ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 


ՆԱԽԱԲԱՆ

Մաս 1.  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաս 2.   ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաս 3.   ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մաս 4.  ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ


Հավելված 1.  ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հավելված 2.  ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ
Հավելված 3.  «ԻԶԻՍԻ ՔՈՂԸ»...
Հավելված 4.  ԻՆՉՈ՞Ւ ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Հավելված 5. ՄԻԱՅՆ ՄԵԿ «ՄԱՆՐՈՒՔ» ...
Հավելված 6. ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ...
 Հավելված 7. Մաս I -ՄԵՆՔ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ 
                       Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»     
  Հավելված 8.  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ


ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հավելված 1.  «ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ

(«թուրքական վարկածը»)

Սեփական ոճիրները կոծկող ազգը                 
այլոց մեղադրելու բարոյական իրավունք չունի:                

        Հայտնի է, որ 1999 թ. հոկտեմբեր 27-ին Հայաստանի Խորհրդարանում կատարված ոճրագործությունից հետո, մի քանի այլ վարկածների հետ (նախկին իշխանություններ, և անգամ Կ. Դեմիրճյանի իբր դավադրությունը ևն), շրջանառության մեջ էր դրվել դրանում իբր Թուրքիայի հնարավոր «ձեռքը», որի համար կարծես կային հիմնավոր դրդապատճառներ.

     ա). - Ըստ այդժամ բուռն քննարկվող «Մեղրիի համաձայնագրի», նախատեսվում էր տարածքների փոխանակում, Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, որով Ադրբեջանը կապվում էր Նախիջևանի հետ, այդու նաև Թուրքիայի, իսկ այդ շրջափակման մեջ Հայաստանը լրիվ մեկուսանում էր, ընդհանուր սահման ունենալով միայն Վրաստանի հետ: Նման գաղափար եղել էր նաև դրանից առաջ, 1988թ. և դրանից հետո, սակայն չնայած Թուրքիայի հորդորանքներին Ադրբեջանը չէր համաձայնվել, իսկ 1999թ. Ռ. Քոչարյանի առաջարկով Մինսկի խմբի մշակած տարբերակին խիստ դեմ են եղել այդժամ Հայաստանում իրավիճակի իրական տերեր Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը: Ուստի, այդ խոչընդոտի վերացման և նրանց սպանության մեջ Թուրքիայի շահագրգռվածությունը ներկայանում էր «խելքին մոտ»:

    բ). - «Թուրքական վարկածի» համար կար նաև այլ մեկ ծանրակշիռ փաստարկ. գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի որպես թուրքական գործակալի «պրոֆիլը», ի դեմս նրա Թուրքիա կատարած այցելությունների ու կապերի` այդ թվում նաև ոչ քաղաքացիական:

    գ). - Եվ ի վերջո, այդ վարկածի օգտին էր խոսում ոճրագործությունից հետո Ն. Հունանյանի իբր Թուրքիա փախչելու մտադրությունը:


        Ընդունենք, որ առաջին հայացքից սրանք բավարար համոզիչ փաստարկներ էին գոնե զանգվածներին «թուրքական վարկածը» հրամցնելու համար: Առավել ևս, Թուրքիայի դեմ հայ հասարակության նախատրամադրվածության պայմաններում, իսկ ըստ այդմ` նաև հակաթրքականությունը ավելի խորացնելու նկրտումներով (թողնում ենք կռահել թե ներսում և դրսում այդ ո՞ւմ էր առավել ձեռնտու...):
        Սակայն, գոնե մենք նման խաբկանքի զոհը չդառնալու համար քննարկենք այս թվացյալ փաստարկները առանձին-առանձին:

    Ա). - Թեև նման մի գաղափար անգլիացիների կողմից եղել է դեռևս 1919 թ., 1921 թ. քննարկվել խորհրդային սկզբնաշրջանում, Ա. Սախարովի կողմից առաջարկվել 1988 թ., սակայն «Գոբլի ծրագիր» բնորոշմամբ և քիչ թե շատ մշակված առաջ էր քաշվել 1992 թ. ԱՄՆ-ում և պարբերաբար վերարծարծվել, հատկապես չարաբաստիկ 1999 թվին: Այն ձեռնտու էր Թուրքիային, բայց նաև Արևմուտքին 1  և գոնե առերես Ռուսաստանին 2  (նշյալ երկրները` ներառյալ ԵՄ և Ֆրանսիան, հանդես էին գալիս որպես պայմանագրի երաշխավորողներ ու աջակիցներ, ինչը կցված էր պայմանագրին), իսկ ամենաշատը ավանդորեն ռուսամետ ղարաբաղցիներին, որոնք Ռուսաստանի հովանու տակ հայտնվելու ակնկալիքով ստանում էին անկախություն` թեկուզ ի վնաս Հայաստանի: Մինչդեռ, այդ պայմանագրին խիստ դեմ են եղել ոչ միայն Հայաստանում Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, այլև ադրբեջանական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հրաժարական են տվել ընդհանրապես դեմ լինելով Ղարաբաղի անկախությանը: Չկա որևէ հիմք ենթադրելու համար, որ այդ հրաժարականներն եղել են Թուրքիայի ազդեցությամբ, երբ ըստ բավականին իրազերկ լրագրող Թաթուլ Հակոբյանի, Թուրքիան այդ հարցով Ադրբեջանին դիմել է միայն որպես առաջարկություն (տես ԱԶԳ, #026, 12/02/2008, նկատի առնենք, որ թերթը ծայրահեղ թուրքատյաց է և նույնքան ռուսամետ...): Այս առումով Հայաստանում «թուրքական ձեռքը» ավելի քան անհավանական է: Մինչդեռ ըստ ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, «Մեղրիի պայմանագիրը լինելու է հոկտեմբեր 27-ի բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը»: Դժվար թե միջազգային հեղինակությամբ նման մի քաղաքական գործիչ և դեռ 2008 թ. նախագահության միակ ընդդիմադիր թեկնածուն անհիմն նման համարձակ հայտարարություն աներ, առանց զրպարտանքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի, ինչը հասկանալիորեն տեղի չունեցավ:

    Բ). – Գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը ԿԳԲ-ՊԱԿ ծառայությունների տեսադաշտում եղել է դեռևս 1988-89 թթ, 1992 թ. հեռացվել է դաշնակցական շարքերից (ուշադր.` ըստ ավելի ուշ շրջանառության մեջ դրված վարկածների, իբր թրքական շրջանակների հետ չարտոնված հարաբերությունների պատճառով...), ըստ իր իսկ ցուցմունքների պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել դեռևս 1991թ., բայց հանգամանքների բերումով իրագործել է 1999 թ. («Հայկ. ժամանակ», 23.01.2001 ), ինչ-ինչ պատճառներով 1993 թ. հաստատվել է Եվպատորիայում (որի մերձակայքում ըստ «չար լեզուների» գտնվում է Այպետրի սարը, իսկ դրա հյուսիսային լանջին` դեռևս խորհրդային ժամանակներից օտարերկրյա ահաբեկիչների պատրաստման ռուսական վարժարանը, «Ժամանակ.com », 27.10.2006), Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախապատրաստական շրջանում և գալիք իշխանափոխության առնչությամբ 1997 թ. աշնանը վերադարձել է Հայաստան, և ինչպես նաև անցյալում խցկվել տարբեր կուսակցություններ ու կառույցներ, այդ թվում արդեն Վ. Սարգսյանի «Հանրապետական» կուսակցություն և Կ.Դեմիրճյանի նախընտրական շտաբ:
   1    Հետագայում, աշխարհաքաղաքական առումով Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու դեռ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին (այն էլ Կարս-Գյումրի երկաթգծի առկայության պարագայում) ինքնին խոսում են Արևմուտքին ու Թուրքիային «Մեղրիի տարբերակի» առավել նպատակահարմարության մասին: Այսուհանդերձ, ոճրագործոության մեջ Արևմուտքի մասնակցությունը քննարկելը բացարձակապես անիմաստ է ու նաև շեղիչ, առավել հավանական մեղսունակների առկայության պատճառով:
  
   2   Հայաստանը ինքնաբերաբար վերստին գլորվում էր նրա գիրկը, միաժամանակ Չեչնիայի երկրորդ պատերազմից առաջ ամրապնդում թիկունքը և 2000 թ. Վ. Պուտինի նախագահական ընտրության նախօրերին ապահովում Արևմուտքի հետ իբր «բարիդրացիական համագործակցությունը» և ըստ այդմ գոնե նրա հանդուրժողականությունը, մինչև... Ռուսաստանի հզորացումն ու «հյուսիսային առանցքի» իրականացումը (ՌԴ-Հայաստան-Իրան): Ուստի, «Մեղրիի պայմանագիրը» Ռուսաստանին ձեռնտու էր միայն առերես, այն էլ մինչև 1999 թ. հոկտ. 27-ի սպանդը, ռուսամետ Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի կատարյալ իշխանությունն ու Հայաստանի անվերապահ ռուսական կողմնորոշումը ...

        1998 թ. սեպտեմբերին եղբոր և նույնպես ահաբեկիչ Կարեն Հունանյանի հետ իբր գործարար և լրագրող, մեկնել է Թուրքիա, դեկտեմբերին` միայն եղբայրը, իսկ 1999 թ. հունվարին` արդեն Հայաստանի Ազգային Հեռուստատեսության կողմից (ՀԱՀ) գործուղվում է որպես հեռուստալրագրող, եղբայրը` օպերատոր, երբ նա բնավ առնչություն չի ունեցել այդ մասնագիտության հետ: ՀՀ ԱԱՆ (Ազգային Անվտանգության Նախարարություն, 1999թ. հոկտ. 27-ից հետո` ԱԱԾ, ԱԱ Ծառայություններ) աշխատակից և Ն.Հունանյանի հոկտ. 27-ի գործով հայտնի մերձակից Վահան Արտուշի Մանուկյանը ժամանակին այդ մասին տեղեկացրել էր ղեկավարությանը, իսկ այն` ԱԱՆ 2-րդ Գլխավոր Վարչության (հետախուզական կառույց) Թուրքիայի գծով աշխատակիցներ Կարեն Պարունակյանին և Արամ Բեգոյանին («Հայկ. ժամանակ», 23.06.2001), որոնք էլ ինստրուկտուրավորել են այդ այցելությունները: Ըստ Ն.Հունանյանի, նա հետագայում ևս մշտապես շփվել է Կարեն Պարունակյանի հետ, որի իբր հիմնական հորդորն եղել է «թուրքերի հետ կապերի սերտացումը...» ( ՉԻ, «Չորրորդ Իշխանություն», N°615/ինտերնետային N°775, 08.12.2006 ):
        Պարզվում է նաև, որ նույն Արամ Բեգոյանը եղել է ոչ միայն Ն. Հունանյանի վաղեմի ընկերը` այլև ՀԱՀ-ի տնօրեն, հոկտ. 27-ի ոճրագործության մեջ որոշակի դերակատարում ունեցած և հետագայում սպանված Տիգրան Նաղդալյանի խորհրդականը («Հժ», 23.06.2001) ...
        Այս դեռ բոլորը չէ, մեկ այլ «գործող անձ» և Ն.Հունանյանի նույնպես վաղեմի մտերիմ Տիգրան Նազարյանը եղել է Հայաստանում թուրք. «Հյուրրիեթ» օրաթերթի թղթակիցը, միաժամանակ ՀՍՀ-ի լրագրող և նույնպես ԱԱՆ-ի աշխատակից: Այդ նա է մշտական կապի մեջ եղել Նաիրի Հունանյանի հետ, ապահովել անցաթղթերը Խորհրդարան, պարբերաբար զեկուցել այնտեղ անցուդարձի մասին, իսկ ոճրագործությունից հետո ԱԱՆ աշխատակից Վահան Մանուկյանի հետ մեկնել նախ ԱԱՆ և ապա ԱԱՆ փոխնախարար Գրիգորի Գրիգորյանի վստահությամբ Ն. Հունանյանի հետ վարել զենքերը վայր դնելու բանակցությունները ...
        Հոկտեմբեր 27-ի քրգործով սոսկ դատակոչված վկա լինելուց հետո, Տ. Նազարյանը որպես ՀԱՀ «Հայլուր» ծրագրի լրագրող գործուղվել է ԱՄՆ և ցայսօր չի վերադարձել, ոչ էլ տարել է լրագրողական աշխատանք: Ըստ վստահ աղբյուրների, ԱՄՆ ուղևորության օրը նրան օդանավակայան է ուղեկցել արդեն ԱԱԾ 2 –րդ Գլխ. Վարչության օպեր-լիազոր նույն Վահան Մանուկյանը, խորհուրդ տալով «10 տարի մոռանալ Հայաստանի ճանապարհը», ինչը նաև նրա հորն հորդորել է ԱԱԾ գնդապետ Մելքոնյանը (ՉԻ, N°565 / ինտերնետ. 725, 26.05.2006):
        Ինչ վերաբերում է այդժամ մայոր Կ. Պարունակյանին, ապա նա նույնպես անցել է որպես դատակոչված վկա, որոշ ժամանակ «սառեցվել», ապա` բացահայտելով ըստ ոմանց իբր թուրքական լրտես Մուրադ Բոջոլյանին, վերականգնվել ու հասել գնդապետի աստիճանի:


    Գ).- «Թուրքական գործոնի» երրորդ փաստարկը` ոճրագործությունից հետո Ն. Հունանյանի իբր Թուրքիա փախչելու ասեկոսներն են: Մինչդեռ, իրական պատկերը փոքր-ինչ այլ է:
        Կռահելով, որ իրենք խաբվել և շահագործվել են բարձրաստիճան կազմակերպիչների կողմից, ոճրախումբը հիրավի որոնել է փրկության տարբերակներ: Դրանից մեկը եղել է մի քանի պատանդներով դեպի Վրաստան և այնտեղից արտասահման հեռանալը, ճանապարհին անտառներում մոլորեցնելով հետապնդողներին: Սակայն, առավել արծարծված տարբերակը եղել է ինքնաթիռ պահանջելով դեպի Թուրքիա փախչելը, իսկ ավելի արտառոցը` որ այդ գաղափարը բանակցությունների ընթացքում շեղակիորեն հուշել է ո’չ ավել, ո’չ պակաս ԱԱՆ փոխնախարար Գրիգորի Գարեգինովիչ Գրիգորյանը: Ն. Հունանյանի հետ բանակցությունները վարել են անձամբ նա, վերոնշյալ Տ. Նազարյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան (Ալիկ) Հարությունյանը 3 , որոնց ցուցմունքներով էլ հետագայում կազմվել են արձանագրություններ: Նրանք բոլորն էլ ուղղակի թե անուղղակի արծարծել են Թուրքիա ինքնաթիռով փախչելու գաղափարը, ինչն արդեն հուշում է ներքին ինչ-որ պայմանավորվածություն: Այնինչ, իր ցուցմունքներում Գ. Գրիգորյանը չի թաքցնում, որ ինքնաթիռ պահանջելուև դրանով Թուրքիա փախչելու շեղակի գաղափարը հանցախմբին հուշել է ինքը, թեև «խորհուրդ չտալով», իսկ ավելի ուշ քննչական մարմնին տված իր ցուցմունքում այդ քայլը բացատրել է. «Այդ տարբերակը առաջարկվեց` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մենք հնարավորություն ունենք համապատասխան օպերացիա իրականացնել» (ՉԻ, N°621/ինտեր. N°781, 29.12.2007): Այսինքն, օդում խփել կամ պայթեցնել ինքնաթիռը հանցախմբով հանդերձ, դրանով մաքրելով պետական ոճրագործության բոլոր հետքերը, բայց նաև ամրագրելով... «թուրքական վարկածը» (այլ որտե՞ղ պիտի ապաստան փնտրեր խուճապահար հանցախումբը, եթե ոչ պատվիրատուի մոտ, ինչպես այլորեն գտավ ԱԱՆ-ի և իշխանությունների մոտ...): Բարեբախտաբար ոճրագործը կռահել է այդ տարբերակի ենթատեքստը և չի համաձայնվել, իսկ ՀՀ Նախագահի հետ բանակցություններից հետո և նրա ինչ-ինչ երաշխավորությամբ նախընտրել է հանձնվել հենց ԱԱՆ-ին: Մնացյալը հայտնի է:
     3  Թեև շատ հին ծանոթներ, նա 1999 թ. գարնանից սկսյալ հանդիպումներ է ունեցել Ն. Հունանյանի հետ, տվել որոշակի հրահանգներ, ակտիվորեն հեռակառավարել ողջ գործընթացը, ոճրից հետո մասնակցել բանակցություններին և կազմակերպել Ն. Հունանյանի հետ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը հանցավայրում: Հետաքննության ընթացքում վերցվել է նախնական կալանքի և դիտվել որպես ոճրագործության կազմակերպման մեջ առանցքային ֆիգուրաներից մեկը: Սակայն, 2000 թ., ամռան սկզբին ազատ է արձակվել Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի իշխանության ամրապնդմամբ ու նշանակվել... Հայաստանի իբր «Հանրային» հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Հոկտ. 27-ի պահանջատիրության հետ, նրա մեղսակցությունը հրապարակավ բարձրաձայնեց Լ.Տեր-Պետրոսյանը նախընտրական իր հանրավաքների ընթացքում:

* * *
        Այսքանը մամուլի հրապարակումներից, ամրագրված «Հոկտեմբեր 27» քրգործ N°62207199-ի շուրջ 18000 էջանոց հետաքննչական արձանագրություններով, որոնք ըստ հարկի կարող են ներկայացվել: Վստահաբար, փաստագրումներն ավելի շատ են, իսկ որոշ հանգամանքներ շրջանցվում են որպես «պետական գաղտնիք»(հարևան երկրի դեմ գործակալներ պատրաստելն ու նման գործողությունները հրապարակելը ինքնին խնդրահարույց են...): Անշուշտ, այս բոլորում կարող են լինել որոշ անճշտություններ և հարցականներ, ինչպես օրինակ.
    ՀԱՐՑ. - Եթե Նաիրի և Կարեն Հունանյանները Ղրիմում հիրավի անցել էին ահաբեկչական նախապատրաստություն, ապա ի՞նչ նպատակ էր հետապնդում նրանց Թուրքիա գործուղումը, այն էլ «կապեր սերտացնելու» հորդորով և այդքան ինստրուկտուրավորմամբ: Թուրքիայի դեմ ծրագրավորվող ահաբեկչությո՞ւն, ինչը ավելի քան անհավանական է, իսկ լոկ որպես հետախույզ նրանցից ոչ մեկի բուռն խառնվածքն ու ամբիցիաները չէին համապատասխանում:
    ՊԱՏԱՍԽԱՆ. - Կարելի է ենթադրել, որ այդ ծրագրավորվել է այնպես, ինչպես Լի Օսվալդի պարագայում, որի ԽՍՀՄ հայտնվելը, իբր մարքսիստական պրոֆիլը և FBI հետ առեղծվածային կապերը Ջ.Ֆ.Քենեդիի սպանության մեջ հուշում են համաշխարհային նման մի պրակտիկայի գոյությունն ու տվյալ դեպքում օգտագործումը: Առավել ևս, որ ոճրագործությունից հետո ահաբեկիչներին վերացնելը նույնպես նախատեսված է եղել, ըստ ոմանց ի դեմս ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատի կայծակնային հայտնությամբ (ինչը խափանել են վազգենական հայ զինվորականները ) և հենց ԱԱՆ փոխնախարար Գ. Գրիգորյանի ակամա խոստովանությամբ: Իսկ այն հանգամանքը, որ Ն. Հունանյանը չի ընկել այդ ծուղակը, խոսում է համաշխարհային պրակտիկային նրա ևս քիչ թե շատ ծանոթության օգտին:
    ՀԱՐՑ. - Ն.Հունանյանի հետ Թուրքիա գործուղման աշխատանքները սկսվել էին 1998 թ. աշնանը: Եթե հոկտ. 27-ի ոճրագործությունը աղերսվում է այդ ժամանակաշրջանում «Մեղրիի պայմանագրի» բուռն քննարկումների հետ, ապա ինչո՞ւ փոխառնչել այդ երկու պարագաները:
    ՊԱՏԱՍԽԱՆ. - Նախ, արդեն ասվեց, որ «Մեղրիի պայմանագիրը» օրակարգում եղել է շատ վաղուց, Վ.Սարգսյանի չեղոզքացումը` նույնպես, թեև ոչ «Մեղրիի» առնչությամբ, այլ իշխանափոխության (նա նույնպես ռուսամետ դաշնակների «սև ցուցակում» եղել է վաղուց, հատկապես 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրություններից հետո): Իսկ այն սկսվել էր մինչև 1998 թ. Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ուժգնացել դրանից հետո և Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի իշխանական ինքնահաստատմամբ, ապա Վ.Սարգսյանի մի շարք մերձակիցների առեղծվածային սպանություններով: Նույն վտանգի վերաբերյալ բազմիցս զգուշացված էր նաև Վ.Սարգսյանը, այդ թվում 1998 աշնանը իր երբեմնի զինակից Վ.Սիրադեղյանի կողմից 4 , իսկ 1999 թ. գարնանը` վաղամեռիկ լրագրող և հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հրապարակային ահազանգումներով: Նրան այդպես էլ չհաջողվեց անձամբ հանդիպել Վ.Սարգսյանի հետ, իսկ իր վերջին փորձից մի քանի օր անց, 08.03.1999 թվի գիշերը, դարձավ խորհրդավոր ավտովթարի զոհ...
        Ամենայն հավանականությամբ ընթացիկ իշխանափոխությունը, Վ. Սարգսյանի ծրագրված չեզոքացումը (այդու նաև Կ. Դեմիրճյանի և «Միասնություն» հզոր միավորման) և Ն.Հունանյանի «թրքական» նախապատրաստությունը ոմանց համար շահեկանորեն համատեղվել են «Մեղրիի» խնդրականի շուրջ (բայց ինչ-որ «հրաշքով» նաև ռուսաստանյան զարգացումների...), ինչը որպես «պատահականություն» հաճախ է նախատեսվում ճատրակային հաշվարկներում:
   4    «Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են Վ.Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը... Հայաստանը նրանց ատում է, այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երեւելի անհատների հանդեպ: Այնպես որ, միայն քեզնով գործը չի ավարտվելու... Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները... Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել» ( http://septemberi21.blogspot.com/2007/10/blog-post_29.html):

        Նման հարցադրումներն ու պատասխանները կարող են երկար շարունակվել, բորբոքելով նոր հարցականներ, բայց նաև բացահայտելով թերասացություններ, բացթողումներ և առավել հանգամանլից փաստարկներ: Սակայն, այսքանն անգամ բավական է վկայակոչելու ի դեմս Նաիրի Հունանյանի հոկտ. 27-ի հետ կապված Թուրքիայի անվան հոլովումները, առանց վերջինիս մեղսակցության որևէ փաստի: Ինչ փույթ, հասարակությանը դրանք այնքան էլ անհրաժեշտ չեն, բայց բավարար սնուցելու ասեկոսներն ու կասկածները, և մասամբ շեղելու համար բուն «արտաքին միջամտությունից», ինչպես երկիմաստորեն ազդարարեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և այլք...
       Սակայն դրանք ևս պակաս կարևոր են: Քանզի նախ անվիճելի է մեկ ակնհայտ հանգամանք. այլազան բոլոր հորինածո վարկածները ջանում են սքողել այդքան բախտորոշ ոճրագործության բուն պատվիրատուներին: Իսկ այդ բոլորի մեջ.

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐԿԱԾԸ ՀՂԱՑՎԵԼ ԵՎ ԽԱՂԱՐԿՎԵԼ Է Ի ՍԿԶԲԱՆԵ:
         Իսկ դրանից բխում է նույնքան անվիճելի և առավել կարևոր մեկ այլ հանգամանք.
        1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ծրագրվել, մշակվել և իրականացվել է պետական բարձրագույն մակարդակով և անգամ աշխարհաքաղաքական նկատառումներով, ինչը ոչ մի կերպ չէր կարող լինել առանց անվերապահ «դաշնակցի» առնվազն լռելյայն համաձայնության, առավելագույնս` խորհրդով ու մեղսակցությամբ, նկատի առնելով թե’ տարածաշրջանում նրա գերկարևոր շահերը, և թե’ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խառնակչություններն ու հակամարտությունների շահարկումները:
        Միայն այս իրողությունը բավական է 1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը մի քանի թափթփուկների իբր «ինքնագործունեության» պաշտոնական հավաստիացումը փոշիացնելու և ըստ այդմ հենց վերին իշխանություններին մերկացնելու համար: Զի նշյալ քաղաքական շահարկումներն ու խարդավանքները եղել են և’ 1999 թ. հոկտեմբեր 27-ից առաջ, և’ հետո, և’ կլինեն հետագայում: Այս առումով հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության հանգամանալից բացահայտումն ունի պատմական ու գոյաբանական անգերագնահատելի նշանակությունը, ինչն էլ մեր բուն նպատակն է:

ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
         Նման փաստերը բազմաթիվ են և դեռ ոչ ամբողջովին ու էաբանորեն դիտարկված նաև իրենց փոխառնչությունների մեջ, ինչն ընդունակ է վերջնականորեն լուսաբանել արհեստական այդ առեղծվածը: Որպես օրինակ ահա խճճված թնջուկի նման այլ մեկ հանգույց:
        Ն. Հունանյանը ոճրագործության է գնացել խիստ որոշակի հեռանկարներով: Նա իր հետ տարել է կարմիր գույնի մի թղթապանակ, որը ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց առաջ վստահել է ևս մեկ «մութ» դերակատարի` հետագայում նույնպես ԱՄՆ-ում ապաստան գտած Նաիրի Բադալյանին: Պարզվում է, որ այդ թղթապանակը պարունակում էր օրենսդրության նախագիծ, պետական պաշտոններում նշանակվելիք թեկնածուների ձիգ մի անվանացանկ, պատրաստի հրամանագրեր, որոնցից առաջինը ազդարարում էր ԱԺ-ի կողմից հաստատման պատրաստ, իր իսկ ղեկավարությամբ ժամանակավոր կառավարության ստեղծումը, ապա եռամսյա արտակարգ դրության հրամանագիր և այլն (քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 201-238: «Կոչ, որոշումների, օրենքների նախագծեր, կենսագրություն, ցուցակ» (ձեռագիր, Ն.Հունանյանի կողմից գրված):
        Այդ ամենը հիմնավորում են այն շշուկները, ըստ որոնց Վ. Սարգսյանի սպանությունից հետո վարչապետ էր նշանակվելու... հենց Ն. Հունանյանը, ինչը նրան վստահեցրել էր ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավար նույն Ալեքսան Հարությունյանը... Սակայն, անգամ առանց նրա հասկանալի ժխտման, կարմիր թղթապանակի գոյությունն ու բովանդակությունը աներկբա վկայում են.
    -  Նման փաստաթղթերի մշակումը անկասկած պահանջել է նախ որոշակի ժամանակ, որոշակի պայմանավորվածություն և հիրավի բարձրաստիճան երաշխիքներ (ինչը հիրավի ունեցել է, բայց այդ այլ նյութ է): Հակառակ դեպքում դրա հեղինակը պիտի դիտվեր հոգեկան հիվանդ: Այնինչ ըստ հոգեբանական փորձաքննության նա եղել է կատարելապես առողջ:
    -  Այդ փաստաթղթերը վկայում են նաև, որ հանցագործը փախչելու նախապես բնավ մտադրություն չի ունեցել և չի կռահել անգամ նենգորեն շահարկվելու տարբերակը: Հակառակ դեպքում պիտի մշակեր նաև «նահանջի» նման մի ծրագիր և ոչ թե հանկարծակի եկած ու ակնհայտ խուճապի մեջ ելքեր որոներ:
    -  Իսկ այն հանգամանքր, որ ճչացող այսքան փաստերով հանդերձ պատվիրատուների մասով գործը կարճվել է, տարակուսանքի չնչին տեղ չի թողնում ոչ միայն վերուստ ծրագրավորման` այլև ոճրագործության վերին հետքերը ծածկողների զորության վերաբերյալ, ինչը ինքնին առնվազն մեղսակցություն է:

        Նման բազմաթիվ նկատառումներով, ոճրագործությունը եղել է ոչ այնքան կատարյալ, որքան` նենգ, լկտի ու բռի, ինչը քաղաքական ու հասարակական կյանքում պետական մակարդակով շարունակվեց հետագա տարիներին...
        Ֆոտոռոբո(տ)ները ակնհայտ են...

  
  Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ Մարսել, 18.05.2008 թ.  
  
Ա Ր Ձ Ա Գ Ա Ն Ք
        Սպասելի էր, որ «Հոկտեմբեր 27-ը և Թուրքիան» ակնարկը որոշակի հուզմունք պիտի առաջացներ ոմանց մոտ ու որոշ շրջանակներում: Ակնհայտորեն այդ առաջինը արձանագրվեց լոսանջելեսյան մի շրջանակում, որին` տեղի համապատասխան մարմիններում «քամվելուց ու մշակվելուց» հետո, ասես վասն «պարզաջրման» վերջերս միացել էր հոկտ. 27-ի գործով նախկին ամբաստանյալ Նաիրի Բադալյանը: Այն անձը, որին Նաիրի Հունանյանը ԱԺ դահլիճ մտնելուց անմիջապես առաջ հանձնել էր այդ չարաբաստիկ «կարմիր թղթապանակը», գործողությունից հետո ետ վերցնելու և իր նպատակին ծառայեցնելու ակնկալիքով: Տվյալ անձին խռովել էր իր անվան հիշատակումը, իսկ նույն խմբի անդամ Վահե Ավետյանը հրապարակորեն խնդրել էր հերքել կամ հաստատել այդ իրողությունը: Բնականաբար այդ տեղի չունեցավ, փոխարենը սկիզբ առավ սուր ու ապակողմնորոշիչ մի բանավեճ իբր «անմեղության կանխավարկածի» նկրտումներով, երբ խոսքը բոլորովին էլ տվայլ անձի մասին չէր` այլ թղթապանակի գոյության, դրա բովանդակության, իսկ ամենակարևորը` դրանց փաստագրական արժեքի մասին, ինչը խիստ կարևորվել էր վերոնշյալ մեր քննախուզության մեջ: Զի.
    -  Այդ թղթապանակի պարունակությունը (քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 201-238) «Կոչ, որոշումների, օրենքների նախագծեր, կենսագրություն, ցուցակ» (ձեռագիր, Ն.Հունանյանի կողմից գրված) նախ հիրավի հիմնավորում էր այն շշուկները, ըստ որոնց Վ. Սարգսյանի սպանությունից հետո վարչապետ էր նշանակվելու... հենց Նաիրի Հունանյանը, ինչը նրան վստահեցրել էին ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավար նույն Ալեքսան Հարությունյանն ու այլք 5 :
    -  Իսկ այդ մատնում է ոճրագործության մեջ վերին իշխանավորների մեղսակցությունը, եթե ոչ ավելին:
    -  Բացի այդ, կարմիր թղթապանակի գոյությունն ու փաստաթղթերը վկայում են նաև, որ հանցագործը փախչելու նախապես բնավ մտադրություն չի ունեցել և չի կռահել անգամ նենգորեն շահարկվելու տարբերակը: Զի ինչպես ասվեց, հակառակ դեպքում պիտի մշակեր նաև «նահանջի» նման մի ծրագիր և ոչ թե հանկարծակի եկած ու ակնհայտ խուճապի մեջ ելքեր որոներ:
    -  Եվ ինչպես եզրահանգել էինք, կենտ այդ հանգամանքը տարակուսանքի չնչին տեղ չէր թողնում ոճրագործության վերուստ ծրագրավորման վերաբերյալ:
        Ուստի, որպես իրեղեն ապացույց այն պիտի անհետանար: Մինչդեռ սկզբնական իրավիճակի բերումով հայտնվել է քննչական հանձնախմբի ձեռքերում, իսկ բովանդակությունը և անգամ թղթապանակ-թղթերի մանրակրկիտ նկարագրությունը ներկայացված է հետաքննչական արձանագրություններում` անկասկած ոմանց կողմից դրանք չփոխելու ապահովությամբ... (վերոնշյալ հղումը, բայց նաև քրգործ N°62207199, հատոր N°19, գ.թ. 21-22 ): Այդ թղթապանակը վստահաբար նախ ԱԱ ծառայությունների մոտ հայտնվել է Ն. Բադալյանի միջոցով, ապա ինչ-ինչ պայմաններում հանձնվել քննչական հանձնախմբին, ինչպես Ն.Հունանյանի նաև փոքր մի ծոցատետրն էր փոխանցել ԱԱՆ փոխնախարար Գորիկ Հակոբյանը:
        Սակայն, ինչո՞ւ Ն.Բադալյանը խուսափում է խոսել այդ թղթապանակից, անգամ տվյալ դեպքում ո’չ հաստատել ու ո’չ էլ հերքել է դրա գոյությունը, երբ քննչական բազմաթիվ արձանագրություններում և անգամ Ն. Հունանյանի հետ առերեսման ժամանակ չի ժխտում այդ իրողությունը, միայն շփոթելով... թղթապանակի գույնը, իբր «կանաչ կամ կապույտ »...(?????): Իր հետագա ցուցմունքներում Ն.Հունանյանն էլ իր հերթին ջանում է կարևորություն չտալ այդ թղթապանակին, թեև դրա մեջ գոնե ժողովրդին ուղղված կոչը դեպքերի այլ մեկ զարգացման դեպքում նրան պիտի շատ անհրաժեշտ լիներ...
        Կարծում ենք բոլորին էլ պարզ է, որ այդ թղթապանակի ու դրա բովանդակության գոյությունը հիրավի իրեղեն զորեղ ապացույց էին ոճրագործության բազմաշերտ սցենարի վերաբերյալ, որը ստացավ ոճրախմբին անհայտ մի ընթացք, իսկ կազմակերպիչների համար այդ թղթապանակը դարձավ խանգարիչ հանգամանք:
        Ու թեև այն ի վերջո հայտնվել էր քննչական հանձնախմբի ձեռքերում և հետաքննության ողջ ընթացքում բազմից խոսվել ու արձանագրվել է դրա մասին, այդ իրեղեն ապացույցը այդպես էլ չի ծառայել իր նշանակությանը, վստահաբար հետաքննության հետևողական խափանման պատճառով: Այսուհանդերձ դրա մասին ակնարկն անգամ խռովել էր ոմանց ու որոշ շրջանակներին, ինչը մեր նկատառման իսկության վառն ապացույցն է: Այսինքն, նետ դիպել էր նշանակետին...
        Մնում է ենթադրել, թե նման որքան հանգամանքներ են միտումնավոր անտեսվել ու անթեղվել: Միայն անթեղվել, զի հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը անժամկետ է: Այն երբևէ կբացահայտվի լայն հասարակությանը իր ողջ մերկությամբ:
        Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր նպատակը բնավ էլ դատաքննչությունը չէ` այլ գոյաբանական վերոնշյալ անհրաժեշտությունը, իսկ որպես քննախուզություն` էիզմի կիրառական փորձակում անգամ առօրյա ու կեցական խնդրականներում: Ի վերջո.
        Եթե այծը հարցաքններ մարդուն, ապա նա այծից ավելի շատ տեղեկություն կքաղեր` քան ընդհակառակը, իսկ այծությունից էաբանն առավել` քան սոսկ կենսաբանը ...
    5  Ըստ հետաքննչական արձանագրությունների, Ա. Հարությունյանն ու Ն.Բադալյանը եղել են հին ծանոթներ և նույնիսկ համագործակցել պետվարչական ծրագրերով: Ըստ Ն.Բադալյանի 10.01.2000 թ. ցուցմունքի, 1999 թ. հոկտեմբերի սկզբներին նա եղել է Ա. Հարությունյաննի մոտ «Արմենպրեսի» տնօրեն նշանակվելու հայցով, ինչը մի քանի օրից հետո Ա. Հարությունյանը համարել է արդեն լուծված (քրգործ N°62207199, հատոր N° 19, գ.թ. 95):
  
    Ն. Հունանյանն ու Ն.Բադալյանը նույնպես եղել են ուսանողական ընկերներ և դաշնակցական կուսակիցներ ( ինչպես ոճրագործությանը մոտ կամ հեռու անձերից ճնշող մեծամասնությունը…): Ըստ Ն.Հունանյանի ցուցմունքի, նրանք գործողությունից մի քանի օր առաջ հանդիպել են Հունանյանների տանը, իսկ գործողությունից անմիջապես առաջ, Բադալյանը նրան փոխանցել է Ալիկ Հարությունյանի մոտավոր հորդորը. «…եթե վարչապետն ու Դեմիրճյանը չսպանվեն` դրսից օգնություն չի լինի»` հեռատեսորեն առանց անունների շեշտման: Թերևս ի պատասխան որի Ն. Հունանյանը կարմիր թղթապանակը նրան հանձնելու հետ բղավել է «չվախենաս» ու նետվել ԱԺ դահլիճ: Ոճրագործությունից հետո նա Ն.Բադալյանին չի տեսել ու չի իմացել ի՞նչ եղավ թղթապանակը (հատոր N°19, գ.թ. 21):   

  2000 թ. մայիսին, երբ ՌԴ նախագահական ընտրություններում հաղթել էր Վ.Պուտինը, Հայաստանում իշխանություններն ամրապնդել էին իրենց դիրքերը, վարչապետ նշանակված զոհյալի եղբայր Ա. Սարգսյանն ու նվիրյալ զինակից, ՊՆ նախարար Վ. Հարությունյանը պաշտոնազրկվեցին, իսկ հետքաննության ղեկավար Գ. Ջահանագիրյանը հեռացվել էր գործի վարույթից, Ն. Հունանյանը 180° հրաժարվում է իր նախորդ ցուցմունքներից, որի հիման վրա էլ Ն. Բադալյանը, Ալիկ Հարությունյանն և մի քանի այլ ամբաստանյալներ ազատ են արձակվում` իբր «հանցափաստերի անբավարարության» պատճառով և առանց այդ հակացուցմունքի որևէ ստուգման: Հանգամանք, որը հոկտեմբեր  27-ի բացահայտման առնչությամբ բարձրաձայնեց Լ.Տեր.Պետրոսյանը իր նախագահական ընտրարշավում:    
 
Մնում է մեծ մի հարցական, թե մինչ այդ ինչո՞ւ էր Ն.Հունանյանը նրանց մեղադրում: Պետք է ենթադրել իր և կազմակերպիչների համար իրավիճակի անբարենպաստությունից, ըստ որի էլ նրան մնում էր ասել ճշմարտությունը նաև որպես մեղմացուցիչ հանգամանք: Առավել ևս, որ հիրավի խաբվել ու շահագործվել էր:    
   Կապված նշյալ ակնարկում Մ.Բադալյանին «մութ դերակատար» բնորոշման հետ, անձը տվյալ շրջանակում բողոքարկելու պես հեգնել էր թե ինչո՞ւ չի մանրամասնվում իր այդ «դերակատարությունը»: Եվ քանզի այդ մեր քննախուզության շրջանակներից դուրս է, ապա միայն որպես վարկած ու միայն նեղ շրջանակների համար կառաջարկենք:
   
    Բնականաբար Ն. Հունանյանը մինչև ոճրագործությունը չէր կարող չլինել կազմակերպիչների հսկողությունից դուրս, ինչը ակնհայտ է բազմաթիվ դրվագներով, մինչև իսկ վերջին վայրկյանը` համոզվելու համար ոճրագործի վճռականության մեջ ու հեռակառավարելու համար ողջ գործողությունը, ինչը նույնպես դրսևորվում է բազմաթիվ պարագաներում: Ամենայն հավանականությամբ Ն.Բադալյանի դերակատարություններից մեկը եղել է նաև այդ` անշուշտ ի թիվս այլոց: Այդ համոզիչ է դարձնում Ն. Հունանյանի նախնական ցուցմունքը` Ն.Բադալյանի միջոցով Ալ. Հարությունյանի փոխանցած  վերջին հորդորի վերաբերյալ: Զի, այդ թղթապանակում եղած ժամանակավոր կառավարության և դրա վարչապետ Ն. Հունանյանի նշանակման առաջին հրամանը պետք է ստորագրեր… հենց Կ.Դեմիրճյանը: Իսկ ըստ Ն.Հունանյանի ցուցմունքի, նախապես նրա ու մի շարք այլոց գնդակահարությունը չէր նախատեսված…     
    Սակայն դրանով դժվար թե սահմանափակվեր Ն. Բադալյանի դերակատարությունը : Ոճրագործության սցենարի հեղինակները չէին կարող չիմանալ Ն. Հունանյանի մոտ կարմիր թղթապանակի ու դրա պարունակության գոյության մասին (այդ դուրս է պրծնում դեպքերի հետագա զարգացումներից…),  և չգիտակցել դրա դատաքննչական փաստագրության զորությունը: Առավել ևս, որ ըստ Մ. Հունանյանի այլ մեկ ցուցմունքի, մի շարք փաստաթղթերի նախագծերը կազմվել էին հենց Ալիկ Հարությունյանի հետ խորհրդակցությամբ («…Այդ մասին բանավոր խորհրդակցել եմ Ա.Հարությունյանի հետ , ընդհանուր հավանություն ստանալով»: Հատոր N°19 ,գ.թ. 27): Ուստի, Ն.Բադալյանի գլխավոր դերակատարությունը ամենայն հավանականությամբ եղել է  ոճրագործի ձեռքից որևէ կերպ վերցնել այդ անիծյալ թղթապանակը` մինչև նրա դահլիճ մտնելն ու ականատեսների հետագա վկայությունը: Իսկ եթե այն այնուամենայնիվ հայտնվել է քննչական հանձնախմբի ձեռքերում, ապա այդ ոճրագործ կողմի առաջին շրջանում խուճապի պատճառով, մինչ այդ կարծելով, որ հասարակությունը կողջունի թեկուզ արյունոտ հեղաշրջումը  և իրենց կհաջողվի ավելի հեշտ տնօրինել իրավիճակը (առաջին հենց այդ հարցը էր տվել Ն.Հունանյանը բանակցող  Տ. Նազարյանին և Ա. Հարությունյանին`  ստանալով բացասական պատասխան, հանձնվելու խորհուրդ և մեղմ պատժամիջոցների հնարավորության խոստում, ինչն էլ մասամբ տեղի ունեցավ)…   
 
    Որքան էլ վարկած` այս ավելի քան հնարավոր է, բացատրելով նաև կարմիր թղթապանակի շուրջ խոսակցություններից տվյալ անձի և այլոց խուսանավումներն ու ջղաձգությունները:   Այստեղ արդեն իսկապես հարկ է կանգ առնել, զի հետևող հարցերի շարանը հղի է շատ ավելի սուր հանգամանքների բացահայտմամբ…
  
    29 հուլիսի, 2008 թ.  

                                                                  
    ՀԱՎԵԼՎԱԾ 
    «Ստիպիր ստել՝ կիմանաս ճշմարտությունը»:
                                                                                          
      Հոկտեմբեր 27-ի պետական աներևակայելի ոճրագործությունը իրականացված էր բացառիկ պրոֆեսիոնալիզմով և ակնհայտ ցինիկությամբ: Այն աստիճան, որ այն եղելությունը պարուրում է անհավանականության շղարղով, ինչն էլ կարծեք գոնե առերևույթ հաջողվել է ցայսօր: Այսուհանդերձ, նույն հանգամանքը երբեմն ավելորդ ինքնավստահության և ակամա խոստովանանքների տեղիք է տալիս, իսկ զոհերի փոխարեն ոճրագործի ձեռքը դուրս է պրծնում ժամանակի հողածածկույթից:
    Այդպիսի մի պարագա է youtube-ով ներկայացված կից փոքրիկ տեսանյութը, որը ձիգ տարիներ հետո գալիս է վավերելու վերոնշյալ մեր վերլուծությունը: Ավելի ստույգ՝  անթաքույց ազդարարելու  թուրքական «ձեռքի»  շահարկումը հոկտեմբեր 27-ի ոճրագործության մեջ !!!:  Եվ այդ ոչ ավել, ոչ պակաս ոճրագործության կենդանի ու անմիջական վկայի, ՀՀ Ազգային անվտանգության երբեմնի փոխնախարար, անվտանգության գնդապետ Գ.Եղիազարյանի վերջերս Ա1+ հեռուստատեսությամբ հրապարակային հայտարարությամբ:
  

   
                                 Գ. Եղիազարյանի հայտարարությունը Ա1+ հեռուստատեսությամբ
                                       ----------------------------------------------------------------------------------
    Իրականում այն նույն հին «վարկածն» է, որը ոճրագործությունից ի վեր հնչեցնում է երբեմնի «չեկիստն» ու
նախկին ԱԱՆ փոխնախարարը.

   Теракт 27 октября 1999 года - работа турецких спецслужб
  1999թ. հոկտեմբեր 27 ահաբեկչությունը - թուրքական հատուկ ծառայությունների գործ է:

  

  
 
«Հայ-թուրքական արձանագրությունները նույնպես հարկ է դիտել որպես 1999թ. հոկտ. 27-ի ահաբեկչության հետևանք»: ARMENIA Today թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց համահնաչակյան գլխավոր վարչության խորհրդական, ազգային անվտանգության ծառայությունների վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքերով, այդ ոճրագործությունը կբացահայտվի միայն այն ժամանակ, երբ մենք կլինենք իշխանությունում: Հակառակ դեպքում իրական մեղավորները երբեք չեն բացահայտվի»...   
     «9 տարի առաջ, ես արդեն ասել եմ, որ հոկտեմբեր 27-այդ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործն է»-ասեց Եղիազարյանը, պատասխանելով ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել հոկտեմբեր 27-ը: Եղիազարյանը հիշեցրեց, որ այդժամ Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեց խարեզմատիկ մի անձնավորություն- Կարեն Դեմիրճյանը: «Պարզ էր, որ 90% ձայն էին տալու Դեմիրճյանին: Իսկ Հայաստանում օրինական իշխանություն Թուրքիային բնավ ձեռնտու չէր: Այդ նրանց պլանների մեջ չէր մտնում, հակառակ դեպքում նրանք իրենց նպատակին չէին հասնի: Եվ հենց այդ պատճառով կազմակերպվաց հոկտեմբերի 27-ը»-ավելացրեց Եղիազարյանը»
:

 
ИА ARMENIAToday . Ռուսերեն տեքստն ամբողջությամբ. http://yerkramas.do.am/news/terakt_27_oktjabrja_1999_goda_rabota_tureckikh_specsluzhb/2009-10-27-11890 Главная » 2009 » Октябрь » 27 » Теракт 27 октября 1999 года - работа турецких спецслужб                                                                            
 -----------------------------------------
    Որքան էլ ահեթեթ, ժամանակին ցնցող այս հայտարարությանը, որը կրկնում է սկզբնաէջի  ա). կետում նշված  հորինածո վարկածը, անդրադարձել էին նաև մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում նաև ադրբեջանական.

     
Бывший замначальника управления нацбезопасности Армении:
                                                                                  «Теракт в парламенте устроили турки».
       27.10.2009 17:54
         http://www.1news.az/world/20091027055145059.html
   
  Судя по всему, у армян вновь начала прогрессировать болезнь. На этот раз в теракте в своем парламенте, совершенном 10 лет назад, они обвиняют турецкие спецслужбы.
   
«Դատելով ամենայնից, հայերի մոտ վերստին սկսել է զարգանալ հիվանդությունը ( իմա՝  եղեռնացավի շահարկումը: Մեկնությունը՝ մերը ):  Այս անգամ մեկ տասնամյակ առաջ կատարված  իրենց խորհրդարանի ահաբեկչության մեջ մեղադրում են թուրքական հատուկ ծառայություններին» (ապա հաջորդում են վերոնշյալ մեջբերումները Գ. Եղիազարյանի հարցազրույցից 6 ):

 6
 Սա նույն այն երդվյալ «չեկիստն» է, ով ԱԱԾ-ի արխիվները բացելու «Ժառանգություն»  կուսակցության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Գաղտնազերծման մասին»-Լյուստրացիայի օրենքի նախագիծ), համարյա հիստերիկ արտահայտվել էր. «Լյուստրացիայի հիմքում մեծագույն հիմարություն կամ դավաճանություն է ընկած...»։
Որին նախագծի հեղինակն արձագանքել էր. «
Գ.Եղիազարյանն
ինքնակամ բացահայտվել է...»
(Մարդիկ.am, 15.03.2013 թ.
http://mardik.am/am/qaxaqakanutyun/item/130342-stepan-safaryan-21711):


                                                 ------------------------------------------------------

     Թուրքիայի հասցեին նման ուղղակի թե անուղղակի  բազմաթիվ մեղադրանքները բնականաբար պատահական չէին: Հայ-թուրքական փոխհարաբերությունները ավանդորեն սրելուց բացի, դրանք նպատակ էին հետապնդում հնարավոր բուն հեղինակներից կասկածները շեղել այլ ուղղությամբ: Հատկապես, երբ դրանք արվում էին ռուսամետ շրջանակների կողմից, ինչպիսինն է հենց երբեմնի «չեկիստն» ու նախկին ԱԱՆ փոխնախարարը, արդեն որպես ավանդական ռուսամետ հնչակյան կուսակցության խորհրդական, ապա փոխատենապետ: Իսկ թե ինչպիսի՞նն է այդ կուսակցության գաղափարաբանությունն ու քաղաքական կողմնորոշումը կարելի է դատել դրա կուսակցապետուհի Լյուդմիլա Սարգսյանի 2012թ. ՌԴ նախագահական ընտրություններում ռուսահայությանն ուղղված կոչից: Ըստ այդմ, նա նրանց հորդորում է Մարտի  4 –ի այդ ընտրություններում  ձայն տալ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, «միակ արժանի թեկնածուին` Վլադիմիր  Պուտինին»:  Aravot.am-ին ՍԴՀԿ-ի տրամադրած հայտարարության մեջ այդ հիմնավորվում է հետևյալ ձևակերպմամբ (ստորև՝ մեջբերումներով 6 ).

 
   06.02.2012թ.
      http://www.aravot.am/2012/02/06/35122/


    «Դուք` տեղաբնակներդ, հիշում եք, թե ինչ էր կատարվում Ռուսաստանում` ԽՍՀՄ փլուզումից հետո վիթխարի երկիրը հայտնվել էր կործանման եզրին, բնական պաշարներով երկրագնդի ամենահարուստ տարածքը սովի էր մատնվել, մարդիկ տարիներով աշխատավարձ չէին ստանում, նույնիսկ թոշակառուներին չնչին կենսաթոշակը չէին կարողանում վճարել: Երկիրը ներսից քայքայում էին կլանաօլիգարխիկ համակարգը, համատարած կոռուպցիան, իսկ Հյուսիսային Կովկասում ծայր էր առել Ռուսաստանը փլուզող, դրսից հրահրվող-ֆինանսավորվող քաղաքացիական պատերազմը:
    Միջուկային գերտերություն էր կործանվում, ինչը կհանգեցներ աշխարհակործան հետևանքների։ Եվ Վլադիմիր Պուտինը այն մարդն է, ում հաջողվեց երկիրը դուրս բերել այդ վիհից:
    Ազգակիցներ, Պետական Դումայի ընտրություններից հետո մենք հետևում ենք այն իրադարձություններին, հանրահավաքներին, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում: Այդ խժդժությունները սկսվեցին այն բանից հետո, երբ եվրոպական դիտորդական առաքելությունը, արտասահմանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացասական գնահատեցին ընտրություններին: Այն ընտրախախտումները, որոնք այսօր շահարկում են Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը, Հայաստանում անցկացված վերջին չորս ընտրությունների համեմատությամբ ուղղակի ծիծաղելի են... ( հետևում են այդ ընտրությունների հետ կապված հայաստանյան իշխանությունների սարսափելի բռնություններն և դրանց նկատմամբ միջազգային դիտորդների լռությունը՝  ի տարբերություն իբր «ժողովրդավարական» Ռուսաստանի... Լ.՝մերը ):
     Այժմ հարց է ծագում` ինչու՞ են Հայաստանի պարագայում դիտորդները կուրանում ու խլանում, իսկ Ռուսաստանի ընտրություններում նույնիսկ տեսնում բաներ, որոնք չեն եղել: Խնդիրը պարզ է` Ռուսաստանը պետք է Գորբաչովի կամ Ելցինի նման քաղաքական գործիչներ ունենա և ոչ մի դեպքում Պուտինի նման առաջնորդ, որը կզորացնի երկիրը, թույլ չի տա նրա մասնատումն ու ոչնչացումը:
    Ազգակիցներ, խնդրում ենք աչալուրջ լինել, միաժամանակ` երախտագետ, մի մոռացեք` այդ երկիրը ժամանակին գրկաբաց ընդունել է ձեզ, հնարավորություն տվել հաց վաստակել, օթևան ունենալ և արժանապատիվ ապրել: Վ. Պուտինի շուրջ այսօրվա աղմուկը պատահական, ինքնաբուխ ըմբոստության դրսևորում չէ, այն խորը և լուրջ մշակված` Ռուսաստանի ոչնչացման ծրագրի միայն տեսանելի վերնաշերտն է:
     Ազգակիցներ խնդրում և հորդորում ենք` ձեր ձայնը միացրեք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին:
    Եվ թող ձեր մտապատկերում պարզվի հետևյալ պաստառը. «Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես Մայր Հայրենիքիդ»:
                            --------------------------------------------------------------------------------------------------------------------

   
Թե որքանով է հարիր այսպես բացեիբաց միջամտել այլ՝  այն էլ տերունական մի երկրի ներքին գործերին,
և ենթատեքստային ի՞նչ բովանդակություն ունեն այս տողերը, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը:    Սակայն մեկ-երկու հանգամանք անհրաժեշտ է ամրագրել:
    ա.- Այն անթաքույց միտում է խորտակված Խորհրդային Միության վերականգնումը և իբր անկախացած Հայաստանի վերադարձը Ռուսական Դաշնության գիրկը: Այսինքն այն՝  ինչը նրա անվտանգության ծառայությունների պետ Վ.Պուտինի և «հին գվարդաիայի» նույնքան անսքող ծրագիրն էր ի սկզբանե:
Հատկապես ՌԴ վարչապետ նշանակվելուց և մոտական նախագահական ընտրություններից առաջ: Եվ հենց այդ իրավիճակում Ռուսաստանում սկսվեցին բնակելի շենքերի պայթյունները, որպես դրդապատճառ 1999թ. հոկտեմբերի 1-ին Չեչնիայի երկրորդ պատերազմի սանձազերծման: Եվ հենց այդ օրերին արձանագրվեց Վ. Պուտինի  խորհրդավոր այցը Հայաստան և այդպես էլ չբացահայտված տեսակցությունը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետ, որին մի քանի շաբաթներ հետո հաջորդեց հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը (տե՛ս «Պուտինյան սիստեմ» մաս 1-ին.
http://www.youtube.com/watch?v=SAXkdHYgaOA ): Իսկ մեկ քանի ամիսներ անց, 2000թ. մայիսին Վ. Պուտինի ՌԴ նախագահ ընտրվելուց հետո Հայաստանում սկսվեց բացահայտ ռուսական «օրենտացիան» ու բռնատիրությունը:
           Մինչդեռ, այդ դժվար թե Թուրքիայի շահագրգռվածությունը լիներ...
     բ.- Աներկբա փաստում է «հին գվարդիայի» առկայությունն ու ակտիվությունը անգամ իբր խիստ ընդդիմության և ողջ մի կուսակցության դիմակավորմամբ:

   
  Այստեղ արժե հավելել ևս մեկ-երկու խոսուն դիտարկումներ:
  -  Այդքան շահարկվող «Մեղրիի պայմանագիրը» աշխարհաքաղաքական նկատառումներով ձեռնտու էր բոլորին (տե՛ս «Ինչո՞ւ լռեց աշխարհը» հավելվածը.
  http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_04.htm  ):  Այն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշակել էին իբր  Ռ. Քոչարյանի առաջարկով, որը 1999թ. նոյեմբերի 18-19-ին` ոճրագործությունից մեկ քանի շաբաթներ հետո Ստամբուլում կայացած «Եվրոպայի հետ համագործակցության և անվտանգության կազմակերպության» գագաթնաժողովում (OSCE ) ստորագրեց «Ստամբուլի խարտիան»: Ըստ այդմ ճանաչվում էր Ադրբեջանի ամբողջականությունը, ինքնին հասկանալի է ոչ առանց ՌԴ-ի համաձայնության և տարածաշրջանային շահերի: Այսուհանդերձ, «Մեղրիի պայմանագիրը» չիրականացավ հենց վերջինիս հզորացմամբ, մինչդեռ Թուրքիան ոչինչ չստացավ:
  Մնում է տալ տարրական ու ավանդական հարցը. այս դեպքում ո՞ւմ էր իրականում ձեռնտու այդքան համարձակ ու խնդրահարույց հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը, երբ «Մեղրիի միջանցքի» փոխարեն այդքան աշխատատար ու հավելյալ ծախսերով
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության որոշումը կայացվեց հենց նույն գագաթնաժողովում  (տե’ս http://fr.wikipedia.org/wiki/Ol%C3%A9oduc_Bakou-Tbilissi-Ceyhan ): Եվ արդյոք «Անգլիայի թագուհու» կարգավիճակով խղճուկ Հայաստանի նախագահը ինքնուրույն կարո՞ղ էր ՄԽ համանախագահներին «Մեղրիի պայմանագրի»  առաջադրանք տալ, հոկտեմբեր 27-ի պես աշխարհաքաղաքական այդպիսի հեռահար մի ծրագիր հղանալ ու դեռ իրագործել սոսկ իր անձնակազմի մի քանի աշխատակիցներով...

   - Եվ վերջին, բավականին նշանակալից մեկ հանգամանք:
   2013թ. մեր հոբելյանի կապակցությամբ Հայաստանում ստեղծվեց «Ա. Վարպետյան-70»  նախաձեռնող խումբ (ՀՆԽՀ ): Այն և առանձին մեր կողմից դիմեցինք ՀՀ նախագահին, հայցելով Հայաստան կարճատև այցելության թույլտվություն, ինչը մերժվում է վտարումից մեկ տասնամյակներ է ի վեր: Հանձնախմբի հայցը ուղղվեց Մշակութային նախարարություն: Վերջինս չառարկեց միջոցառման կազմակերպմանը: Մինչդեռ մեր դիմումն ու այցելության հայցը մնացին անպատասխան:
  Եվ հենց այդ ընթացքում, ազգային անվտանգության ծառայություններին մերձակից «Հայկական վարկած» լրատվական կայքէջում հայտնվեց հոկտեմբեր 27-ի վերաբերյալ մի վերլուծություն, որում այդքան
կարևոր հանգամանքները թողած բավականին խոսվում էր հենց այդ «կարմիր թղթապանակի» մասին.
 
   «....Նույն օրը առավոտյան ԱԺ տարածքում կատարվել էր տեղազննություն, որտեղ հայտնաբերվել էր նաև կարևորագույն ապացույցներից մեկը` Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Հոկտեմբերի 29-ին Աղվան Հովսեփյանը ԱԱ նախարարին՝ «Հարգելի Սերժ Ազատի» գրառումով մի գրություն է կազմում եւ թղթապանակն ուղարկում ԱԱՆ, որպեսզի թղթապանակում եղած գրառումների հիման վրա համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարվեն: Այսպիսով խաղարկվում է իսկական գրոսմայստերական խաղ, ու քննության կարևորագույն նյութերը այլևս անկառավարելի գեներալների և համատեղության կարգով Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի մենաշնորհը չէին: ԱԱՆ-ն և Սերժ Սարգսյանը այլևս նույնպես տեղյակ էին ամենակարևոր նյութերին, որը քննության ընթացքի վերաբերյալ մանիպուլյացիան էապես դժվարացրեց: Հենց դա էլ դարձավ այդ թիմի` Սերժ Սարգսյանի հանդեպ թունդ ատելության դրդապատճառ: Իսկ Աղվան Հովսեփյանը թղթապանակը ԱԱ նախարարին ուղարկելուց եւ վերջինիս տրամադրության տակ մեկ օր թողնելուց հետո՝ հոկտեմբերի 30-ին միայն այդ մասին տեղյակ պահեց Ջհանգիրյանին:
  Հովսեփյանն այդ հանդգնության համար վճարեց հրաժարականով, նրա փոխարեն գլխավոր դատախազ նշանակվեց  Ջհանգիրյանի դրածո, դժգույն մի անձ, որ անունն այսօր ոչ ոքի ոչինչ չի ասում: Հնչում են և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջներ, սակայն ԱԱ նախարարը բավականին ամուր դիրքեր ուներ…»  
                         ( http://www.armversion.am/2013/02/15/ժամանակի-մեքենա-սերժ-սարգսյանի-քաղա-2/ ):

      Իսկ առավել արտառոցը, որ հոկտեմբեր 27-ի վերաբերյալ այդ «հայկական վարկածում» ոճրագործությանը այդքան մոտիկ կանգնած ու քաջատեղյակ դեմքերի փոխարեն հոդվածի հեղինակն իր վերլուծությունն ավարտում է տարօրինակ մի եզրահանգմամբ.
  
    «Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին»:

    Ուրեմն «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին վերջ կտրվի» արտերկրյա մեր ինչ-ինչ կապերի բացահայտմամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս: Ինչ-որ առնչություններ տեսնելով նշյալ միջոցառման և մեր հայցի հետ, և ենթադրելով մեր դեմ նյութվող նոր մի դավ, մենք հրապարակայնորեն արձագանքեցին, հայտարարելով, որ եթե այդ կեղտը մեր վրայից մաքրելու փոխարեն պիտի շարունակվի հավելվել, ապա.
     «...Դիմելու ենք հարակից բոլոր տերություններին և համապատասխան հաստատություններին, խնդրելով բացահայտել մեր անձի հետ կապված որևէ ապօրենի, սքող կամ կասկածելի արարք, ինքներս մեր կողմից ներկայացնելով մեզ հետ կապված ամենայն, մինչև վերջին մանրուքը:
          Հուսանք, որ այդժամ «հոկտեմբեր 27-ի» խնդրականը վերջնականապես կփարատվի»:
 (տե՛ս «Հետք-հետաքննող լրագրողներ». http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_130228_Hangucalu&um....htm ):     
   Այսու, հաստատվում է «կարմիր թղթապանակի» ողջ կարևորությունը, ինչպես բնորոշում է նաև հենց հոդվածի հեղինակը: Եվ եթե դրա պարունակությունը հիմնավորապես փաստում է ոճրագործության նախապատրաստությունը վերին, ավելի ստույգ՝ ՀՀ նախագահական անձնակազմում, ապա «թրքական վարկածի» նախածրագրումը ոչ միայն գալիս է ամրագրելու այդ՝ այլև բյուրեղի պես արտացոլում թե բացի ՀՀ նախագահից այդ ո՞ւմ էր ձեռնտու և ի՞նչ հեռահար նպատակներով: Այն քաղաքական զարգացումներով երևակվեց հետագա ձիգ տարիներին, ինչպես նաև Ռ. Քոչարյան-Վ. Պուտին սերտ համագործակցությամբ ու դեռ վերջինիս անխաթար  հովանավորությամբ:
   Ի վերջո դժվար է անգամ թուլամիտներին համոզել, որ Ռ.Քոչարյանը առանց նրա նվազագույնը համաձայնության կարող է այդքան լկտի և համաշխարհայնորեն սկանդալային ոճրագործության գնալ: Իսկ առավելագույնը՝  առանց նրա ու «հին գվարդիայի» աջակցության, ի դեմս որի էլ լայնածավալ կեղծիքներով 1998թ. ընտրվել էր ՀՀ նախագահ, առանց հասարակական որևէ հենարանի ու օրենքով սահմանված փաստաթղթերի ( երկրում 10 տարվա բնակության վկայական և այլն ): Իսկ առավել հավանականը, որ նման զարգացումները նախատեսվում էին դեռևս ղարաբաղյան շարժման հենց սկզբից, երբ 1992թ. հունվարին նույն Ռ. Քոչարյանի և «հին գվարդիայի»  թունդ ընդդիմությամբ Արցախի նախագահ ընտրված դաշնակցական Արթուր Մկրտչյանը մի քանի ամիս հետո սպանվեց խորհդավոր և ցայսօր նույնպես չբացահայտված պայմաններում: Մինչդեռ ռուսական ԶԼՄ-ները, ոչ առանց ինչ-ինչ  պատճառների, շտապեցին այն որակել ինքնասպանություն:
   
   Այսպես, եթե կարելի է ԴՆԹ-ի 1 մոլեկուլով կլոնավորել ողջ կենդնանուն, ապա նման մի քանի անվիճելի փաստերի բանաձևումով հնարավոր է նաև գոնե երևակել եղելության «ռենտգենյան» կմախքը: Մինչդեռ, բուն իրողությունը տարիների որոշ հեռավորությունից երևում է առավել ամբողջական, ինչպես կետանկարչական ստեղծագործությունները և հսկայական կառույցները:
   Ըստ այդմ, հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը եղել է ռուսական «պրոեկտ», ինչպես Ռուսաստանում բնակելի շենքերի պայթյունները,  չեչենական երկրորդ պատերազմը, դրա նախագահ Յանդարբիևի 2004թ. սպանությունը Կատարում, FSB փոխգնդապետ Ա. Լիտվինենկոյի ու դեռ քանի-քանի սպանությունները Ռուսաստանում և դրանից դուրս: Այդպես, նման գործողությունները 27.07.2006թ. պաշտոնապես օրինականացան հենց Վ.Պուտինի ստորագրությամբ
(
http://www.youtube.com/watch?v=h79TbV7CvuY  ):
   Մնացյալը զուտ տեխնիկական հարցեր են, ինչպես ճարտարապետական մեծ նախագծերում տարբեր, մասնագետների, բրիգադիրների, արհեստավորների և սևագործ բանվորների պարագայում: 
   Այսպես են իրականացվել բուրգերը, պատմության մեծ ոճիրները և կայսրությունները:  

  Ինչ վերաբերում է մեզ, ապա այլևս չնչին իսկ կասկած չի կարող մնալ, որ մեկ տասնամյակից ավելի Հայաստանից մեր արտաքսումն ու ցայսօր սփյուռքով մեկ հետապնդումները առնչվում են հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ: Այն, ինչը ակամա վկայում է վերոնշյալ հոդվածի հեղինակը, հուսալով, որ դրա «քաղաքական շահարկումների երկար շրջանին վերջ կտրվի արտերկրյա մեր ինչ-ինչ կապերի բացահայտմամբ: Այնինչ, մեր հետապնդումները նախապես սկսվել էին Հայաստանի վերահպատակեցմամբ
 ու հնարավոր ընդդիմադիրների չեզոքացմամբ (տե՛ս մեր դեռևս անմեղ ընդվզումը ոճրագործության վերաբերյալ.
http://www.youtube.com/watch?v=QIoF50rDQhM&list=PL3FC5E1C0DF6B078E), ապա «Ազգային խաչքար կամ հոկտեմբեր 27-ի առեղծվածը» և մասնավորպես սույն քննախուզության և այդ թեմայով ելույթների պատճառով
(
http://www.eutyun.org/S/MM/1/Barev_%20hokt.27_LA%202009.htm ):
     «Հայկական վարկածի» նման արձագանքը, մասնավորապես «կարմիր թղթապանակի» հիշատակումը և հոկտեմբեր 27-ը մեր անձի հետ առնչումը իրականում մատնում է ԱԱԾ-ի կողմից «Ազգային խաչքար» քննխուզության և հատկապես սույն՝ «Հոկտեմբեր 27-ը և Թուրքիան» հավելվածի քաջատեղյակությունը:
Ըստ այդմ՝ դրա ճշմարտացիությունը: Զի, «կարմիր թղթապանակի» մասին խոսել ենք միայն սույն հավելվածի նախորդ տարբերակում, իսկ ավելի ուշ դրա պարունակության վերաբերյալ՝ «Միայն մեկ մանրուք» հավելվածում (
http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_05.htm ): Իսկ պարունակության մանրամասները վերցել էինք շրջանառության մեջ հայտնված պաշտոնական հետաքննության արձանագրություններից ( քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 201-238 ): Իսկ այս ամենը հրապարակված են բոլորին մատչելի մեր այս  http://www.eutyun.org/  կայքում:

   Ահա, այս առումով մեր նկատմամբ «ՀՀ պետական անվտանգության լուրջ սպառնալիք» ամբաստանությունը կարծեք հիմնավորվում է (
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm ), սակայն միմիայն հետադարձորեն և հալածանքների դրդապատճառների բացահայտման հետագա
մեր ջանքերի առումով: Թե որքանո՞վ է այդ իրավական, այդ արդեն արդարադատության խնդիրն է, ինչպես հենց ինքը՝ 1999թ. հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունը: Դրա աներևույթ մի գնդակը թե բեկորն էլ գտավ մեզ, ինչպես շատ-շատերին, և ողջ մի ժողովրդի ու քանի սերունդների ճակատագրին:   
     Իսկ որպես ազգաբան ու էաբան, մեր գերնպատակը մնում է հենց այդ. իրողությունը բացահայտել արդարամիտ աշխարհին և գալիք սերունդներին, միաժամանակ հնարավորինս լիցքաթափելով հայ-թուրքական հարաբերությունները: Զի, աշխարհաքաղաքականորեն խիստ խնդրահարույց մի տարածաշրջանում մեկ պատառիկ Հայաստանը դատապարտված է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հատկապես մերձական հարևանների հետ, անշուշտ՝ նաև Ռուսաստանի: Սակայն միմիայն բարիդրացիական...              
       Եվ հենց այդ է սույն քննախուզության և դրա հրապարակումների դրդապատճառը:

                                                                  ¡  ¡  ¡                                                                                     
    Մարսել, 27 հոկտեմբերի 2012 թ.