաղթերի,
հայրենիքից արտագաղթի նոր ալիքների և անցանկալի
անձանց արտաքսումների... ), իսկ Ղարաբաղի ապագան էլ լավագույն
դեպքում կմնա առկախ Լաչինի մազաթելից:
Ահա ի՞նչ ձեռք բերվեց քսանամյա թոհուբոհից, բյուր
զոհերից ու զրկանքներից հետո…
Մինչդեռ,
մահացու վտանգի դեպքում աղվեսը թե մողեսը զոհաբերում են իրենց
պոչը, զի հետագայում վերաճում է նորը` թեկուզ փոքր-ինչ կարճ: Իսկ
մենք բանավիճում ենք
«գիրղուշի» վրա, երբ երկուսն էլ «ղուշ» են, լոկ մեկ տարբերությամբ,
մեկը` միայն մեկ,
մյուսը` երկգլխանի…
Բա որ ասում
են «շաշ ե’նք, շաշ ե’նք էլի~ »…
Դե~, հին,
արդեն ծերացած ու խուճապահար ժողովուրդ ենք, մեր բախտն հանձնել ենք
«ջա
~ ն գյուլումներին» ու
վա
~յ «Զուլումներին»…:
Այնինչ, ըստ արևմտահայ ասացվածքի «Աստուած մէկու մը հոգին առնելէ
յառաջ նախ խելքը կ’առնէ»: Կանայք նույնպես` բայց նաև տուն տեղը,
«տանուտերերը»` հենց
հայրենիքը…
Հ.Գ. Այս խորհրդածությունը
գրված էր մի քանի օր առաջ, մինչև հայ-թուրքական
արձանագրությունների
հրապարակումը, սակայն որպես
մշտնջենական ու
ոչ հրատապ
թեմա թողնվել էր մի կողմ: Բայց թե «Ուրբաթը շաբաթից շուտ եկավ»: Եվ
դեռ հարց է. արդյոք արժե՞
այլևս նման բաներից խոսել:
Մինչդեռ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կար կայացման ու հարատևման
բոլորովին այլ մեկ արահետ…
|