Եթե ճյուղերն ու շյուղերը չշեղվեին,
Կենաց
ծառը կլիներ մերկ ու ստերջ, կյանքը` միապաղաղ:
   |
Բանալիներն ունենում են երկու
բերան,
մեկը ձեր ձեռքին, մյուսը` դռան:
   |
Աստծո մոտ սատանայից չբողոքեք` կթարսվի...
   |
|
Ամպերից վերև աշխարհը չի երևում, ապերից ներքև` Արեգակը:
Ամպերի մեջ` ո'չ մեկը, ո'չ մյուսը, եթե իհարկե պայծառատես չեք:
  
|
Ականջդ բեր` լսեմ, շուրթերդ բեր`... ասեմ:
   |
|
Թռչող գաղափարները հավանոցներում չեն թառում:
  
|
Քիչ գիտես` շատ խոսիր…
  |
|
Աջից ու ձախից վերև բարձունքներ կան,
Արևելքից ու
Արևմուտքից վեր` արեգակներ:
Լավ ու վատից անդին իսկություններ կան,
ամենայնի ընդերքում` ԷՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
 
|
|
Ականջներն էլ... պատեր ունեն,
ուղեղները` առաստաղ: |
   |
|
Մեծությունները միշտ էլ չափվում են
փոքրությամբ: |
|
|
   |
Թվային խրթին կողպեքը բացելու համար հարկ է կա’մ գլուխ կոտրել,
կա’մ… կողպեքը: |
   |
Ժամանակից և տարածությունից ավելի մեզ տարաբաժանում է տգիտությունը:
Հակառակ դեպքում ժամանակն ու տարածությունը նվազում են, նույնիսկ
անէանում: |
   |
Խավարում
են նաև ճաճանչումով,
տխմարեցնում` սոսկ իմաստությամբ... |
   |
Որքան էլ Ճառագայթը ծռմռվի տարբեր մարմինների դաշտերում` իր ծիրից
երբեք չի շեղվում:
Այդ դուք եք նրան տեսում ոչ այնտեղ, որտեղ իրականում
Է… |
   |
|
Աքաղաղը ձու չի տալիս, օլիգարխը՝ զինվոր:
Ոճրագործին ձեռք չեն տալիս, մեռելներին` ձայն,
թշվառներին`
զոռ:
|
   |
|
Զգուշացե՛ք ճշմարտությունից, այն կարող է ձեր դահիճը
լինել: |
   |
Շները արեգակի վրա չեն հաչում,
շուն շան որդիք` այն էլ ո~նց... |
   |
|
Երկրային մակերևույթի 70% ջրային է,
մարդկային
կազմության 70%` ջուր,
հայոց 70%`… ռուսամետ (Gallup) :
|
|
  
Փորձված
աղվեսը...
անփորձ
թանից
լավ
է:
|
   |
Սողունների մեջ մտավորականներ չեն լինում,
մտավորականների մեջ սողուններ` շնից շատ: |
   |
|
Մենք ու Տիեզերքը մի ենք! |
   |
|
Արեգակի ճառագայթները երկիր են հասնում 8 րոպեում,
հանճարի ճառագումները` երբեմն լուսատարիներ հետո:
|
   |
|
Եթե հարկադրված եք վաճառել ձեր բնակարանը, ապա
խուսափեք միջնորդներից,
ավելորդ ծախսերից և քաշքշուկներից։ Հայրենքի դեպքում` բազմիցս առավել:
|
|
  
|
Ազգադավության
հակառակը հայերենասիրությունը չէ,
հայրենասիրության հակառակը` այլատյացությունը: |
|
  
|
|
Վատ է, երբ վիրուսը խոսում է քո անունից, սարսափելի`երբ նույնանում է քեզ հետ,
մահացու` երբ դառնում է դու:
Այդժամ դու այլևս չկաս, դու
վի-ռուս ես…
|
   |
|
Ամեն ինչ նորմալ է, այնքանով`
որքանով… ամենայն աննորմալ է: |
   |
|
Լույսը ծագում է Արևելքից, հույսը` Արևմուտքից: |
   |
|
Ամեն ինչ նորմալ է, այնքանով`
որքանով… ամենայն աննորմալ է: |
   |
|
«Շպիոն»
Օնի±կը…
բա' «շպիոն» Արմե±նը,
«շպիոն» Պետրո±սը,
բա'
պրեզիդե±նտը,
կաթողիկո±սը… |
   |
|
«Ուտեմ քե՛զ, ուտեմ քե՛զ». - ասում են սիրելիներդ և…
մարդակերները:
«Գնա՛ մեռի` արի՛ սիրեմ». - ասում են հայերն
ու… լեշակերները:
|
   |
|
Ճշմարտությունը
«քաղաքական կատեգորիա» չէ,
ավա~ղ,
իմաստությունը` նույնպես… |
   |
-Գազանի առավելությունը գազանությունն է,
տխմարի առավելությունը` խարդավանքը,
բայց
պատիժը` նույն տխմարությունը: |
   |
«Ռուսերենը հայոց անվտանգության լեզուն է...»
( Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությունից)
Թերևս, հատկապես`... հայհոյանքերը... |
   |
Բազմության մեջ հարկ է եզակի լինել,
եզակիության մեջ` բազմակի: |
   |
|
Եթե
նապաստակին անպատճառ պիտի խժռի գայլը, աղվեսը, արջը կամ բազեն,
ապա հանուն
«կենդանասիրության»
հարկ է նրան գոնե թողնել
«անկաշառք»,
դեմոկրատական, նրանցից որևէ մեկին ընտրելու իրավունք: |
   |
|
Մեր
ինչքը չհրկիզվող գանձարկղներում
պահում ենք,
մեր
հոգին` հրկեզ սրտերում: |
   |
Ի±նչ փույթ, թե Հուդան դավեց,
Պետրոսն` ուրացավ,
Քրիստոսի խոսքը Հռոմ տապալեց... |
   |
«Ժամանակին կաթին մէջ քիչ մը ջուր կ'խառնէին,
հիմա, քիչ մը կաթին մէջ` ջուր» (Հ.Պարոնյան)
Արդ, Կաթնաղբյուրի մեջ` մեզ... |
   |
|
Ռազմադաշտում մեկը իհարկե զինվոր չէ`... ՀԵՐՈՍ
է !!! |
   |
Բարիկադներում էգ թե
«էրքեկ», գոս թե ակադեմիկոս չեն լինում:
Բարիկադներում լինում են կամ
պարզապես չեն լինում: |
   |
|
«Ամեն
ոք,
ով
երբևէ
հռչակել
է
բռնությունը
իր
մեթոդը,
անխախտորեն
պիտի
ընտրի
սուտը
որպես
իր
սկզբունք»
(Ա. Սոլժենիցին) :
Իսկ նա, ով ոճիր է գործել` նաև ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ!!!…(ԷՈՒԹՅՈՒՆ
):
|
   |
Եթե
շատ ջգնեք հրեշտականալ`
շատ-շատ «կսրբապատկերվեք»,
բայց չեք թևածի... |
   |
|
Արցախյան այս մեկ պատերազմում
հաղթանակն անգամ հետաձգված պարտություն է,
պարտությունը` գուցե հետաձգված հաղթանակ...
|
   |
Հավերժության մեջ ամեն օր Ամանոր է,
սիրո մեջ ամեն ակնթարթ` հավերժություն:
Շնորհավոր... ակնթարթ: |
   |
Պեգասներին ախոռներում մի փնտրե’ք,
մուսաներին` վանկերում:
«Ողջերին մեռելների մեջ մի փնտրե'ք»,
քրիստոսներին` վանքերում: |
   |
Եթե դուք չզոհաբերվեցիք հանուն ձեր
երազանքի`
ձեր երազանքը ձեզ չի զոհաբերվի: |
   |
|
Ճշմարտությունը ձեզանով մի չափեք, այլ` ձեզ ճշմարտությամբ: |
   |
Եթե ձեր ցանկապատից վեր չնայեցիք` արևածագը չեք տեսնելու,
ոչ անգամ ձեր իսկ մայրամուտը... |
   |
|
Եթե ձեր տունը հրդեհ է ընկել` ջրհեղեղը ձեզ չի փրկի: |
   |
|
Ճահճում փրկության թպրտոցները խեղդվողին թաղում են
շատ ավելի խորը... |
   |
|
Սողունները միջատներով են սնվում, միջակները` հանճարներով: |
   |
Ըստ Արիստոտելի. «Գնդի ձևը առանց գնդի գոյություն ունենալ չի
կարող»:
Ըստ
Էության` այո', ինչպես «ցպահանջ» սերը մեր
ներաշխարհում`
տեղի-անտեղի վերագրվելով ամենատարբեր անձանց,
կամ ինչպես նախածին Էրոսը` մահկանացուներից
շատ առաջ... |
   |
Շատ քաղցր լեզու ուներ,
ասես ... ճանճի թուղթ: |
   |
Կյանքն իր մեջ մահ է կրում,
ազգն իր մեջ` իր
ճակատագիրը: |
   |
Եթե գոչում եք և արձագանք չկա,
ուրեմն տեղանքը ամբողջովին...
տափակ է,
այսինքն` բարձունքներ չկան, այսինքն`
անապատ է:
Իսկ եթե ծեծում եք ու չի բացվում,
ուրեմն... պատ է... |
   |
Կյանքի առաջին ներկայացուցիչները միկրոբներն են,
առաքինության առաջին ջատագովները` ստահակները: |
   |
Եթե կողմնացույցի
գլխավերևում մագնիս է դրված,
ապա
դժվար թե
«փոքրիկ նավակը » հասնի «կապույտ ծով » ... |
   |
«Եվ քանզի իմաստությունը բնորոշվել է որպես սկզբնապատճառի և
ճանաչման
առավել արժանի գիտանք, ուրեմն իմաստությունը հարկ է
ընդունել որպես
ԷՈՒԹՅԱՆ գիտություն»
(Արիստոտել, «Մետաֆիզիկա», Գիրք 3, գլուխ 2):
Հասկացա՞ք, կապիկներ իմ, կապիկներ իմ, կապիկներ իմ հայրենի,
դոդիկներ իմ,
բոբիկներ իմ,
ռոբիկներ իմ վայրենի ... |
   |
Պատճառահետևանքային ֆլուկտուացիաներում
հաճախ,
հետևանքը
նախորդում է պատճառին, պատիժն` հանցանքին:
Վկա' հայոց ճակատագիրը… |
   |
Աստված մարդուն ստեղծեց իր էությամբ,
մարդը Աստծուն` իր պատկերով: |
   |
Ցեղասպանությունը դիվանագետների` առաջին,
դեմագոգների` մշտական, դեգեներատների վերջին խաղաթուղթն է: |
   |
| 1915 թիվը սկսվել էր առնվազը 1915 տարի առաջ: |
   |
Եթե «Արիադնայի թելը» քարկապ է
ընկել` ոչ ոք «լուս աշխարհ» դուրս գալ չի կարող,
անգամ ու հատկապես
այդ «գորդյան հանգույցը» կտրելով:
Միակ ելքը` այն հանգուցալուծելն ու շարունակությունը գտնելն է… |
   |
«Լիներ հեռու մի անկյուն…»
Ծովի ափին մի հյուղակ,
Ալեխառը մանկություն,
Հավերժական մի ծուղակ... |
   |
Մարդն
հասունանում է մի ամբողջ կյանք,
Կենաց Ծառից
պոկվում մեկ ակնթարթում`
առանց
գլխի ընկնելու գլխին եկածը... |
   |
|
Խնձորն հասունանում է ամբողջ մի ամառ,
բայց ծառից պոկվում է մեկ ակնթարթում,
շատ հազվադեպ`... մեր գլխին:
|
   |
Եթե ձեզ շատերն են հասկանում,
ուրեմն հասկանալու շատ բան չկար,
իսկ եթե քչերը` ապա թերևս դեռ քիչ են հասկացել... |
   |
|
Եթե ժամանակը դրամ է, ապա ինֆորմացիան` քսակ:
Այնինչ ինֆորմացիան ժամանակի մեջ չի տեղավորվում:
|
   |
Ինչո՞ւ
է Ванька-Встанька-ն միշտ մնում կանգուն:
Որովհետև… «տակը» լիքն է,
իսկ ըստ
իրավիճակների
տակուցքը
միշտ էլ այս կամ այն կողմ է շրջվում… |
   |
|
Ճաքը թույլ տեղ է փնտրում, ճառագայթը` ճաք: |
   |
Երջանկությունը սովորաբար
հանճարներին չի տրված,
իմաստուններին` չի
սազում:
Բայց թե դրախտում նույնիսկ Եվային չբավարարեց… |
   |
Սաղմը թագուհու արգանդում արդեն
արքայազն է:
Անգամ Մայր հայրենիքում դեռ չծնված հայը` որբ , ճորտ ու
անտերունչ: |
   |
|
Լարագնացը
կարող է ապավինել միմիայն իր ծանրության կենտրոնին,
անձինք` իրենց
ներաշխարհին, ազգերը` հոգևոր միջուկին:
|
   |
|
Ստրկամիտը ստրուկ է անգամ ազատության մեջ:
Օտարամետը`
օտար հենց իր հայրենիքում
(և ընդհակառակը
):
Վա~յ այն ազգին,
որը նման առաջնորդներ ունի...
|
   |
|
Աֆրիկյան գրիպը հատուկ է միայն խոզերին, «արցախտը»` նույնպես:
Աֆրիկյան գրիպը էթնիկական վարակ չէ, «արցախտը»` նույնպես...
|
   |
|
Կեղտի մեջ առողջ սերմը ախտ է սերում, սրբազան սերը` դժբախտ,
վեհ
գաղափարները` ժանտախտ, արդար ըղձանքը`…
«արցախտը»: |
   |
Եթե մնացիք կեցության
աղիքներում` կունենաք միմիայն մեկ ելք:
Բայց կարող եք պարարտացնել կեցությունը... |
   |
Տերևները հանձնված են քամու
քմահաճույքին, մահկանացուները` բախտի,
բախտը` տերևների… (Անուշավան Սոսանվեր) |
   |
Ենթակայացման պարզագույն
հնարը
բարոյազրկումն է,
բարոյազրկման լավագույն միջոցը` ապականելը:
Վկա... |
   |
Ում վրա հենվեցիր` թռնելու է շալակդ: Եվ որքան վստահելի թե հզոր`
նույնքան ծանր:
Մեր մերձակիցներն ու «հավերժ բարեկամները» վկա… |
   |
Որտեղ կողպեք կա, այնտեղ` թուլություն, որտեղ արգելք կա`
գայթակղություն:
Որտեղ բռնություն կա` այնտեղ փրկություն: Որտեղ լրբություն`
այնտեղ հազվագյուտ արժեք: Օրինակ. պատվավոր կանայք, նվիրյալ
այրեր... |
   |
Բառերը կարելի է հաշվել, բայց մտքերը` ոչ:
Մարմինը կարելի է կշռել,
սակայն հոգին` ոչ:
Ժամանակը կարելի է չափել, հավերժությունը`
անշուշտ ոչ:
Գոյությունը կարելի է սահմանել, էությունը` հաստատ ոչ:
Զի, վերջիններս էութենական չափություններ են, աննյութական,
դժվարըմբռնելի
և երևույթներում սովորաբար չեն տեղավորվում: |
   |
|
Հանճարեղություն է երկու բառով հսկա մի միտք արտահայտելը:
Այլ
մեկ «հանճարեղություն»
է փոքրիկ մտքի մեջ ամբողջ մի բառարան
տեղավորելը... |
   |
ԱԳԱՐԿԱ- Ըստ ոմանց, բնավ էլ հայհոյանք չէ,
գալիս է ըստ Աստվածաշնչի
Սառայի աղախին եգիպտուհի Ագարից,
որից մինչ այդ չբեր նույն Սառայի
խորհրդով Աբրահամը ունեցավ Իսմայիլ անդրանիկ որդուն.
ըստ իսլամական
ավանդույթի` հյուսիս. արաբների նախահորը:
Մինչ այդ մորն ու մանկանը օրհնել ու հովանավորել է հենց Եհովահը:
Բոլորովին այլ խնդիր է, թե Ագար անձնանունը
ի՞նչ ենթատեքսով է օգտագործվում:
Հայերենում համաբանորեն դրան համապատասխանում է «օրենքով
բոզը»,
որը նույնպես վիրավորական
չպետք է ընդունել, ինչպես «օրենքով գող» պատվանման պարագայում:
Այլ խնդիր է, եթե որևէ մեկը «օրենքով» գող կամ բոզ չէ, այսինքն`
պաշտոնական ... |
   |
|
Եթե շատ ուզեք փիղը կանաչ տեսնել` փիղը կկանաչի, բայց պտուղ չի
տա... |
   |
 |