ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
                 Սկզբնաէջ
                                                                                                                                                                                                                            
                                                                                                                                           Այլ լեզուներով թարգմանությունը փորձեք Google
-ով
                                                                                                                                                                                                  կամ այլ ծրագրերով

                                                                         
                                                                         

                       
 
              ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԲՆՈՐՈՇՈԻՄ ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ,
                        ԻՍԿ  ԷՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
                                                                               
                                                                                   (վրաց. ռուսատառ "Свободная Грузия" օրաթերթի
                                                             17.05.2006  համարում լույս տեսած հոդվածի թարգմանությունը) 
                                                      
                           
                                                                  
Ա. Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը                                                                                       այծերի կյանքում որևէ փոփոխություն չի բերել…     

     Ալեքսանդր Վարպետյանը մեր ընթերցողներին արդեն ծանոթ է: Ապշեցուցիչ է նրա  հետաքրքրությունների ընդգրկումը. ճարտարապետ, դիցաբան, արևելագետ, փիլիսոփա, գրող, հրապարակախոս: Աշխատել է կինոյում և թատրոնում: Ֆրանսիայի քաղաքացի է, ծագումով` հայ: Նրա առաջին լեզուն եղել է ֆրանսերեն, հայերեն սովորել է ավելի ուշ: Այժմ գրում և գրքերը հրապարակում է հայերեն:    
   Շուտով լույս կտեսնի նրա տասներկուերորդ գիրքը -«ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»: Այսօր ընթերցողներին առաջին անգամ ներկայացվում է նրա ընդհանրացված ԷՈՒԹՅՈՒՆ – Ամենայն Ստեղծի Տեսությունը:

                                                      
                                                          
«ՏԻԵԶԵՐԱԼԵՌ»                                    

    - 1995 թ. ես հրատարակեցի թերևս իմ ամենագլխավոր գիրքը- «Էություն», որում փորձել եմ ընդհանրացնել բանականության ասպարեզում մարդկային դարավոր պրպտումները, ստեղծել մարդկային մտածողության յուրօրինակ մի «քարտեզ»: Այդ քաղաքակրթությունների հիմքն ու էությունն է, որոնք հանդիսանում են աշխարհաճանաչողության պտուղները:    
     Ես որոնում էի համամարդկային մշակույթի, քաղաքակրթության և մտածողության «այբուբենը»: 30 հազար տարի առաջ մարդը կարողանում էր հաշվել, արդեն ուներ որոշ պատկերացումներ մահվան վերաբերյալ: Նեոլիթյան հեղափոխությունից հետո տոտեմիզմից անցում կատարվեց հավատամքային ավելի զարգացած ձևերին. դիցաբանության, տիեզերաբանության, ապա հավատամքից տարանջատված հին հունական փիլիսոփայության: Մինչ այդ, արվեստը, գիտությունը և հավատամքը կազմում էին մեկ,  քրմական համակարգ: Ապա տարանջատվեցին և սկսեցին ճյուղավորվել:    
    Սակայն, մարդկությունը պարբերաբար ընդհանրացնում և վերադառնում էր հիմնական թեմային. ինչի՞ց է ծագել Տիեզերքը, ի՞նչ է կյանքը, ինչպե՞ս է ընթանում մարդկության զարգացումը, որտե՞ղ է մեզ առաջնորդում էվոլյուցիան: Եվ ամեն անգամ մարդու աշխարհայացքը հարստանում էր նոր ձևակերպումներով, իսկ էությունը մնում էր ԷՈՒԹՅՈՒՆ:


     Մարդկային ներաշխարհը եռահարկ է- զգայական, բանական և ոգեկան: Այդ ամենը հասարակայնորեն արտահայտվել են ի դեմս արվեստների, գիտությունների և հավատամքների:
    Կա երրորդության ինչ-որ օրինաչափություն: Այն արտահայտվում է ամենայնում: Օրինակ մոլորակը կազմված է ֆիզիոլորտից, կենսոլորտից և ներոլորտից (նոոսֆերա)-աննյութական մի ոլորտ, որտեղ գործում է մարդկային բանականությունը (այդ կարելի է համեմատել ջրի երեք` պինդ, հեղուկ և գազային վիճակների հետ ): Վերջինս կարող է շիկանալ «ուղեղային գրոհով»: Առայժմ ամբողջովի պարզ չէ թե ինչպե՞ս է միտքը կարողանում փոխանցվել նաև առանց նյութական հիմքի:
     Երրորդությունը հատուկ է նաև օպտիկային: Կան երեք հիմնական գույներ, որոնց հիման վրա կառուցված են գունավոր հեռուստատեսությունը կամ տպագրությունը: Դրանք էլեկտրամագնիսական ալիքներ են: Այդպիսի մի սկզբունք է ընկած նաև մարդկային աչքի ու տեսողության հիմքում: Աչքի ամեն մի բաժինը զգայունակ է էլեկտրամագնիսական որոշակի ալիքների նկատմամբ, սակայն գլխուղեղը ընդհանրացնում է ամբողջը:

   Առանձին գիտություններ հետազոտում են միասնական իրականության տարբեր ասպարեզները: Սակայն մենք ձգտում ենք ընդհանրացնել մարդկային ողջ ճանաչողությունը, մշակույթը և քաղաքակրթությունը, որպես աշխարհընկալման արտադրանք: Ամենայն առաջին անգամ բացահայտող երեխայի պես, մարդկությունը փնտրտել և շարունակում է որոնել դրանց էությունը: Դեռևս Արիստոտելն էր ասում, որ ոչինչ չի կարող ավելի լավ ներկայացնել առարկան` քան նրա էությունը:
    Բայց ի՞նչ է էության հասնելը… Երբ մենք բացում ենք մի դուռ, դրա հետևում հայտնվում է այլ մեկը և այսպես անվերջանալիորեն` ռուսական «մատրյոշկաների» կամ սոխագլխի կճեպների սկզբունքով (գիտականորեն` ֆիզիկական չափությունների):  Հենց այդ էլ անցումն է երևույթներից դեպի էություններ: Հույները այդ անվանում էին հիերարխիա (սրբազան կարգ), իսկ մինչև այդ ներկայացվում էր որպես տիեզերածովից հառնող «տիեզերալեռ», որի աստվածն էր Էա-Հայան ( իմաստության աստվածն ու Մե զորություն-էությունների տիրակալը):  Այսուհանդերձ, գերԷության ճանաչողությունը դեռ մեզ չի  տրված, այն մենք ընկալում են որպես Աստված կամ Տիեզերական Բանականություն (Լոգոս):

   Ողջ մեր աշխարհը երևույթ և էություն է: Ըստ Էություն տեսության (էիզմ ). «Երևույթը այդ երևակված էությունն է, էությունը` դեռևս չերևակված, վիրտուալ երևույթ»:
   Փիլիսոփայության հիմնական խնդիրը, որն է իդեալիզմի և մատերիալիզմի միջև հակադրությունը, հանգուցալուծեցվեց Էություն տեսությամբ: Էիզմը ո’չ թեիզմ է, ո’չ աթեիզմ: Այն միասնական ամբողջության մեջ ընդհանրացնում է և’ մեկը, և’ մյուսը: Մատերիալիզմը այդ երևույթական աշխարհի փիլիսոփայությունն է, իսկ իդեալիզմը` էութենական աշխարհի, դեպի ուր մեզ առաջնորդում է էվոլյուցիան:   

   Ժամանակակից ֆիզիկան օգտագործում է Եզակիություն բնորոշումը, որն առնչվում է Տիեզերքի ծննդյան հետ: Գիտությունը այն պատկերացնում է որպես կատարելապես աննյութական մի վիճակ, հագուրդ վիրտուալ նախանյութով և վիրտուալ էներգիաներով: Այնինչ էիզմը այն նույնացնում է գերԷության հետ:
   Ըստ «Մեծ Պայթյուն» տեսության, Տիեզերքը ծնվել է Եզակիությունից,  որպես հրեշավոր մի կատակլիզմի արդյունք: Հայտնվում են ջրածնի և հելիումի առաջին մանրամասնիկները, ապա ավելի բարդ միացություններ, գալակտիկաներ, ֆիզիկական տիեզերքը ( հմմտ. ֆիզիոլորտը…), իսկ մեր մոլորակի վրա կյանք-կենսոլորտը` բուսական ու կենդանական աշխարհները և Հոմո Սապիենսի աշխարհը:

   Ինչպես է պատկերացվում աշխարհարարման ավարտը: Ա. Էյնշտեյնը պաշտպանում էր «հաստատուն Տիեզերքի» գաղափարը: Սակայն կան ևս երկու` «անվերջ ընդլայնվող Տիեզերքի» և «բաբախող Տիեզերքի» վարկածներ: Բաբախող Տիեզերքը ենթադրում է ի վերջո «մեծ կծկում»: Էիզմը ընտրել է երրորդ տարբերակը, որը որքան էլ տարօրինակ է, ընկած է կենդանաշրջանի հիմքում:  Տարին սկսվում է Ձուկ կենդանակերպով և ավարտվում նրանով (ջուր տարերք, հմմտ. Տիեզերածով և Էա-Հայա ձկնակերպ ծովաստվածը… Լրացումը`մերը ): Ի դեպ Քրիստոսը ծնվել է Ձուկ կենդանակերպի տակ և ասում էր. «Ես եմ ճանապարհը, եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»: Ճանապարհ դեպի ո՞ւր: Դեպի Հայր Աստված…  

    Իսկ ի՞ նչ է այդ մասին ասում Էություն տեսությունը: Ինչպես եռահարկ աշխարհն է ստորակարգվում ըստ ֆիզիոլորտի, կենսոլորտի և նոոսֆերա-ներոլորտի, մարդկային ներաշխարհը` զգայական, բանական և ոգեկան ոլորտների, այդպես էլ մեր կողմից ընկալվող ռեալականությունը նույնպես «եռահարկ» է, ստորակարգված որպես երևութական, գաղափարական և էութենական իրականություններ:

   Երևութական իրականությունը անգամ կենդանիներին մատչելի նյութական աշխարհն է: Գաղափարական աշխարհը` միայն Բանական Մարդուն, և ենթադրում է ընդհանրացման և վերացարկման ունակություն: Բարձրակարգ կենդանիները, ինչպես օրինակ կապիկները, ընդունակ են ձայնային ազդանշաններով ճանաչել խնձորը, տանձը, բանանը: Բայց բավական է արտասանել «միրգ», որպեսի նրանք կատարելապես շփոթվեն: Զի բնության մեջ նման պտուղ գոյություն չունի: Հենց այդ էլ պարզագույն գաղափար է, ավելի ստույգ` տարրական հասկացություն, որը կարող է ընկալել միայն մարդը: Այդպես մենք ոտք ենք դրել գաղափարական իրականություն կամ աշխարհ…:  Այդպես, բառը կարող է վիրավորել զենքից ավելի, իսկ գիտակցված ցավը լինել առավել ծանր: Հիշենք Ավետարանը. «Մտքով շնացար` շնացար մարմնով»:  Մեկ խոսքով, մենք համարյա  80%  ապրում են գաղափարական աշխարհում, այնպես որ այն մեզ թվում է համարյա նյութական:
 
    Եթե մեզ հաջողվեց ներկայացնել, որ 1+1=2, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք ընկալել, որ 2+1=3:     Նույնը կարելի է ասել էությունների աշխարհի կամ էութենական իրականություն մասին, որն հանդիսանում է գաղափարական իրականության ևս մեկ աբստրակցիա-վերացարկումը ( կամ եթե կուզեք` «թորումը»: Լ.Մ.):  Բերենք մեկ օրինակ. «Ես կերա Էյֆելյան աշտարակը»: Քերականորեն նախադասությունը կառուցված է անթերի: Սակայն անգլիացին կասեր «nonsens !-այդ անիմաստ է !» ( իրականում անգլ. essence-էություն… ): Մինչդեռ բովանդակությունը, իմաստը և էությունը տարբեր հասկացություններ են: Ուստի, մենք մեր զրուցակիցներից պահանջում են խոսել «ըստ էության»!

       Բացառիկ հիշողությամբ օժտված անձը ունակ է ողջ մանրամասնությամբ պատմել տեսած կինոնկարը, բայց անկարող երկու խոսքով ներկայացնել նրա բուն էությունը: Այսինքն այն, ինչը սովորեցնում են անգամ դպրոցներում ի դեմս շարադրությունների: Այդ էլ մեզ հուշում է, որ մենք մտել ենք նաև էությունների աշխարհ կամ էութենական իրականություն:
     XX-րդ դարում ակադեմիական գեղանկարչությունը որոշակի ձևերից անցնում է վերացական պատկերավորման: Ապացույցը - իմպրեսիոնիստների ստեղծագործությունն է, որ բնորոշվում է որպես էությունների գեղանկարչություն: Ապա ծնվում են նոր ուղղություններ-կուբիզմը, աբստրակցիոնիզմը և ի վերջ սյուռեալիզմը, այսինքն` գերիրականություն արտացոլող արվեստը: Այս օրինակը պատկերացում է տալիս էվոլյուցիայի ուղղության վերաբերյալ. որոշակիությունից մինչև վերացականություն, ֆիզիոսֆերայից` նոոսֆերա-ներաշխարհ, երևույթներից` էություններ, ինչը ենթադրում է վերադարձ դեպի Եզակիություն-գերԷություն…  
   
    Մարդկային էվոլյուցիան ընթանում է կենսաբանական սկզբից դեպի ներաշխարհային վերաճ, որն էլ ներկայանում է որպես նրա էությունը: Իսկ Homo sapiens-ի հայտնությունից և նեոլիթյան բանական «Բիգ Բանգից»  հետո մարդաբանները հարցնում են թե ինչպի՞սի մարդատիպ կձևավորվի էվոլյուցիայի արդյունքում: Ըստ էիզմ  ուսմունքի, նա կզարգանա էացման (о–существления, լրագրուհին ընկալել ու շեշտել էր ռուսերեն եզրը…Լ.Մ.)  և ներոլոտ-նոոսֆերա տեղափոխվելու  ուղղությամբ, այլաբանորեն` «երկնային արքայության», առ Հայր Աստված: Իսկ ըստ էիզմի, այդ է վերադարձը դեպի Եզակիություն կամ գերԷություն:
     Է-Էություն տեսությունը ընդհանրացնում է գոյություն ունեցող հավատամքային բոլոր համակարգերը, փիլիսոփայական ուսմունքները, տիեզերագիտական տեսությունները - սկսյալ տոտեմիզմից, անցնելով դիցաբանություն, դաոսիզմը, բրահմայականություն, պլատոնականություն, անտիկ և դասական փիլիսոփայություններ, մինչև ժամանակակից գիտություններ և տիեզերագիտություն: Էիզմը, ինքնին հենց դրանց մեկ աստիճան ևս վերացարկումն է…
  
                                                 
            ՀԱԿԱԴԱՐՁՄԱՆ ՕՐԵՆՔԸ
  
  Էություն տեսությունը անհասկանալի մնաց անգամ ակադեմիական փիլիսոփաներին:  
     Ցանկացած նոր տեսություն անցնում է երեք փուլ: Առաջինը. «Այդ չի կարող լինել»: Երկրորդը. «Խելքին մոտ է»: Եվ վերջապես. «Իսկ ո
՞ վ այդ չգիտեր»:  
    Ես մշտապես հետևում եմ գիտության տարբեր ասպարեզներում կատարվող բոլոր նոր բացահայտումներին, համոզվելու համար թե որքանով է հաստատվում իմ Էություն տեսությունը:    

   Պ. Վիլսոնն ու Ա. Պենզիասը, բացահայտեցին ռելիկտային ճառագայթումը: Այդ տիեզերական պլազմայի ամենահին էլեկտրամագնիսական ճառագումն է: Հենց սկզբից գիտական աշխարհը այն չընդունեց, սակայն հետագայում այն հաստատվեց և հեղինակները արժանացան Նոբելյան մրցանակի: Ըստ նոր տվյալների Տիեզերքը 13,7 միլիարդ տարեկան է ( 20 դ. սկզբին ռուս Ա. Ֆրիդմանի մաթեմատիկական հաշվարկներով`18 միլիարդ…):    
  «Մեծ Պայթման» փաստը հաստատված է: Իսկ այժմ հետազոտողները փնտրտում են թե ի
՞ նչ է եղել մինչ այդ: Մի քանի տարիներ առաջ ապացուցվել էր նաև, որ Տիեզերքը կայուն չէ: Այն ընդլայնվում է գլխապտույտ արագությամբ: Ինչի՞  այն կհանգեցնի:

     Մեկ բան պարզ է- հաստատված են իմ Էություն տեսության որոշ հիմնադրույթներ: 40 տարի առաջ սկզբնավորվեց գերլարերի տեսությունը, ըստ որի տիեզերական տարածությունը ունի երեքից ավել չափություններ ( իրականում 3+1ժամանակ =4: Լ.Մ. ):  
    Միկրոկոսմաս-մանրաշխարհում նյութն անհետանում ու փոխարինվում է էներգիայով: Ըստ Ա. Էյնշտեյնի E=mc² հայտնի բանաձևի, նյութը կարող է վերածվել էներգիայի, էներգիան` նյութի: Ֆիզիկոս-մաթեմատիկոսները եկել են այն եզրակցության, որ պետք է գոյություն ունենան էներգետիկ չնչնագույն, «լարեր» կոչված վիբրացիա-տատանումներ (հմմտ. «քվանտային օվկիանոս»- անտիկ փիլիսոփաների պատկերացմամբ` կվինտէսենցիա/ հնգէություն, որի «եռման» կամ ֆլուկտուացիա-ալեկոծումների արդյունքում ծնվում են տարբեր էներգատեսակներ և ֆիզիկական միացություններ): Այդ գերլարերով էլ կազմված են բոլոր գոյաձևերը: Նրանց չափերը չնչնագույն են.    10
-33սմ («Պլանկի երկարություն»): Այդ վիբրացիաները համաբանորեն կոչվեցին «Տիեզերական սիմֆոնիա»:    

   Այդ տեսությունը ոգևորեց շատերին, բայց բերելով փակուղի`սառեց, զի դրանում բախվեցին միանգամից հինգ վարկած…:  Սակայն, 1995 թ. սկսվում է գերլարերի երկրորդ հեղափոխությունը, շնորհիվ ամերիկ. Է. Ուիտտենի: Նա ապացուցեց, որ այդ հինգ վարկածները նույն «թեմայի վարիացիաներ» են և դրանց միջև հակասություններ չկան: Ծնվեց գերլարերի М անվանված տեսությունը: Շատ ֆիզիկոսներ մնում են հոռետես (զի փորձով առայժմ անապացուցելի է), մինչդեռ մաթեմատիկական հաշվարկներով տեսությունը հիմնավորված է տեսականորեն:
    Վերջերս լույս տեսավ Բ. Գրինի  «Էլեգանտ Տիեզերք»: Գիտական մտածողության և նույնքան «էլեգանտ» գրական շարադրման համադրմամբ Բ. Գրինը ապասքողում է գերլարերի տեսության առեղծվածը, աշխարհին ներկայացնելով Տիեզերքը իր 11 չափություններով:

    Մենք գնում ենք դեպի ինչ-որ աննյութական բացարձակության, որովհետև լարային այդ վիբրացիաները կատարելապես աննյութական են:
    Ըստ շատերի, XXI-րդ դարի ֆիզիկան լինելու է գերլարային ֆիզիկա:
    Ժամանակակից ֆիզիկայի առանցքային խնդիրներից մեկը բարձր էներգիաներն են, որոնց օգնությամբ հաստատվում կամ ժխտվում են դեռևս 1964 թ. շոտլանդացի Պիտեր Հիգգենսի տեսականորեն կանխատեսած էկզոտիկ մանրամասնիկի գոյությունը, կոչված «բոզան Հիգգս» կամ այլաբանորեն «Աստծո տարրը»:  Ըստ տարրական մասնիկների Ստանդարտ մոդելի, այն համարվում է դրան պակասող իբր միակ մանրամասնիկը: Ենթադրվում է, որ «Մեծ Պայթյունի» ընթացքում «բոզան Հիգգսը»  հիմնական դեր է խաղացել որոշ տարրերի զանգված ձեռք բերման մեջ (քվարկներ, լեպտոններ),  մինչդեռ այլերը մնացել են առանց զանգվածի (օրինակ` ֆոտոնները):

    Գիտական թեմաներով գրող Գ. և Ի. Բոգդանով ֆրանսիական լրագրողները 2004 թ. հրատարակեցին «Բիգ Բանգից առաջ» («Պլանիկ պատից» անդին) գիրքը: Նրանք դիմել են մաթեմատիկական այն սկզբունքին, ըստ որի ամենայն սկսվել է Օ-ից: Բոգդանով եղբայրներ առաջ քաշեցինեց մի տեսությունը, որի համաձայն Օ թիվը ամբողջովին «դատարկ» չէ և մինչև Մեծ Պայթյունը եղել է զուտ ինֆորմացիա, այսինքն` զուտ մաթեմատիկա: Եվ եթե մինչ այդ մենք ճանաչում էինք նյութը, հետո էներգիան, ապա այժմ դրանց ավելացել է ինֆորմացիան:
   Այդ այսօր շատ արդիական է: Ընդունված է ասել. «Ժամանակը դրամ է»: Այնինչ ինֆորմացիան առավել թանկ է: Բոլոր բարձրագույն տեխնոլոգիաները հիմնված են հենց դրանց վրա:  

   Սակայն ինֆորմացիաներից վեր կա Էությունը: Ինֆորմացիան և էությունը նույն բաները չեն, զի էությունը այդ զտված, խտացրած և վերացարկված ինֆորմացիա է:
    Քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը` Էրիկ Շրենինգերը (Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1933 թ.) արտահայտել է հանճարեղ մի միտք, ըստ որի մարդկությունը էնտրոպիա-քայքայումը վերածում է ինֆորմացիայի: Ոչինչ հավերժական չէ, աշխարհը ինքնաքայքայվում է: Բայց մարդը հակաէնտրոպիկ գոյացություն է- և մենք նորից վերադառնում ենք ինֆորմացիաներին ու Էությանը: Նկատենք, որ Հոմերոսը, Պլատոնը, Շեքսպիրը, Գյոթեն կենսաբանորեն անհետացել են, այնինչ նրանց ստեղծագործությունները որպես ինֆորմացիա ու էություններ մնացել և մտել են ներոլորտ-նոոսֆերա: Այդու ինֆորմացիան ավելի երկարակյաց է` քան էներգիան և դեռ կարող է մեր ներաշխարհում ծփանքներ ու հոգեէներգիաներ ծնել  (Լ.Մ.)…

   Ասվում է, որ Տիեզերքը անխուսափելիորեն գոլորշանալու է: Իսկ ինչպե
՞ ս, ինչի՞  է այն վերածվելու: Ըստ այլ վարկածների այն վերածվելու է հսկա մի «սև խոռոչի», որն ըստ Ս. Հավկինգի նույնացվում է Եզակիության հետ, այսինքն` գերԷության…
   Այդպես, ըստ գիտության ասպարեզում վերջին տասնամյակներում կատարված նորանոր բացահայտումների, տարբեր տեսությունների ու վարկածների ( իսկ դրանք անչափ շատ են), Էություն ուսմունքը ամրագրվում է ավելի ու ավելի:
   Վերադարձը վերին գերԷություն կարելի էր կռահել նաև «բաբախող Տիեզերքի» մոդելով, եթե նկատի առնվեր Հակադարձման օրենքը, որը էիզմը մտցրեց դիալեկտիկա:
    Հայտնի են դիալեկտիկայի երեք օրենքները, որոնց հետ էիզմը կատարելապես համահունչ է: Դրանք են. «Հակադրությունների պայքարի ու միասնության օրենքը», «Բացասման բացասում» օրենքը և «Քանակականից որակականի անցնելու» օրենքը: Սակայն դրանք համապատասխանում են Տիեզերքի հարթ մոդելին,  ո'չ սկսվում  են և ո'չ էլ ավարտվում: Մինչդեռ Հակադարձման օրենքը ծնում է հակադրություններ -այսինքն դիալեկտիկայի ըստ էության երկրորդ օրենքը: Բացասման բացասում օրենքը Հակադարձման օրենքի մեկ և միջանկյալ տարբերակն է, ինչպես երրորդ` բայց նորից ըստ էության չորրորդ-«Քանակականից որակականի անցման» օրենքը: Այսինքն, կատարվում է վերադարձ ելակետին և ցիկլը փակվում է… վերստին վերսկսելու համար: Առանց Հակադարձման օրենքի անհնարին է որևէ ալիք ու շարժում, երբ մեկ փուլի ավարտը ակնկալում է հաջորդի սկիզբը:
   
  Եվ ահա մի դեպք, երբ օրենք-ինֆորմացիան շարժում, այդու էլ էներգիա է սերում !!! ( լրացված թարգմանության մեջ: Լ.Մ.): 
      ԷՈՒԹՅՈՒՆ -Ամենայն Ստեղծի Տեսությունը պետք է կարողանա առանց բացառության բացատրել մեր կյանքում ամենայն: Նույն Ս. Հավկինգի խոսքերով, որքան էլ խրթին լինի որոնյալ նման մի տեսություն, ըստ էության այն պետք է հասկանալի լինի բոլորին:

      Էություն տեսություն-ուսմունքը մեզ հնարավորություն է տալիս կռահել թե ի՞նչ է սպասվում ապագայում, բացատրել գիտական բացահայտումները տարբեր ասպարեզներում, արմատապես փոխել մեր աշխարհայացքը և դպրոցներում հիմնել կրթական նոր համակարգ: Այդ մեր «համակարգիչներում» բոլորովին նոր մի ծրագրավորում է, ունակ լուծելու կիբեռնետիկական մի շարք խնդրականներ: Կիբեռնետիկայի տեսանկյունից նպատակն ու նպատակահարմարությունը - այդ հատկություն և ուղղություն են, որը ցանկացած համակարգին տանում է դեպի «վերջնական վիճակ»: Կիբեռնետիկային դեռևս չի հաջողվել մոդելավորել մարդկային հոգին: Մինչդեռ այս ամենը նաև նոր մի գոյավիճակ է մեր կյանքի հասարակական կառույցում և արարչագործության մեջ: Իսկ ամենակարևորը, Էությունը այդ ինիցիացիա է յուրաքանչյուր անհատի կայացման գործընթացում:  
    Առաջինը, որը օգտագործել է Էություն տեսությունը, այդ մենք ենք: Էություն տեսությունը, ինչպես նաև Տիեզերքը, ծնել է ինքն իրեն և հարստանում է ամեն մի գիտական բացահայտմամբ: 


                                                                                                                Հրապարակումը պատրաստեց.                                                                                                        Իննա ԲԵԶԻՐԳԱՆՈՎԱ