ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ
 

«Սա Ահրը Դաղը չէ՞» - զարմացավ բարի իմ  թուրք ծանոթը, բացահայտելով ԷՈՒԹՅՈՒՆ կայքի  
  սկզբնաէջը: «Yes, that’s Ararat» հաստատեցի ես: «Դեռ իրենցն են համարում»-շշնջաց նա կնոջը  
հուսալով, որ չեմ լսի կամ չեմ հասկանա: «Bizim degil, kürtlerindir…»-ուղղեցի ես  
(թրք. «Մերը չէ,  քրդերինն է...»), հիշելով Ֆրանսիայի փողոցներում քուրդ ընդդիմադիրների փակցրած  պաստառները, որոնց վրա պատկերված էր շղթայված Արարատի ազատագրումը: 
 Նրանք էլ Արարատը իրենցն են համարում…
       

    Է-Էություն ուսմունքը նյութական իրերից ու իրականությունից ոչ պակաս կարևորում է  
հոգևոր իրականությունը, որից անբաժան են հավաքական հիշողությունը, ենթագիտակցությունն ու   գիտակցությունը, մշակութային արժեքները և ի վերջո «հոգևոր հայրենիքը»: Դրանք ևս ենթակա են  յուրացման,  ինչպես գաղափարները, հեղինակային իրավունքներն ու անգամ «հոգիները»: 
Եվ եթե այլք նյութական իրականության և հուշարձանների հետ հասկանալիորեն  
կուզենան յուրացնել նաև այդ , ապա նույնքան օրինաչափ է, որ դրանց հեղինակների  հետնորդները  տեր կանգնեն  իրենց հոգևոր ժառանգությանը: Առավել ևս, որ այդ ֆիզիկական ուժ,  նյութական  միջոցներ թե իրավական  զորություններ չի պահանջում: Երկիցս առավել, երբ այլ բան չի  մնում  անելու և ունենալու: Եվ երիցս առավել, որ  այդ աննյութական ժառանգությունը, ինչպես  
հոգին ու  ներաշխարհը, առավել երկարակյաց են ու էական`
քան դրանց նյութական հիմքերը: Ի վերջո մեր բուն Եսը մեր մարմինը չէ` այլ մեր աննյութական ու  հավերժություն հավակնող ներաշխարհը, մարմինն ու հուշաձանները` 
դրա կաղապարներն ու նյութական արտացոլանքը:  
                 Իսկ եթե դուք ձեր անդաստանի ընդերքում հանճարեղ գանձ եք գտել,  
ուրեմն այն միմիայն ձեր և... արժանավորների սեփականությունն է:                 
ՄԵՆՔ ԴՐԱ ՏԵՐՆ ԵՆՔ...                        
                   


  
Եթե որևէ բանաձև ճիշտ է կազմված ու լուծված, ապա միջանկյալ որ կետից էլ այն ստուգեք արդյունքը լինելու է ճիշտ և նույնը: Անգամ, եթե դրան հավելվում են նոր անդամներ կամ այն ներառվում է առավել բարդ և ընդգրկուն մի խնդրի հաշվարկներում: Օրինակ, Նյուտոնի
(x+y)²= x²+2xy+y² բինոմ-երկանդամը պահպանում է իր օրինաչափությունը տարբեր աստիճաններում
                  
(x+y)10 =  x10+10x9y + 45x8y2+120x7y3+…+120x3y7+ 45x2y8+10xy9+ y10 ,
 իսկ
(x+y)² = x²+2xy+y² երկանդամը մնում անփոփոխ մաթեմատիկական այլազան հաշվարկներում:

   Արիացիների և հայոց 12000 ամյա ծագումնաբանության տեսությունների, ինչպես նաև դրանց հիմքերից բխող է-Էություն-էիզմ ուսմունքից հետո մեր բոլոր հետազոտությունները արվում են այդ սկզբունքով և միշտ տալիս հաստատական նույն արդյունքը` միաժամանակ հարստացնելով այդ տեսություններն ու ժխտելով պաշտոնական թե ակադեմիական շեղումները, այդուհանդերձ ներդաշնակելով ճշմարտացի բացահայտումների թե մասնակի հանգամանքների հետ:
    Նման մի պարագա է նաև ստորև ներկայացվող դիտարկումը:

    Ուրեմն, տարիներ ի վեր մեր հետազոտություններն ու տեսությունները առանձնակի պարագաներ կամ արևելագիտության «կարկատանային» նորոգումներ չեն, այլ բոլորովին այլ մեկ, անտեսված իրողություն ու ամբողջական տեսություն, որը հարկադրում է արմատապես վերանայել թե’ հեռավոր անցյալի վերաբերյալ ողջ համամարդկային իմացությունը և թե’ տիեզերաբանական ընդունված պատկերացումները, իրենց բոլոր ու աներևակայելի  հետևանքներով:   
  
Այլ կերպ մենք չենք պատկերացնում թե այդ ինչպե՞ս և ի՞նչը կարող է լինել առավել ճշմարտամոտ, եթե անգամ 6 մլրդ x 1,4 կգ=84000000 տոննա գլխուղեղ, մի քանի հարյուր Նոբելյան մրցանակակիրներ և մի քանի տասնյակ հանճարներ ջանան ապացուցել հակառակը…

     
 
                 ՄՈԳԱԿԱՆ 7 ԹԻՎԸ
                          ( Մաս Առաջին )

   Այսպես է խորագրված գերմ. Udo Vieth-ի հեղինակած գիտահանրամատչելի վավերագրությունը (Գերմանիա, 2005 թ.), նվիրված 7 թվի պատմամշակութային ու էզոթերիկ առեղծվածին: Նման նյութերի և տեսանյութերի պահանջարկը այսօր շատ մեծ է, ինչը խոսում է զարգացած հասարակություններում այդ թեմաների նկատմամբ հարաճուն հետաքրքրության մասին: Մեզ համար այն ունի կրկնակի արժեք, զի բացի մեզ վերաբերող պարագայից,  այն նաև հնարավորություն է ընձեռում ակնհայտորեն ցուցադրել հնագույն քաղաքակրթությունների վերաբերյալ ընդունված տեսությունների թերությունները և դրանց բուն ակունքների անտեսվող իրողությունը:  Մի հանգամանք, որի դեմ ըմբոստացել ենք մշտապես և ջանացել հանրաճանաչ դարձնել պատմականորեն եղծված ճշմարտությունը:
     Ուստի, նշյալ նյութը կփորձենք ներկայացնել հիմնականում այդ նկատառմամբ (ստորև շարադրված բաց-ուղիղ տառատեսակով ), այն զուգորդելով մեր լրացումներով և ուղղումներով ( շարադրված` մուգ շեղակի): Առավել ևս, որ դիտարկվելիք նյութը առնչվում է Էություն հասկացության և էիզմի գիտական թե կրոնափիլիսոփայական հիմունքների հետ, ինչը դրանց ճշմարտացիության և նախնյաց հանճարեղ կռահումների հերթական ևս մեկ ապացույցն է: Այս առումով, սույն դիտարկումը նույնպես կարող էր դասվել «Զուգահեռ Տիեզերք» շարքում, այսինքն` գուգահեռ ու հակադիր իրականությունների, սակայն նկատի առնելով նյութի ծավալն ու հետևելիք հոդվածները, նպատակահարմար է պահպանել հետազոտական ընդհանուր համատեքստում:

                                                  
                   * * *
 Աշխարհի բազմաթիվ կրոններում 7 կենտրոնական թվանիշ է, շատ ավելին` քան որպես սոսկ թվային քանակ: Նույնը նաև գիտության մեջ, արվեստներում ( հատկապես երաժշտության), վիճակախաղերում, լինելով նաև ոմանց ֆետիշային թիվը, ինչպես հանրահայտ ֆուտբոլիստ, մարզադաշտում 7 համարանիշը կրող Դավիթ Բեկկհամի պարագայում ( նա նույնիսկ այն դաջել է իր բազկին և երդվում է միայն այդ բարեբեր թվով… ):  7 թվով է հափշտակված նաև մտավոր հաշվարկի աշխարհի ախոյան և ինֆորմատիկ դոկտ. Gret Mittring-ը: Ըստ նրա 7 թիվը ամենախորհրդավոր, դժվար սանձահարվող, ըմբոստ, սեփական դինամիկայով, հաշվարկներում բարդ գործառույթով և միստիկական խորհրդով օժտված թիվ է, ինքնին ներկայանալով մարտահրավեր բանականությանը: Նույն կարծիքին է նաև թերապևտ և թմբկահար R. Flatischlier-ը, 7 թիվը համարելով անորսալի, դժվարընկալելի, խորհրդավոր թիվ և երաժշտական յուրօրինակ ռիթմ:

 
Հազարամյակներ ի վեր 7 թիվը հմայել է մարդկությանը: Դեռևս 5500 տարի առաջ եգիպտական քրմերը դրան և ընդհանրապես թվային համակարգին տվել են հատուկ նշանակություն: Ըստ հեղինակի, վերջինիս ծագումը հայտնի չէ: Հայտնի չէ նաև թե թվային համակարգը եղե
՞լ է արդյոք դրանից առաջ կամ որտե՞ղ է այն սաղմնավորվել1:  Անհայտ է նաև, թե արդյոք թվերի գաղափարը ծնվել է բնության դիտարկումների՞ց թե՞ զուտ մարդկային մտքի արտադրանք է: Այդ խնդրականը մտատանջել է շատերին, իսկ Ա. Էյնշտեյնին մղել խորհրդածության, թե այդ ինչպե՞ս է, որ մաթեմատիկական հաշվարկներն ու բանաձևերը զարմանալիորեն համապատասխանում են բնական երևույթներին, որին երիտասարդ փիլիսոփա և մշակութաբան Daniel Tyradellis-ը նույնպես բացատրություն չունի: Այսուհանդերձ կարծիք կա, որ թվերի ծնունդն առնչվում է մատերի և մարմնի այլ ծայրամասերի հետ… 

 1 Թվային համակարգի էթնոմշակութային ծագման վերաբերյալ բազմաթիվ հեղինակների մեջ և անգամ այստեղ, այս հազվագյուտ խոստովանություններից մեկն է, զի այլ հանգամանքներում հեղինակը և տարբեր մասնակիցներ թույլ են տալիս անընդունելի շեղումներ ու շահարկումներ: Ինչ վերաբերում է թվերի ծագման հանգամանքներին, ապա դժվար է պատկերացնել, որ նախամարդը պարապությունից սկսել է հաշվել մատերը կամ մարմնի ծայրամասերը ( ըստ ոմանց, հուն. matématikos բառը ստուգաբանվում է որպես «մատ առ մատ» հաշվել...): Ի վերջո կապիկը բանանը ուտում է առանց հաշվելու ( դրանից ո'չ բանանները կավելանային, ո'չ կպակասեին մատերը...):
    Ըստ մեզ, թվերի գաղափարը կարող էր ունենալ առավել ուտիլիտար ազդակ, ինչպես օրինակ լուսնի 4 փուլերը, ինչը առնչվելով կանանց ամսականների հետ պիտի երկինք-երկիր փոխառնչության պատկերացում ծներ:
Նույնը նաև օրերի հաջորդականության, տարվա եղանակների ու ամիսների և աստղային երկնքի հարաբերակցությամբ` կապված հատկապես կենսապայմանների հետ:
     Այսու, ինքնաբերաբար պատասխան է գտնում նաև վերջին հարցը. թվային համակարգի ծնունդը բնական տարրերի դիտողականության արդյունք է, որը աստիճանաբար կարող էր զուգորդվել մարմնի ծայրամասերով: Աշխարհի բացահայտման խնդրականում դիտողականությունը շարունակվում է ցայսօր:
1a. b. c.
 d. e. f.
 g. h. i.

  Նկ.1a). Յոթնահանգույց եգիպտ. հմայիլ-վզնոց: b). Սյուներին գամված 7 չարքեր (Ռամզես VI-ի, KV9 դամբարան,
  Ք.ա. 12-րդ դ.):   c). 7 չարիքներ ( նույն դամբարանից):  d). Մեծ Արջը Քեոպսի և հարակից բուրգերի սնարներին:
  e). Մումիֆիկացված հանգուցյալի բերանին մոտեցվող, Մեծ Արջ համաստեղության ուրվագծով «հերմինետը»: 
  f). Նույնը Թութանհամոնի դամբարանային պատկերում, նրան փոխարինող Ay քրմապետ-փարավոնի
  մումիավորումի
արարողությամբ
(Ք.ա.14-րդ դ.):  g). 7 ծաղկայուղերի ստացման ավանդույթը արդի Եգիպտոսում:   h). Արեգակնային Րան իր կցորդ վեց ուղեկից-դիքերով որպես յոթնակի աստվածություն, Իարու երկնային
 ծովով   նավարկելիս (հարթաքանդակ Ռամզես VI-ի դամբարանից): i). 3x4x7 հարաբերակցությամբ եգիպտ. բուրգի մոդել:
  -------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    Որպես թվանիշեր եգիպտացիները օգտագործում էին տարբեր նշաններ, օրինակ 1 թվի համար  ըստ քանակի ուղղանկյուններ: Եվ այստեղ ևս 7 թիվը առանձնանում է իր ազգակիցներից, ներկայացվելով որպես մարդկային գլուխ և զուգորդվելով դրա 7 անցքերի և զգայարանների հետ2:

   Եգիպտացիները 7 թվին վերագրում էին չարի, չարիքի թե հիվանդությունների դեմ պաշտպանական հատկություն, նույնը` թելային հանգույցներին: Ուստի մանյակ-հմայիլները քարկապում էին  7 հանգույցներով կամ կրում յոթնահանգույց մետաղյա վզնոցներ (Նկ. 1a): 7 թիվը համատարած էր հատկապես դամբարաններում, ինչպես Ռամզես VI-րդի պարագայում (Նկ. 1b, c, h ): Ըստ «մեռյալների գրքի» ( դամբարանների հիերոգլիֆային տեքստեր), հանգուցյալը անդրաշխարհ էր անցնում 7 դռներով, ամեն անգամ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ և չարքեր (այս մասին ստորև առանձին): Դրանք ներկայացված են տարբեր կերպարանքներով, օրինակ օձ, որը պիտի կտրվեր 7 դանակներով կամ արեգակնային Րան` ուղեկցված 6 դիք-զորություններով ( ինչպես պարսկ. Ահուրամազդը կազմելով «հրաշալի յոթնյակ», Նկ.1h, տե’ս նաև Թութանհամոնի Ay քրմապետ-փարավոնի և Էյե աստծո վերաբերյալ, «Կատնա» հոդվածը, մաս 3–րդ, Նկ 16a-b):

    Ըստ եգիպտագետ Matthias Rochholz-ի, 7 թվի պաշտամունքը առնչվում է Մեծ Արջ համաստեղության 7 հիմնական աստղերի հետ, զի այն մշտապես երևում է երկնքում, մինչդեռ այլք` ինչպես 7 պլեադաները երևում են տարվա տարբեր ժամանակներում 3: Իհարկե կային նաև Հին Արևելքում շատ հայտնի 7 երկնային մարմինների, լուսնի 7x4=28 փուլերի ու նման պատկերացումներ, որոնք ըստ նախնյաց պիտի ունենային ինչ-որ վերին իմաստ:
 
  2 Մարդկային գլխի 7 անցքերը` երկուական աչք, ականջ, զույգ քթանցքեր և բերան` թերևս նաև մումիավորման առնչությամբ, որտեղից հեռացվում էին գլխուղեղն ու որոշ այլ մասեր: Իսկ բացի հայտնի 5 զգայարաններից` տեսողություն, լսողություն, հոտառություն, համ, շոշափելիքներ, հնդարիները հաշվում էին ևս 2 վերացական զգայարաններ և 7 չաքրաներ:

 
3 Եվս մեկ տիպիկ արևմտյան մտածողություն և վրիպում, ժամանակակից տրամաբանության հետադարձ պռոեկտման առումով: Զի, նախնիք ունեին շատ ավելի պարզ ու կենսական դրդապատճառներ իմաստավորելու համար բնության այս կամ այն երևույթը, ինչպես լուսնի  փուլերի պարագայում: Այս առումով պլեադաները կարևորվում են առավել` քան Մեծ Արջ համաստեղությունը ( վերջինս թերևս լոկ գիշերային ճամփորդությունների առնչությամբ ): Զի, պլեադաները երկնքում հայտնվում են մարտ ամսին ու անհայտանում հոկտեմբերին ( խորը անցյալում` վստահաբար տարաժամանակ), ինչը նախնիք առնչում էին բուսական աշխարհի ու երկրագործական աշխատանքների հետ, և բնականորեն պաշտում որպես աստվածություններ` ինչպես Արեգակը, Լուսինը և երկնային այլ մարմիններ: Տվյալ դեպքում, պլեադաները հաշվվում էին յոթը և հարակցվում Լուսնի հետ, վստահաբար նրա 4 փուլերի և 28-օրյա շրջապտույտի առնչությամբ, որտեղից 7 -օրյա շաբաթը` 4 x 7=28 լուսնային ամսվա հաշվարկով: Պետք է ենթադրել, որ այդ հանգամանքն էլ դրդապատճառ է դարձել պլեադաները խորհրդանշել 7 սրբազան թվով (տե’ս այստեղ «Նեբրայի երկնային սկավառակը» ակնարկը): 
  Ենթադրվում է, որ Պլեադա աստղակույտը հայտանաբերվել է նեոլիթում , ինչը արդեն գերազանցում է Եգիպտոսի ու Միջագետքի  տվյալ ժամանակաշրջանը:    
                   
  
 
7 թիվը կարևոր նշանակություն ուներ հատկապես մումիֆիկացման արարողություններում: Ըստ այդմ յուղերն ու օժանդակ նյութերը պատրաստվում էին 7 ծաղկաբույսերից (մասամբ նաև այսօր, տե'ս Նկ.1g-ում արտադրական 7 թասերը: Հմմտ. հայկ. Համբարձման տոնակատարության ժամանակ վիճակահանության 7 աղբյուրների ջրով փարչը և դրանում դրվող ծաղկեփունջը…), մումիֆիկացվող հանգուցյալի բերանին հպում էին Մեծ Արջի նմանակ յոթաձև «հերմինետ», իբր շնչավորելու և զգայարնների ակտիվացման համար (Նկ. 1e, f ), դամբարանները պատվում էին  7 թիվը խորհրդանշող տարբեր տեսարաններով ու արարողական պատկերներով: Բուրգերն ինքնին կրում էին 7 թվի խորհուրդը, որպես 4 ( քառանկյունի հիմք, երկիր) և 3 ( եռանկյունի կողեր, երկինք)  թվերի հարաբերակցություն, այսինքն` երկրի ու երկնի, նյութականի և ոգեկանի (Նկ. 1i): Ըստ նախնյաց պատկերացման, ինչ կար վերևում` իր արտացոլանքը պիտի ունենար երկրի վրա և ընդհակառակը, իսկ 7 թիվը ակնհայտորեն առկա էր երկնքում և համարվում էր աստծո նախասիրած թիվը: Նման մի կարծիք է հայտնում նաև R. Flatischlier-ը, ռիթմն առնչելով թվերի բնույթի ու որակի հետ: Ըստ նրա երկու հաշվարկով ռիթմը զուգորդվում է ճոճանակի տատանման հետ, երեքը` շրջապտույտի, չորսը որպես երկուսի կրկնակին` հորիզոնական և ուղղահայաց տատանումների խաչման, յոթը` այդ բոլորի համադրման:  
  
Իսկ ըստ փիլիսոփա Daniel Tyradellis-ի 7 թիվը իմաստավորում էր ինտերակցիա մարդկային կյանքի, բնության օրենքների և աստվածային կամքի միջև: Այսպես թե այնպես առեղծվածային 7 համարվում է «տրանսցենդենտալ» թիվ (վերբնական) և եգիպտական մեծ քաղաքակրթության մեծագույն խորհրդանիշը…
 2a b. c. d.
    Նկ.2: a). Հրեական յոթճյուղանի մոմակալ:  b). Բաբելական հմայիլ-ամուլետ կենդանական յոթ գլուխներով
   (Ք.ա. 2-րդ հզ):
 c). Շումեր.
Նինուրտա բուսաստվածը յոթգլխանի Kur (տարբ. Ասագ ) հրեշի դեմ մարտնչելիս
           Ք.ա. 3 –րդ հզ) : d). Յոթնանդամ պլեադաները միջագետ. կնքադրոշմի վրա (Ք.ա. 2/1-րդ հզ) :
--------------------------------------------------------------------------------------------------------------------------

   Քաանանում և Պաղեստինում ևս 7 թիվը վայելում էր նույն ժողովրդականությունը` ինչ Եգիպտոսում և
Միջագետքում: Ըստ աստվածաբան Jürgen Werlitz-ի, որը ուսումնասիրում է թվային խորհրդապաշտությունը  Աստվածաշնչում, 7 թիվն այնտեղ ունի գերկարևոր նշանակություն, մինչև իսկ խորհրդանշելով աստված (այդ մասին` առանձին): Աստվածաշունչը գրվել է մ.թ.ա. 8-2-րդ դդ ընթացքում և իբր այդ ժամանակ Պաղեստինը գտնվելով առևտրի և մեծ քաղաքակրթությունների ճանապարհին շատ բան է վերցրել եգիպտական, միջագետքային և հունական մշակույթներից , հենվելով թվերի խորհրդապաշտության և հունական փիլիսոփայության վրա4 : Այսուհանդերձ, իբր առաջին անգամ Աստվածաշնչում է  7 թիվը հանդես գալիս որպես ժամանակի չափանիշ և շաբաթվա օրերի սահմանում, որով հրեաները ջանացել են ամրագրել իրենց ինքնությունը և իբր որտեղից ցայսօր մեր գոյության հիմքը հանդիսացող յոթնօրյա շաբաթի ռիթմը… : Նորից օրինակ է  բերվում Աստվածաշունչը, ըստ որի Աստված աշխարհն արարել է 6 օրում,  7-րդում` հանգստացել, որտեղից իբր զուտ հրեական  «ս/շաբաթի» ավանդույթը: Աստված էլ իբր Մովսեսին պատվիրել է զուտ ոսկուց պատրաստել յոթճյուղանի մոմակալ, որոնց 7 բոցերը իմաստավորում են հավիտենական էներգիան, հոգևոր լուսավորությունը, առատություն ու կատարելություն5… 

4 Հերթական ևս մեկ գլուխգործոց թերիմացություն!!! Պաղեստինը և Քաանանը գտնվում էին «բերրի կիսալուսնի»,  այսինքն` Եգիպտոս-Հայկ. լեռնաշխարհ-Փոքր Ասիա ճանապարհին, որով իրականացվել է մշակութային կապն ու փոխառությունները,  ոչ թե անմիջականորեն Միջագետքի հետ: Հիշենք, որ այդ ճանապարհի վրա էր նաև խուռի-միտանական Հարրան քաղաքը, որտեղ հաստատվել էր Աբրահամի լուսնապաշտ ընտանիքը և որտեղ նա հարեց Վահ-Ահիահ-Եհովահ աստծո պաշտամունքին, այդու գժտվեց յուրայինների հետ և իջավ Քաանան-Պաղեստին: Այսինքն, 7 թվի սրբազանությունը կարող էր գալ միմիայն այդտեղից, որտեղից էլ Տիգրիս-Եփրատ գետերով Էա-Հայա ծովաստծո պաշտամունքի ու շատ այլ տարրերի հետ տարածվել էր նաև Միջագետքում…

   5
1994 թ. «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը, իր դեկտեմբերյան N°14-15 թողարկումներում հրապարակեց ոմն Մ. Բաբաջանյանի «Յոթի գաղտնիքը»  զգայացունց խորագրով մի հոդված, որտեղ իբր «գիտական» բացառիկ աճպարարությամբ թվարկում էր 7 թվի բազում գործածությունը և իբր բուն պատկանելությունը Աստվածաշնչին: Մենք դրան պատասխանեցինք «Եղծ իմաստոց» ջախջախիչ հակադարձմամբ, որն այդպես էլ Հայաստանի N°1 պաշտոնաթերթը այդժամ չհրապարակեց, բայց լույս տեսավ «Լրագիր» օրաթերթում ( 31.05-1.06.2005 թ.) և մեր «Ինքնություն» հատորում (Երևան-2004, էջ 336-347 ): Հանգամանք, որը փաստում է 7 թվի յուրացման համառ հետևողականությունը համապատասխան շրջանակների կողմից, ինչպես այստեղ և շատ այլուր…

 
6 Յոթնօրյա շաբաթից բացի գոյություն են ունեցել նաև հնգօրյա և մինչը իսկ իննօրյա ( Հռոմ, nundies ) և տասնօրյա շաբաթներ (décades-Եգիպտոս, Չինաստան, Հունաստան), ինչը անգամ Միջագետքին զրկում է ժամանակի չափման մենաշնորհից (ավելի մանրամասը տե’ս «Ծննդոց-Այա», էջ 673-680):

   Բարեբախտաբար, վավերագրական կինոնկարի հեղինակը այստեղ ուղղում է գլուխգործոց այս մեկ անհեթեթությունը թե խարդավանքը ևս, նշելով, որ ժամանակի յոթնօրյա հաշվարկը գոյություն ուներ Աստվածաշնչից առաջ: Ըստ նրա, Ք.ա. 18-րդ դ. այն արդեն ընդունված էր Միջագետքի և բաբելոնյան քաղաքակրթություններում, որոնք հագեցած էին 7 թվի խորհրդանշումներով և որոնց համար 7 տիեզերական օրենք էր: 7-ն  էին նրանց Կենաց ծառի ճյուղերը, աշխարհի կարդինալ կետերը, տիեզերքի 7 աստիճանները ( հմմտ. «յոթերորդ երկինք»  երանության աստիճանը … ):

  
Երուսաղեմի հնագիտական թանգարանում է պահվում բաբելական մի ամուլետ կենդանական յոթ գլուխներով, կոչված պաշտպանվելու երեխաներ խժռող հրեշից` ճիշտ ինչպես Եգիպտոսում չարիքի դեմ  7 թվի հմայական ավանդույթը: 5000-ամյա վաղեմիությամբ ժամանակագրվող շումերական այլ մեկ արտեֆակտի վրա Նինուրտա դիքը մարտնչում է իբր անդենից եկող յոթգլխանի հրեշի դեմ, որը ոչ այլ ոք է` քան Kur լեռնաշխարհային վիշապը ( Նկ. 2c, այդ մասին` ստորև):  Միջագետքում առատ են նաև 7 աստղերով պլեադաների դիցամոտիվները (Նկ. 2d), իսկ Ք.ա. 18-րդ դ. վերագրվող կավե մի տախտակի վրա նշված են բաբելական «ս /շաբաթու» 11-րդ ամսվա, 7 օրերին 7 տարբեր աստվածություններին նվիրված  քաղաքի 7 տարբեր տաճարներում կատարվող տոնակատարությունների արարողակարգը6 :  Ըստ ոմանց, հրեաները այստեղից են վերցրել այդ ավանդույթը, հարմարեցրել իրենց սովորույթներին, ապա ստեղծել լուսնային ցիկլերի հետ իբր կապ չունեցող և մինչ այդ բոլորովին անտիպ յոթնօրյա շաբաթի կարգը , որից էլ տարածվել է աշխարհում` միջնադարից սկսյալ` նաև Եվրոպայում: 


    
Սակայն մինչ այդ 7 թիվը նույնպես մոգել էր հույներին, հատկապես պյութագորականներին` թեև հույների մոտ սրբազան էր 5 թիվը և ունեին հնգօրյա և տասնօրյա շաբաթների ավանդույթ: Պյութագորականներին զարմացրել էր այն, որ 1:7=0,142857142857142857142857>∞ , այսինքն 142857 նիշերի նվազող կրկնությամբ մինչև… անսահմանություն: Եվ քանզի հույները դեռևս չունեին արաբական թվանիշեր և օգտագործում էին թվային արժեքներով տառեր, իսկ դրանց էլ տալիս որևէ իմաստ, ապա եզրահանգել էին, որ Տիեզերքի հիմքում ընկած է իմաստավորված թվային համակարգը, ինչը զարմանալիորեն այժմ ենթադրում են նաև որոշ տեսական ֆիզիկոսներ ու տիեզերաբաներ, Բիգ Բանգից առաջ կատարելապես աննյութական Եզակիություն իրավիճակը (ըստ էիզմի` գերԷություն կամ պարզապես մեծատառ Էություն ) բնորոշելով որպես զուտ մաթեմատիկա…

3a. b. c. d.

     Նկ. 3: a). 7 թվի հաղթարշավը միջնադարյան Եվրոպայում:  b). Մարիամ Աստվածածնի 7 դաշույն-վերքերը:
     
c). 7 –ից սկսյալ  քարեկտորներն ափում այլևս ակնկալում են հաշվվել:  d). Միջնադարյան իտալ.
մաթեմ.
       Լ. Ֆիբոնեչչիի ամբողջ թվերի շարքը, որտեղ յուրաքանչյուր թիվ հավասար է նախորդ 2 թվերի գումարին:
     ----------------------------------------------------------------------------------------------------------------------

  

  Աստվածաշնչի,
քրիստոնեության և մասամբ մահմեդականության շնորհիվ 7 թիվը ամրագրվում է նաև Եվրոպայում ( հավելվելով մինչ այդ այստեղ թափանցած 7 թվի սրբազանությանը` ինչպես աշխարհի 7 հրաշալիքները,  միհրականության մեջ 7 փորձությունները, 7 թվի խորհրդապաշտությունը ըստ Պլատոնի և պյութագորականների, ասպետության 7 աստիճանները ևն): Եկեղեցում այն դրսևորվում է որպես 7 հաղորդություններ, Մարիամ Աստվածածնի 7 երանություններն ու վերքերը, 7 առաքելություններ ու 7 մեղքեր, կանացի իբր 7 դիվահարությունները, 3x4x7 չափանիշերով հավատամքային կառույցներ ( չի նկատված և չի իմաստավորված 5 գարեհացով և 2 ձկով Քրիստոսի զարմանահրաշ կերակրումը ամբոխին…),  իսկ մինչ այդ ու աշխարհիկ ասպարեզներում` 7 արվեստներ, երաժշտական 7 ձայնանիշեր, այբուբենային 7  ձայնավորներ, նկարչական 7 գույներ, ավելի կենցաղային` վիճակախաղերում  7 թվի  նախասիրություն, « յոթերորդ երկնքի» երանություն, «7 սամուրայ» և «Հրաշալի յոթնյակ» (կինոնկարներ), գործակալ 007 (Ջեյմս Բոնդ), մինչև անգամ  7up զովացուցիչ և նման անչափ շատ հասկացություններ և ավանդույթներ, որոնք Արևմուտքում վերահաստատվել են արևելյան ավանդույթներից (մարմնական 7  չաքրաներ, էզոթերիկ որոշ ուսմունքներում` 7 ճառագայթներ, հոգևոր 7 խավեր և այլն ):

  
Այդ ամենը հիմնականում մարդկային մտքի արտադրանքներ են, սակայն բացի լուսնային 4x7=28 փուլերից և դրա հետ առնչվող կանացի «ամսականից», պարզվում է կան նաև 7 թվով կենսաբանական այլ ռիթմեր, ինչպես մեկ օրում աճային հորմոնների 7 անգամ արտադրությունը, որոշ հիվանդությունների լատենտային յոթնօրյա շրջանը կամ 7 թվային քանակից սկսյալ իրերը հաշվելու անհրաժեշտությունը (մինչև 6 աչքը կարողանում է քանակն ընկալել լոկ տեսողությամբ, Նկ. 3c), մաթեմատիկայում` 3+4=7 բացի`  3x4=12 ( ևս մեկ նշանակալից թիվ, կենդանաշրջանի 3x4 փուլային հարաբերակցությամբ 12 ամիսներ, 12 առաքյալներ, 12x2=24 ժամ, ևն) տեսական ֆիզիկայում` 4 հայտնի չափություններին հավելող ( 3 տարածական +1 ժամանակային ) ևս 7 ներշրջված չափություններ, ընդհանուր 11 հաշվարկով ( գերլարերի M տեսություն ) և նման շատ այլերը:

 
Անշուշտ, կա նաև  որոշ այլ թվերի սրբազանություն, նումերոլոգիա (թվերին տրվող իմաստների տարբեր ավանդույթներ), թվային ուշագրավ այլ օրինաչափություններ, բնության մեջ թվային այլ հարաբերակցություններ, որոնք աներկբա համոզում են թվային համակարգերի, բանաձևերի ու օրինաչափությունների առկայությունը Տիեզերքի հիմքում: Մեկ-երկուսն արդեն հիշատակվեցին, այլ մեկ օրինակ է իտալ. մաթեմատիկոս Լ. Ֆիբոնեչչիի «ամբողջ թվերի շարքը» (Նկ. 3d), ըստ որի յուրաքանչյուր թիվ հավասար է նախորդ 2 թվերի գումարին: Նա այդ նկատել է ճագարների բնական բազմացման դիտարկումներով, սակայն պարզվում է, որ նույն օրինաչափությամբ են աճում մարգարիտների և շատ այլ  ծաղիկների թերթիկները: Թվային օրինչափությունները բնության մեջ և տիեզերքում այլ և բավականին հետաքրքիր նյութ է, խորհրդավոր 7 թիվի այլազան դրսևորումները` նույնպես:

   Սակայն, ինչպես նշվեց ի սկզբանե, այստեղ մեր խնդիրն էր ցուցադրել հնագույն քաղաքակրթությունների վերաբերյալ ընդունված տեսությունների և դրանց բուն ակունքների միջև ընկած ահռելի շեղումները, ինչպես նաև  նախնյաց հանճարեղ կռահումների, Էություն հասկացության և էիզմի կրոնափիլիսոփայական հիմունքների ճշմարտացիությունը: Ուստի, այսքանն էլ բավական է հաջորդ թողարկմամբ անցնելու համար այդ խնդրականների դիտարկմանը:

                                                         (Առաջին մասի ավարտ
                                                          Մաս Երկրորդ՝ 

    Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                       Հինալի կղզյակ,  28.09.2009 թ.