|
|
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ
11/06.2015թ. |
|
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
|
ՎԵՐՍՏԻՆ ԱՐԻՆԵՐԻ ԵՎ ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
«Թուզը թզին նայլով
հասունանում է... խանդից»:
Վերջերս վերստին շատ է
խոսվում արիների և արիականության մասին, հատկապես քաղաքական նկատառումներով և
ռուսական իրականությունում: Ըստ այդմ, ողջ Արևմուտքը հուդայական է,
իսկ իբր արիական՝ միայն սլավոնական ճյուղը ... Եվ այս ամենը,
հասկանալի է, զուտ նացիոնալիստական նկրտումներով,
այն էլ պետական բարձրագույն մակարդակով
1
:
Դրա մեկ
օրինակն են սվաստիկայի վերաբերյալ վերարծարծումները, դրանց ամենահին
նմուշները վերագրելով մեզինյան հնավայրին (Ուկրաինայի հյուսիս,
մ.թ.ա. 10-րդ հզ http://www.redicecreations.com/article.php?id=33204):
Իսկ արտառոցը, որ այդ տարածաշրջանում է տեղակայվում նաև Արատտան,
հայտնի շումերական «Էնմերկարը և Արատտայի Տերը», «Լուգալ-բանդան և Hurum լեռը» և այլ պոեմներից 2
( http://www.redicecreations.com/article.php?id=7270):
Սվաստիկայի վերաբերյալ առարկություններ չունենք, եթե իհարկե
ժամանակագրությունը ճիշտ է սահմանված: Հարևան երկրներում
հայտնաբերված խաչն ու կեռխաչը
թվագրվում են մ.թ.ա. 5-րդ հզ
( օրի. Չեխիայում և այլուր, Նկ. 1a.)՝ ինչպես Միջագետում (Մարի, Սամարրա և
այլուր): Դրանց կապը մեզինյան մշակույթի հետ
անմիջական աղերսներ չեն ակնկալում, քանզի առնչվում են
այդ մշակույթին դեռևս անհայտ խեցեղենի հետ, վստահաբար Առաջավոր
Ասիայի ներգործությամբ ( լարային խեցեղեն): Այսուհանդերձ, դրանք ևս
դեռ արիականության ապացույցներ
չեն, ինչպես
հյուսիսամերիկյան և ամենուր սփռված կեռխաչը կամ
նույն չեխական թե միջագետքյան խաչը՝
քրիստոնեության: Զի, արիականությունը կեցական և հոգևոր ամբողջ մի
համակարգ է, կեռխաչը՝ դրա մեկ խորհրդանիշը: Այն, պտտվող
արեգակնային խաչն է և առնչվում է աշխարհի չորս կողմերի և «չորս քամիների»
պատկերացման հետ, ինչպես խաչն ու կեռխաչը հենց
չեխական խեցեղենի վրա ( Նկ.1: Հմմտ. նաև Հովհաննու «Հայտնության» մեջ
աշխարհի «չորս կողմերն ու հողմերը» պահող 4
հրեշտակներին, Գլուխ Է...):
|
Նկ. 1: a).
Խաչեր ու կեռխաչեր կենտրոնական Եվրոպայի լարային խեցեղենի
վրա: Ալիքաձև փոթորկումների և «աշխարհի 4 կողմերի»
սիմվոլիկան ակնհայտ է (Չեխիա,մ.թ.ա. 5-րդ հզ,
«Мифы
народов мира»-МНМ,
Москва 1988т. II,
էջ 12): b). Խեցեղեն Սամարրա
հնավայրից : Կենտրոնում արեգակնային կեռխաչն է, շրջապատված
4 հավք-քամիներով, իսկ ստորև՝ 8 ձկներ, տարվա և
կենդանակերպի 12 միավորներով (Ք.ա. 5-րդ հզ):
c). Նույն
իմաստաբանությամբ այլ մեկ խեցեղեն, միայն այստեղ
թռչուններին փոխարինել են քամու դեմ հերարձակ 4 դիցուհիներ
(հմմտ. հայ. հավ>հով…), իսկ ձկներին` խեցգետինները կամ
մարդակարիճները (անդրաշխարհի դարպասը պահպանող
դիցակերպարներ): Ինչպես նախորդում 4 հավքերը, այստեղ ևս
հերարձակ 4 դիցուհիները խորհրդանշում են «աշխարհի 4
հողմերն ու կողմերը»՝ այսինքն կեռխաչ-սվաստիկան:
d). Ծարիրե ճարմանդ Շամխորից (Ուտիք,
մ.թ.ա. 2-րդ հզ ):
Պատկերված է նույն եռահարկ տիեզերքը, կենտրոնում նույն,
դեպի աջ պտտվող կեռխաչ-սվաստիկան, միայն այստեղ երկինքը
հենված է զույգ լեռնագագաթների վրա` ինչպես բաբելացիները
պատկերացնում էին տիեզերքը: Տվյալ դեպքում յուրաքանչյուր
գագաթ կրկնում է նույն եռահարկ մոդելը,
ջուր,
լեռ
և
զույգ լեռներ/երկինք նշաններով: |
|
|
1 http://fakeoff.org/socium/v-rossii-deputaty-zayavili-o-velikoy-russkoy-ariyskoy-rase
2
Որքան էլ անհեթեթ, ըստ լրագրող և իբր «ծագումնաբան» Ա. Տյունյաևի
ու ոմանց, ամենայն և անգամ հնդեվրոպական լեզվաընտանիքը
ծագել է ռուսական ստեպներից ( Костёнки, Маркина гора և
հարակից մ.թ.ա. պալեոլիթյան հնավայրերից ,
http://www.organizmica.org/archive/803/ym3.shtml
:
3
Հայ. «այս»-քամին ունի նաև ոգի, դև, աստված, բախտ իմաստները,
արևմտասեմ. Այոնը՝ քամուց ծնված հավերժությունն ու
Առաջնածինը,
Ճապ. սինտոյականության մեջ Կամի-ն կամ կամիները բնական
տարերքների ոգիներ կամ աստվածություններ են, այնուների
մոտ՝
kamuy
անիմիստական տարր, հինդուիզմում Կամա-ն՝ ցանկության
մարմնավորում (հմմտ. հայ. կամք ), իսկ Վայու/Վատան՝
նույնպես քամի-Առաջնածին (պարս. Օադօ, հայ. օդ, հուն.
Այթեր-եթեր՝ «այրվող օդ»-կվինտէսսենցիա-հնգէություն),
ռրտեղից ռուս. ветер-քամին ( և ոչ թե ընդհակառակը), իսկ
հայ. նաև «վատ, չար» (հմմտ.
Չհարբոհար քամին)...
|
|
Քամին, «անտեսանելի ոգի» առումով, ինքնին դիցականացած տարերք է
3 (հմմտ.
նաև հոգի-շունչ): Իսկ
«չորս քամիներն» ունեն աշխարհագրական կայուն տեղակայում (Հայկ.
լեռնաշխարհ), կլիմայական բնորոշումներ ( օրի. հայ. այս-հյուսիս.
սառը քամի, սյուք-արևելյան տաք, նիսան-գարնանային, «Կարախաչի» ևն )
և դիցական իմաստավորումներ, ինչպես Չհարբոհար քամին «Սասնա
ծռերում» ( նաև գետ և հովիտ Վանա ծովի ավազանում, հմմտ. «Քառսափ
քամի» այլ մեկ անվանումը և պարս. cahār-չորս), իսկ որպես
նյութեղեն փաստ՝ «Չորս քամիների» վարդյակը մեծամորյան
ժայռագրում
և հայկ. այլ ժայռապատկերներում (Նկ. 2a և d.: Հանգամանալից՝ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ», Երևան
2000/2003, էջ 233, 476-493):
Այդ համատարած էր ողջ Միջագետքում՝ մասնավորապես
շում.-աքքադ. Էնլիլ/Էլլիլ քամիների աստծո աղերսով, ինչպես նաև ողջ
Առաջավոր Ասիայում ( հուն. Էոլը՝ Էլլինայի որդին, կամ Էոս-Աստրևսի
Բորեաս-Արգետոս-Նոտոս-Զեփյուռոս զավակները՝ «չորս քամիները» ): Եվ
քանզի հնդեվրոպական ավանդույթներում կեռխաչ-սվաստիկաները լինում են
զույգ և հակադիր, ըստ պտտման ուղղության և հակադրությունների
բնութագրման (լույս-խավար, արական-իգական, դրական-բացասական,
որտեղից հ/աջողություն-ձախորդություն), իսկ դրանք աղերսվում էին
դիցական երկվորյակների հետ ( Սանասար-Բաղդասար,
Ահուրամազդա-Ահրիման, հինդարի. Յամա-Յամի, որտեղից չին. Յ/Ին-Յան
ևն ), ապա հիմքեր ունենք այն առնչելու հայկ. ժայռապատկերներում
«պարող երկվորյակների» հետ, իսկ որպես բնական
տարերքներ՝ մայր աստվածությունների, ինչպես մեզինյան և
տեսանյությում ներկայացվող այլ մայր-աստվածությունների պարագաներում (Նկ. 2b
և f.): Այսուհանդերձ, այս բոլորն ու այլ
հանգամանքներ քամի-կեռխաչերը մեխում են Հայկ. լեռնաշխարհին,
որտեղից էլ հենց այդ իմաստաբանությամբ արիական ցեղախմբերի հետ
տարածվել են Հնդկաստան և այլուր ՝ ոչ թե ընդհակառակը...( Նկ. 2e.):
Այս բոլորը և անհամեմատ ավելին արևմտյան
արևելագիտությանը, և հենց հայրենի հայագիտությանը դեռևս հայտնի
չեն: Հայտնի են այնքան՝ որքան Տիեզերքի ընդամենը 5%,
առանց մնացյալ «սև նյութի» (25%) և «սև էներգիայի»
(70%), որոնք համարվում են նյութական
տիեզերքի արարման բուն հիմքերը...
2a.
b. |
|
c. |
|
|
|
|
Նկ.2: a). Մեծամորյան
ժայռագիր: Կենտրոնում՝ եռանկյունի-տիեզերալեռն է (երկինք,
շում.աքքադ. Անու, հայկ. Առյուծաձև
Մհեր), աջ կողմում՝ «քամիների քառաթև վարդը» (
շում.աքքադ՝ Էլլիլ, հայկ.՝ Ձենով Օհան-ամպրոպ-փոթորիկ),
ձախ կողմում՝ հայկ. շշաձև «է»-ն (շում.աքքադ՝ Էա-Հայա,
հայկ. Ցռան Վերգո-տիեզերաջրեր: Մ.թ.ա. 3-րդ հզ ): b).
Հակադիր կեռխաչ-սվաստիկա նմանակող երկվորյակներ,
կենտրոնում ՝ երկվորակների լատ. A և Խոյ կենդանակերպ խորհրդանիշն
(Սյունիք, Ուղտասար, մ.թ.ա. նվազագույնը 5-րդ հզ):
c). Սվաստիկա-կեռխաչի հնագիտական հետքերը
Եվրասիայում (ըստ վերոնշյալ տեսանյութի ):
d). Երկինքը պահող «4 թզուկներն»
ու «քամիների վարդյակը» հայկ. ժայռապատկերներում (Գեղամա
լեռներ, մ.թ.ա.
3/2-րդ հհ): e). Երկինքը պահող «4
թզուկները» Սանչի սրբահամալիրում
( Հնդկաստան, մ.թ.ա.
2-րդ դ.):
f). Մայր
աստվածուհին իր երկվորյակ կեռխաչ-զավակներով (ու/արարտ.
դաշյուն, հատված: Մ.թ.ա.
8/7-րդ դդ): |
Անշուշտ, այս և շատ այլ հանգամանքները դեռ չեն
պնդում, որ
կեռխաչի բնօրրանը անպատճառ Հայկ. լեռնաշխարհն է, իսկ կեռխաչը՝ սոսկ
արիական և բուն հայկական: Գաղափարները ծնվում են շատ վաղ և տարբեր
իրականություններում, «թևավորները» սավառնում մշակութային
«դիֆուզիայի» սկզբունքով, խմորվում և վերաճում քաղաքակրթական
էվոլյուցիայի հետ, խմբագրվում և համակարգվում որևէ մշակույթում և
շարունակում իրենց համասփռումը արդեն որոշակի էթնոմշակութային
որակմամբ, իսկ երբեմն էլ «կոնվեկցիոն
շրջանառության» սկզբունքով վերադառնում բնօրրան կամ նախորդ
ակունքներ: Եվ այդ բոլոր ժամանակներում, ինչպես հինքարեդարյա օրինյակյան,
սոլյուտրեյան, մադլենյան, ավելի ուշ՝ նույն մեզինյան և այլ
մշակույթների պարագաները, որոնցից շատերը կլիմայական թե այլ
պատճառներով մարվել են (սառցակալումներ, բնական տարերքներ թե այլ
աղետներ) և վերսկսվել այլուր: Ճիշտ այնպես, ինչպես ավելի ուշ
շումերական, ասորեստանյան, եգիպտական, հունա-հռոմեական և այլ
քաղաքակրթությունները, որոնք տարածա-ժամանակագրական առումներով
«ճամփորդելու» հատկություն ունեն: Եվ այդ է նաև սվաստիկաների
համասփռման պարագան, ըստ հենց նույն հեղինակների (Նկ.2c), կարծես
սկզբնավորվելով աֆրիկյան մայրցամաքում և ճյուղավորվելով դեպի
Արևելք և Արևմուտք, այդուհանդերձ անցնելով խաչմերուկային Հայկ.
լեռնաշխարհով: Մինչդեռ այն հնդեվրոպացիների բնօրրանն է, որի մեկ
արմատական ենթախումբն է հունա-հայա-արիական լեզվախումբը ( ըստ Թ.
Գամկրելիձե-Վ. Իվանով տեսության, մասամբ Ք. Ռենֆյուի, Մ.
Գավուքչյանի և այլոց):
Եվ այս առումով հայ-արմեններին մենք
բնորոշեցինք որպես առաջին արիականներ ( այն էլ ոչ բոլորը, զի
պահպանվել է նաև այական ենթաշերտը...), սաղմնավորված խուռի-Միտանիի
տարածքում, թեև կողմնակի համադրումներով և որպես նախածիլեր (այդ
մասին հանգամանալից «Արիականության ակունքները» դեռևս անտիպ
էսսեում ): Զի, արիական բուն մշակույթը կզարգանա այլուր և այդպես
էլ կարձանագրվի իր կայացման բերումով: Եվ վերոնշյալ բոլոր
առումներով մեզինյան սվաստիկաները դեռևս արիականություն չեն, այլ
միայն ընթացիկ խմորումներ, այն էլ ոչ անպատճառ հնդեվրոպական ու դեռ
բուն սլավոնական, ինչպես Արևմտյան Եվրոպայի Հին քարեդարյա
հուշարձանները (Օրինյակ՝
մ.թ.ա. 35000-30000, Լոսել՝ մ.թ.ա. 25000-Ֆրանսիա, Ալտամիրա ՝
մ.թ.ա. 15000-13500 Իսպանիա ևն):
Ինչ վերաբերում է դրա հետ Արատտայի նույնացմանը, ապա այդ
պարզապես տղայական անհեթեթություն է: Զի. - Նախ շումերական
աղբյուրներից հայտնի Արատտա երկիրը ժամանակագրվում է մ.թ.ա. 3-րդ
հզ, մինչդեռ մեզինյան հնավայրերը՝ մ.թ.ա. 10/9 հհ:
- Շում. էպոսում Արատտան եղել է մետաղաձուլության, մետաղագործության,
քարերով և քարագործերով հարուստ կենտրոն, այն էլ (Ն)Ինաննա
աստվածուհու գերակայությամբ: Դրանցից ոչ մեկը մեզինյան, «Կամեննայա
մոգիլա» թե այլ հնավայրերին հատուկ չեն, իսկ մ.թ.ա. 5/3-րդ հհ
«կուրգանային մշակույթը» ունեցել է արտաքին ազդեցություն և
հնդեվրոպացիների բնօրրանը չէր կարող լինել մի շարք հիմնավոր
պատճառներով (այդ տեսություն այլևս ժխտվել է ):
- Ըստ շում. էպոսի, Շումերից Արատտա հասնելու համար հարկ է հատել
Անշանի լեռնաշղթան և առեղծվածային HURUM լեռը: Ըստ այդմ, մի շարք
տեսաբաններ Արատտան տեղակայել են Կասպից ծովի ( Ս.Կրամեր,
Ժ. Հերման, Ս.Կոհեն), այլք՝ Իրանի հարավում, իսկ Մ. Գավուքչյանը՝
Մեծամորում, առնչվելով նաև Հուրրի երկրանվան և հուրրի-խուռի
ցեղանվան հետ (
http://www.eutyun.org/S/GD/MKavoukjian/MK_Aratta.htm ,
«Արմենիա, Սուբարտու եւ Սումեր», Մ. Գավուքչյանը, Պէյրութ-1988, էջ
74-97):
-Առավել ևս, որ Արատտա երկրանունը ստուգաբանվում է
Ար-ատտա, իմա Ար +հնխ. *atta-հայր կամ մայր (ՀԼՊ, էջ 422-427 ),
խուռ. attai-մայր, որը գտնում ենք խուռ. Նինատտա
( խուռ. դիցուհի
), Տուշրատտա, Վասաշատտա (միտանական արքայանուններ), Իդադդա-Իդանդա
( Կատնայի խուռի արքա ), աքքադ. ամպրոպի, փոթորկի
և քամիների դիք Ադադ-Ադդու (միանշանակ
փոխառություն, շում. Իշկուր,
բնության բեղմնավորող տարերք ) դիցանուններում և անձնանուններում:
Ար-ատտայի դեպքում՝ առավելաբար Ար-մայր իմաստով,
նկատի առնելով (Ն)Ինաննա դիցուհու առկայությունը (Նին-տիրուհի Աննա,
ըստ ոմանց՝ Անա-հիտ), ըստ Մ. Խորենացու Մեծ-ա-մոր տեղանքի
գետանունը (Մեծ մայր կամ մոր-լիճ) և նախաշումերական Արուրու մայր
արարչուհու ակնարկը տարբեր պոեմներում («Գիլգամեշ» և այլ): Սրանց
ստվերներն անգամ վերոնշյալ ստեպներում նույնպես չկան:
- Եվ ի վերջո, Շումերից մեզինյան հնավայրեր հասնելու համար հարկ էր հատել
Հայկ. լեռնաշխարհը կամ ունենալ օդանավեր: Ո՞ւր մնաց այնտեղից
մետաղ, շինարարական քարեր ու քարագործներ բերելը Շումերում
Ինաննայի տաճարը կառուցելու համար, իսկ դրա դիմաց մեծաքանակ ցորեն
տեղափոխելը Արատտա, այն էլ գետերով, ինչպես ասվում է էպոսում...
Մեկ խոսքով, Արատտայի տեղակայումը ուկրաինական թե ռուսական
ստեպներում տղայական անհեթեթություն է, ավելի ստույգ՝ էթնոցենտրիկ
խաղարկումներ յուրաքանչյուրը «յուր տիեզերքում», իսկ
այս ակնարկը՝ միմիայն հուշիկ նշմար ( ավելին ՝
առաջիկայում...):
Ինչ վերաբերում
է հնդեվրոպական արիների և արիականության
ծագումնաբանությանը, ապա այն բոլորովին այլ հարց
է և մասամբ լուսաբանված վերոնշյալ «Արիականության ակունքները»
դեռևս անտիպ էսսեում, որպես լրացում ու խորացում
մեր «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» տեսությանը (
Marseille-1988, Երևան-1990, ռուսերեն՝
Երևան -2008 ):
Կապրենք՝ կտեսնենք կամ... կտեսնեք:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Հնէաբանական հետազոտություններում
վրիպումներն ու շեղումները բնականոն են, մինչև նոր փաստերի
հայտնվելը և անվերջ սրբագրվելը: Սակայն, այստեղ ու
նման դեպքերում ակնհայտ են միտումնավոր եղծություններ էթնոցենտրիկ
և մասնավորապես քաղաքական նկրտումներով:
Այդ է նաև լրագրող և իբր «ծագումնաբան» Ա. Տյունյաևի
պարագան, որին ու նմաններին անգամ հայրենակից գիտական առողջ աշխարհը
լուրջ չի վերաբերում: Սակայն ի՞նչ փույթ, երբ սրբազան համարվող
աստվածաշնչյան ծագումնաբանությունը ամբողջ մի երկհազարամյակից
ավելի մոլորեցրեց համամարդկային միտքն ու ճանաչողությունը: Նույնը
և այսօր քաղաքականության մեջ, երբ ոմանց առաջին դեմքերը
համաշխարհային հանրության
առջև ստում և ամենայն եղծում են այնպիսի անբռնազբոսիկությամբ՝
ինչպես չորքոտանիներն են միզում, երբեմն անգամ առանց ոտքը
բարձրացնելու:
Այս առումով, ինչպես նաև մեզ մոտ ամենայն, այդ արդեն դարձել է էթնոքաղաքակրթական
նորմ ( ներառյալ եղծ «արիականությունն» ու
դեռ իբր «արիական միաբանությունը»,
https://www.facebook.com/alexandre.varbedian.5/
posts/884817741585718 ...):
Նույնը և տվյալ պարագայում: Այն տարբերությամբ, որ
արդեն արևմտյան որոշ շրջանակներ, վասն «հոգեցունց» բացահայտումների,
կամա-ակամա հակվում են ճշմարտի հետ մեծ ստեր կուլ տալուն ու
տարածելուն...
Մարսել, 9 մայիսի 2015թ.
|
|
|