ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ     
                               
   06. 07.2018թ.
                                                                     
 
 ԳԱԼԻՔ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔ
( նախագիծ )

   
 «Որևէ կառույց  սկսելուց առաջ նախ անհրաժեշտ է մաքրել ու նախապատրաստել շինհրապարակը,                                          մինչ այդ՝  ունենալ կառույցի նախագիծ, դրանից առաջ՝  տեսլական... »                                          
Արդիական գերխնդրական, ըստ հետևյալ հանգմանքների.
   1. Վերածնունդ և հարատևում
   2. Իրավիճակ - իրադարձություններ
   3. Ազգաբանություն
   4. Լուծում
   5.ԷԻԶՄԸ. Ի՞նչ է այդ, ինչո՞ւ է անհրաժեշտ, ինչո՞ւմ և որտե՞ղ...

1. ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ՀԱՐԱՏԵՎՈՒՄ                     
                                               «Ոմանք մեռնում եմ մինչև մեռնելը, այլք՝  ծնվում են ետմահու»...
   
 
   Վերածնունդ եզր շատ հաճախ է կրկնվում կուսակցական թե ՀԿ անվանումներում, առօրյա ծրագրերում թե նպատակներում: Ուրեմն, պատմականորեն մարմրող մի էթնոսի համար կա այդպիսի մի գերխնդրական: Ըստ ՄԱԿ-ի վիճակագրական ինչ-որ հանձնախմբի հետազոտության, մի քանի ազգույթների հետ մինչև դարավերջ հայերը նույնպես դատապարտված են  անհետացման: Այնինչ, ըստ Գ. Նժդեհի, «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին և միակ խաղաթուղթը վերադաստիարակությունն է»: Մինչդեռ Վ. Սարգսյանի համոզմամբ. «21-րդ դ. մեր էր լինելու»  ( իրականում այդ Էության նշանաբանն էր, դեռ ավելին՝ ամբողջ երրորդ հազարամյակը... ): Սակայն, վերածնունդ թե վերադաստիարակություն միտող այդքան անվանումների ու նպատակների մեջ մի՞թե որևէ մեկը ներկայացրել է թե այդ ինչպե՞ս կարող էր լինել...
 
      Մենք ծնվել ենք Ֆրանսիայում խոյեցու և Բիթլիս-սասունցու շառավիղներից: 1948 թ. ներգաղթել Հայաստան, ստացել ճարտարապետի մասնագիտություն: 1976 թ. Ֆրանսիա վերահաստատվելուց հետո հառնեց ինքնության և լինելության խնդրականը: Հայրենիքում դրանք այդպես սուր չեն զգացվում:
1979 թ. ֆրանսահայ  ARMENIA հանդեսում N°45-ում հրապարակեցինք «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ» ակնարկ ( www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
), Ա. Ֆրանսի.«Չեն մեռնում այն ազգերը, որոնք չեն ուզում մեռնել», Պ. Սևակի. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից» նշանաբաններով, իսկ ավելի ուշ և ըստ մեզ «Ազգերը մեռնում են տխմարությունից...» համոզմամբ:  Ահա այդ ակնարկն էլ դարձավ մեր 40-ամյա ազգամշակութային նպատակի և գործունեության գերխնդիրը:

    Այդպես, 80-ական թվականներին սփյուռքահայ մի քանի երախտավորներով ( Մ. Գավուքչյան-Կանադա, Գ. Խանենց- Իրան, Ֆրանսիայից՝ մենք և այլք  )  հիմնվեց «Հարատևման Ուխտ» ընկերակցությունը, վասն սփյուռքի գոյապահպանման: ԽՍՀՄ փուլուզումից հետո, պարզվեց, որը գոյապահպանման խնդիր ունի նաև հայրենիքը, այսինքն՝ ողջ հայությունը:  Ուստի, հայրենի արժանավոր մտավորականների ընդգրկմամբ նշյալ ընկերակցությունը 15.09.1990 թ. վերաճեց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի, արժանանալով հայ բարձրագույն մտավորականության աջակցությանը, սկսյալ Վիկտոր Համբարձումյանից, անցնելով հանճարեղ երաժշտահան Ա. Տերտերյան, Հ. Սահյան և այլք, մինչև շուրջ 40 հայ և օտար հեղինակություններ ( www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):    
  
    Մոտ 30-ամյա մեր գործունեության ընթացքում Էությունը հրապարակել է շուրջ 2 տասնյակ աշխատություններ ու տեսություններ, այդ թվում հայոց արիական, ապա 12000 ամյա ծագումնաբանության վերաբերյալ, Էություն-էիզմ ուսմունքը, «Արիականք» ազգային գաղափարախոսությունը, մինչև իսկ մշակել «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» հազարամյակային քառահատոր նախածրագիրը և այլ աշխատություններ: Իսկ դրանց ներգործությունը հայ գաղափարական մտքի վրա հայտնի է բանիմաց շրջանակներին:   
     Եվ այդ, ի հակադրություն ազգերի մահացման թյուր տեսության:  Զի, իրականում ազգերը չեն մահանում: Այդ կնշանակեր բնության մեջ միայն մեկ բուսատեսակի կամ «տիեզերական սիմֆոնիայում» միայն մեկ ձայնի հանգմանը: Մինչդեռ բնական ընտրությամբ մահանում են թույլ և սպառված էթնոսները, իրենց ձեռքբերումները զիջելով այլոց, իսկ այլք հավերժանում են այլորեն,  ինչպես անհատապես Պլատոնը, Արիսոտելն ու քանի հանճարներ, էթնիկապես՝ շումերները, խեթերը, խուռիները և էացած շատ այլք...      
     Այսքանը որպես պատմական և գերխնդրականի ուրվագծում:

                                      2. ԻՐԱՎԻՃԱԿ – ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
                                          «Այն պատահականությունը, որը հետևանք է ծնում, ինքնի պատճառ է»...


      Այդ բոլորին է հայտնի. պարզապես ողբերգական: Աստիճանաբար բացահայտում ենք թե անհավատալի ինչե՞ր են կատարվել վերջին 30 տարում: Հասարական հետամնացություն և գռեհիկություններ, աղքատ մի երկիր, կեցական անհավասարակշռություն, մշակութային ահավոր նահանջ: Շուրջ 10 միլիոն հաշվվող հայերս 2/3-րդով թե ավելի հայտնվել ենք սփյուռքում: Ըստ այդմ, արդի առաջնահերթ խնդիրներից մեկը արտագաղթի կասեցումն է, էլ չխոսելով սփյուռքի մասին: Նախորդը նախագահը խոստանում էր երկրի բնակչությունը մինչև 2040 թ. հասցնել 4 միլիոնի, երբ այդքան կար խորհրդային ժամանակ: Իսկ մեր նոր վարչապետը հայտարարեց բնակչության քանակը հասցնել մինչև միջնադար, որն այնքան էլ մեծ չէր, հազիվ 1-1,5 մլն  (ողջ մարդկությունը 1000 թ.՝ 275 մլն, թուրքերը 19-րդ դ.՝ 7 մլն...):  Եվ անգամ բնական վիճակագրությամբ, երկրաչափական պրոգրեսիայի աճով որևէ այլ ազգի հետ մենք մրցել չենք կարող: Ո՛չ ռազմա-քաղաքականորեն, ո՛չ տնտեսապես, ո՛չ բնական հանածոներով կամ այլ առավելություններով, բացի՝  աշխարհի մեծագույն «գործարանի»՝  գլխուղեղի արտադրությամբ և արարչագործությամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ, համապատասխան գիտակցություն և ինքնագիտակցություն, ինչը կարծեք խոստանում են վերջին իրադարձությունները, թեև վերստին անհայտ է թե ինչպե՞ս...
 
                              
             3. ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
                                               «Ազգերը մեռնում են... տխմարությունից»

       Այսքանի հետ, գալով հարատևման և հավերժացման գերխնդրականին, հասկանալի է, որ դրանք քաղաքական չեն, ո՛չ անգամ սոցիոլոգիական, կենսաբանական, տնտեսական, այլ՝ ԱԶԳԱԲԱՆԱԿԱՆ:  Ըստ այդմ, հարկ է գիտենալ թե ի՞նչ է ազգը, ազգույթը, էթնոսը- ժողովուրդը, ամբոխը, դրանց ձևավորման, կայացման ու էացման օրինաչափությունները:   
     Ըստ էթնոլոգիական սահմանման ազգ կարգավիճակը արյունակցական կապերով մարդկային այն խումբն է, որն ունի կենսատարածք, տնտեսություն, պետականություն, ընդհանուր կեցաձև, էթնոհոգեբանություն, լեզու, ավանդույթներ, մշակույթ, իսկ ամենակարևորը՝  հենց այդ ազգային ինքնագիտակցությունը: Դրանցից որևէ մեկի պակասը ազգ կարգավիճակը իջեցնում է ազգույթի, սոսկ էթնիկական հանրույթի կամ դրանց մնացորդների:    
    Նկատենք, որ եթե թվարկված առաջին պայմանները կեցական են, ապա մնացյալը՝  հոգևոր: Այնպես, ինչպես Գ. Նժդեհն էր բնորոշում. «Ցեղը ( ինչն օգտագործում էր ազգի փոխարեն) ավելի շուտ հոգի է, քան՝ կավ»: Կամ ինչպես բնորոշվում են մարմինն ու հոգին, որոնցից էանում ու անմահանում է միմիայն աննյութական հոգի-ներաշխարհը: Զի, ի տարբերություն ժողովրդի թե հասարակության, ազգը հոգևոր գոյացություն է, ինչպես և ինքնությունը...  
          
                                            
4. ԼՈՒԾՈՒՄ
                                             
   «Որոնյալը գտնելու համար նախ հարկ է գտնել որոնելին»...
   
         Ուրեմն այն պետք է գտնվի ազգաբանական և տիեզերաբանական օրինաչափություններում:  Ըստ որում՝ հոգևոր Տիեզերքի սկզբունքներով: Ըստ այդմ էլ համարձակվում ենք առաջարկել  ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՆԱԽԱԾՐԱԳԻՐ... Այն, ինչը մարդկության մշտնջենական երազանքն է, թե՛ անհատապես, թե՛ էթնիկական և թե՛ համամարդկային, բայց հիմնականում՝ հենց ՏԻԵԶԵՐԱԿԱՆ:         
       Այստեղ նշենք ու մեկընդմիշտ ամրագրենք, որ աստղաֆիզիկոսները թե տիեզերաբանները զբաղվում են միմայն ֆիզիկական տիեզերքով, անտեսելով մարդուն....Ինքնին հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս ճանաչել Տիեզերքի բուն էությունը, նրա ծրագիրը, նպատակները և օրինաչափությունները: Ըստ այդմ և ըստ էիզմի՝  «կոնվեկցիոն շրջանառության»  ( նույն երկրաչափական դիալեկտիկական պարույրի ֆիզիկական տարբերակը...):                             

       Ըստ այդմ, ազգային վերածնունդը հարկ է սկսել հենց հիմքից և ըստ ԷՈՒԹՅԱՆ, ինչն էլ ակնկալում է նոր, այսինքն 21-րդ դ. հայի կամ ապագա հայի մոդելավորումը, ինչպես փորձել են մեծ մտածողները ապագա մարդու, նիցշեյան գերմարդու, «կոմունիստական մարդու» թե աստվածամարդու վերաբերյալ: Անհավանական կամ հորինածո թվացյալ այս գաղափարը իրականում ունի իր տարբերակները այլ ասպարեզներում: Այդ բուսակենդանական աշխարհի էվոլուցիոն որակավորումն է. ըստ քանակականից որակականի անցման դիալեկտիկական օրինաչափության, մարդկության ազնվացումը, ոգեղինացումը և հանճարեղացումը, երկրի վրա ֆիզիոսֆերայից - բիոսֆերայի, ապա կատարելապես աննյութական նոոսֆերա-ներոլորտի անցումը ( Է. Լերուայ, Թ. դը Շարդեն, Վ.Վերնադսկի և այլք...),  կլոնաժավորումները, արդի տրանսհումանիզմը ( տեխնոլոգիական հավերժացում, ըստ ամերիկ. Ken Hayworth-ի, ռուս երիտասարդ միլիարդատեր Դիմիտրի Իցկովի  2011թ. «AVATAR-2045»  ծրագիր. www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm  ):  
     Այնիչ, ըստ էաբանության՝ էացումը, որն հայերենում նշանակում է «ի բնե լինել և Հոր նման դառնալ» ( հուն. eydos-նախագաղափար-էություն, որից  idea-գաղափար և ideal-կատարյալ տիպար): Այդ մարդու էվոլյուցիոն վեկտորն է, ըստ տիեզերական ծրագրի:  Զի, հավերժանալու են ոչ թե տեխնոլոգիները, այլ մարդկային ներաշխարհ-հոգին, ըստ «բաբախող Տիեզերք» մոդելի վերադառնալու համար ելակետային ԳերԷություն, ըստ տեսական ֆիզիկայի՝ «Singularité»- Сингуля́рность - Եզակիություն, ըստ քրիստոնեության՝ «երկնային արքայություն», ըստ դաոսիզմի՝ ելակետային Դաոն և այլն ( www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Intuiçia%20%2011.06.%202014.htm ) ...

                               5. ԷԻԶՄԸ ( www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/EIZM%2003.2018.htm )
                                   Ի՞ՆՉ Է ԱՅՆ, ԻՆՉՈ՞Ի Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎ ԻՆՉՈ՞ՒՄ ԵՎ ՈՐՏԵ՞Ղ...             
                                                       Ըստ էիզմի. «Բանականությունն է բնորոշում կեցությունը»...

      Հասկանալի է, որ այդ ամենը ակնկալում են նոր մի աշխարհայացք, գաղափարաբանություն և կեցաձև, մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում, հատկապես՝ բանական և հոգևոր: Իսկ Էիզմը հենց այդ բոլորովին նոր, բայց և հինավուրց հիմքով, բուն ազգային և միաժամանակ  համամարդկային  էաբանական ուսմունք է: Ի տարբերություն դասական փիլիսոփայության, որը բնական երևույթների մտահայեցողական դիտարկումներ են, էիզմը՝ տիեզերաբանական:       
     Էիզմի նախատիպեր հայտնվում են մթա 3-րդ և վստահաբար ավելի հազարամյակներից, երբ Առաջավոր Ասիայում «մի ուրվական էր շրջում»՝  Է-Էության ուրվականը... ( www.eutyun.org/S/E/GN/OrinacTeEac.htm )Այստեղ ավելին ասել չենք կարող: Այդ անչափ ընդգրկուն թեմա է և կա լայն գրականություն:    
    Միայն նշենք, որ այն ակնկալում է բոլորովին այլ մի կեցություն և ի տարբերություն երբեմնի զգայական, արդի բանական իրականությունների՝ ԷՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
( www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Kecutyun-goyabanutyun-eabanutyun.htm  ) : Զարգացած մարդկությունը արդեն աննկատ թևափոխվում է Էութենական իրականություն, որը ներկայանում է որպես գերզարգացած, ազնվագույն, ոգեղեն և հանճարեղ մարդու երևակում և համապատասխան կեցություն:    
     Արդ, երբ նոր իրականության մեջ որոնվում են պետական և վարչական նոր մոտեցումներ տարբեր ասպարեզներում, էիզմը արդեն կարող է ներդրվել գիտական ու կրթական համակարգերում ( այդպիսի մի ցանկություն ուներ ԳԿ երբեմնի նախարար, աստղաֆիզիկոս  Արտաշես Պետրոսյանը...), մշակույթում, սփյուռքի նախարարությունում, և անգամ ազգային անվտանգությունում: Զի, վերջինս նախ որակվում է որպես «intilegant servic», այսինքն՝ «խելացի ծառայություններ» և երկրորդ. ըստ էության և հիմնավորապես այն կոչված է ապահովելու ազգի ինքնությունը, կայացումը և հավերժացումը, ավելի քան որևէ այլ կառույց:                                

   Եվ այս ամենն էլ «քայլ» է դեպի ԷՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Այն ևս աննկատ զելվում է հայ իրականության մեջ, սկսյալ 1988 թ. ու նաև հիմա: Իսկ այդ ակնկալում է ոչ այնքան հոգևոր՝ որքան ՈԳԵՂԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ և հայություն:  Եվ այս բոլորը կարծես ինչ-որ նախախնամությամբ: Մնում է հայտնվեն որոշակի հեռատեսությամբ ու խորատեսությամբ պետական թե վարչական այրեր, գիտակից մտավորականություն, որպեսի դրվեն ապագայի հիմքերը հենց այսօր: Ինչն էլ մեր այս գալստյան հիմնական խորհուրդն է: Զի,
                             ՀԵՌՈՒՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼ,                                  ՊԱՅԾԱՌԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԿՈՒՐԱՆԱԼ...

                                                                                            
        Վերջում միայն ակնարկենք, որ բացի արդեն հրապարակված գրականությունից, հայոց անցյալի և առաջարկվող նախագծի վերաբերյալ կան դեռևս անտիպ աներևակայելի իրողություններ և հետազոտություններ: Դրանք գալու են գլխիվար շրջելու մարդկության պատկերացումներն ու ակնկալիքները: Այդ մի կողմից փաստում է հայոց վաղնջականությունը, մեր կոլեկտիվ ինքնամոռացությունը, բայց նաև խոստանում է դառնալ խթան և տեսական միջոցներ հենց գալիքի ու ակնկալիքի համար:  
          Մնացեք հավատով:
                                                                 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆ                                                            Երևան, 06.07.2018թ.