ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
 
                              ՀՈԳԵՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ                                              
ԿԱՄ
    
        
«ՄՀԵՐԻ ԴՈՒՌ»           
   
                                                            
                                            
          «Եթե մեկի հոգին առաք՝  մարմինը ձերն է ու ձերը,
                                    
          իսկ եթե միայն մարմինն առաք՝  քարը ձեր գլուխը...»:
       
            Այս վաղուց հայտնի ճշմարտություն է:
            Ըստ այդմ են իրականացվել բոլոր հավատափոխությունները, գաղափարական ներգործությունները և հեղափոխությունները, «ուղեղի լվացումները» և այսօր այդքան ծավալվող «հոգեորսությունը»: Իսկ անցյալում, վասն «ընտելացման»  ենթակայեցված ժողովուրդների աստվածներն էին ներառվում տիրական դիցարան (որտեղից խեթական դիցարանում 1000-ից ավելի մեծամասամբ հպատակեցված աստվածություններ, պարսկական դիցարանում՝ Անահիտը, Միհր-Միթրան ու այլք, և ընդհանրապես այդքան փոխառություններ): Եվ հենց այս նկատառմամբ բազմաստված հրեա ցեղերին Մովսեսը միավորեց նախնյաց մեկ աստվածության հրամայականով, որի առաջին և անխախտելի պատվիրանն եղավ.   
             «Ես եմ ԵՀՈՎԱ քո Աստվածը: Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս»
                                                                                                         (բնականաբար ոչ անգամ Քրիստոս: Լ.Մ.):
   
    Մինչդեռ, Բյուզանդիայի Կոնստադին Մեծ կայսրը, գիտակցելով քրիստոնեության անկասելի արշավանքը,  ինքը պաշտոնապես ընդունեց այդ դավանանքը, Հռոմից հետո խուսափելով նաև իր կայսրության փուլուզմից  և տարածաշրջանում հաստատելով  իր գերիշխանությունը: Ավելի ուշ այն համասփռվեց ողջ աշխարհով մեկ, դառնալով արդի երեք հիմնական կրոններից առաջինը, իսկ քրիստոնեության հարակցումով զարգացած երկրներում հուդայականությունը նույնպես հաստատեց իր գերակայությունը:   
     Իսկ թե ինչպե՞ս են ջղաձգվում, այլակերպվում և հաճախ ամբողջովին ուծացվում  տկարացած  ազգերն ու էթնոսները, հայտնի է բոլորին և մասնավորպես հայերին 1:
    Անշուշտ, օտար դավանանքներին թե գաղափարախոսություններին հարելը միանշանակ բացասական չէ և ընդունակ է նաև բարենորոգել կամ բարեշրջել շատ քաղաքակրթություններ: Այսուհանդերձ հինավուրց ավանդույթները «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով և հեգելյան «սինթեզի» օրինաչափությամբ հաճախ վերառվում են, ստանալով նոր որակ և ապահովում էթնոհոգեբանական նորացում:    
     Եվ մասամբ այս ևս հայոց ցայտուն պարագան է:

     1 Ըստ  գերմանական կրթությամբ փիլիսոփայության դոկտոր, հայ սակավաթիվ գաղափարաբաններից Հայկ Ասատրյանի.     «Գաղափարախոսական մեր բոլոր խարխափումները պայմանավորվեցան անով, որ մենք չունեցանք հայկականորեն հիմնավորված աշխարհայեցողություն: Անծանոթ մեր էաբանական խորքին ու ցեղին` իմաստությունը և ուղղությունը չառինք հայոց անցյալը վարող ուժերեն, այլ` Եվրոպայի ներկան խռովող ընկերային հոսանքներեն» («Հայաստան-արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» հատոր Ա-1942թ., երկրորդ հրատ.՝ Երևան -2000, էջ 96):

   2 Թոնդրակյան շարժումը տարածվեց Եվրոպայում ծնելով մի շարք ուղղություններ՝  ինչպես բոգոմիլյան, ալբիգոյցիների, վալդենսյան, կատարական ևն: Ըստ անգլ. Է. Գիբոնի. «Թոնդրակյան շարժումը ցնցեց Արևելքը և լուսավորեց Արևմուտքը»:

    3 «Նեոհեթանոսական այլ մեկ՝ «ԷՈՒԹՅՈՒՆ» կազմակերպություն ձգտում է իր գաղափարախոսությանը տալ մերձգիտական տարրեր: Նրա ճարտարապետ-գաղափարախոս Ալեքսանդր Վարպետյանը ձգտում է հատուկ փայլ տալ հայ ինքնությանը, ապացուցել նրա հնդարիական հիմքը` դրա համար դիմելով գիտական կեղծ հիմնավորումների: Ուշագրավ է, որ իր յուրահատուկ գաղափարախոսության որոնումներում Հանրապետական կուսակցությունը ժամանակին ուզում էր միաձուլվել «Էությանը» (հատված Հայաստանի վերաբերյալ զեկույցից,
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ):  

    Այդ նախ սկզբնավորվեց  հենց քրիստոնեության հետ, խմորվեց  միջնադարում՝  ի դեմս մծղնեության, պավլիկյան 2 և թոնդրակյան շարժումների, վերհառնեց 19/20-րդ դդ սահմանագծում՝ ի դեմս «մեհենական շարժման», ապա նժդեհականության, և ի վերջո թափ առավ ԽՍՀՄ-ի վերջին շրջանում և  ապա փլուզման հետ, հիմնականում ի դեմս ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի (ԱԻՏ ), արիականության, հայոց 12000 ամյա ծագումնաբանության և մասնավորպես Էություն-էիզմ ուսմունքի: Մի ֆենոմեն, որին չուշացավ արձագանքել Կենտրոնը, ի  դեմս ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի գիտաշխատող, գիտ. դոկտոր Վ.Ա.Շնիրելմանի 3:    
     Եվ ոչ միայն այն: Մարքսիզմ-լենինիզմի սնանկացումից հետո, Հայաստանում «հին գվարդիան» և մասնավորպես ԿԳԲ/ՊԱԿ-ը ընդդեմ արևմտյան «գլոբալիզացիայի» որդեգրեցին հենց ազգայնական սկզբունքներ, դիցահավատամքային և մասնավորապես արիականություն գաղափարները: Վերջինս , որպես սոցիալ-ազգայնական դոկտրինա, դիտվում էր համահունչ իբր «ոգու և իմաստության» դիկտատուրային և թյուրիմացաբար թե շահադիտորեն Էության գաղափարներին: Ուստի, նախ փորձեր եղան առինքնել Էություն ԱԻՏ-ն ու միաբանությունը, ապա ազատվել մեզանից, այնուհետև յուրացնել Էության գաղափարները ինչ-ինչ սքող շրջանակների ու գործունեության միջոցով:

    4 Ա. Շահնազարյանին մենք երբեք չենք կասկածել ու չենք կասկածում: Նա ու նման շատերը  եթե շահարկվել են, ապա այնպես, ինչպես և մենք կամ բոլոր կենսունակ գաղափարները, բացահայտումները թե ժողովրդականություն վայելող ավանդույթները: Այդ թվում, որոշ վերաիմասավորմամբ, հեթանոսական դիցամոտիվները, ավանդույթները և սրբատեղիները քրիստոնեության և եկեղեցու կողմից, դրանց և հասարկության վրա նոր դավանանքն ու իրենց իշխանությունը  հաստատելու նկատառմամբ:
    Կատարելապես նույնն էր «հին գվարդիայի» և ընդհատակ անցած ԿԳԲ/ՊԱԿ-ի պարագան:

      Այդպես, 1990թ. ՀՀ պետհեռուսատեսությամբ հայոց արիական ծագման վերաբերյալ մեր ելույթից հետո
( http://www.youtube.com/watch?v=IHW0pnb_ZxE ), դրա առաջին քայլերն արեց այդժամ  ՀԼԿԵՄ-ին կից  «Որոնում» կենտրոնի տնօրեն, կիբեռնետիկ, գիտ. դոկտոր Գրիգոր Վահանյանը, ավելի ուշ պարզվեց  ԿԳԲ/ՊԱԿ-ի բարձրաստիճան սպա ( այժմ՝ ռուս-սլավոնական համալսարանի դասախոս, ինչպես նման շատերը...):  Մեր խուսափումներից հետո այն ջանաց առինքնել ԷՈՒԹՅԱՆ և այլ մասնագետներին, ապա ինքը տրվեց հենց նույն թեմաների արծարծմանը և հիմնեց համանուն կայք ( տե՛ս www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm ):    
   Սակայն, շուտով պարզվեց, որ այդ գաղափարներով հետաքրքրված և զբաղվում են նաև այլ անձիք և շրջանակներ: Դրանցից մեկը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն էր, ով ոչ առանց հպարտության հայտարարում էր, որ մեր «Ովքե՞րն են ի վերջո արիացնիները» մենագրության պատճեն, Փարիզից մի բարեկամի միջոցով  հայրենիքում առաջինը ունեցել է ինքը: Եվ հենց դրանից էլ, որպես «արիացիների ավետարան» հղացել էր «Է արար» նմանատիպ աշխատությունը, որի առաջին հրատարակման մեջ այլոց հետ նրբանկատորեն սքողված էր ներշնչման և փոխառությունների բուն աղբյուրը: Հանգամանք, որը 1992թ. լույս տեսած «Էություն» նմուշային համարում այն ներկայացրինք. «Թուզը թզին նայելով հասունանում է... խանդից» կիսակատակ ասույթով ( www.eutyun.org/S/E/
EHandes/EHNH_27_61.htm ):   
    Այսուհանդերձ, դրա արարման մեջ նա վստահաբար ունեցել է կողմնակի աջակցություն: Զի, նախ այդ բազմաբնույթ մենագրության մեջ աստղաբանական և այլ խիստ մասնագիտական թեմաները նրա «պրոֆիլը» չէին, դրանից հետո նա այլևս նման խնդրականներ չի արծարծել և ընդհակառակը՝  հրատարակվել են այլոց կողմից, վերստին առանց հեղինակների հիշատակման:
    Իսկ ովքե՞ր էին նրանք:
  
   Նրանցից մի քանիսին մեզ ծանոթացրեց նույն Արթուրը, ենթադրում ենք նրանց հորդորանքով 4: Հանդիպումը կայացավ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի վրա «ԱՆԻ» հյուրանոցին ճիշտ հարակից բնակելի շենքի բնակարաններից մեկում: Այն մեզ թվաց «կոնսպիրատիվ կացարան» կամ աշխատատեղ, զի ակնհայտ էր տանտիրուհու բացակայությունը, խոհանոցի հատակը ծածկված էր օղու դատարկ շշերով, տան պատերին կային տարբեր գրառումներ, բանաձևեր և մի քանի մեծ սվաստիկաներ: Ուստի, «արիացիների» հեղինակը ռուս թե ռուսախոս ներկաների կողմից ընդունվեց ջերմագին ողջույնով, իսկ ծանոթությունը ուղեկցվեց արիականության թեմաներով: Այլ հանդիպումներ չեղան, սակայն կռահելի էին ընթացող խմորումները. պատրաստվում էր մարքսիզմ-լենինիզմի փոխարինումը ինչ-որ նոր գաղափարաբանությամբ, որում «Էությանը» նախատեսված էր որոշակի դերակատարում: Հանգամանք, որը թերևս պատճառ դարձավ հհշ-ական իշխանությունների և հատկապես առաջին նախագահի «Էության» և նրա գաղափարների դեմ սուր պայքարին, անգամ վերջինիս կատարյալ անկախության և քաղաքականապես չեզոքության պարագայում:

   Վերոնշյալ հանդիպումները շարունակվեցին տարբեր անձանց ու շրջանակների հետ, մեկը՝ «Ներդաշնակ աշխարհ» կոչված մտավորական մի խմբի, որը նախաձեռնել էր Արամ Սիմոնյան անվամբ մի անձավորություն: Ավելի ուշ պարզվեց, որ նա որոշ առնչություն ունի Ա. Շահնազարյանի, համալսարանական ինչ-որ հետազոտական խմբի և հատուկ ծառայությունների հետ ( նրան ստորև կտեսնենք հետաքրքիր մի միջոցառման կազմում):  
   Այստեղ հարկ է շրջանցել նման բազմաթիվ դեպքերը, «Էություն» միաբանություն խցկված կգբ-ական դրածոների  թե այդքան բանագողերի անվանական հիշատակումները, տարբեր ՀԿ կողմից  «Էություն» անվան և դրա գաղափարների ՝ մասնավորպես արիականության շահարկումները, որոնց մասին ահազանգել ենք բազմիցս ( www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm ): Նշենք միայն, որ դրանք հիմնականում եղել են ռուսամետ և վերստին կգբ-ական շրջանակների կամ նրանց դրածոների կողմից:    
     Այսուհանդերձ, ներկայացնենք մի քանի խոսուն պարագաներ:
 
                                                                                 

  
   1999թ. հոկտեմբերի 28-29,   Մինսկում կայացավ  Երիտասարդական կազմակերպությունների կոնգրես: Դրան մասնակցեց նաև «Հայաստանի երիտասարդական պետ-հասարակական»  ինչ-որ պատվիրակության, ներկայացնելով  ԱՊՀ երկրների «Երիտասարդական նոր տարածքի սկզբունքը» խորագրով մի զեկույց ( որոշ քաղվածքներ տե՛ս http://www.eutyun.org/S/E/X/X/X-7.htm ): Դրանց հիմքում դրված էին հենց Էություն հիմնադրույթները: Ահա մի քանի մեջբերումներ ( հոծ տառատեսակով՝  Էության  հիմնադրույթները:  Ընդգծումը՝ մերը ).  
     
- «Երիտասարդական նոր տարածքը», որպես հիմք և ինստիտուտ, հիմնվում և ձևավորվում է Մարդկության, մոլորակի և հասարկությունների` այդ թվում ԱՊՀ երկրների երիտասարդության համար բախտորոշ մի ժամանակաշրջանում...    
     .
.. Այդ պատճառները դրսևորվել են գաղափարախոսական տոտալ գերիշխանության առկայությամբ, քաղաքական և տնտեսական ստիմուլացիայի և հրահանգային մեթոդներով, հիմնված Մատերիալիստական նախասկզբի և Դիսկրետ-սահմանափակ մտածողության վրա, կտրված Էությունից և Ինքնությունից  ( մեր երկու հատորների հենց անվանումները: Լրացումը՝ մերը.):   
       Ապա չափավոր քննադատվում են մարքսիզմ-լենինիզմի հիմնադրույթները, հիմնավորելու համար այս նոր գաղափարների անհրաժեշտությունը ( չխոսելու համար գաղափարական վակուումից...):

              

 
-  Նոր Արժեհամակարգի կողմնորոշիչները հարկ է մտցնել աննյութական ոլորտ ( էներգո-ինֆորմացիոն, ինքնության-էությունների, կարճ` Ոգեկան ոլորտ):

      - Ապա հաջորդում է.                                  
                                                                              ՀՌՉԱԿԱԳԻՐ     
    « 28-29  հոկտեմբերի 1999 թ., Մինսկում, Երիտասարդական կազմակերպությունների կոնգրեսում ընդունված սույն ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ներկայանում է որպես  «Ոգե-քաղաքական կողմնորոշիչ-հրամայական ... ընդդեմ  «համաշխարհային նոր կարգի» ( հմմտ. Էության «ԷՈԳՀ- ոգե-գաղափարական համակարգ» բնորոշումը: Լ.Մ. )...       
     Ապա թվարկվում են արժեքային կողմնորոշիչ-հրամայականները.      «
 
 «Շնորհ-Անհատականություններին! Ազատություն-Հասարակություններին! Ինքնություն (Ինքնորոշում )-Ժողովուրդներին !  Արդարություն-Պետություններին! Բնապաշտպանություն-Երկրներին! Ամրություն-Հայրենիքներին ! Հավերժություն- Կյանքին! Եվ այս ամենը հանուն ԷՈՒԹՅԱՆ!»...    
    Ազդարարվում է նաև.  

    
«Որպես տեղեկություն հայտնենք, որ այդ հնարավորություններով գործառնական տեխնոլոգիաներ արդեն մշակվել և մասնակիորեն ներդվել են Հայաստանում: Եվ անգամ այդ մասնակի ներդրումները արդեն տվել են գերազանց արդյունքներ» ( անհայտ է մնում թե Հայաստանում այդ որտե՞ղ և այդ ի ՞նչ մշակված տեխնոլոգիաների, ներդրումների ու «գերազանց արդյունքների» մասին է խոսքը...Լ.Մ.):

  -  Ապա. նոր մի բաժնում խոսվում է.
                    
                           
 «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. XXI-ՐԴ ԴԱՐԻ ԽՆԴՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ                                                                                    ԿԱՄ                   
                     «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: ՀԻՄՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ...»        

   Սույն «ծանոթագրական տեղեկանքը»  նպատակ ունի հրավիրելու պոտենցիալ հետաքրքրվողների ուշադրությունը այսօր իսկ կարևոր անհրաժեշտության վրա, ստեղծելու համար Հայաստանում և Արցախում այսուհետ «Ինստիտուտ» անվանված ուրույն «Կենտրոն» (կամ «Ծառայություններ»... ), ընդունակ բարձրորակ գործունեության գերբարձր տեխնոլոգիաների մշակման և ներդման ոլորտում, հիմնված մետասիստեմների և ոչ դիստկերտ ինֆորմացիոն գաղափարախոսությունների և մոդելների վրա»:

    
      Թեմաներ, որոնք ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի ծրագրում  և գիտա-հետազոտական գործունեության հիմքում էին, բայց  հաստատվում է՝ զուգահեռաբար  նաև այդ անհայտ «լաբորատորիաներում» ( մեկ օրինակը.  ռուսախոս  http://eutyun.com/   կայքը...):   
     Սակայն առավել ուշագրավը «երրորդ ուղու»  և  ռուս-հայկական նոր փոխահարաբերությունների գաղափարններն են, վերջինս  «Սվյատագոր-Իլյա Մուրոմեց» և «Սանասար-Բաղդասար» առասպելական երկվորյակների և «Սասնա Ծռեր» դիցամոտիվների համաբանությամբ:  Ըստ այդմ, Սվյատագոր-Սանասարը ( իմա՝ Հայաստանը ) պետք է օգնի Իլյա Մուրոմեց-Բաղդասարին ( իմա՝ կրտսեր-երիտասարդ Ռուսաստանին... ) իբր «երրորդ ուղու» և ինֆորմացիոն տեխնոլոգիաներով, ներկայացված Թուր-Կեծակի, Հրեղեն Ձի, Խաչ Պատերազմի և Սրբ. Ոգու այլաբանություններով...
     Պակաս արտառոց չէ նաև սույն հավելվածի վերջաբանը, ըստ որի.    
  
 «Հարկ է ենթադրել, որ երբ նախկին վարչապետ և ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը (արդ հանգուցյալ) հայտարարել էր, որ «Հայաստանը կգնա երրորդ ուղով» (նոյեմբեր 1998թ.) և «21-րդ դարը մերն է լինելու» (սեպտեմբեր 1999թ. ), նա պատկերացում ուներ և նրան հասու էին այստեղ ներկայացված տեղեկությունները»:    
    
   Զեկույցը «Ինչպե՞ս և ինչո՞վ օգնել Ռուսաստանին» խորագրով ամփոփում ոմն Օլեգ Լոգով, Մոսկվայից (փետրվար 1998թ. ):                                                                          
       Այստեղ, արդեն հանգամանալից լուսաբանումների անհրաժեշտություն կա:

   Նախ Վ.Սարգսյանի հիշատակման վերաբերյալ: «Երրորդ ուղու» և հոգևոր գերիշխանության գաղափարը «Էության» հիմնասյուներից են: Առաջինը. «Ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ՝ այլ պարզապես էիզմ» աշխարհայացքային առումով ( իմա՝ իդեալիզմի և մատերիալիզմի ընդհանուր հայտարարը), որտեղից էլ հոգևոր գերիշխանության գաղափարը: Այն արդեն արծարծվել էր «Արիականք» հատորում (Երևան-1997թ., Ա. Բազեյանի միջոցով մեր մակագրությամբ նվիրվել էր Վ.Սարգսյանին ), իսկ 1998թ. մարտի 06/13-ին  վերահրապարակվել «Երկրապահ» շաբաթաթերթի թիվ 1 և 2 համարներում: Իսկ հաջորդ՝  3-րդ համարում  առաջին անգամ հնչեցրել էինք  «21-րդ դարը մերն է լինելու» տեսլականը ( և ամբողջ 3-րդ հազարամյակը, ըստ «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագրի ), ինչը 1999թ. Վ. Սարգսյանը «Երկրապահ» միության 4-րդ  համագումարում դարձրեց իր կարգակոչը:   
   Այսինքն, վերոնշյալ զեկույցում իրողությունը միտումնավոր աղավաղվել է, ինչպես նաև արծարծվող հիմնադրույթների  ու գաղափարների բուն ակունքը:
    Իսկ թե ինչո՞ւ, կպարզի ընթացքում:     

   Անդրադառնանք «Սասնա Ծռեր» դիցամոտիվներին և մասնավորապես Սանասար-Սվյատագոր դիցաիմաստաբանական առնչությանը: Այն, որպես Սան(ա)սար-արևալեռ  առաջին անգամ ստուգաբանել ենք մենք 1996թ. (տե՛ս «Նորք» ամսագիր, թիվ 1, 1997թ., բայց նաև «Ինչություն» հատոր, էջ 95 )՝  ճիշտ ինչպես ռուս. Սվյատա/գոր-«սրբազան լեռը» , բայց նաև Բաղդ(ա)սար-«կենաց լեռը»՝  շում. Նին-հուրսագ, «հուրսագ»-«Կենաց լեռան տիրուհի» համաբանությամբ (  Բաղդ-հայասա. Baltaik դիցանվան, հայ. բարդի-արևապաշտական ծառ, բարդ-գարնանածաղիկ, «հացաբույսի դեզ» աղերեսներով ): Ավելի ուշ Սանասար-Սվյատագոր աղերսը սկսեց հոլովել «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը: Եվ ընդհանրապես «Սասնա ծռերի» վերոնշյալ քաղաքական համաբանությունները նրա գաղափարաբանությունն էին: Իսկ ինչպե՞ս են հայտնվել այս զեկույցում և ի՞նչ կապ ունեն նրա հետ:    
    Այստեղ անհրաժեշտ է բացել ևս մեկ ընդերային շերտ:
   
  Էպոսագիտությամբ նախ զբաղվում էր մաթեմատիկոս Օլեգ Բաբայանը: Ըստ իր իսկ հայտարարության և լինելով մտերիմներ, Սեդրակյանը դրան հարեց 1998թ.: Վերջինիս հետ ծանոթացանք 2000թ. երևանյան մեր բնակարանում, իր իսկ հայցով ( Նկ. 1 ): Ավելի ուշ հանդիպել ենք Օլեգի հետ միասին, քննարկելով «Ծննդոց Այա» մենագրության հրատարակման խնդրականները, ընդհանրապես հայագիտական թեմաներ, իսկ նրանք խոսել մոսկովյան ինչ-ինչ շրջանակների հետ իրենց կապերի և ակնկալիքների մասին: Այնուհետև, Սեդրակյանը պարբերաբար այցելել է մեզ և ներկա եղել մեր միջոցառումներին: Ուստի, Էության գաղափարների նկատմամբ նրա հետաքրքրությունը հասկանալի էր, ներշնչանքը՝  ակնհայտ: Եվ ինչպես ինքն էր հայտարարում 2013թ. նախագահական իր ընտրարշվի ընթացքում, դեռևս այդժամ տեղյակ էինք ԱԱԾ-ի հետ իր հանդիպումների և երկար հարցազրույցների վերաբերյալ:

               Նկ.1: Վ. Սեդրակյանը (ձախից) գեղանկարիչ մեր մեկ բարեկամի հետ երևանյան մեր բնակարանում (2000թ.):
                                                                                                     
                                                                                                                  


     Այժմ շատ ավելի խորհրդավոր մի միջադեպի վերաբերյալ:
     2000թ. ապրիլի 26-ին, Հայաստանի ԳԱԱ նախագահական սրահում «Արիականության անցյալը, ներկան ապագան և արարչապետություն» բնաբանով կայացավ արիականության գիտապատմամշակութային առաջին համաժողովը: Այն իբր կազմակերպել էին «Հայ արիներ» և «Հայ արիական ցեղապաշտական դաշինք» (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպությունները, իսկ իրականում՝ շատ ավելի կարևոր և վերին շրջանակներ: Զի, միջոցառմանը մասնակցում էին ԳԱԱ փոխպրեզիդենտ-քարտուղար մաթեմատիկոս և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ակադեմիկոս Յ. Շուքուրյանը, Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս ( և այլ) պրոֆ. Ռոբերտ Գալստյանը ( մի փոքր շատ ինֆորմատիկներ արիականության և ՀԿ-ների համար...), այլ ակադեմիկոսներ ու գիտնականներ, մի շարք գեներալներ, անվտանգության աշխատակիցներ (ոմանք սև ակնոցներով...), ազգային-քաղաքական հայտնի դեմքեր (այդ թվում Արա Պապյանը... ), ազգայնական գործիչներ (այդ թվում վերոնշյալ Արամ Սիմոնյանը...), հայագիտությամբ զբաղվող համարյա բոլոր անձինք, այդ թվում Ա. Շահնազարյանը, «Էության» գործունեությամբ այդքան հետաքրքրվող, նախկին ԿԳԲ/ՊԱԿ-ի գաղափարական վարչության պետ, գնդապետ Գ. Սարգսյանցը ( տե՛ս
www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan-1.htm ) և իհարկե «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը (Նկ. 2 ): 
       Համաժողովի բացումն արեց և ԳԱԱ-ի կողմից ողջունեց Պատմության ինս-տի փոխտնօրեն Ա. Մելքոնյանը, ինչը միջոցառանը տալիս էր խիստ պաշտոնական բնույթ, որին հրավիրված էին համարյա բոլոր հեռուստաալիքները՝ մինչևիսկ պետ-հասարակական ամենակարևոր «Հայլուրը»: Պարզ էր, որ համաժողովը հովանավորվում էր պետվարչական բարձրագույն ատյանների կողմից ( Նկ.2: Տեսանյութը՝  ստորև հղմամբ ):

     Նկ.2:  http://www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A&feature=youtu.be  
  
   Այս ամենում ամենատարօրինակն այն էր, որ թեև արծարծվող թեմաների և արիականության բուն հեղինակը մենք էինք, սակայն ո՛չ տեղյակ էինք պահվել միջոցառումից, և ո՛չ էլ հրավիրվել: Հրավիրվեցինք միայն վերջին պահին, այն էլ «Էության» ակտիվ անդամ, ՀԱՑԴ-ի առաջնորդ և միջոցառման երկրորդ կազմակերպիչ Ա. Ավետիսյանի համառությամբ և որպես «հայարիականության հայր» մեզ «շնորհվեց» գոնե ողջույնի խոսքի իրավունք: Ըստ այդ, մենք հիշեցրինք 10 տարի առաջ տվյալ դահլիճին հարակից ԳԱԱ պրեզիդենտ Վ. Համբարձումյանի առանձնասենյակում մեր ներկայացրած հայոց արիական ծագման այդժամ արտառոց տեսությունը, ընդմենը մեկ տասնամյակ հետո այդօրվա միջոցառումը բնորոշելով պատմական: Հակիրճ վազանցանք արիականության անցյալը, ընդգծելով դրա երկու՝  իտալական և գերմանական ձախորդ փորձերը, մաղթելով երրորդ՝  հայկական փորձին խուսափել նման վախճանից: Ըստ այդմ, արիականությունը՝ որպես և՛ արարչական, և՛ ավերչական զորություն, համեմատելով դեպի արեգակ նետված քարի հետ, որին բավարար ուժ չհաղորդելու դեպքում ( իմա՝ ոգեկան էներգիա և բարձրագույն արժեքներ), այն որպես հասարակական աղետ ընկնելու է հենց նետողների ու համայնքի գլխին:   
    Մեր բարեմաղթական այս ելույթը ոմանց կողմից  ընդունվեց անթաքույց  թշնամանքով (տե՛ս վերոնշյալ տեսանյութը կամ այստեղ http://www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A&feature=youtu.be): Այլոց կողմից պարզապես նախանձից և իրենց իբր «հացը կտրելուց», մյուսներից՝  բոլորովին այլ նկատառումներով ( այդ մասին՝  ստորև): Այսուհանդերձ, այդ չխանգարեց  որպեսզի ԶԼՄ-ները կենտրոնանային հենց մեր ելույթի վրա, միջոցառման ավարտին մասնակիցներից շատ շատերը շրջապատեին մեզ և որպես հիշատակ լուսանկարվեին մեզ հետ (Նկ. 3 ):                         



    Նկ. 3: 26.04.2000 թ.:  ՀՀ ԳԱԱ նախագահական սրահում կայացած արիականության առաջին գիտապատմա-մշակութային համաժողովի ավարտին մասնակիցների մեկ մասի հուշագրական լուսանկարը Ա. Վարպետյանի շուրջ, ինչը անշուշտ մտմտանքի տեղիք պիտի տար քաղաքական «տեխնոլոգներին»...      
     Լուսանկարն ուշագրավ և պատմական է այնքանով` որքանով նախ ներկայացնում է «Էության» գաղափարներով թե արիականությամբ տոգորված որոշ հետազոտողներին` ինչպես Ա. Շահնազարյանը («Է արար»), Է. Խուրշուդյանը («Արիական իմաստություն»), Գ.Վարդումյանը (ՀՀ ԳԱԱ, Պատ. ինստ-տ, հին պաշտ.-արիականություն), Ա. Մովսեսյանը , «գաղափարախոս» Վ. Վահրադյանը (ռուս-սլավ. համալսարանի դասախոս...), այլ մեկ «գաղափարախոս», վերոնշյալ բժիշիկ Ռ. Բարենցը (մեր կողքին՝ աջից), գաղափարակից Վ. Էդիգալյանը (մեր կողքին՝  ձախից, նրա մասին՝ ստորև ), հեթանոսական քրմապետ Սլակ Կակոսյանը, նժդեհաբան Մ. Լալայանը ( ՀՀԿ-ից և «Էության» ոխերիմ հակառակորդը...), Վ. Սեդրակյանը  և շատ այլք,  ինչպես նաև հետագայում կարևորված հասարակական թե քաղաքական դեմքեր, արձանագրելով իրերի բուն հարաբերակցությունը` անկախ կազմակերպիչների ցանկությունից և ոմանց հավակնություններից:

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

    Այսուհանդերձ, ամենամսյա նախատեսվող և այսպիսի հասարակական հնչեղությամբ «պրեմիերայով» միջոցառումը շարունակություն չունեցավ: Մնում է հարցնել ինչո՞ւ և ո՞րն էր ընդհանրապես դրա նպատակը:   
     Եթե միայն մտաբերենք, որ միջոցառումը կատարվում էր 1999 թ. հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունից, Հայաստանի ռուսական կտրուկ կողմնորոշումից և մասնավորպես Վ. Պուտինի ՌԴ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո, և արդեն կար ինչ-որ «երրորդ ուղու» նախածրագիր ու այն կրողներ, միանգամից պարզ է դառնում, որ Հայաստանի ռուսամետ/կգբ-ական շրջանակները նախապատրասում էին նոր իշխանությունների գաղափարախոսական հիմքը: Դրանք էլ հենց «Էության» և մասնավորպես արիականության հիմնադրույթներն էին, սակայն նրանց նացիոնալ- սոցիալիստական ըմբռնմամբ, ինչպես ոգևորվել էին դեռևս 1990թ.: Սակայն, արդ առանց Վարպետյանի: Եվ հենց այդ պատճառով էլ  նա չէր հրավիրվել, իսկ ելույթը ու դեռ գաղափարական հորդորը, ինչպես  նաև մասնակիցների մեծամասնության ջերմ ընդունելությունը, պիտի խիստ մտահոգեր բուն կազմակերպիչներին և հարցականի տակ դներ նրանց ծրագրերը: Առավել ևս, որ այն կարող էր դուրս գալ նրանց նախաձեռնությունից և հսկողությունից: Եվ երկիցս առավել, որ «Էության» գաղափարներով հետաքրքված էր գլխատված «Միասնություն» դաշինքը, ՀՀԿ-ն և «Երկրապահ» միությունը դեռ չէին առինքնվել (այդ կլինի միջոցառումից մի քանի շաբաթ հետո...), իսկ Վարպետյանն էլ կաշառվողը չէր, դեռևս 1990 թ. «Էության» հիմնադրումից: Եվ երիցս առավել, որ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը նախաձեռնել էր «Ազգային դիմադրություն» բնորոշված մի շարժում, հիմքում տեսնելով  Հայաստանի Գրողների միությունը, «Էության» միաբանությունը  և մասամբ ՀՀԿ որոշ շրջանակներ...   
     Նկատի ունենալով այս ու այլ հանգամանքներ, միջոցառումը հեռանկարներ ունենալ չէր կարող, իսկ Վարպետյանից ազատվելն էլ դառնում էր այլևս օրակարգային, ինչպես մարվեց նաև Ս. Կապուտիկյանի նախաձեռնությունը , իսկ Գրողների միությունը նույնպես առինքնվեց (մինչ այդ Լ. Անանյանի նախագահությունը իր համառ  ջանքերով «գլուխ բերեց» հենց Ս.Կապուտիկյանը...):    
    Մինչդեռ, արիականության այդ իբր խոստումնալից միջոցառումը դարձավ մեր գալիք վտարման և հետագա հետապնդումների նախակարապետը...
                                                                  
                  
* * *

      Այդ հաստատվեց  տվյալ միջոցառումից անմիջապես հետո: Նախ, «Ծննդոց-Այա» մենագրության հրատարակման հետ կապված դժվարություններով, որը հաղթահարվեց դեռևս որոշ ինքնուրույնություն և կշիռ պահպանող ՀՀԿ-ի ղեկավարության և այլոց միջնորդությամբ ( Ա. Մարգարյանը արդեն նշանակվել էր վարչապետ... ):     
      Երկրորդ միջադեպը, որին անդրադրաձել ենք բազմիցս, այդ մեր մեկ մերձակիցի միջոցով ԱԱԾ-ի ոմն աշխատակցի իրենց այդժմ փոխտնօրեն Գորիկ Հակոբյանին դիմելու հորդորն էր, իբր այդժամ հրատապ դարձած «ազգային ինքնագիտակցության» խնդրականով (այս տեՙս «Ազգային Խաչբառ» գրքույկը, էջ  21, http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_07a.htm ,  http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_120408_Gorik.htm ):  Հանդիպում կայացավ միայն նրա օգնականի հետ, իսկ Գ. Հակոբյանին որոշակի ծրագրով ներկայանալու առաջարկից հրաժարվեցինք: Հայելու այն կողմում անհայտները անչափ շատ էին: Ավելի ուշ գիտակցեցինք, որ այդ ամենը մեզ ինչ-որ վտանգից փրկելու փորձ էր, զի ԱԱԾ աշխատակիցը՝ մեր մերձակցի մտերիմն էր և «Էության» գաղափարների համակիրը:    
       Ուրեմն այդժամ մենք արդեն հայտնվել էինք հոկտեմբեր 27-ի հեղաշրջումից հետո անցանկալի անձանց «սև ցուցակում»:

    Երրորդ միջադեպն արձանագրեցինք նույն տարում, սեպտեմբեր 15-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում «Ծննդոց-Այա» մենագրության շնորհանդեսի, միաժամանակ «ԷՈՒԹՅԱՆ» 10-ամյա և հայոց 12000-ամյա ծագումնաբանության հոբելյանների առիթով: Մինչ այդ, այն փորձեց խափանել «երեք ծառայությունների» լեգենդար գործակալ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ (ավելի ուշ այդ գծով Ռ. Քոչարյանի խորհրդական ) Գառնիկ Իսագուլյանը: Այսուհանդերձ, միջոցառումը կայացավ ամբողջովին հեղեղված դահլիճով, քաղաքական և հասարակական գործիչների ( այդ թվում՝ Գալուստ Սահակյանի...), անվտանգության մի շարք աշխատակիցների, զգալի մտավորականության, անգամ շրջաններից եկած համախոհների և շատ այլոց մասնակցությամբ ( http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xMo8l_M_gLU  ): Ինչ-որ պահի հայտնվել էր նաև «ամենատես» Աշոտ Մանուչարյանը, իսկ այլ մեկ հայտնի «կգբ-ական»-«մուտիլովշչիկ»՝  արդ հանգուցյալ Արմեն Հովհաննիսյանը դրսում փորձել էր խժդժություններ բորբոքել ( ԽՍՀՄ-ի վերադարձի հույսով երդվյալ ռուսամետները  հասկանալիորեն ջղաձգվում էին...  ):    Ավելին, ավելի ուշ տեղեկացանք, որ միջոցառման տեսագրությունը հանգամանալից ուսումնասիրվել է ԱԱԾ ինչ-որ գրասենյակներում, իսկ աչքի ընկած մի քանի համակիրներին հորդորվել է հեռու մնալ Վարպետյանից ( մեկը՝  Կառավարման դպրոցի գիտքարտուղար, վերոնշյալ  Վիլեն Էդիգարյանը...):                                                                                                                                                                                                
  
     Մեր, ինչպես նաև գալիք ժամանակների հայոց ճակատագիրը կանխորոշված էր: Երկու տարի անց, որպես նախ, «ոչ նպատակահարմար տարր», ապա «ՀՀ պետանվտանգությանը լուրջ սպառնալիք», մենք վտարվեցինք հայրենիքից, սկսեցինք հալածվել սփյուռքի բոլոր գաղթօջախներում, իսկ հայագիտությունն անցավ հիմնականում ռուսամետների և դրածոների ձեռքը կամ հսկողության տակ:  
      Այլ խոսքով, ռազմաքաղաքական, տնտեսական, վարչական թե քաղաքացիական անկախության կորստից հետո հայությունը կորցրեց նաև ամենակարևորը՝  հոգևոր անկախությունը...
        Պատճա՞ռ թե՞ հետևանք, մնացյալն ու արդի իրավիճակը արդեն հայտնի է:
       -
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
 
    Միայն մեկ փոքրիկ հանգամանք: 2006թ. Վրաստանում գտնվելու ընթացքում  մեզ տեսակցության եկավ  վերոնշյալ ՀԱՑԴ-ի առաջնորդ Ա. Ավետիսյանը, հետաքրքիր մի առաջարկով: Պարզվեց, որ ՀՀ նախագահականը ծրագրում է հիմնել ազգային-ռազմավարական կենտրոն և դրա կազմակերպումը հանձնարարված է արդեն նախագահի խորհրդական Գ. Իսագուլյանին: Նրա հետ խորհրդակցության ընթացքում, որպես այդ կենտրոնի գիտական ղեկավար Ա. Ավետիսյանը առաջարկել էր մեր թեկնածությունը, եթե իհարկե հնարավոր լինել ապահովել մեր մուտքը հայրենիք: Հարկ էր նաև մեր համաձայնությունը, ինչը մենք վստահեցրինք: Սակայն, մուտքի հարցը վստահաբար չլուծվեց: Ավելի ուշ տեղեկացանք, որ միջոցներ տրամադրվել են և կենտրոնը ստեղծել է, սակայն այն եղել է մեռելածին, իսկ պետական գումարները վստահաբար յուրացվել են կամ օգտագործվել այլ նպատակներով:   
   Այդպես էլ ազգովի մնացինք առանց որևէ ծրագրի ու տեսլականի, այնինչ  մեր «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագիրը՝  անթեղված: Որովհետև.  
    «Մարգարիտները բորենիների առջև նետելը առավել վտանգավոր է, զի սրվում է նրանց  ակռիքը»:
                                                                                   
                                                                                      


                                                    «ՓՈՔՐ ՄՀԵՐ»
 
ԿԱՄ  «ՄՀԵՐԻ ԴՈՒՌ» 
  
                       
                                                                                       Նկ.4: «Մհերի դուռը» Վանում:

 
   Մի փոքր ծանոթություն: Ընդհանրապես դուռը դիցական հասկացություն է, խորհրդանշելով
կապը կամ անցումը դեպի անդրաշխարհ: Մասամբ նույնն է լեռների ու քարանձավների պարագան, ինչպես «Սասնա Ծռեր» տիեզերավեպում Պզտիկ Մհերի փակվելը Ագռավաքարում ( որտեղից «Մհերի դուռը»  պատկերացումը:Նկ. 4), մինչև.
                                                           «Աշխարք ավերի ու մեկ էլ շինվի...»
                                           -------------------------------------------------------------------------------

      Այսինքն, «մեսիա» Միհր-Միթրայի վերադարձը, ինչպես Քրիստոսի երկրորդ գալստյան ակնկալիքը: Ահա, այս այլաբանական իմաստով էլ հայոց քաղաքական դաշտում հայտնի շրջանակների կողմից շրջանառություն են դրվել «Մհերի դուռը» և «Փոքր Մհեր» խորհրդավոր անվանումները: Վերջինս՝ «Փոքր Մհերի» հավակնությամբ «էպոսագետ» Վ. Սենդրակյանի կողմից: Եվ ոչ միայն նրա:
     Վերևում հիշատակվեց նախկին ԿԳԲ/ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ Գ. Սարգսյանցը: Ժամանակին նա քամահրում էր Էության գաղափարները, ապա աստիճանաբար հետաքրքրվեց, մերձեցավ դրանց և միաբանությանը, ի վերջո դառնալով ակամա գաղափարակիրը՝ թեև մարքսիզմ-մատերիալիստական սինթեզումներով: Ավելի ուշ դասախոսում էր  «Քաղաքական հոգեբանության» և «Հատուկ ծառայությունների հոգեբանության» հատուկ կուրսեր: Եվ ահա 2003թ. նա հեղինակում է փոքրիկ մի գրքույկ «Փոքր Մհերին ընդառաջ» խորագրով և «Խոհեր հայոց ինքնության, ճակատագրի ու հնարավոր շարունակելիության վերաբերյալ»՝  Էության բուն նպատակներին և հիմնահարցերին կատարելապես նույնական  բնաբանով ( Երևան-2003, տե՛ս  http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_090213_PoqrMher.htm ): Սահմանելով «Մենք, Մարդիկ, Ազգեր, Ուղի» հասկացությունները և քննարկելով ազգային գաղափարախոսության խնդրականը, նա ի վերջո հանգում է հետևյալ եզրակացության.   
  
  «Սպասում ենք Մհերին՝ չգիտակցելով, որ մե՛ր մեջ է ննջում Մհերը... Ժամանակն է, որ ամփոփելով ազգային ինքնության գոյապահպանման մտքի դարավոր փորձը, մեր նորակերտ մտավոր ընտրանին բացահայտի ու գիտակցի անգիտակցականի մղումները և վերակենդանացնի Հոգևոր Հայաստանը... Իսկ ուղին տրված է վաղուց. մնում է քայլենք Փոքր Մհերին ընդառաջ»:

  
Մեկ խոսքով՝  «վարիացիաներ տրված թեմայով», թեև վերստին «իսկ ինչպե՞ս» անհայտով: Թեպետ քաջածանոթ էր մեր «ԱՐԻԱԿԱՆՔ» ազգային գաղափարախոսությանը (Երևան 1997թ.:  Խնդրել էր միանգամից մի քանի օրինակ և տող առ տող դիտարկել ընդգծումներով...):  Առավել ևս, որ հատորի բնաբանը սկսվում էր հենց «Սասնա Ծռերի» բնորոշ մեկ հատվածով ու մեր վերջաբանով.                                                
                                                      
 Էդպես հիմնվեց բերդը Սասնա,                                                
                                                        Տիեզերքի լեռան տակին                                                 
                                                        Ու Կաթնաղբյուր Կենաց ակին:                                                
                                                        Էդպես փրկվեց ջինսը ազնանց,                                                
                                                        Ու սերունդվեց, ու զորացավ                                                                              
                                                                                        ազգս հայոց:                                                
                                                        Մինչև որ հողն հալիվորցավ                                                
                                                        Ու Մհերը վերադարձավ հենց էդ վերին                                                                                                                                                 քարափի ծոց,                                                
                                                        Մինչև նորից աշխարք գալու
                                                                                        հրամանք գա...     

   Այսինքն այն՝ ինչը նրա «Փոքր Մհերին ընդառաջ» հեղինակության «կմախքն» է: Մնում է տարօրինակ, որ այդքանից հետո չկա ոչ մեկ հղում նշյալ աղբյուրին 5:

   Այսուհանդերձ, կա՞ արդյոք որևէ կապ այս գաղափարաբանության, որպես «Փոքր Մհեր» 2013 թ. նախագահական ընտրարշավ մտած «էպոսագետի», վերոնշյալ «երրորդ ուղու» և արիական համաժողովի միջև: Գոնե գաղափարապես՝  հաստատ, աշխարհաքաղաքական հայտնի կողմնորոշմամբ ( իմա՝ ռուսական)՝  նույնպես:   

     5  Դեռ ավելին, մեր հարգելի գնդապետը Պահպանողական կուսակցության նախագահ Մ. Հայրապետյանին՝ վերոնշյալ նույն «Երկրապահ» թերթի և նույն  www.conservative.am/?i=200&sh=11&ej=1  կայքի խմբագրին, որին թղթակցում էր նա...)  հայտնել է, որ իբր մեր հեղինակությունները մեկ մարդու գործ լինել չէին կարող, որ մեր հետևում ամբողջ մի ինստիտուտ է աշխատում... Այլք, շրջանառություն էին դրել, որ մենք իբր մասոն ենք, անգլիական, իսրաելյան թե էլ ո՞ւմ գործակալը,  վստահաբար հեռու պահելու համար մեզ հայ իրականությունից:
   Այդ ամենը առավել ուժգնացավ հայրենիքից մեր վտարումից հետո, մասամբ նաև «ինկուբատորային» «արիաբանների»  և «գաղափարաբաների» հաշվենկատ բազմացմամբ (նրանք  զորագրվում են հենց համալսարաններում «արիական»-ազգայնական քարոզչությամբ... ), սքողելու համար ներշնչանքների աղբյուրը և Էության գոյությունն իսկ ( մեկ օրինակ՝  տե՛ս «Հուդայի ավետարանը» http://www.eutyun.org/S/MM/1/HUDA.htm ):  Ըստ մեկ այլ գավառական «գիտակի», շատերի մեջ ու շատերի պես մենք  տվել ենք հայոց արիական ծագման ու արիականության մեր տարբերակը, առանց իսկ անդրադառնալու, թե այդ «շատերը» և այլք  մինչև Վարպետյանը ի՞նչ էին սպասում ավելի քան 2000 տարի իրենց «տարբերակները» հեղինակելու համար...
   

    Այժմ անդրադառնանք ոչ պակաս խորհրդավոր, բայց նաև խոսուն մեկ իրադարձության:
    ՀՀ նախագահի խորհրդական և ԱԺ-ում ներկայացուցիչ Գ. Իսագուլյանը պաշտոնից ազատվելուց հետո մի հանի անգամ հանդես է եկել «ազգային փրկության» նման գաղափարներով և խոսել «Մհերի դուռ» ինչ-որ խորհրդավոր միաբանության մասին: Դրա ներկայացուցիչներին հանդիպել է մի քանի անգամ:  Ըստ նրա, այդ բավականին լուրջ կառույցը տիրապետում է 1990թ. ի վեր ( իմա՝ ԽՍՀՄ-ի փուլուզունից...) Հայաստանի ողջ քաղաքական, իշխանական, գեներալիտետի վերաբերյալ ցուցակին և մանրամասն տեղեկություններին, որոնց մեջ տեղ գտած անձինք Հայաստանից արտահանել են 17,1 մլրդ դոլար ( http://168.am/2012/10/16/136687.html ): Միանգամյան հասկանալի է, որ խոսքը գնում է երբեմնի թե ընդհատակում գործող ԿԳԲ/ՊԱԿ շրջանակների մասին:   
     2013թ. նախագահական ընտրարշավում Պ. Հայրիկյանի դեմ մահափորձի առնչությամբ, որի մեջ որպես պատվիրատու ձերբակալվել էր Վ. Սեդրակյանը, Գ. Իսագուլյանը վերստին անդրադառնում է «Մհերի դուռ» կազմակերպությանը, հերքում դրա հետ «էպոսագետի» կապը, չժխտելով վերջինիս հետ հանդիպումը, վերոհիշատակված ազգային-ռազմավարական հետազոտական կենտրոնի առիթով: Ավելին, նա համոզված է, որ Վ. Սեդրակյանը էպոսագետ չէ, սակայն նկատելի համակրանքով և նրբորեն սատարելով նրան (տե՛ս «Էպոսագետը վտանգավոր չէ». http://168.am/2013/03/07/192287.html ):    
     Մինչդեռ  հետաքննության ընթացքում բացահայտվել է վերջինիս մտերիմ և տարակուսելի կապը ԼՂՀ նախկին զինդատախազ, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արմեն Զալինյանի հետ, որն էլ սերտ կապեր ունի Ռուսաստանի որոշ քաղաքական ուժերի հետ ( թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում, ինչն արդեն ինքնին խոսուն է... ): Քաջածանոթ Հայաստանի իրավիճակին և վերնախավին, նա եղել է Վ. Սեդրակյանի խորհրդատուն, իսկ իր պաշտոններից իբր հեռացվել է կաշառակերության պատճառով, դատավարության ընթացքում շարունակելով բուռն  աջակցությունը իր հովանավորյալին (http://www.1inserver.com/arm/armenia_right_186684.html ):
      Այս դեռ բոլորը չէ:
      Դատահետաքննչության ընթացում պարզվել և գործերում գրանցվել է, որ 2012 թ. նոյեմբերին Վ. Սեդրակյանը 100 հազար դոլար գումար է ստացել ԱԱԾ-ի նախկին աշխատակից, ոմն ազգությամբ հայ, բայց Սանկտ Պետերբուրգում բնակվող Ռուսաստանի քաղաքացուց: Պ. Հայրիկյանը պահանջել է այդ անձի ներկայությունը դատարան, ինչը հասկանալիորեն մերժվել է ( http://www.1in.am/arm/armenia_right_193581.html , http://www.tert.am/am/news
/2013/06/24/paruyrh ):     
     Իսկ եթե նկատի առնենք, որ գլխավոր ահաբակիչ, ինքն էլ «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի տեր Խ.Պողոսյանը սովետական բանակի շարքերում  իր իսկ խոստովանությամբ ծառայել է «Ռումինիայի ռազվեդկում», այնուհետև Աֆղանստանում, ապա միանգամայն պարզ է դառնում, որ գործ ունենք որոշակիորեն «կգբ-ական» շրջանակների հետ ( հոկտեմբերի 27-ի մեկ այլ տարբերակով... ): Տվյալ դեպքում խիստ կարևոր մի հանգամանք, անկախ ներքին փոխհարաբերություններից, դատավարության ընթացքից, ինչ-ինչ մանրամասնություններից թե «Մհերի դուռ»-«Փոքր Մհեր» փոխառնչություններից:


    Այդ կապակցությամբ ավելորդ չէ հիշատակել ևս մեկ միջադեպ:   
   1999 թ., ՀՀ ՆԳ մի բուժկենտրոնի աշխատակիցները մեզ հետ հանդիպման ցանկություն հայտնեցին: Այն կայացավ գլխ. բժշկուհու տանը: Տանտիրուհին ձեռքին ուներ «Էություն» հատորի մի օրինակ, առանց համարակալման, մեր ստորագրության և միաբանության կնիքի, որը կարող էր ձեռք բերել միայն պետվարչական մարմիններին տպարանից պարտադիր հանձնվող օրինակներից: Հանդիպման նպատակը իրենց շրջանակի հետ գաղափարական հնարավոր համագործակցությունն էր: Եվ մինչ քննարկվում էր այդ հարցը, ներկաների մեջ հայտնվեց առանց ուսադիրների, «խակի» հանդերձանքով մի անձնավորություն: Որոշ ժամանակ լուռ հետևելուց հետո, խորհրդավոր անձը հանկարծ միջամտեց տերունական և բավականին ցինիկ տոնով.   
    «Վարպետյան, քո սխալն այն է, որ դու միայն հայոց խնդրականներով ես զբաղվում»...
    «Իսկ ո՞ւմ հարցերով պետք է զբաղվեինք, երբ այդ ո՞վ է հայոց հարցերով զբաղվում»- բնականաբար հուզված հակադարձեցինք մենք:
    Հուզված էին նաև ներկաներից շատերը: Լարված մթնոլորտը մի կերպ զսպվեց և մենք քաղաքավարիորեն հեռացանք: Ավելի ուշ պարզվեց, որ անձը ՊՆ արխիվարիուս, II-րդ Աշխարհամարտի վետերանների միության նախագահ, գնդապետ Սամվել Բեգթաշյանն է, հայերեն այբուբենի գաղտնագիտական վերծանմամբ իբր սիլիկատներից միջուկային էներգիա ստանալու փորձագետը, բայց նաև իբր «ազգային» ակտիվ դեմքերից մեկը ( արդ՝  Արցախում: Նրա մասին ակնարկել ենք «Ազգային խաչբառ կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Ա. Վարպետյանը» դեռևս շատ միամիտ քննախուզական գրքույկում, Երևան 2003, էջ 24 ): Որոշ ժամանակ անց նրան վերստին հանդիպեցինք գնդապետ Գ. Սարգսյանցի ուղեկցությամբ, Հայաստանի ԳԱԱ կից երկրաբանական ինստիտուտում, դրա տնօրեն և «Էության» ևս մեկ «մերձակից», երդվյալ ռուսամետ Արմեն Սաղաթելյանի միջնորդությամբ (տե՛ս
www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan-1.htm , խմբակային նկարում N°5 ):   
   Այստեղ ևս խոսքը միմիայն նույն շրջանակների մասին է և ամենայն հավանականությամբ «Մհերի դուռ» խորհրդավոր միաբանության որոշ անդամների:

       Եվ վերջին մեկ հանգամանք:
       Նույն այդ ժամանակաշրջանում մեզ հեռաձայնեց Գ. Սարգսյանցը, ոմն ընկերոջ հետ այցելության հայցով: Եվ որքան էլ անպատեհ, մերժելը հնարավոր չէր (մենք այդ շրջանակի հետ ջանում և հազիվ էինք «յոլա» գնում ): Եկան քաղցրավենիքով, մեր տանտիկինը սուրճ մատուցեց, և գնաց շատ խորհրդավոր, ասես կոդավորված զրույց: Այն վարում էր հիմնականում անծանոթը և խոսում ինչ-որ համագործակցությունից, Արցախ այցելությունից և ինչ-որ հեռանկարներից (Արցախում է գտնվում ռուսական ինչ-որ հետախուզական կենտրոն...): Գնացին առանց որևէ որոշակիության, մեզ թողնելով խորը խորհրդածության և տարակուսանքի մեջ: Մենք անձնական խնդիրներով պիտի մեկնեինք Ֆրանսիա, այնտեղից նահանգներ, հայթայթելու համար «Ծննդոց -Այա» ավարտված մենագրության հրատարակման միջոցները: Հայաստան վերադարձին, ամբողջ մի ութնամյակ մեր նվիրյալ կողակիցը լքել էր բնակարանը, իսկ որոշ ժամանակ անց հայտնվել Արցախում, ցայսօր մեզ անհայտ դրդապատճառներով.... ( այս բոլորում կանանց գործոնը այլ մեկ թեմա է... ):
      Մեր վերադարձից մոտ մեկ շաբաթ անց կատարվեց հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը:    
      Ոմանց պես մենք ևս կարճ մի ելույթ ունեցանք «Այգ» հեռուստատեսությամբ, որը տեսագրվեց, բայց եթեր այդպես էլ չհեռարձակվեց ( http://www.youtube.com/watch?v=QIoF50rDQhM ):   
     Մնաց ավելացնել, որ ըստ հավաստի աղբյուրների, ՀՀ կանոնակարգի համաձայն հայրենիքից մեր վտարման «հանձնախմբի» մեջ եղել են մեկ «արիական», մեկ կղերական և մեկ «կգբ-ական»: Մինչդեռ «Ծննդոց-Այա» մենագրության մեկ օրինակ ինչ-ինչ ճանապարհով հայտնվեց Մոսկվայի FSB-Լյուբլյանկայի գրադարանում ( այժմ կռահում ենք թե ինչպե՞ս...):     
     Մնացյալը նույնպես հայտնի է: 
 
                                                                                   * * *
     Հայտնի է, թեև ոչ այնքան պարզ, պարզ է, բայց ոչ այնքան ըմբռնելի, առավել ևս՝ հավատալի: Առաջինը մեզ համար, գոնե մինչև վերջերես: Թեև բանիմաց ոմանց հավաստիացումներին, ըստ որոնց հայրենիքից մեր իբր «ՀՀ պետական անվտանգության լուրջ սպառնալիք» վտարման, հետապնդումների և լռեցման ջանքերի բուն պատճառը մեր գաղափարներն են և հայոց «խելքն առնելու» այլոց քաղաքականությունը՝  հենց մեր գաղափարներ պատճենումներով:  
    Կարևորագույն մեկ հանգամանք, որը այլք ցայսօր պատկերացնել իսկ չեն կարող, առավել ևս հավատալ ու դեռ ընդունել: Ու թեև այդ համեստորեն գիտակցելով, մենք տարիներ ի վեր քջջում էինք իբր առավել հիմնավոր պատճառներ, մասնավորապես հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունն ու դրա մեր քննախուզությունը, որն ըստ էության երկրորդական էր և միայն առավել բարդացրեց մեր խնդրականը: Եվ այդ մինչև 2013 թ. զվարթնոցյան միջադեպը, երբ հոկտեմբեր 27-ի քննախուզությունը անթեղելուց, գահավիժող հայրենիքին և իշխանություններին մեր գաղափարական աջակցության պատրաստակամությունը ՀՀ նախագահին պաշտոնապես հավաստիացնելուց, մեր հոբելյանը հայրենիքում նշելու ՀՀ Մշակութային նախարարության համաձայնությունից հետո և հակառակ հասարակական անգամ մեզ համար անսպասելի բուռն ընդվզման, ՀՀ ԱԱԾ-ի կողմից մեզ արգելվեց հատել օդանավակայանի մի քանի մետր՝  հիմնականում ռուսական FSB-ին կից ուժերի կողմից հսկվող սահմանագիծը 6: Եվ երեք օր ու գիշեր տարանցիկ գոտում արգելափակվելուց հետո ստիպված էինք Թուրքիայով վերադառնալ Ֆրանսիա, այդու բորբոքելով նաև այլոց սուր հարցականները: Եվ այդ, երբ մեր պանծալի «անվտանգությունը» կարող էր սուսուփուս փակել մեկ տասնամյակից ավելի տևող այդ աղմկալից և պետականորեն անպատվաբեր խնդրականը ու դեռ օգտվել գաղափարական մեր «զինանոցից»:


    6 Այդ խնդրում նույնիսկ  ընդհարում եղավ մեր դեղերի համար դեպի ծանրոցային բաժին մեզ ուղեկցող ԱԱԾ լեյտենանտի և արգելակող ռուս սահմանապահ մի լկտի աղջնակի միջև. «Քո ի՞նչ գործն է, նա իմ բարեկամն է» զայրացած վճռեց հայ լեյտենանտը...

   Ուրեմն, պիտի լիներ շատ ավելի կարևոր հիմնապատճառ, այն էլ Հայաստանի և հայության ճակատագիրը տնօրինող արտաքին ուժի և նրա հայտնի հավատարմակատարների կողմից: Իսկ այն հանգամանքը, որ հայոց իբր «փրկությանը» տրվել են նրանք, այն էլ ազգային ավանդույթների և մասնավորապես Էության գաղափարների յուրացմամբ, խոսում է հայոց «խելքը առնելու», «ընտելացնելու»  և հպատակացնելու մասին: Եվ այդ Ռուսաստանի աշխարհաքաղաքական բուռն նկրտումների, հետևողական արտագաղթի կազմակերպման, «հոգու հետ նաև մարմինն էլ» առինքնելու ակնհայտ քաղաքականության, սփյուռքը որպես «հինգերորդ շարասյուն» շահարկման, իսկ ավելի սահմռկելին՝  հայոց լիովին ուծացման և մազապուրծ վերջին պատառիկ հայրենիքի ամբողջովին յուրացման գործընթացում: Այնպես, ինչպես կովկասյան քանի էթնոսներ, ազգեր ու ազգույթներ, նրանց դիտելով որպես սեփականություն, Ռուսաստանի տարածք և էթնիկական բաղադրիչներ:   
    Ահա թե ինչու, անգամ հպատակների «ազգայնականությունը» տիրոջը ձեռնտու չէ և մնում է անարդյունք: Այդ նպատակահարմար է այնքանով՝ որքանով նույն այդ ինֆորմացիոն տեխնոլոգիաները «բորենիների սկզբունքով» օգտագործվում են հենց հայոց դեմ:  Այդ միաժամանակ ուծացում է առաջին հերթին հենց ռուսահպատակներին և ռուսամետներին, նրանց միջոցով՝  մնացյալներին, այլևս առանց անմիջական միջամտության: Մաքիավելիկ այս հրեշավոր ծրագրում ազգային թեմաները ծառայում որպես խայծ, միաժամանակ շեղելով ու չեզոքացնելով հոգեվարող այս հինավուրց էթնոսի գոյատևման բնազդը, գիտակցական առկայծումները և հատկապես փրկության հնարավորությունները:        
    Մինչդեռ Էություն ոգե-գաղափարական համակարգը հղացված էր հենց նման փորձությունների դեմ, թեև ոչ անպատճառ այս թիրախի: Իսկ տվյալ «ինֆորմացիոն տեխնոլոգիաների» դեմ Էություն-էիզմ ուսմունքը միակ «հակաթույնն» է: Գտնվելով ինֆորմացիաներից մեկ աստիճան վեր և որպես ճշմարտության «ռենտգետնյան ճառագայթում»,  էություններն ու դրանց ընկալումը ունակ են կռահելու և բացահայտելու ամեն մի կեղծիք, խարդավանք և հոգեբանական ոտնձգություն, միաժամանակ խթանելով ազգային ինքնագիտակցությունը, «գիտակցության փոփոխված վիճակը», հոգևոր բարձրագույն արժեքները, արարչական ունակությունները և ներաշխարհ-էություն-ինքնության վերառումն ու բյուրեղացումը, որպես հարատևման անշրջանցելի նախապայման: Այդու էլ գենետիկորեն կամ «տոհմի կանչով» և «քարը ձեր գլուխը» սկզբունքով, «դարձի բերելով» բյուրաքանակ մոլորյալներին և կորուսյալներին, անգամ հենց հպատակեցված գործակալների շարքերում:    
     Եվ ոչ միայն այդ...    
     Այս հնարավորությունները իհարկե այդպիսի «ՀՀ պետական անվտանգությանը» լուրջ սպառնալիք են, իսկ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի «քանի ինքը կենդանի է Վարպետյանը Հայաստանի չի մտնի» հայտարարությունը՝  ինչ-որ տեղ պատճառաբանված:  Բայց ոչ անձնական առումով, ո՛չ նրա, ո՛չ մեր: Հիրավի ռուսա-կգբական այդ «դինոզավրերի» և ռեժիմի օրոք Հայաստան «չեն մտնի» ոչ թե Վարպետյանը՝ այլ Էության բուն և դեռ անտիպ ու այդքան բախտորոշ գաղափարները: Համենայն դեպս դրա համար կանեն և անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ:
     Եվ ահա թե ինչո՞ւ 2013 թ. ապրիլին Ա.Վարպետյանին թույլ չտրվեց ոչ միայն հատել հայրենի սահմանագիծը, այլև  արգելվեց նրա վերջին՝ «Դելփյան E'i առեղծվածային տառի տարրալուծումը» ( տե՛ս www.eutyun.org/S/E/
AZGABANAKAN/Delphic%20E'i.htm ) և «Այն՝ ինչ չգիտեր Պլատոնը» անգլերեն-հայերեն աշխատությունների շնորհանդեսը, թեկուզ առանց հեղինակի ներկայության ու թեև դրանք քաղաքականության հետ բացարձակապես կապ չունենին: Այդպես, նախնական համաձայնությունից հետո «վերին հրահանգով» միմյանց հետևից հրաժարվեցին դահլիճներ տրամադրել Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը, Հայաստանի Երգի պետական թատրոնը, Հայաստանի Կոմպոզիտորների տունը և անգամ Հայաստանի ամերիկյան համալսարանը:
           
                    Բայց թե.                                            
                                                       «Ճաքը թույլ տեղ է փնտրում, ճառագայթը՝ ճաք»:

  
  Ճաքն առկա է և այն ավելի ու ավելի կահագնանա, իսկ այս իրավիճակում ճառագայթը միմիայն մեկը, ամենայնից առաջ նախ.                                                     
                                                
                ՀՈԳԵՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ   
  

    
Հենց այն, ինչից առաջին հերթին հայոց վերստին ջանում են զրկել այլք՝ այն էլ ազգային «իմիտացիաներով»:    
    Զի, հաղթանակ թե պարտություն, ստրկություն թե ազատություն, արարում, կայացում թե ինքնաքայքայում, ինչպես նաև ամենայն նախ խմորվում է յուրաքանչյուրիս և հանրության ներաշխարհում: Իսկ ամենակարևորը, որ անհատ, համայնք, ազգ թե մարդկություն էանալու և հավերժանալու են հենց հոգի-ներաշխարհի ընդմիջով, վերադառնալու համար վերի ԳերԷություն: Հավատամքային ձևակերպմամբ՝  առ Հայր Աստված, որից սկզբնավորվել և արարվել էին հենց նրա ԷՈՒԹՅԱՄԲ ( ոչ թե պատկերով...):   
     Այս մեկ առումով, «Մհերին ընդառաջ» կամ «մեր մեջ ննջող Մհեր» այլաբանությունները ճշմարիտ են, միայն առայժմ առանց դրանց «տեխնոլոգիաների» իմացության: Մինչդեռ, դրանց և ազատագրման Բան-ալին նույն Բան-էությունն է, ավելի որոշակի՝                                         
                                          
          ԷՈՒԹՅՈՒՆ ՈԳԵ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ...    
      Իսկ այն դեռևս անգերազանցելի ձեռնոց է նետված «ինֆորմացիոն տեխնոլոգիաներին» և հենց կիբեռնետիկային, որին ցայսօր դեռ չի հաջողվել մոդելավորել մարդկային հոգին...
   
                                        Ով ականջ ունի՝ կլսի, ով ունկ ունի՝ կտեսնի, ով ուշք ունի՝ կմտմտա,
                        իսկ ով գոնե հայի «առաջին խելքը» կվերագտնի՝  կկայանա, կէանա ու կհարատևի:           
      Եվ հենց այդ է ակնկալում «Փոքր Մհերի» վերադարձը, որը «դարձ է ի շրջանս յուր», բայց մի քանի պարույր վեր:          
       Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                               Մարսել, 26.06.2013թ.  

                                                                                       

                                                                             ՀԱՎԵԼՎԱԾ      

   
Սույն ակնարկն արդեն ուղարկված էր խմբագրության, երբ հուլիսի 11-ին, ռուսական «Россия-культура» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց «Հայկ. լեռնաշխարհ. 12 000 տարի առաջ» հաղորդումը ( http://tvkultura.ru/
video/show/brand_id/28975 ): Այն բուռն ոգևորեց  հայ հասարակությանը, բնականաբար նաև մասամբ մեզ: Ի վերջո այդ հայոց և Հայկ. լեռնաշխարհում համամարդկային քաղաքակրթության հենց 12 000 ամյա  ծագումնաբանությանը նվիրված մեր «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» տեսության վավերացումն էր ( թեև միայն քաղաքակրթության առումով և մասնակիորեն նաև հայոց արիական ծագման, թեկուզ այն ակնարկվում է լոկ մեկ անգամ...): 12-13 տարի առաջ  հրապարակված մի ծավալուն մենագրություն ( մոտ 1000 էջ, Երևան 2000թ., վերահրատարակությունը՝  Երևան-2003թ.), երբ դեռ Գյոբեկլի թեփեի մասին ոչինչ հայտնի չէր, և երբ լրատվամիջոցները մեր տեսությունը այդժամ ընդունել էին պարզապես ծաղրանքով, իշխանությունները՝  քամահրանքով: Ուստի, շատերից ավելի արդ մենք պիտի հրճվեինք: Սակայն, այդ այդքան էլ չստացվեց, ավելի շուտ՝  ընդհակառակը:        
    Զի, նախ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» տեսությունը հաստատվել էր արևմտյան թե այլ բազմաթիվ բացահայտումներով (մասամբ տե՛ս. http://www.eutyun.org/S/E/GN/Yerknag.htm ), որոնց ուշացած ամփոփումն էր ռուսական հեռուստահաղորդումը: Իսկ դրա առանցքը Գյոբեկլի թեփեն էր, որտեղ որպես առայժմ միակ հայ պրպտող եղել էինք 2004 թ.և այդ հնավայրի վերաբերյալ արել բացառիկ ու դեռևս անտիպ բացահայտումներ (Նկ.5): 

   
                                              Նկ.5: Մենք և այլևս հանրահայտ Շավակը ( հուշարձանի հսկիչը )
                                          
                Գյոբեկլի թեփեսի հնավայրում  (Ուրֆայի շրջան, 2004թ.):
                                    
 
          -
---------------------------------------------------------------

 
 
 Խնդիրը բոլորովին այլ է: 
    Որքան էլ շահեկան, հաղորդումը բացահայտորեն աշխարհաքաղաքական նկատառումներով պատվիրել էր ռուսական կողմը, իսկ ով վճարում՝  նա էլ պատվիրում է «երաժշտությունը»: Հայկական կողմից այն իրականացրել էր հայագիտության «հին դպրոցի» ներկայացուցիչ,  բանասեր Արմեն Պետրոսյանը: Այն, որ նա Վարպետյան անունն ու «Ծննդոց-Այա» տեսությունը  պիտի չհիշատակեր՝  ինքըստինքյան սպասելի էր: Սակայն ովքե՞ր և ինչպե՞ս են այդ հաղորդման մեջ ներկայացնում և հիմնավորում հայոց 12000 ամյա ծագումնաբանությունը ( բացի իհարկե մեկ-երկու ծագումանբանության հետ կապ չունեցող սոսկ հնագետներից կամ պատմաբաններից ).      
   
 - Սամվել Շահինյան: Երկրաբան, «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, նախակին ԱԺ պատգամավոր և ըստ գործընկերների՝  ճանաչված «կգբ-ական» ( այդ  կուսակցությունում հիրավի կային մեծ պրոֆեսիոնալներ՝ ինչպես հենց վերոնշյալ գնդապետ Գ. Սարգսյանցը, ԳԱԱ Երկրաբանական ինստ-տի տնօրեն նույն Ա. Սաղաթելյանը և այլք... ):  Ու թեև նա ևս մերձակից և քաջածանոթ էր «Էության» գաղափարներին, սակայն հայոց 12000-ամյա ծագումնաբանությամբ զբաղվում է միայն վերջերին տարիներին: Եվ բնականաբար նա ևս Վարպետյան և «Էություն» անունները պիտի չտար՝  հիշատակելով հանդերձ «Ծննդոց-ԱՅԱ» տեսության մի քանի հիմնադրույթները, երկրագործության, անասնապահության, արհեստների և ընդհանրապես քաղաքակրթության ծագման, դեպի Շումեր և Եգիպտոս համասփռման և ժամանակագրության վերաբերյալ ( ինչը բնավ նրա ասպարեզը չէ )...  
     Ինքնին հասկանալի է, որ խոսքն այստեղ ոչ այնքան մասնագիտական կարողությունների, հայագիտական ջանքերի  կամ քաղաքական հայացքների մասին է ՝ որքան «դեօնտոլոգիայի» և բարոյական էթիկայի:
  
  - Վաչագան Վահրադյան: Մաթեմատիկոս, ռուս/սլավ.-հայկական համալսարանի դասախոս ( հագուրդ ռուսամետ և նույնպես «կգբ-ական» տարրերով ): Նույնպես «Էության» հին այցելուներից, ներկա 2000թ. արիականության վերաբերյալ վերոնշյալ համաժողովին և ներկայացված հուշանկարում, իսկ Քարահունջի համալիրով ( զուգահեռ «ազգային գաղափարախոսությանը»...)  զբաղվում է նույնպես վերջին ժամանակներում:  

  - Արտակ Մովսեսյան: Պատմաբան, նույնպես ժխտված ու հալածված Մ. Գավուքչյանի «Արատտա» տեսությունը յուրացրած «անշառ» մի հետազոտող ( նմանապես «Էության» մերձակից շրջանակներից, առկա 2000թ. արիականության վերաբերյալ վերոնշյալ համաժողովին և ներկայացված հուշանկարում ): Պարզ է, երախտաշատ Մ. Գավուքչյանի մասին՝ ոչ մի խոսք...
    
      Իսկ արտառոցը.
    - Արթուր Արմին: Իսկ ո՞վ է  նա: Ժամանակին լոսանջելեսյան «Եղիցի լույս» հանդեսի խմբագիրը, ապա հայտնի «օպերատիվնիկ» Ս. Քիրամիջյանի 7 գործընկերը («Լույս» հեռուստաժամ, էիզմը քննադատելուց հետո վերջերս տրվել է տիեզարաբանությանը...),  այնուհետև մի քանի այդպիսի գրքերի հեղինակ, հետո «Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ռուսական մասնաճյուղի անդամ և պատվավոր դոկտոր»  ( այդպիսի կոչումներ ունեն ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը-այն էլ ակադեմիկոս,  ՀՀ  նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արարատ թեմի առաջնորդ եպիսկոպոս հանրահայտ Ն. Կճոյանը, ՍԻՄ-ի նախագահ, հոկտեմներ 27-ի գործով տխրահռչակ  Հայկ Բաբուխանյանը: Մեկ խոսքով՝ «մերոնք», թեկուզ կիսագրագետ... ):    
    Նա նույն այն մութ անձն  է, ով 1997 թ. Լոս Անջելեսում վարում էր մեր բանախոսությունը «Ազգ-ժողովուրդ- ամբոխ» թեմայով  ( http://www.eutyun.org/S/MM/1/LA1997_ARPI-2.htm ): Եվ  հենց դրանից հետո էլ տրվեց հայագիտական և գաղափարախոսական բուռն գործունեության, տառացիորեն կրկնօրինակելով «Էության» գաղափարները ( տե՛ս .  http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm ): Իսկ այստեղ նույնպես խոսում էր Արատտա սոցիալական կառուցվածքի մասին, երբ դրա վերաբերյալ բացարձակապես տեղեկություններ չկան...  
 
   7 Ժամանակին մերձեցման ձախորդ փորձերից հետո մեր և «Ծննդոց-ԱՅԱ» տեսության ոխերիմ թշնամին ( http://www.youtube.com/watch?v=vPIivfD70Xw ), ապա վերստին մեր «համակիրը» ( http://www.youtube.com/ edit?ns=1&video_id=Ao_bguEC_EE  ), այնուհետ հայագիտական թափթփուկներին մեր դեմ լարող «խմբապետն» ու վերոնշյալ գնդապետ Ս.Բեգթաշյանի զինակիցը...   
   Այսինքն՝ «հին գվարդիան» իր երևացող մասով ու համալրվող գավառամիտ «նորակոչիկներով»:

   8 19-րդ դ կեսերին  այն տվել է Ռուսաստանում  հաստատված գերմ. երկրաբան Օtto Wilhelm Hermann von Abich-ը: Տեսանյութում դրա վերարծարծումը նույնպես պատահական չէ:  

   9  Ըստ ԱՅԱ նախամոր դիցանվան, որտեղից «հայ» ինքնանվանումը որպես առաջին հողագործներ ( ի տարբերություն ավելի ուշ անասնապահ «արման-արմեն» հայարիական ցեղերի, ինչպես հնդարիական  լուսնապաշտ ayu  և արևապաշտ aria ցեղանուն-դինաստիաների պարագայում...), իսկ դրա վերաճմամբ՝  Էա-Հայա իմաստության ծովաստծո դիցանունը, հայոց Է-Էություն գերաստվածության առնչությամբ:
 Բանասիրության ծանծաղամիտ դոկտոր Արմեն Պետրոսյանը այս բոլոր անշուշտ չէր կարող գիտենալ...

     
Մեկ խոսքով ռուսական պատվերով այդ հեռուստահաղորդման մեջ կարևորվել և առաջ են մղվել հիրավի «наши», այսինքն՝ ռուսամետ «յուրայիններն» ու կադրերը:           
       Իսկ թե ինչո՞ւ, մի՞թե պարզ չէ. նույն վերոնշյալ բոլոր նկրտումներով ու նկատառումներով ( այլոց աստվածների թե մշակույթի ներառում, շահարկում և հարակցում, մինչև երբեմնի Կենտրոնի, ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի և ԿԳԲ/ՊԱԿ/ԱԱԾ-ի ռազմավարությունը ): Բայց նաև եվրոպական և ամերիկյան հետազոտողներին շուտով ռուսական հնագետների միանալու ավարտական ազդարարությամբ...       
      Այսու, ինչպես արիականության պարագայում և խորհրդային ժամանակներում, «Մեծ եղբայրը» և «կոմպանիան» արդեն ողջ հայագիտությունն էին վերցնում է իրենց հովանավորության տակ, փորձում առաջ ընկնել արևմուտքից, արդեն հայտնի բացահայտումներով ջանում վերաշահել իրենց նկատմամբ հայոց խամրող «սերը», իսկ հաղորդումը հեռարձակում աշխարհաքաղաքական խիստ խրթին մի իրավիճակում. Ադրբեջանին 1 մլրդ դոլար մահացու РСЗО 9К58 «Смерч» ու այլ զինատեսակի վաճառքին զուգահեռ  և Ե՞Մ թե՞  Եվրասիա երկընտրանքի նախօրերին ( հաղորդումը պատրաստվել է 2012թ., իսկ մինչ այս հեռարձակվել պակաս «աշխարհացունց» հաղորդումներ):
      Իսկ հայերն էլ, դե՜հ, օտարն ինչ ասեց, հալած յուղ է...     


     Այլ խոսքով, Հայկ. լեռնաշխարհում համամարդկային քաղաքակրթության 12 000-ամյա ծագումնաբանության տեսության յուրացմամբ փորձ է արվում «առնել հայոց խելքը», հասկանալի նկրտումներով վերառնելով նաև Հայկ. լեռնաշխարհ էթնիկական բնորոշումը 8: Այնպես, ինչպես ԽՍՀՄ-ի փուլուզումից հետո հանրահայտ «չեկիստ» Ջորի Բալայանն էր իր ռուս գործընկերներով ու կապերով «պրոպագանդում» Քարահունջը և արդի նույն սկզբունքով միաժամանակ սպառնում պանթուրքիզմով:  Իսկ տվյալ դեպքում, միաժամանակ փոշիացվում է հոգևոր անկախության գաղափարը, առինքնվում  փոքրոգի անձինք, շահարկվում նրանց ինքնակարևորման ամբիցիաները, անգամ գիտական ու հոգևոր ասպարեզները տարաբաժանվում «մերոնց» ու «ձերոնց», և ինչպես ամենայնում ՝  հայաստանցու և ղարաբաղցու, ախալքալակցու, ռուսահայի և արևմտահայի միջև խառնակչություններով, ապականում «ներազգային բարոյականը» ( Գ.Նժդեհ ), ջլատում և քայքայում ողջ հայ հանրությունը: Եվ այդ արվում է արդեն ախտահարված «գետնախնձորների» միջոցով: Եվ բնականաբար, այդ «գիտունիկների» մեջ  չգտնվեց գեթ մեկը, գոնե քթի տակ մռթմռթալու համար, որ այդ ամենն ու շատ ավելին ասված էր 12-13 տարիներ առաջ, ոմն վտարանդի հայորդու կողմից...
   
    Եվ այդ էլ այն դեպքում, երբ արծարծվող հանգամանքները, վաղնջագույն հուշարձաններն ու բացահայտվող արտեֆակտերը դեռևս հայ էթնոսի առկայության՝  առավել ևս հեղինակության, հետևաբար 12 000-ամյա ծագումնաբանության բացարձակապես փաստարկումներ չեն: Մինչդեռ, «Ծննդոց -ԱՅԱ» տեսությունը անվիճելիորեն սահմանում է այդ, որպես պայմանականորեն այական 9 ( նախահնդեվրոպական-նախաարիական) սուպերէթնոսի հիմնական բաղադրիչ և ֆիլոգենետիկ հետնորդներ: Իսկ 2012/2013թթ հրապարակված «Դելփյան E'i առեղծվածային տառի տարրալուծումը» երկհատորյակ մենագրությամբ հաստատում հայոց Է-Էություն գերաստվածության և գերհասկացության առնվազը մ.թ.ա. 3-րդ հզ գերիշխանությունը ողջ Առաջավոր Ասիայում: Արմատական մի հանգամանք, որ ցանկացած արտեֆակտից թե պեղածոյից անհամեմատ խոսուն է, և որի շնորհանդեսը 2013թ. հարենիքում արգելվեց տխմարագույն իշխանություների և ամբողջովին ռուսահպատակ իբր «ազգային անվտանգության» կողմից՝ մասնավորապես նրա «մառազմատիկ» տնօրենի...

    Այսուհանդերձ, թվում է թե մենք պիտի գոհանայինք հանրահայտ Շտիրլիցի սկզբունքով ( ըստ «Գարնան 17 ակնթարթը» հետախուզական սերիալի ) «Էություն» գաղափարները հայ և համաշխարհային իրականություն ներմուծելու համար: Ի վերջո ճնճղուկները, քամիները թե առնետները ևս յուրօրինակ սերմացաններ են: Առավել ևս, որ մեր գզրոցներում ունենք հայագիտական և այլ արտառոց ու անտիպ հետազոտություններ, որոնք կարող են «կտրել» ցանկացած խաղաթուղթ, ինչպես տվյալ դեպքում սահմանելով յուրաքանչյուր բացահայտման ճշգրիտ արժեքը և բուն իրողությունը:  

      Սակայն, առկա է հայոց հոգևոր անկախության իսպառ կորստյան, ինքնագիտակցության վերաձևավորման և աղավաղման վտանգը: Այնպես, ինչպես Հայաստանի խորհրդայնացումից հետո անցյալ և արևմտահայ փառավոր մշակույթների աղավաղումներով ու զտարյուն հանճարների ստվերումներով (Ղ. Ալիշան,Դ. Վարուժան, Գ. Նժդեհ և այլք:  Հիշենք, այլ անվամբ վերջինիս ծաղրուծանակ կերպարը «Զանգեզուր» կինոնկարում և ընդհանրապես «ժողովրդի թշնամիներ» որակված երախտավորներին...),  ջանացին կերտել նոր՝  խորհրդահայ մարդու կերպարը, իսկ տվյալ դեպքում՝ ռուսահայի ( ինչը ի դեպ բավականին արդյունավետ բուռն գործընթացում է, հատկապես Ռուսաստանում... ):    
    
Իսկ առավել մտահոգիչը, որ արիական ու 12 000-ամյա  ծագումնաբանության տեսություններից հետո արդ գնում են էիզմի և Էություն ողջ ոգե-գաղափարական համակարգի հետքերով, թեև առայժմ տասնամյակներով թե ավելի մնում են հեռու: Սակայն, մենք էլ զգուշանալով դրանց աղավաղումներից, յուրացումներից ու շահարկումներից խիստ կարևոր և անհրաժեշտ հիմնադրույթներ ու տեսություններ այլևս չենք հրապարակում, սպասելով նոր, ազատամիտ, ինքնագիտակից սերնդի ձևավորմանն ու հոգևոր անկախության ձեռքբերմանը:        
 
    
Այսինքն այն, ինչը սույն ակնարկի և ընդհանրապես հայոց առաջին գերխնդիրն է: Եվ այդ անկախ Ե՞Մ թե՞ Եվրասիա երկընտրանքից և հենց այդ հեռանկարով: Այնինչ, հոգևոր անկախությունը, ինքնագիտակից նոր սերնդի ձևավորումը և Էություն ոգե-գաղափարական համակարգը փոխկապակցված են:      
   Մնում է ակնկալել փոքր ինչ նպաստավոր պայմաններ, ինչը կարող էր լինել հայրենիքի ԵՄ ասոցացումը, ռուս/կգբ-ական գերիշխանության թուլացումը ու քաղաքացիական հասարակության սաղմնավորումը: Իսկ ծայրահեղ դեպքում հրամայական է գտնել այլ լուծումներ:      
   «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագիրը ընձեռում է նման հնարավորություններ («Էականք», հատոր 1, Երևան-2002թ., «Հայտնություն», հ. 3, Երևան-2006թ., «Միջօրեական» հ. 2 և «Ձիու քայլ»՝  երկուսն էլ անտիպ):   
                                                                                                                             
                                                                                                                                                       Մարսել, 14.07.2013թ.