ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
          

                                                                                                                      
      ՀՈՒՌՈՒԹՆ Ի ԾՈ~Վ,
      ՀՈՒՌՈՒԹՆ Ի ԾՈ~Վ...
            Հավասարապես կուրացուցիչ են և' հզոր լույսը, և' հոծ խավարը:
                                  
 
                            





 25.01.1998թ.: Երևանի Մնջախաղային թատրոնի սրահում (Գեղարվեստի ակադեմիա), «ԱՐԻԱԿԱՆՔ»  (Երևան -1997) ազգային գաղափարախոսության շնորհանդեսը: Կենտրոնում, օղակված`  Ա. Հովսեփյանը, «Էության» հիմնադիր միաբան Սուրեն Պետրոսյանի հետ զրուցելիս (ձախից): Հետին պլանում , օղակված` «Էության» համակիր, ՀՀ Կառավարական դպրոցի գիտքարտուղար Վ.Էդիգարյանը (այդ մասին այլ առիթով ):
   





9.03.2002թ.: Հայաստանի Գրողների Տանը  «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի I-ին հատորի շնորհանդեսը: Կենտրոնում, օղակված` նույն Ա. Հովսեփյանը, բացմանը «Էության» օրհներգի ժամանակ:
   Այդ միջոցառմանը իրազեկ ոմանք հաշվել էին 18 ԱԱԾ աշխատակիցներ ( այդ մասին ևս այլ առիթով և առանձին տեսահոլովակով )...
 
                                                
    Վերջերս, գրոց-բրոց մի հայուհի մեզ մեղադրում էր կրկնության մեջ:
«Պլատոնը կրկնվում է արդեն 2500 տարի» մեր կիսակատակին, նա հակադարձեց «նրան կրկնում են այլք, դուք` ձեզ» իմաստակությամբ: Իհարկե, կարելի էր մասամբ համաձայնել, եթե «միանման» թվացյալ օրերն ու տարիները նույնպես չինքնակրկնվեին, Պլատոնը կրկնած չլիներ նախորդների և հատկապես իր ուսուցիչ Սոկրատեսի ավանդը, իսկ ավելի ուշ նրան ու Սոկրատեսին` սերունդներ, բայց միշտ նորովի, լրացումներով և խորացումներով: Այսուհանդերձ, «Էության» գաղափարները կրկնվում են անգամ այսօր: Այդ քանի՞սն են տեղյակ, թե ինչպե՞ս «հանկարծ» արիականացավ ողջ հայությունը, ծագումնաբանությունը, հայագիտությունը, ինքնության և ազգային ինքնագիտակցության խնդրականները դարձան առօրեական, սունկերի պես աճեցին «Էության» սկզբունքով ու նպատակներով գիտահետազոտական կենտրոններ 1 , իսկ մարքսիզմ-լենինիզմի սնանկացումից հետո ազգային գաղափարախոսությունը ևս հանդիսացավ հասարակական պահանջ, ավա~ղ, առայժմ առանց համապատասխան փիլիսոփայական կամ «ազգայնորեն ձևակերպյալ աշխարհայեցողության» հիմքի (Հ. Ասատրյան, տե'ս www.eutyun.org
/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm
): Այդ մասին գրել ենք բազմիցս ( www.eutyun.org/S/E/X/X/X-7.htm , www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm , www.eutyun.org/S/VL/EaAs/EaAs_Reflexion-GenCiv-KD.htm , և այլուր):
    Նման մի օրինակը է ստորև ներկայացող պարագան:                           
   Հեղինակը, ՀՀ պետ. ճարտարագիտական համալսարանի դասախոս Ս.Ս. Հովհաննիսյանն է, մեր հեռավոր ծանոթը, որը «գաղափարախոսական ձեռնարկի» մեկ օրինակ սիրով նվիրել է մեզ: Այն գրախոսել են նույն համալսարանի դոցենտ Էդուարդ Կյուրեղյանը, որի հետ մի քանի ռադիոհաղորդումներ ենք անցկացրել նման թեմաներով, և ՌԴ Հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆ. Արմեն Հովսեփյանը, պարբերաբար ներկա մեր բանախոսություններին (վերևի լուսանկարները): Գրքույկը լույս է տեսել 2002թ., մեր
«ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի I-ին հատորից հետո, և ինչպես «ԱՐԻԱԿԱՆՔ» (Երևան -1997) ազգային գաղափարախոսությանը մեկը մեկին հաջորդած նման հրապարակումներ թե պարզապես հայտեր ( տե'ս վերոնշյալ հղումը), այս մեկը ևս հավակնում է լինել «առաջին անգամ», թեև որպես «ազգային անվտանգության գաղափարախոսությունը», ինչը սկզբունքորեն նույնն է: Եվ այստեղ ևս, չնչին իսկ ակնարկ չկա բանաքաղությունների թե  ներշնչանքի աղբյուրներին: Որպես փաստագրություն ստորև ներկայացնում ենք մի քանի նման գաղափարական կամ թեմատիկ փոխառություններ նշյալ գրքույկից (Երևան -2002, 31 էջ):).
 

    1  Միայն «ԷՈՒԹՅՈՒՆ»  անվամբ ստեղծվել են մի քանի կազմակերպություններ ու կայքեր, ինչպես «Eutiun» գիտահետազոտական հաստատությունը ( http://www.iatp.am/hayknet/euti-e.htm )  «Eutyun»  կայքը ( http://eutyun.com )  կամ հենց  «ԷՈՒԹՅՈՒՆ» ԱԻՏ-ի յուրացման փորձով ու նրա առինքնված մի ողորմելի սանի տնօրինությամբ համանուն իբր գիտա-մշակութայնի կենտրոնը ( www.eutyun.org/S/E/ZT/ZT_080122_  VoxbAprKochMer.htm ): Ժամանակին, լրատվամիջոցներով  այդ մասին ահազանգելուց հետո կենտրոնը փակվեց, սակայն վերջերս նույն ողորմելին «Երևան» հեռուստատեսությամբ ներկայացրել է իբր գոյություն ուենցող կենտրոնի տնօրեն և խոսել ո'չ ավել, ո'չ պակաս էիզմից...
   Այս բոլորը մտնում են «ԷՈՒԹՅԱՆ» գաղափարներն ու վաստակը քաղաքականորեն շահարկելու ռազմավարության մեջ: Ուստի, այստեղ ևս չպետք է զարմանալ, որ չի տրվում «ԷՈՒԹՅԱՆ»  անունը, թեև հեղինակը անձնապես իր հարգանքի տուրքն է մատուցել մեզ:
 

 

                    
                                                                                    
   
                                                                     Ձախից շրջագծված` «ԱՐԻԱԿԱՆՔ»-ի բովանդակությունը վասն համեմատական ուղղորդման:  
   Աջից` նշյալ
«գաղափարախոսական ձեռնարկը», էջ 4:
 «Հայաստանում գործող կուսակցությունները, թե առանձին-առանձին և թե միասին վերցրած այդպես էլ չկարողացան հասարակությանը առաջակել մի ամբողջական` ազգի անցյալը, ներկան և ապագան համակողմանիորեն արտացոլող գաղափարախոսություն»... 
   
Անվանեք ինչպես կուզեք, բայց գրված է սև-սպիտակի վրա: Կուսակցությունները` հաստատ, իսկ «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարը 1990 թ. ի վեր իր քսանամյա գործունեության ընթացքում հայ իրականությանն է հանձնել պատմականորեն աննախադեպ համանուն ամբողջ մի այդպիսի ՈԳԵ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ!!! 
 (ուրվագիծը տե'ս www.eutyun.org/S/E/E/E.htm, հաղորդաշար. www.eutyun.org/S/MM/V/E-VGH_8.htm), որի միայն մեկ մասից ներշնչվել ու սնվել է հենց մեր հարգելի հեղինակը, ցավոք առանց հետևողական զարգացումների...


          
                                                                                                                                                                     
                                                                        Էջ 6-7:   Ինքնաճանաչում, ազգային (նոր որակի) ինքնագիտակցություն, հայկական (ազգային) կեցություն, գոյատևման փիլիսոփայություն (միակը` Էություն-էիզմը, «ԷՈՒԹՅՈՒՆ» ԱԻՏ–ի մշակմամբ ), թեմաներ, որոնք բարձրացրել, մշակել ու շրջանառության մեջ է դրել «ԷՈՒԹՅՈՒՆ»-ը ( տե'ս միայն այստեղ. www.eutyun.org/S/X/HZ/HZ_Inqnachanachum%20hay_AleqsandrVarpetyan.htm , www.eutyun.org
/S/E/EHandes/EHNH_06_10.htm ,
www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm ) և որոնք այս «ձեռնարկում» խորագրերի պես միմիայն հիշատակվում են որպես անհրաժեշտ խնդրականներ...  


          
                                                
                                                                                             
       
                                                                       
   Էջ 12 և 19`
ազգային կեցություն, արժեքային համակարգ, և ինչ-որ «ազգային գաղափար»...
, նորից սոսկ թեմատիկ վերնագրեր առանց գոնե ուրվագծման: Վերջինս, ռուսերեն «национальная идея»  ( իմա` աշխարհայացքային սկզբունք) բնորոշման մեխանիկական թարգմանությունն է, որը ռուսները չունեն, իսկ հայերն հնուց ի վեր ժառանգել են «Է-Էություն» հասկացությունը, դիցահամակարգը և միայն հայ առաքելական եկեղեցում վերապրած Հայր աստվածությունը, որի գիտա-փիլիսոփայական վերաճն է հենց Էություն-էիզմ ուսմունքը: Մնացյալը ևս վերցված է մասնավորապես «ԱՐԻԱԿԱՆՔ» ազգային գաղափարախոսությունից, որտեղ առաջին անգամ և հանգամանալից ներկայացված է նաև արժեքային համակարգը ( ստորև էջերը ):
                

 

                                                                                                                                                 

  «ԱՐԻԱԿԱՆՔ», էջ 79-80: Արժեքային համակարգը ըստ բնական, հասարակական և տիեզերական (կամ հոգևոր) արժեքների`  «եռահարկ Տիեզերք», ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ (նոոսֆերա) երկրային և զգայական-բանական-ոգեկան ոլորտներ ներաշխարհային կառույցների համաբանությամբ (տե'ս նաև այստեղ «Արժեք-արժեգին» հոդվածը. www.
eutyun.org/S/E/G-Inchutyun/Arjeq-Arjegin.htm: Հատոր «ԻՆՉՈՒԹՅՈՒՆ», Երևան-2004 ):
                 
                                                                            
                                                                                                                                                                     
                                        «Գաղափարախոսական ձեռնարկը», էջ 22 և 31: Այսպիսով, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ... ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ՀԱՅԱՑՔՆԵՐԻ, ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՎ ՄՇՏԱՆՈՐՈԳ ՀԱՄԱԿԱՐԳ Է... , երբ պետք է լիներ ՈԳԵ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (այսուհանդերձ բացարձակ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ, ավելի ստույգ` պատճենահանում): Այն էլ ոչ թե ընդամենը 31 էջ, այլ առնվազը մոտ 20 հատոր, որից ԷՈԻԹՅՈԻՆԸ իրականացրել է 13 (ընդհանուր մոտ 5000 տպագրական էջ), 4 հատոր պատրաստ են տպագրության, որից 2  հրապարակման ոչ ենթակա, իսկ մի քանիսը մշակման ընթացքում են:

                                                                               
  
 Այդպես, «Էության» գաղափարները ներշնչել են ոչ միայն ինքնակարևորման կարոտ բազում պատեհապաշտներին, աղավաղվելով «պղտոր ջրերում»` այլև  գիտական այրերին, և եղել հայ թե օտար նման կառույցների ուշադրության կենտրոնում, երբ անվանի ընդդիմախոսների թե տգետ չարախոսների համար որակվել են որպես «ոչ գիտական»... Մինչդեռ, մենք ավելի ու ավելի գիտակցում ենք, որ մեզ այդքան պարզ թվացյալ Էություն-էիզմ ուսմունքը իրականում խիստ դժվարամատչելի է փոխառյալ և խճճուն գաղափարներով «կաբելավորված» գլխուղեղներին,
ո±ւր մնաց ինքնագոհ գրոց-բրոցներին: Դե~հ.
 
                                  ԼԵՌԸ ՄԱՆՐԱԴԻՏԱԿՈՒՄ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ,
                                                                      ԷՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԵՌԱԴԻՏԱԿՈՒՄ:


   Այսուհանդերձ մնում է հարցնել, թե ինչո՞ւ են գաղափարակից հեղինակները այդքան խուսափում տալու ներշնչման թե փոխառության աղբյուրները, երբ բանաճանաչ ընթերցողները չնչին իսկ խնդիր չունեն դրանք հայտնաբերելու: Բանագողությունների պարագայում պարզ է, գործում է «Չեն տեսնում` չկա» ջայլամային սկզբունքը: Մասնակի կամ ամբողջական փոխառությունների պարագայում ` թերևս թերարժեքության բարդույթը: Սակայն կա նաև առավել ուշագրավ մեկ տարբերակ «աղ և աղաջրի» համաբանությամբ, ըստ որի աղաջրի մեջ տարրալուծված աղը այլևս աղաջրի սեփական հատկանիշն է:
  80-ական թվականներին, «Էություն» միաբանությանը նախորդած  «ՅԱՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ» ընկերակցության ծրագրում նշվում էր.
  
«Պայծառ գաղափար մը հաղորդեցեք ձեր բարեկամին: Մոռացութեամբ, շուտով ձեզի պիտի վերադարձնէ զայն, որպէս իր սեփականը: Իւրացուցած է արդէն...» ( www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm , էջ 16 ):
    Եվ այդ է եղել նաև «Էության» հոգեբանական ռազմավարությունը: Այս առումով, գերնպատակը աննկատ իրականանում է, հուշիկ ներծծվելով ազգային հանուր գիտակցության և ինքնագիտակցության մեջ: Եվ այդ արմատապես առկա է նաև, մեր հարգելի հեղինակի հատկապես վերջին տողերում.
 
«Ներկայումս աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ... աննախադեպ, հաճախ նաև` անկանխատեսելի փոփոխությունները վկայում են, որ 21-րդ դարում Հայկական Կեցության և Հայկականության Գաղափարի պահպանումը շատ ավելի բարդ է լինելու, քան նախորդ դարերի հաղթահարված բոլոր դժվարությունները միասին վերցրած...»:

 
   Մտահոգություն, որն «ՅԱՐԱՏԵՎՈՒՄ»  խորագրի տակ արտահայտել էինք դեռևս 1979թ. ֆրանսահայ
«ARMENIA» ամսագրի N°45 համարում, որի համար  80-ականներին սփյուռքահայ մտավորականներով նախ հիմնվել էր «ՅԱՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ» ընկերակցությունը, 1990 թ. վերաճել «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի, հայ իրականությունը հեղեղել կենսունակ ու վարակիչ գաղափարներով, արարել «ԷԱԿԱՆՔ» քառհատոր հազարամյակային  նախածրագիրը, և այդ գերխնդրականը ցայսօր ահազանգում ենք ամենատարբեր առիթներով ( www.eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm ):
   Այդ մեկ ընդհանուր, ամբողջական ու հեռանկարային գաղափար-նախածրագիրը անվիճելիորեն ճակատագրական է և անշրջանցելի, ինչն առավել ակնհայտ է արդի ճահճացած, հոգեվարի պես մի կերպ գոյատևող ողջ հայության համար: Ուստի, օրինաչափորեն պարբերաբար արծարծվում տարբեր շրջանակների կողմից, ինչպես տվյալ պարագայում, բայց միշտ կարգակոչերի ու անհասցե հանձնարարականների բնույթով: Այդքանով հանդերձ, «ԷՈՒԹՅՈՒՆ» ՈԳՀ-ի և «ԷԱԿԱՆՔ» հազարամյակային նախածրագրի որոշ հիմնադրույթներ առայժմ ենթակա չեն հրապարակման: Զի, նախ հայ հասարակությունը դրան պատրաստ չէ, և հետո.
                        
«Մարգարիտները խոզերի առջև նետելր այդքան վտանգավոր չէ,
                                              որքան` բորենիների, որից սրվում են դրանց ատամները....»:

  
1982թ. հղացած և 1985թ. հրապարակված «ԱՐՓԻԱԿԱՆ» փիլիսոփայական կինոսցենար-քնարերգության մեջ, «Նիրվանա» յոթերորդ բաժնում, Սևանի ափին Ծերուկ Ժամանակի հետ զբոսնող մանուկ Վահագնիկը գտնում է ափ նետված մամռոտ մի սափոր, տարալեզու և առեղծվածային գրություններով հինավուրց մի մագաղաթի պարունակությամբ: Ժողովրդի հոգում տառապանքներից վերածնված Վահագնիկը խորհրդակցելով Արեգակի ու լեռների հետ վերծանում է այն,  դպրոցական իր գրչով ավելացնում հայատառ ինչ-որ գրառում, մագաղաթը վերստին ներփակում սափորի մեջ և այն վերադարձնում տիեզերածովին, իսկ Այրիվանքի տապանաքարերի վրա Ծերուկ Ժամանակի հետ կենաց-ճատրակախաղում կատարում «Ձիու» 2
իր խորիմաստ ու այլաբանական քայլը:

     «Խորհրդավոր ժպտում է Ծերուկն Ալեհեր: Ետ գցելով թզբեհի գլորած տարիներն անցյալ, վերսկսում է հաշվառում մի նոր: Բիլ ծովակի կարճակյաց, բայց կենսառույգ կոհակների մեջ, հաջորդ հազարամյակներին սպասելով, մեղմ օրորվում է խավյակը մամռոտ…         
                                                                           Կապրենք արդյո՞
ք այդքան...
                                                                                          Ո
՞վ կգտնի մագաղաթն այն…»
  
 
(«ԱՐՓԻԱԿԱՆ», էջ 142, տե'ս այստեղ www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan-3.htm , www.eutyun.org/S/P/AAV/AV_Kino-Tatron.htm ):

 Ամենայն հավանականությամբ «ԷՈՒԹՅՈՒՆ» ոգե-գաղափարական համակարգի
 
       այդ Խորհուրդը Խորին կարժանանա նույն ճակատագրին: Զի, Արեգակի ճառագումները բավական չեն, հարկ է նաև, որ Կենաց ծառը փայտացած չլինի: Այդպես էլ անոթներում չտեղավորվող հեղուկը բնականորեն արտահոսում է դուրս, իսկ արձակ «զուլալ ջրերը» միշտ էլ վերադառնում են Տիեզերածով` վասն նոր մի շրջանառության: Այնինչ այդպես.

ԱԶԳԵՐԸ  ՄԵՌՆՈՒՄ ԵՆ... ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ...

               

                        
                                                                                                                                        





                                                                           
                                                                                  

                                                                                             
         «ԱՐՓԻԱԿԱՆ» 
                                                                                            էպիկական քնարերգության
                                                                                                   նկարազարդումներից

 

                             2 Ի դեպ,  «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» քառհատոր նախածրագրի, 4 -րդ հատորը խորագրված է «ՁԻՈՒ ՔԱՅԼ»:
Քայլ,  որը թռիչք արժե: Թռիչք` դարերն ի դեն...