ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 

  ՄՄՄոգական 7 թվի վերաբերյալ մեր դիտարկումներում խոստացել էինք թեմային անդրադառնալ մինչ այդ արված և ինչ-ինչ պատճառներով դեռևս չհրապարակված մի քննախուզության, ընդունակ ամրագրելու մեր նախորդ այդ եզրահանգումները, այլազան հետազոտություններն ու տեսությունները: Այն ունակ է նաև լուսաբանելու բոլորովին այլ խնդրականներ, մասնավորապես կապված քրիստոնեության վաղնջագույն սաղմնավորման և «ո՞վ է Քրիստոսի հայրը կամ Հայր Աստվածը» հասկանալիորեն չափազանց խնդրահարույց գերխնդրականի հետ, որն Է-Էություն գերաստվածության առնչությամբ արդեն տարիներ ի վեր դարձել է մեր հետազոտությունների առանցքը և խառնել աստվածաբանների ու հուդա-քրիստոնեության բոլոր խաղաթղթերը` ի շահ տասնամյակներ առաջ մեր իսկ ավետած անաղարտ արիա-քրիստոնեության: Եվ քանզի այն աղերս ունի 7 թվի սրբազանության հետ, ապա հարկ է նախ վերհիշել «Մոգական 7 թիվը»  ակնարկը և ըստ հղումների պարբերաբար անդրադառնալ դրան ու հարակից այլ հոդվածներին:        

  Նկատի առնելով նաև խնդրականի գերկարևորությունը, պաշտոնական արևելագիտությանը մեր նետած ձեռնոցը և հայ թե համաշխարհային գիտական շրջանակների լուսատարիներ հեռավորությունը այս թեմաներից, մենք այդ հետազոտությունները առավելաբար նախատեսում ենք գալիք ժամանակների համար: Ու թեև վստահում ենք մեր հիմնական ընթերցողների ընկալունակությանը, այդուհանդերձ ջանում ենք մատչելի լինել նաև նորեկներին, միաժամանակ յուրաքանչյուր առիթ օգտագործելով բետոնելու համար հետազոտական անցած ուղին և թեկուզ կրկնությունների անխուսափելիությամբ ամրագրելու հաստատված որոշ դրույթներ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Հայկ. լեռնաշխարհ-Միջագետք պատմամշակութային անվիճելի փոխառնչություններին, որոնք թեև ունեն նաև այլոց կողմից ծանրակշիռ բազում ապացույցներ, սակայն դեռևս պաշտոնապես ամբողջովին ընդունված չեն, զի արևելագիտական բոլոր հետազոտություններն էլ բացի իմացական նպատակներից ունենում են նաև ճշմարտության այս կամ այն, կողմ կամ դեմ շահախնդրություն: Հասկանալի է, որ նման պայմաններում ամեն մի նոր ապացույց օգտակար է քայլ առ քայլ չեզոքացնելու համար հազարամյակներ ի վեր մարդկային գիտակցության մեջ կարծրացած թյուրիմացություններն ու «սրբազան» խարդավանքները և քար առ քար վերակառուցելու «ճշմարտության աշտարակը»` հենց բազմալեզու իր ողջ իրականությամբ:                          
                   

 30/12.2009թ., Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆ                            ՍՐԲԱԶԱՆ ՋՐԱՎԱԶԱՆ
                        
                                                           Մաս Առաջին
 Ստամբուլի հնագիտական թանգարանի կենտրոնական սրահներից մեկում, N° 5555 գույքահամարի տակ ցուցադրված է կավաքարե մի ջրավազան, որը կարևոր տեղ է զբաղեցրել շումերական Գիրսու քաղաքի Նինգիրսու աստծո տաճարում (Լագաշ, II դինաստիա, Ք.ա. 23 /22-րդ դդ): Ցուցատախտակն ասում է, որ այն տաճարին նվիրել է հայտնի ensi-(արքա) Գուդեան,  ներկայացնելով նաև Լագաշի արքայացանկը և 1-2 տողով ջրավազանի իմաստաբանական մեկնությունը: Սակայն, նույնիսկ կենտ այս արտեֆակտը կրում է այնքան ուղղակի-անուղղակի ինֆորմացիա, որ ընդունակ է իմացաբանական չափազանց մեծ բացահայտումներ անել:    

 12/01.2010թ., Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆ                           ՍՐԲԱԶԱՆ ՋՐԱՎԱԶԱՆ
                                                                                                            
 Մաս Երկրորդ
   
Նախորդ դիտարկումներից միանգամայն պարզ է, որ գործ ունենք ջրապաշտության հետ, ավելի ստույգ` ձկնակերպ Էա-Հայա ծովաստծո  դիցահամակարգի, ակնհայտորեն կապված կենսատու Տիգրիս և Եփրատ գետերի պաշտամունքի, և ինչ-ինչ լեռների թե լեռնաշխարհի հետ:    
   Այժմ, անհրաժեշտ նախորդ դիտարկումներից հետո, մենք արդեն կարող ենք հանգել միջանկյալ ամփոփումների, այդու տոփանելով արդեն նախաշարադրյալը, ավարտական եզրահանգումներն առավել հիմնավորելու ակնկալիքով: