Սկզբնաէջ
     
 
                                                                                                                       ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 

    
                       




              
         ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ
                              ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

                          
             
           ԴԵԼՓՅԱՆ E'I ԱՌԵՂԾՎԱԾԻ
                              ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ
            EX ORIENTE LUX
Լույսը ծագում է Արևելքից…
                                                                                                              
 
                 Current wisdom holds the roots of western civilization originated                                                                                 in Ancient Greece and Israel (Judeo-Christianity).                          This research is going to prove that the current “absolute” conviction is entirely wrong...                                         
Ըստ անբեկանելի համոզման, արևմտյան արդի քաղաքակրթությունը սերվում է                                                              հին Հունաստանից և Իսրայելից (հուդա-քրիստոնեություն):                                                                 Սույն քննախուզությունը գալիս է աներկբա վկայելու,                                                        որ այս հարցում կատարյալ մոլորության մեջ է ողջ Արևմուտքը..
.
                                                        

                                                                                
                                                                                  
¡  ¡  ¡ 
   Որոշ ընդհատումից հետո արևերես ելավ Ալեքսանդր Արորդի Վարպետյանի հերթական հետազոտությունը դելփյան Ei առեղծվածային արձանագրության վերաբերյալ, անգլերեն և հայերեն լեզուներով` պատկերավորված գունավոր և սև-սպիտակ բազմաթիվ լուսանկարներով, որոնք իլյուստրացիաներից ավելի ունեն փաստագրական և ինքնին բովանդակական նշանակություն: Գրքի անոտացիայում կարդում ենք.    

    Սույն հետազոտությունը նվիրված է երկհազարամյա մի առեղծվածի, որի վերաբերյալ Դելփյան տաճարի քուրմ Պլուտարքոսը դեռևս Ք. ա. 1/2-րդ դդ. սահմանագծին հրավիրել էր փիլիսոփայական բանավեճ ու դրան նվիրել «Դելփյան E’i մասին» տրակտատը: Տաճարը բնական աղետների է ենթարկվել 7/8-րդ դդ., սակայն մնացել է այդ տրակտատը և հատկապես Վերածննդից սկսյալ մինչև այսօր շարունակում է տեղիք տալ բուռն ու բազմաթիվ մեկնությունների: Սույն քննախուզությունը դրանցից մեկն է, սակայն բոլորովին այլ տեսանկյունից, արևելագիտական նոր բացահայտումների և հեղինակի հնդեվրոպական ու էաբանական այլ տեսությունների հիման վրա, որոնք միաժամանակ փորձության են դրվում սույն հետազոտությամբ: Այն հավակնում է երևան հանել անսպասելի հանգամանքներ և գլխիվայր շրջել պաշտոնապես ընդունված մի շարք դրույթներ և տեսություններ:

    Թե ի±նչ առանձնահատկություններ ունի այս մեկ արմատական հետազոտությունը և ի±նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայագիտության և համամարդկային ողջ քաղաքակրթության մթին ծալքերի լուսաբանման խնդրականում, հանգամանալից  շարադրված է գրքի վերջաբանում: Ուստի այստեղ չծավալվելու համար այն ներկայացնում ենք ամբողջությամբ, բուն հետազոտությունը թողնելով շահագրգիռ շրջանակներին և խիստ հետաքրքրասերներին:
                                                          
                                                    
                                                             POST-SCRIPTUM                                                           
                                                           
ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ 
                                                        

     
                                
«Գիտենք, որ ինքնաճանաչությամբ կարելի է տիրապետել այն տարերքին,
                                                                                         
որ հավիտենական է հայ էության մեջ...
                               
    Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարեին է սպասում, 
                                                                            
որ պիտի հայտնվի մի օր և այն բացահայտի մեզ»
                                                                                                                   (Գարեգին Նժդեհ):

    
Երբ մեր վերջաբանում հայոց հորդորում էինք անսալ «ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ» և «Է՛», թերևս բոլոր ժամանակների ամենաիմաստուն խորհուրդը, խոստովանում ենք, որ դրան այնքան էլ չէինք հավատում: Թեև, դեռևս հայրենի «Կռունկ» ամսագրին 1988 թ. տված «Ինքնաճանաչում, ինքնաճանաչում և դարձյալ ինքնաճանաչում» հարցազրույցից առաջ և հետո ( N° 5, մայիս, տես այստեղ www.eutyun.org/S/X/HZ/HZ_
Inqnachanachum%20hay_AleqsandrVarpetyan.htm )
այդ եղել է մեր հավատո հանգանակը և ընդամենը շուրջ 20 տարում հայագիտության մեջ բերել աննախադեպ բացահայտումներ, խմորումներ և արմատական զարգացումներ: Սակայն այդ
միայն ծագումնաբանության ասպարեզում: Մինչդեռ «Է - Էություն» կամ պարզապես էիզմ ուսմունքը մնաց անմատչելի, մասամբ՝  իմաստասիրական- էաբանական իր բնույթի, մասամբ դրա արտառոց նորարարության, բայց առավելաբար՝  հայոց գաղափարական թերհասության և քաղաքական շրջանակների բուռն հակազդեցության պատճառներով: 

     Այնինչ, ծագումնաբանության վավերացումից անդին, էիզմը վերաբերում է հեռավոր նախնյաց հանճարեղ կռահումներին, որոնք այսօր հիմնավորվում են գիտական ամենատարբեր ու ամենավերջին բացահայտումներով` միաժամանակ բացելով տիեզերագիտական և աշխարհայացքային բոլորովին նոր հորիզոններ: Դեռևս 1992 թ. սոսկ «Էություն» Ազգային Իմաստության Տաճարի ծրագրի և նմուշային համանուն ամսագրի ծանոթությամբ այդ առաջինը կռահեցին ու արձանագրեցին ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, աշխարհահռչակ Վ. Համբարձումյանը ու ևս մեկ քանի վաստակաշատ հեղինակություններ ( Վ. Համբարձումյանի և այլոց նամակները` տե’ս այստեղ www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ): Այնինչ, մեզ ծանոթ պետ-վարչական այրերից, 1997թ. միայն ՀՀ գիտությունների և կրթության նախարար, Վ. Համբարձումյանի սան, աստղաֆիզիկոս և Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արտաշես Պետրոսյանն էր, ով, կռահելով Էություն-էիզմ ուսմունքի ընդգրկումը, խորհեց այն կրթական համակարգ մտցնելու մասին, դրա վերաբերյալ զեկուցեց այդժամ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, բայց վստահաբար հավանություն չգտնելով` ինքը ևս թևաթափ եղավ: Մինչդեռ, այդ կարող էր պարզապես շրջադարձային լինել հայ իրականությունում, եթե միայն նկատի առնենք, որ ցանկացած քաղաքակրթության հիմքում կա համապատասխան աշխարհայացք կամ կրոնափիլիսոփայություն: Զի մարքսիստական «Կեցությունն է բնորոշում բանականությունը» դրույթը ճիշտ է միայն ցածր կամ թերհաս գոյաձևերի համար: Մինչդեռ, ըստ էիզմի դիալեկտիկա մտցրած Հակադարձման օրենքի և սկզբունքով, հասուն արարածների ու հանրույթների համար, այդ «Բանականությունն է բնորոշում կեցությունը»: Ըստ այդմ` յուրաքանչյուր հասարակություն արարում է համապատասխան մշակույթ, արժեհամակարգ ու ճակատագիր, ինչպես՝  քրիստոնեությունը, բուդդիզմը կամ հենց նույն մարքսիզմ-լենինիզմը: Էվոլյուցիոն գործընթացներում և մասնավորապես անցումային շրջաններում այդ երկու սկզբունքները գործում են միաժամանակ և պարբերական հակադարձումներով, բայց ավելի ու ավելի՝ բանականության գերակայությամբ:   

    Այսու, ակնհայտ է դառնում հայոց պատմական աննկատ, բայց հաստատուն անկումը, ոչ միայն աշխարհաքաղաքականորեն, այլև էթնոհոգեբանորեն, գոյաբանորեն և, հետևաբար՝  քաղաքակրթորեն: Առանձին հանճարների հայտնությունը կամ կայացումը այլ քաղաքակրթություններում միայն գենետիկական տաղանդի առկայծումներ են, առավել օգտակար այլոց` քան սեփական հանրույթին: Այնպես, ինչպես մարմրող ամեն մի կենսահամակարգ իր կենսանյութն ու էլեկտրոններն է կամա-ակամա փոխանցում առավել կենսունակ ու գիտակից այլոց, իսկ կենդանությանը նրանց հետ համագոյակցում սիմբիոզի սկզբունքով:   

   «Բնական ընտրության» այս տխուր, բայց որքա~ն արդար օրինաչափության կենդանի օրինակը սույն հետազոտության ճակատագիրն է: Զի, եթե գտնվեց խանդավառ մի երիտասարդ դրա թարգմանության գործընթացը նախաձեռնելու համար, մեկ-երկուսը անձնուրաց տրվեցին իրենց կարողությունների չափով, մի քանի այլեր հուսահատվեցին խրթին նյութի պատասխանատվություններից, ապա ունակ շատ-շատերը հրաժարվեցին՝ անձնական Ego-ների գերադասությամբ, հայագիտությունից բարբաջող հայրենի իշխանությունները` իրենց տխմարության, մեծամտության և օտարահաճության: Դեռ ավելին, հետազոտության հրատարակման ինքնակամ հովանավորողը «հանկարծ» հրաժարվեց՝  իբր տնտեսական, բայց վստահաբար քաղաքական ներգործությունների հետևանքով:   

  Մեկ խոսքով, վերստին գործեց արդի հայերի բացառիկ տկարամտության, խրոնիկական դարձած փոքրոգությունների ու հանդեպ այլոց «ծառայամտության» համախտանիշը…   
   Մինչդեռ սույն, կարծեք՝  սոսկ արևելագիտական և կրոնափիլիսոփայական թվացյալ հետազոտությունը բացառիկ նշանակալից է մի շարք հանգամանքներով:   

    − Նախ, այն հերթական անգամ գալիս է վավերելու հայոց վաղնջագույն ծագումնաբանության տեսությունը և էթնոմշակութային ներդրումը այդժամյա Առաջավոր Ասիայի և ընդհանրապես համամարդկային քաղաքակրթության զարգացումներում: Սակայն տվյալ պարագայի առանձնահատկությունը այն է, որ դելփյան Է-ի խնդրականը Վերածննդից ի վեր եղել և մնում է միջազգային հետազոտողների ուշադրության կենտրոնում` առանց սպառիչ մեկնության:   
   
    Ուստի, այդ քննարկումներին միջամտելը նշանակում է «Ծննդոց-Այա» տեսությունը անուղղակիորեն բերել միջազգային գիտահետազոտական ասպարեզ և մասնակի դեպքում փորձարկել այն պաշտոնական տեսությունների ու մոտեցումների բանավեճերում: Քանզի Հայկ. լեռնաշխարհում 12000-ամյա վաղեմությամբ արդի քաղաքակրթության ծագումնաբանական հետազոտությունները բոլորովին նոր են սկսվում` ինչպես իր գրախոսականում նշել էր հայտնի հնդեվրոպաբան Վ. Վ. Իվանովը «Ծննդոց-Այա» տեսության վերաբերյալ: Այն և հարակից մեր մյուս հետազոտությունները, լինելով միայն հայերեն, դուրս էին մնացել միջազգային ուշադրությունից, իսկ շատերի` հատկապես «բանիմաց» հավակնող ոմանց համար ընդունվել որպես էթնոցենտրիկ, իմա` ոչ օբյեկտիվ, չարակամ բանսարկուների համար` անգամ «ոչ գիտական» խզբզանքներ: Այնինչ, սոսկ սույն քննախուզությունը ունակ է փարատելու դրանք ( եթե իհարկե այս քննախուզությունից գլուխ հանեն…), արևերես հանելու արդի ողջ հայ իրականության անհեթեթությունը, իսկ անգլերեն հրապարակումը` այն ներկայացնելու միջազգային հանրությանը: Եվ այդ՝  նույնիսկ տասնամյակներ հետո:     

   − Երկրորդ, այն ինքնին ինքնաճանաչողություն է` ինչպես հորդորում էր դելփյան արձանագրությունը և գաղափարաբան հենց Գ. Նժդեհը.
 

            «Մի ժողովուրդ, որը ինքն իրեն դեռ չի նվաճել, իսկ ինքնանվաճումը հնարավոր է միայն ինքնաճանաչման ճամփով, ընդունակ չէ, արժանի չէ մեծագործությունների… Հայությունը ցեղաճանաչությամբ միայն կկարողանա իր էության չգիտակցված ուժերը լծելու գոյամարտի գործին…  Ցեղակրոնությունը - ցեղի ճանաչումն է դա, ճանաչումը մի գերբնական ուժի, ԷՈՒԹՅԱՆԸ: Այդ ուժ-էությունից ծնված լինելու գիտակցությունն է դա: Այդ ուժ-էությանը ցմահ հավատարիմ մնալու ուխտն է դա…»:                                                              («Ցեղակրոնության հավատամքը»)

      Այսինքն,  ցեղակրոնության հիմքում հենց ինքնաճանաչումն է` այն էլ ինչ-որ Էության առնչությամբ, իսկ ըստ նույն Գ.Նժդեհի. «Ցեղը ավելի շուտ հոգի է` քան կավ»:  Ցեղը, իմա` ազգը, ժողովրդի հավաքական ներաշխարհն է, նրա աշխարհայացքը, հավատամքը, էթնոհոգեբանությունն ու ինքնագիտակցությունը, որով տարբերվում է էթնիկական հանրույթի այլ` ավելի ցածր կարգավիճակներից (ազգույթ, էթնոս, տոհմ, ժողովուրդ ևն: Տե'ս այստեղ «Ամբոխ-ժողովուրդ-Ազգ» տեսանյութը): Իսկ Էությունը կամ նույն Է-գերԷությունը սոսկ մետաֆիզիկական թե խորհրդապաշտական ինչ-որ հասկացություն չէ, այլ, արդի տիեզերագիտական ընկալմամբ և եզրաբանությամբ` Եզակիություն կամ հենց գերԷություն, ըստ որի արարված ենք էակներս ( ոչ թե պատկերով…) և որին, ըստ «Ծովից ծնվող և ծով վերադարձող ամենայնի» նախնյաց պատկերացման, վերադառնալու է ամենայն, կիբեռնետիկական բնորոշմամբ՝  որպես «վերջնական վիճակ»…

   − Երրորդ, այն՝ որպես հանճարեղ նախնյաց հոգևոր ժառանգություն, հորդորում է դրան տեր կանգնելու գիտակցություն, ըստ այդմ` հոգեվարող մի էթնիկական հանրույթի «ազգ» կարգավիճակին ու ինքնորոշմանը այդքան անհրաժեշտ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ !!!: Հանգամանք, որը ճակատագրորեն պակասում է ժամանակակից հայոց:     

  -Չորրորդ ու շատ ավելին` անմատչելի ու անարտահայտելի Էություն գերհասկացության վերաբացահայտումը, ինչն ակնկալում է ոչ միայն ինքնանույնացում ու ինքնացում` այլև բախտորոշ հասունացում, կայացում ու էացում: Եվ այսքանի հետ՝  աշխարհին որպես արարչական ու արժանավոր ազգ ներկայանալու իրավասություն: Կողոպտված, թերագնահատված ու բարդույթավորված մի հանրույթի համար դա գոյապահպանման մի նոր շունչ է ու վերստին կայացման գրավական:  

   − Եվ, վերջապես, ամենակարևորը. հարատևման ուղեցույց է և կռվան, նույն «Ի սկզբանէ էր Բանը» կամ զրադաշտական «Բարի միտք, բարի խոսք, բարի գործ», իսկ ժամանակակից և փիլիսոփայական վերոնշյալ ձևակերպմամբ` «Բանականությունն է բնորոշում կեցությունը» սկզբունքներով: Այնինչ, դա հայոց ամենացավալի ու մեծագույն թերությունն է, պատմական անկման ու բոլոր ձախորդությունների հիմնապատճառը: Եվ այդ ոչ միայն մեր` այլև մտմտող հայոց ու նաև այլոց համոզմամբ:    

   Ակնառու օրինակը գերմանական կրթությամբ փիլիսոփայության դոկտոր, հայ սակավաթիվ գաղափարաբաններից Հայկ Ասատրյանն է, որն իր «Հայաստան-արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» աշխատության մեջ հանգուցային գերխնդրականը ամփոփում է հետևյալ պարբերությամբ ( հատոր Ա-1942թ., երկրորդ հրատ.՝ Երևան -2000):

    «Գաղափարախոսական մեր բոլոր խարխափումները պայմանավորվեցան անով, որ մենք չունեցանք հայկականորեն հիմնավորված աշխարհայեցողություն: Անծանոթ մեր էաբանական խորքին ու ցեղին` իմաստությունը և ուղղությունը չառինք հայոց անցյալը վարող ուժերեն, այլ` Եվրոպայի ներկան խռովող ընկերային հոսանքներեն» (էջ 96):

    Այսինքն՝  հայոց գաղափարախոսական պակասը կամ թերությունը պայմանավորված է նախ և առաջ հենց ազգային աշխարհայացքի բացակայությամբ, զի ամեն մի լուրջ գաղափարախոսություն պետք է անպատճառ ունենա որևէ փիլիսոփայական հենք, իսկ ցանկացած կեցություն` գրված թե ոչ, գաղափարաբանական գոնե սկզբունքներ կամ ավանդույթներ: Հ. Ասատրյանի ծննդյան 105-ամյակին նվիրված իր հոդվածը` «Ազգայնորեն ձևակերպյալ աշխարհայեցողության անհրաժեշտություն» ենթախորագրով, այդպես է ավարտում նաև փիլիսոփա Սարգիս Հարությունյանը ( տե'ս http://www.noravank.am/upload/pdf/69_am.pdf  կամ  «Հայաստան» ամսագիր, N°4/2005 ):     

    Ընթացքում նա հիշատակում է Թ. Խաչատրյանին, ըստ որի՝  հայ փիլիսոփայական միտքը կանգնել էր Ե. Կողբացուց, Դ. Անհաղթից, Գ. Տաթևացուց հետո («Առավոտ», 11.10.04 թ), իսկ Ս. Հարությունյանը նրանց հավելում է գոնե Հ.Ասատրյանի և Կ. Զարյանի անունները, ակնարկում փիլիսոփա Է. Ավետյանի «վերադարձ այն օղակին, որը կարող է փրկօղակ լինել» կարգակոչը, իսկ վերջին շրջանում հայ գաղափարախոսներից անդրադառնում ակադեմիկոսներ բանասեր Ս. Սարինյանին (1998թ.), պատմաբան Լ. Խուրշուդյանին (2001թ.), որոշ հեգնանքով՝ բժիշկ Ռ. Բարենցին, մաթեմատիկոս Լ. Խաչատրյանին, արձակագիր Ժ. Ավետիսյանին և «անորոշ մասնագիտությամբ այլ անձանց» (Ա. Վարպետյան և ուրիշներ) աշխատություններին, այնուամենայնիվ գտնելով, որ դրանք գոհացուցիչ չեն, զի շրջանցվել է կարևոր մեկ պարագա. իմաստասիրական հենքը (էջ 50-51): 

     Այստեղ կան անչափ խոսուն և ապշեցուցիչ մեկ քանի հանգամանքներ:
 
  − Նախ այն, որ հիշատակված բոլոր աշխատությունները լույս են տեսել մեր «Արիականք» ազգային գաղափարախոսությունից հետո և վստահ դրա ներգործությամբ (Երևան, 1997 թ.):   

 − Երկրորդ, այն միակն է, որն էլ հենց ունի այդքան հորջորջվող «Ազգայնորեն ձևակերպյալ աշխարհայեցողությունը»: Այսինքն` էիզմը («Էություն» հատոր, Երևան 1995 թ., «Հայտնություն», Երևան 2006 թ. և բազմաթիվ առանձնակի հետազոտություններ և էսսեներ), որն ակունքվում է խորն անցյալից և, ինչպես հպանցիկ տեսանք սույն քննախուզությամբ, համատարած էր ողջ Առաջավոր Ասիայում, այլազան տարբերակներով ընկած է հավատամքային համակարգերի և փիլիսոփայական համարյա բոլոր ուսմունքների հիմքերում, այդքանի հետ այժմ արդիականացած է և հիմնավորված գիտական ամենավերջին և ամենատարբեր բացահայտումներով ( տիեզերագիտություն, տեսական ֆիզիկա, աստղաֆիզիկա, կիբեռնետիկա, կենսահոգեբանություն, նեյրո-կենսաբանություն և այլն):   

   − Առնվազն տարօրինակ է նաև այն, որ այդքան իրազեկ փիլիսոփան ոչ միայն չգիտեր Ա. Վարպետյանի մասնագիտությունը` այլ հենց էիզմի գոյության մասին, երբ դրա վերաբերյալ խոսվել և գրվել է բազմիցս:

  − Իսկ արտառոցը, որը բացարձակորեն բոլորն էլ` ներառյալ վաստակաշատ հենց Հ. Ասատրյանը և Գ.Նժդեհը, միայն խոսում են «Ազգայնորեն ձևակերպյալ աշխարհայեցողության
անհրաժեշտության» մասին, բայց ոչ այդ «ազգային աշխարհայացքից» !!!, որի հենց արարման համար էլ 1990 թ. հիմնվել էր «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը` ներգրավելով հայրենի և սփյուռքի շնորհալի մասնագետներ ամենատարբեր բնագավառներից:    

   Այս վերջին հանգամանքը հիրավի արտառոց է այնքանով, որքանով համաբանվում է «այծն ու այբուբենը» հարաբերակցության հետ, իսկ սովորական այնքանով, որքանով երկնաքերերի հարևանությամբ դեռևս հավաքչական ցեղերի գոյակցությունը: Մինչդեռ, ժամանակին այդպիսի խորն ու համատարած դիցահամակարգ արարած մի էթնոսի պարագայում դա կատարյալ քայքայվածության ամենացայտուն վկայությունն է, ինչպես ֆունկցիոնալ խաթարմամբ գլխուղեղի կամ այլևս սմքած հանճարի պարագաներում: Աշխարհայացքի բացակայության այդ տխուր իրողությունը զարմանալիորեն նկատել և իր «Հայաստան- Շումերի դուստր» աշխատության մեջ գրանցել է ֆրանսիացի պատմաբան Robert Dézélus-ը.

   «Հայոց պատմության ձիգ գործընթացը այժմ թաղվում է ծայրահեղ ծանր մի ճգնաժամի մեջ. աշխարհայացքային ճգնաժամի, որն առանձնակի` հավատամքային, գիտական, քաղաքական, տնտեսական, էթնիկական և վիճակագրական ճգնաժամերի հանրագումարն է»:   
                                                                                       (« L’Arménie-fille de Sumer», Toulouse 2003, էջ 465)      

       Այնինչ, ըստ Էության մեկ ասույթի, հենց այսպես էլ.

     
 Ազգերը մեռնում են… տխմարությունից:


      Այդպես էլ՝ «հեռակա բանասեր» մի նախագահի, իբր «նժդեհական» իշխանությունների, տկարամիտ այդքան բարերարների, հայագիտական կենտրոնների, հիմնադրամների և «հայրենասիրական» հաստատությունների ճոխ առկայությամբ, սույն քննախուզությունը կատարվեց, թարգմանվեց ու խմբագրվեց մի քանի հավատավորների անձնազոհությամբ և սահմանափակ տպաքանակով հրատարակվում է նրանց աջակցությամբ և հեղինակի չափազանց համեստ միջոցներով: Այն էլ՝  նրան Հայրենիքից վտարելու, այդքան բանսարկումների և հետապնդումների պայմաններում:    
   Բայց թե երբեմն հետևանքը նախորդում է պատճառին, պատիժը` մեղսությանը, վախճանը` գալիքին, գալիքն՝ ակնկալիքին…      

   Եվ եթե մենք որպես վերառված «ազգային աշխարհայացք» խոսեցինք էիզմից, սույն քննախուզությամբ ներկայացրինք դրա Է-Էություն կրոնափիլիսոփայական հիմքերն ու համասփռումը ողջ Առաջավոր Ասիայում, ակնարկեցինք նաև էիզմի ժամանակակից գիտական հիմնավորումներն ու էվոլյուցիոն-տիեզերագիտական հեռանկարները, ապա նրա Խորհուրդ Խորինը թաքնված է այնտեղ` որտեղ հենց Կաշչեյ Անմահի վախճանը.
 
   «Ծովի մեջ մի կղզու, կղզու կաղնու տակ` սնդուկի, դրա մեջ` նապաստակի, նրա` մեջ է սագի, սագի մեջ` ձվում, ձվում էլ՝ ...»:    

      Այս է նաև մեր խորախորհուրդ` թերևս վերջին, պատգամը գալիք հայորդյաց:

      Մնաց վերծանել...
բացահայտյալը!!!:

    Ինչ վերաբերում է «ՃԱՆԱՉԻ’Ր ԻՆՔԴ ՔԵԶ» - «Է՛» - «ոչ ավելին» արձանագրությանը, որը եթե ճաճանչում էր արփիական Ապոլլոնին նվիրված տաճարի սնարին, ապա վատագույն դեպքում հավանաբար կդաջվի հայոց հանուր տապանաքարին: Այսպես թե այնպես, այդ երբևէ լինելու էր… այլոց կողմից: Այդժամ հայոց կմնա մխիթարվել, որ.

                                    ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ԵԹԵ ՈՉ ՊՈԵՏ,          
                                                           ԱՊԱ ԳՈՆԵ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ՉԻ ԼԻՆԻ


                                                                     
Մարսել, Տյառնընդառաջ, 14 փետրվարի 2011 թ.        

                               
            «Ուտեմ քե՛զ, ուտեմ քե՛զ». - ասում են սիրելիներդ և… մարդակերները:                                                 «Գնա՛ մեռի` արի՛ սիրեմ». - ասում են հայերն ու… լեշակերները:

                                                           

 

                                                 ՄԱՍՆԱԿԻ  ՊԱՏԿԵՐԱՇԱՐ  ՀԱՏՈՐԻՑ 

                                    
            Նկ.1: Ապոլլոնի դելփյան տաճարի ավերակները, ետնամասում` Պյութիայի պատգամատունը:

                          Նկ.2a  b.    c.
                          Նկ. 2: a). Դելփյան եռոտանի «Սրբազան կաթսա» և դիցակերպարներ ( հուն. խեցեղեն, Ք.ա. 330 թ.):
                    b). «Սրբազան կաթսա»` բաբելական հրեշատիպ  զարդանախշերով  (Դելփիք, թանգարան:):  
                                
c). Ու/արարտական եռոտանի «Սրբազան կաթսա» (Ք.ա. 1-ին դ., 1-ին կես):

            Նկ.3a b. c.
 Նկ. 3: a).Յոթփողանի կանեթեղ ( Մեծամոր,  Ք.ա. 3/2-րդ հհ):  b). Բազմափող կանթեղ (Բաբելոն, Ք.ա. 2/1-րդ հհ ):                                                    c). Հունական բազմափող կեռնոս (Ք.ա. 2-րդ հզ ):

 Նկ.4a b.c.d.
       Նկ.4: a).Հռոմեական փայտյա թալիսման լուսնային ϵ-ին նման պատկերագրերով ( Ք.ա.1-ին դ.):  Նմանները գտնվել են նաև Դելփիքում:  Ենթադրվում է, որ այն «հնդկական կաստայական նշան է, ներմուծված, ինչպես սվաստիկան, Fylfot-ը կամ հնդկական այլ պատկերագրեր նախապատմական ժամանակաշրջանում» ( C.W. King):
b): Մեծամորյան «երրորդություն»: Կենտրոնում երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է (զուգ. շում-աքքադ.Անու), աջից` «չորս քամիների վարդյակը» (զուգ. Էնլիլ), ձախիցԷ» գաղափարագիրը (զուգ. Էա-Հայա: Ք.ա. 3-րդ հզ):
  
    c). Է նշանագրով հայկ. տապանաքար Ստամբուլի «Բալըկլը» գերեզմանատանը:
 d). Է նշանագիրը` Ստամբուլի հայկ. Սրբ. Երրորդություն եկեղեցու Առաջնորդի աթոռին (19-րդ դ.):
 

  e. f. g. h. i.
e). Հայ. Է տառը` որպես գերաստվածություն Սրբ. Վարդան եկեղեցու գմբեթին (Նյու-Յորք:
     Եկեղեցին կառուցվել և Վազգեն Ա-ի կողմից օծվել է 1968 թ.):
f) Արևին դաջված Է նշանագիրը «Հայոց այբուբեն» գոբելենի վրա ( հեղինակ` Գ. Խանջյան ):
 g). Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.-ի տապանաքարը`
արեգակնային խաչին դաջված սրբազան Է նշանագրով (1994 թ.): 
             h). Է նշանագիրը` նորակառույց Գ. Լուսավորիչ եկեղեցու խորանի սնարին (Երևան ):
                   i). Եռանկյունի -տիեզերալեռան մեջ Է նշանագիրը որպես Հայր Աստված` արևմանուկ Քրիստոսի
                   
և Աստվածամոր սնարին ( Էջմիածնի Մայր Տաճարի խորան: Գործ`Գ. Խանջյանի,1992 թ.):


j. k. l.
 j). Է նշանագիրը` պ.Ն-ի առանձնատան մուտքի վրա (Հինալի կղզի, Թուրքիա ):
    k).
Է նշանագիրը` որպես ամենասովորական հայ կայքէջերից մեկի խորհրդանիշ…
     l). Է նշանագիրը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. կոնդակի գլխավերևում:

  
 ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի խորհրդանիշը, որն իմաստավորում է շում--աքքադ. Էա-Հայա ծովաստծո երկդիմի Իսիմուդ դեսպանի, Պլուտարքոսի տրակտատում ակնարկվող երկու հակադիր E-երի, չին. Տայ Կի սկավառակի սկզբունքը, դիալեկտիական «հակադրությունների պայքարի ու միասնության» և ըստ էիզմ-Էություն ուսմունքի դիալեկտիկա մտցրած Հակադարձման օրենքները:
Հայոց մեջ և միայն հայ ավանդույթներում այսքան արմատապես նստած Է-Էություն հասկացությունը վկայում է, որ ժամանակին այդքան համատարած և դելփյան  E-ն ուղղակի թե անուղղակի առնչվում են բուն հայկական և հնագույն այդ աստվածության հետ, ինչը ինքնին չափազանց խոսուն ու հետևություններով լի մի իրողություն է...
                                                                                
                                                                                   ¡  ¡  ¡
                                   Է-ի վերաբերյալ տե'ս նաև այստեղ «Է-ի առեղծվածը» տեսանյութը
                                                     ( http://www.eutyun.org/S/MM/V/MystOfE.htm)
                                                                                
                                                                                  ¡  ¡  ¡