|

|
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ |
 |
ԴԵԼՓՅԱՆ E’i ԱՌԵՂԾՎԱԾԻ
ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ
|
EX
ORIENTE LUX
Լույսը ծագում է Արևելքից… |
Current wisdom holds the roots of western
civilization originated
in Ancient Greece and Israel (Judeo-Christianity).
This research is going to prove
that the current “absolute” conviction is
entirely wrong...
Ըստ
անբեկանելի համոզման, արևմտյան արդի
քաղաքակրթությունը սերվում
է
հին Հունաստանից և Իսրայելից
(հուդա-քրիստոնեություն):
Սույն
քննախուզությունը գալիս է աներկբա վկայելու,
որ
այս հարցում կատարյալ մոլորության մեջ է ողջ
Արևմուտքը...
|
|
Որոշ ընդհատումից հետո արևերես ելավ Ալեքսանդր Արորդի
Վարպետյանի հերթական հետազոտությունը
դելփյան E’i առեղծվածային
արձանագրության վերաբերյալ, անգլերեն
և հայերեն լեզուներով` պատկերավորված
գունավոր և սև-սպիտակ բազմաթիվ
լուսանկարներով, որոնք
իլյուստրացիաներից ավելի ունեն
փաստագրական և ինքնին բովանդակական
նշանակություն: Գրքի անոտացիայում
կարդում ենք.
«Սույն հետազոտությունը նվիրված է երկհազարամյա մի առեղծվածի, որի
վերաբերյալ Դելփյան տաճարի քուրմ Պլուտարքոսը
դեռևս Ք. ա. 1/2-րդ դդ. սահմանագծին հրավիրել
էր փիլիսոփայական բանավեճ ու դրան նվիրել
«Դելփյան E’i մասին» տրակտատը: Տաճարը բնական
աղետների է ենթարկվել 7/8-րդ դդ., սակայն
մնացել է այդ տրակտատը և հատկապես Վերածննդից
սկսյալ մինչև այսօր շարունակում է տեղիք տալ
բուռն ու բազմաթիվ մեկնությունների: Սույն
քննախուզությունը դրանցից մեկն է, սակայն
բոլորովին այլ տեսանկյունից, արևելագիտական
նոր բացահայտումների և հեղինակի հնդեվրոպական
ու էաբանական այլ տեսությունների հիման վրա,
որոնք միաժամանակ փորձության են դրվում սույն
հետազոտությամբ: Այն հավակնում է երևան հանել
անսպասելի հանգամանքներ և գլխիվայր շրջել
պաշտոնապես ընդունված մի շարք դրույթներ և
տեսություններ»:
|
Թե ի՞նչ
առանձնահատկություններ ունի այս մեկ արմատական
հետազոտությունը և ի՞նչ ակնկալիքներ կարող է
ունենալ հայագիտության և համամարդկային ողջ
քաղաքակրթության մթին ծալքերի լուսաբանման
խնդրականում, հանգամանալից շարադրված է գրքի
վերջաբանում: Ուստի այստեղ չծավալվելու համար
այն ներկայացնում ենք ամբողջությամբ, բուն
հետազոտությունը թողնելով շահագրգիռ
շրջանակներին և խիստ հետաքրքրասերներին:
ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ
|
«Գիտենք, որ
ինքնաճանաչությամբ կարելի է տիրապետել
այն տարերքին,
որ
հավիտենական է հայ էության մեջ...
Հազար խորհուրդ ունի հայ հոգին,
որ իր խանդավառ
մարգարեին է սպասում,
որ
պիտի հայտնվի մի օր և այն բացահայտի
մեզ»
(Գարեգին
Նժդեհ): |
Երբ մեր վերջաբանում հայոց
հորդորում էինք
անսալ «ՃԱՆԱՉԻ’Ր ԻՆՔԴ ՔԵԶ» և
«Է՛», թերևս բոլոր
ժամանակների ամենաիմաստուն խորհուրդը, խոստովանում ենք, որ դրան այնքան էլ չէինք հավատում:
Թեև, դեռևս հայրենի «Կռունկ» ամսագրին 1988 թ. տված «Ինքնաճանաչում, ինքնաճանաչում և դարձյալ
ինքնաճանաչում» հարցազրույցից առաջ և հետո (
N° 5, մայիս, տե’ս այստեղ
www.eutyun.org/S/X/HZ/HZ_
Inqnachanachum%20hay_AleqsandrVarpetyan.htm
այդ եղել է մեր հավատո հանգանակը և ընդամենը շուրջ 20 տարում հայագիտության մեջ բերել
աննախադեպ բացահայտումներ, խմորումներ և արմատական զարգացումներ: Սակայն այդ միայն
ծագումնաբանության ասպարեզում:
Մինչդեռ «Է -Էություն» կամ պարզապես
էիզմ ուսմունքը մնաց անմատչելի,
մասամբ՝ իմաստասիրական- էաբանական իր
բնույթի, մասամբ դրա արտառոց
նորարարության, բայց առավելաբար՝
հայոց գաղափարական թերհասության և
քաղաքական շրջանակների բուռն
հակազդեցության պատճառներով:
Այնինչ, ծագումնաբանության վավերացումից անդին, էիզմը վերաբերում է
հեռավոր նախնյաց հանճարեղ
կռահումներին, որոնք այսօր
հիմնավորվում են գիտական ամենատարբեր
ու ամենավերջին բացահայտումներով`
միաժամանակ բացելով տիեզերագիտական և
աշխարհայացքային բոլորովին նոր
հորիզոններ: Դեռևս 1992 թ. սոսկ
«Էություն» Ազգային Իմաստության
Տաճարի ծրագրի և նմուշային համանուն
ամսագրի ծանոթությամբ այդ առաջինը
կռահեցին ու արձանագրեցին ՀՀ ԳԱԱ
պրեզիդենտ, աշխարհահռչակ Վ.
Համբարձումյանը ու ևս մեկ քանի
վաստակաշատ հեղինակություններ ( Վ.
Համբարձումյանի և այլոց նամակները`
տե’ս այստեղ www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):
Այնինչ, մեզ ծանոթ պետ-վարչական
այրերից, 1997թ. միայն ՀՀ
գիտությունների և կրթության նախարար,
Վ. Համբարձումյանի սան, աստղաֆիզիկոս
և Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
Արտաշես Պետրոսյանն էր, ով, կռահելով
Էություն-էիզմ ուսմունքի ընդգրկումը,
խորհեց այն կրթական համակարգ մտցնելու
մասին, դրա վերաբերյալ զեկուցեց
այդժամ ՀՀ նախագահ Լ.
Տեր-Պետրոսյանին, բայց վստահաբար
հավանություն չգտնելով` ինքը ևս
թևաթափ եղավ: Մինչդեռ, այդ կարող էր
պարզապես շրջադարձային լինել հայ
իրականությունում, եթե միայն նկատի
առնենք, որ ցանկացած քաղաքակրթության
հիմքում կա համապատասխան աշխարհայացք
կամ կրոնափիլիսոփայություն: Զի
մարքսիստական «Կեցությունն է
բնորոշում բանականությունը»
դրույթը ճիշտ է միայն ցածր կամ թերհաս
գոյաձևերի համար: Մինչդեռ, ըստ էիզմի
դիալեկտիկա մտցրած Հակադարձման օրենքի
և սկզբունքով, հասուն արարածների ու
հանրույթների համար, այդ
«Բանականությունն է բնորոշում
կեցությունը»: Ըստ այդմ`
յուրաքանչյուր հասարակություն արարում
է համապատասխան մշակույթ,
արժեհամակարգ ու ճակատագիր, ինչպես՝
քրիստոնեությունը, բուդդիզմը կամ
հենց նույն մարքսիզմ-լենինիզմը:
Էվոլյուցիոն գործընթացներում և
մասնավորապես անցումային շրջաններում
այդ երկու սկզբունքները գործում են
միաժամանակ և պարբերական
հակադարձումներով,
բայց ավելի ու ավելի՝
բանականության գերակայությամբ:
Այսու, ակնհայտ է դառնում հայոց
պատմական աննկատ, բայց հաստատուն
անկումը, ոչ միայն
աշխարհաքաղաքականորեն, այլև
էթնոհոգեբանորեն, գոյաբանորեն և,
հետևաբար՝ քաղաքակրթորեն: Առանձին
հանճարների հայտնությունը կամ
կայացումը այլ քաղաքակրթություններում
միայն գենետիկական տաղանդի
առկայծումներ են, առավել օգտակար
այլոց` քան սեփական հանրույթին:
Այնպես, ինչպես մարմրող ամեն մի
կենսահամակարգ իր կենսանյութն ու
էլեկտրոններն է կամա-ակամա փոխանցում
առավել կենսունակ ու գիտակից այլոց,
իսկ կենդանությանը նրանց հետ
համագոյակցում սիմբիոզի
սկզբունքով:
«Բնական ընտրության» այս տխուր, բայց
որքա~ն արդար օրինաչափության կենդանի
օրինակը սույն հետազոտության
ճակատագիրն է: Զի, եթե գտնվեց
խանդավառ մի երիտասարդ դրա
թարգմանության գործընթացը
նախաձեռնելու համար, մեկ-երկուսը
անձնուրաց տրվեցին իրենց
կարողությունների չափով, մի քանի
այլեր հուսահատվեցին խրթին նյութի
պատասխանատվություններից, ապա ունակ
շատ-շատերը հրաժարվեցին՝ անձնական
Ego-ների գերադասությամբ,
հայագիտությունից բարբաջող հայրենի
իշխանությունները` իրենց տխմարության,
մեծամտության և օտարահաճության: Դեռ
ավելին, հետազոտության հրատարակման
ինքնակամ հովանավորողը «հանկարծ»
հրաժարվեց՝ իբր տնտեսական, բայց
վստահաբար քաղաքական
ներգործությունների հետևանքով:
Մեկ խոսքով, վերստին գործեց արդի
հայերի բացառիկ տկարամտության,
խրոնիկական դարձած փոքրոգությունների
ու հանդեպ այլոց «ծառայամտության»
համախտանիշը…
Մինչդեռ սույն, կարծեք՝ սոսկ
արևելագիտական և կրոնափիլիսոփայական
թվացյալ հետազոտությունը բացառիկ
նշանակալից է մի շարք հանգամանքներով:
− Նախ, այն հերթական անգամ գալիս
է վավերելու հայոց վաղնջագույն
ծագումնաբանության տեսությունը և
էթնոմշակութային ներդրումը այդժամյա
Առաջավոր Ասիայի և ընդհանրապես
համամարդկային քաղաքակրթության
զարգացումներում: Սակայն տվյալ
պարագայի առանձնահատկությունը այն է,
որ դելփյան Է-ի խնդրականը Վերածննդից
ի վեր եղել և մնում է միջազգային
հետազոտողների ուշադրության
կենտրոնում` առանց սպառիչ մեկնության:
Ուստի, այդ քննարկումներին միջամտելը
նշանակում է «Ծննդոց-Այա» տեսությունը
անուղղակիորեն բերել միջազգային
գիտահետազոտական ասպարեզ և մասնակի
դեպքում փորձարկել այն պաշտոնական
տեսությունների ու մոտեցումների
բանավեճերում: Քանզի Հայկ.
լեռնաշխարհում 12000-ամյա
վաղեմությամբ արդի քաղաքակրթության
ծագումնաբանական հետազոտությունները
բոլորովին նոր են սկսվում` ինչպես իր
գրախոսականում նշել էր հայտնի
հնդեվրոպաբան Վ. Վ. Իվանովը
«Ծննդոց-Այա» տեսության վերաբերյալ:
Այն և հարակից մեր մյուս
հետազոտությունները, լինելով միայն
հայերեն, դուրս էին մնացել միջազգային
ուշադրությունից, իսկ շատերի`
հատկապես «բանիմաց» հավակնող ոմանց
համար ընդունվել որպես էթնոցենտրիկ,
իմա` ոչ օբյեկտիվ, չարակամ
բանսարկուների համար` անգամ «ոչ
գիտական» խզբզանքներ: Այնինչ, սոսկ
սույն քննախուզությունը ունակ է
փարատելու դրանք ( եթե իհարկե այս
քննախուզությունից գլուխ հանեն…),
արևերես հանելու արդի ողջ հայ
իրականության անհեթեթությունը, իսկ
անգլերեն հրապարակումը` այն
ներկայացնելու միջազգային
հանրությանը: Եվ այդ՝ նույնիսկ
տասնամյակներ հետո:
− Երկրորդ, այն ինքնին
ինքնաճանաչողություն է` ինչպես
հորդորում էր դելփյան
արձանագրությունը և գաղափարաբան հենց
Գ. Նժդեհը.
«Մի ժողովուրդ, որը
ինքն իրեն դեռ չի նվաճել, իսկ
ինքնանվաճումը հնարավոր է միայն
ինքնաճանաչման ճամփով, ընդունակ չէ,
արժանի չէ մեծագործությունների…
Հայությունը ցեղաճանաչությամբ միայն
կկարողանա իր էության չգիտակցված
ուժերը լծելու գոյամարտի գործին…
Ցեղակրոնությունը - ցեղի ճանաչումն է
դա, ճանաչումը մի գերբնական ուժի,
ԷՈՒԹՅԱՆԸ: Այդ ուժ-էությունից ծնված
լինելու գիտակցությունն է դա: Այդ
ուժ-էությանը ցմահ հավատարիմ մնալու
ուխտն է դա…»:
(«Ցեղակրոնության
հավատամքը»)
Այսինքն, ցեղակրոնության հիմքում
հենց ինքնաճանաչումն է` այն էլ ինչ-որ
Էության առնչությամբ, իսկ ըստ նույն
Գ.Նժդեհի. «Ցեղը ավելի շուտ
հոգի է` քան կավ»: Ցեղը,
իմա` ազգը, ժողովրդի հավաքական
ներաշխարհն է, նրա աշխարհայացքը,
հավատամքը, էթնոհոգեբանությունն ու
ինքնագիտակցությունը, որով տարբերվում
է էթնիկական հանրույթի այլ` ավելի
ցածր կարգավիճակներից (ազգույթ,
էթնոս, տոհմ, ժողովուրդ ևն: Տե'ս
այստեղ «Ամբոխ-ժողովուրդ-Ազգ» տեսանյութը):
Իսկ Էությունը կամ նույն
Է-գերԷությունը սոսկ մետաֆիզիկական թե
խորհրդապաշտական ինչ-որ հասկացություն
չէ, այլ, արդի տիեզերագիտական
ընկալմամբ և եզրաբանությամբ`
Եզակիություն կամ հենց գերԷություն,
ըստ որի արարված ենք էակներս ( ոչ թե
պատկերով…) և որին, ըստ
«Ծովից ծնվող և ծով վերադարձող
ամենայնի» նախնյաց
պատկերացման, վերադառնալու է ամենայն,
կիբեռնետիկական բնորոշմամբ՝ որպես
«վերջնական վիճակ»…
− Երրորդ, այն՝ որպես հանճարեղ
նախնյաց հոգևոր ժառանգություն,
հորդորում է դրան տեր կանգնելու
գիտակցություն, ըստ այդմ` հոգեվարող
մի էթնիկական հանրույթի «ազգ»
կարգավիճակին ու ինքնորոշմանը այդքան
անհրաժեշտ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ !!!:
Հանգամանք, որը ճակատագրորեն պակասում
է ժամանակակից հայոց:
-Չորրորդ ու շատ ավելին` անմատչելի ու
անարտահայտելի Էություն
գերհասկացության վերաբացահայտումը,
ինչն ակնկալում է ոչ միայն
ինքնանույնացում ու ինքնացում` այլև
բախտորոշ հասունացում, կայացում ու
էացում: Եվ այսքանի հետ՝ աշխարհին
որպես արարչական ու արժանավոր ազգ
ներկայանալու իրավասություն:
Կողոպտված, թերագնահատված ու
բարդույթավորված մի հանրույթի համար
դա գոյապահպանման մի նոր շունչ է ու
վերստին կայացման գրավական:
− Եվ, վերջապես, ամենակարևորը.
հարատևման ուղեցույց է և կռվան, նույն
«Ի սկզբանէ էր Բանը»
կամ զրադաշտական «Բարի միտք,
բարի խոսք, բարի գործ», իսկ
ժամանակակից և փիլիսոփայական
վերոնշյալ ձևակերպմամբ`
«Բանականությունն է բնորոշում
կեցությունը» սկզբունքներով:
Այնինչ, դա հայոց ամենացավալի ու
մեծագույն թերությունն է, պատմական
անկման ու բոլոր ձախորդությունների
հիմնապատճառը: Եվ այդ ոչ միայն մեր`
այլև մտմտող հայոց ու նաև այլոց
համոզմամբ:
Ակնառու օրինակը գերմանական
կրթությամբ փիլիսոփայության դոկտոր,
հայ սակավաթիվ գաղափարաբաններից Հայկ
Ասատրյանն է, որն իր
«Հայաստան-արիական նախադիրք Առաջավոր
Ասիայում» աշխատության մեջ
հանգուցային գերխնդրականը ամփոփում է
հետևյալ պարբերությամբ ( հատոր
Ա-1942թ., երկրորդ հրատ.՝ Երևան
-2000):
«Գաղափարախոսական
մեր բոլոր խարխափումները
պայմանավորվեցան անով, որ մենք
չունեցանք հայկականորեն հիմնավորված
աշխարհայեցողություն: Անծանոթ մեր
էաբանական խորքին ու ցեղին`
իմաստությունը և ուղղությունը չառինք
հայոց անցյալը վարող ուժերեն, այլ`
Եվրոպայի ներկան խռովող ընկերային
հոսանքներեն» (էջ 96):
Այսինքն՝ հայոց գաղափարախոսական
պակասը կամ թերությունը պայմանավորված
է նախ և առաջ հենց ազգային
աշխարհայացքի բացակայությամբ, զի ամեն
մի լուրջ գաղափարախոսություն պետք է
անպատճառ ունենա որևէ փիլիսոփայական
հենք, իսկ ցանկացած կեցություն` գրված
թե ոչ, գաղափարաբանական գոնե
սկզբունքներ կամ ավանդույթներ: Հ.
Ասատրյանի ծննդյան 105-ամյակին
նվիրված իր հոդվածը`
«Ազգայնորեն ձևակերպյալ
աշխարհայեցողության անհրաժեշտություն»
ենթախորագրով, այդպես է ավարտում նաև
փիլիսոփա Սարգիս Հարությունյանը (
տե'ս http://www.noravank.am/upload/pdf/69_am.pdf
կամ «Հայաստան» ամսագիր, N°4/2005 ):
Ընթացքում նա հիշատակում է Թ.
Խաչատրյանին, ըստ որի՝ հայ
փիլիսոփայական միտքը կանգնել էր Ե.
Կողբացուց, Դ. Անհաղթից, Գ. Տաթևացուց
հետո («Առավոտ», 11.10.04 թ), իսկ Ս.
Հարությունյանը նրանց հավելում է գոնե
Հ.Ասատրյանի և Կ. Զարյանի անունները,
ակնարկում փիլիսոփա Է. Ավետյանի
«վերադարձ այն օղակին, որը
կարող է փրկօղակ լինել»
կարգակոչը, իսկ վերջին շրջանում հայ
գաղափարախոսներից անդրադառնում
ակադեմիկոսներ բանասեր Ս. Սարինյանին
(1998թ.), պատմաբան Լ. Խուրշուդյանին
(2001թ.), որոշ հեգնանքով՝ բժիշկ Ռ.
Բարենցին, մաթեմատիկոս Լ.
Խաչատրյանին, արձակագիր Ժ.
Ավետիսյանին և «անորոշ
մասնագիտությամբ այլ անձանց» (Ա.
Վարպետյան և ուրիշներ)
աշխատություններին, այնուամենայնիվ
գտնելով, որ դրանք գոհացուցիչ չեն, զի
շրջանցվել է կարևոր մեկ պարագա.
իմաստասիրական հենքը (էջ 50-51):
Այստեղ կան անչափ խոսուն և ապշեցուցիչ
մեկ քանի հանգամանքներ:
− Նախ այն, որ հիշատակված բոլոր աշխատությունները լույս են տեսել մեր
«Արիականք» ազգային
գաղափարախոսությունից հետո և վստահ
դրա ներգործությամբ (Երևան, 1997 թ.):
− Երկրորդ, այն միակն է, որն էլ հենց
ունի այդքան հորջորջվող
«Ազգայնորեն ձևակերպյալ
աշխարհայեցողությունը»:
Այսինքն` էիզմը («Էություն» հատոր,
Երևան 1995 թ., «Հայտնություն», Երևան
2006 թ. և բազմաթիվ առանձնակի
հետազոտություններ և էսսեներ), որն
ակունքվում է խորն անցյալից և, ինչպես
հպանցիկ տեսանք սույն
քննախուզությամբ, համատարած էր ողջ
Առաջավոր Ասիայում, այլազան
տարբերակներով ընկած է հավատամքային
համակարգերի և փիլիսոփայական համարյա
բոլոր ուսմունքների հիմքերում,
այդքանի հետ այժմ արդիականացած է և
հիմնավորված գիտական ամենավերջին և
ամենատարբեր բացահայտումներով (
տիեզերագիտություն, տեսական ֆիզիկա,
աստղաֆիզիկա, կիբեռնետիկա,
կենսահոգեբանություն,
նեյրո-կենսաբանություն և այլն):
− Առնվազն տարօրինակ է նաև այն, որ
այդքան իրազեկ փիլիսոփան ոչ միայն
չգիտեր Ա. Վարպետյանի
մասնագիտությունը` այլ հենց էիզմի
գոյության մասին, երբ դրա վերաբերյալ
խոսվել և գրվել է բազմիցս:
− Իսկ արտառոցը, որը բացարձակորեն
բոլորն էլ` ներառյալ վաստակաշատ հենց
Հ. Ասատրյանը և Գ.Նժդեհը, միայն
խոսում են «Ազգայնորեն ձևակերպյալ
աշխարհայեցողության անհրաժեշտության»
մասին, բայց ոչ այդ «ազգային
աշխարհայացքից» !!!,
որի հենց արարման համար էլ 1990 թ.
հիմնվել էր «Էություն» Ազգային
Իմաստության Տաճարը` ներգրավելով
հայրենի և սփյուռքի շնորհալի
մասնագետներ ամենատարբեր
բնագավառներից:
Այս վերջին հանգամանքը հիրավի
արտառոց է այնքանով, որքանով
համաբանվում է «այծն ու այբուբենը»
հարաբերակցության հետ, իսկ սովորական
այնքանով, որքանով երկնաքերերի
հարևանությամբ դեռևս հավաքչական
ցեղերի գոյակցությունը: Մինչդեռ,
ժամանակին այդպիսի խորն ու համատարած
դիցահամակարգ արարած մի էթնոսի
պարագայում դա կատարյալ
քայքայվածության ամենացայտուն
վկայությունն է, ինչպես ֆունկցիոնալ
խաթարմամբ գլխուղեղի կամ այլևս սմքած
հանճարի պարագաներում: Աշխարհայացքի
բացակայության այդ տխուր իրողությունը
զարմանալիորեն նկատել և իր «Հայաստան-
Շումերի դուստր» աշխատության մեջ
գրանցել է ֆրանսիացի պատմաբան Robert
Dézélus-ը.
«Հայոց պատմության ձիգ
գործընթացը այժմ թաղվում է ծայրահեղ
ծանր մի ճգնաժամի մեջ.
աշխարհայացքային ճգնաժամի, որն
առանձնակի` հավատամքային, գիտական,
քաղաքական, տնտեսական, էթնիկական և
վիճակագրական ճգնաժամերի հանրագումարն
է»: (« L’Arménie-fille de Sumer», Toulouse
2003, էջ 465)
Այնինչ, ըստ Էության մեկ ասույթի,
հենց այսպես էլ.
Ազգերը մեռնում են…
տխմարությունից:
Այդպես էլ՝ «հեռակա բանասեր» մի
նախագահի, իբր «նժդեհական»
իշխանությունների, տկարամիտ այդքան
բարերարների, հայագիտական
կենտրոնների, հիմնադրամների և
«հայրենասիրական» հաստատությունների
ճոխ առկայությամբ, սույն
քննախուզությունը կատարվեց,
թարգմանվեց ու խմբագրվեց մի քանի
հավատավորների անձնազոհությամբ և
սահմանափակ տպաքանակով հրատարակվում է
նրանց աջակցությամբ և հեղինակի
չափազանց համեստ միջոցներով: Այն էլ՝
նրան Հայրենիքից վտարելու, այդքան
բանսարկումների և հետապնդումների
պայմաններում:
Բայց թե երբեմն հետևանքը նախորդում է պատճառին, պատիժը`
մեղսությանը, վախճանը` գալիքին,
գալիքն՝ ակնկալիքին…
Եվ եթե մենք որպես վերառված «ազգային աշխարհայացք» խոսեցինք
էիզմից, սույն քննախուզությամբ
ներկայացրինք դրա Է-Էություն
կրոնափիլիսոփայական հիմքերն ու
համասփռումը ողջ Առաջավոր Ասիայում,
ակնարկեցինք նաև էիզմի ժամանակակից
գիտական հիմնավորումներն ու
էվոլյուցիոն-տիեզերագիտական
հեռանկարները, ապա նրա Խորհուրդ
Խորինը թաքնված է այնտեղ` որտեղ հենց
Կաշչեյ Անմահի վախճանը.
«Ծովի մեջ մի կղզու, կղզու կաղնու
տակ` սնդուկի, դրա մեջ` նապաստակի,
նրա` մեջ է սագի, սագի մեջ`
ձվում,
ձվում էլ՝ ...»:
Այս է նաև մեր խորախորհուրդ` թերևս վերջին, պատգամը գալիք
հայորդյաց:
Մնաց վերծանել... բացահայտյալը!!!:
Ինչ վերաբերում է «ՃԱՆԱՉԻ’Ր ԻՆՔԴ ՔԵԶ» -
«Է՛» - «ոչ ավելին» արձանագրությանը,
որը եթե ճաճանչում էր արփիական
Ապոլլոնին նվիրված տաճարի սնարին, ապա
վատագույն դեպքում հավանաբար կդաջվի
հայոց հանուր տապանաքարին: Այսպես թե
այնպես, այդ երբևէ լինելու էր… այլոց
կողմից: Այդժամ հայոց կմնա մխիթարվել,
որ.
ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ԵԹԵ ՈՉ ՊՈԵՏ,
ԱՊԱ ԳՈՆԵ ԳԵՐԱԶՄԱՆԱՓՈՐ ՉԻ ԼԻՆԻ...
Մարսել, Տյառնընդառաջ, 14 փետրվարի
2011 թ
«Ուտեմ քե՛զ, ուտեմ քե՛զ». - ասում
են սիրելիներդ և… մարդակերները:
«Գնա՛ մեռի` արի՛ սիրեմ». - ասում են
հայերն ու… լեշակերները:
ՄԱՍՆԱԿԻ ՊԱՏԿԵՐԱՇԱՐ ՀԱՏՈՐԻՑ

Նկ.1:
Ապոլլոնի դելփյան տաճարի ավերակները,
ետնամասում` Պյութիայի պատգամատունը:
a b
c
Նկ. 2: a). Դելփյան եռոտանի «Սրբազան կաթսա» և դիցակերպարներ ( հուն. խեցեղեն, Ք.ա. 330 թ.):
b). «Սրբազան
կաթսա»` բաբելական
հրեշատիպ զարդանախշերով (Դելփիք,
թանգարան:
c). Ու/արարտական եռոտանի
«Սրբազան կաթսա» (Ք.ա. 1-ին դ., 1-ին
կես):
Նկ. 3: a).Յոթփողանի կանեթեղ (
Մեծամոր, Ք.ա. 3/2-րդ հհ):
b). Բազմափող կանթեղ (Բաբելոն, Ք.ա.
2/1-րդ հհ ):
c). Հունական բազմափող կեռնոս (Ք.ա.
2-րդ հզ ):
Նկ.4:
a).Հռոմեական
փայտյա թալիսման լուսնային ϵ-ին նման
պատկերագրերով (
Ք.ա.1-ին դ.): Նմանները
գտնվել են նաև Դելփիքում: Ենթադրվում
է, որ
այն «հնդկական կաստայական նշան է,
ներմուծված,
ինչպես սվաստիկան, Fylfot-ը
կամ
հնդկական այլ պատկերագրեր
նախապատմական ժամանակաշրջանում» ( C.W.
King):
b): Մեծամորյան «երրորդություն»: Կենտրոնում երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է (զուգ. շում-աքքադ.Անու), աջից`
«չորս քամիների վարդյակը»
(զուգ. Էնլիլ), ձախից`«Է» գաղափարագիրը (զուգ. Էա-Հայա: Ք.ա.
3-րդ հզ):
c). Է նշանագրով
հայկ. տապանաքար Ստամբուլի «Բալըկլը»
գերեզմանատանը:
d). Է նշանագիրը`
Ստամբուլի հայկ. Սրբ. Երրորդություն
եկեղեցու Առաջնորդի աթոռին (19-րդ
դ.):
e). Հայ. Է տառը`
որպես գերաստվածություն Սրբ. Վարդան
եկեղեցու գմբեթին (Նյու-Յորք:
Եկեղեցին կառուցվել և Վազգեն Ա-ի
կողմից օծվել է 1968 թ.):
f) Արևին
դաջված Է նշանագիրը «Հայոց
այբուբեն» գոբելենի վրա ( հեղինակ` Գ.
Խանջյան ):
g). Ամենայն
Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.-ի
տապանաքարը`
արեգակնային խաչին դաջված
սրբազան Է նշանագրով (1994 թ.):
h). Է նշանագիրը` նորակառույց Գ.
Լուսավորիչ եկեղեցու խորանի
սնարին (Երևան ):
i). Եռանկյունի -տիեզերալեռան մեջ Է նշանագիրը որպես Հայր Աստված` արևմանուկ Քրիստոսի
և Աստվածամոր սնարին (Էջմիածնի Մայր
Տաճարի խորան: Գործ՝ Գ.Խանջյանի, 1992
թ.):
j
k
l

j). Է նշանագիրը` պ.Ն-ի առանձնատան
մուտքի վրա (Հինալի կղզի, Թուրքիա ):
k).Է նշանագիրը` որպես
ամենասովորական հայ կայքէջերից մեկի
խորհրդանիշ…
l). Է նշանագիրը` Ամենայն
Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. կոնդակի
գլխավերևում:
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության
Տաճարի խորհրդանիշը, որն իմաստավորում
է շում--աքքադ. Էա-Հայա ծովաստծո
երկդիմի Իսիմուդ դեսպանի, Պլուտարքոսի
տրակտատում ակնարկվող երկու հակադիր
E-երի, չին. Տայ Կի սկավառակի
սկզբունքը, դիալեկտիական «հակադրությունների
պայքարի ու միասնության» և
ըստ էիզմ-Էություն ուսմունքի
դիալեկտիկա մտցրած Հակադարձման
օրենքները:
Հայոց մեջ և միայն հայ
ավանդույթներում այսքան արմատապես
նստած Է-Էություն հասկացությունը
վկայում է, որ ժամանակին այդքան
համատարած և դելփյան E-ն
ուղղակի թե անուղղակի առնչվում են
բուն հայկական և հնագույն այդ
աստվածության հետ, ինչը ինքնին
չափազանց խոսուն ու հետևություններով
լի մի իրողություն է...
Է-ի վերաբերյալ տե'ս նաև
այստեղ «Է-ի առեղծվածը» տեսանյութը
( http://www.eutyun.org/S/MM/V/MystOfE.htm)
|
|
|
|
|