Սկզբնաէջ
  
     
     
 
 


ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ
                                                         
                                                          «Աշխարհին պետք է այնպիսի մի փիլիսոփայություն,
                                                       որի համար հնարավոր է միայն այն, ինչը միշտ եղել է...»

                                                                           
Տեյար դե Շարդեն («Մարդու ֆենոմենը»)
   
 1995թ. իր և հարակից հատորների ու առանձին հոդված-մեկնություն-լրացումների հրապարակումներից ի վեր, Էություն-էիզմ ուսմունքը շարունակում է մնալ անըմբռնելի, ոչ միայն հիրավի խիստ հասուն և ունակ անհատների` այլև անգամ ակադեմիկոսների և շնորհաշատ դեմքերի համար: Եվ այդ իր պարզությամբ, ներդաշնակությամբ և թափանցիկությամբ հանդերձ, ինչը մեզ համար եղել է այլ մեկ գլուխկոտրուկ: Շատ ավելի ուշ սկսեցինք կռահել, որ դրա պատճառը մասամբ դասական փիլիսոփայությունն ու մտածողական կարծրատիպերն են, որոնք ինչպես դասական ֆիզիկայի օրենքները «քվանտային մեխանիկայում» չեն գործում, տվյալ դեպքում` միայն մասնակի: Մեծամասամբ նաև միջակ մտավորականության ու հանուր ծանծաղամտության պատճառով` հատկապես այժմ անչափ տկարամտացած հայ իրականությունում: Երրորդ մեկ պատճառը ընդհանուր էրուդիցիայի և գիտական նվազագույն` բայց անհրաժեշտ բազայի բացակայությունն է, վերջինս հատկապես հումանիտար կրթությամբ ու մասնագիտությամբ շրջանակների մոտ, երբ էիզմը ամբողջությամբ հիմնված է համամարդկային անցյալ ու ներկա, բազմաճյուղ, բազմաշերտ և բազմակողմանի ճանաչողության վրա, հանդես գալով որպես «ամբողջագիտություն» կամ ԱՍՏ-Ամենայն Ստեղծի Տեսություն ( ի տարբերություն այդքան հորջորջվող TOE-Theory of everything սոսկ ֆիզիկական Տիեզերքի տեսության…): Իսկ ավելի կարևորը, որ բավարարվելով հատվածական ծանոթությամբ, դեռևս համարյա ոչ ոք իր ողջ խորությամբ, ընդգրկուն ծավալով և լրջությամբ չի ուսումնասիրել բազմահատոր Էություն-էիզմ ուսմունքը, էլ չխոսել դրա վրա հիմնված ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի մասին: Եվ ինչպես միշտ, յուրաքանչյուրը էիզմից վերցնում է այնքան` որքան նրան մատչելի է, հետաքրքիր և քիչ թե շատ համապատասխան իր իմացական պաշարին, տարողությանն ու գլխուղեղային «կաբելավորմանը»: Մինչդեռ, Էություն-էիզմը, որպես տիեզերական բաց համակարգ, պարբերաբար նորոգվում, լրացվում և ամրագրվում է յուրաքանչյուր գիտական նոր բացահայտմամբ և ամենատարբեր ասպարեզներում էվոլյուցիոն զարգացումներով: Մեկ խոսքով, էիզմը լինելով ո’չ թեիզմ, ո’չ աթեիզմ` այլ դրանց ու ամենայնի ընդհանուր հայտարարը, նոր մեկ դիտանկյուն, նոր մեկ պատուհան,  նորոգ և մարդկային ճանաչողության հետ անվերջ թարմացող մի աշխարհայացք է դեպի բուն`
էութենական իրականության խորխորատները:    
     Ուստի, այլևս հրաժարվելով անմիջապես հասկացվելուց, այդ ամենը վստահելով ապագային և խուսափելով անհրաժեշտից ավելին բացահայտել, այդուհանդերձ նորաստեղծ սույն բաժնով, որքան կարող ենք կջանանք գոնե առավել լուսաբանել արդեն ասվածը Էություն-էիզմ ուսմունքի, նրա տարբեր դրույթների,  հիմնադրույթների ու ասպարեզների վերաբերյալ: Բնականաբար, այդ ևս միտում է քիչ թե շատ խորամիտների նախասիրությունը, երևակայությունն ու կեցական մտահորիզոնից անդին սավառնող տեսլականները` առավել զուգորդումները, հարակցումները և ընդհանրացումներն ու վերացարկումները
թողնելով նրանց ունակություններին:











               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԿ ՔԱՆԻ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ
  _ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ- www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm
  _ Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐԸ ԵՎ ԷԻԶՄԸ- www.eutyun.org/S/E/Shopenhauer/Shop_110610.htm
  _ ԿՅԱՆՔԻ ԱՐՏԵՐԿՐՅԱ ԾԱԳՈՒՄԸ -www.eutyun.org/S/E/ZT/ZT_080731_KyanqiArtCag.htm
  _ԲՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - www.eutyun.org/S/E/Bios/BUYS.htm
  _ԷԻԶՄԸ ԵՎ ՆԵՅՐՈԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -www.eutyun.org/S/E/Neyro/Neyro.htm
  _ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻ՞Ր ԹԵ՞ ԷԱՑ ԱՇԽԱՐՀ - www.eutyun.org/S/E/GN/OrinacTeEac.htm
  _ԴԵԼՓՅԱՆ E'I ԱՌԵՂԾՎԱԾԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/htm
  _ ՄՈԳԱԿԱՆ 7 ԹԻՎԸ - www.eutyun.org/S/E/7%20tive/7%20tiv.htm
  -ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԲՆՈՐՈՇՈԻՄ ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ...- www.eutyun.org/S/E/BANs/Ban-2.htm
  - Է-ի ԱՌԵՂԾՎԱԾԸ - http://www.eutyun.org/S/MM/V/MystOfE.htm
  - ԷՈՒԹՅՈՒՆ- (Ամենայն Ստեղծի Տեսություն )- www.eutyun.org/S/E/G-Eutyun/0.htm
  - «ԷՈՒԹՅՈՒՆ» հանդեսի նմուշային համարը -www.eutyun.org/S/E/EHandes/EHNH.htm
 - «ԳԻՐՆ զԷ ԱՆՈՒՆ ԱՅ...» - www.eutyun.org/S/E/BANs/Ban%204.htm

     ԵՎ ԱՅԼՔ ՈՒ ԱՅԼՈՒՐ
   

 
   10.01.2012թ.
                                                                          Ա. Վարպետյան
                      Ո՞Վ ԵՆՔ, ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ...
                                                  ՄԱՍ I       ՄԱՍ II  

   2011թ. աշնանը Ա. Վարպետյանի լոսանջելեսյան  հայտարարված այցելությունն ու միջոցառումների շարքն անցավ  հայոց և ողջ մարդկության լինելության և ճակատագրի վերաբերյալ այս ընդհանուր խորագրով: Որպես տվյալ բաժնի առաջին նյութ և ինչպես հայտարարված էր, սկսում ենք ներկայացնել այդ միջոցառումների ամփոփ շարքը:         

 
 
........22.01.2012թ.   

                                          Ո՞Վ ԵՆՔ  ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ 
                                                                     Տեսանյութ N°2        

    2011թ. լոսանջելեսյան միջոցառումների առաջին հեռուստաելույթը: Այն հիմնականում նպատակ ուներ հայ համայնքին հիշեցնելու Էություն-էիզմ ուսմունքի ձևավորման ու զարգացման ձիգ գործընթացը, վերջին զարգացումները և ծանոթացնելու վերոնշյալ խորագրով մեկամսյա միջոցառումների հետվասն խրթին այդ տեսության հնարավորինս ամբողջական ընկալման:  
 
 
..505.02.2012թ.
                                     Ո՞Վ ԵՆՔ  ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ 
                                                             Տեսանյութ N°3   
                                                        ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
        Մինչև 11.11.2011-ին Luna Playhouse թատրոնում երկրորդ կարևոր միջոցառումը, կայացան մի քանի հեռուստաելույթներ: Դրանցից մեկը ներկայացվող տեսանյութն է, որը նոյեմբերի 6-10 օրերում չորս անգամ հեռարձակվեց լոսանջելեսյան «Հորիզոն» հեռուստաալիքով:    
   
 
 
 
14.02.2012թ.
                                         Ո՞Վ ԵՆՔ  ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ 
                                                        Տեսանյութ N°4a 
                                                  Ո՞ՐՆ Է ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
                                        ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒ ԲԱԺՆԻՑ 3 ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ   
              Ա. - Հայոց Է-ԷՈՒԹՅՈՒՆ աստվածությունն ու աշխարհայացքը, որպես հայոց ինքնություն և էություն:
                                 Բ.- Է-ԷՈՒԹՅՈՒՆ ուսմունքը որպես հայոց հարատևման գրավական: