ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 7 )

 վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
21.11.2009թ.-Ազգային փրկության ծրագիր …

02.11.2009թ.-
«ԷՐՈՍ ԵՎ ԹԱՆԱՏՈՍ»
21.11.2009թ.

                                                ԱԶԳԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ…

   Եվս մեկը !!! Այս անգամ «Սարդարապատ» խմբի նախաձեռնությամբ, որը «Հարենիքը վտանգված» է ահազանգով նպատակ ունի  հիմնել վերկուսակցական շարժում, առաջարկել իր հայացակարգով պետ-վարչական ու հասարակական մոդել,  տարբեր ասպարեզների ներկայացուցիչներով քննարկել այդ ծրագիրը, «համոզված լինելով, որ տնտեսական բարգավաճումն ու սոցիալական առաջընթացը անհնար է առանց հոգևոր ու բարոյական հասունության», հպանցիկ ակնարկելով նաև ազգային ինչ-որ գաղափարախոսության մասին
(տե’ս  
http://hetq.am/am/politics/khzmalyan-2/ )
   Նպատակը անշուշտ տեղին է ու ազնիվ, սակայն առայժմ անհայտ են այդ հայացակարգը և ակնկալվող «ազգային գաղափարախոսությունը», առավել ևս դրանց անհրաժեշտ փիլիսոփայական հիմքը կամ գոնե աշխարհայացքը, և բնավ անդրադարձ չկա ազգային գերխնդրականներին, երբ հավակնում է լինել «ազգային փրկության ծրագիր»…
    Անշրջանցելի հանգամանքներ, որոնց արձագանքել է Վաշինգտոնում հաստատված, երիտասարդ տնտեսագետ Արարատ Ստեփանյանը, բարձրացնելով ինքնության և ոգե-գաղափարական համակարգի անհրաժեշտությունը և հղումներ անելով մեր կայքի  
«Հարատևում»  նախածրագրին, ինչպես նաև էիզմի սկզբունքներին (տե’ս http://hetq.am/am/politics/ararat-stepanyan/ ):
   Հոդվածին հետևող բանավեճը բարեբախտաբար կառուցողական է: Մենք միայն հրավիրում ենք ձեր ուշադրությունը այս դրական երևույթներին, արձանագրելով նաև, որ նման խնդրականները ինքնաբերաբար վերարծարծվում են յուրաքանչյուր փակուղային սուր իրավիճակներում, պարբերաբար ինչպիսինն է վերջին երկտասնամյակում հայ իրականությունը, առավել ևս հիմա: Ուզում ենք նաև ևս մեկ անգամ արձանագրել, որ 1990 թ. ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության ՏաՃարը հայրենիքում  հիմնվեց նույնպես նման իրավիճակում, սակայն ի տարբերություն այլոց, ընթացքում ստեղծեց համանուն, հիմնավոր և անչափ ծավալուն ոգե-գաղափարական համակարգ ( այն շարունակում է ծավալվել նաև այս կայքում... ), մինչդեռ  ոչ միայն պաշտոնապես անտեսվեց` այլև հալածվեց հերթափոխ իշխանությունների կողմից, այդուհանդերձ  ներշնչելով  նման  ծրագրեր ստեղծելու բազում փորձեր, որոնք առանց որևէ նշանակալից հավելումների արծարծում էին Էության գաղափարները, այն էլ հիմնականում խիստ թերի, ծանծաղ, մասնակի, տարբերակներով, աղավաղումներով ու շահարկումներով: Մենք ունենք այդպիսի «ծրագրերի» ողջ մի հավաքածու և արժե ժամանակ առ ժամանակ ներկայացնել դրանցից մի քանիսը, մեկը` ստորև:

  Եվ այդ միմիայն մեկ նպատակով, ինչպես կրկնել ենք ձանձրացնելու աստիճան.

  ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ, ԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՉՆՉԻՆ ԻՍԿ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ !!!

  Դրանում ավելի ու ավելի կհամոզվեն ընթացիկ ու գալիք սերունդները, իրականացման ավելի ու ավելի պակաս հնարավորություններով: Մնացյալը հեծանիվ կամ մոդելներ վերահորինելու փորձեր են:

   Որպես վերոշարադրյալի հիմնավորում, հրավիրում ենք  ձեր ուշադրությունը հայ ԶԼՄ տարածված մի հաղորդագրության վրա, ըստ որի անգամ հզոր Ռուսաստանի «Եդինայա Ռոդինա» կուսակցությունը տասնամյա իր անխափան գոյությունից ու հաղթական գործունեությունից  հետո, այս համագումարում որոշել է որդեգրել ինչ-որ գաղափարախոսություն, թեև նույնպես առանց փիլիսոփայական որոշակի հիմքի, սակայն վստահաբար ազգանպաստ ( http://www.lragir.am/armsrc/politics-lrahos30664.html ): Դե, եթե հզոր ու կայացած ազգերն են ստիպված դիմել որևէ գաղափարախոսության կամ ` ինչպես այժմ Ֆրանսիան, բարձրացնել ազգային ինքնության խնդրականը, ապա կորստյան դատապարտված ազգերն ու ազգույթները` երիցս առավել:

   Մնում է հարցնել, թե այդ պարագայում ինչո՞ւ հալածվեց ԷՈՒԹՅՈՒՆԸ  կամ ինչո՞ւ են «ազգային փրկության» ծրագրերը խուսափում Էություն  ոգե-գաղափարական համակարգի հղումներից: Պատասխանը նույն   բարոյահոգեբանական կամ նժդեհյան «ներցեղային բարոյականի» գործոնն է ( թեև այս մասին անվերջ ճառաբանելով... ), հայոց հավաքական գիտակցության մակարդակը, իսկ մնացյալի համար հետևեք  «ԷՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ»  հոդվածաշարը:
                                                                               
                                                                                      
¡  ¡  ¡

       Քաղվածքներ 28-29 հոկտեմբերի 1999 թ., Մինսկում, Երիտասարդական կազմակերպությունների կոնգրեսին Հայաստանի երիտասարդական պետ -հասարակական  պատվիրակության ( ??? ) զեկույցից.

                                                                               ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ
                                                              "Երիտասարդական նոր տարածքի"
                                                                                  ՍԿԶԲՈՒՆՔԸ 

                                                                 ( մեջբերումներ թարգմանությամբ  )         

                            

 "Երիտասարդական նոր տարածքը" ( - НМП), որպես հիմք և ինստիտուտ, հիմնվում և ձևավորվում է Մարդկության, մոլորակի և հասարկությունների` այդ թվում ԱՊՀ երկրների երիտասարդության այնպիսի բախտորոշ ժամանակ...
( ???,  և այլն ): Ներքևում.
 "... Այդ պատճառները դրսևորվել են գաղափարախոսական տոտալ գերիշխանության առկայությամբ, քաղաքական և տնտեսական ստիմուլացիայի և հրահանգային մեթոդներով, հիմնված Մատերիալիստական նախասկզբի և Դիսկրետ-սահմանափակ մտածողության վրա ( կտրված Էությունից և Ինքնությունից )": Էջ 1:
    Կարմիրով ընդգծումները` մերը, չափավոր քննադատվում են մարքսիզմ-լենինիզմի հիմնադրույթները:
Ուշադրություն նյութին տրվող համամարդկային գերկարևորությանը...

             

 "Ա. Նոր Արժեհամակարգի կողմնորոշիչները հարկ է մտցնել աննյութական ոլորտ (էներգո-ինֆորմացիոն, ինքնության-էությունների, կարճ` Ոգեկան ոլորտ)": Էջ 3:
 ԷՈՒԹՅԱՆ հիմադրույթներից մեկը, որտեղից ԷՈԳՀ ոգե-գաղափարական համակարգ բնորոշումը:
              
   
Էջ 2: Նորից "Ինֆորմացիա , Էներգիա, Ինքնություն և Էություն " էիզմի դրույթների հիշատակումներ
      ( տե'ս այստեղ որոշ հղումներ  ):

                                                                                       ԻՆՉՊԻՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ("Երրորդ ուղի" )

"...անվանենք այդ խնդիրը "Նոր Գլխավոր Գաղափարի " կամ "Երրորդ ուղու" խնդրական": Էջ 5: 
     Անհիմն մի ձևակերպում, որը հայ իրականությունում տարածվեց "Ազգային գաղափար" անհեթեթությամբ, այն էլ առանց փիլիսոփայական հիմքի, որը ԷՈԳՀ-ում հենց Էություն-էիզմ ուսմունքն է, ինչպես նաև կրկնվող "երրորդ ուղին"`  փիլիսոփայորեն որպես իդեալիզմի և մատերիալիզմի ընդհանուր հայտարարը, գաղափարա-կեցականորեն` կապիտալիզմի և կոմունիզմի ...

                

                                                                                             ՀՌՉԱԿԱԳԻՐ

   "28-29  հոկտեմբերի 1999 թ., Մինսկում, Երիտասարդական կազմակերպությունների կոնգրեսում ընդունված սույն ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ներկայանում է որպես ''Ոգե-քաղաքական կողմնորոշիչ-հրամայական", "Նախնական համաձայնագիր" ( և այլն)... ընդդեմ "համաշխարհային նոր կարգի"  ( և այլն)...
       Ապա թվարկվում են արժեքային
կողմնորոշիչ-հրամայականները.
    
"Շնորհ-Անհատականություններին! Ազատություն-Հասարակություններին! Ինքնություն (Ինքնորոշում )-Ժողովուրդներին !  Արդարություն-Պետություններին! Բնապաշտպանություն-Երկրներին! Ամրություն-Հայրենիքներին ! Հավերժություն- Կյանքին! Եվ այս ամենը հանուն ԷՈՒԹՅԱՆ!" ...
Էջ 4:
...տրվելով հանդերձ բանագողության, երեսապաշտության և գաղափարական աճպարարությունների` առանց իսկ ըմբռնելու ԷՈՒԹՅԱՆ ինչությունն ու բուն էությունը, թե' անհատականորեն և թե' տիեզերաբանորեն...

             
   
"Որպես
տեղեկություն հայտնենք, որ այդ հնարավորություններով գործառնական տեխնոլոգիաներ արդեն մշակվել և մասնակիորեն ներդվել են Հայաստանում: Եվ անգամ այդ մասնակի ներդրումները արդեն տվել են գերազանց արդյունքներ": Էջ 2:
   Անհայտ է մնում թե այդ ի
՞նչ մշակված տեխնոլոգիաների, ներդրումների ու "գերազանց արդյունքների" մասին է խոսքը...

            
                          "ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. XXI-ՐԴ ԴԱՐԻ ԽՆԴՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
                                                                                              ԿԱՄ
                           "ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: ՀԻՄՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ..."
        Սույն "ծանոթագրական տեղեկանքը" նպատակ ունի հրավիրելու պոտենցիալ հետաքրքրվողների ուշադրությունը այսօր իսկ կարևոր անհրաժեշտության վրա, ստեղծելու համար Հայաստանում և Արցախում այսուհետ "Ինստիտուտ" անվանված
ուրույն "Կենտրոն" (կամ "Ծառայություններ"... ), ընդունակ բարձրորակ գործունեության գերբարձր տեխնոլոգիաների մշակման և ներդման ոլորտում, հիմնված մետասիստեմների և ոչ դիսկրետ ինֆորմացիոն գաղափարախոսությունների և մոդելների վրա": Հավելված, էջ 1:
    Թեմաներ, որոնց վրա դեռևս վաղուց ի վեր աշխատում էին կգբական որոշ լաբորատորիաներ, իսկ ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը` նաև քառհատոր "ԷԱԿԱՆՔ- Ազգ և նոր հազարամյակ'" նախածրագրի: Իսկ նման մի գողտրիկ ու սքող խումբ Հայաստանում հիրավի կա, թողնում ենք ենթադրել ինչպիսի՞ կողմնորոշմամբ...

 Այնինչ, անգամ այս փոքրիկ նշմարները հուշում են ԷՈՒԹՅԱՆ գաղափարներին տրվող "համամարդկային"  գերկարևորությունը: Եվ ահա թե ինչո՞ւ ԷՈՒԹՅՈՒՆԸ սահմանափակեց իր հրապարկումները և անգամ ոչնչացրեց որոշ նյութեր: 

02.11.2009թ.

                                                                                         «ԷՐՈՍ ԵՎ ԹԱՆԱՏՈՍ»

                                               (համանուն էսսեի մոտիվներով)
                                                     
http://www.akumb.am/showthread.php?p=408417


    
Ստորև ներկայացվող պատմությունը կատարելապես պատահաբար հանդիպել և քաղված է վերոնշյալ մի անչափ սովորական ֆորումից: Դեպքն էլ կարծեք ներկայանում է սովորական, իսկ իրականում` վայել Է. Հեմինգուեյի գրչին և արժանի հոգեբանների ու փիլիսոփաների խորհրդածությանը: Այն ամբողջովին համահունչ է մեր համանուն էսսեի:

     Կյանքը լավագույն վկայությունն է և հաճախ անգերազանց վիպասան:

      Ներկայացնում ենք առանց չնչին իսկ փոփոխության:

…Հիմա մի բան կպատմեմ, որը չնայած կարծում եմ, որ սխալ արարք էր, բայց մոտ մեկ ամիս առաջ ինձ ստիպեց հավատալ, որ կա իրական, անշահախնդիր ու հավեժ ՍԵՐ:
    Մեր հարևանի ծնողները, ապրում էին գյուղում: Արդեն ծեր էին, կինը հիվանդ էր: Մոտ 80 տարեկան ամուսինը 5 հարսներից ոչ մեկին թույլ չէր տալիս նեղություն կրել, իր հիվանդ կնոջ մասին հոգ տանելով: Առավոտյան գյուղից զանգեցին ու ասացին, որ պապիկը մահացել է: Բոլորի համար շատ անսպասելի էր, քանի որ ծանր հիվանդը տատն էր: Երբ գնացին գյուղ, պարզվեց, որ տատիկը 3 օր ոչինչ չէր կերել, պապի այն հարցին թե ինչու կինը ոչինչ չի ուտում? Միթե մեռնում է արդեն? Տատը տվել էր դրական պատասխան: Պապը հրաժեշտ էր տվել կնոջը, ասելով որ կսպասի նրան: Ամբողջ օրը փնտրել էին պապին... Գտել էին նկուղում կախված... հաջորդ առավոտյան տատն էլ չարթնացավ...