ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
  
 
              11.02.2009թ.

     Սվետլանա Մարգարյանը, սփյուռքում բնակվող ոմն հայուհի, նամակ էր գրել խմբագրությանը, ցանկություն հայտնելով զետեղել իր մի բանաստեղծությունը մեր կայքի էջերում: Իհարկե կատարում ենք այդ խնդրանքը, հատկապես որ ակնառու է, որ այն ինչ գրել է Սվ.Մարգարյանը` գրել է հոգու խորքից ու շատ անկեղծ ...

     Բայց նախ մի փոքրիկ մեջբերում մեր կայքում հրապարակված Հռչակագրից (
տե'ս`  յԱԶԱՏ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ).  «Ազատ հայը ինքն է որոշում ու ձեռնարկում իր ազատագրությունը և դրա չափանիշները, ըստ մերձակիցների թե հայրենակիցների բարի ցանկության օգնում նաև նրանց ինքնասթափմանը»:

    
Մենք բոլոր հիմքերն ունենք նման ակնարկ կատարելու և զուգահեռներ տանելու, քանզի քաղքենիական պրիմիտիվիզմն, էժանագին շահարկումներն ու չարչիական բամբասանքներն արդեն վաղուց դարձել են մեր հանրային կյանքի անբաժան ուղեկիցները: Ասվածն հաստատող վառ ու տիպիկ օրինակ է օրերս «Ազգային Ժողովում» ընթացող նիստը, երբ քննարկվում էր «Ազգային Ինքնության» տոնական օր ընդունելու օրենքի նախագիծը: Բացառությամբ մեկ-երկու ելույթների (
դեռ դրանք էլ որոշ վերապահումներով ), մնացածում աչք էին ծակում դիլետանտությունն ու անարժեք շահարկումները ...  Մարդ ակամա շփոթվում է, չիմանալով ինչպես արձագանքել` զվարճանա՞լ մեր խորհրդարանականների ցուցաբերած «բարձր» ինտելեկտից, թե՞ դառնանալ մեր ժողովրդի դժբախտ ճակատագրից ...

     Մի մեջբերում Եզնիկ Կողբացուց. 
«Եվ որ մի էությունը մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճառը, դա հաստատում են նաև բազմաստվածության պաշտամունքներ ստեղծողները ( իմա` հեթանոսները… Ծանոթությունը` մերը ),  պատճառաբանելով այսպես.- Մենք (ասում են),  քանի որ անկարող ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին, մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների միջոցով ենք ՆՐԱՆ պաշտամունք մատուցում. ուստի անհրաժեշտ է զոհերով ու նվերներով սիրաշահել նրանց ևս ( իմա` հեթանոս աստվածներին: Ծ.Մ. ),  որոնց միջոցով ՆՐԱՆ պաշտում ենք ( իմա` «մի էությանը», նույն Է-ԷՈՒԹՅԱՆԸ:  Ծ.Մ.:  Եզնիկ Կողբացի, «Եղծ աղանդոց», էջ 34 ):

     Իսկ որպես առավել դյուրամարս մեջբերում.
 
      
( Պ.Սևակ,  «Նորօրյա աղոթք» )

     ...
Եվ - բավակա~ն է - հասկացե'ք ընդմիշտ,
Որ աստծուն նո'ւյնիսկ հայհոյողները
Շա~տ ավելի են գերադասելի,
Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը`
Խոցվա~ծ - արյունո'տ,
Այրվո~ղ - ապտակվա'ծ,
Ցավա~ծ - ճչացո'ղ,
Մանո'ւկ հավատը,

Որ հայր դառնալու համար է ծնվել:
Ու եթե հայր եք`
Մի' թողեք,
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
 -  Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի ...

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ  

Սվետլանա Մարգարյան
Մեր ճամփան  
  նվիրում եմ Հայ ազգի Մեծ Լուսավորիչ
Ալեքսանդր Վարպետյանին
  Որքա՜ն լույսեր մարեց նոր հավատքն այս օտար,
Որքա՜ն գանձեր թաղեց Հայ հանճարեղ մտքի,
Եվ պատմության կրծքին վերջին քսանդարյա,
Հայ արյունով կնքեց հաստատումն իր մտքի:

... Ու վիճակվեց ճամփան այսպես խաբված անցնել,
Զոհած Արևը հուր մոմի լույսին տկար,
Ու մոռացած բոլոր խորհուրդները խորին,
Անթեղեցինք Գենի թռիչքները հանճար:
Մեր հանճարեղ մտքի խորաններում լուսե,
Որքա՞ն թռիչք արդյոք խեղդամահվեց - մնաց,
Եվ անտեղյակ այսպես օտարների դավին,
Գլորվեցինք անդունդ ու կանչեցինք «Աստված»:

Այդ ո՞ր Աստվածն արդյոք պիտի խղճար ազգիս,
Այդ ո՞ր Աստվածն արդյոք փրկության դուռ բանար,
Տկար, թույլ ու մերժված այն խեղճ Եբրայեցի՞ն,
Որ պաշտպանել իրեն անգամ անզոր եղավ:
Ու՞ր էր թուրը Դավթի, որ հաներ մեզ հորից,
Ու՞ր էր Զարկը նրա հուժկու բազկի,
Մեզ ազգովին այսպես տարան կառափնարան,
Ու մորթելուց առաջ վանկարկեցին «Ա՜-մին»:
Դարձանք գերի նորեն խաբեության մի նոր,
Հավատալով ինչ որ վերերկրային կյանքի,
Ու կռացանք այսպես դարե՜ր, դարե՜ր, դարե՜ր,
Մոռանալով ուժը Հայկյան հզոր բազկի:

Թե մոռացման խորքից ձայն տա, կանչի նորեն,
Ձայն տա Գենը արյան այս հանճարեղ ազգի,
Աստվածային հրաշք կկատարվի նորեն,
Ու կթնդա հուժկու, ձայնը Հայկյան բազկի ...
... Հայկյան ոգին նորեն վերընձյուղվել Քո մեջ,
Կանչում է Քեզ, Ազգ իմ, կանչով արյան,
Թե անսաս Դու ձայնին խորախորհուրդ,վսեմ,
Ոգիդ կդառնա քեզ փրկության նոր Տապան ...
  Բելգիա,   Հոկտեմբեր  2008 թ.