Eutyun
ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ

    Նյուտոնին անհրաժեշտ չէր այգեգործ լինել,
 խնձորի գայթմամբ ձգողականության իր երրորդ օրենքը հղանալու համար,
ոչ էլ Արքիմեդին օլիմպիական լողորդ` կռահելու համար իր հանրահայտ բանաձևումը,
կամ Պլատոնին` ակադեմիկոս, աշխարհի առաջին ակադեմիան հիմնելու համար:
Նրանց բավական էր ունենալ սուր դիտողականություն, որոշակի բանիմացություն ու դատողականություն,
իսկ ամենակարևորը` ընդհանրացման ու վերացարկման ունակություն:
                                                          Այսինքն` էությունների կռահման ու երևակման:           
                                                                                   Բայց այդ էլ տրվում է վերուստ...               
                                         Ա.ՎԱՐՊԵՏՅԱՆ                       
 
     
 
     Ինչպես մեր բոլոր հետազոտություններն ու դիտարկումները, այս մեկը ևս կարող էր բնորոշվել որպես «Զուգահեռ Տիեզերք» և զետեղվել համանուն բաժնում, զի հիրավի գուգահեռվում է աշխարհում կատարվող այլազան հետազոտությունների հետ, էլ չխոսելով հայ իրականության մասին: Վերջինս, տարիմաստորեն և հիրավի այլորակ «հնավայր» է, ստրատիգրաֆիական բազում և գլխիվայր շերտերով, մենք և այս բոլորը` դրանից դուրս…
  
Այս առումով, նման
բացառիկ բացահայտումները հենց այնպես հրապարակելը կարող էր թվալ անխոհեմ: Առավել ևս, երբ այլք անհամեմատ թույլ թեմաներով գիտական մեծ կոչումներ ու հեղինակություն են ձեռք բերում, մյուսները հրապարակում գրքեր կամ բաժանորդագրությամբ, իսկ անվճար, հենց այնպես մատուցվող ամենայն ընդունվում է որպես անարժեք, ըստ սրբ. Պետրոսի արտահայտության, որպես.  «խոզերի առջև նետված մարգարիտներ» ...
    Սակայն մենք ունենք այլ նկատառումներ, և վստահեցնում ենք, որ այսպիսի անակնկալները մեր գզրոցում առատ են, թեմաները` անսպառ  և կարող են հարստացնել ցանկացած գիտական հաստատություն թե քաղաքակրթություն, պեղելով աղավաղ անցյալը,
վերաթորելով նորահայտ պեղածոն ու պղտոր ներկան, և հորատելով ինքներս մեզ, Տիեզերքն ու ապագան:
  
Ընդունված աքսիոմա է, որ զուգահեռները չեն հատվում:
   Իրականում հատվում են… հեռանկարում:
 
                                                                                                             
      ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ              
 

                   
                ԿԱՏՆԱ 

                             (Մաս Առաջին)

   Եվս մեկ հնագիտական բացահայտում եկավ լրացնելու
արևելագիտության և մասնավորապես հայագիտության
«խաչբառի» հանգուցային մութ վանդակներից մեկը, թեև
Կատնա հնավայրը այնքան էլ նոր չէ: Այն արդեն պեղվել
էր 1924-29 թթ, ֆրանս. Ռ.դը Մենսիլի կողմից, բայց մնացել
թերի: Վերջին տարիներին պեղումները վերսկսեցին
սիրիական, իտալական և գերմանական հնագետները,
վերջիններս պրոֆ. P. Pfälzner-ի ղեկավարությամբ: Եվ որքան էլ ամեն մի բացահայտում լուսաբանում է մի շարք անհայտներ, սակայն հաճախ նույնքան էլ կարող են մթագնել այլերը: Զի, «Եթե կշռաքարդ սխալ է, որքան ուզում ես ճիշտ  չափիր… »: Իսկ եթե ճիշտ ճանապարհի վրա եք, ապա զարմանալու հարկ չկա, երբ այլոց բացահայտումները առավելաբար նպաստելու են ձեր ճշմարտությանը և խոստանալու են այլ լուսաբանումներ, վավերացումներ ու փաստագրումներ:
  Այս է նաև տվյալ պարագան, որը գալիս է հավելվելու հրապարակված թե դեռ անտիպ մեր հետազոտություններին և ամրագրելու հայագիտական ու իմաստասիրական մեր տեսությունները, բայց  անուղղակիորեն ու հակադարձորեն նպաստելով անսպասելի հայտնություններին:
                                  2. 2a.    
                                 3.  4.
                                    
Նկ.2 և 2a:Կատնան և նրան հարող ճանապարհները: Այս ցուցադրումը կարևոր է այլ
                                  հետազոտությունների հետ փոխառնչության առումով, ինչն էլ
հիմնականում անտեսվում է:
                                   Նկ.3: Կատնայի ընդհանուր տեսքը:   Նկ. 4: Horites-քոռեցիք-հուրրիները Պաղեստինում:
                        
      
-------------------------------------------------------------------------------------------------------------------
     Կատնան
գտնվում է այժմյան Սիրիայում, Դամասկոսից   200 կմ հյուսիս (Նկ.1, սկզբնանկար), արդի Թել Միշրիֆե կոչված հնավայրում և թվագրվում է -2-րդ հզ (իմա և այսուհետ` Ք.ա.)Այդժամ այն իբր եղել է սեմ. ամորիտների տարածք, բայց իրապես գտնվել խուռի-միտանական ազդեցության տակ, և առևտրական կարևորագույն ճանապարհների խաչմերուկում ( ներառյալ Մետաքսի  ճանապարհին…),  ինչով էլ պայմանավորվել են նրա թե’ ակնառու հարստությունը,
թե’ հզորությունը, թե’ մշակույթը և թե’ կործանումը   -1340 թ.:

     Կատնան բնակեցված է եղել դեռևս նեոլիթից, իսկ Կատնա քաղաքի և թագավորության  հիմնադրումը նախապես ենթադրվում էր   -15-րդ դ.:  Սակայն նոր պեղումները, արտեֆակտերն ու այլ աղբյուրներ Կատնայի հիմադրումը վկայում են  -2-րդ հզ սկզբներից: Երկրորդ վրիպումը Կատնայի բնակչությունը ամորիտների հետ առնչելն է (այդ մասին իր տեղում), իսկ երրորդը` Կատնայի տարածքը Սիրիա բնորոշելը: Զի, այդժամ Սիրիան գոյություն չուներ: Սիրիա-Սուրիա  անվանումը Հուրիա երկրանվան ածանցումն է ( h>ս լծորդմամբ, ինչպես պարս. ահուր>սանս. ասուր, կամ հայ. հինգ>ֆրանս. cinq , հայ. սիրտ, հբգեմ. hërza, ռուս. сердце, ևն), այսօր սեմ. Շամ-Արև փոխակերպմամբ: Այսինքն, Կատնայի այդժամյա բնակիչները ենթադրվում են լինել հիմնականում արևապաշտ-կրակապաշտ հուրրի-խուռիներ: Նրանք horites-քոռեցիք անվամբ (եգիպտ. Hôr)  հիշատակվում են Աստվածաշնչում և բնակվել են նաև Պաղեստինում (Նկ. 4, հրեական աղբյուրներից):  Սիրիա երկրանունը արդեն ինքնին հուշում է, որ այն խուռի-միտանական ժառանգություն է:
 
 
 Որպես նեոլիթյան հնավայր, Կատնան արդեն ենթադրում է ոչ ամորիտյան բնակչություն ( նրանք հարավից Հյուս. Միջագետքում հայտնվել են -3-րդ հզ կեսերին, և սկզբնապես ներկայացվել որպես վայրի ցեղեր), նախամշակութային այլ ավանդույթներ և աղերսներ տեղաբնիկների ու հարևան ժողովուրդների հետ: Ինչպես ակնարկվեց վերևում, այս  լուսաբանումները ի սկզբանե մեզ կարող են դնել բուն իրողության ելակետին և ուղղորդել հետևելու պատմական իրադարձությունների զարգացման ծիրը:
 

    Կատնա հնավայրը զբաղեցնում է  110 hեկտար (1 կմ²), պարսպապատ, քաղաքային 4 դարպասներով տարածք, կառուցված 20մ բարձրությամբ արհեստական բլրի վրա (Նկ.3): 
Քաղաքի միջնամասը ներկայացնում է Կատնայի քաղաքական ու հավատամքային կենտրոնը, որտեղ էլ գտնվում են արքայական պալատը և գլխավոր տաճարը, նվիրված  «Կատնայի դիցուհի» Նին-Էգալ-ին (բառ. Նին- տիրուհի, գալ-մեծ Է… ): Այս արդեն խոսում է մայրիշխանական արձագանքների մասին, իմա`նեոլիթյան ավանդույթների, իսկ  Է-ն` վաղնջագույն Այ-Այա նախամոր…(այդ մասին իր տեղում): Արքայական պալատը շրջապատված է  արքունի  1400մ² բնակավայրով, այլուր գտնվել են նաև արհեստագործական թաղամաս, բնակարանային տարածք և գերեզմանատուն, որոնք հուշում են հասարակական կուռ կառուցվածքի, պեղածոները` զարգացած արհեստագործության (մետաղագործություն, մանածագործություն, գորգ, խեցագործություն, զինեգործություն, առատ զարդեղեն, ոսկի, արծաթ, բրոնզ), սեպագիր կավե սալիկները` հարուստ տնտեսության և աշխույժ առևտրի, արտերկրյա արտեֆակտերը` դիվանագիտական և մշակութային փոխհարաբերությունների մասին, հատկապես Եգիպտոսի, Միջերկրական և Էգեյան կղզիների, և Միջագետքի  հետ: Մեկ խոսքով, ունենք միջին բրոնզեդարյա զարգացած քաղաքակրթություն, որը ոչ մի դեպքում սեմական չէ: Հնագետների ուշադրությունը գրավել են արքայական պալատի ավերակները, որոնց նկուղում բացահայտվել է արքայական դամբարանը:
   Այն բարեբախտաբար խուսափել է գերեզմանագողերի թալանից, այդու հանդիսանալով «ինֆորմացիոն հանք», լուսաբանելու համար Կատնայի մշակույթը, էթնիկական պատկանելությունն ու ավանդույթները, փոխառնչությունները հարևան երկրների հետ և շատ այլ արժեքավոր տվյալներ: Ուստի, մենք նախ ջանանք ներկայացնել առաձին պարագաներ, ապա ըստ այդմ ամբողջացնելով պատմական համայնապատկերը:
                      5a. b.
                                        c. d.

Նկ. 5: a). Արքայական պալատի կենտրոնական սրահը, գմբեթակերպ ծածկը պահող 4 մույթերով ( հայկ. հազարաշենի մեկ տարբերակը) և կենտ. սրբազան «թոնդիրով», ինչն այստեղ ևս կրակապաշտության ակնառու ապացույց է (վերակազմություն): Այդպիսինն էին նաև հավատամքային գործառույթ ունեցող հայկ. բոլոր գլխատները, արեգակնային Միհր աստծոն նվիրված Գառնիի տաճարը, բայց նաև -13/12-րդ դդ Էգեյան «ծովի ժողովուրդների» Պաղեստին ներմուծած ավանդույթը, ինչը սեմական միջավայրում չպահպանվեց:  b).«Վազող պարույրները» պալատական հարդարանքներում, հար և նման կրետե-միկենյան զարդանախշերին, որը որպես «անվախճան» գաղափարագիր անչափ տարածված էր նաև հայկական և  կովկասյան ավանդույթներում, իսկ ճարտարապետության մեջ` որպես խոյակներ  (որպեսզի «տան ծածկը կայուն մնա»):  c). «Վազող պարույրներով» խեցեղեն (Լոռի-Բերդ, -2-րդ հզ):  d). Պարկավոր-բեռնակիր  ձիու կավե արձանիկ (Կատնա,  -1600 թ.):   
 
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

    w  Խոսուն առաջին տվյալները ճարտարապետական և քաղաքաշինական են, հատուկ այդժամյա տարբեր ավանդույթներին, այդուհանդերձ էթնիկական ու հավատամքային որոշակի պատկանելությամբ (Նկ. 5a): Եվ եթե գեղագիտական ճաշակը կրում է կրետե-միկենյան նրբագեղության դրոշմը (Նկ. 5b-c ), ապա պալատաշինական սկզբունքները արտացոլվել են միջագետքային Մարի քաղաքում, որի հետ Կատնան ուներ խնամիական կապեր և որտեղ հարս գնացած Կատնայի արքայադուստր Դամ-Հուրասիմը (բացահայտորեն հուրրի-խուռ. անձնանուն)  իր նամակներից մեկում բողոքում է իրեն անվայել միջավայրից:
      Էգեյան մշակույթի հետ փոխադարձ կապերի մեկ այլ վկայություն է Կատնայում պեղված ձիու կավե արձանիկը (Նկ. 5d): Ըստ հնագետ Ջ.Պենդլբերիի, Կրետե կղզում մինչև -2-րդ հզ կեսը բացակայում է ձին, իսկ պեղածո կնիքներից մեկի վրա պատկերված են նավով տեղափոխվող ձիեր ( Т.Гамкрелидзе-В.Иванов, «Индоевропейский язык и индевропейцы», հակիրճ`-ИЯИ, էջ 551):  Անշուշտ, այդ դեռ Կատնայի միջնորդության վկայությունը չէ, սակայն կապը ըստ մարգարե Եզեկիելի լիբանանյան Տիր-Տյուրոս ծովափնյա քաղաքի վաճառանոցը ձիերով ու ջորինեով լցնող «Թորգոմյան տան» հետ` հաստա’տ: Ի վերջո -2-րդ հզ խուռի-Միտանին հայտնի էր ձիավարժությամբ, անգամ խեթերն էին մարզվում միտանական ձեռնարկներով, ընտելացած ձիու հնագույն ոսկերոտիք հայտնաբերվել են  - 4-րդ հզ վերագրվող Դեմիրջի Հույուք, Յարիկ-կայա և Նորշուն-թեփե հնավայրերում (ИЯИ, էջ 559, տես նաև ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 345-365), իսկ -17-րդ դ. հիքսոսները ձի և մարտակառքերով ծնկի բերեցին հզոր Եգիպտոսը և հիմնվեցին այստեղ մինչ -1570/50 թթ: Նրանք հիմնականում խուռիներ էին, իսկ Կատնան գտնվում էր հենց այդ` բայց նաև լիբանանյան Տիր-Տյուրոս քաղաքի ճանապարհին…

  6a. b. c. d.
                 e. f.   g. h.

       Նկ. 6: a). Արքայական դամբարանում պեղված մեդալիոն: b).Գունավոր թաս Սամարրայից (Միջագետք, -5-րդ հզ):
                  c). Եգիպտական կնքադրոշմ:  d).Պատանու « դոլիկոսեֆալ»  գանգ արքայական դամբարանից:
    e). «Դոլիկոսեֆալ»  գանգով եգիպտ. դիցուհու կիսանդրի:  f).Նեֆերտիտին իր դստրերի հետ (հատված, հարթաքանդակ,
       
-14-րդ դ.) : g-h). Եգիպտ. գանգերի տոմոգրաֆիան, ձախից (g)` Արքաների հովտի KV 55 դամբարանից, աջից (h)`
                                  KV 35-ից  Թութանհամոնի «դոլիկոսեֆալ»  գանգը ( Թեբե,
-14
-րդ դ.) …
                   
----------------------------------------------------------------------------------------------------------------                  

   w  Եվ հիրավի, Կատնայում եգիպտական ներկայությունը անպակաս է: Փաստերից մեկը արքա. դամբարանում հայտնաբերված ալեբաստրե սափորն է, Ամենեմհաթ III փարավոնի անվան մակագրությամբ ( ըստ ոմանց`-1818-1770 թթ): Նա եղել է Միջին թագավորության վերջին փարավոններից մեկը, Ay I-ին փարավոնից (-1704-1690 թթ) և ճիշտ հիքսոսների արշավանքից առաջ, ինչը խոսում է մինչ այդ առևտրական, դիվանագիտական և հավանաբար արդեն ազգակցական կապերի մասին, քանզի այս սափորը հայտնվել է անձնական սրբատեղում: Եգիպտ. այլ մեկ վկայությունը նույն դամբարանից պեղված, դիցական իմաստաբանությամբ ոսկե մեդալիոնն է (Նկ. 6a): Այն ներկայացնում է «քառաթեև» աշխարհը, արեգակնային անկհ-խաչի աջ ու ձախ կողմերում զույգ գրիֆոնների 4 կրկնությամբ, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 կողմերը, միջուկում` տիեզերքի կենտրոնը:  Սկզբունք, որը դրված է Կատնայի  քաղաքաշինության և պալատական սրահի հիմքում (4 դարպասներ և 4 սյուներ, Նկ. 5a ) և  առնչվում է 4  սրբազան թվի  հետ (4 վեդաներ, «Սասնա Ծռերի» 4 ճյուղեր, 4 ավետարաններ, արեգակնային աստվածների 4 ձիեր, 4 հողմեր, տարվա 4 եղանակներ ևն):  Եվ որքան էլ անկհ-խաչը թվում է եգիպտական, մեդալիոնի իմաստաբանությունը տեղական է, համահունչ նման շատ տիպաբանությունների հետ, ինչպես օրինակ գունավոր խեցեղենը Սամարրայից (Նկ. 6b): Այն ևս ներկայացնում է աշխարհի պատկերը, բայց նաև տարվա եղանակները, ի դեմս 4 թռչունների և 12 ձուկ-ամիսների: Սակայն այստեղ երկնային կենտրոնը խորհրդանշված է քառաթև սվաստիկայով, որն ինքնին իմաստավորում է արեգակնային պտտվող խաչը 4 հողմերի զուգորդմամբ ( բաբելական Մարդուկը ևս 4 հողմերի զորությամբ հաղթեց  վիշապամայր Թիամատին… ):  Այս բոլորը խոսում են Առաջավոր Ասիայում ձևավորված և տիրապետող տիեզերաբանական կուռ պատկերացումների մասին, որոնց մեկ արձագանքն է եգիպտական դիցարանն ու մշակույթը, և ոչ ընդհակառակը !!!
    Փոխադարձ կապերի այլ մեկ վկայություն է Կատնայում պեղված եգիպտ. կնքադրոշմը (Նկ. 6c): Եգիպտ. աստվածների հետ գտնում ենք նույնպես համատարած երկինք-երկիր խորհրդանիշը, որը այդպես էլ պահպանվեց հայկ. գաղափարագրերում,
որպես
-երկինք, -երկիր, կամ : Բացի մշակութային  փոխազդեցություններից, այդ նաև առևտրական փոխհարաբերությունների վկայություն է, զի նման կնիքներով դրոշմվում էր անձնական ապրանքանին:
 
    
Սակայն, առավել խորհրդավորը արքունական դամբարանում հայտնաբերված, վստահաբար  արքայական ընտանիքի անդամ, պատանու «դոլիկոսեֆալատիպ»  գանգն է: «Դոլիկոսեֆալատիպ», զի բացի մարդաբանական որակումից այն նաև պատոլոգիական հետևանք է (Marfan-ի կամ  Froehlich-ի սինդրոմ ?), երբ նույն դինաստիայում արյունախառնությունը տևում է սերունդներ ( որտեղից «օխտը պորտի» անհրաժեշտության ավանդույթը ):  Բայց առավել արտառոցը այս չէ` այլ այն, որ գենետիկական նույն հիվանդությամբ տառապում էր եգիպտ. Էխնատոնի ողջ ընտանիքը ( -1355/53-1338/37 թթ), սկսյալ Նեֆերտիտիից, անցնելով նրանց վեց դուստրերը (Նկ. 6f-g), մինչև Էխնատոն-Կիյա զուգահեռ զույգի զավակ, հանրահայտ Թութանհամոնը և մերձակից այլք (Նկ. 6g-h): Անշուշտ, նման հիվանդությամբ կարող էին տառապել նաև եգիպտական դինաստիաները, սակայն ոչ  այդքան նեղ շրջանակում ու ողջ «ընտանյոք հանդերձ»: Այն աստիճան, որ Էխնատոնը իր դիցա-մշակութային բուռն հեղափոխությամբ ստեղծեց նաև «արմանյա» բնորոշվող արվեստաբանական ոճը (Նկ. 6e, բայց ինչո՞ւ հենց «արմանյա», արդյոք Էլ-Ամառնա տեղանունի
՞ց… ), մի տեսակ կանոնարկելով «ընտանեկան արատները» և այն ներկայացնելով որպես արքայական առանձնահատկություն:

  
Սակայն այլևս հաստատված է, որ թե’ Նեֆերտիտին («Գեղեցկուհին եկավ», իսկ բուն անվանումը` Գիլու Հեպա…)  և թե’ Կիյան ( բուն անվանումը` Տադու Հեպա, Տադու=խուռի-միտանական մայրաքաղաքներից մեկը, տե’ս այստեղ
«Ա~յ-ա~յ-ա~յ, ա~խ այս ԱՅ-ԱՅԱՆ» ակնարկը)
  խուռի-միտանական Տուշրատտայի արքայադստրերն էին: Ուստի հիմքեր կան ենթադրելու, որ խուռի-միտանական արքունիքում պատոլոգիական «դոլիկոսեֆալատիպը» ժառանգական էր, որտեղից էլ հավատամքային հեղափոխության հետ փոխանցվել էր Եգիպտոս, հատկապես Էխնատոնի շրջանակ: Առավել ևս, որ ի փոխարեն եգիպտական դիցարանի, արեգակնային Ատոն սկավառակի պաշտամունքը Եգիպտոսում չարմատավորվեց և կործանվեց Էխնատոնի հետ, իսկ արքայաժառանգ Թութանհամոնին (ենթադրվում է սպանված վաղ հասակում) փոխարինեց օտարերկրյա, տարեց ավագ պալատական, բանակի և մասնավորապես հեծալազորի գլխավոր հրամանատար այլ մեկ Ay (ոմանք նրան նույնացնում են Ay I-ի հետ,  այլք համարում Էխնատոնի հոգևոր հայրը, և իսկ Tya կնոջը` իբր Նեֆերտիտիի ստնտուն, հավանաբար խուռի -Միտանիից): Եվ երիցս առավել, որ խեթերի արշավանքից և կործանումից առաջ Կատնայի արքան դիմում է Էխնատոնի օգնությանը: Էլ-Ամառնայի սեպագիր սալիկների վկայությամբ, Էխնատոնը և ընդհանրապես Եգիպտոսը նման հայցեր ստացել են խուռի-Միտանիի տարբեր նահանգներից: Հանգամանք, որը նախ խոսում է Եգիպտոսի հետ ոչ միայն Կատնայի, այլև` ողջ խուռի-Միտանիի ամուր կապերի մասին: Երկրորդ, որ Կատնան ոչ թե պարզապես խուռի-Միտանիի ազդեցության թե վասալության տակ էր, այլև նրա ինքնավար մեկ նահանգը: Եվ երրորդ, որ Կատնան արմատապես խուռիական էր: Այս ամենը հղի են հեղափոխական հետևանքներով, ինչին կանդրադառնանք ամփոփման մեջ:

   w Խոսվեց սեպագիր մեծաքանակ սալիկների մասին, ինչն ինքնին քաղաքակրթական չափանիշ է: Դրանց մի մասը

աքքադերեն են, որն այդժամ Առաջավոր Ասիայում ուներ համարյա «միջազգային», ավելի ստույգ` միջպետական լեզվի կարգավիճակ (մինչ այդ առաջնային էր շումերերենը, որը երկար մնաց որպես այդժամյա «լատիներեն»):  Կատնական
սեպագրերի մյուս մասը հեշտությամբ չէր տրվում վերծանման: Գերմ. բանասեր Թ. Ռիչտերին այն ի վերջո հաջողվեց և պարզվեց, որ դրանք խուռիերեն են, ինչը հնարավոր էր ենթադրել: Մի լեզու, որով մեզ հասել են բավականին հարուստ գրականություն ու նաև թարգմանություններ այլ մշակույթներից, ինչը թե’ լեզվի գործածական կարևորության և  թե’ քաղաքակրթական արժեքի ևս մեկ վկայություն է:  Խուռիերենը չի համարվում ո’չ սեմական, ո’չ հնդեվրոպական լեզու, բայց  օգտագործվել է միտանական արիերենին զուգահեռ, ինչպես նաև Խեթիայում, բարբառային մեկ տարբերակը` ա/ու/րարտական հարստությունում: Ոմանք այն փորձել են առնչել կովկասյան լեզուների հետ, այլք` հայերենի, իսկ խուռիները համարվում են հայ ժողովրդի բաղադրիչներից մեկը, -3-րդ հզ վկայված Հայկ. լեռնաշխարհում և ողջ Առաջավոր Ասիայում, մինչև իսկ Պաղեստինում  (Նկ. 4):
     Վերոշարադրյալից արդեն կարելի է մակաբերել, որ Կատնան բնիկ խուռիական թագավորություն էր, նույնիսկ եթե տարածաշրջանում եղել են ամորիտներ և տարաբնույթ այլ ցեղեր: Իսկ այս հանգամանքը մեզ հիմք է տալիս հաջորդ դիտարկումները տանել փոքր-ինչ որոշակի ուղղվածությամբ, ջանալով ամրագրել այս կարևոր դրույթը և աղերսներ փնտրել էթնիկական այլ մշակույթների հետ:

                7a. b.  c.
                  d.  e. f.
          Նկ. 7: a). Սեպագիր կավե սալիկներ Կատնայից: b). Կատնայի արքայական դամբարանի մուտքի մոտ հայտնաբերված
        բազալտե 
1մ երկու արձաններից մեկը: Ենթադրվում են լինել դամբարանն հսկող նախնի թագավորներ, ինչը կվկայեր
         նախնյաց պաշտամունքի այդքան տարածված ավանդույթը:  c). Ուշագրավ գլխանոցով աստծո բրոնզե արձանիկ,
                              նույն դիրքով և հանդերձանքով` ինչ նախնի արքաները (Կատնա,
-1600թ.):

               
d). Նույն գլխանոցով, պտղաբերության Բաու դիցուհու բարձրաքանդակը (Լագաշ, Շումեր, -22 –րդ դ.): 
                     
e). Նույն
գլխանոցով ջրային աստվածություն, ձկնավոր ծիսավազանից (Աշշուր, -8/7-րդ դդ): 
        
f). Ողջ Առաջավոր Ասիայում համատարած, տիեզերածովի, իմաստության և քաղաքակրթությունների ձկնակերպ
                                          աստված Էա-Հայան (ձախ կողում) և նրա երկդեմ Իսիմուդ դեսպանը (աջից )`
                      համանման գլխանոցներով… (շումեր.- աքքադ. ժամանակների կնքադրոշմ,
-3-րդ հզ  2-րդ կես):

              
--------------------------------------------------------------------------------------------------------------------------

  w Տարբեր  տվյալների համադրմամբ փորձ է արվել վերականգնել Կատնայի շատ մոտավոր
արքայացանկն ու ռազմա-քաղաքական իրադարձությունները: Ահա մեկ-երկու ակնարկ:
   
Առաջինը հիշատակվում է իբր ամովրիտ Ishi-Addu արքան ( -1790 թ.), նրան հաջորդում է Amut-pi-el-ը, որն իր Beltum

դստերը կնության էր տվել Մարիի Yasmah-Adad արքային (մյուս դուստրը` Dam-hurasim, ըստ այլ աղբյուրների նրանք Իշի-Ադդուի դստրերն են,   - 1770 թ.),  ապա Idanda կամ Idadda` խուռի-Միտանիին հարակից Կատնայի տիրակալը նրա կործանման ժամանակ, ( -1400թ.): Այնուհետ Կատնան հայտնվում է մեկ հիթիթների, մեկ` Եգիպտոսի ենթակայության
տակ, Իդադդային հաջորդում է ոմն  Taku ( -1400 թ.), ապա Akizzi (-1350թ., խուռ. Հազզի դիցալեռ ?: Հմմտ. Հայասա-
Ազզի), իսկ Միտանիի, ապա նաև Խեթիայի կործանմամբ, Ասորեստանի հզորացմամբ և «ծովի  ժողովուրդների» գաղթով
-1200թ. Կատնան դադարում է գոյություն ունենալ որպես տերություն:  Տվյալների սակավության, հաճախ հակասությունների
պատճառով այս բոլորը հարկ է ընդունել որոշ պայմանականությամբ:
       Այդուհանդերձ, այսքանից էլ կարելի է որոշ նշմարներ քաղել:
  

 
   - Եթե նույնիսկ Իշի-Ադդուն ամորիտ է, ապա նրա արքայանունը բնավ սեմական չէ: Իշի-ն դիցանուն է, կապված ձիու
պաշտամունքի և
խեթ. Išuva-Իշուվա, ասսուր. Isua,  հայկ. Իշայր, Միւս Իշայր և Իշոց տեղանունների հետ (Ծոփք, Չորրորդ Հայք, նախկին խուռի-միտանական տարածք):  Այսինքն այն երկրամասի, որտեղ ինչպես նշվեց վերևում, հայտնաբերվել են ընտելացված ձիերի հնագույն ոսկերոտիք -4-րդ հզ վերագրվող  Դեմիրջի Հույուք, Յարիկ-կայա և Նորշուն-թեփե հնավայրերում, իսկ  խուռ. ešši, iššiјa-էշ, իշուկ, արիական միտաներեն` aššu (a)-ձի, Արամոյի բարբառ. ըշվա-ձի (նույն տարածքում, տե'ս  «Հայոց ծագումնաբանության խնդրականը, լրացում»), ճիշտ ինչպես սանս. ašva-ձի  և Աշվին երկվորյակ ձիավորների պարագաներում: Այսինքն, տեղանունը, կենդանանունն ու արքայանունը ունեն նույն` բնիկ հնդեվրոպական հիմք, առավել ևս նկատի առնելով տեղաբնիկների կեցական առնչությունը էշ-ձիու և նրա պաշտամունքի հետ: Նույնը նաև Իշի-Ադդու արքայանվան երկրորդ` Ադդու բաղադրիչի վերաբերյալ, որը ցայսօր ընդունվել է որպես Ադդու-Ադադ սեմական դիցանուն (շում. Իշկուր,  հմմտ. ANŠE.KUR.RA –ձի, բառացի` «լեռնային էշ»…), և  ներկայանում է որպես քամու, փոթորկի
և ամպրոպի աստված` «երկնային տեր» մականվամբ (ձին և քամին դիցականորեն փոխառնչվում են):  
  
Մինչդեռ
ատտա եզրը նույնպես բնիկ հնդեվրոպական է ու համատարած, նշանակելով և’ տատ, և’ պապ (մայր կամ հայր, հմմտ. ռուս. дед-պապ, тётя-հորքուր, վրաց. deda-մայր)
և հայտնվում է բազում սրբազան անվանումներում, ինչպես Արատտա (երկրանուն, Ար-մայր կամ հայր, նախնյաց պաշտամունքում` բնականաբար տեր), Նինատտա-խուռ. դիցուհի, Տուշրատտա, Վասաշատտա (միտանական արքայանուններ), և հենց Իդադդա-Իդանդա, որն աղերս է ակնկալում նաև Indar-Indara հետագա Ինդրա դիցանվան հետ ( Հայկ. լեռնաշխարհում Այա տեղանվան հետ Իդա դիցալեռ է  հիշատակվում ասորես. աղբյուրներում ):  Այն հիշատակվում  -14-րդ դ., խեթ. Suppilulima I-ի և միտան. Mattiawaza արքաների միջև կնքված պայմանագրում, հետագայում հնդարիական համարվող աստվածներ Mitrasil, Arunasil, Indar ( Indara ) և Nasattyanna զույգ ձիավորների վկայակոչմամբ (վեդա. արևային Աշվինները, իսկ հայ. նիս-քամի, խեթ. Նես քաղաքանուն, և «նիսեյան ձիեր»):

    Մեկ խոսքով, Կատնայի արքայանունները սեմական չեն, նույնը խուռիտ Dam-hurasim անձնանունը, որը հայերենում մնացել է հուրի-փերի  բնորոշմամբ ( հմմտ. «Գեղեցկուհին եկավ»-Նեֆերտիտիի մականունը, արաբ. hur-huriyya-սևաչյա գեղեցկուհի…), իսկ հուրրի-խուռի ցեղանունից` հուր-կրակը, եգիպտ. Հոր արեգակնային արծվաստվածը, պարս. Հուր, օսեթ. Xor-արեգակ, ռուս. Xoрс-արևի աստված, լատ. uro-այրել, խուռ. hurru-առավոտ, և անգամ եբր. ūr-հուր և լույս, բայց նաև հուրեան-հրեա ցեղանունը հուրրի-խուռիների նմանեցմամբ: Զի, Աբրահամի հայր լուսնապաշտ Թարան հաստատվեց խուռի-միտանական Հարրան  քաղաքում, որտեղ ինքը հարեց Վահ-Եհովահ-Ահիահ կրակա-հրաբխային աստծո պաշտամունքին, գժտվեց ցեղակիցների հետ և իջավ Պաղեստին (Նկ. 12 ):

    Ինչ վերաբերում է Կատնա քաղաքանվանը, ապա այն բացահայտ աղերս է հայցում խուռ. kate-ցորեն եզրի հետ ( հմմտ. խեթ. Kait-ցորենի դիցուհի, հնխ. *Hat’-հատ, հատիկ, սերմ, կուտ, հատտ=խեթ-ցեղանուն, այ-հայ` նույնպես):  Սովորաբար մայր դիցուհիները ներկայացվում էին ցորենի հասկը ձեռքերին, ինչը մնացել է աղթարքի Կույս կենդանակերպում…

   Մնաց ավելացնել, որ «Կատնայի դիցուհի» Նին-Էգալը (բառ. «Մեծ Է-տան տիրուհի) հավակնում է լինել լուսնային և բուսական աստվածուհի (Նկ. 8a? ), շում.-աքքադ. Սուեն-Նաննա լուսնաստծո Նինգալ կնոջ զուգահեռը և  Այա-Էյա  հնագույն նախամոր մայրիշխանական մեկ շառավիղը, իսկ հայրիշխանության շրջանում` խուռիական դիցարանում և ողջ Առաջավոր Ասիայում համատարած, տիեզերածովի, իմաստության և քաղաքակրթությունների Էա-Հայա  ձկնակերպ աստծո իգական զուգահեռը: Ամենայն հավանականությամբ հենց նրա կամ նրա զուգահեռի բրոնզե արձանիկն է հայտնաբերված Կատնայում (Նկ. 7c): Համանման գլխանոց էին կրում  արարչական համարյա բոլոր աստվածներն ու պտղաբերության դիցուհիները Միջագետքում ( լուսնային մահիկներ եղջույրների զուգորդմամբ, ինչպես Եգիպտոսում… ):  Առավել ևս, որ Այա էին կոչվում խուռ. Շիմագե և աքքադ. Շամաշ արևաստվածների կանայք, իսկ Ai-ը որպես լուսին և ամիս մնացել է անգամ թուրքական լեզուներում, խեթ. Կենաց ծառը կոչվում էր GIŠeya, աստվածաշնչյան Եվայի,  ռուս. ива, ճապ. Այնու-ուռի և Այ-Այա նախամոր  քանի-քանի շառավիղներից մեկը…

   Խուռիական դիցարանին կանդրադառնանք առանձին, իսկ այստեղ այսքանը միայն ասվեց ամրագրելու համար, որ Կատնան իր բնակչությամբ և հիմնադրման օրից ի վեր եղել է խուռիական, իսկ սեմականացումը աստիճաբար կատարվել է հետագա հարյուրամյակների ընթացքում, ինչպես ողջ Միջագետքը: Հանգամանք, որը անտեսում են համարյա բոլոր հետազոտողները, հետադարձորեն աղավաղելով ողջ իրողությունը:

  8a. b. c. d.

    e. f. g. 

       Նկ.8: a). Դիցուհու դիմաքանդակ Կատնայից (Նին-Էգալ ?):). b). Զույգ սագերով դիցուհու զարդեղեն (Կատնա,-16-րդ դ):
          
        c).«Սրբազան սագ»  Լոռ-Բերդ հնավայրի N° 7 դամբարանից (Ստեփանավան, -17/15-րդ դդ):

                                          
    d). Ջրահավքեր Գյոբեկլի թեփե հնավայրից (Ուրֆա, -10/9-րդ հհ ):
                          
e). Սարդիոն-կարմրաքարով ուլունքաշար Կատնայի արքայական դամբարանից :
                                 
                  f ).Նույնը Մեծամորյան դամբարաններից (-3-րդ հզ):  
                              
g). Սարդիոն կարմրաքարով ուլունքներ Կարակումյան դամբարաններից (
-3-2 hh):
                              ------------------------------------------------------------------------------------------------------
 

   w  Որոշ լուսաբանումներ են ապահովում նաև Կատնայում պեղված տարբեր արտեֆակտեր, հավանաբար դիցուհու դիմաքանդակը և երևի նրա զույգ սագերի հետ կրկնօրինակը կանացի զարդեղենի վրա (Նկ.  8a-b ): Սագը և ընդհանդրապես ջրահավքերը դիցա-տիեզերաբանական շատ տարածված ու բազմիմաստ խորհրդանիշեր են, սկսյալ Ք.ա. 10-9-րդ հհ բացառիկ հուշարձան Գյոբեկլի թեփեից (Ուրֆայի մոտակայքում, Նկ. 8d): Նույն իմաստաբանությամբ նրանք չափազանց առատ են նաև հայկ. ժայռապատկերներում, արեգակ- «տեզերական ձվի» զուգորդմամբ: Մասնավորապես սագը աղերսվում է նախնական տիեզերաջրերի, իգական նախասկզբի, սեռականության և պտղաբերության հետ, երբեմն նաև ռազմական արվեստի, ինչպես մի շարք դիցուհիներ: Ուստի, անակնկալ չէ սագերի առկայությունը ո’չ հայկ. ժայռապատկերներում, ո’չ հայարիական հուշարձաններում (Նկ. 8c, տե’ս նաև 9 b,c,d), ո’չ Կատնայի և ոչ էլ «թռչնապաշտ» հնդեվրոպ. «ծովի ժողովուրդների» թե այլ ավանդույթներում (օրինակ. Կիբելա դիցուհու կամ որպես կարապ Ապոլլոնի Լեդա դիցամոր զուգորդմամբ): 

   - Այլ մեկ խոսուն արտեֆկատ է Կատնայի արքայական դամբարանում պեղված սարդիոն կարմրաքարով ուլունքաշարը
(Նկ. 8e): Սարդիոնը հավատամքային քար է
1, այսինքն` հուռութ ( հիշենք Շամիրամի «հուռութն ի ծով» դրվագը Արա Գեղեցիկի առասպելում…), իսկ զարմանալիորեն ճիշտ նման զարդեղեն առատորեն գտնում ենք հայկական դամբարաններում (Նկ. 8f), սակայն նաև Մետաքսի ճանապարհին, Կարակումի պեղածոներում (Նկ. 8g), մինչև արդի չին. Ուրումչիի և զուգահեռ հուշարձանների թոխարական պեղածոներում: Իսկ հնդեվ. թոխարները Հայկ. լեռաշխարհի Արմե-Ուրմե-Ուրումե շրջանից էին2 (Հայկ. Միջագետք, այդ այլ մեկ, խիստ անակնկալ, դեռևս անտիպ հետազոտություն է):  Այսպիսի բազում հանգամանքները ոչ միայն երևակում են մշակութային փոխառնչությունները, այլև ունակ են լուսաբանելու երբեմնի հեռահար հարաբերություններն ու առեղծվածային թվացյալ հայտնաբերումները, ինչը արդեն կարելի էր ենթադրել վերոնշյալ  ճանապարհային ցանցում Կատնայի զբաղեցրած հանգուցային դիրքից:

    1 Սարդիոնը օբսիդային քար է, հասպիսի, ագաթի և այլ թանկարժեք քարերի հետ առատ նաև Հայկ. լեռնաշխարհում և մշակվել է դեռևս բրոնզե դարում: Դրանց վերագրվել են մոգական հատկանիշներ: “Գիլգամեշ պոեմի մի տարբերակում, հերոսըանմահության ծաղկի  որոնումներումլեռներով և գետերով հասնում էքարերի այգի, որտեղ սարդիոնը պտուղներ է բերում, լաջվարդը աճում խիտ տերևներով և որտեղ հանդիպում է ջրհեղեղից փրկված շում.-աքքադ. Նոյ-Ուտնապիշտիմին…: Սարդիոնն ու հասպիսը հիշատակվում են նաև Հովհաննու “Հայտնությունում”:

   2 Ուշագրավ է, որ Հ(Յ)արիմ-Լիմ էր կոչվում Կատնայի մերթ հակառակորդ, մերթ դաշնակից Հալեպի արքան, և ընդհանրապես այդ տարածաշրջանում որոշակի դեր խաղացած Հ(Յ)արիմ-Լիմ I-II-III դինաստիան: Հետաքրքիր է նաև, որ աքքադ. Նարամ Սուենը (
-23-րդ դ.) իր մի շարք արձանագրություններում Armanum-Armani (արքան Riš -Adad /Tešub…),  
հետ անմիջականորեն հիշատակում է Ebla-Ibla քաղաք-պետությունը, որտեղից լուսահոգի Մ. Գավուքչյանը տրամաբանորեն մակաբերում է դրանց աշխարհագրական հարևանությունը: Հանգամանք, որը շատ այլերի պես խոսում է հուրրի-հարրի-արմանի-հայերի մերձակցության մասին:

                                  9a.

                       b. c. d.

           e. f. g.
           Նկ. 9: a). Կատնայի արքայական դամբարանը, պալատական սրահի նկուղում:  b). Ջրային մոտիվներով և սագերի
                         պատկերներով խեցեղեն հայկ. Էլառ-դարանի դամբարաններից  (միջին Բրոնզի շրջան,
-2-րդ հզ): 
           c). « Տիեզերական ձուն» սագի կտուցին, և օձի հետ մարտնչող ջրահավքը հայկ. ժայռապատկերներում (
Գեղամա
                 լեռներ, 
-5-3-րդ հհ):  d). Երկնային հավքի և վիշապօձի հավերժ հակամարտությունը, վասն կենսատու
          արեգակի
ու կյանքի ( քրեղան Շենգավիթ հնավայրից, -3-րդ հզ):  e). «Ոսկե Աջ» Կատնայի արքայական դամբարանից: 
                                                  
f).  «Ոսկե Աջով»  հեղման ծես Կատնայում (վերակազմություն ): 
                                       
g). Քրիստոնեական «Ոսկե Աջը»  (կադր Ս. Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարից): 

                                           -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

   w Դիտարկումների առավել որոշիչ հանգամանքները վերստին գալիս են արքայական դամբարանից: Թերևս այն պարզ պատճառով, որ սրբազան տարածք էր, հանձնված զույգ նախնիների «դռնապահ» հսկողությանը, և գտնվում էր հենց պալատի նկուղում: Հին Արևելքում տարածված մի ավանդույթ, ըստ որի հարազատ հանգուցյալները թաղվում էին հենց կացարանների տակ, վասն նրանց ներկայության ու հովանավորության:
   
Դամբարանում բացահայտվել է երկու քարե սարկոֆագ, կոլեկտիվ թաղման, և ինչը զարմանալի է`
զոհաբերված կենդանիների խառն ոսկերոտիքով, իսկ հարակից սրահներում` առատ խեցեղեն, նվիրաբերված իրեղեն և ուտեստեղենի մնացորդներ: Բիո-տեխնոլոգիական հանգամանալից վերլուծությունները վերականգնել են թաղման ծիսակարգը, զոհաբերված կենդանիների տարատեսակը, ինչպես նաև հոգեհացի ավանդույթ և դրա կերակրատեսակը:
   
Ըստ այդմ, զոհաբերված կենդանիների մեջ է «հոգու ուղեկցորդ» աղավնին, ոսկե «սրբազան աջով» կատարվել է հեղում գինով ու կաթով (Նկ. 9 e-f ), թաղմանը և յուրաքանչյուր նորալուսնին` ներընտանեկան հոգեհաց, իբր հատուկ սիրիական ավանդույթներին, որը կոչվել է kispum:Եվ այստեղ արդեն ունենք անգամ հնագետների համար անսպասելի մի շարք երևույթներ:

      Նախ «սրբազան աջի» վերաբերյալ,  որը տիպիկ հնդեվրոպական ավանդույթ է, առնչվում է աջ պտտվող սվաստիկայի և հավատամքային ու եզրաբանական քանի վերապրուկների հետ, ինչպես առ-աջ (նաև` ուղիղ իմաստով), հաջող-աջողություն, աջակցություն, (այլորեն` «ձեռք տալ», օգնել), «աջը համբուրել»,  «Աստծո աջ», և այլն: Եվ որքան էլ այն փոխառությամբ ընդունված էր միջագետքային մի շարք մշակույթներում, սակայն հենց որպես «Աստծո ոսկե ձեռք» անցավ ու մնաց քիրստոնեության մեջ (Նկ. 9g ): Հաջորդ, իբր զուտ սիրիական ավանդույթը հանգուցյալների ներկայությամբ հոգեհացն է
և դրա կրկնությունը յուրաքանչյուր նորալուսնին: Զի այն ենթադրում էր նաև հոգիների վերանորոգում և որպես լուսնապաշտության վերապրուկ առնչվում «լուսնահմա» կոչվող արարությունների հետ (տարածված նաև հին Հայաստանում, փոխառությամբ և «Այ-պաքար»-լուսանդետ բնորոշմամբ թուրքալեզու ժողովուրդների մեջ): Փոքր-ինչ այլորեն այն նույնպես վերապրել է ի դեմս ավանդական «յոթի» (քառորդ լուսին), քառսունքի, տարելիցի և մեռելոցի, ինչպես նաև հոգեհացը ժողովրդական
քելեխ բնորոշմամբ: Ստուգաբանությունն անհայտ է, սակայն արաբ.  
kispum
եզրի հետ աղերսը` ակնհայտ: Ավանդույթների հետ ընդհանրության հանգամանքով այդ ավելի քան բնական է, փոխառության դեպքում` առավել ևս:

  w Այսքանի հետ առավել անակնկալ և խոսուն փաստը, ըստ մանրակրկիտ ուսումնասիրության ու վերականգնման,
Կատնայի սարկոֆագներից մեկում աջ կողի վրա պառկած կնոջ աճյունն է (Նկ.10a), ինչը մնում է տիպիկ արիական ավանդույթ: Ճիշտ ինչպես Մեծամորյան, Էլառ-դարանի ու շատ այլ դամբարաններում (Նկ.10b), բայց նաև հեռավոր… Կարակումյան կամ «օազիսային » կոչված քաղաքակրթության մեջ, կծկված, աջ կողի վրա և մեծամասամբ գլխով դեպի հյուսիս դիրքորոշմամբ (Նկ.10c): Կծկված` հասկանալի է, ենթադրում էր նիրհի  վիճակ, աջ կողի վրա` որպես «հաջող ճամփորդություն»` ինչպես աջող-հաջողություն ակնկալող դեպի աջ պտտվող սվաստիկան, իսկ դեպի հյուսիս` զի հյուսիսը դիտվում էր որպես անդրաշխարհ, դեպի ուր մայր էր մտնում Արեգակը և դուրս գալիս առավոտյան արևելքից: Այստեղ ևս անդրաշխարհային օգտագործման ակնկալիքով,  հանգուցյալների հետ դնում էին ուտեստեղեն, կենցաղային, պերճանքի և հավատամքային պիտույքներ:
   10a.
  b.   c.
                     
Նկ. 10: a). Աջ կողի վրա թաղված կնոջ աճյուն Կատնայի արքայական դամբարանում  (վերակազմություն): 
               
b). Աջ կողի վրա թաղված կմախք Էլառ-դարանի N° 14 դամբարանում (վաղ Բրոնզի շրջան,
-3-2-րդ հհ ):
            
c). Հենց նույն ատրիբուտներով և աջ կողի վրա թաղված կմախք Կարակումի դամբարաններում (-3-2-րդ հh):
            ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

      Այստեղ,  արդեն տարակուսանքներ լինել չեն կարող: Կատնայի հիմնական բնակչությունը, արքունին և մշակույթը ամբողջովին խուռիական են, այն էլ արիական ակնհայտ երանգավորմամբ: Ուստի, մեր այս
առաջին ու թռուցիկ դիտարկումներից արդեն կարող ենք որոշ հետևություններ մակաբերել ու ամրագրել այլերը, վասն
 հետագայում հետազոտական այլ թեմաների հետ շաղկապման և «խաչբառային» համայնապատկերի ամբողջացման:
                                                              (Առաջին մասի ավարտ)

                                                                                
                                                                                         ¡  ¡  ¡

              Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ                                         Մարսել, 17 հուլիսի  2009 թ.