Սկզբնաէջ      
 
 
Որոշ ձեռագրեր և փաստաթղթեր
Ալեքսանդր Վարպետյանի աշխատությունների վերաբերյալ
  Կենսագրական տվյալներ
Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
      Այստեղ տեղադրում ենք մեծանուն մարդկանց ( Վ.Համբարձումյան, Ս.Փարաջանով, Գառզու, Ա.Տերտերյան, Վ.Իվանով, Հ.Շիրազ, Գ.Խանջյան, Ա.Բաբաջանյան, Հ.Սահյան, Սուրեն Երեմյան, Ս.Խանզադյան, Սոս Սարգասյան, Սարգիս Մուրադյան, Է.Միրզոյան, Վահե Օշական ) մի քանի կարծիքներ, որոնք վերաբերվում են Ա.Վարպետյանին ու նրա գործունեությանը: Դրանց մեծ մասը ձեռագրերի պատճեներ են:

    Նմանատիպ այլ նյութեր ևս տեղադրված են մեր կայքի տարբեր էջերում.

    "Ա.Վարպետյանի կենսագրական տվյալներ" ( Հ.Փիլիկյան, Վահե Օշական, Վ.Հարությունյան, Սևակ Արամազդ ),

    "Հարցազրույց Ա.Վարպետյանի հետ" ( Ա.Տերտերյան, Մարտիրոս Գավուքչյան, Հ.Սահյան ),

    "Ա.Վարպետյանի պատասխանը "Օվիրի" փաստաթղթին" ( Ս.Կապուտիկյան, Գ.Էմին, Ա.Տերտերյան, Թորգոմ Սարայդարյան ),

    "Մի սցենարի պատմություն" ( մի քանի տասնյակ հայ և օտարազգի հեղինակություններ` Արթուր Փելեշյան, Միշել Ռագոն, Իվ Տերնեն, Հենրիկ Մալյան, Վահագն Դավթյան, Ֆրունզիկ Դովլաթյան, Ռազմիկ Դավոյան, Ժան-Ժակ-Պիեռ Մահեն և այլք ),

    "ՏԵՍԱԴԱՐԱՆ" բաժնում էլ զետեղված են վավերագրական մի շարք տեսանյութեր:
 

    «ԷՈՒԹՅՈՒՆ» ամսագրի լույս տեսնելը ինքնին լույսի մի նոր ճառագայթ է հայ իրականության մեջ, քանզի այն ոչ միայն ջանում է շաղկապել հին իմաստությունները նորագույն գիտության հետ վասն ապագա իմաստության, այլև հանդիսանալու է հայ նոր ոգու և աշխարհայացքի խմորման խնոցին, այդքան անհրաժեշտ հայ իրականության արդի փակուղում:

    «ԷՈՒԹՅՈՒՆ» ամսագրում արծարծվող գաղափարները կարող են սնուցել յուրաքանչյուր ազգային թե քաղաքական գործչի մտածողությունն ու գործունեությունը` անկախ նրա կուսակցական պատկանելությունից: Այս առումով այն կարող է ձեռք բերել ավելի խորը համազգային նշանակություն:

    Ամսագիրը անպայման պետք է շարունակելիություն ունենա:

ՀԳԱ ՊՐԵԶԻԴԵՆՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ
                                            Վ.Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
 
  Սիրելի բարեկամ Ալեքսանդր! Նախանձում եմ !!!
Ինչի՞ն, Ձեր իմասնությանը, էներգիային, տաղանդին !!!
... Գիտցե’ք, որ չորս կողմում խուլ ու համր պաշտոնյաներ են` վախկոտ ու խորամանկ: Ընդունակ են արդյո՞ք նրանք
հասկանալու Ձեր մտահղացումը, Ձեր փորձը ստեղծելու մի Կինոնկար-Տաճա’ր, մի Կինոնկար-Ճշմարտությո’ւն ...
Ձեր գծանկարները զարմացնում են և ապշեցնում իրենց մոնումենտալությամբ ու էպիկականությամբ:
.... Ցանկանում եմ Ձեզ հաղթանակ ...                                                                     
ՍԱՐԳԻՍ ՓԱՐԱՋԱՆՈՎ
                                                                                                                                   Թբիլիսի, 03.08.1983 թ.

    Շատ մեծ հետաքրքրութեամբ տեղեկացայ Ա.Վարպետեանի սինեմայի սցենարիօյին եւ շատ կը յուսամ, որ այս փառաւոր գործը իրականանայ, որովհետեւ նախ արուեստի գործ մըն է, եւ պիտի ծառայէ ամբողջ հայութեան եւ ինչպէս նաեւ ամբողջ մարդկութեան յառաջադիմութեան:

                                                                    ԳԱՌԶՈՒ
                                                       Փարիզ, 11.07.1983 թ.
ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆ 
Այս ստեղծագործությունը` ոգեշնչող
բովանդակությամբ, իմաստալի է, տոգորված մեծ
մարդասիրությամբ և խորը զգայնականությամբ:
Սա լռությունն է հայկական ոգու բազմադարյա
լռության:

Դիլիջան, 17.07.1983 թ.


 
ՎՅԱՉԵՍԼԱՎ ԻՎԱՆՈՎ
հանրահայտ լեզվաբան
ԱՄՆ և ՌԴ ակադեմիաների
ակադեմիկոս
Սույն գրությամբ անվանի գիտնականը ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ
կոթողային մենագրությունը նկարագրում և երաշխավորում
էր 2001 թ. ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը:
                                                 Լոս Անջելես , 27.02.2001 թ.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Ողջունելի գործ է, խիստ այժմեական
և հավերժի համար պիտանի:
Ողջունելի է ավարտը… վերջը` կինոն:
Սակայն պիտի խիստ բանաստեղծականի մեջ մտցվի խիստ իրական զարհուրանք պատկերները`
ցեղասպանության ...   3.07.1983թ.

    Հայ ժողովրդի ճակատագրին նվիրված նման մի ֆիլմի անհրաժեշտությունը վաղուց կա:
    ... Այո’, պե’տք է ցուցադրել եւ ապացուցե’լ, որ ապրող եւ ապրելու համար պայքարող ազգը կապրի’ հավիտենապես: Բարի’ իրագործում:

                                                        ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ
                                                        Երևան, 09.08.1983 թ.

Նման մի կինոնկարի անհրաժեշտությունը բացահայտ
է, և պետք է ամեն ինչ անել այն իրականացնելու համար:
Բարի իրագործում եմ ցանկանում:                                

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ              Երևան, 21.09 .1983 թ.

    Մեր ազգի ճակատագրի վերաբերյալ այսպիսի մի կինոնկար այսօր կունենա այնպիսի բարոյական ու դիվանագիտական նշանակություն, ինչպիսի նշանակություն ունեցավ հայ գրերի գյուտը հինգերորդ դարում: Վերջապես օտարները պետք է որ ճանաչե’ն ու հասկանան մեզ: Մեզ ճանաչելու և հասկանալու կարիք ինքներս էլ ունենք:

    Այսպիսի նախաձեռնության համար պետք է ողջունել հեղինակին, իսկ այն գլուխ բերելու համար` օգնե’լ ով ինչով կարող է, չխնայել ոչի’նչ:

                                                                 ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
                                                          Երևան, 15.09.1983 թ

Համառոտ գնահատական պրն.Ալեքսանդր Վարպետյանի «Ո՞վքեր են ի վերջո արիացիները» մենագրության մասին: 207 տպագրական էջ պարունակող մենագրությունը սկիզբից մինչև վերջ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ: Մ.Գավուքչյանը միակն էր, որ հայ ժողովրդի ծագման մասին ավարտուն մենագրություն էր գրել, պարոն Ա.Վարպետյանինը երկրորդն է, որ մի ամբողջական աշխատություն է այս բարդ և քիչ հետազոտված հարցի մասին: Ես ևս աշխատում եմ այս հարցերի շուրջ, բայց հանդես եմ եկել առանձին հոդվածներով և իմ գրածը հեռու է ավարտուն լինելուց:

Պ-ն Ա.Վարպետյանը ոչ մի հարց բաց չի թողել: Անհրաժեշտ է գիրքը հրատարակել անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:

Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի
ակադեմիկոս  ՍՈՒՐԵՆ ԵՐԵՄՅԱՆ
3 ապրիլի 1989 թ.

    Մեծ բավականություն ստացա այս գործը կարդալով:

    Մարդկության պատմությունը եկավ գույներով մեղեդիներով, շառաչելով ու անկումներով աչքիս` Ջրհեղեղից միչեւ այսօր ...

    ... Երեւի տեսնեմ նաեւ էկրանի վրա:

    Պե’տք է:

    Ողջո’ւյն հեղինակին:

                                                         ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
                                                            Նորք, 02.09.1983 թ.

Հ...Սա մի փորձ է` պատմելու աշխարհին եղածի մասին ազգային բարձր արժանապատվությամբ
և համամարդկային լեզվով,
ինչպես նաև սփռված հայերին ինքնաճանաչման բերելու:

Ողջունում եմ Ալեքսանդրին,
խոնարհվում նրա եռանդի, հոգու բոցի առջև:

Այնպես անենք որ այդ բոցը չմարի...

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ                                                    
Երևան, 31.08.1983 թ.                                                

    ... Բավականին օրգինալ է մտածված և պարունակում է բարձր գեղարվեստական որակ: Պատկերները չափազանց ուժեղ են և ազդեցիկ:Միտքը և ձևը միաձուլված են, իսկ գաղափարները շատ հայրենասիրական են և միևնույն ժամանակ համամարդկային:

    Ցանկանում եմ հաջողություն այս կարևոր գործի իրականացման համար:

                                                  ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
                                                                   21.09.1983 թ.
ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ